Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Եթե դուք կարծում եք, որ, երբ հանձնվեք, ավելի թեթև է լինելու, ապա ստիպված եմ ձեզ հիասթափեցնել, եթե հանձնվեք, ավելի թեթև չի լինելու, իսկ, որ ավելի հավանական է, ԱՎԵԼԻ ԾԱՆՐ Է ԼԻՆԵԼՈՒ

Ուժեղ լինելը դժվար է, հանձնվելը հեշտ է: Հեշտ է խաչ քաշել երկրի վրա և երազել մի ինչ որ առաջատար երկրին միանալ, սակայն անկախ և ինքնիշխան լինելը ընտրյալների՝ ԸՆՏՐՅԱԼ ԱԶԳԵՐԻ, ուղին է: Անհատական մակարդակում, չգիտես ինչու, բոլորս մանրախնդրության աստիճան ուշադիր ենք մեր պատվին և անկախությանը, սակայն պետական մակարդակում դա երբեմն կասկածի տակ ենք դնում:

Թուրքին դիմադրելը դժվար է, հանձնվելը՝ հեշտ: Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանում անկախ և ինքնիշխան ապրելը հեշտ է լինելու: Հեշտը կայացած մի որևէ պետություն հեռանալն ու իր անձրևանոցի տակ ապրելն է, չնայած հետո, գուցե, զղջում լինի հեռանալու կապակցությամբ, իսկ սերունդներն էլ չհիշեն, որ իրենք հայ են: Մենք պետք է ուժեղ պետություն ունենաք, ՊԵՏՔ Է, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ, իսկ ո՞վ ասաց, որ դա հեշտ ճանապարհ է:

Մենք պետք է ուժեղ պետություն ունենաք, այլընտրանք չկա!
1.jpg
1.jpg (78.39 КБ) 18 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մտածում եմ և… վախենում եմ:

Վախենում եմ, որ սահմանին կանգնած Հայ զինվորը հանկարծ մենակ կմնա՝ չպաշտպանված թիկունքից և չունենալով բավարար ապահովում, բայց վրան կախված քրեական հետապնդման վտանգը կամ գերությունը, նա հանկարծ… ՄԵՆԱԿ ԿՄՆԱ: Ով ծառայել է՝ կհասկանա – զինվորի մենակությունը, մեղմ ասած, ԼԱՎ ԲԱՆ ՉԷ և, եթե սա ձեզ կարող է ծիծաղելի թվալ այստեղ՝ քաղաքացիական կյանքում, այնտեղ՝ հրամանի տակ գտնվող ու զորանցում փակված զինվորի համար այն կարող է իրոք վախենալու լինել: Մենակ մնացած զինվորը լավ բան չէ:
1.jpg
1.jpg (29.33 КБ) 18 просмотров
Գիտեմ, որ չեն լսի, իսկ շատերն էլ կծիծաղեն, գիտեմ, որ… երևի չեն անի, դրա համար ասածս խորապես հասկանալ է պետք, բայց.

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ու հատկապես իշխանավորներին,

սահմանին կանգնած Հայ զինվորին ՄԵՆԱԿ, լքված ու անտեր չթողնեք, իրենից միայն չպահանջեք, իրեն նաև տվեք՝ հետո նոր պահանջեք, իրեն թիկունք կանգնեք, իրեն ուժ տվեք և իրենից նոր միայն ուժեղ լինել պահանջեք:

Զինվորին ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵՔ! Սահմանին մենակ մնացած զինվորը լավ բան չէ…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

5 сентябрь 2025 г.

Փաստորեն սա Ռոնալդուն էր...

Ես էլ մտածում հա մտածում եմ, թե, լավ, հա, մարդը պատշգամբից ներքև է նայում, ի՞նչ են դրել, խորացել, տարածում...
1.jpg
1.jpg (25.85 КБ) 18 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Շաբաթօրյա խոհերից...

