«Երբ Կրասոսն (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) անցավ Եփրատը և ուղղվեց դեպի Սելևկիա, Օրոդեսը (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ի – Մ.Հ.) անհաշիվ հեծելազորով շրջապատեց նրան բոլոր կողմերից և հռոմեական զորքի մեծ մասի հետ միասին ոչնչացրեց» (Վելլեյուս Պատերկուլոս «Հռոմեական պատմություն», գիրք 2, գլուխ 46):
«Գիրք 106. Մարկոս Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) պատերազմի ելնելով պարթևների դեմ, անցավ Եփրատը, սակայն պարտություն կրեց։ Նա մարտում կորցրեց որդուն և զորքը հետ քաշեց դեպի մի բլուր: Այստեղից թշնամիները Սուրենի գլխավորությամբ նրան իբր թե խաղաղության վերաբերյալ բանակցությունների հրավիրեցին և փորձեցին գերի բռնել, իսկ նա, որպեսզի կենդանի տանջանքների չենթարկվի, սկսեց դիմադրել ու զոհվեց» (Տիտոս Լիվիոս «Հռոմի պատմությունը քաղաքի հիմնադրումից սկսած», ցանկ):
«Սցիպիոնը իր թիկունքում թողեց պարթևներին, որոնք դրանից քիչ առաջ մարտում սպանել էին իմպերատոր Մարկոս Կրասոսին (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսին – Մ.Հ.)» (Հուլիոս Կեսար «Նոթեր, Քաղաքացիական պատերազմ» գիրք 3, գլուխ 31):
«Դրանից հետո Օրոդեսը (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ը – Մ.Հ.) մարտնչեց հռոմեացիների դեմ և ոչնչացրեց Կրասոս զորավարին (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսին – Մ.Հ.)` իր որդու և ողջ հռոմեական զորքի հետ միասին» (Հուստինոս «Ֆիլիպիկա», գիրք 42, գլուխ 4):
«Իր 114-րդ գրքում Նիկողայոսը պատմում էր, որ Լիցինիոս Կրասոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսի – Մ.Հ.) մոտ, որը արշավանքի էր ելել պարթևների դեմ, կար Անդրոմաքոս անունով մի շողոքորթ խառանցի, որի հետ Կրասոսը քննարկում էր իր ծրագրերը և որը կործանեց նրան` հանձնելով պարթևներին: Աստվածները, սակայն, Անդրոմաքոսին անպատիժ չթողեցին, քանզի, որպես պարգև իր այդ դավաճանության համար դառնալով բռնատիրող հայրենի Խառանում, նա սեփական դաժանության և բռնության պատճառով խառանցիների կողմից կնոջ հետ միասին խարույկ բարձրացվեց» (Նիկողայոս Դամասկցի «Պատմություն» գիրք 114, գլուխ 88):
«Սինակայում զոհվեց Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.)` դավաճանաբար բռնվելով պարթևական զորավար Սուրենի կողմից» (Ստրաբոն «Աշխարհագրություն», գիրք 16, գլուխ 1, մաս 23):
«Խառան՝ քաղաք, որը հայտնի է նրա մոտ Կրասոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) կրած պարտությամբ» (Պլինոս Ավագ «Բնական պատմություն», գիրք 5, գլուխ 21):
«Սակայն, երբեմն, ուրախության հետ նաև տխրություն է խառնվում, և ողջ չէ սրտով, որ այդ ժամանակ ուրախանում է ժողովուրդը, քանզի Եփրատի վրա Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) կորցրեց արծիվներին, որդուն, իր զորքը, իսկ վերջում էլ նա տխուր մահը ընդունեց։ «Բայց ի՞նչ ունեք ցնծալու, ով պարթևներ», - ասաց աստվածուհին այդ ժամանակ, - «Դրոշներն այդ դուք կվերադարձնեք, իսկ Կեսարն (Հռոմեական հանրապետության երկրորդ եռապետության եռապետ, Հռոմեական կայսրության ապագա հիմնադիր կայսր Օգոստոսը – Մ.Հ.) էլ վրեժխնդիր կլինի Կրասոսի համար»» (Օվիդիոս «Օրացույց», գլուխ 6):
«Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.), սակայն, ուշադրություն չդարձրեց այդ ամենին և իր անվանակից որդու ու հենց զորքի հետ միասին զոհվեց, քանզի հռոմեական 100.000 հոգանոց բանակից Ասորիք փախավ միայն 10.000-ը, բայց դե Կրասոսի պարտության մասին կպատմվի Պարթևստանին նվիրված շարադրանքի մեջ» (Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Քաղաքացիական պատերազմներ», գիրք 2, գլուխ 18):
