Հայոց պատմության ժամանակագրություն

Gitunik
Сообщения: 6195
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Gitunik »

1944 մարտի 18 ՄարտաՇարք է մտել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել է ր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով
1944 նոյեմբերի 20 Հիմնադրվել է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությանը
1945 հունվարի 12 Երևանում բացվել է Հայաստանի կոմպոզիտորների առաջին համագումարը
1945 մարտ Ռամկավար ազատական կուսակցության, Ամերիկահայ առաջադիմական միության և հնչակյան կուսակցության միջև կայացած համաձայնությամբ ստեղծվել է Ամերիկահայ ազգային խորհուրդ
1945 մայիսի 9 Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը
1945 օգոստոսի 27 Երևանում բացվել է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը
1945 հոկտեմբեր Երևանում բացվել են գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները
1946 մարտի 27 ՀԽՍՀ գերագույն խորհրդի Նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ մինիստրությունների վերակազմելու մասին
1946 հուլիսի 2 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան
1947 հունվարի 4 Տեղի են ունեցել ՀԽՍՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1947 ապրիլի 30 ԱՄՆ-ում հրավիրվել է համաշխարհային հայկական կոնգրես
1947 օգոստոսի 23 ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ կազմակերպվել է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը
1947 Նյու Յորքում ձևավորվել է ամերիկահայ «Միջհայրենակցական միությունը»
1948 նոյեմբերի 12 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը
1949 մարտի 16 Բացվել է Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը
1949 նոյեմբերի 11 Գործարկվել է Սևանի հիդրոէլեկտրակայանը
1950 Շահագործման են հանձնվել Քանաքեռի ալյումինի և Երևանի պոլիվինիլացետատի գործարանները
1951 փետրվարի 25 Տեղի են ունեցել ՀԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1951 մարտի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը
1951 Շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրալամպերի գործարանը, բրդյա նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը
1952 սեպտեմբերի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը
1952 հոկտեմբերի 5 Բացվել է ՍՄԿԿ տասնիններորդ համագումարը
1952 Շահագործման են հանձնվել Շահումյանի շրջանի Լենինի անվան մետաքսի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները
1953 ապրիլի 26 Ավարտվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությանը
1954 փետրվարի 14 Բացվել է ՀԿԿ տասնյոթերորդ համագումարը
1955 մարտի 6 Տեղի են ունեցել ՀԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1955 Հիմնադրվել է Բեյրութի Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը, ԱՄՆ-ում՝ Հայագիտական ազգային ընկերությունը
1956 հունվարի 19 Բացվել է ՀԿԿ տասնութերորդ համագումարը
1956 փետրվարի 14 Բացվել է ՍՄԿԿ քսաներորդ համագումարը
1957 հունիսի 6 Ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ
1957 հոկտեբերի 11 լույս է տեսել «Երևան» (այժմ՝ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը
1957 նոյեմբերի 17 Շահագործման է հանձնվել Երևան-Ախտա (այժմ՝ Հրազդան) երկաթուղին
1958 հունվարի 25 Բացվել է ՀԿԿ տասնիններորդ համագումարը
1958 նոյեմբերի 2 Գործարկվել է Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթը
1958 Շահագործման են հանձնվել Երևանի մետաղահատ հաստոցների, Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Կիրովականի ճշգրիտ հաստոցների, Լենինականի հղկող հաստոցների գործարանները
1959 հունվարի 10 Բացվել է ՀԿԿ քսաներորդ արտահերթ համագումարը
1959 հունվարի 27 Բացվել է ՍՄԿԿ քսանմեկերորդ արտահերթ համագումարը
1959 մարտի 15 Տեղի են ունեցել ՀԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1959 նոյեմբերի 5 Գործարկվել է Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը
1959 դեկտեմբերի 3 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը
1960 փետրվարի 10 Բացվել է ՀԿԿ քսանմեկերորդ համագումարը
1960 փետրվարի 10 Ավարտվել է Ղարաբաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը
1960 սեպտեմբերի 26 Երևանում բացվել է Հայաստանի ուսուցիչների համագումարը
1960 նոյեմբերի 30 Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը
1961 ապրիլի 29 Երևանում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը
1961 օգոստոսի 12 ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շրջելու միջոցառումների մասին»
1961 սեպտեմբերի 21 Բացվել է ՀԿԿ քսաներկուերորդ համագումարը
1961 հոկտեմբերի 17 Բացվել է ՍՄԿԿ քսաներկուերորդ համագումարը
1962 մայիսի 27 Նշվել է հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը
Мир всем
Gitunik
Сообщения: 6195
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Gitunik »

