Библия: Святая книга и... исторический источник
Re: Библия: Святая книга и... исторический источник
Հին Կտակարան
ԾՆՈՒՆԴ
2
1 Այսպիսով ամբողջացան երկինքն ու երկիրը իրենց ողջ զարդարանքով։ 2 Վեցերորդ [եբր․ յոթերորդ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։
3 Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։
Արարչագործության մի այլ պատում
4 ԱՅՍ Է ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, 5 երկրի վրա դեռ դաշտային ոչ մի բույս չէր բուսել, և վայրի ոչ մի խոտ չէր աճել, որովհետև Տերը՝ Աստված, դեռ անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը։ 6 Աղբյուր էր բխում երկրից ու ոռոգում երկրի ամբողջ մակերևույթը։
7 Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։ 8 Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ 9 Տերը՝ Աստված, երկրից նաև բուսցրեց ամեն տեսակի ծառ. գեղեցիկ՝ տեսնելու, և համեղ՝ ուտելու համար։ Դրախտի մեջ բուսցրեց նաև կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը։
10 Դրախտը ոռոգելու համար Եդեմից մի գետ էր բխում և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի։ 11 Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է. 12 այդ երկրի ոսկին ընտիր է։ Այնտեղ նաև սուտակ և դահանակ ակնաքար կա։ 13 Երկրորդ գետի անունը Գեհովն է։ Սա այն գետն է, որ հոսելով պատում է եթովպացիների ողջ երկիրը։ 14 Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։
15 Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [եբր․ Էդենի պարտեզում], որպեսզի մշակի և պահպանի այն։ 16 Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, 17 բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
18 Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։ 19 Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։ 20 Այսպիսով Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և վայրի բոլոր գազաններին, բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց։ 21 Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ 22 Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ 23 Եվ Ադամն ասաց.
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից
և մարմին՝ իմ մարմնից։
Սա թող կին կոչվի,
որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
24 Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։
Նախամարդու անկումը
25 Երկուսն էլ՝ թե՛ Ադամը և թե՛ իր կինը, մերկ էին, սակայն չէին ամաչում։

Мир всем
Re: Библия: Святая книга и... исторический источник
Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։
Փաստորեն դրախտը գտնվում է Հայկական Լեռնաշխարհում։
Դէ ես դա գիտեմ։
Կարևորը դուք իմանաք։
Փաստորեն դրախտը գտնվում է Հայկական Լեռնաշխարհում։
Դէ ես դա գիտեմ։
Կարևորը դուք իմանաք։
Мир всем
Re: Библия: Святая книга и... исторический источник
Мир всем
Re: Библия: Святая книга и... исторический источник
Հին Կտակարան
ԾՆՈՒՆԴ
3
1 Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։ 2 Կինը պատասխանեց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, 3 բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։ 4 Օձն ասաց կնոջը. «Ամենևին էլ չեք մեռնի, 5 այլ պարզապես Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և կլինեք աստվածների նման՝ ճանաչելով բարին ու չարը»։ 6 Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։ 7 Երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են։ Թզենու տերևներ կարելով՝ իրենց համար գոգնոցներ պատրաստեցին։
8 Երեկոյան Ադամն ու իր կինը լսեցին Տիրոջ՝ Աստծու՝ դրախտում քայլելու ձայնը և թաքնվեցին Աստծուց դրախտի ծառերի մեջ։ 9 Տերը՝ Աստված, կանչեց Ադամին ու ասաց նրան. «Որտե՞ղ ես»։ 10 Նա պատասխանեց. «Լսեցի դրախտում քո ձայնը և վախեցա, քանի որ մերկ էի, և թաքնվեցի»։ 11 Այն ժամանակ նրան ասաց. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել»։ 12 Ադամն ասաց. «Կինը, որին ինձ ընկեր տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառից, և կերա»։ 13 Տերը՝ Աստված, ասաց կնոջը. «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և կերա»։
14 Եվ Տերը՝ Աստված, ասաց օձին. «Քանի որ այդ արեցիր, անիծյա՛լ լինես դու բոլոր կենդանիների ու վայրի գազանների մեջ, սողաս քո կրծքի և որովայնի վրա և հող ուտես քո ողջ կյանքի ընթացքում։ 15 Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ 16 Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։ 17 Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը, 18 փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։ 19 Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
20 Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք [եբր․ Եվա], քանի որ նա մայրն է բոլոր էակների։ 21 Եվ Տերը՝ Աստված, Ադամի ու նրա կնոջ համար կաշվե հագուստներ պատրաստեց և հագցրեց նրանց։
22 Տերը՝ Աստված, ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև մեկը մեզանից՝ ճանաչելով բարին և չարը։ Արդ, միգուցե երկարի ձեռքը և պոկի կենաց ծառից, ուտի և ապրի հավիտյան»։ 23 Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ 24 Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։

«Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել, 3 բայց այն ծառի պտղի համար, որ դրախտի մեջտեղում է, Աստված պատվիրեց. “Չուտե՛ք դրանից և չդիպչե՛ք դրան”, որպեսզի չմեռնենք»։
Աստված կարող էր այդ ծառը գախտնի տեղ տնկեր, բայց նա փորձում էր նախամարդկանց։
Աստված կարող էր այդ ծառը գախտնի տեղ տնկեր, բայց նա փորձում էր նախամարդկանց։
Мир всем
Re: Библия: Святая книга и... исторический источник
«Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը, 18 փուշ ու տատասկ թող բուսեցնի քեզ, և դու վայրի բանջար վաստակես։ 19 Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Աստված անիծում է մարդուն իր խոսքի վրայով անցնելու համար։
Աստված անիծում է մարդուն իր խոսքի վրայով անցնելու համար։
Мир всем
Re: Библия: Святая книга и... исторический источник
Հին Կտակարան
ԾՆՈՒՆԴ
4
Կայենը և Աբելը
1 Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։ 2 Հետո դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը խաշնարած դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ։
3 Որոշ ժամանակ անց Կայենը հողի բերքից ընծա մատուցեց Աստծուն։ 4 Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները, 5 իսկ Կայենին ու նրա ընծային չնայեց։ Կայենը շատ տրտմեց, և նրա դեմքը մռայլվեց։ 6 Տերը՝ Աստված, Կայենին ասաց. «Ինչո՞ւ տրտմեցիր, քո դեմքն ինչո՞ւ մռայլվեց։ 7 Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։
8 Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան։ 9 Տերը՝ Աստված, հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է Աբելը՝ քո եղբայրը»։ Նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։ 10 Եվ Աստված ասաց. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ։ 11 Արդ, անիծյալ լինես երկրի վրա, որը բացեց իր բերանը՝ ընդունելու քո ձեռքով թափված եղբորդ արյունը։ 12 Հողը կմշակես, բայց նա արդյունք չի տա։ Հառաչելով ու դողալով պիտի ապրես երկրի վրա»։ 13 Կայենն ասաց Տիրոջը՝ Աստծուն. «Իմ մեղքը շատ մեծ է թողության արժանանալու համար։ 14 Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։ 15 Տերը՝ Աստված, նրան ասաց. «Այդպես չի լինի։ Նա, ով սպանի Կայենին, յոթնապատիկ պատժի կարժանանա»։ Եվ Տերը՝ Աստված, նշան դրեց Կայենի վրա, որպեսզի նրան հանդիպողը չսպանի նրան։
16 Կայենը հեռացավ Աստծու ներկայությունից և բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի դիմաց։
Կայենի սերունդը
17 Կայենը մերձեցավ իր կնոջը. նա հղիացավ ու ծնեց Ենովքին։ Քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու անվամբ՝ Ենովք։ 18 Ենովքը Գայերիդադ անվամբ որդի ունեցավ։ Գայերիդադը ծնեց Մայիելին, Մայիելը ծնեց Մաթուսաղային, Մաթուսաղան ծնեց Ղամեքին։ 19 Ղամեքը երկու կին առավ. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։ 20 Ադդան ծնեց Հովբելին. նա վրանաբնակ խաշնարածների նախահայրն է։ 21 Նրա եղբոր անունը Հովբաղ էր։ Նա է հորինել երգն ու քնարը։ 22 Սելլան իր հերթին ծնեց Թոբելին, որը պղնձի ու երկաթի հմուտ դարբին եղավ։ Թոբելի քույրը Նոյեման էր։ 23 Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային ու Սելլային.
«Լսե՛ք ինձ, Ղամեքի՛ կանայք,
ակա՛նջ դրեք իմ խոսքերին։
Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք էր հասցրել,
մի երիտասարդի, որ ինձ հարվածել էր։
24 Եթե Կայենից յոթնապատիկ վրեժ է պահանջվելու,
ապա Ղամեքից՝ յոթանասուն անգամ յոթ»։
Սեթը
25 Ադամը դարձյալ մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, որդի ծնեց, որի անունը Սեթ դրեց՝ ասելով. «Քանի որ Աստված ինձ ուրիշ զավակ պարգևեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։ 26 Սեթը որդի ունեցավ և նրա անունը դրեց Ենովս։ Նա սկսեց Աստծուն կոչել Տեր։

3 Որոշ ժամանակ անց Կայենը հողի բերքից ընծա մատուցեց Աստծուն։ 4 Աբելը նույնպես ընծա բերեց՝ իր հոտի անդրանիկներից և դրանց պարարտներից։ Աստված ընդունեց Աբելին ու նրա ընծաները, 5 իսկ Կայենին ու նրա ընծային չնայեց։ Կայենը շատ տրտմեց, և նրա դեմքը մռայլվեց։
Երեվի Կայենը մաքուր սրտով չէր նվեր ընծայում։
և որ Աստված չընդունեց դա, պատճառ դարձավ եղբայրասպանության։
Հարցը այն չէ թէ բուսեղեն կամ կենդանական զոհ ես մատուցում, հարցը մատուցման ձևն է։