«Ասորիքի կառավարումն իրականացրեց Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.), որի հետ պարթևների դեմ պատերազմի ժամանակ այդ հայտնի ու մեծագույն դժբախտությունը տեղի ունեցավ» (Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Ասորիքյան գործեր», գլուխ 51):
Парфия: Гордые всадники Аршакидов...
Re: Парфия: Гордые всадники Аршакидов...
«Քաղաքի հիմնադրումից հետո 697 թվականին կոնսուլությամբ Գնեոս Պոմպեոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Գնեոս Պոմպեոսը – Մ.Հ.) ընկերակից Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.), ըստ վիճակահանությամբ ստանալով պարթևների դեմ պատերազմ մղելու իրավունքը, որպես ավարի ձգտման տենչով պատված մի մարդ, երբ լսեց Երուսաղեմի տաճարի գանձերի մասին, որոնց Գնեոս Պոմպեոսը ձեռք չէր տվել, շուռ եկավ դեպի Երուսաղեմ, թափանցեց տաճար և թալանեց դրանք: Դրանից հետո, ուղղվելով դեպի Պարթևստան, նա ամեն տեղ, ուր որ ոտք էր դնում, դաշնակից քաղաքներից օժանդակ ուժեր և գումար էր պահանջում, որից հետո, հենց որ անցավ Եփրատը, հանդիպեց Վաղենեոսին: Սա որպես դեսպան նրա մոտ էր ուղարկվել պարթևների արքա Օրոդեսի (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ի – Մ.Հ.) կողմից և խստորեն հանդիմանեց նրան Լուկուլլոսի և Գնեոս Պոմպեոսի կողմից կնքված պայմանավորվածությունները խախտելու համար, ընդ որում նա ասաց, որ, եթե Կրասոսը ագահությունից այրվելով անցնի Եփրատը, կտեսնի ոչ թե պարթևական ոսկու, այլ երկաթի համը: Եվ ահա, երբ նա գրեթե հասել էր Խառանին, պրեֆեկտներ Սուրենայի և Սիլլակեսի գլխավորությամբ անակնկալ հայտնված պարթևները նետերի միջոցով կոտորեցին հռոմեացիներին: Ընկան շատ սենատորներ և, բացի դրանից, զոհվեցին նաև մի քանի կոնսուլյարներ և նախկին պրեֆեկտներ: Մարտում ընկավ նաև Կրասոսը, ինչպես նաև նրա որդին` մի հիանալի երիտասարդ: Բացի դրանից հենց բաց դաշտում անակնկալի բերվեցին և ոչնչացվեցին 4 կահորտներ, որոնց գլխավորում էր լեգատ Վարգունտիոսը: Սուրենը հեծելազորի գլուխն անցած սկսեց հետապնդել Կրասոսին և, շրջապատելով նրան, որը անօգուտ աղաչում էր բանակցությունների մասին, ի վերջո սպանեցին, չնայած ուզում էին կենդանի բռնել: Փոքրաթիվ փրկվածները գիշերվա խավարի քողի տակ փախան Խառան» (Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 6, գլուխ 13):
Re: Парфия: Гордые всадники Аршакидов...
«Մոտավորապես այդ ժամանակ` քաղաքի հիմնադրումից հետո 697 թվականին, Մարկոս Լիցինիոս Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.)` երկրորդ կոնսուլությամբ Գնեոս Պոմպեոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Գնեոս Պոմպեոսը – Մ.Հ.) ընկերակիցը, ուղարկվեց պարթևների դեմ։ Հակառակ կանխանշանների և կանխագուշակությունների մարտի մեջ մտնելով Խառան քաղաքի մոտ՝ նա հաղթվեց Օրոդեսի զորավար Սուրենի կողմից, որից հետո սպանվեց իր հայտնի և շնորհալի որդու հետ միասին» (Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 6, գլուխ 18):
«Այդ ժամանակ Գաբանիոսին փոխարինեց Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.), որը գալով, ստանձնեց Ասորիքի կառավարումը: Սա պարթևների դեմ արշավանքի կարիքները հոգալու համար հափշտակեց Երուսաղեմի տաճարում մնացած ողջ ոսկին, վերցնելով նաև այն երկու հազար տաղանդը, որին ձեռք չէր տվել Գնեոս Պոմպեոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Գնեոս Պոմպեոսը – Մ.Հ.): Այնուհետև նա, անցնելով Եփրատը, թե ինքը կործանվեց և թե իր բանակը, սակայն այդ մասին ժամանակը չէ խոսելու» (Հովսեփ Ֆլավիոս «Հրեական պատերազմի մասին», գիրք 1, գլուխ 8):
«Իսկ Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.), ամեն ինչ կարգավորելով այնպես, ինչպես իրեն էր հաճելի, արշավեց դեպի Պարթիա և ինքը իր ողջ զորքի հետ միասին կործանվեց, ինչպես այլ տեղում է նկարագրված» (Հովսեփ Ֆլավիոս «Հրեական հնախոսություն», գիրք 14, գլուխ 7):