1962 հոկտեմբերի 12 Սկսվել է արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր զանգվածային վերադարձը Խորհրդային Հայաստան
1962 նոյեմբերի 9 Շարք է մտել Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը
1963 փետրվարի 13 Գործարկվել է Լուսավանի (Չարենցավանի) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը
1963 մարտի 17 Տեղի են ունեցել Հայկական ՍՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1963 ապրիլի 29 Գործարկվել է Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատը
1963 մայիսի 28 Գործարկվել է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատը
1963 հոկտեմբերի 26 Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը
1964 հունվարի 7 Բացվել է ՀԿԿ քսաներեքերորդ համագումարը
1964 հունիսի 25 Երևանում հիմնադրվել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն
1965 ապրիլի 22 Հրապարակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը «Գիտության և արվեստի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին»
1965 հունիսի 17 Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի արձանը
1965 նոյեմբերի 29 Երևանում բացվել է Միքայել Նալբանդյանի արձանը
1966 մարտի 3 Բացվել է ՀԿԿ քսանչորսերորդ համագումարը
1966 մարտի 29 Բացվել է ՍՄԿԿ քսաներեքերորդ համագումարը
1966 հունիսի 1 Հայկական խորհրդային հանրագիտարանի հրատարակումը կազմակերպելու միջոցառումների մասին ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը
1967 մարտի 19 Տեղի են ունեցել ՀԽՍՀ յոթերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1967 նոյեմբերի 5 Երևանում գործարկվել է էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը
1967 նոյեմբերի 28 Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը
1968 մայիսի 25 Տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը
1968 օգոստոսի 13 Շարք է մտել Մխչյանի ջրհան կայանը
1968 հոկտեմբերի 16 Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով
1968 հոկտեմբերի 18 Նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը
1969 սեպտեմբեր Նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը
1969 նոյեմբերի 18 Ընդունվել է որոշում՝ գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ հիմնելու մասին
1969 նոյեմբեր Նշվել է Կոմիտասի ծննդյան 100-ամյակը
1970 ապրիլ Հայ ժողովուրդը տոնել է Լենինի ծննդյան 100-ամյակը
1970 նոյեմբերի 23 Տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը
1970 նոյեմբեր Լրացել է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակը, հանրապետությունը պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով
1971 փետրվարի 25 Բացվել է ՀԿԿ քսանհինգերորդ համագումարը
1971 մարտի 30 Բացվել է ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը
1971 հունիսի 13 Տեղի են ունեցել ՀԽՍՀ ութերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1971 հունիսի 25 Երևանում հանդիսավոր նշվել է հայկական օպերայի 100-ամյակը
1971 դեկտեմբերի 17 Նշվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը
1972 մարտի 20 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի
1972 հոկտեմբերի 27 Ավարտվել է Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը
1972 նոյեմբերի 3 Գաբրիել Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում
1972 դեկտեմբերի 12 Երևանում նշվել է ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը
1973 հունվարի 24 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունել հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին
1973 Շահագործման են հանձնվել Իջևանի «Բենթոնիտ», Չարենցավանի լիզինի արտադրության, «Արզնի» հանքային ջրերի գործարանները, Երևանի կաշվի-գալանտերեայի, Կիրովականի կահույքի ֆաբրիկաները
1974 հունիսի 14 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը
1974 հունիսի 26 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի հանդիսավոր բացումը
1974 օգոստոս Շահագործման է հանձնվել Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի վերջին՝ 4-րդ էներգաբլոկը
1974 հոկտեմբերի 19 Երևանում ստեղծվել է ՍՍՀՍ առողջապահության մինիստրության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ
1974 նոյեմբերի 28 Շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը
1975 հունվարի 10 Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը
1975 հունիսի 15 Տեղի են ունեցել ՀԽՍՀ իններորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1975 հոկտեմբերի 30 Նշվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակը
1976 հունվարի 20 Բացվել է ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը
1976 փետրվարի 24 Բացվել է ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը
1976 դեկտեմբերի 28 Շարք է մտել Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը
1977 փետրվարի 18 Երևանում բացվել է ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը
1977 մայիսի 18 Նշվել է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը
1977 օգոստոսի 13 ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ որոշումը՝ աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին
1977 հոկտեմբերի 7 ՍՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատել է ՍՍՀՄ նոր սահմանադրությունը
1977 նոյեմբերի 4 Տեղի է ունեցել Տավուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը
1978 ապրիլի 14 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը հաստատել է Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը)
1978 մայիսի 19 Նշվել է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 100-ամյակը
1978 մայիսի 31 Գործարկվել է Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան)
1978 հուլիսի 28 Սպիտակում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակաոայցի հանդիսավոր բացումը
1978 հոկտեմբերի 14 Երևանամ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին, Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երրորդ շքանշանով
1978 նոյեմբերի 21 Նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակը
1978 Շահագործման է հանձնվել Շամբի ՀԷԿը
1979 հունվարի 17 Սկսվել է համամիութենական մարդահամարը
1979 նոյեմբերի 19 Նշվել է Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը
1979 դեկտեմբերի 31 Գործարկվել է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը
1979 դեկտեմբերի 31 Տեղի է ունեցել Արփա-Սևան թունելի վերջին երկու հատվածների միակցումը
1980 փետրվարի 24 Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասներորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1980 ապրիլի 11 Նշվել է Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը
1980 մայիսի 16 Նշվել է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը
1980 հունիսի 27 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Գաբրիել Սունդուկյանի, Միքայել Նալբանդյանի և Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին
1980 սեպտեմբերի 16 Շարք է մտել Արփա-Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը
1980 նոյեմբերի 22 Սահմանվել են Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խաչատուր Աբովյանի, Մարտիրոս Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու համար
1980 նոյեմբերի 22 Գործարկվել է Ջողասի ջրամբարը
1980 նոյեմբերի 24 Երևանում բացվել է սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը
1980 նոյեմբերի 26 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի բացումը
1981 հունվարի 22 Բացվել է ՀԿԿ քսանյոթերորդ համագումարը
1981 փետրվարի 23 Բացվել է ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը
1981 Շահագործման են հանձնվել Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, «Զվարթնոց» օդանավակայանը, շարք է մտել Մասիս-Նուռնուս երկաթուղագիծը
1982 դեկտեմբերի 17 Հայ ժողովուրդը մեծ շուքով նշել է ՍՍՀՄ կազմակերպման 60-ամյակը
1982 Նշվել է պրոֆեսիոնալ հեղափոխական Կամոյի ծննդյան 100-ամյակը
1982 Շարք է մտել Իջևան-Դիլիջան երկաթուղագիծը՝ 30 կմ երկարությամբ
Мир всем
Gitunik
Сообщения: 6195
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Gitunik »

