Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Ответить
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Сообщение Lion »

Յուրաքանչյուրից, որը կռվում է թշնամու դեմ, պահանջվում է չորս բան: Նախ՝ հարկավոր է ունենալ իրական և բանական պատճառ: Երկրորդ՝ անհրաժեշտ է կուտակել բավականաչափ ուժ և միջոցներ՝ պատերազմը սկսելու, շարունակելու և հաջող ավարտին հասցնելու համար։ Երրորդ՝ պետք է խելամտորեն ուսումնասիրել հակառակորդների մտադրությունները, հնարավորությունները և վիճակը։ Չորրորդ՝ պատերազմ սկսելու համար հարկավոր է ընտրել հարմար եղանակ:

Հեթում Պատմիչ
գիրք 4, գլուխ 1
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Сообщение Lion »

Յուրաքանչյուրից, որը կռվում է թշնամու դեմ, պահանջվում է չորս բան.

- նախ՝ հարկավոր է ունենալ իրական և բանական պատճառ,
- երկրորդ՝ անհրաժեշտ է կուտակել բավականաչափ ուժ և միջոցներ՝ պատերազմը սկսելու, շարունակելու և հաջող ավարտին հասցնելու համար,
- երրորդ՝ պետք է խելամտորեն ուսումնասիրել հակառակորդների մտադրությունները, հնարավորությունները և վիճակը,
- չորրորդ՝ պատերազմ սկսելու համար հարկավոր է ընտրել հարմար եղանակ:

Գեղեցիկ է, չէ՞, ասված, հստակ ու բյուրեղացված շարադրված են այն պայմանները, որոնք պետք են, եթե ուզում ես կռվել թշնամու դեմ: Սու-Ցզիից չէր, ոչ էլ Լիթլ Հարթն է ասել: Պատերազմում հաջողության հասնելու կարևորագույն այս հիմքերի մասին սպառիչ խոսում է սպարապետ Հեթում Պատմիչ Հեթումյանը 1307 թ-ին:

Իրոք չգնահատված հեղինակ ոչ միայն հայ միջնադարյան գրականության մեջ, այլև՝ ռազմատեսական մտքում...

Ստորև հենց ինքը՝ Հեթում Պատմիչը, 1308 թ-ին, որպես վանական: 1310 թ-ին նա դուրս կգա վանքից և մինչև իր մահը, որ տեղի ունեցավ 1316 թ-ին, կրկին կզբաղեցնի Կիլիկիայի սպարապետի պաշտոնը...

Изображение
(Bibliothèque municipale de Besançon, France, Ms. 667 fol 1r).
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Сообщение Lion »

Հեթում Պատմիչը լքեց սպարապետի պաշտոնը 1305 թ-ին, երբ 1304 թ-ին Այասի ճակատամարտում ծանր պարտության էր մատնել Մամլուքյան սուլթանության բանակին, այս մասին խոսել եմ, իսկ 1305 թ-ին էլ իր սաները կրկին ջախջախել էին թշնամուն նույն Այասի մոտ, այս մասին ևս խոսել եմ:

Հիշատակված փայլուն հաղթանակներից հետո, սակայն, զգալով, որ նոր էլխան Մուհամմեդ Խուդաբանդայի (1304-1316) օրոք իսլամին հակվող մոնղոլներն արդեն չեն օգնում հայերին և Կիլիկիան մենակ է մնում, Հեթումը թողեց սպարապետի պաշտոնն ու մեկնեց սկզբում Կիպրոս, իսկ հետո էլ անցավ Իտալիա, որպեսզի եվրոպական օգնություն ապահովի հայերին: Տեսեք, սակայն, թե ինչ բարոյական պատասխանատվություն է նա զգում այդ քայլն անելիս և ինչպես է հիմնավորում իր մեկնելը երկրից, ռազմական գործը թողնելն ու վանք մտնելու քողի տակ դիվանագիտական գործունեության անցնելը: Ահա ուրեմն, այս կապակցությամբ Հեթում պատմիչն ասում է.