ՉԿԱ այլ ճակատագիր, բացի այն մեկից, որը մենք ինքներս ենք ընտրում մեզ համար...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

«Այսպիսով՝ կայսրության կառավարման համակարգում առաջացած քաոսը, որը սկիզբ էր առել արժանահիշատակ Վասիլ II-ի մահվան ժամանակներից, ՇԱՐՈՒՆԱԿՎԵՑ, երբ լուրջ արտաքին մարտահրավերներից առայժմ զերծ մնացած կայսրությունը նույն այդ արտաքին մարտահրավերներին հետագայում հաջող դիմադրելու համար մեծ հաշվով հանգիստ այդ տարիները ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՀՕԳՈՒՏ ԻՐԵՆ: Իրոք, նույն այս ժամանակ կայսրության սահմանների վրա ճնշումն աստիճանաբար ուժեղանում էր, սակայն նույնիսկ դեռևս ոչ այնքան լուրջ այս խնդիրներն էր Միքայել IV-ի կառավարությունը մեծ դժվարությամբ լուծում, դե իսկ աշխարհաքաղաքական բացասական զարգացումների վրա էլ ընդհանրապես ՈՐԵՎԷ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆՈՂ ՉԿԱՐ» («Մեծ խաղը», հատոր 2, էջ 564):
1.jpg
1.jpg (48.9 КБ) 17 просмотров
Այլ խոսքերով ասած՝ մինչ աշխարհը փոխվում էր և ի հայտ էին գալիս նոր մարտահրավերներ, կայսրության կառավարման ղեկին գտնվող անձիք 1030-ական թվականներին… ՄՈՒԿ ԷԻՆ ՏՇՈՒՄ:

Итог, как говорится, несколько предсказуем…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ու քանի դեռ նորմալ երկիր չունենք, կհայտնվենք աբորիգենների դերում, կգան, կկրեն... կգնան: Մի հատ էլ կծիծաղեն վրաներս, մինչդեռ մենք չտեսի պես իրենց ֆանատի դերը կտանեք: Կգան, կկրեն, կծիծաղեն վրաներս ու կգնան:

Թույլ երկիր ունեցողների բախտն է...
1.jpg
1.jpg (49.54 КБ) 17 просмотров
...Պետք է ուժեղ երկիր ունենալ, այդ ժամանակ նման ոլորտներում հաջողություններն իրենք իրենց կգան: Թե չէ դրել՝ հրաշքի էիք սպասում, իսկ չէ՞ որ իրական կյանքում հրաշքներ չեն լինում: Իրական կյանքում հաջողությունը պատահական չի լինում, այն երկարատև և ճիշտ ուղղությամբ թափված ջանքերի արդյունք է: Բայց դա տխուր է, անհետաքրքիր, դժվար է և ջանքերի հետ է կապված, ավելի լավ է վառվռուն աչքերով հրաշքի սպասել, իսկ հետո էլ... մութ ու լքված փողոցներով տուն հասնել՝ ամրագրելով, որ այս անգամ ևս հրաշք չեղավ...

Պետք է ուժեղ երկիր ունենալ - այսքան պարզ ու բարդ մի... բան:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

«…Այս առումով, թերևս, խորհրդանշական էր, որ, հանելով վանքի խորը մոռացումից ու, թերևս, ինչ-որ տեղ դեռ հույս ունենալով վերականգնել կայսրության փայլուն ժամանակները, կայսրության ավագանին, տեղի տալով նոր թեկնածուի եռանդուն պնդումներին, կայսր հռչակեց Կոնստանդին VIII-ի փոքր աղջիկ ԹԵՈԴՈՐԱՅԻՆ (1055-1056), որն այս ժամանակ արդեն իսկ յոթանասունմեկ տարեկան էր և, ինչպես իր քույրը, ոչ մի ժառանգ չուներ: Թեոդորան, բոլոր իմաստներով, ըստ էության, իր քրոջ կրկնությունը, մշտապես եղել էր ստվերում և այժմ, գոնե այդ հարցում տարբերվելով Զոյայից, ամենայն եռանդով ձեռնամուխ եղավ պետական կառավարչական գործունեությանը: Շուտով պարզվեց, սակայն, որ այնպիսի մի ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳ կառավարելու համար, ինչպիսին բազում մարտահրավերների դեմ կանգնած Բյուզանդական կայսրությունն էր, միայն եռանդը ՔԻՉ ԷՐ, ՊԵՏՔ ԷՐ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԳՈՆԵ ԽԵԼՔ ՈՒՆԵՆԱԼ, սակայն Թեոդորայի մոտ երկուսն էլ իսպառ բացակայում էին։ Արդյունքում՝ ստեղծվեց մի իրավիճակ, երբ, արտաքինից, կարծես թե, եռանդուն կառավարման ենթակա կայսրությունը իր ռազմաքաղաքական միջին օղակներում ընկղմվեց ՄԻ ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ՔԱՈՍԻ ՄԵՋ, որը կայսրուհին իր անտեղի միջամտություններով ՄԻԱՅՆ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԷՐ: Այս առումով հատկանշական էր նաև այն, որ Թեոդորան երբեք, ընդհուպ մինչև իր մահը, որևէ կերպ քննարկել իսկ չցանկացավ սեփական հետնորդի հարցը և ի վերջո հեռացավ կյանքից այդպես էլ չլուծած գոնե այդ կարևոր խնդիրը, որի լուծումն իր ձեռքում էր» («Մեծ խաղը», հատոր 2, էջ 602):
1.jpg
1.jpg (26.13 КБ) 16 просмотров
Այլ խոսքերով ասած՝ մինչ աշխարհը փոխվում էր և ի հայտ էին գալիս նոր մարտահրավերներ, կայսրության կառավարման ղեկին գտնվող անձիք 1050-ական թվականներին… այնուհանդերձ շարունակում էին ՄՈՒԿ ՏՇԵԼ: Как говорится, беда подкрался незаметно, хотя видна был издалека…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել՝ հնարավորինս անկեղծ, ինչքան դա թույլ են տալիս քաղաքական խաղի կանոնները: Նիկոլը, հարգելի ընդդիմություն, ձեզ նաև ՀԵՆՑ ԴՐԱՆՈՎ է հաղթում: Իրականում նա իհարկե ևս անկեղծ չէ, սակայն, ի տարբերություն ձեզ, գոնե ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ Է ՍՏԵՂԾՈՒՄ, որին մարդիկ հավատում են:

Օրինակ, Իշխան Զաքարյանին Ազգային ժողով բերելով պարոն Սարգսյան, դուք ՄԻ՞ԹԵ ԱՆԿԵՂԾ ԷԻՔ մարդկանց հետ, մի՞թե դա ճիշտ քայլ էր: Մարդիկ նեղված էին վերջին պատերազմի արդյունքներից և, ինչ-ինչ պատճառով Ռոբերտ Քոչարյանին կամ այլ ուժի չընտրելով, հենց Ձեր ուժին ընտրեցին, պարոն Սարգսյան, սակայն Դուք ոչ միայն իրենց ԴԵՄ ՏՎԵՑԻՔ Իշխան Զաքարյան, այլև, դա անելով հանդերձ, Դուք նույնիսկ ձեզ նեղություն էլ չտվեցիք բացատրելու նույն այդ մարդկանց՝ հենց ՁԵԶ ԸՆՏՐԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ, թե ինչո՞ւ հենց Իշխան Զաքարյան:

Հարգելի ընդդիմադիրներ, գուցե Դուք ինչ որ բա՞ն գիտեք, որ ես չգիտեմ, ինչ որ հաշվա՞րկ կար, որն ակնհայտորեն սխալ դուրս եկավ, բայց հիմա, ԳՈՆԵ ՀԻՄԱ անկեղծ եղեք, իջեք ձեր «վերին» բարձունքներից և գոնե ակնարկեք այդ հաշվարկի մասին կամ, եթե ոչ՝ ընդունեք ձեր սխալը: Մարդկանց՝ ձեր ընտրողների, հետ, պետք է անկեղծ լինել՝ հնարավորինս անկեղծ, ինչքան դա թույլ են տալիս քաղաքական խաղի կանոնները, հակառակ պարագայում ժողովրդավարական կամ դրան մոտեցող պայմաններում ԵՐԲԵՔ հաջողության չեք հասնի…
1.jpg
1.jpg (79.95 КБ) 15 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

«Ինչ թշնամի էլ կանգնած լինի իմ դիմաց մարտական դիրքում, թեկուզ արքան ինքը, ես կգնդակահարեմ նրան: Եթե խիղճը կամ այլ հանգամանք խանգարում է ձեզ այդ անել, հեռացեք բանակից, այլ գործով զբաղվեք, դուք զինվոր չեք»,- այսպես էր ասում մի մարդ, որի աչքի առաջ իր երկրի բանակը քայքայվում էր և որը խնդիր ուներ նոր, մարտունակ, բայց որ առավել կարևոր է՝ ԿԱՐԳԱՊԱՀ ու հրամանին ենթարկվող բանակ ստեղծել:

Արդյունքում այդ մարդը ստեղծեց «Երկաթակող» կոչվածներից կազմված բանակը, որը կատարում էր հրամանները մատի մեկ շարժումով և համարվում էր անպարտելի:

Այդ մարդու անունը Օլիվեր Կրոմվել էր..
1.jpg
1.jpg (53.15 КБ) 14 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մեր հասարակության խնդիրն այն է, որ նրա անդամների մեծ մասը ոչ միայն չի կարդացել «Անասնաֆերման», այլև չգիտի էլ, որ նման վեպ կա:
1.jpg
1.jpg (12.5 КБ) 14 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