1983 Շարք է մտել Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Գորիս-Նախիջևան գազատարը
1984 հոկտեմբերի 14-18 Տոնվել է Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը
1984 Ընդունվել է հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի մասին օրենքը
1984 Երևանում ամբողջությամբ շահագործման է հանձնվել Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը
1985 փետրվարի 24 Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1985 ապրիլի 23 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարի հրավիրման և դրա նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող խնդիրների մասին» հարցը
1985 հոկտեմբերի 15 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության նախագծի մասին» հարցը
1985 Ավարտվել է Իջևան-Հրազդան երկաթուղագծի կառուցումը
1986 հունվարի 24 Տեղի է ունեցել ՀԿԿ քսանութերորդ համագումարը
1986 փետրվարի 25 Տեղի է ունեցել ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարը
1987 հունվարի 27-28 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է վերակառուցման և կուսակցության կադրային քաղաքականության մասին հարցը
1987 հունիսի 25-26 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «Կուսակցության խնդիրները է կոնոմիկայի կառավարման արմատական վերակառուցման ուղղությամբ» հարցը
1987 նոյեմբերի 2-3 Տեղի է ունեցել Մեծ հոկտեմբերի 70-ամյակին նվիրված ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ՍՍՀՄ Գերագույն խորհրդի և ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի համատեղ հանդիսավոր նիստը
1987 նոյեմբերի 20 Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակը
1988 փետրվարի 20 Արցախյան պատերազմի սկիզբ
1988 դեկտեմբերի 7 Սպիտակի երկրաշարժ
1990 Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ փլուզման գործառույթների ներքո տեղի են ունեցել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրությունները
1990 օգոստոսի 23 «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ընդունումից հետո, 1990 օգոստոսի 24-ն, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստան, իսկ նորընտիր Գերագույն Խորհուրդը համարել Հայաստանի առաջին գումարման Գերագույն Խորհուրդ
1991 սեպտեմբերի 21 Անցկացվել է Հայաստանի անկախության հանրաքվեն
Мир всем
Gitunik
Сообщения: 6195
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Gitunik »