- Եվ ես՝ Հեթում եղբայրս, սույն երկի կազմողը, ներկա էի այս ամենին: Ես արդեն վաղուց էի, սակայն, երդում տվել դառնալ կրոնավոր, բայց քանի որ Հայոց թագավորությունն այդ ժամանակ ԲԱԶՈՒՄ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԷՐ, ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ վտանգավոր իրադրության մեջ ԼՔԵԼ ԻՄ տերերին, ազգականներին և ընկերներին՝ առանց պատվազուրկ լինելու: Այն բանից հետո, սակայն, երբ Աստված ողորմաբար մեզ հաղթանակ շնորհեց թշնամու դեմ, իսկ ինձ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ թողնելու Հայոց թագավորությունը լավ վիճակում, ես ցանկացա իրականացնել իմ երդումը: Եվ ահա ես հրաժեշտ տվեցի մոնսենյոր թագավորին ու իմ մյուս ազգականներին և ընկերներին հենց այն դաշտում, որտեղ Աստված մեզ հաղթանակ պարգևեց...

Ահա այսպիսի բարոյական պատասխանատվություն երկրի համար և պատվի ահա այս տիպի ընկալում իր ժամանակի Հայոց էլիտայի ներկայացուցչի կողմից...

Ստորև՝ Հեթում Պատմիչը 1305 թ-ին հասնում է Պրեմոնտրե միաբանության Կիպրոսի Եպիսկոպիա վանք...

Изображение
(Bibliothèque nationale de France, Ms. NAF 886, fol. 37r).
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Сообщение Воин301 »

Lion писал(а):
Յուրաքանչյուրից, որը կռվում է թշնամու դեմ, պահանջվում է չորս բան.

- նախ՝ հարկավոր է ունենալ իրական և բանական պատճառ,



Շատ լավ է ասված, կարծում եմ Հեթումը նախ և առաջ ի նկատի է ունեցել չհրահրել պատկրազմներ ներքին իշխանությունը ամրապնդելու համար:
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Сообщение Воин301 »

Lion писал(а):
Ահա այսպիսի բարոյական պատասխանատվություն երկրի համար և պատվի ահա այս տիպի ընկալում իր ժամանակի Հայոց էլիտայի ներկայացուցչի կողմից...

Ցավոք, ոչ շատ ուշ բոլոր եվրոպական իշխանավորները կստանան կրթություն մաքիավելիզմի հիման վրա, որը կդառնա հաջորդ դարաշրջանների իրադարէությունների հիմքը ու փիլիսոփայությունը, անցյալում շատ թե քիչ հայտնի արքաների սխրանքները լիովին կմոռացվեն և կփոխարինվեն ավազակությամբ:
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Хетум Историк: Военный теоретик армянского средневековья...

Сообщение Lion »

Воин301 писал(а):
Lion писал(а):
Յուրաքանչյուրից, որը կռվում է թշնամու դեմ, պահանջվում է չորս բան.

- նախ՝ հարկավոր է ունենալ իրական և բանական պատճառ,



Շատ լավ է ասված, կարծում եմ Հեթումը նախ և առաջ ի նկատի է ունեցել չհրահրել պատկրազմներ ներքին իշխանությունը ամրապնդելու համար:


Դա իր հերթին, բայց, ըստ իս, այստեղ նա մեկ այլ բան էլ նկատի ունի. նպատակ: Գատղնիք չէ, որ առանց կոնկրետ նպատակի ցանկացած պատերազմ շատ վատ ավարտ է ունենում, քանի որ նույն այդ պատերազմի ժամանակ բանակը չի իմանում, թե ինչ պետք է անել: Սա շատ կարևոր է:

Воин301 писал(а):
Lion писал(а):
Ահա այսպիսի բարոյական պատասխանատվություն երկրի համար և պատվի ահա այս տիպի ընկալում իր ժամանակի Հայոց էլիտայի ներկայացուցչի կողմից...

Ցավոք, ոչ շատ ուշ բոլոր եվրոպական իշխանավորները կստանան կրթություն մաքիավելիզմի հիման վրա, որը կդառնա հաջորդ դարաշրջանների իրադարէությունների հիմքը ու փիլիսոփայությունը, անցյալում շատ թե քիչ հայտնի արքաների սխրանքները լիովին կմոռացվեն և կփոխարինվեն ավազակությամբ:


Դեեե, երբեք էլ հրեշտակներ չեն եղել, բայց դե այս պահն իրոք ուշագրավ է...
Ответить