«Իդեալական քաղաքականության» և «իրական քաղաքականության» մասին։

Խաչակրաց I արշավանքից հետո ուժերի հերթական այն դասավորությունը, որն առաջացավ Մերձավոր Արևելքում, իր հետ բերեց նաև շահերի բախման ու համընկման յուրօրինակ մի դրություն, որը, չնայած առանձին տարրերի առկայությանը, ըստ էության, առկա չէր մինչ այդ և առկա չէր լինելու նաև հետագա հարյուրամյակներում: Խնդիրը XII դարի Մերձավոր Արևելքի կոնկրետ ժամանակատարածային հարթությունում «իդեալական քաղաքականություն» և «իրական քաղաքականություն» հասկացությունների կիրառման նրբությունների մեջ էր, երբ, քրիստոնյա կամ մահմեդական պետական միավորները, իդեալում կոչված լինելով պայքար մղել կրոնական իրենց հակառակորդների դեմ, կենցաղային մակարդակում ընդդեմ յուրայինների հաճախ ոչ միայն դաշնակցում էին վերջիններիս հետ, այլև նույնիսկ դուրս էին գալիս կենտրոնական իշխանության դեմ՝ ըստ էության մեծապես դժվարացնելով իրենց հակառակորդ խմբավորմանը հարված հասցնելու վերջինիս գործողությունները: Այսպես, Դամասկոսի և Հալեպի էմիրությունները, իդեալում կոչված լինելով պայքարելու ամենից առաջ խաչակրաց իշխանությունների դեմ, միաժամանակ նաև զգուշանում էին ինչպես իրարից, այնպես էլ Ֆաթիմյանների խալիֆությունից և հատկապես Սելջուկյան սուլթանությունից: Որպես հետևանք այս ամենի՝ հիշատակված երկու պետական միավորները, իդեալում հռչակելով քրիստոնյաների դեմ համաիսլամական պայքարի գաղափարները, կենցաղային մակարդակում հաճախ ձգտում էին այն բանին, որ կենտրոնական իշխանությունն այս ոլորտում որևէ հաջողություն չունենա:
1.jpg
1.jpg (31.06 КБ) 14 просмотров
Սկզբունքորեն նույնն էր դրությունը, սակայն, նաև քրիստոնյաների մոտ, որոնք, իդեալում հռչակելով պայքարը խաչի հաղթարշավի համար, կենցաղային մակարդակում հանդիպում էին հայերի ու խաչակիրների մրցակցությանը, ասորիների և հույների թշնամանքին, իսկ առաջին երեք խմբերն էլ իրենց հերթին չէին ցանկանում Բյուզանդական կայսրության ուժեղացումը տեղում: Խնդիրներ կային նույնիսկ վերոհիշյալ առանձին խմբերի ներսում, երբ հայերի մոտ, օրինակ, մրցակցում էին Հեթումյաններն ու Ռուբինյանները, Եդեսիայի կոմսությունում և Անտիոքի դքսությունում ևս փոխադարձաբար առնվազն սառն էին վերաբերվում միմյանց, իսկ երկու այս պետական միավորներն էլ չէին ցանկանում իրենց վրա ունենալ Երուսաղեմի թագավորության չափից դուրս մեծ իշխանությունը:

Ասվածի ամենացայտուն օրինակը 1108 թվականի հոկտեմբերի Թլպաշար ամրոցի ճակատամարտն էր, երբ իրար դեմ դուրս եկան, ուշադիր, ՄԻ (ՆՈՒՅՆ) ԿՈՂՄԻՑ Անտիոքի դքսությունն ու Հալեպի էմիրությունը, իսկ ՄՅՈՒՍ (ՆՈՒՅՆ) ԿՈՂՄԻՑ էԼ... Եդեսիայի կոմսությունն և Սելջուկյան սուլթանությունը...

Իդեալական և իրական քաղաքականության շահերի այս բախումն էլ հենց որոշելու էր Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացների ընդհանուր ուղղվածությունը մոտակա ավելի քան մեկ հարյուրամյակում, մինչև այն պահը, երբ կրկին ի հայտ կգար կենտրոնական արժանահիշատակ մի ուժ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հենց նոր «սարսափելի» պատժի արժանացա...

