Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

V փուլ – Կեսօրին Խալիդ իբն Վալիդը մարտի նետեց պահեստազորը, ինչի արդյունքում Արաբական խալիֆության բանակը ի վերջո առավելության հասավ:
VI փուլ – Արաբական խալիֆության բանակը սկսեց հետապնդել փախուստի դիմած կայսրության բանակին, որին, սակայն, հաջողվեց խուսափել ծանր կորուստներից, թեև հենց այս ընթացքում Վարդան Մամիկոնյանը գերվեց: Օրվա արդյունքներով կայսրության բանակը կորցրեց 3.000 զինվոր:
Ընդհանուր շարքից դուրս եկած 4.700 զինվորից պարտվողները կորցրին մոտ 1.500, դաշնակիցը` մոտ 3.200 զինվոր, որոնց թվում գերվեց ու նաև Վարդան Մամիկոնյանը, թշնամին կորցրեց մոտ 2.000 զինվոր:

Նախորդ ճակատամարտում տարած խոշոր հաղթանակը, որը պարտվող կողմին կործանարար կորուստներ չարժեցավ, այնուհանդերձ գոնե այդ տարի, ըստ էության, ոչնչացրեց Հարավային Ասորիքում գործող կայսրության ռազմական մեքենան, իսկ դա Արաբական խալիֆության բանակի համար բոլոր հնարավորությունները ստեղծեց սրընթաց զարգացնել հաջողությունը՝ հընթացս ոչնչացնելով հակառակորդի առանձին և ցրված ուժերը: Արդյունքում՝ 634 թվականի օգոստոսի 7-ին Խալիդ իբն Վալիդի գլխավորությամբ դեպի Դամասկոս շարժվող Արաբական խալիֆության բանակը (մոտ 15.000) Յաքուսայի ճ-մ-ում (Դամասկոսից 50 կմ հարավ-արևմուտք) հաղթեց Դամասկոսից առաջխաղացած Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 50)1, 634 թվականի օգոստոսի 15-ին դեպի Դամասկոս առաջխաղացումը շարունակող այս բանակը Մարջ ալ-Քաֆարի ճ-մ-ում (Դամասկոսից 25 կմ հարավ-արևմուտք) կրկին հաղթեց Դամասկոսից առաջխաղացած կայսրության բանակին2, որից հետո սկսվեցին արդեն բուն մարտերը Դամասկոսի համար:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

634 օգոստոսի 24 - սեպտեմբերի 19 – Դամասկոսի գրավումը3

Խալիդ իբն Վալիդի գլխավորած Արաբական խալիֆության համալրված բանակը (մոտ 20.000) պաշարեց Դամասկոսը Թովմայի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500), ընդ որում քաղաքի 6 դարպասներից ամեն մեկի դիմաց առանձին զորավարի գլխավորությամբ տեղակայվեց առանձին մի ջոկատ։ Արդյունքում՝ Շուրահբիլ իբն Հասանի ջոկատը տեղակայվեց քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Թովմայի դարպասի, Ամիր իբն ալ-Ասայի գլխավորած ջոկատը՝ հյուսիս-արևելքում գտնվող Դրախտային դարպասի, Աբու Ուբեյդայի գլխավորած ջոկատը՝ հյուսիս-արևմուտքում գտնվող Ջաբիայի դարպասի դիմաց, իսկ Եզդ իբն Աբու-Սուֆյանի ջոկատին էլ հանձնվեց քաղաքից հարավ-արևմուտքում գտնվող Փոքր և Քիսանի դարպասների հսկողությունը: Խալիդ իբն Վալիդն իր ջոկատով տեղակայվեց քաղաքի հարավ-արևելքում գտնվող Արևելյան դարպասների դիմաց, որտեղ նրա ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում էր Ռաֆայի իբն Օմարը: Տեղեկանալով քաղաքի պաշարման մասին՝ Անտիոքում գտնվող Հերակլես I-ը Հեմսում կենտրոնացած Բյուզանդական կայսրության բանակը (12.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000) շարժեց քաղաքին օգնության, ինչին ի պատասխան Արաբական խալիֆության բանակի մի մասը (5.000) շարժվեց հակառակորդի ուղղությամբ, իսկ կարճ ժամանակ անց էլ, արդեն անձամբ Խալիդ իբն Վալիդի գլխավորությամբ, վերջինիս հետևեց ևս մեկ ջոկատ (4.000):
_________________________
1 Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
2 Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
3 Բալազորի «Երկրների նվաճումների գիրք»; Յակուբի «Պատմություն»; իբն Խայաթ «Պատմություն»; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 114; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Գիյոմ Տյուրացի «Անդրծովյան երկրների պատմությունը», գիրք 1, գլուխ 1:

16
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

I փուլ – Սեպտեմբերի 9-ին կայսերական բանակը Սանիաթ ալ-Ուքաբի մոտ հարձակվեց իր ուղղությամբ շարժվող հակառակորդի առաջին ջոկատի վրա և, հասնելով առավելության, սկսեց շրջապատել վերջինիս:
II փուլ – Մարտի դաշտ հասավ Խալիդ իբն Վալիդի գլխավորած ջոկատը և, անակնկալ հարված հասցնելով հակառակորդին ու միավորելով ուժերը մյուս ջոկատի հետ, պարտության մատնեց ու հետ շպրտեց կայսերական բանակին:
III փուլ – Սեպտեմբերի 15-ին Թովմայի անձնական ղեկավարությամբ գործող քաղաքի կայազորը Թովմայի դարպասից հզոր արտագրոհ իրականացրեց և զգալի կորուստներ պատճառեց Շուրահբիլ իբն Հասանի ջոկատին, թեև բռնկված համառ մարտի արդյունքում ի վերջո ստիպված եղավ հետ քաշվել քաղաք, ընդ որում Թովման ինքը վերք ստացավ մեկ աչքից:
IV փուլ – Սեպտեմբերի 17-ին Թովմայի անձնական ղեկավարությամբ գործող քաղաքի կայազորը, շեղող արտագրոհներ իրականացնելով Ջաբիայի, ինչպես նաև Փոքր և Արևելյան դարպասների կողմից, հիմնական հարվածը կրկին հասցրեց Թովմայի դարպասից: Բոլոր հատվածներում բռնկվեցին համառ մարտեր, ինչի արդյունքում Աբու Ուբեյդայի գլխավորած ջոկատը Ջաբիայի դարպասի հատվածում հետ մղեց հակառակորդին, Փոքր դարպասի հատվածում արտագրոհը հետ մղվեց այն բանից հետո, երբ այդ հատվածում մարտնչողները պահեստազորից մի խոշոր ջոկատի կազմով (2.000) օժանդակություն ստացան, իսկ Արևելյան դարպասի հատվածում էլ նույն արդյունքը ստացվեց այն բանից հետո, երբ օգնության հասավ անձամբ Խալիդ իբն Վալիդն իր ջոկատով (400): Հաջողությունը քրիստոնյաների կողմում չեղավ նաև հիմնական հարվածի ուղղությամբ, երբ արդյունքում Թովման ստիպված եղավ հերթական անգամ հետ քաշվել քաղաք:
V փուլ – Սեպտեմբերի 18-ին քաղաքի պաշտպանությանը մասնակցող Հովհան անունով մի վանական գաղտնի կապ հաստատեց Խալիդ իբն Վալիդի հետ և հայտնեց, որ Արևելյան դարպասի մոտակայքում գտնվող մի վատ պաշտպանվող հատվածից կօժանդակի հակառակորդին քաղաք թափանցել։ Արդյունքում՝ արդեն սեպտեմբերի լույս 19-ի գիշերը Խալիդ իբն Վալիդի գլխավորությամբ և Հովհանի աջակցությամբ մի փոքրաթիվ, բայց ընտիր ջոկատ քաղաք թափանցեց, որից հետո, բացելով դարպասները, սկսեց վերջինիս գրոհը: Ստեղծված ծանր պայմաններում Թովման, չտեսնելով այլ ելք, առկա բոլոր ուժերով Խալիդ իբն Վալիդի ուժերին համառ դիմադրություն կազմակերպեց, սակայն դրա հետ միաժամանակ էլ արագորեն պատգամավորներ ուղարկեց այդ ամենին անտեղյակ մնացած Աբու Ուբեյդայի մոտ և անվտանգության երաշխիքների դիմաց պարտավորվեց քաղաքը հանձնել վերջինիս: Աբու Ուբեյդան տվեց անհրաժեշտ երաշխիքները և արդեն լույսը բացվելուն պես, երբ Խալիդ իբն Վալիդի ջոկատն արդեն զգալիորեն առաջ էր շարժվել քաղաքում, Թովման վերջինիս տեղեկացրեց ձեռք բերված պայմանավորվածության մասին: Աբու Ուբեյդան ինքն իր հերթին պնդեց, որ պայմանավորվածությունը պահպանվի և Խալիդ իբն Վալիդին չէր մնում այլ բան, քան տալ իր համաձայնությունը:
Հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր: Քաղաքի կայազորը և բնակչության այն հատվածը, որը ցանկություն հայտնեց հեռանալ, նույն օրն իսկ թողեցին այն ու Թովմայի գլխավորությամբ շարժվեցին Անտիոքի ուղղությամբ:

634 թվականի սեպտեմբերի 22-ին, խոցված Դամասկոսում տեղի ունեցած իրադարձություններից, Խալիդ իբն Վալիդի գլխավորությամբ մասերի բաժանված Արաբական խալիֆության բանակը (4.000 հեծյալ), շրջապատելով չորս կողմերից, Մարջ ալ-Դեբայի ճ-մ-ում (Դամասկոսից մոտ 100 կմ հյուսիս) հաղթեց Թովմայի գլխավորությամբ Դամասկոսից դեպի Հեմս հեռացող Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 200), ընդ որում գործնականում լրիվ կազմով ոչնչացված ռազմիկների հետ
17
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

