Армянская армия...
Видео
Армянская армия: Они сражались за Родину...
Re: Армянская армия: Они сражались за Родину...
Երբ նույնիսկ հակառակորդն է քեզ հարգում՝ Հայ ռազմիկ։
1054 թվական, հունվարի սկիզբ: Սելջուկյան հորդան հարվածել էր Կարսին և հետ էր քաշվում։ Արդյունքում, սակայն, հետապնդելով հակառակորդին, ինչ որ տեղ Վանանդում սպարապետ Թաթուլ Վանանդեցու գլխավորած Կարսի թագավորության բանակը անակնկալ հարձակվեց վերջինիս բանակի վրա և ծանր կորուստներ պատճառեց, սակայն հակառակորդը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր: Այս պայմաններում, զգալով, որ հակառակորդի բանակը առավելություն է ձեռք բերում, Թաթուլը մխրճվեց վերջինիս շարքերի մեջ և տեղի ունեցած մենամարտում ծանր վիրավորեց հակառակորդի բանակի հրամանատարներից մեկին, սակայն շուտով վիրավորվածի թիկնապահներին հաջողվեց գերել Թաթուլին: Սելջուկյան սուլթանության բանակը խուճապի մատնվեց և միայն ծանր կորուստներով կարողացավ հեռանալ մարտադաշտից` իր հետ տանելով գերված Թաթուլին...
...Ասում են, որ երբ գերված Թաթուլին ներկայացրել են Սելջուկյան սուլթանության սուլթան Տուղրի-բեկին (1029-1063), վերջինս Կարսի սպարապետին կյանք է խոստացել, եթե նրա հարվածից ծանր վիրավորված իր զորավարը ապաքինվի: Բայց Թաթուլը միայն ծիծաղել և ձեռքն է թափ տվել. «Եթե հարվածն իմն է, չի ապրի...»: Ու երբ թշնամու զորավարը մահացել է, իսկ Թաթուլը` սպանվել, Տուղրիլ-բեկը, որպես մխիթարություն իր մահացած զորավարի հորը, ուղարկել է վերջինիս Թաթուլի հզոր բազուկը և պատվիրել հայտնել. «Մխիթարվիր, էմիր, վատ բազկից չընկավ որդիդ»...
Պատիվ ունեմ, Հայ ռազմիկ!