Страница 17 из 57
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 22:10
Lion
ամուր պաշտպանական դիրքեր գրավեցին: Շուտով հյուսիսից Կուրին մոտեցավ նաև Ոսկե Հորդայի բանակը և ճամբարեց:
I փուլ – 14 օր շարունակ գետի տարբեր ափերում տեղակայված թշնամական բանակների միջև ընթացավ աղեղնամարտ:
II փուլ – Ճակատամարտի 15-րդ օրը Ոսկե Հորդայի բանակը լքեց դիրքերը և ուղղություն վերցրեց դեպի Տփղիս, սակայն նույն օրն էլ Բերկեն հանկարծամահ եղավ։ Արդյունքում՝ Ոսկե Հորդայի բանակը փոխեց արշավանքի ուղղությունը և Դերբենդի լեռնանցքով հեռացավ Նախակովկասյան տափաստաններ:
Հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցները` մոտ 2.000, թշնամին` մոտ 2.000 զինվոր:
Այսպիսով՝ Հորդայական II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է թերևս միայն ավելացնել, որ, ամեն ինչից զատ, այս իրադարձությունները նշանակում էին նաև Քեյ-Կավուս իբն Քեյ-Խոսրովի գործի վերջնական տապալում: Իրոք, դրանից հետո վերջինս ապրեց ևս 13 տարի, սակայն այդուհետ, այլևս և ոչ մի փորձ չանելով վերականգնել սեփական իշխանությունը Իկոնայի սուլթանության տարածքում, ինչ որ տեղ Ոսկե Հորդայի տարածքում 1278 թվականին աննկատ հեռացավ կյանքից:
Գլուխ 55
Մամլուքյան սուլթանության հակահարվածի հետագա
ընթացքը հյուսիսում
Այսպիսով՝ իր ավարտը գտավ Մոնղոլական երբեմնի միասնական տերության երկու մասերի միջև ընթացած արդեն երկրորդ պատերազմը, որը ևս բավականին կորուստներ արժեցավ կողմերին և կրկին նրանցից ոչ մեկին որևէ հաջողություն չբերեց: Այս պայմաններում էլ հենց ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում տաղանդավոր Բեյբարսը, որի համար իր հերթին արդեն աստիճանաբար պարզ էր դառնում, որ մոնղոլների լավ ժամանակներն աստիճանաբար անցնում են: Արդյունքում, հաշվի առնելով ստացված տեղեկատվությունը և իրավիճակին տալով հիմնավորված գնահատական, Բեյբարսը առաջիկա տարվա համար իրար գլուխ բերեց Մամլուքյան սուլթանության հիմնական հարվածային ուժերը և պատրաստվեց վճռական հարված հասցնել քրիստոնյաներին, ընդ որում, ի տարբերություն նախորդ տարիների, հարվածի վերջնական նպատակում այս անգամ արդեն Կիլիկիայի թագավորությունն էր, որտեղ դեռևս 1263 թվականին իր մահկանացուն էր կնքել Հեթումյանների իշխող վերնախավի ազդեցիկ առաջնորդի դերը մինչև վերջ պահած թագավորահայր Կոնստանդին Վասակի Հեթումյանը: Իր հերթին, 1265 թվականի ամռանը, կանխազգալով թշնամու հարվածը և փորձելով մեղմել վերջինիս դիրքոշումը, Հեթում I-ը իրար հաջորդող երկու դեսպանություններ ուղարկեց Կահիրե, սակայն որևէ հաջողության չհասավ:
Արդյունքում՝ 1266 թվականի ամռանը Մամլուքյան սուլթանության բանակը վերսկսեց մարտական գործողությունները խաչակիրների իշխանության վերջին մնացորդների դեմ և արդեն ամառվա կեսերի վիճակով, ինչպես նախորդ տարիներին էր, որոշ ամրություններ ընկել էին, որոշները՝ դիմացել էին միայն մեծ դժվարությամբ, սակայն ընդհանուր արդյունքը քրիստոնյաների համար ցանկացած դեպքում անմխիթար էր։ Արդյունքում՝ արդեն ամռան կեսերին Բեյբարսը Հեթում I-ին վերջնագրային տեսքով պահանջ ներկայացրեց՝ սուլթանությանը փոխանցել Կիլիկիայի արևելքում գտնվող մի շարք ամրություններ, ինչպես նաև վերացնել դեպի Եգիպտոս փայտանյութի արտահանման արգելքը, սակայն ստացավ սպասելի մերժում: Այս պայմաններում էլ հենց սկիզբ առավ արշավանքը Կիլիկիայի թագավորության ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
161