միասին զոհվեց նաև Թովման1: Իր հերթին արդեն սեպտեմբերի վերջին Արաբական խալիֆության բանակը, պայմանագիր կնքելով քաղաքի բնակչության հետ, մտավ նաև Բաալբեկ (Դամասկոսի 56 կմ հյուսիս):
Հարկ է նշել, որ դեռևս Դամասկոսի համար մղվող ճակատամարտի օրերին, իսկ ավելի կոնկրետ՝ 634 թվականի օգոստոսի 22-ին, Մեդինայում իր մահկանացուն էր կնքել Մուհամմեդի գործի աննկուն շարունակող Աբու Բաքրը, որից հետո նոր խալիֆ էր հռչակվել կրկին Մուհամմեդի զինակիցների թվին պատկանող Օմարը (634-644), որը խալիֆության, ըստ էության, երկրորդ մարդն էր հանդիսանում դեռևս Աբու Բաքրի օրոք: Նոր խալիֆն աչքի էր ընկնում իր եռանդով, վճռականությամբ և կամքի ուժով: Բնավորության այս գծերով հաջողությամբ լրացնելով Աբու Բաքրին վերջինիս կազմակերպչական ձեռնարկումների ընթացքում՝ այժմ, պետության գլուխ կանգնելով արդեն որպես առաջին դեմք, Օմարը առավել եռանդով շարունակեց իր նախորդների գործը՝ հատկապես նոր նվաճումների բնագավառում: Արդյունքում, տիրելով Դամասկոսին և, ըստ էության, իր տիրապետությունը հաստատելով Հարավային Ասորիքի նկատմամբ, մասերի բաժանված Արաբական խալիֆության բանակը շարունակեց ոչնչացնել հակառակորդի բանակի ցրված մնացորդները և իր տիրապետությունը հաստատել երկրամասում:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

634 հոկտեմբերի 15 – Աբու ալ-Քուդսի ճ-մ (Բեյրութից մոտ 50 կմ արևելք)2

Դամասկոսից առաջխաղացած Արաբական խալիֆության բանակը (մոտ 1.000) փորձեց ասպատակել շրջակայքը, սակայն մոտակայքում գտնվող Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) սկսեցին աննկատ մոտենալ վերջինիս:
I փուլ – Օրվա սկզբին կայսրության բանակը անակնկալ հարձակվեց Արաբական խալիֆության բանակի վրա և աստիճանաբար սկսեց առավելության հասնել:
II փուլ – Օրվա կեսին զարգացող իրադարձությունների մասին ժամանակին տեղեկացած Խալիդ իբն Վալիդի գլխավորած Արաբական խալիֆության բանակը (մոտ 4.000) մոտեցավ մարտադաշտին և անակնկալ հարված հասցրեց կայսրության բանակին:
III փուլ – Կայսրության բանակը խուճապի մատնվեց և, հետապնդվելով հակառակորդի կողմից, դիմեց փախուստի:
Հայերը կորցրին մոտ 300, դաշնակիցը` մոտ 1.200, թշնամին` մոտ 800 զինվոր:

635 թվականի հունվարի 23-ին Խալիդ իբն Վալիդի և Շուրահբիլ իբն Հասանի գլխավորած Արաբական խալիֆության բանակը (մոտ 10.000) Ֆահլայի ճ-մ-ում (Երուսաղեմից մոտ 90 կմ հյուսիս-արևելք, Հորդանան գետի աջ ափին) հաղթեց Բյուզանդական կայսրության բանակին (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000)2: Նույն թվականի փետրվարի 25-ին էլ Խալիդ իբն Սայիդի գլխավորած Արաբական խալիֆության բանակը կայսրության բանակի նկատմամբ ևս մեկ հաղթանակ տարավ Մարջ-այս-Սուֆֆայի ճ-մ-ում, թեև հաղթանակի բերկրանքը մռայլվեց նրանով, որ մարտում ընկավ բանակի առաջնորդ Խալիդը իբն Սայիդը4:
634 թվականին և 635 թվականի սկզբին Ասորիքում իրար հետևից կրած մի քանի պարտությունները Բյուզանդական կայսրության համար, ըստ էության, հավասարազոր էին այն պարտություններին, որ 633 թվականին Միջագետքում կրել էր Պարսից թագավորության բանակը: Իրոք, այս անգամ ևս, իրենց էությամբ լինելով ոչ այնքան խոշոր, երբ երկու կողմից էլ հակամարտող բանակների ռազմիկների թիվը այդպես էլ չանցավ առավելագույնը 20.000 հոգին ամեն կողմի համար, բացառությամբ, թերևս, 634 թվականի հուլիսի 29-30-ի Աջն-այդ-դեյնի ճ-մ-ի,
_________________________
1 Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
2 Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են: Այս մասին տեղեկացնում է, մասնավորապես Ազդին:
3 Յակուբի «Պատմություն»;
4 Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 111: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:

18
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

իրենց արդյունքում այդ պարտությունները կայսրության բանակին այնուհանդերձ ծանր գին արժանացան, քանզի ընդհանուր գնահատականներով վերջինս արդյունքում կորցրել էր մոտ 25.000 զինվոր: Այս առումով բնական է, որ Արաբական խալիֆության բանակն ինքը, բոլոր ճակատամարտերում էլ հանդիսանալով որպես հաղթանակ տարած կողմ, կրկին անհամեմատ ավելի քիչ կորուստներ կրեց, ընդ որում պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այս բանակն անընդհատ համալրվում էր՝ մանավանդ իրար հետևից շահած հաղթանակների առաջացրած դրական ֆոնի արդյունքում: Իր հերթին, սակայն, նույնիսկ ձեռք բերած փայլուն հաջողություններից հետո վերելքի վիճակում գտնվող Արաբական խալիֆության ռազմական մեքենային ևս այս ամենից հետո որոշակի դադար էր պետք, ընդ որում ծանր պարտություն կրած սեփական ռազմական մեքենաների առկայության պարագայում ակտիվ ռազմական գործողությունների մասին մտածել չէին կարող նաև Կոստանդնուպոլսում և Տիզբոնում ու այստ վայրերում ևս դադարի էին ձգտում։ Արդյունքում՝ արդեն 635 թվականի գարնան սկզբից բոլոր ճակատներում հարաբերական հանգստի մի վիճակ հաստատվեց, երբ կողմերն, ըստ էության, ի մի էին բերում ուժերը՝ հետագա ակտիվացման համար: Միաժամանակ հարկ է նշել, որ, եթե ընձեռնված դադարը Օմարն օգտագործեց, ըստ էության, միայն ռազմական միջոցառումների համար, ապա Հերակլես I-ն և Հազկերտ III-ը դրանից զատ նաև դիվանագիտական քայլեր ձեռնարկեցին:
Մինչ այդ, սակայն, օգտվելով այն բանից, որ 634 թվականի մարտի վերջին Խալիդ իբն Վալիդը իր բանակի զգալի մասով անցել է Ասորիք, ինչը էականորեն թուլացրել է Արաբական խալիֆության դիրքերը նոր նվաճված Եփրատի ստորին հովտում, Պարսից թագավորության բանակը 634 թվականի գարնանը փորձել էր հակահարձակում կազմակերպել, սակայն պարտություն էր կրել Նամարաքի ճ-մ-ում (Հարավային Միջագետք, Եփրատի աջ ափին, Տիզբոնից մոտ 150 կմ հարավ) և Կաշքարի ճ-մ-ում (Հարավային Միջագետք, Տիգրիսի աջ ափին, Տիզբոնից մոտ 140 կմ հարավ-արևելք): Նոր հակահարձակման Պարսից թագավորության բանակն անցավ 634 թվականի երկրորդ կեսին և արդեն հոկտեմբերի վերջին խոշոր հաղթանակ տարավ ալ-Ջիսրայի ճ-մ-ում (= Կամրջի ճ-մ) (Հարավային Միջագետք, Եփրատի աջ ափին, Տիզբոնից մոտ 150 կմ հարավ), սակայն այս հաջողությունը լիովին արժեզրկվեց այն բանից հետո, երբ 634 թվականի նոյեմբերի 9-ին Արաբական խալիֆության բանակը իր հերթին խոշոր հաղթանակ տարավ Բուվայբայի ճ-մ-ում (Հարավային Միջագետք, Եփրատի աջ ափին, Տիզբոնից մոտ 130 կմ հարավ): Անհաջողության մատնվելով հակառակորդի դեմ հակահարձակում կազմակերպելու հերթական փորձում՝ Տիզբոնում ի վերջո որոշեցին դաշինքի մեջ մտնել պաշտոնական Կոստանդնուպոլսի հետ:
Հերակլես I-ը, որը 634 թվականի գարնանը ժամանել էր Հյուսիսային Ասորիք և հաստատվել էր Անտիոքում, արդեն 635 թվականի գարնանը ընդունեց արաբների դեմ համատեղ ուժերով ու համակարգված գործողություններ ձեռնարկելու առաջարկով իրեն ներկայացած Հազկերտ III-ի պատվիրակության անդամներին ու վերջիններիս դրական պատասխան տվեց: Ավելին, ի հաստատումն հենց նոր կնքված դաշինքի, կայսրը արյաց արքային որպես կին տվեց իր թոռնուհիներից մեկին, որից հետո կողմերը գործողությունների միասնական մի ծրագիր հաստատեցին։ Արդյունքում որոշվեց, հավաքելով ինչքան հնարավոր է շատ ուժեր, 636 թվականի գարնանը երկու տերությունների ուժերով համատեղ հարված հասցնել Արաբական խալիֆությանը, ընդ որում ենթադրվում էր, որ Միջագետքում Պարսից թագավորության բանակի հասցրած հարվածի հետ միասին Ասորիքում հասցվող Բյուզանդական կայսրության հարվածին հակառակորդը չի դիմանա և առավելագույնը պարտություն կկրի, իսկ նվազագույնն էլ՝ գոնե դուրս կմղվի մինչ այդ գրաված տարածքներից։
Այսպիսով՝ Հերակլես I-ը, որպես ապագա ռազմագործողությունների առավել փորձառու մի ղեկավար, ըստ էության, պատրաստվում էր, խուսափելով մեծ ճակատամարտից, իր խոշոր բանակով կամ մանր մարտերում պարտության մատնել հակառակորդի ցրված ուժերին առանձին-առանձին, կամ էլ ուզում էր հասնել մի վիճակի, երբ սեփական առաջխաղացումով դրանց կստիպի դուրս գալ գրաված տարածքներից: Նույն ռազմավարությունն էլ կայսրը խորհուրդ տվեց իրականացնել նաև Հազկերտ III-ին: 634 թվականին, սակայն, իրավիճակը որոշակիորեն լարվեց
19
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

