Битва у Чманктук-1243: Сельджуки против Монголов...

Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Битва у Чманктук-1243: Сельджуки против Монголов...

Сообщение Lion »

1243 թ-ի այս օրը տեղի ունեցավ մի վճռական ճակատամարտ, որը հսկայական ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ Առաջավոր Ասիայում ուժերի հարաբերակցության վրա: Այս իրադարձությունների ժամանակ մենք՝ հայերս, ստեղծված ուժերի հարաբերակցության իրական հաշվարկի հիման վրա շատ ՃԻՇՏ ՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարեցինք և այս առումով գովք մեր ազգի առաջնորդներին:

…Նախորդ տարիների նախապատրաստական հարվածներից հետո անցնելով վճռական հարձակման՝ 1242 թվականի հունիսին Մոնղոլական տերության հարավ արևմտյան ուժերի ընդհանուր հրամանատար, կաթվածահար եղած Չորմաղանին փոխարինած Բաչուի գլխավորած Մոնղոլական տերության և դաշնակիցների միացյալ բանակը պաշարեց և հուլիսին ի վերջո դավաճանության միջոցով գրավեց Կարինը, որն ավերեց: Առաջնակարգ այս ամրության կորուստը ոչ միայն ռազմական, այլ նաև հոգեբանական հարված էր Իկոնայի սուլթանությանը և հատկապես այդ պահին այստեղ իշխող սուլթան Քեյ-Խոսրովին (1237-1246), որը իրեն պատած վախին փորձեց հակադարձել ԾԱՅՐԱՀԵՂ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ: Արդյունքում, հատուկ դեսպանախումբ ուղարկելով Բաչուի մոտ, սուլթանը, թերևս արդեն կտրված իրականությունից, սկսեց սպառնալ նրան ու վերջնագրային տոնով պահանջներ ներկայացնել: Բաչուն, սակայն, որն ակնհայտորեն պատկանում էր դեռևս Չինգիզ-խանի (1206-1227) կողմից աճեցված լավագույն զորավարների թվին, պաշտոնական Իկոնայի դեսպանախմբին իրեն բնորոշ սառնասրտությամբ հանգիստ մի պատասխան տվեց և այն հետ ուղարկեց՝ իր այս հանգստությամբ կարծես ԱՎԵԼԻ ԱՀԱԲԵԿԵԼՈՎ Քեյ-Խոսրովին, քան եթե նույնիսկ ուղղակի սպառնար: Դրանից հետո կողմերը պատրաստվեցին վճռական ընդհարման, որը պետք է տեղի ունենար արդեն հաջորդ տարի:

Այս առումով հարկ է նշել, սակայն, որ, չնայած սեփական ինքնավստահ և պարծենկոտ տոնայնությանը, Իկոնայում լավ էին հասկանում և ուժերի ԻՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, և սեփական բանակի մարտական հնարավորությունները Մոնղոլական տերության բանակի հետ ՀԱՄԵՄԱՏԱԾ: Արդյունքում, ձգտելով առաջացնել նույն այն վիճակը, որն առկա էր 1230 թվականին, Քեյ-Խոսրովը հարուստ նվերներով և կանխիկ զգալի գումարներով ՄԻ ՔԱՆԻ ԴԵՍՊԱՆԱԽՄԲԵՐ ՈՒՂԱՐԿԵՑ ինչպես Էյուբյանների հիմնական կենտրոններ ի դեմս Դամասկոսի, Հալեպի և Տիգրանակերտի, այնպես էլ նույնիսկ քրիստոնյաների մոտ՝ Սիս, Տրապիզոն ու Անտիոք: Այս առումով հատկանշական է, որ, ի տարբերություն հակառակորդի նկատմամբ դրսևորած պարծենկոտ տոնայնության, հնարավոր դաշնակիցների մոտ ուղարկված դեսպանախմբերին հանձնարարված էր տեղերում հստակորեն հասկացնել տալ, որ առաջացած բարդությունը ՄԻԱՅՆ ԻԿՈՆԱՅԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԷ և, եթե Քեյ-Խոսրովը անհաջողության մատնվի, ապա խնդիրը կչոքի նաև նույն այդ հարևանների դռներին:

Էյուբյանները երբեք էլ լավ հարաբերություններ չէին ունեցել Իկոնայի սուլթանների հետ և 1230 թվականի դաշնակցությունն ավելի շուտ բացառություն էր, քան օրինաչափություն, ընդ որում նույն այս ժամանակ նրանք իրենք նաև զգալի խնդիրներ ունեին ինչպես սեփական սուլթանության, այնպես էլ նույնիսկ տոհմի ներսում, սակայն այնուհանդերձ, որոշակի տատանումներից հետո, հայտարարվեց կարծես թե միասնական որոշումը՝ ՕԳՆԵԼ Իկոնայի սուլթանությանը: Այս հայտարարությամբ, ամեն ինչից զատ, Էյուբյանների առաջնորդները նաև արդեն լիովին օրինական հիմքերով իրենց վերցրին ինչպես ուղարկված թանկարժեք նվերները, այնպես էլ կանխիկ հսկայական գումարները: Վերջին հաշվով ինչքա՞ն էին նրանք անկեղծ, սակայն, այդպես էլ ՀԱՐՑ ՄՆԱՑ, քանի որ շուտով պարզվեց, որ ընդունված որոշումը կյանքի կոչելը ոչ միայն դժվար է, այլև բացակայում է նաև իրական ցանկությունը գործել այդ ուղղությամբ: Իրոք, Հարավային Հայաստանի և Ասորիքի Էյուբյանների առաջնորդների մոտ առկա ուժերը մի կողմից ինքնին քիչ էին և հազիվ հերիքում էին միայն ՄԻՄՅԱՆՑ ԶՍՊԵԼՈՒ և մեկը մյուսին, իսկ բոլորն էլ միասին արդեն նաև Եգիպտոսին ՏԵՂԻ ՉՏԱԼՈՒ համար, իսկ մյուս կողմից էլ կար վտանգ, որ բանակային ուժերը մեկի ուղարկելու, իսկ մյուսի չուղարկելու պարագայում ուժերն ուղարկած կողմը տեղում կխեղդվի յուրայինների իսկ կողմից, մինչև նրա բանակը հետ կգա: Արդյունքում, նայելով միմյանց և փնթփնթալով, Սեբաստիան բանակի հավաքման վայր հռչակած Քեյ-Խոսրովին ուժեր ներկայացան ՄԻԱՅՆ ՀԱԼԵՊԻՑ, սակայն դրանք ևս ինքնին չափազանց քիչ էին և չէին համապատասխանում այն հույսերին ու ծախսած միջոցներին, որ Էյուբյանների վրա դրել էր պաշտոնական Իկոնան: Հալեպից ժամանած օժանդակ ուժերի առաջնորդը լավ ռազմիկի համբավ ունեցող Նասր-էդ-Դին ալ-Ֆարսին էր, որը, սակայն, իր մեծամիտ, անզիջում և գոռոզ վարքագծով միայն խորացրեց իր ու յուրայինների դեմ առանց այդ էլ առկա տրամադրությունները, թեև ինչպես Քեյ-Խոսրովը, այնպես էլ նրա շրջապատը, դեռևս որոշակի հույսեր ունենալով Էյուբյանների վրա, այնուհանդերձ զսպեցին իրենց և նոր ժամանածներին պատեցին ամեն տեսակի սիրալիրություններով:

Օժանդակ ուժերի հարցով ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ՆԱԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ, որը, դեռևս 1220 թվականի հաշտության պայմանագրի պայմանները հաշվի առնելով, պարտավոր էր 1.000 հոգանոց մի ջոկատ տալ սուլթանության բանակին և որը, սակայն, դրանից հետո երբեմն կատարում, իսկ երբեմն էլ չէր կատարում իր այդ պարտավորությունը: Այժմ, սակայն, ժամանակները փոխվել էին և հայերի կողմից առկա որևէ պարտավորության մասին խոսք գնալ սկզբունքորեն իսկ չէր կարող և Քեյ-Խոսրովը կարող էր ՄԻԱՅՆ ԽՈՍԵԼ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԼԵԶՎՈՎ: Արդյունքում արդեն 1242 թվականի վերջին Կեսարիա ժամանած Կոնստանդին Վասակի Հեթումյանը խոստացավ օժանդակություն ցույց տալ սուլթանությանը առնվազն 3.000 հեծյալի չափով, սակայն հետագայում, պատճառ բռնելով ինչ-ինչ կազմակերպչական խնդիրներ, պաշտոնական Սիսը այս ուղղությամբ այդպես էլ որևէ քայլ չձեռնարկեց: Իրոք, դատելով ըստ ամենայնի, հայերը որևէ կերպ ՉԷԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԸՆԴՀԱՐՎԵԼ Մոնղոլական հզոր տերության հետ, քանզի Քեյ-Խոսրովի բոլոր դաշնակիցներից թերևս միայն նրանք էին, որ, շնորհիվ Հայաստանի այլ մասերում գտնվող իրենց հայրենակիցների և, հատկապես, Խաչենի թագավորության արքա Հասան-Ջալալի (1214-1261) ԹԱՓԱԾ ԵՌԱՆԴՈՒՆ ՋԱՆՔԵՐԻ, ամենից լավն էին տիրապետում ուժերի իրական հարաբերակցության մասին տեղեկատվությանը:

Изображение
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Битва у Чманктук-1243: Сельджуки против Монголов...

Сообщение Lion »

Միաժամանակ, հետևելով հայերի օրինակին և, ինչպես նույն այս ժամանակ ողջ կաթոլիկ աշխարհում էին համարում, ցանկանալով օժանդակել մահմեդականների դեմ պայքարող մոնղոլներին, օժանդակ ուժեր չուղարկեցին նաև ԽԱՉԱԿԻՐՆԵՐՆ ի դեմս Անտիոքի դքսության, թեև առանձին վարձկաններ ինչպես Լատինական կայսրությունից ժամանած խաչակիրներից, այնպես էլ այլ քրիստոնյաներից և, մասնավորապես Ջենովայի հանրապետությունից, Քեյ-Խոսրովն այնուհանդերձ ստացավ: Քրիստոնյաներից պետական մակարդակով Քեյ-Խոսրովին աջակցեց թերևս ՄԻԱՅՆ Տրապիզոնի կայսրությունը, այն էլ միայն սահմանափակ ուժերով: Ինչ վերաբերում է խոհեմ Հովհաննես III-ին (1222-1254), ապա Բյուզանդական կայսրությունը, չսրելով հանդերձ հարաբերությունները հզոր հարևանի հետ, ևս փաստորեն զերծ մնալ խառնվել առաջիկա պատերազմին՝ աջակցելով Քեյ-Խոսրովին թերևս միայն վարձկաններ հավաքագրելու գործում:

1243 թվականի սկզբի վիճակով Սեբաստիայի մոտ կենտրոնացված Իկոնայի սուլթանության բանակում կային արդեն 50.000 միայն հեծյալներ, թեև արդյունքում սպասվում էր, որ, հաշվի առնելով տրված խոստումները, շուտով Քեյ-Խոսրովին պետք է միանային նաև 20.000 հեծյալներ և նրա բանակի հեծելազորը ընդհանուր առմամբ պետք է կազմեր 70.000 հոգի: Այս ուժերը, սակայն, ինչպես արդեն պարզ էր, մեծ հաշվով այդպես էլ չհավաքվեցին և, ուժերի ԱՂԵՏԱԼԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ գոնե մի որևէ կերպ իր օգտին փոխելու մտայնությամբ, Քեյ-Խոսրովը հրամայեց, առանց նայելու որակը, պետք եղած պահին կամայական հրամանով կուտակել զենք կրելու ունակ սուլթանության բոլոր ռազմիկներին՝ հեծյալ թե հետևակ: Արդյունքում, ինչպես արժանահիշատակ 1071 թվականին եղավ, առաջիկա տարում Քեյ-Խոսրովը կարողացավ մարտադաշտ հանել ընդհանուր առմամբ մոտ 160.000 ռազմիկից կազմված մի բանակ, որի զգալի մասը, սակայն, մարտական անչափ ցածր որակ ուներ:

Հարկ է նշել, որ ապագա պատերազմի հարցով պատրաստություններից զերծ չէր մնում նաև Բաչուն, որը, նույնիսկ առանց որևէ հարակից ուժի էլ, նույն այդ պահին իր ձեռքի տակ ամենից առաջ ուներ դեռևս Չորմաղանի ժամանակներից տարածաշրջանում առկա Մոնղոլական տերության 40.000 հոգանոց երկաթյա բանակը: Վերջինս, սակայն, Արևմտյան արշավանքի ավարտից հետո համալրվել էր ևս առնվազն մեկ թումենով և արդյունքում կազմում էր 50.000 ռազմիկ: Միաժամանակ, ստեղծված իրավիճակի մասին Ոսկե Հորդայի հիմնադիր խան Բաթուին (1242-1257) ժամանակին տեղեկացրած Բաչուն վերջինիցս հրահանգ էր ստացել առիթի դեպքում հյուսիսից պահանջել ու ստանալ ևս լրացուցիչ ուժեր: Սրանից զատ Բաչուն լիուլի օգտագործեց նաև դաշնակից ուժերը, որոնք հավաքագրեց ամենից առաջ ավանդականորեն Իկոնայի սուլթանությանն ատող, այն իրենց բնական հակառակորդ համարող և վերջինիս դեմ հաջող պատերազմի ձգտող Զաքարյանների իշխանությունից ու Քարթլիի թագավորությունից: Դեռևս 1225 թվականին այստեղ առկա էր 60.000 ռազմիկ, սակայն ժամանակները փոխվել էին, դրանից հետո անցած տարիներին քրիստոնյաները զգալի կորուստներ էին կրել, իսկ Քարթլիի թագավորությունն էլ կորցրել էր կենտրոնական կառավարումը: Արդյունքում կարելի է ենթադրել, որ Զաքարյանների իշխանությունից և Քարթլիի թագավորությունից նույն այս ժամանակ Բաթուի բանակին ապահովեցին մոտավորապես 40.000 ռազմիկ: Իր հերթին, գործի դնելով իշխանական սեփական լծակները նաև Իրանական լեռնաշխարհում, Բաչուն ԶԳԱԼԻ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐ ՍՏԱՑԱՎ նաև այստեղից, երբ ուժեր ժամանեցին նույնիսկ Ղրմանից: Այս համալրումների քանակը կարող է գնահատվել մոտ 50.000 ռազմիկի սահմաններում:

1243 թվականի մայիսին Մոնղոլական տերության բանակը (մոտ 20.000) Իկոնայի սուլթանության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200) գրավեց Երզնկան, սակայն, չկարողանալով գրավել միջնաբերդը, ձեռք բերված ավարով հետ քաշվեց: Այսպիսով՝ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և Քեյ-Խոսրովը, այդպես էլ չստացած խոստացված օգնությունը Կիլիկիայի թագավորությունից ու, համենայն դեպս իր ակնկալած չափով, Էյուբյանների սուլթանությունից, ստիպված եղավ ի մի բերել այդ պահին առկա ուժերը և մի մեծաքանակ, սակայն թույլ ու վատ կառավարվող բանակով աստիճանաբար առաջանալ հակառակորդի ուղղությամբ:

Հետագա ճակատամարտը արդեն դիտարկվեց: Ինչ վերաբերում է դրան հաջորդած իրադարձություններին, ապա նշենք, որ այսպիսով` կյանքը ցույց տվեց, որ իզուր չէր այդքան զգուշանում Մոնղոլական տերության հետ ընդհարումից Քեյ-Խոսրովի հաշվենկատ հայր Քեյ-Կուվատը (1219-1237) և իր հերթին իրոք իզուր էր այդքան անզգուշորեն նույն այդ ընդհարման մեջ մտել նրա որդին: Իկոնայի սուլթանության ստացած ՀԱՐՎԱԾՆ ԻՐՈՔ ԾԱՆՐ ԷՐ, թեև վերջինիս բանակային զգալի ուժեր այնուհանդերձ դեռևս առկա էին և, եթե Քեյ-Խոսրովի փոխարեն լիներ ավելի ունակ մի գործիչ, առնվազն լուրջ դիմադրություն կազմակերպել դեռևս հնարավոր էր: Հոգեբանորեն կոտրված, հուսահատված և ամեն ինչի վրա վերջնականապես ձեռքը թափ տված Քեյ-Խոսրովը, սակայն, արդեն որևէ կերպ ի վիճակի չէր լինելու այդ գործիչը, ինչի արդյունքում ԵՐԿԻՐԸ ԹՈՂՆՎԵՑ ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ, իսկ որևէ կազմակերպված դիմադրություն ցույց տվող այդպես էլ չեղավ:

Արդյունքում 1243 հուլիսի սկզբից մինչև օգոստոսի վերջ Բաչուի միացյալ բանակը ծանր փոթորկի նման անցավ Իկոնայի սուլթանության տարածքով: Վերջ, ինչպես Իկոնայի սուլթանության, այնպես էլ Քեյ-Խոսրովի դիմադրական ոգին, ըստ էության, կոտրված էին, իսկ երբեմնի տերունական հավակնություններն էլ՝ մոռացված: Արդյունքում Իկոնայի սուլթանությունը ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ մոտավորապես նույն պայմաններով, ինչ դեռևս 1236 թվականին էր առաջարկվել, որից հետո այս ամենից անչափ գոհ մնացած Բաչուն դաշնակից ուժերին ուղարկեց իրենց տեղերը, իսկ ինքն էլ Մոնղոլական տերության բանակով հետ քաշվեց ու կրկին ճամբար զարկեց Մուղանի հարթավայրում:

Изображение
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Битва у Чманктук-1243: Сельджуки против Монголов...

Сообщение Lion »

4395. 1243 հուլիսի 3-4 – Չմանկտուկի ճ-մ (= Քյոսեդաղ, = Ճիմին, = Չիմին) (Երզնկայից 20 կմ արևմուտք)

«Հաղթանակի պատճառը նույն վրաց և հայոց իշխաններն էին,
որոնք, կազմելով առաջապահ զորքը,
հզոր հարձակում գործեցին հակառակորդի վրա:
Եվ միայն դրանից հետո մարտի մեջ մտան թաթարները`
գործի դնելով իրենց նետերն ու աղեղները»

Գրիգոր Ակներցի


Բաչուի գլխավորությամբ Կարինից դանդաղ առաջխաղացում իրականացրած Մոնղոլական տերության (մոտ 90.000), Սարգիս Ջակելու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 15.000), ինչպես նաև Աղբուղա Գագեցու գլխավորած Զաքարյանների իշխանության (մոտ 25.000) միացյալ բանակը հուլիսի 2-ին մոտեցավ Քեյ-Խոսրովի գլխավորությամբ Սեբաստիայից առաջխաղացած, մասերի բաժանված և առայժմ միայն առաջապահ հեծելազորային ուժերի կազմով (50.000) Երզնկային մոտեցած ու նրա մոտակայքում ամուր դիրքեր գրաված Իկոնայի և Էյուբյանների սուլթանությունների, ինչպես նաև Տրապիզոնի կայսրության միացյալ բանակին (160.000, այդ թվում 2.000 ջենովացիներ և խաչակիրներ, ինչպես նաև վրացիներ ու քրդեր):