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 22:11
Lion
1266 օգոստոսի 23-25 – Մառ ամրոցի ճ-մ1
Սեյֆ-էդ-Դինի, Շամս-էդ-դին Աղ-Սոնկուր ալ-Ֆարիկանի, Իզ-էդ-Դին Իգանի, Կալաունի և Շնջարի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (90.000, որից 45.000 հեծյալ 2) հարավից մոտեցավ Ամանոսյան լեռներին: Տեղեկանալով այդ մասին` Հեթում I-ը օգնություն հայցելու նպատակով մեկնեց Ջեյհուն գավառում տեղակայված Էլխանության բանակի ճամբար, իսկ Սմբատ Սպարապետի, արքայորդիներ Լևոնի և Թորոսի, ինչպես նաև Կոնստանդին պայլի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակն (15.000) էլ կենտրոնացրեց Պլատանա կիրճի մոտակայքում: Թշնամուն դիմակայող Հայկական բանակը խնդիր ստացավ ժամանակ շահելու, ուժերը կենտրոնացնելու և Էլխանության բանակի ժամանումը ապահովելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել վերջինիս առաջխաղացումը:
Հաշվի առնելով թշնամու քանակական ճնշող առավելությունը` Կիլիկիայի թագավորության բանակը պատրաստվեց վարել լեռնային պաշտպանողական մարտ: Այդ նպատակով օգոստոսի 23-ի վաղ առավոտյան Հայկական բանակը ուղղություն վերցրեց դեպի արևելք և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Պլատանա կիրճի արևելյան մուտքի մոտ` Մառ ամրոցի մոտակայքում: Հայկական բանակի թևերում արքայորդիների գլխավորությամբ տեղավորվեց հեծելազորը, իսկ կենտրոնում տարածվող անտառում` հետևակը, ընդ որում կենտրոնի առաջին գծում տեղավորվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը: Հետևակի դիրքերը ուժեղացված էին նաև նիզականետ ու քարանետ մեքենաներով: Կենտրոնի, ինչպես նաև ողջ բանակի ղեկավարությունը իր վրա վերցրեց Սմբատ Սպարապետը:
Օգոստոսի 23-ի երեկոյան Հայկական դիրքերին մոտեցած Մամլուքյան սուլթանության բանակը դադարեցրեց առաջխաղացումը և մարտակարգ ընդունեց` հիմնական ուժերը տեղաբաշխելով Հայկական մարտակարգի ձախ թևի դիմաց: Տեղեկանալով այդ մասին` նույն գիշեր էլ Հայկական բանակի հրամանատարությունը կենտրոնից և աջ թևից լրացուցիչ ուժեր տեղափոխեց ձախ թև:
I փուլ – Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման, սակայն բռնկված և մինչև օրվա երկրորդ կես շարունակված համառ մարտում Հայկական բանակը, արդյունավետ օգտագործելով նաև նիզականետ ու քարանետ մեքենաները, հետ մղեց թշնամու բոլոր գրոհները:
II փուլ – Երեկոյան թշնամու բանակը վերսկսեց կարճ ժամանակով ընդհատված մարտը: Արդյունքում, թեև Մամլուքյան սուլթանության բանակի հերթական գրոհները կրկին հետ մղվեցին, սակայն նույն գիշեր էլ մի շարք դավաճան իշխաններ, ահաբեկվելով թշնամու հետագա հարձակումներից, իրենց հեծյալ գնդերով սկսեցին աստիճանաբար լքել
_________________________
1 Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Ստեփանոս Վահկայեցի «Հիշատակարան 1266 թվականի»; Հովհաննես Արքաեղբայր «Հիշատակարան 1266 թվականի»; Բարսեղ Ականցի «Հիշատակարան 1267 թվականի»; Գրիգոր Լամբրոնացի «Հիշատակարան 1267 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1268 թվականի»; Կոնստանդին Հռոմկլայեցի «Հիշատակարան 1268 թվականի»; Ավետիք Գրիչ «Հիշատակարան 1272 թվականի»; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 14; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 99; Անանուն «Հիշատակարան 1285 թվականի»; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 3, գլուխ 28; Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում II «Հիշատակարան 1295 