նաև Մարզպանական Հայաստանում, ինչը հետագայում խնդիրներ առաջացրեց արդեն նաև Սատրապական Հայաստանում:

Գլուխ 7
Քրիստոնյաների մոտ առկա ներքին խնդիրները.
Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունը

Բանը կայանում էր նրանում, որ Հազկերտ III-ի արքունիքում սեփական ազդեցիկ դիրքը պահպանող Ռուստամ Ֆառուխզադեն, որը իր փաստացի անկախ տիրապետության տակ ուներ Ատրպատականը, ակնհայտորեն ձգտելով իր գերիշխանությանը ենթարկել նաև Մարզպանական Հայաստանը, նույն այս ժամանակ այդ հողի վրա լարված հարաբերություններ էր ստեղծել Հայոց մարզպան Վարազ-Տիրոց Բագրատունու հետ: Բանն հասավ նույնիսկ նրան, որ 634 թվականին Ռուստամ Ֆառուխզադեն նախատեսել էր նույնիսկ անակնկալ ներխուժում իրականացնել Դվին և ձերբակալել Վարազ-Տիրոցին: Այս ծրագիրը, սակայն, չգործեց, քանի որ, Ռուստամ Ֆառուխզադեի բանակում գտնվող իր ընկերներից նախապես իմանալով այս ամենի մասին և ձեռքի տակ չունենալով դիմադրության միջոցներ, Վարազ-Տիրոց Բագրատունին դիմեց փախուստի, անցավ Սատրապական Հայաստան ու հաստատվեց Տարոնում: Դրանից հետո Բագրատունյաց իշխանը, հոր մահից հետո վերջինիս փոխարինած Սմբատ Մամիկոնյանի որդի Վահանի միջոցով կապեր հաստատելով Հերակլես I-ի հետ, քաղաքական ապաստան խնդրեց վերջինիցս: Բագրատունյաց իշխանի խնդրանքը հարգվեց և արդյունքում Վարազ-Տիրոց Բագրատունին մեծ պարգևներ ստանալուց հետո հաստատվեց Կոստանդնուպոլսում, իսկ նրա պատանի որդի Սմբատն էլ նշանակվեց կայսեր սենեկապետի պաշտոնում: 634 թվականի վերջին իր հերթին լարվել էին հարաբերությունները, սակայն, նաև Հերակլես I-ի և նրա եղբայր, Արևելքի նախկին հրամանատար Թեոդորոսի միջև:
Խնդիրը կայանում էր նրանում, որ կայսրը եղբորը մեղադրում էր Ասորիքում կրած պարտությունների համար, իսկ վերջինս էլ հակադարձում էր, թե ամեն ինչ տեղի է ունեցել հենց իր՝ կայսեր, հակաքրիստոնեական վարքագծի պատճառով, որը, խախտելով եկեղեցական արգելքները, դեռևս 623 թվականին ամուսնացել էր իր հարազատ քրոջ աղջիկ Մարտինայի հետ։ Արդյունքում՝ կատաղած Հերակլես I-ը ի վերջո ոչ միայն պաշտոնազրկեց Թեոդորոսին, այլև, այն բանից հետո, երբ վերջինս վերադարձավ Կոստանդնուպոլիս, Մարտինայից ծնված իր որդի Հերակլեսին հրամայեց ընդհանուր հավաքում ստորացնել Թեոդորոսին։ Հոր ստորացումը ծանր տարած Թեոդորոսի համանուն որդի Թեոդորոսն իր հերթին, սակայն, ի պատասխան այս ամենի, 635 թվականի սկզբին Կոստանդնուպոլսում մի մեծ դավադրություն կազմեց՝ նախատեսելով գահընկեց անել Հերակլես I-ին և գահին բազմեցնել վերջինիս ապօրինի որդի Աթալարիքոսին: Դավադրության մեջ ներգրավվեցին նաև Վարազ-Տիրոց Բագրատունին, Վահան Խորխոռունին և այլք, թեև Բագրատունյաց իշխանը վճռականորեն դեմ եղավ կայսեր ու նրա որդիներին սպանելու դավադիրների ծրագրին: Դավադիրների շարքերում էր գտնվում, սակայն, նաև Հերակլես I-ի մի ոմն պաշտոնյա, որն էլ հենց արդյունքում մատնեց բոլորին: Որպես հետևանք այս ամենի՝ Հերակլես I-ի հրամանով դավադիրները ձերբակալվեցին և աքսորվեցին կայսրության ծայրամասեր, ընդ որում մինչ այդ կտրեցին այս մարդկանցից յուրաքանչյուրի քթներն ու աջ ձեռքերը, իսկ քիչ հետո էլ նաև՝ աջ ոտքերը: Կայսրը, հաշվի առնելով Վարազ-Տիրոց Բագրատունու դիրքորոշումն իրեն և որդիներին խնայելու հարցում, խնայեց միայն Բագրատունյաց իշխանին, սակայն նրան էլ այնուհանդերձ աքսորեց մայրաքաղաքի մոտ գտնվող Արքայազնների արխիպելագի կղզիներից մեկը:
635 թվականի գարնանը, ըստ էության, դեմ դուրս գալով Ատրպատականում իշխող Ռուստամ Ֆառուխզադեին, Մժեժ Գնունին հասավ մի վիճակի, երբ հռչակվեց նաև Հայոց մարզպանության ղեկավար, ընդ որում գործնականում արդեն իսկ ձևավորված հակաարաբական դաշինքի պայմաններում պաշտոնական Տիզբոնը ստիպված եղավ այս ամենին տալ իր, ըստ էության, լռելյայն համաձայնությունը: 635 թվականի ամռանը, սակայն, երբ արաբների դեմ մարտերի հաճախականությունը մեծապես ընկել էր, Մարզպանական Հայաստանում ձեռք
20
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

բերված վերջին հաջողությունից հետո Հերակլես I-ի համար լիովին անակնկալ կերպով բռնկվեց Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունը (635):
Իրոք, Սատրապական Հայաստանում, ինչպես 591 թվականից հետո եղավ, մեծ պատերազմի ավարտից հետո հայերի դրությունը կրկին ծանրացել էր, ընդ որում, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, պատերազմի հիմնական ծանրությունն իրենց ուսերին տարած և մինչ այդ արդեն գրեթե երեք տասնամյակ փաստացի անկախություն վայելած հայերը դժգոհ էին սեփական իրավունքների սահմանափակումներից, ինչն անխուսափելի էր խաղաղության պարագայում: Հայերի դժգոհությունն առաջացրեց նաև միակամության այն պարտադրանքը, որը մեջտեղ բերվեց խաղաղության հաստատումից գրեթե անմիջապես հետո: Իր հերթին իրավիճակը հատկապես սրեց Հայոց իշխան նշանակված ՄԺեժ Գնունու համակարգված իշխանության հաստատումը արդեն նաև Մարզպանական Հայաստանում, որը, գործելով պաշտոնական Կոստանդնուպոլսի օգտին, գործն ի վերջո հասցրեց պայթյունի:
Հետաքրքիր է նշել, որ այս անգամ, երբ Վահան Մամիկոնյանը զբաղեցնում էր կայսրության բանակի Հայաստանի հրամանատարի պաշտոնը, ապստամբությունը գլխավորեց Սահառունիների գործունյա նահապետ Դավիթը, որին Մժեժ Գնունին մինչ այդ ձերբակալել էր և, մեղադրելով վերջին դավադրությանը մասնակցություն ունենալու մեջ, պատրաստվում էր տեղափոխել Կոստանդնուպոլիս: Դավիթ Սահառունին, սակայն, կարողանալով սպանել իրեն ձերբակալածներին ու դիմել փախուստի, դրանից կարճ ժամանակ անց հավաքեց Հայկական բանակը (մոտ 5.000) և, անակնկալ հարձակվելով Մժեժ Գնունու ու նրա որդի Վարազ-Գնելի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակի (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 1.000) վրա, հաղթեց նրանց1: Մժեժ Գնունին և Վարազ-Գնելը սպանվեցին, սակայն Դավիթ Սահառունին ինքը, ըստ էության, չցանկանալով ապստամբության հետագա տարածումը, դրանից հետո կապեր հաստատեց Հերակլես I-ի հետ և ապստամբությունն ավարտելու փոխարեն առաջարկեց իրեն նշանակել Մժեժ Գնունու պաշտոնում: Կայսրը, որն Ասորիքում հասցվող հարվածի համար այդ ժամանակ արդեն իսկ վերջացնում էր ուժերի կենտրոնացումը, իր հերթին ոչ մի կերպ չէր ցանկանում ռազմական գործողությունների մի նոր ճակատի առաջացումը թիկունքում, ինչն էլ հաշվի առնելով տվեց իր համաձայնությունը։ Արդյունքում՝ Դավիթ Սահառունին նշանակվեց Հայոց իշխան և փաստացի դարձավ նաև Հայոց մարզպան (635-641), իսկ Սատրապական Հայաստանի VIII ապստամբությունն էլ վերջացավ՝ որոշակիորեն ավելի մեծացնելով հայերի ներքին ինքնավարությունը, քան մինչ այդ էր:

Գլուխ 8
Մեծ պայքարը Ասորիքի և Միջագետքի համար

635 թվականի վերջին Ասորիքում իրավիճակն արդեն մեծապես լարվել էր, իսկ կողմերն էլ արդեն, ըստ էության, պատրաստ էին ռազմական գործողությունները վերսկսելուն: Ստեղծված պայմաններում առաջին քայլն արեց Արաբական խալիֆությունը, որի բանակը հարված հասցրեց հյուսիսային ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