1991 սեպտեմբերի 23 ՀԽՍՀ Գերագույն խորուրդը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախությունը
1991 հոկտեմբերի 16 Տեղի է ունեցել Հայաստանի նախագահական ընտրություններ, Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է Լևոն Տեր-Պետրոսյանը
1994 մայիսի 12 Արցախյան պատերազմի ավարտ
1995 հուլիսի 5 Համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը, տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ
1996 սեպտեմբերի 22 Տեղի են ունեցել ՀՀ նախագահական երկրորդ ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում
1998 փետրվարի 3 Հանրապետության նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարների և պատասխանատու աշխատողների հրաժարականը
1998 Տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ, որը կայացել է երկու փուլով։ Առաջին փուլում առավել ձայներ են ստացել երկու թեկնածուներ՝ Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։ Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ նախագահ ընտրվել է Ռոբերտ Քոչարյանը
1999 Կազմավորվել է Ազգային ժողովը
1999 հոկտեմբերի 27 Տեղի է ունեցել Ազգային ժողովի ահաբեկչությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել
1999 հոկտեմբերի 27 Կազմավորվել էնոր կառավարություն
2003 փետրվարի 19 Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, գործող նախագահը նորից դարձավ նախագահ
2003 մայիսի 25 Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ
2005 նոյեմբերի 27 Հանրաքվեով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը
2007 Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ
2008 փետրվարի 19 Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնել է Սերժ Սարգսյանը
2012 մայիսի 6 Ազգային ժողովի ընտրություններ
2013 փետրվարի 18 Տեղի են ունեցել ՀՀ նախագահական ընտրություններ
2015 դեկտեմբերի 6 Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որի արդյունքներով Հայաստանը անցավ կառավարման խորհրդարանական համակարգին
2016 ապրիլի 2-5 Քառօրյա պատերազմ
2017 ապրիլի 2 Ազգային ժողովի ընտրություններ
2018 ապրիլի 23-ից-մայիսի 8 Թավշյա հեղափոխություն
2018 մայիսի 8 Հայաստանի վարչապետ է դարձել Նիկոլ Փաշինյանը
2018 դեկտեմբերի 9 Անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2020 սեպտեմբեր 27 44-օրյա պատերազմի սկիզբ
2020 նոյեմբերի 10 44-օրյա պատերազմի ավարտը
2021 հունիսի 20 Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
2022 սեպտեմբերի 13 Հայ-ադրբեջանական պատերազմ (2022) սկիզբ
Мир всем
Gitunik
Сообщения: 6195
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Gitunik »

