Цитата:
Ես համաձայն չեմ Պեպանյանի տեսության հետ: Հայերը , ընդհանուր վերցրած, երբեք էլ շրջապատից ընգծված լավը կամ վատը չեն եղել: Դա անցյալի իդեալականացում է:
Դա Արծրուն Պեպանյանը չի հորինել, ինքը ուղղակի հիմնվել է Նժդեհի և Հայկ Ասատրյանի վերլուծությունների վրա, համենայն դեպս ինքն է այդպես ասում։ Ես քու համար նորություն չեմ ասի, եթե մեջբերեմ շատ վաղ անցյալում շումերների պատկերացումները հայերի մասին, այսինքն դեռ շատ վաղ անցյալում այլոք արդեն իդեալականացրել են, այլևս մեր իդեալականացնելու կարիքը չկա։ Լավ, ես իդեալիստ չեմ... և ասածներս էլ նրան չեն ուղղված, որ իդեալական է եղել, բայց և այնպես զարմանալի չէ, որ ապրելով օտարի տիրապետության տակ ցանկացած մարդ, հասարակություն, ազգ խեղվում է՝ կորցնում է իր նախորդ պատկերը, գուցե ձեռք է բերում լավ հատկանիշներ նույնպես, բայց մեր պարագայում դա ակնհայտ այդպես չի եղել։ Ո՞վ չէ համաձայն, որ օտարի լուծը մեզ ձևափոխել է վատ իմաստով։
Ինչ վերաբերվում է Վարդանանց, ապա, Մհեր ջան, շատ հարգելով քեզ, շատ հարգելով Արծրուն Պեպանյանին(չնայած անձամբ չեմ ճանաչում), շատ հարգելով շատ այլ հարգարժան պատմաբաններին, ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որի անհամաձայնությունը պետք է մեզ համար որոշիչ կամ ցուցիչ լինի.... Մենք էլ շատ շուտ այս թեմայով բավականին երկար վիճել ենք, ասել, որ ես չեմ ընդունել քու փաստարկները սուտ կլինի, ասել որ ես վերջնական եզրակացության եմ եկել նույնպես սուտ կլինի, ասել որ Արծրունի փաստարկները անհիմն են նույնպես սուտ կլինի։ Ի վերջո, այսօր սովետական բանակի կազմում հայերի դեմ ճակատամարտող հայերին մենք մոռացության ենք մատնել, չենք պիտակավորել, այլ նույնիսկ հակառակը՝ որոշ տեղեր ողջունել ենք, իսկ այդ ծեծված և պառակտման թեմա հանդիսացող Վասակ-Վարդան թեմաին օր ու արև չենք տալիս։ Ինձ թվում է, որ նմանատիպ երևույթներ միշտ էլ եղել են, իշխանությունը այդպիսի բան է...
Արի հասկանանք մեկ պարզ բան, իրատեսական, գաղափարական։ Եթե Վարդանանք 1000 տարուց ավել մեր ազգին ոգեշնչել են մարտնչել և թշնամու դեմ, դա վա՞տ է։ Պարզ է չէ՞, որ դա վատ չէ, նույնիսկ լավ է։ Ադոնցից սկսած առաջացել է պառակտում, մարդիկ ուզում են իմանան ճիշտը, դա վա՞տ ձգտում է։ Միանշանակ որպես ձգտում դա վատ ձգտում չէ, բայց դա նաև հասարակության մեծ զանգվածների համար չէ, քանի որ այսօր արդեն դա հանգեցնում է վեճերի և խռովության։ Նայի, եթե 1000 տարուց ավել սա մեզ ոգեշնչել է, իսկ հիմա պառակտում է, ապա պետք է կամ վերականգնել Վարդանանց ոգեշնչող պատկերը լիովին և լիակատար մերկացնելով հակառակ կողմին միայն և միայն ոչ հանրային, նեղ շրջանակներում քննարկումներով և գիտական մոտեցումեվ, միասնական որոշմամբ, կամ պետք է մոռացության մատնել այս պատմությունը։ Թող մի տեղ գրած մնա, գիտնականները ուսումնասիրեն, բայց հասարակությունը ոգեկոչելու համար ալյ հերասական դրվագներ էլ շատ ունենք։ Հասկանալի՞ է միտքս։ Անցյալում սա շատ լավ պատմություն էր, ավելին՝
գաղափարական զենք էր թշնամիների
դեմ, հիմա, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, դա էլ այդպես չէ, մեր մշակած գաղափարական զենքը
աշխատում է արդեն մեր դեմ, ում է սա ձեռնտու այլ թեմա է, բայց որ մենք պետք է սա հասկանանք և քայլեր ձեռնարկենք դա միանշանակ է։ Մենք, որպես միասնական ազգ, պետք է ամեն գնով աշխատենք հարթել անհամաձայնությունները, ունենանք ավելի շատ ընդհանրություններ, քանց թե տարբերություններ, բայց մենք միշտ հակառակն ենք անում։
Ես ցանկանում եմ, որ հայ մտավորականությունը գա այս որոշմանը, փակի այս թեման բոլորի համար ընդունելի որոշմամբ, եթե ոչ այն կողմը, ոչ էլ այս կողմը չի գտնում հարցի գիտական լուծումը, ապա սա գաղափարական առումով մեր ազգի համար կարող է լիներ սպառնալիք, թեման լայն հասարակության շրջանակներից հանում ենք։