Gitunik писал(а):

Գուցէ Աստված նախընտրում էր կենդանական զոհաբերությունը, դրա համար Կայենի բուսական զոհաբերությունը գին չուներ նրա համար?
Դէ քննարկեք, չպարզված հարց է։
Мир всем
-
Арутюнян Эдуард
- Сообщения: 1203
- Зарегистрирован: 13 авг 2017, 17:43

Почему Бог не принял жертву Каина, а принял жертву Авеля? дело не только в искренности обоих Каина и Авеля, ведь и Авель и Каин принесли лучшее из приплода овец(Авель) и урожая(Каин). Причина почему Бог не принял жертвы Каина , лежит в последующем поступке самого Каина, то есть он убил брата из зависти. По своему духовному состоянию Каин не был достоин того чтобы Бог принял его жертву.
Re: Библия: Святая книга и... исторический источник
Аа понятно, Кайен завидовал брата.
По своему духовному состоянию Каин не был достоин того чтобы Бог принял его жертву.
Дошло
Дошло
Мир всем
Re: Библия: Святая книга и... исторический источник
Անցանք առաջ։
Հին Կտակարան
ԾՆՈՒՆԴ
5
Նախահայրերը
(Ա Մն. 1.1-4)
1 ԱՅՍ Է ՄԱՐԴԿԱՆՑ [եբր․ Ադամի] ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին [եբր․ մարդուն], ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան, 2 արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց Ադամ [եբր․r մարդ] անվանեց այն օրը, երբ ստեղծեց նրանց։
3 Ադամը 230 [եբր․ 130]* տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։ 4 Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս 700 [եբր․ 800] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 5 Ադամի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 930 տարի, և մեռավ։
6 Սեթը 205 [եբր․ 105] տարի ապրելուց հետո ծնեց Ենովսին։ 7 Ենովսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս 707 [եբր․ 807] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 8 Սեթի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 912 տարի, և մեռավ։
9 Ենովսը 190 [եբր․ 90] տարի ապրելուց հետո ծնեց Կայնանին։ 10 Կայնանին ծնելուց հետո Ենովսն ապրեց ևս 715 [եբր․ 815] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 11 Ենովսի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 905 տարի, և մեռավ։
12 Կայնանը 170 [եբր․ 70] տարի ապրելուց հետո ծնեց Մաղաղայելին։ 13 Մաղաղայելին ծնելուց հետո Կայնանն ապրեց ևս 740 [եբր․ 840] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 14 Կայնանի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 910 տարի, և մեռավ։
15 Մաղաղայելը 165 [եբր․ 65] տարի ապրելուց հետո ծնեց Հարեդին։ 16 Հարեդին ծնելուց հետո Մաղաղայելն ապրեց ևս 730 [եբր․ 830] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 17 Մաղաղայելի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 895 տարի, և մեռավ։
18 Հարեդը 162 տարի ապրելուց հետո ծնեց Ենովքին։ 19 Ենովքին ծնելուց հետո Հարեդն ապրեց ևս 800 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 20 Հարեդի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 962 տարի, և մեռավ։
21 Ենովքը 165 [եբր․ 65] տարի ապրելուց հետո ծնեց Մաթուսաղային։ 22 Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո աստվածահաճո կյանքով ապրեց ևս 200 [եբր․ 300] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 23 Ենովքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 365 տարի։ 24 Ենովքը ապրեց աստվածահաճո կյանքով, և նրան ոչ ոք չգտավ, որովհետև Աստված նրան փոխադրել էր։
25 Մաթուսաղան 187 տարի ապրելուց հետո ծնեց Ղամեքին։ 26 Ղամեքին ծնելուց հետո Մաթուսաղան ապրեց ևս 782 տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 27 Մաթուսաղայի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 969 տարի, և մեռավ։
28 Ղամեքը 188 [եբր․ 182] տարի ապրելուց հետո որդի ծնեց 29 և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։ 30 Նոյին ծնելուց հետո Ղամեքն ապրեց ևս 565 [եբր․ 595] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։ 31 Ղամեքի ապրած բոլոր տարիների թիվը եղավ 753 եբր․ 777] տարի, և մեռավ։
32 Նոյը 500 տարեկան էր, երբ ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։
*Թվականների նման տարբերություններ շատ կան Սուրբ Գրքում։ Մշտապես հետևելու ենք գրաբարին, եթե այն բացահայտ սխալ չէ։

Զարմանալի չէ, որ մարդիք առաջ տաս անգամ ավելի երկար էին ապրում, 90 ի փոխարեն 900 տարի։
Այն ժամանակ առողջ էին։
Ջրհեղեղից հետո, աստիճանաբար տաս անգամ կարճ սկսեցին ապրել։