635 դեկտեմբերի 16 - 636 մարտի կես – Հեմսի գրավումը2

Աբու Ուբեյդայի և Խալիդ իբն Վալիդի գլխավորած Արաբական խալիֆության բանակը (15.000), բաժանվելով չորս մասի ու տեղակայվելով չորս դարպասների դիմաց, պաշարեց քաղաքը Հարբեասի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակից (5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 2.000):
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 41; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 33:
2 Յակուբի «Պատմություն»; իբն Խայաթ «Պատմություն»: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:

21
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

I փուլ – 635 թ-ի դեկտեմբերի 16-ից մինչև 636 թ-ի մարտի կես Արաբական խալիֆության բանակը օղակեց քաղաքը՝ զերծ մնալով գրոհներից և մտնելով միայն մանր ընդհարումների ու հեռամարտի մեջ:
II փուլ – 636 թ-ի մարտի կեսին քրիստոնյաները անակնկալ արտագրոհ իրականացրին հյուսիս-արևելյան դարպասից և, ծանր կորուստներ պատճառելով, այս կողմում տեղակայված հակառակորդի ջոկատին մատնեցին փախուստի:
III փուլ – Օրվա կեսին մարտի մեջ մտան Խալիդ իբն Վալիդի գլխավորած օժանդակ ուժերը և արդյունքում քրիստոնյաները հետ քաշվեցին քաղաք: Նույն գիշերն էլ տեղի ունեցած խորհրդակցությունում Խալիդ իբն Վալիդը ներկայացրեց քաղաքին տիրելու իր ծրագիրը՝ ցույց տալով, թե թողնում են պաշարումը և հեռանում, հետ քաշվել քաղաքից, դրդել հակառակորդին արտագրոհ իրականացնել հեռացող ուժերի վերջապահի ուղղությամբ, որից հետո անցնել վճռական հակահարձակման ու բաց դաշտում տեղի ունեցած մարտում ոչնչացնել հակառակորդին, ինչից հետո քաղաքին տիրելը դժվար չէր լինի:
IV փուլ – Հաջորդ օրն առավոտյան Արաբական խալիֆության բանակը սկսեց հեռանալ քաղաքից, ինչից փորձ կատարելով օգտվել էլ, Հարբեասի գլխավորած կայսերական բանակը սկսեց հետապնդելով նահանջող հակառակորդին՝ դուրս գալով բաց դաշտ և շարժվելով վերջինիս հետքերով: Իր հերթին, բավականին հեռացնելով հակառակորդին քաղաքից, Արաբական խալիֆության բանակը անցավ հակահարձակման և սկսեց թևանցել կայսերական բանակին, որը, համառ դիմադրություն ցույց տալով, փորձեց հետ քաշվել: Այս ընթացքում Արաբական խալիֆության բանակի առանձին ջոկատներ, դուրս գալով հակառակորդի թիկունք, մոտեցան քաղաքի դարպասներին, ինչի արդյունքում դրանք փակվեցին։ Արդյունքում՝ դեպի քաղաք հետ քաշվող կայսրության բանակը վերջնականապես շրջապատվեց: Նույն այդ ժամանակ տեղի ունեցած մենամարտում Խալիդ իբն Վալիդը հաղթեց հակառակորդի լավագույն ռազմիկներից մեկին, իսկ Հարբեասն և նրա գրեթե բոլոր ռազմիկներն էլ ի վերջո ընկան մարտում:
V փուլ – Արաբական խալիֆության բանակը մոտեցավ կայազորից զրկված քաղաքին և կարճատև բանակցությունից հետո, պայմանագիր կնքելով վերջինիս բնակչության հետ, մտավ քաղաք:
Հայերը կորցրին մոտ 1.900, դաշնակիցը` մոտ 3.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր:

Նախորդ հաջողությունից հետո, պայմանագիր կնքելով քաղաքների բնակիչների հետ, Արաբական խալիֆության բանակը մինչև մարտի վերջ մտավ Համմա (Հեմսից մոտ 45 կմ հյուսիս), Շեյզար (վերջինը` Համմայից մոտ 25 կմ հյուսիս-արևմուտք) և Կիննասրին: Վերջին քաղաքում, սակայն, տեղեկանալով արշավանքի ելած կայսրության խոշոր բանակի առաջխաղացման մասին, Արաբական խալիֆության բանակը սկսեց հետ քաշվել դեպի հարավ՝ թողնելով նաև Համման, Հեմսը և Կիննասրին:
Իրոք, հենց այս ժամանակ էր, որ առաջապահում գտնվող Խալիդ իբն Վալիդի ուժերին հաջողվեց գերել Կիննասրինին պարենամթերք հասցնող կայսերական գումակային ջոկատներից մեկի անդամներից ոմանց, որոնցից էլ հենց տեղեկություն ստացվեց, որ Հյուսիսային Ասորիքում կուտակված կայսրության բանակը պատրաստություններ է տեսնում արշավանք սկսել դեպի հարավ: Ստեղծված պայմաններում, հնարավոր չհամարելով մնալ հյուսիսում, Արաբական խալիֆության բանակը թողեց գրաված տարածքները և սկսեց հետ քաշվել դեպի հարավ:
Նահանջի հիմնական կողմնակիցը Աբու Ուբեյդան էր, սակայն Խալիդ իբն Վալիդը դեմ էր դրան և, խորհրդակցություններից մեկի ընթացքում, երբ Աբու Ուբեյդան համառեց պնդել շարունակել նահանջը դեպի հարավ ու թողնել նաև Դամասկոսը, Խալիդ իբն Վալիդը չդիմացավ և զայրացած նետեց. «Եթե կարծում ես, որ Դամասկոսը թողնելուց հետո քո ռազմիկների թիվը կշատանա, ապա սխալվում ես»: Այժմ դժվար է ասել, թե երկու զորավարներից ո՞րի առաջարկած ռազմավարությունն էր հիմնավոր, քանզի Աբու Ուբեյդան ուզում էր նահանջել դեպի արաբներին ավելի հարազատ վայրեր և այդ ընթացքում համալրումներ ստանալ, այն դեպքում, երբ մշտապես ակտիվ գործողությունների կողմնակից Խալիդ իբն Վալիդը իրենց պատրաստ էր համարում
22
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

մարտ տալ նաև տեղում: Այսպես թե այնպես, սակայն վճռական խոսքը պատկանում էր Աբու Ուբեյդային և արդյունքում Արաբական խալիֆության բանակը, շարունակելով նահանջը դեպի հարավ, ի վերջո ճամբար զարկեց Մեռյալ ծովից արևելք գտնվող Հորդանան գետի վտակ հանդիսացող Յարմուք գետի մոտ տարածվող հարթավայրում: Իր հերթին կայսրության բանակը, 636 թվականի ողջ գարնանը դանդաղորեն շարժվելով դեպի հարավ և աստիճանաբար զբաղեցնելով հակառակորդի կողմից լքված շրջանները, արդեն ամռան կեսերին սկսեց մոտենալ հակառակորդի դասավորությանը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.

636 հուլիսի 23 – Ռուկադ գետի ճ-մ (Հարավային Ասորիք)1

Արևելքի հրամանատար Թեոդորոս Սակելլիոսի, Հայաստանի հրամանատար Վահան Մամիկոնյանի, սլավոնների հրամանատար Կանատիրոսի, լանգոբարդների և ֆրանկների հրամանատարներ Գրիգոր Հայի ու Արդիգանի, ինչպես նաև պարսիկների հրամանատար Ռազմիոզան Ֆառուխան Շահր Վարազի որդի Նիկիտայի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (80.000, այդ թվում սլավոններ, լանգոբարդներ, ֆրանկներ, պարսիկներ և վրացիներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (12.000), ինչպես նաև Գաբալա IV-ի գլխավորած Գասանյանների թագավորության բանակը (մոտ 10.000), մայիսի սկզբից 5 մասերի բաժանված առաջանալով Անտիոք-Հալեպ-Շեյզար-Համմա-Հեմս-Բաալբեկ-Դամասկոս երթուղով, արդեն հուլիսի վերջին հետ գրավեցին Հարավային Ասորիքի զգալը մասը՝ աստիճանաբար դադարեցնելով առաջխաղացումը ու հավաքելով ցրված ուժերը: Այս ընթացքում Գաբալա IV-ի գլխավորած կայսրության բանակի առաջապահը (մոտ 3.000, որից մոտ 1.000 հայ) սկսեց մոտենալ Արաբական խալիֆության բանակի ճամբարած առաջապահին (2.000 հեծյալներ, ինչպես նաև հետևակ նետաձիգներ):
I փուլ – Ծանր հանդերձանքով հետևակ վիճակում շոգ, անջրդի ու քարքարոտ տեղանքով շարժված, լրջորեն հոգնած և մարտակարգը կորցրած քրիստոնյաները հարձակվեցին հակառակորդի բանակի վրա, որը որոշակի դիմադրությունից հետո դիմեց կեղծ նահանջի դեպի ավազուտները:
II փուլ – Դարանում տեղակայված հակառակորդի նետաձիգները հարվածի տակ առան իրենց հիմնական ուժերին հետապնդող կայսերական բանակին, որից հետո, անցնելով համակցված հակահարձակման, ծանր պարտության մատնեցին վերջինիս:
Հայերը կորցրին մոտ 600, դաշնակիցը` մոտ 1.400, թշնամին` մոտ 200 զինվոր:

636 օգոստոսի 15-22 – Յարմուք գետի ճ-մ (Հորդանանի արևելյան վտակ)2

Արևելքի հրամանատար Թեոդորոս Սակելլիոսի, Հայաստանի հրամանատար Վահան Մամիկոնյանի, սլավոնների հրամանատար Կանատիրոսի, լանգոբարդների և ֆրանկների հրամանատարներ Գրիգոր Հայի ու Արդիգանի, ինչպես նաև պարսիկների հրամանատար Նիկիտայի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 78.000,
_________________________
1 Սեբեոս «Պատմություն», գլուխ 42; Ղևոնդ «Պատմություն», գլուխ 1; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 4; Նիկեփոր պատրիարք «Համառոտ պատմություն», մաս 1: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
2 Բալազորի «Երկրների նվաճումների գիրք»; Բալազորի «Երկրների նվաճումների գիրք»; Յակուբի «Պատմություն»; իբն Խայաթ «Պատմություն»; Թեոփանոս Խոստովանող «Ժամանակագրություն»; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Դիոնիս Տել-Մահրացի «Տարեգրություն», մաս 4; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 116, 117; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», Հավելված; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 6; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Ղևոնդ «Պատմություն», գլուխ 1; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 4; Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 19; Շապուհ Բագրատունի «Պատմություն», գլուխ 3; Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 2, գլուխ 4; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 34; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 21; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 2, գլուխ 2; Գեորգի Մտացմինդելի «Սկյութների, ըստ էության, ռուսների, կողմից Կոստանդնուպոլսի պաշարման, ինչպես նաև դեպի Պարսկաստան կայսր Հերակլեսի արշավանքի մասին»; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
23
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

այդ թվում սլավոններ, լանգոբարդներ, ֆրանկներ, պարսիկներ և վրացիներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 11.000), ինչպես նաև Գաբալա IV-ի գլխավորած Գասանյանների թագավորության բանակը (մոտ 9.000) մոտեցան Խալիդ իբն Վալիդի, Աբու Ուբեյդայի, Ամիր իբն ալ-Ասայի, Շուրահբիլ իբն Հասանի ու Եզդ իբն Աբու-Սուֆյանի գլխավորությամբ ուժերը կենտրոնացրած Արաբական խալիֆության բանակին (40.000) և ճամբարեցին հակառակորդից արևմուտք, ընդ որում Արաբական խալիֆության բանակը, ստանալով համալրումներ, բայց այնուհանդերձ քանակապես զիջելով թշնամուն, հարմար դիրքեր գրավեց ավելի դեպի արևելք: Երկու բանակների հարավային թևերը հարում էին Յարմուք գետի հյուսիսային ափին, որից հաշված էլ ընդհանուր ճակատը ձգվում էր դեպի հյուսիս մոտ 10 կմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աստիճանաբար ստացվում էին համալրումներ՝ Արաբական խալիֆության բանակի հրամանատարությունը որդեգրեց սպասողական ռազմավարություն: Իր հերթին կայսերական բանակի ղեկավար կազմը ևս, ի կատարում առկա դաշինքի սպասելով Հարավային Միջագետքի ուղղությամբ Պարսից թագավորության խոշոր բանակի հարվածին, ինքը ևս սկսեց ժամանակ ձգձգել։ Արդյունքում՝ սկիզբ առան և մոտ մեկ ամիս շարունակվեցին բանակցություններ, որոնց ընթացքում սկզբում Արաբական խալիֆության բանակի ճամբար ժամանեցին Գրիգոր Հայն և Գաբալա IV-ը, իսկ հետագայում էլ կայսրության բանակի ճամբար այցելեց Խալիդ իբն Վալիդը:
Օգոստոսի 15-ին կայսերական բանակը դուրս եկավ սեփական ճամբարից և մարտակարգ ընդունեց՝ առկա ուժերը բաժանելով չորս մասի ու տեղակայելով դրանք երկու շարքերում: Աջ թևի ղեկավարումը ստանձնեց Գրիգոր Հայը, իսկ ձախ թևինը՝ Կանատիրոսը: Կենտրոնը կազմվեց երկու մասերից, որոնցից աջը գտնվում էր Վահան Մամիկոնյանի, իսկ ձախը Արդիգանի հրամանատարության տակ: Կայսերական բանակի առաջին շարքում տեղակայվեց հետևակը, երկրորդում՝ հեծելազորը: Բանակի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր Թեոդորոս Սակելլիոսը, որը, սակայն, չլինելով զինվորական, իր հակասական ու անմիտ հրամաններով հաճախ խանգարում էր ավելի ցածր աստիճանի հրամանատարներին, որոնք իրենց հերթին միմյանց հետ լարված միջանձնային հարաբերություններ ունեին, ընդ որում տեղական պայմաններին լավ ծանոթ Գաբալա IV-ի կարծիքը սովորաբար անտեսվում էր:
Արաբական խալիֆության բանակը ևս դուրս եկավ ճամբարից և մարտակարգ ընդունեց՝ իր հերթին առկա ուժերը բաժանելով չորս մասի ու տեղակայելով դրանք երեք շարքերում: Ձախ թևի ղեկավարումը ստանձնեց Եզդ իբն Աբու-Սուֆյանը, իսկ աջ թևինը՝ Ամիր իբն ալ-Ասան: Կենտրոնը կազմվեց երկու մասերից, որոնցից ձախի ղեկավարումը ստանձնեց Աբու Ուբեյդան, իսկ աջինը՝ Շուրահբիլ իբն Հասանը: Բանակի առաջին շարքում տեղակայվեց հետևակը, երկրորդում՝ հեծելազորը, իսկ երրորդ շարքում՝ հեծելազորի լավագույն ուժերից կազմված մի ջոկատ:
I փուլ – Օգոստոսի 15-ին օրվա առաջին կեսին, ցանկանալով խուսափել մարտավարական առումով ոչ ձեռնտու փոխադարձ աղեղնամարտից, Արաբական խալիֆության բանակի լավագույն ռազմիկները առաջ եկան սեփական մարտակարգերից և մենամարտերի հրավիրեցին կայսրության բանակի լավագույն ռազմիկներին: Սկիզբ առան փոփոխակի հաջողությամբ ընթացած մենամարտեր, ընդ որում խմբային այդ մենամարտերը աստիճանաբար վերաճեցին մանր, իսկ հետո արդեն խոշոր ձեռնամարտի՝ ձգվելով մինչև երեկո և, ըստ էության, սահմանափակելով մարտավարական առավելության տիրապետող կայսրության բանակի նետաձիգների գործողության հնարավորությունը: Մութն ընկնելու պես կողմերը վերադարձան ելման դիրքեր: Գիշերը տեղի ունեցած խորհրդակցությունում Վահան Մամիկոնյանն առաջարկեց հաջորդ օրվա գործողության ծրագիրը, ըստ որի, դեռևս արևածագից առաջ անակնկալ հարված հասցնելով կենտրոնում, սակայն լրջորեն չզարգացնելով հաջողությունը ու գամելով հակառակորդի ուժերին տեղում, միաժամանակ պետք է հզոր հարված հասցվեր թևերում և, հասնելով առավելության ու իրականացնելով թևանցում, վերջնականապես շրջապատել հակառակորդի կենտրոնը: Առաջարկված ծրագիրը ընդունվեց:
24
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

II փուլ – Օգոստոսի 16-ին արևածագից առաջ կայսրության բանակի կենտրոնի երկու ջոկատները Վահան Մամիկոնյանի և Արդիգանի գլխավորությամբ առաջ շարժվեցին ու փորձ կատարեցին անակնկալ հարված հասցնել հակառակորդի կենտրոնին, սակայն, շնորհիվ սեփական մարտակարգից առաջ տեղակայված պահակակետների, որոնք իրենց հիմնական մասով թեև ոչնչացան, սակայն վերջին հաշվով հասցրեցին աղմուկ բարձրացնել և ոտքի հանել հիմնական բանակին, անակնկալի գործոնը չգործեց։ Արդյունքում՝ արդեն լուսաբացին կենտրոնում բռնկվեց համառ մարտ: Նախորդ իրադարձությունների հետ միաժամանակ հարված հասցնելով թևերում՝ կայսերական բանակը երկու թևում էլ հասավ առավելության և արդեն օրվա կեսին հետ շպրտեց հակառակորդի թևերին:
III փուլ – Կեսօրին մարտի մեջ մտավ Արաբական խալիֆության բանակի երրորդ շարքի պահեստազորը և, օգնության հասնելով սեփական բանակի աջ թևին, նահանջը դադարեցրած այս թևի ռազմիկների հետ միասին հակահարված հասցրեց: Բռնկվեց համառ մարտ, ինչի արդյունքում քրիստոնյաները հետ մղվեցին ելման դիրքեր, ընդ որում մարտում ընկավ Արդիգանը:
IV փուլ – Օրվա երկրորդ կեսին Արաբական խալիֆության բանակի երրորդ շարքի պահեստազորի մի մասը մնաց տեղում, աջակցելով այստեղ գործող ուժերին, իսկ հիմնական մասն էլ, խորը մարտարշավ իրականացնելով սեփական մարտակարգի թիկունքում, օգնության հասավ սեփական ձախ թևին՝ թևային հարված հասցնելով հաջողությունն աստիճանաբար զարգացնող կայսերական բանակի աջ թևին: Բռնկվեց համառ մարտ, ինչի արդյունքում քրիստոնյաները արդեն օրվա վերջում հետ մղվեցին ելման դիրքեր: Օրվա վերջում ելման դիրքեր վերադարձավ նաև կայսերական բանակի կենտրոնը: Գիշերը տեղի ունեցած խորհրդակցությունում Վահան Մամիկոնյանն առաջարկեց հաջորդ օրվա գործողության մեկ այլ ծրագիր, ըստ որի պետք է հարված հասցվեր հակառակորդի աջ թևի ու կենտրոնի աջ ջոկատի հարման վայրում՝ մասերի բաժանելով դրանք և ջախջախելով:
V փուլ – Օգոստոսի 17-ի առավոտյան կայսերական բանակն անցավ հարձակման և հարված հասցրեց հակառակորդի աջ թևի ու կենտրոնի աջ ջոկատի հարման վայրում: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Արաբական խալիֆության բանակը հետ շպրտվեց:
VI փուլ – Կեսօրին մարտի մեջ մտավ Արաբական խալիֆության բանակի երրորդ շարքի պահեստազորը և, օգնության հասնելով սեփական բանակի աջ թևին ու բաժանվելով երկու մասի, նահանջը դադարեցրած այս թևի ռազմիկների հետ միասին հակահարված հասցրեց: Բռնկվեց համառ մարտ, ինչի արդյունքում արդեն օրվա վերջին քրիստոնյաները հետ մղվեցին ելման դիրքեր: Գիշերը տեղի ունեցած խորհրդակցությունում Վահան Մամիկոնյանն առաջարկեց հաջորդ օրվա գործողության հերթական ծրագիրը, ըստ որի պետք է կրկին հարված հասցվեր հակառակորդի աջ թևի ու կենտրոնի աջ ջոկատի հարման վայրում, մասերի բաժանելով դրանք և ջախջախելով, ինչից հետո պետք է վճռական հարված հասցվեր արդեն նաև կենտրոնում ու աջ թևում:
VII փուլ – Օգոստոսի 18-ի առավոտյան կայսերական բանակն անցավ հարձակման և հարված հասցրեց հակառակորդի աջ թևի ու կենտրոնի աջ ջոկատի հարման վայրում: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Արաբական խալիֆության բանակը հետ շպրտվեց, ընդ որում հատկապես հետ քաշվեց կենտրոնի աջ ջոկատը: Այս ընթացքում, ցանկանալով թույլ չտալ հակառակորդին հարված հասցնել նաև այդ հատվածներում, Արաբական խալիֆության բանակը սեփական ձախ թևի, ինչպես նաև կենտրոնի ձախ թևի ուժերով տեղային հարձակումներ կազմակերպեց, ինչի արդյունքում Վահան Մամիկոնյանի կողմից նախապատրաստված հարվածն այս հատվածներում կյանքի չկոչվեց:
VIII փուլ – Կեսօրին մարտի մեջ մտավ Արաբական խալիֆության բանակի երրորդ շարքի պահեստազորը: Բաժանվելով երկու մասի և օգնության հասնելով սեփական բանակի աջ թևին ու կենտրոնի աջ ջոկատին՝ վերջինս նահանջը դադարեցրած այս թևի ռազմիկների հետ միասին հակահարված հասցրեց: Բռնկվեց համառ մարտ, ինչի արդյունքում ի վերջո թևանցված կայսերական բանակի կենտրոնի ձախ ջոկատը սկսեց
25
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

