
Царство Арцрунидов Васпуракане: На юге...
Re: Царство Арцрунидов Васпуракане: На юге...
Մանրամասն կա կարդալու համար, իրենց պaտմությունը?
Re: Царство Арцрунидов Васпуракане: На юге...
Երկրորդ հատորումս նայիր, ինչքան հնարավոր է, գրել եմ...
Re: Царство Арцрунидов Васпуракане: На юге...

Արծրունիների տոհմական դամբարանը

Սբ. Էջմիածին վանք' ( Ձորադիր գ. Վան)

Գտնվում է պատմական Վասպուրական նահանգի Աղբակ գավառի Օսի գյուղի մոտ:

Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցել է Սուրբ Բարդուղիմեոս վանքի ճարտարապետի սանը 6-րդ դարի առաջին կեսին։

10-րդ դարում, Գագիկ Արծրունի թագավորի պատվերով, Մանուել ճարտարապետը Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու հորինվածքով կառուցել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին ' դրանով խորհրդանշելով Արծրունյաց թագավորական տան հնավանդությունը:

9-րդ դարի առաջին կեսին Վարագա Սուրբ խաչում գտնված մասունքները, արաբական արշավանքների վտանգի պատճառով, պահպանության են տրվել Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցուն։

1682 թվականին Մահտեսի Սարոյի բարերարությամբ վերակառուցվել են երկու զույգ խաչվող կամարներով խոշոր, խորանարդաձև ծավալով գմբեթը և արևմտյան դռան շքամուտքը։ Այդ մասին է վկայում մուտքի ճակատի արձանագրությունը։

Եկեղեցու վերակառուցմանը ամենայն հավանականությամբ մասնակցել է նաև մասնագիտությամբ ճարտարապետ Խուդաբաշխը։ Եկեղեցու առաջին անունը հենց այդ ժամանակ է փոխվել և ստացել Էջմիածին անունը:

Խաժակ Սիրեկանյան
Re: Царство Арцрунидов Васпуракане: На юге...
Понятно,спасибо за инфо)