Ծանոթագրություններ

E. Forrer «Hajassa-Azzi», Caucasica Leipzig 1931 N 9
E. Kretscmer «Die nationale Nome der armenier hajkh». Anzeiger der Akad der Wiss in Wien, phil-hist Klasse, 1932 N 1-7 ЖН 1933 N 7-8
Ադոնց Ն. «Հայաստանի պատմությունը», Երևան 1972, в переводе Адонц Н. «История Армении», Ереван 1972 Ավետիսյան Հ.Մ. «Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մ.թ.ա. XVII||IX դդ», Երևան 2002, в переводе Аветисян Г. М. «Политическая история государственных образовании Армянского нагорья и северной Месопотамии в XVII||IX веках до н. э.», Ереван 2002 Թովմասյան Պ.Մ. «Հայկական լեռնաշխարհը և Միջագետքը», Երևան 2006, в переводе Товмасян М. П. «Армянское нагорье и Месопотамия», Ереван 2006 Քոսյան Ա.Վ. «Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Երևան 2004, в переводе Косян А. В. «Топонимика Армянского нагорья (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Ереван 2004 «հայոց պատմություն», ՀՍՍՀ ԳԱ Երևան 1968, в переводе «История Армении» изд. АН АССР Ереван 1968 и тд.
Джаукян Г. Б. «О соотношении хайасского и армянского языков», ИФЖ 1988 N 1
Джаукян Г. Б. «О соотношении хайасского и армянского языков» Արխիվացված 2014-12-13 Wayback Machine, ИФЖ 1988 № 2 с. 87||88.
Այվազյան Ա. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)», Երևան, «Արտագերս», 1998 , 260 է ջ (на армянском), в переводе Айвазян А. "Освещение истории Армении в американской историографии: критический обзор", Ереван, изд. «Артагерс» 1998 260 с.
Թովմա Արծրունի և Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, քննական բնագիրը, առաջաբանը և ծանոթագրությունները Մ. Հ. Դարբինյան-Մելիքյանի, Երևան, 2006, է ջ 194
Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, է ջ 132-133(այսուհետև՝ Հովհաննես Դրասխանակերտցի), Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, է ջ 109 (այսուհետև՝ Ասողիկ)
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 133, Ասողիկ, է ջ 136, Նալբանդյան Հ., Արաբացի որտիկանները Հայաստանում, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների (այսուհետև՝ «Տեղեկագիր»), 1956, թիվ 8, է ջ 122
Ասողիկ, է ջ 158
Ասողիկ, է ջ 110,Laurent J., նշվ. աշխ., է ջ 386
Ղաֆադարյան Կ., Մարիամ Սյունյաց իշխանուհու 874 թվականի արձանագրությունը Սևանում, է ջեր հայոց միջնադարյան մշակույթի և պատմության, I, Երևան, 2007, է ջ 165, Ստեփանոս Օրբելյան, է ջ 173-174
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 162-163
Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 262, Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 175-176։ Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու՝ Հայոց թագավորի ուժերը 60 հազար է ին, իսկ համաձայն Թովմա Արծրունու՝ 100 հազար։ Ավելի հավանական է առաջին տվյալը։ Թուղխի ճակատամարտի թվական է համարվել նաև 896-ը (Լեո, Հայոց պատմություն, Երկերի ժողովածու, երկրորդ հատոր, Երևան, 1967, է ջ 521)։ Մովսես Կաղանկատվացու և Թովմա Արծրունու տվյալների համադրումով պարզվել է ճակատամարտի ստույգ թվականը՝ 898 (Adontz N., Taronites en armènie et à Byzance, Etudes Armèno-Byzantines, Lisbonne, 1965, 15 213, այսուհետև՝ EAB):
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 195-197
Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 314
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 214
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 218-219
Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, սյունակ 1210
Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 315
Վարդան վարդապետ, է ջ 89
Ասողիկ, է ջ 184-185
Անանիա Մոկացի, Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից, է ջ 144
Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, սյունակ 1371-1372