Ուրեմն, իրեն խելացի ու լայնախոհ մտավորականի տեղ դրած մեկը ինձ զրկեց իր մոտ... գրելու իրավունիքից՝ պարզորեն ապացուցելով, որ ինքը ոչ խելացի է և ոչ էլ, հատկապես՝ լայնախոհ: Պատճա՞ռը - շատ պարզ.
1.jpg
1.jpg (46.27 КБ) 13 просмотров
90-ականներից Հայաստանից հեռացած և տաքուկ ամերիկաներում հանգրվանած այս ուշագրավ անձնավորությունը վերջին օրերին տարատեսակ տեսական դատողություններով ձգտում էր մեզ բոլորիս համոզել, որ հիմա մենք ավելի լավ ենք ապրում, քան՝ նախկինում: Ու երբ բերում ես փաստարկներ (գնաճ, արտաքին պարտք, եկամուտների բևեռացում, ներդրումների պակաս, ներդրումների վրա բացասաբար ազդող անվտանգային միջավայր և այլն) ու վերջում էլ ասում ես, որ, եթե ամեն ինչ այդքան լավ է, եկ և Հայաստանում ապրիր, հետևում է «պատիժը»՝ մարդուն հեռացնում են կարծիքի համար:

Դանագուլյանի անվան մսուրմանկապարտեզ... :)
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մեր պետականությանը խորը և ամբողջական բարեփոխումներ են պետք՝ համակարգային ու հայեցակարգային նոր լուծումներով:

Ստորև՝ ձախից աջ իր ժամանակի և պետության հզորներն են - Մեծ կազմակերպիչ Օտտո ֆոն Բիսմարկը, նրա առաջին ձեռք ու գերմանական բանակի «հայր» Ալբրեխտ ֆոն Ռոն, ինչպես նաև նույն այդ գերմանական բանակի «ուղեղ» Հելմուտ ֆոն Մոլտկեն…
1.jpg
1.jpg (21.4 КБ) 13 просмотров
Նայում եմ տասնիններորդ դարի այս մարդկանց և քսամեկերորդ դարի իմ պետականությունը փոքր եմ զգում: Բայց չէ՞ որ կար մի ժամանակ, երբ մենք Դավիթ Անհաղթ ունեինք, իսկ նույն այս մարդկանց նախկիներն էլ դեռևս մարդ էին զոհաբերում:

Սովորել ու աճել է պետք, ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ: Հետ ենք մնացել, գերմանական նույնիսկ տասնիններորդ դարից հետ ենք մնացել…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Հա, լավ, պարտվեցինք, որովհետև... սկսեցինք ԳՈՂԱՆԱԼ՝ լայն իմաստով: Մոդա է ասել, հարմար է, կարճ է ու հստակ, մանավանդ որ… իրոք շատ էին գողանում: Գայթակղիչ է ունենալ նման կարճ մի բանաձև և լուծում ու հավատալ, որ, երբ կգա լավ իշխանություն ու «չի գողանա», մենք կհաղթենք: Սիրուն է, գեղեցիկ է, բայց…

Հիմա հարց մտածողներին.

- Իսկ Ադրբեջանում չեն գողանո՞ւմ:

Պատասխանն ակնհայտ է՝ գողանում էին:

Այդ պարագայում երկրորդ հարցը, որը վերադարձնում է սկզբին.

- Բա… ինչո՞ւ հենց մենք պարտվեցինք…

…Ասածս ինչ է - ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչքան մոդայիկ և հարմար է ներկայացնելը…
1.jpg
1.jpg (63.86 КБ) 13 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36149
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ուժեղների և թույլերի միջև կնքված պայմանագիրը միշտ էլ պայմանական է ու խախտվում է ուժեղի ցանկությամբ...

...Դավիթս կարդում է Մայն Ռիդի «Սեմինոլների առաջնորդ Օցեոլան» ու ես հետևում եմ նրան: Վերակարդում եմ այն, ինչ կարդացել եմ 30 տարի առաջ: Վերևում բերված խոսքերի վրա ուշադրություն դարձրի...

Պարզ ճշմարտություն է, որին պարզորեն հասու եղավ նաև տեսնմեկամյա որդիս: Ցավոք՝ այն հասու չէ շատ մեծահասակների...

Ուժեղների և թույլերի միջև կնքված պայմանագիրը միշտ էլ պայմանական է ու խախտվում է ուժեղի ցանկությամբ՝ լուսավոր օրվա պես պարզ ճշմարտություն է...
1.jpg
1.jpg (41.93 КБ) 13 просмотров
Приходите в мой дом...
Ответить