Հուլիսի 3-ի առավոտյան, երբ Երզնկայի մոտ էր գտնվում հակառակորդի բանակի դեռևս միայն Քեյ-Խոսրովի կողմից գլխավորվող առաջապահը, Բաչուի բանակը մարտակարգ ընդունեց, ընդ որում ձախ թևում դիրքեր զբաղեցրին Քարթլիի թագավորության և Զաքարյանների իշխանության միացյալ բանակը, կենտրոնը թողնվեց Իրանական լեռնաշխարհից հավաքված այլ դաշնակիցներին, իսկ առաջապահում ու աջ թևում էլ տեղակայվեց Մոնղոլական տերության բանակը:

I փուլ – Հուլիսի 3-ի առավոտյան Իկոնայի սուլթանության բանակի առաջապահը, լքելով ամրացված դիրքերը, անցավ հարձակման, որին ի պատասխան հակառակորդի բանակի առաջապահը կազմող Մոնղոլական տերության բանակը սկսեց կեղծ նահանջ իրականացնել և, իր հետևից տանելով հետապնդող ուժերին, խառնեց վերջիններիս մարտակարգը:
II փուլ – Հուլիսի 3-ի օրվա երկրորդ կեսին Մոնղոլական տերության, Քարթլիի թագավորության և Զաքարյանների իշխանության միացյալ բանակը անցավ վճռական հակահարձակման ու շրջապատեց հակառակորդին, ընդ որում քրիստոնյաները անցան ճակատային հարձակման և ձեռնամարտի բռնվեցին, իսկ Մոնղոլական տերության բանակի ռազմիկներն էլ իրենց հիմնական կազմով աղեղների հարվածների տակ առան հակառակորդի շարքերը: Արդյունքում արդեն երեկոյան հակառակորդը գլխովին ջախջախվեց, իսկ նրա մնացորդները հետ շպրտվեցին ելման դիրքեր: Նույն օրը գիշերն էլ Քեյ-Խոսրովը լքեց իր բանակը և սեփական շքախմբի հետ միասին հեռացավ Թոխաթ: Միաժամանակ ի վերջո մարտադաշտ հասան Քեյ-Խոսրովի բանակի հիմնականում արդեն հետևակային ուժերից կազմված մասերը, որոնք դիրքեր գրավեցին Երզնկային մոտակայքում:
III փուլ – Հուլիսի 4-ի առավոտյան Բաչուի բանակը մարտակարգ ընդունեց և սկսեց սպասել հակառակորդի հերթական հարվածին, սակայն շուտով պարզվեց, որ, հեծելազորային ուժերից զրկված և սեփական ղեկավարության կողմից լքված հակառակորդի բանակը որևէ կերպ չի պատրաստվում անցնել ակտիվ գործողությունների, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին էլ այն, բաժանվելով մասերի ու ցրվելով, ուղղակի հեռանում է մարտադաշտից:
IV փուլ – Հուլիսի 4-ի մայրամուտին Բաչուի բանակը անցավ հարձակման, ուշ գիշերով ներխուժեց թշնամու ճամբար և գրավեց այն:

Հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցը` մոտ 7.000, թշնամին` մոտ 45.000 զինվոր:
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Битва у Чманктук-1243: Сельджуки против Монголов...

Сообщение Lion »

Այդ պատերազմում ֆրանկների (իմա՝ լատինացիների) մասնակցության մասին (սելջուկների բանակում) հաղորդում են այլ միջնադարյան ժամանակագիրներ ևս, մասնավորապես՝ Բար-Հեբրեոսը և Իբն Բիբին, ըստ որոնց՝ սուլթան Գիյաս ալ Դին Քեյ- Խոսրով Բ-ն օգնության է կանչել իր դաշնակիցներին ու կախյալ իշխաններին՝ նրանց ուղարկելով խոշոր դրամական պարգև ու մեծարժեք նվերներ։ Ըստ Բար-Հեբրեոսի՝ մոնղոլների ներխուժումը հետ մղելու համար սուլթանը ներգրավեց նաև ֆրանկ ձիա- վորների, հույն, մարդայիտ և հալեպցի հեծյալների՝ վճարելով նրանց ոսկով։

