Падение Римской империи: Последный из пеплумов...

Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Падение Римской империи: Последный из пеплумов...

Сообщение Lion »

Модераторское - герцог фридландский, Вам объявляется устное предупреждение за провокационное поведение на форуме.
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Падение Римской империи: Последный из пеплумов...

Сообщение Lion »

Фрагмент фильма Падение Римской империи...

Ждем "царя Азербайджана"...

Видео
Gitunik
Сообщения: 5981
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22

Re: Падение Римской империи: Последный из пеплумов...

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Фрагмент фильма Падение Римской империи...

Ждем "царя Азербайджана"...

Видео


:) два или три раза смотрел фильм,там нет царя азербайджана. :lol:
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Падение Римской империи: Последный из пеплумов...

Сообщение Lion »

Изображение
Блестящая Софи Лорен в роли армянской царицы...
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Падение Римской империи: Последный из пеплумов...

Сообщение Lion »

Ֆիլմը գոնե իր ժամանակի համար լավն է և մեզ հատկապես հաճելի է պատմական հիշատակումներով, սակայն կոնկրետ սցենարային պահեր կան, որ պատմական չեն: Նույն այդ Տիգրան արքան լիովին կտրված է գրեթե նույն այդ ժամանակներում գործած Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան VII Սոհեմոսից (144-161, 164-186): Ֆիլմում 190-ական թվականների սկիզբն է, սակայն հարցը նույնիսկ այն չէ, որ Հայոց արքան մահացել է 186 թ-ին. այն երկրորդական չարագործի դերը, որ նրան վերագրվում է, որևէ կերպ պատմական աղբյուրներից հայտնի չէ:

Նման որևէ պատմական տեղեկություն մենք չունենք և, ընդհանրապես, Կոմմոդոսի (180-192) մահին անմիջապես հետո հաջորդած իրադարձություններին հայերը ոչ մի կերպ չեն մասնակցել:

Սեփական անմիտ կառավարմամբ և անտեղի դաժանությամբ իր իսկ հպատակներին մահու չափ հոգնեցրած Կոմմոդոսը 192 թվականի դեկտեմբերի 31-ին զոհ գնաց դավադրությանը, երբ սպորտային հերթական մենամարտի ժամանակ իր իսկ մրցակիցը խեղդեց նրան - Բարև Գլադիատոր 1 ֆիլմին:

Կոմմոդոսին հաջորդեց սենատորների դասից սերող ազատարձակյալի որդի Պուբլիոս Պերտինաքսը (192-193), սակայն 193 թվականի մարտի 28-ին նա ևս սպանվեց։ Դրանից հետո նոր կայսր հռչակվեց կրկին սենատորների դասին պատկանող Դիդիանոս Հուլիանոսը (193), ընդ որում ապստամբած և նախորդ կայսեր սպանած պալատական թիկնազորի ռազմիկներից վերջինս ուղղակի գնեց գահը։ Այսպիսով ոչ Գլադիատորի Մաքսիմուսը կա, ոչ էլ այս ֆիլմի Լիվիուսը:
Արդյունքում, սակայն, նոր կայսեր և կայսերական գահը աճուրդի առարկա դարձրած ռազմիկների նկատմամբ Հռոմեական կայսրության ողջ տարածքում ատելությունն այն աստիճանի հասավ, որ ապստամբության ուղին բռնեցին պրովինցիաներում տեղակայված բանակի միանգամից երեք զորավարները՝ դանուբան սահմանում տեղակայված բանակի հրամանատար Սեպտիմիանոս Սևերոսը, Կոմմոդոսի սիրեցյալ և Արևելքում տեղակայված ուժերի հրամանատար Պեսցենիոս Նիգերը, ինչպես նաև Արևմուտքի ռազմական ղեկավար Կլոդիոս Ալբինոսը։ Ստեղծված բացառիկ պայմաններում ամենաարագը գործեց Սեպտիմիանոս Սևերոսը և, դաշինք կնքելով Կլոդիոս Ալբինոսի հետ, ինչպես նաև կանխելով Պեսցենիոս Նիգերին, 193 թվականի հունիսի 1-ին գրավեց Հռոմը։ Դիդիանոս Հուլիանոսը սպանվեց, իսկ Հռոմեական կայսրության կայսրեր էլ հռչակվեցին Սեպտիմիանոս Սևերոսը (193-211) և Կլոդիոս Ալբինոսը (193-197)։ Արդյունքում՝ երկու համակայսրերը, կիսելով ազդեցության ոլորտները և առժամանակ հաջողությամբ դաշնակցելով միմյանց հետ, պատերազմական գործողություններ սկսեցին Պեսցենիոս Նիգերի դեմ։
Lion
Сообщения: 35921
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Падение Римской империи: Последный из пеплумов...

Сообщение Lion »

«Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմը և... Հայաստանը:

Վիդեո

Նայեք մինչև վերջ, իսկ առիթի դեպքում էլ ցույց տվեք մեր հարևաններին...
Ответить