նահանջել՝ ի վերջո վերադառնալով ելման դիրքեր: Այս ընթացքում զոհվեց նաև Կանատիրոսը։ Արդյունքում՝ հետ քաշվեց ու ելման դիրքեր վերադարձավ նաև կայսերական բանակի ձախ թևը, որը մինչ այդ համառ դիմադրություն էր ցույց տալիս հակառակորդին, սակայն այժմ աջից մնացել էր անպաշտպան: Միաժամանակ, ցանկանալով այնուհանդերձ կյանքի կոչել նախնական ծրագրի երկրորդ մասը՝ կայսերական բանակի աջ թևն ու կենտրոնի աջ ջոկատն անցան հարձակման՝ աղեղների հարվածի տակ առնելով հակառակորդի մարտակարգը: Ստեղծված պայմաններում, չցանկանալով բորբոքել մարտն այդ հատվածներում և խուսափելով ձեռնամարտից, միայն մանր տեղային հակահարվածներ հասցնող Արաբական խալիֆության բանակը զգալի կորուստներ կրեց՝ կորցնելով 700 հոգի միայն հեծյալ, ընդ որում հատկապես շատ էին վիրավորները1: Օրվա վերջում, սակայն, կողմերը ելման դիրքեր վերադարձան նաև այս հատվածներում, ընդ որում մարտում ընկել էր Գրիգոր Հայը: Գիշերը տեղի ունեցած խորհրդակցությունում Վահան Մամիկոնյանը, հաշվի առնելով զգալի կորուստները, առաջարկեց հաջորդ օրը փորձ կատարել մի քանի օրով զինադադար կնքել: Օգոստոսի 19-ին Վահան Մամիկոնյանը զինադադար կնքելու նպատակով պատգամավորներ ուղարկեց Խալիդ իբն Վալիդի մոտ ու, թեև առաջարկը մերժվեց, սակայն այդ օրը ռազմական գործողություններ փաստացի այնուհանդերձ չեղան: Միաժամանակ Խալիդ իբն Վալիդն իրականացրեց ուժերի վերախմբավորում և, առկա հեծելազորը (8.000) հավաքելով մեկ բռունցքում, նախատեսեց ձախ կողմից շրջանցել հակառակորդի մարտակարգի ձախ թևը ու թևային և թիկունքային հարված հասցնել վերջինիս: Միաժամանակ առանձին մի հեծյալ ջոկատի (500) հրամայվեց խորը թևանցում իրականացնել հյուսիսից և անցնել հակառակորդի ձախ թևի թիկունք՝ խնդիր ունենալով հսկողության տակ վերցնել կայսերական թիկունքում ձգվող ու զգալի խորություն ունեցող կիրճում հոսող Ռուկադ գետի վրա գցված կամուրջը:
IX փուլ – Օգոստոսի 20-ի վաղ առավոտյան Արաբական խալիֆության բանակի հեծելազորը ձախից սկսեց շրջանցել կայսերական բանակի ձախ թևը՝ վերջինիս հետ թևային դրության մեջ բացազատվելով ողջ ճակատով: Ստեղծված պայմաններում Վահան Մամիկոնյանը սկսեց դեպի ձախ թև փոխադրել կենտրոնի և աջ թևի երկրորդ շարքում գտնվող հեծելազորը, սակայն մինչ այդ հակառակորդը ձախ կողմից և ճակատից համակցված հարված հասցրեց կայսերական բանակի ձախ թևին։ Արդյունքում՝ լայն ճակատով հարվածող Արաբական խալիֆության բանակի հեծելազորի ձախ մասը հարվածեց կայսերական բանակի ձախ թևի հետևազորին վերջինիս ձախից, իսկ աջ մասը՝ երկրորդ շարքում գտնվող հեծելազորին: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում կայսերական բանակը հեծելազորը ծանր պարտություն կրեց և ցրվեց:
X փուլ – Օրվա կեսին Արաբական խալիֆության բանակ ճակատային, թևային ու թիկունքային հարված հասցրեց կայսերական բանակի ձախ թևին և արդյունքում ծանր պարտության մատնեց ու ցրեց վերջինիս, ինչից հետո նույն կերպ պարտության մատնվեց ու ցրվեց նաև կայսերական բանակի կենտրոնի ձախ ջոկատը:
XI փուլ – Օրվա երկրորդ կեսին ողջ ճակատով հարձակման անցած Արաբական խալիֆության բանակը հարված հասցրեց կենտրոնում և սեփական ձախ թևում, ինչի հետ միաժամանակ հաջողությունը զարգացրին նաև աջ թևի ուժերը։ Արդյունքում՝ այդպես էլ ուժերը կենտրոնացնել չհասցրած ու սեփական ձախ թևի հեծելազորին օգնության հասնել չկարողացած կայսերական բանակի հեծելազորը վերջնական պարտություն կրեց և ցրվեց, որից հետո ջախջախվեցին նաև կայսերական բանակի կենտրոնի աջ ջոկատն ու աջ թևը:
XII փուլ – Արաբական խալիֆության բանակի հեծելազորը սկսեց հետապնդել Դամասկոսի ուղղությամբ դեպի հյուսիս փախուստի դիմող կայսերական բանակին և ծանր կորուստներ պատճառեց վերջինիս, ընդ որում հենց այդ ընթացքում էլ մարտում ընկան Վահան Մամիկոնյանն ու Թեոդորոս Սակելլիոսը: Իր հերթին դեպի արևմուտք հեռացող
_________________________
Արաբական սկզբնաղբյուրները, ողջ ճակատամարտի ժամանակ առանձնացնելով, հատկապես մատնանշում են Հայ հետևակ նետաձիգների խիստ հաջող գործողությունները, որի հետևանքով միայն հեծելազորային այդ գրոհի ժամանակ 700 արաբ մահմեդականներ «համբառնեցին» հայկական նետերից:
26
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

կենտրոնի ու աջ թևի քրիստոնյա ռազմիկներին հիմնականում հետապնդեց թշնամու բանակի հետևակը՝ ի վերջո սեղմելով վերջիններիս Ռուկադ գետի կիրճին և, օգտվելով այն բանից, որ կամուրջը մինչ այդ վերցվել էր հսկողության տակ ու քրիստոնյաները հայտնվել են ծուղակում, ծանր կորուստներ պատճառեց վերջիններիս: Այս հատվածում քրիստոնյա բանակի ռազմիկների զգալի մասը զոհ գնաց հակառակորդի ռազմիկների հարվածներին, որոնք գերիներ չէին վերցնում, իսկ մի մասն էլ, փորձելով տարբեր վայրերում անցնել Ռուկադ գետի կիրճը, զոհվեց գետի ջրերում կամ կիրճը իջնելու փորձ կատարելիս:
Հայերը կորցրին մոտ 7.000 զինվոր, որոնց թվում զոհվեցին նաև Վահան Մամիկոնյանն ու Գրիգոր Հայը, դաշնակիցները` մոտ 58.000, թշնամին` մոտ 15.000 զինվոր:

Նախորդ ճակատամարտում տարած վճռական հաղթանակից հետո, երբ Արևելքում գործող կայսրության ռազմական մեքենան, ըստ էության, ոչնչացել էր, Արաբական խալիֆության բանակը վերսկսեց առաջխաղացումը դեպի հյուսիս և 636 թվականի օգոստոսի վերջին կայսրության բանակից առանց լուրջ մարտերի գրավեց Դամասկոսը1: Հարկ է նշել, ու սա ամենից հստակ երևում է հենց առաջին օրինակը հանդիսացած Դամասկոսի պարագայում, բայց հետագայում նման օրինակները շատ են լինելու, որ, դաշտային մարտում հասնելով առավելության և քաղաքների ու այլ ամրությունների նկատմամբ ձեռք բերելով ռազմավարական գերակշռություն, Արաբական խալիֆության բանակը դրանից հետո ձգտում էր հիշատակված քաղաքներն և ամրությունները գրավել առանց մարտի՝ պայմանավորվածություն ձեռք բերելով դրանց կայազորների ու բնակչության հետ: Խնդիրը կայանում էր ոչ միայն նրանում, որ ըստ հնարավորինս խուսափում լինի ռազմական գործողությունների հետ կապված դժվարություններից, այլև՝ քաղաքն և ամրությունն իրենք չավերվեն, իսկ բնակչությունն էլ, որպես ապագա հարկատու, կորուստներ չկրի: Այս առումով հատկանշական է, որ դաշտային բանակի բացակայության պարագայում հայտնվելով ռազմավարական փակուղում՝ քաղաքների և ամրությունների կայազորներին ու բնակչությանն իրենց հերթին իրոք հաճախ այլ ելք չէր մնում, քան հանձնվելն էր, մանավանդ դա այն պայմաններում, երբ սկզբնական տարիներին, ի համեմատ կայսրության ծանր և մանրախնդիր կառավարման, Արաբական խալիֆության պաշտոնյաններն անհամեմատ ավելի թեթև պայմաններ էին առաջարկում, այդ թվում նաև կրոնական առումով:
Դամասկոսի անկումից հետո զարգացնելով հաջողությունը՝ Արաբական խալիֆության բանակը, պայմանագիր կնքելով քաղաքների բնակչության հետ, շուտով մտավ նաև Սիդոն, Տյուրոս, Ակկա, Բեյրութ (Փյունիկիա, Միջերկրական ծովի ափին), Հեմս, Համմա և Շեյզար: Համեմատականորեն երկար դիմադրություն ցույց տվեց, թերևս, միայն Երուսաղեմը, որի պաշարումը սկսվեց 636 թվականի նոյեմբերին և ավարտվեց միայն 637 թվականի ապրիլին այն բանից հետո, երբ պաշտպանվողների պահանջով իրենց հանձնվելն ընդունեց անձամբ քաղաք ժամանած խալիֆ Օմարը2: Այս առումով հետաքրքիր է, որ, հաշվի առնելով ռազմական գործողությունների զարգացման հնարավոր ամենավատ տարբերակը, ինչն էլ ի վերջո հենց եղավ, Հերակլես I-ի հատուկ հրամանով դեռևս 634 թվականին Փրկչական խաչը հանվել էր Երուսաղեմից և տեղափոխվել էր Կոստանդնուպոլիս: Այսպիսով, թեև Խաչը փրկվեց, սակայն դա չվերացրեց ընդհանուր խիստ բացասական պատկերը, երբ Հարավային Ասորիքն ու Պաղեստինը վերջնականապես կորսվեցին, իսկ հակառակորդի համար էլ բոլոր նախադրյալները ստեղծվեցին զարգացնել հաջողությունը նաև հետագայում՝ Հյուսիսային Ասորիքի ուղղությամբ: Եվ վերջապես ավելացնենք, որ նույն այս ժամանակ էր, որ ոչնչացավ նաև Գասանյանների թագավորությունը:
635 թվականը ծախսելով ուժերը կենտրոնացնելու և Հերակլես I-ի հետ դաշինքը վերջնական տեսքի բերելու համար՝ 636 թվականի գարնանը Հազկերտ III-ն իր հերթին սկսել էր ուժերի կենտրոնացումը Կադեսիայի շրջակայքում: Ինչպես արդեն ասվեց, համաձայն մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածության նախատեսվում էր, որ Ասորիքում հակառակորդին
_________________________
1 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 6; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 2, գլուխ 2; Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
2 Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 6; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
27
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

Բյուզանդական կայսրության բանակի հասցրած հարվածի հետ միասին Պարսից թագավորության բանակն իր հերթին պետք է միաժամանակյա հարված հասցներ Միջագետքում: Ստեղծված պայմաններում, սակայն, Օմարը, ցանկանալով կանխել Պարսից թագավորության բանակի միասնական գործողությունները Բյուզանդական կայսրության բանակի հետ համահունչ, բանակցություններ սկսեց Հազկերտ III-ի հետ և, կիրառելով դիվանագիտական տարաբնույթ հնարքներ, ի վերջո հասավ նրան, որ վերջինս խախտեց կայսեր հետ ձեռք բերած պայմանավորվածությունն ու չիրականացրեց առաջխաղացում այն ժամանակ, երբ զարգանում էին 636 թվականի օգոստոսի 15-ից 22-ն ընթացած Յարմուքի ճ-մ-ի հետ կապված վճռական իրադարձությունները Ասորիքում։ Արդյունքում, սակայն, այժմ, երբ Բյուզանդական կայսրության բանակն Ասորիքում, ըստ էության, այլևս չկար, եկավ հատուցման ժամն արդեն Հազկերտ III-ի համար:
Հարկ է նշել, որ Արաբական խալիֆության հետ վճռական ընդհարման համար պաշտոնական Տիզբոնը մինչ այս ի մի էր բերել այդ պահին ձեռքի տակ առկա գործնականում բոլոր ուժերը, ընդ որում սեփական լայն մասնակցությունն էին ապահովել ինչպես Ռուստամ Ֆառուխզադեի գլխավորած Ասպահապետներն ու նրանց կողմնակիցները, այլ նաև Խանարանգեսի տոհմը, Միհրանյանները և նույնիսկ Փիրուզ-Խոսրովն՝ իր կողմնակիցների հետ միասին: Ստեղծված պայմաններում համապարսկական բանակ իրենց ներկայացուցիչներին ուղարկեցին նաև Մարզպանական Հայաստանից, ընդ որում այս բանակի ղեկավարումն իրականացնում էր սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը: Հայերից համահայկական բանակում իրենց առանձին ներկայացումն էին ապահովում նաև մեր կողմից քննարկվող ժամանակահատվածում Մարզպանական Հայաստանից իրավաբանորեն դուրս գտնվող Գրիգոր Սյունու գլխավորած Սյունիները, ինչպես նաև երիտասարդ արքայազն Ջիվանշիրի առաջնորդությամբ գործող Արցախ-Ուտիքի թագավորության բանակը, որին Տիզբոն էր ուղարկել հայրը՝ Վարազ-Գրիգորը (մոտ 628 - ուղ. 638): Այս մասին, սակայն, մինչև առաջ անցնելը չի խանգարի մի երկու խոսք ավել ասել:
Միհրանի մահից հետո Արցախ-Ուտիքի թագավորությունը հորից որդի սկզբունքով գլխավորել էին Արամայիլը (մոտ 600-605), Վարդ I-ը (մոտ 605-610) և Վարդան I Քաջը (մոտ 610-615), որը, շարունակելով պապի հոր քաղաքականությունը, հերթական մի հավաքի էր հրավիրել տեղական իշխաններից արդեն 60 հոգու ու նրանց ևս կոտորել էր: Վարդան I Քաջին հաջորդել էր նրա որդի Վարդ II-ը (մոտ 615-628), որին էլ հաջորդել էր իր որդին՝ արդեն մեր կողմից հիշատակվող Վարազ-Գրիգորը: Հարկ է նշել, սակայն, որ, չնայած տեղական հայկական իշխաններին ոչնչացնելու իրենց այս քաղաքականությանը, Միհրանյանները, ցանկանալով վերջ տալ տեղի բնակչության թշնամական վերաբերմունքին և ամրապնդվել թագավորության գահին, աստիճանաբար խնամիական կապերի մեջ էին մտել տեղի հայ ազնվական որոշ տների հետ ու աստիճանաբար այնքան էին հայացել, որ արդեն Վարազ-Գրիգորը կնքվել էր քրիստոնեական ծեսով և, ըստ էության, նա արդեն փաստորեն հայ էր։ Այս առումով հատկանշական է, որ Միհրանին հաջորդած այս տոհմի բոլոր արքաները կրում են հայերի մոտ հաճախ հանդիպող և սիրելի անուններ։
Եվ այսպես, ավարտած գործերն Ասորիքում և լիուլի վայելելով հաջողության պտուղները՝ Օմարը Արաբական խալիֆության հարվածային ուժերը տեղափոխեց Պարսից թագավորության դեմ: Արդյունքում՝ Հազկերտ III-ը լիուլի վայելեց սեփական անհեռատես քաղաքականության պտուղները:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
28
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

636 նոյեմբերի 16-19 – Կադեսիայի ճ-մ (Կենտրոնական Միջագետք, Եփրատի աջ ափին, Հիրայի մոտ)1