«Պարթևների մասին լռում են, սակայն անցուդարձ անողները հայտնում են, որ նրանք կոտորել են մեր հեծյալներին» (Ցիցերոն «Նամակներ Աթթիկա, Տիտոս Պոմպոնիոսին 5.16»):
«Որտե՞ղ է նրանց փառքը, ովքեր սպանեցին Կրասոսին (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսին – Մ.Հ.)» (Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 2):
«Կոնսուլ Մարկոս Կրասոսն (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) ուղարկվեց պարթևների ելույթի դեմ: Նա, երբ նրան հարցրեցին, թե ի՞նչ նպատակով է մեկնում Պարսկաստան, պատասխանեց, թե դրա պատասխանը Տիզբոնում կտա: Նա Զևգմայի մոտ անցավ Եփրատը և, առաջնորդվելով Մազարոս անունով մի դասալիքի կողմից, իջավ դատարկ անապատները: Այստեղ նրա բանակը շրջապատվեց նետաձիգների հորդաների կողմից, որոնք վրա էին տալիս բոլոր կողմերից: Սրանց գլխավորում էին Սիլակն և Սուրենը` պարթևական արքայի (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ի – Մ.Հ.) պրեֆեկտները, և հենց այդտեղ էլ նա ջախջախվեց: Ինքը՝ Կրասոսը, այն բանից հետո, երբ նրան տանում էին և արդեն գրեթե կենդանի բռնել էին, փորձեց փախչել, սակայն, երբ նրա տրիբունները դիմադրություն ցույց տվեցին, որ թույլ տան նրան հեռանալ, նա սպանվեց» (Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 17):
«Եվ ահա, երբ պարսիկները չափից շատ ակտիվ էին անհանգստացնում Հռոմը, սենատը Կրասոսին (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսին – Մ.Հ.) ընտրեց որպեսզի լիակատար լիազորություններով օժտված զորավար, սակայն Կրասոսը մի բիծ թողեց հռոմեական վարկի վրա, քանի որ պարսիկները նրան գերի վերցրին և սպանեցին» (Զոսիմա «Նոր պատմություն» գիրք 3, գլուխ 32):
«Խառան քաղաքը... հայտնի էր դրա մոտ տեղի ունեցած Կրասոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսի – Մ.Հ.) և իր բանակի կործանմամբ» (Ամմիանոս «Հռոմի պատմությունը», գիրք 23, գլուխ 3):
«Հռոմեացիները կասկածելով՝ Գաբիանոսին փոխում են և նրա տեղն ուղարկում են Կրասոսին (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսին – Մ.Հ.): Նա գալով՝ գրավում է ողջ գանձերը, որոնք գտնվում էին Երուսաղեմում՝ աստծո տաճարում, իսկ հետո դիմում է Տիգրանի վրա: Եփրատն անցնելով, սակայն, Տիգրանի դեմ պատերազմելիս Կրասոսն իր բոլոր զորքերի հետ միասին սպանվում է, իսկ Տիգրանն էլ, նրա գանձերը հավաքելով, վերադառնում է Հայաստան» (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 17):
«Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) արշավում է Տիգրանի վրա։ Եփրատն անցնելով՝ նա պատերազմի է բռնվում Տիգրանի հետ, որի արդյունքում իր բոլոր զորքերի հետ միասին սպանվում է։ Այդ ժամանակ Տիգրանը, նրա գանձերը հավաքելով, վերադառնում է Հայաստան» (Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5):
«Հենց այս Խառան քաղաքի մոտ էր, որ հռոմեական դիկտատոր Կրասոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսի – Մ.Հ.) կոկորդին կանգնեց պարթևական ոսկին» (Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 10, գլուխ 29):

Парфянский ритон (сосуд для питья) в виде рычащего льва. Изготовлен около I века до н.э. из серебра с позолотой. Глаза льва инкрустированы гранатами.

Kār-nāmag ī Āryān
Re: Парфия: Гордые всадники Аршакидов...
Соседи с востока любят повторять байку, мол парфяне тоже были тюрками. Мы об этом уже говорили, это у них привычка такая - всех кочевников или даже полукочевников считать за тюрок. Ну вот, ИИ оживил статую парфянского полководца.

Судите сами, насколько он "тюрок"...

А вот и сама статуя...

Судите сами, насколько он "тюрок"...

А вот и сама статуя...