Юриспруденция от Мгера Акопяна

Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Юриспруденция от Мгера Акопяна

Сообщение Lion »

Պետական արդյունավետ կառավարումը մեզ շրջապատող ՕԴԻ ՊԵՍ է՝ երբ այն կա, չես նկատում, նույնիսկ այն սովորական է դառնում, սկսում ես մտածել, որ այդպես էլ պետք է լինի։ Օդի պակասն իրապես զգում ես միայն՝ երբ այն չկա։
1.jpg
1.jpg (24.75 КБ) 1 просмотр
Երբ ես ու ինձ նման մարդիկ արդեն ութերորդ տարին է ասում ենք, որ պետական կառավարման վարչաիրավական համակարգում լուրջ, կոնցեպտուալ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ, մեզ համարում են հականիկոլական կամ ծախված։ Համարեք, հարգելիներս, բայց մի բան լավ իմացեք, որ իրավաբանը նման է բժշկի և, ինչպես բժիշկն է որոշակի ախտանիշներից հետևություն անում անձի մոտ հիվանդության առկայության մասին, այնպես էլ պետական համակարգի հետ աշխատող իրավաբանն է պարզ ու հստակ տեսնում պետական համակարգի հիվանդությունը։

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես, գտնվելով մասնավոր իրավաբանի դերում, սերտորեն աշխատում եմ պետական համակարգի հետ։ Այսքանը։
Приходите в мой дом...
Ответить