Հարկ է նշել, որ վերոհիշյալ դաշնակիցների և կախյալ տերերի թվում եղել է նաև Իբն Բիբիի Ժամանակագրությունում հիշատակված «Սսոյ պայլը», այսինքն՝ Կիլիկյան Հայաստանի տիրակալը։ Նշենք, որ «Սսոյ պայլ» ասելով պարսիկ տարեգիրը նկատի ունի Հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) հորը՝ պայլ Կոստանդին Մոզոնին կամ գուցե հենց իրեն՝ թագավոր Հեթումին։ Իբն Բիբին հաղորդում է, որ Գիյաս ալ Դինը մի նամակ ուղարկեց «Սսոյ պայլին», որով կոչ արեց վերջինիս «ֆրանկյան զորքի հետ» արագ հասնել իր մոտ։ Հեղինակի ասածից կարելի է եզրակացնել, որ Ռումի սելջուկյան սուլթանության և Հայոց թագավորության միջև գոյություն ուներ պայմանավորվածություն, որի համաձայն՝ վերջինս պետք է նման պատերազմների դեպքում սուլթանին տրամադրեր ռազմական հավաքակազմ՝ համաձայնեցված քանակով։ Իբն Բիբիի Պատմությունից այնքան էլ հասկանալի չէ, թե արդյո՞ք վերոհիշյալ ֆրանկյան զորքը պետք է տրամադրվեր նախապես պայմանավորված քանակով, թե՞ ըստ տվյալ պահի անհրաժեշտության։ Հավելենք, որ օգնության դիմաց Գիյաս ալ Դինը փոխանցեց «Սսի պայլին» մեծ գումար և խոստացավ պարգևել նրան Հերակլեա քաղաքը (այժմ՝ Էրեղլի) համանուն մարզով հանդերձ։ Ըստ Բար-Հեբրեոսի՝ այդ ընթացքում տեղի է ունեցել պայլ Կոստանդինի այցը Կեսարիա (այժմ՝ Կայսերի), որտեղ սուլթանը ընդունել է նրան մեծ պատվով և առատաձեռնությամբ։

Չնայած դրան՝ Հեթում Ա արքան և պայլ Կոստանդինը, բազմակողմանիորեն վերլուծելով մոնղոլների հզորությունն ու ստեղծված իրավիճակը, ձեռնպահ մնացին հայոց զորքը սուլթանին տրամադրելուց (նույն կերպ վարվեցին նաև Ռումի սուլթանի որոշ մահմեդական դաշնակիցներ, մասնավորապես՝ Նփրկերտի տեր Ալ Մալիք Շիհաբ ալ Դին Գազին)։

Մեր կարծիքով՝ չի բացառվում, որ դրա փոխարեն Հայոց թագավորը և թագավորա- հայրը Գիյաս ալ Դին սուլթանին ուղարկած լինեն ֆրանկ զինվորների մի քանի ջոկատ, որոնց կարող էին վարձած լինել Լատինական Արևելքի երկրներից։ Նման քայլը թույլ կտար Հայոց թագավորության տերերին մի կողմից կատարել (գոնե՝ մասամբ) Ռումի սուլթանի հանդեպ իրենց պարտավորությունը, մյուս կողմից՝ չուղարկել հայկական զորք մոնղոլների դեմ՝ պատերազմի։ Նման ենթադրության օգտին անուղղակիորեն վկայում է Իբն Բիբիի երկի համառոտ տարբերակի հետևյալ հատվածը. «....Լուր ստացվեց, որ հասնում է նաև թաքֆուրը (իմա՝ թագավորը) երեք հազար ֆրանկներով»։ Գագիկ Դանիելյանի կարծիքով՝ դա Հայոց թագավորի կողմից տարածած լուր էր՝ ժամանակը ձգելու նպատակով մինչև այն պահը, երբ պարզ կդառնար, թե ո՞վ է հաղթում հակամարտությունում՝ մոնղոլնե՞րը, թե՞ թուրքերը):

Հեթում Կոռիկոսցի
«Ծաղիկ պատմութեանց արեւելից աշխարհի»,
Երևան 2024, էջ 139
Ответить