Ասողիկ, է ջ 187, Վարդան վարդապետ, է ջ 90, Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէ պ հանդիսարանաց, աշխատասիրությամբ՝ Հ.Գ, Մարգարյանի, Երևան, 1983, է ջ 67 (այսուհետև՝ Մխիթար Անեցի)
Մխիթար Այրիվանեցի, է ջ 57, հմմտ. Ասողիկ, է ջ 282
Ասողիկ, է ջ 256
Բարթիկյան Հ., Հայաստանի նվաճումը Բյուզանդական կայսրության կողմից, նույնի՝ «Դիգենիս Ակրիտաս» է պոսը. Հարավային Հայաստանի նվաճումը Բյուզանդիայի կողմից, Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. Ա, է ջ 219-225
Dèdèyan G., Les Armeniens entre Grecs, vol. 2, է ջ 37-48
Ըստ Միքայել Ասորու՝ Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ն այդ քայլը կատարել է ՝ այն համաձայնեցնելով Սալահ ադ-Դինի հետ (հմմտ. Ալիշան Ղ., է ջ 454, ծան. 2)
Տն. Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք, Ընտիր մատենագիրք. Գրիգորի Կաթողիկոսի Տղայ, Ներսէ ս Լամբրոնացի, Վենետիկ, 1865, է ջ 207 (այսուհետև՝ Ներսես Լամբրոնացի, Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք)
Ալիշան Ղ., Սիսուան, է ջ 465-466
Ալիշան Ղ., Սիսուան, է ջ 469
Սապպաղեան Պ., Հեթում Ա.ի Հեթում-Զապէ լ եւ երկլեզուեան դրամներու մասին, «Հայկազեան հայագիտական հանդէ ս», Պէ յրութ, 1980,հ. Ը, է ջ 233-248
Խաչիկեան Լ., Արտազի հայկական իշխանութիւնը եւ Ծործորի դպրոցը, է ջ 47
Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, է ջ 236
Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., հ. I, է ջ 84
Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956, է ջ 252
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 512
Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, յօրինել է Հ. Բարսեղ վրդ. Սարգիսեան, հ. Ա, Վենետիկ-Ս. Ղազար, 1914, է ջ 427
Մութաֆյան Կ., նշվ. աշխ., է ջ 442
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 691
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 718
Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, հ. չորրորդ, կազմեց՝ Նորայր եպս. Պողարեան, Երուսաղէ մ, 1969, է ջ 536
Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, է ջ 246
Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., հ. II, է ջ 178
Բասմաջեան Կ., Լեւոն Ե Լուսինեան վերջին թագաւոր Հայոց, հ. Ա, Պարիս, 1908, է ջ 23-24
Դեռևս 1870-ական թթ. սկզբին նա հայտնի էր դարձել Եվդոկիայում ծավալած մանկավարժական գործունեությամբ և «կապանոք ի Սևաստ տարուած է ր» որպես քաղաքականապես անբարեհույս, Կոստանդյան է ., Գարեգին Սրվանձտյանց, Երևան, 2008, է ջ 44
ՀԱԱ ֆ. 57, ց. 3, գ. 6, թ., նաև Դրօշակ, յունուար, 1901, թիվ 1(112)
Երկանյան Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Երևան, 1970, է ջ 230
Ալեքսանյան Կ., Պետրոս Մոճոռյանի հուշերը Կովկասի կառավարչապետ Գրիգորի Գոլցինին ահաբեկելու մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, N 1, 2010, է ջ 121-128, Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, 2012, է ջ 145-146
Հայ ազգային և Հայաստանի ու Անդրկովկասի սոցիալիստական կուսակցությունների պատմության ակնարկներ (1885-1914), Երևան, 2003, է ջ 177-200
Հայրենիք, հունիսի 25, 1904, թիվ 259
Ստեփանյան Գ. Ս., Բաքու քաղաքի հայության պատմությունը, Երևան, 2011, է ջ 295
Տարօնի Արծիւ, 1949, թիվ 27, է ջ 16
Ներսիսյան Ա., Գևորգ Չավուշի սպանության առեղծվածը, Երևան, 1992, է ջ 33
Սիմոնյան Հր., Հայերի զանգավածային կոտորածները Կիլիկիայում, Երևան
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37016
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Lion »

Հետաքրքիր էր...

Այսքանը հավաքլեը զգալի աշխատանք է:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6195
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Հայոց պատմության ժամանակագրություն

Сообщение Gitunik »

Այո,այդքանն էլ որ իմանան էլի լավ է։
Արժեր հավաքել։
Мир всем
Ответить