636 թ-ի աշնան սկզբին Սաադ իբն Աբու-Վաքասի գլխավորած Արաբական խալիֆության բանակը (38.000, որից 18.000 հեծյալ) սկսեց ուժերը կենտրոնացնել Ռուստամ Ֆառուխզադեի, Վահրամ Ջադուի, Փիրուզ-Խոսրովի և Մատյան գնդի հրամանատար Խիլանոսի ընդհանուր ղեկավարությամբ առաջխաղացում իրականացնող Պարսից թագավորության բանակի (70.000, որից 30.000 հեծյալ, ինչպես նաև 33 փիղ), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի, նրա երկու քրոջորդիների, Գրիգոր Սյունու ու վերջինիս որդու գլխավորած Հայոց այրուձիու (4.000), ինչպես նաև սպարապետ Ջիվանշիրի գլխավորած Արցախ-Ուտիքի թագավորության բանակի (3.000) դեմ: Միաժամանակ Սաադ իբն Աբու-Վաքասը, համալրումներ ստանալու նպատակով ձգտելով ժամանակ շահել, բանակցություններ սկսեց Ռուստամի հետ, որոնք տևեցին երկու ամիս, սակայն հետագայում ընդհատվեցին: Անարդյունք ավարտված բանակցություններից հետո նոյեմբերի առաջին կեսին կողմերը մոտեցան իրար, որից հետո Ռուստամի բանակը գետի վրա գցված կամրջով անցավ Եփրատի աջ ափ և ճամբարեց: Հարավից մոտեցավ ու ճամբարեց նաև Արաբական խալիֆության բանակը:
Նոյեմբերի 16-ի առավոտյան Պարսից թագավորության բանակը մարտակարգ ընդունեց՝ բաժանվելով չորս հավասար մասերին: Աջ թևի հրամանատարությունը ստանձնեց Որմիզանը, կենտրոնի աջ ջոկատինը՝ Խիլանոսը, կենտրոնի ձախ ջոկատինը՝ Փիրուզ-Խոսրովը, իսկ ձախ թևինը՝ Վահրամ Ջադուն: Բանակի ընդհանուր ղեկավարությունն իր վրա վերցրեց Ռուստամ Ֆառուխզադեն: Առաջին շարքում տեղակայվեց ծանր հետևակի պաշտպանության տակ գործող թեթև հետևակը, երկրորդ շարքում՝ հեծելազորը: Փղերը հավասարապես բաշխվեցին մոտ 10 կմ ձգվող ճակատի առաջին գծում: Արաբական խալիֆության բանակը ևս դուրս եկավ ճամբարից ու մարտակարգ ընդունեց՝ իր հերթին առկա ուժերը բաժանելով չորս մասի և տեղակայելով դրանք երկու շարքերում: Բանակի առաջին շարքում տեղակայվեց հետևակը, երկրորդում՝ հեծելազորը:
I փուլ – Վաղ առավոտյան առանձին ռազմիկների մենամարտերից հետո Պարսից թագավորության բանակը, մարտի մեջ մտցնելով փղերին, ողջ ճակատով անցավ հարձակման՝ աղեղների հզոր հարվածի տակ առնելով հակառակորդի մարտակարգը և հիմնական հարվածը հասցնելով սեփական ձախ թևում: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Արաբական խալիֆության բանակը սեփական աջ թևում սկսեց նահանջել: Ստեղծված պայմաններում Սաադ իբն Աբու-Վաքասը մարտի մեջ մտցրեց աջ թևի հեծելազորը և փորձեց կանգնեցնել առաջացող փղերին, սակայն, հանդիպակաց մարտի մեջ մտնելով նույն թևում գործող հակառակորդի հեծելազորի հետ, վերջինս ևս հետ մղվեց: Ցանկանալով շտկել իրավիճակը՝ Սաադ իբն Աբու-Վաքասը դեպի աջ թև տեղափոխեց կենտրոնի աջ ջոկատի հեծելազորը, որը, միավորելով աջ թևի հեծելազորի հետ, կրկին նետեց հակահարձակման: Միաժամանակ կենտրոնի աջ ջոկատի հետևակի մի մասին հրամայվեց պահել դիրքերը ճակատից առաջացող հակառակորդի դեմ, իսկ մյուս մասին էլ՝ օգնության հասնել աջ թևի հետևակին։ Արդյունքում՝ Պարսից թագավորության բանակը, ընկնելով թևային ու ճակատային հարվածի տակ, սեփական ձախ թևում նահանջեց ելման դիրքեր, որից հետո հետ քաշվեցին ուժերը նաև կենտրոնում և աջ թևում:
II փուլ – Ժամը 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակը, կրկին մարտի մեջ մտցնելով փղերին, ողջ ճակատով անցավ հերթական հարձակման՝ աղեղների հզոր հարվածի տակ առնելով հակառակորդի մարտակարգը և հիմնական հարվածը
_________________________
[size=85]1 Բալազորի «Երկրների նվաճումների գիրք»; Յակուբի «Պատմություն»;Սեբեոս «Պատմություն», գլուխ 42; Մովսես Կաղանկատվացի «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 2, գլուխ 18; Ղևոնդ «Պատմություն», գլուխ 2; Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 2, գլուխ 4; Սամվել Անեցի «Ժամանակագրություն»; Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 18; Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 21; Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն», գլուխ 1; Անանուն Ասորի «Սասանյանների ժամանակագրությունից»; Միքայել Ասորի «Ժամանակագրություն», գիրք 11, գլուխ 7; Անանուն Եդեսիացի «Ժամանակագրություն», մաս 113; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 10; Զիգբերտ Ժամբլացի «Տարեգրություն»: Այս ճակատամարտի մասին մանրամասն տեղեկություններ են հաղորդում արաբական աղբյուրները, որոնք, սակայն, այս պահին ինձ անհասանելի են:
29
Lion
Сообщения: 36074
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 2

Сообщение Lion »

հասցնելով արդեն սեփական բանակի աջ թևում: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Արաբական խալիֆության բանակը սեփական ձախ թևում սկսեց նահանջել: Ստեղծված պայմաններում Սաադ իբն Աբու-Վաքասը մարտի մեջ մտցրեց ձախ թևի հեծելազորը և փորձեց կանգնեցնել առաջացող փղերին, սակայն, հանդիպակաց մարտի մեջ մտնելով նույն թևում գործող հակառակորդի հեծելազորի հետ, այն ևս հետ մղվեց: Ցանկանալով շտկել իրավիճակը՝ Սաադ իբն Աբու-Վաքասը դեպի ձախ թև տեղափոխեց կենտրոնի ձախ ջոկատի հեծելազորը, որը, միավորելով ձախ թևի հեծելազորի հետ, կրկին նետեց հակահարձակման: Միաժամանակ կենտրոնի ձախ ջոկատի հետևակի մի մասին հրամայվեց պահել դիրքերը ճակատից առաջացող հակառակորդի դեմ, իսկ մյուս մասին էլ՝ օգնության հասնել ձախ թևի հետևակին և հարվածել հատկապես փղերին։ Արդյունքում՝ Պարսից թագավորության բանակը, ընկնելով թևային և ճակատային հարվածի տակ, սեփական աջ թևում նահանջեց ելման դիրքերը, ընդ որում ոչնչացվեցին կամ ահաբեկելով մարտի դաշտից հեռացվեցին նաև փղերը, իսկ մարտադաշտում մնացած փղերի աշտարակներն էլ լրջորեն վնասվեցին: Աջ թևում հետ մղվելուց հետո հետ քաշվեցին Պարսից թագավորության բանակի ուժերը նաև կենտրոնում և ձախ թևում:
III փուլ – Կեսօրից սկսած մինչև երեկո Արաբական խալիֆության բանակը ողջ ճակատով մի շարք հարձակումներ ձեռնարկեց, ընդ որում հարձակումներից մեկի ժամանակ բանը հասավ նույնիսկ նրան, որ ձեռնամարտի մեջ մտավ նաև Ռուստամը, որը մի քանի վերքեր ստացավ: Մութն ընկնելուն պես կողմերը վերադարձան ելման դիրքեր:
IV փուլ – Նոյեմբերի 17-ին, ցանկանալով խուսափել մարտավարական առումով ոչ ձեռնտու փոխադարձ աղեղնամարտից, Արաբական խալիֆության բանակի լավագույն ռազմիկները առաջ եկան սեփական մարտակարգերից և մենամարտերի հրավիրեցին հակառակորդի բանակի լավագույն ռազմիկներին: Սկիզբ առան փոփոխակի հաջողությամբ ընթացած մենամարտեր, որոնց ընթացքում սպանվեցին Վահրամ Ջադուն և Ռուստամի եղբայր Վինդոյը, իսկ Փիրուզ-Խոսրովը վիրավորվեց: Մենամարտերը ձգվեցին մինչև կեսօր, երբ Արաբական խալիֆության բանակը խոշոր համալրում (10.000, որից 1.000 հեծյալ) ստացավ, ընդ որում սկզբում տեղ հասավ հեծելազորը, իսկ մինչև օրվա վերջ էլ՝ մանր խմբերի բաժանված հետևազորը: Արդեն կեսօրին, օգտվելով այն բանից, որ հակառակորդի մարտակարգի առաջին շարքում բացակայում էր նախորդ օրը ծանր կորուստներ կրած փղերի գունդը, Արաբական խալիֆության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման, ընդ որում առաջին շարքում տեղակայվեցին զրահավորված ու վրաները աշտարակներ ունեցող ուղտերը, որոնց հենց միայն տեսքից հակառակորդի հեծելազորի նժույգները խուճապի մատնվեցին և հեռացան մարտադաշտից: Զարգացնելով հաջողությունը՝ Արաբական խալիֆության բանակը սկսեց հետ մղել հակառակորդին՝ հատկապես զգալի հաջողության հասնելով վերջինիս ձախ թևի նկատմամբ: Ստեղծված պայմաններում Ռուստամը մարտի մեջ մտցրեց սեփական բանակի երկրորդ շարքը և միայն օրվա վերջում ու մեծ դժվարությամբ հետ մղեց հակառակորդին ելման դիրքեր: Օրվա արդյունքներով Արաբական խալիֆության բանակը կորցրեց 2.500, իսկ հակառակորդը՝ 10.000 զինվոր:
V փուլ – Նոյեմբերի 18-ի առավոտյան Պարսից թագավորության բանակը, կրկին մարտի մեջ մտցնելով փղերին, ողջ ճակատով անցավ հարձակման՝ աղեղների հզոր հարվածի տակ առնելով հակառակորդի մարտակարգը: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում Արաբական խալիֆության բանակը ողջ ճակատով սկսեց նահանջել:
VI փուլ – Ժամը 10:00-ի մոտակայքում Ռուստամը, վերախմբավորելով և կրկին մարտի մեջ մտցնելով հեծելազորը, հակառակորդի ճակատային գծում առաջացած ճեղքվածքներով այն անցկացրեց Արաբական խալիֆության բանակի թիկունք, սակայն հաջողությունը զարգացնել չհաջողվեց, քանի որ հակառակորդի հեծելազորը, անցնելով հաջող հակահարձակման, հետ շպրտեց վերջինիս:
VII փուլ – Կեսօրին Արաբական խալիֆության բանակը ստացավ ևս մեկ համալրում (6.000), ընդ որում վերջինիս ժամանումը կազմակերպվեց հնարավորինս բացահայտ՝ ձգված ու երկար շարքերով, ինչը ծանր ազդեցություն ունեցավ Պարսից թագավորության
30
Закрыто