թվականի»; Հեթում Պատմիչ «Ռուբինյաց ազգի պատմություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Ստեփանոս Եպիսկոպոս «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1339 թվականի»; Սարգիս Սսեցի «Ժամանակագրություն»; Հովհաննես Դարդել «Ժամանակագրություն Հայոց», գլուխ 15; Ավետիք Տիգրանակերտցի «Գիրք պատմության»; Սիմեոն Երևանցի «Ջամբռ», գլուխ 2; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 11; Էրնուլ «Ժամանակագրություն»; իբն Աբդ ալ-Զահիրի «Պատմություն»; Իբն Աբդ ալ-Զահիրի «Համառոտ պատմություն»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Մուֆֆազալ իբն Աբուլ-Ֆազայիլ «Պատմություն»; իբն ալ-Վարդի «Պատմություն»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; իբն ալ-Մուղայզիլ «Պատմություն»; Իզ-էդ-Դին իբն Շադդադ «Ասորիքի և Ջազիրայի իշխանների մասին»; ալ-Այնի «Պատմություն»; Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»; Կիրտայ ալ-Խազինդարի «Պատմություն»:
2 Այս ճակատամարտին նվիրված մեծաքանակ գրականության մեջ անտեսված է մնացել այն հանգամանքը, որ մահմեդական սկզբնաղբյուրներում նշում չկա Մամլուքյան սուլթանության բանակի կազմում գտնվող հետևակի մասին, այն դեպքում, երբ իրականում Մամլուքյան սուլթանության բանակում կանոնավոր և անկանոն հետևազորը կազմում էր զգալի թիվ: Այս հանգամանքը բացատրվում է նրանով, որ սկզբնաղբյուր հանդիսացող արաբ և հայ հեղինակները, լինելով այնպիսի դարաշրջանի պատմիչներ, երբ շուրջբոլորը իշխած ֆեոդալական մտածելակերպը իսկական ռազմիկ է համարել միայն հեծյալ ազնվականին, թերագնահատելով հաճախ չեն խոսում քննարկվող իրադարձություններին մասնակցած հետևազորի մասին:162
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 22:12
Lion
մարտադաշտը` կազմալուծելով Հայկական բանակի թևերի պաշտպանական ողջ համակարգը:
III փուլ – Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը կրկին վերսկսեց հարձակումները` հատկապես հզոր հարվածներ հասցնելով Հայկական բանակի թուլացած թևերին: Վերսկսված մարտում, սակայն, թշնամու բանակին միայն մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել շարքում մնացած Հայ ռազմիկների դիմադրությունը և գրավել Հայկական բանակի թևային պաշտպանական դիրքերը: Անհավասար այդ մարտում շատ քաջերի հետ միասին ընկան նաև արքայորդի Թորոսը, Սմբատ Սպարապետի որդի Կոնստանդինը, Կոնստանդին պայլի որդի Լիկը և ուրիշներ, իսկ արքայորդի Լևոնը, սպարապետի որդի Վասիլ Թաթարը, ինչպես նաև Ժիրարդենը, Ատոմը և այլք գերվեցին:
IV փուլ – Կեսօրին, հաշվի առնելով թևանցման իրական վտանգը, սպարապետի հրամանով կենտրոնում մարտնչող Հայկական հետևակը ոչնչացրեց նիզականետ ու քարանետ մեքենաները և, բաժանվելով մանր խմբերի, հաջողությամբ հեռացավ մարտադաշտից:
Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամի` մոտ 20.000 զինվոր:
Այսպիսով` Հայկական բանակը ծանր պարտություն կրեց՝ իր ռազմաքաղաքական նշանակությամբ մոտավորապես հավասար այն պարտությանը, որը կրեց Անիի թագավորությունը 910 թվականի ամռան Ձկնավաճառի հովտի ճ-մ-ում և այս առումով նմանությունը միայն նրանում չէր, որ ճակատամարտը ղեկավարում էին Հայոց երկու արքայազնները, որոնցից մեկը գերի ընկավ: Ցավալի նմանությունն ամենից առաջ կայանում էր տեղի ունեցածի հետևանքում, քանզի սրանից հետո Բեյբարսի հորդան, ինչպես Յուսուֆ իբն Աբու-Սաջի պարագայում եղավ 910 թվականին, ուղղակի ողողեց Հայոց թագավորության տարածքը: Այսպիսով՝ հայերի կրած պարտության հետևանքը եղավ այն, որ Մամլուքյան սուլթանության բանակը, զարգացնելով հաջողությունը և շարժվելով դեպի հյուսիս, իսկ հետո էլ՝ դեպի արևմուտք, ներխուժեց Կիլիկիայի թագավորության տարածք: Ի պատասխան դրա` հայերը ամրացան լեռներում ու ամրոցներում և պատրաստվեցին դիմադրության, ընդ որում հայերի օգտին էր այնուհանդերձ այն հանգամանքը, որ, թեև նրանք պարտություն էին կրել, բայց, ըստ էության, պարտվել էր ընդամենը 15.000 հոգանոց մի բանակ և դա այն դեպքում, երբ երկրի մշտական բանակը կազմում էր մոտ 50.000 զինվոր, իսկ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց զենքի տակ դնելու դեպքում էլ Հայոց արքան կարող էր մարտի դաշտ հանել մոտ 100.000 ռազմիկ: Այսպիսով, չնայած պարտությանը, մեծ հաշվով դեռ ոչինչ էլ կորած չէր, ուղղակի պետք էր որոշ ժամանակ ուժերը կենտրոնացնելու համար:
Այսպես թե այնպես, սակայն 1266 թվականի օգոստոսի վերջից մինչև սեպտեմբերի սկիզբ մասերի բաժանված Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 6.000) գրավեց Հռոսոսը (Հռոսոս գավառ, Ալեքսանդրեկից մոտ 30 կմ հարավ), Չորք-Մարզվան, Ռաբան, Թլպաշար, Թարքուշ, Թելմեճե, Քայնուք, Հադաս, Քաֆար-Տաբ, Թիլ-Համտուն և Ամուտա Թիլ ամրոցները (Կիլիկիայի արևելք), ինչպես նաև Մամեստիան, Ադանան, Տարսոնը ու Այասը (վերջինը` Հայոց ծոցի հյուսիսային ափին)՝ ավերելով դրանք1: Միաժամանակ թշնամու հարվածին այնուհանդերձ դիմացավ Վասիլ Ճանճեցու գլխավորած Կիլիկիայի թագավորության պետական բանտ հանդիսացող Բարձրաբերդը2, իսկ հիմնական պայքարն էլ շարունակվեց երկրի մայրաքաղաքի պարիսպների տակ:
_________________________
1 Ստեփանոս Վահկայեցի «Հիշատակարան 1266 թվականի»; Գրիգոր Լամբրոնացի «Հիշատակարան 1267 թվականի»; Բարսեղ Ականցի «Հիշատակարան 1267 թվականի Առաջին»; Բարսեղ Ականցի «Հիշատակարան 1267 թվականի Երկրորդ»; Անանուն «Հիշատակարան 1268 թվականի»; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 14; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 3, գլուխ 28; Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 11; Բեյբարս-ալ-Մանսուրի «Պատմություն»; ան-Նուվայրի «Հանրագիտարան»; իբն ալ-Ֆուվատ «Պատմություն»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Մակրիզի «Ուսուցումների և խորհուրդների գիրք»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; իբն ալ-Վարդի «Պատմություն»; իբն ալ-Մուղայզիլ «Պատմություն»; Շաֆի իբն Ալի «Պատմություն»:
2 Հեթում II «Տարեգրություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»:163
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 22:13
Lion
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1266 օգոստոսի վերջ - սեպտեմբերի սկիզբ – Սիսի պաշտպանությունը1
Ուժերը կենտրոնացրած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) պաշարեց Հայոց թագավորության մայրաքաղաքը Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000):
I փուլ – Թշնամու բանակն անցավ վճռական գրոհի և, հաղթահարելով Հայկական բանակի համառ դիմադրությունը, գրավեց քաղաքը:
II փուլ – Միջնաբերդում ամրացած Հայկական բանակը շարունակեց դիմադրությունը` 10 օրվա ընթացքում հետ մղելով թշնամու բանակի բոլոր գրոհները:
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին` մոտ 4.000 զինվոր:
Սեպտեմբերի վերջին Կիլիկիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որից հատկապես մեծ կորուստներ կրեց Սիսում տեղակայված Մամլուքյան սուլթանության բանակը: Այս պայմաններում վերջինս դադարեցրեց միջնաբերդի պաշարումը և, հավաքելով ցրված ուժերը, հեռացավ Կիլիկիայի թագավորության տարածքից: Օգտվելով հակառակորդի ուժերի հետ քաշումից՝ 1266 թվականի նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ Հեթում I-ի և Սմբատ Սպարապետի գլխավորած Կիլիկիայի թագավորության (մոտ 10.000), Էլխանության (700 հեծյալ) ու Անտիոքի դքսության (մոտ 1.000, որից 150 հեծյալ) միացյալ բանակը պաշարեց Այնթապը, սակայն վատ եղանակի պատճառով չգրավեց Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000) և հետ քաշվեց2:
1267 թվականը Բեյբարսը նախատեսել էր ծախսել հիմնականում սեփական ուժերը վերականգնելու և ձեռք բերած հաջողության պտուղներն իրացնելու վրա։ Արդյունքում՝ մարտական գործողությունների թափը զգալի անկում ապրեց, թեև 1267 թվականի աշնանը այնուհանդերձ հարձակման անցած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 20.000) Կիլիկիայի թագավորության բանակից (ընդհանուր` մոտ 1.000) գրավեց Սուետիան (Կիլիկիա, Ալեքսանդրեկ գավառ, Հայոց ծոցից հարավ-արևելք, Մուսա լեռան մոտ) և Դարպսակ ամրոցն ու ավերեց3: Հերթական ծանր հարվածը, սակայն, Բեյբարսը նախատեսել էր քրիստոնյաներին հասցնել հաջորդ տարում:
1268 թվականի մարտի 7-ին Մամլուքյան սուլթանության բանակը խաչակիրներից գրավեց Հայֆան, որից հետո տիրեց ևս մի շարք ամրությունների: Այնուհետև, արդեն 1268 թվականի ապրիլին, Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 10.000) Տաճարականների օրդենից (մոտ 500) և Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 500) գրավեց Գաստոն, Պաղրաս ու Ռոսեյլի ամրոցները, ինչպես նաև Գանամելիան4: Հարվածի սուր ծայրում, սակայն, Անտիոքն էր: Արդյունքում՝ 1268 թվականի մայիսի 18-ից մինչև 20-ը Բեյբարսի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 60.000) Անտիոքի դքսության բանակից (մոտ 6.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 600) գրավեց Անտիոքը5: Որպես հետևանք այս ամենի՝ խաչակիրները
_________________________
1 Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 99; Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին», գլուխ 14; Ստեփանոս Վահկայեցի «Հիշատակարան 1266 թվականի»; Գրիգոր Լամբրոնացի «Հիշատակարան 1267 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1268 թվականի»; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Ստեփանոս Եպիսկոպոս «Ժամանակագրություն»; իբն Աբդ ալ-Զահիրի «Պատմություն»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Մուֆֆազալ իբն Աբուլ-Ֆազայիլ «Պատմություն»; ալ-Յունինի «Պատմություն»:
2 Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; իբն Աբդ ալ-Զահիրի «Պատմություն»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»:
3 Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»:
4 իբն Աբդ ալ-Զահիրի «Պատմություն»; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Էրնուլ «Ժամանակագրություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»:
5 Մարտինոս Լեհացի «Ժամանակագրություն»; Սմբատ Սպարապետ «Ժամանակագրություն»; Թորոս Ռոսլին «Հիշատակարան 1268 թվականի»; Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»; Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»; Հեթում Պատմիչ «Նետողաց պատմություն», գիրք 3, գլուխ 32, գիրք 4, գլուխ 6; Հեթում Պատմիչ «Հիշատակարան 1293 թվականի»; Հեթում II «Տարեգրություն»; Հեթում II «Հիշատակարան 1295 թվականի»; Հեթում Ախտեցի «Ժամանակագրություն»; Վասիլ Դպիր «Ժամանակագրություն»; Ստեփանոս Օրբելյան «Սյունիքի պատմություն», գլուխ 68; Ստեփանոս Եպիսկոպոս «Ժամանակագրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Վահրամ Րաբունի «Ռուբինյաց պատմություն»; Մխիթար Այրիվանցի «Հայոց պատմություն», մաս 3; Սարգիս Սսեցի «Ժամանակագրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Էրնուլ «Ժամանակագրություն»; Բար-Հեբրեոս «Աշխարհիկ պատմություն», գիրք 11; Մակրիզի «Պատմություն Եգիպտոսի մամլուքյան սուլթանների»; Բեյբարսի նամակից, ուղղված Բոհեմունդ Պուատիեցուն; Բեյբարս-ալ-Մանսուրի «Պատմություն»:164
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 22:14
Lion
ստիպված էին հաշտություն խնդրել, ընդ որում հաշտության բանակցություններ վարելու համար խաչակիրների ներկայացած դեսպանախմբում սեփական դեսպանի անվան տակ խաչակիրներին ներկայացավ հենց ինքը` սուլթանը, և այս ավանտյուրայի արդյունքում ոչ միայն մի լավ ծաղրեց հակառակորդին, այլև ձեռք բերեց ռազմական բնույթի կարևոր տեղեկություններ:
Այսպիսով՝ Անտիոքի դքսությունը, թերևս, վերջինը խաչակիրների քիչ թե շատ կազմակերպված և ուժեղ իշխանություններից, ոչնչացավ, որից հետո Արևելքում խաչակիրների ձեռքում մնացին միայն մի քանի ոչինչ չորոշող և զուտ պաշտպանությանը միտված ամրություններ: Ինչ վերաբերում է Բոհեմունդ Պուատիեցուն, ապա վերջինս իր արդեն ոչինչ չնշանակող տիտղոսով ապրեց մինչև 1275 թվականը և, հեռանալով կյանքից, այն ժառանգեց Բոհեմունդ անունով իր որդուն: Սա, սակայն, ինչպես Եդեսիայի վերջին կոմս Ժոսլին Կուրտունեացու պարագայում եղավ, արդեն, ըստ էության, բացառապես միայն մասնավոր մի հարց էր։ Արդյունքում՝ Բեյբարսը, փաստորեն լիուլի կյանքի կոչելով ռազմաքաղաքական սեփական մտահղացումները, ըստ էության, վերջին հասցրեց Մերձավոր Արևելքում խաչակիրների իշխանության վերացման գործընթացը և ծանր հարված հասցրեց հայերին: Դատելով ըստ ամենայնի, սուլթանը կարող էր գոհ լինել, սակայն եռանդուն Բեյբարսը բնականաբար չէր պատրաստվում սրանով բավարարվել և արդեն նախատեսում էր սեփական ազդեցությունը տարածել նաև Իկոնիայի սուլթանությունում: Այս առումով հարկ է նշել, որ դրությունը հայերի մոտ ինքնին հեշտերից չէր, երբ ընդհանուր արդյունքները Կիլիկյան թագավորության համար, չնայած որ կործանարար չէին, բայց այնուհանդերձ բավականին ծանր էին:
Իրոք, երկիրը հսկայական վնասներ էր կրել, երբ, մասնավորապես, գերվել էին 40.000 հայեր, որոնց թվում նաև՝ արքայի ու սպարապետի որդիները, ավերվել էին մի շարք ամրոցներ: Բացի այդ թշնամուն, Սիսը գրավելու ժամանակ, հաջողվել էր կողոպտել նաև Հայոց արքայական դրամատունը և զգալի քանակությամբ ոսկի հափշտակել: Զգալիորեն, այդ թվում նաև երկրաշարժից, ավերվել էին նաև թագավորության գլխավոր քաղաքները և հատկապես Սիսն ու Մամեստիան: Իր հերթին, սակայն, այս հաջողությունները Մամլուքյան սուլթանության վրա ևս էժան չէին նստել: Ինչպես արդեն ասվեց` թշնամու բանակը ևս ծանր կորուստներ էր կրել, ինչը, հատկապես այն բանի ֆոնին, որ Էլխանությունից եկող սպառնալիքը մնում էր իրական, ստիպում էր Բեյբարսին, չնայած խաչակիրներից եկող հերթական սպառնալիքի վերացմանը, մոտակա ժամանակներում այնուհանդերձ զերծ մնալ հետագա ագրեսիվ գործողություններից: Փաստորեն, հատկապես նույն այս ժամանակ սկիզբ առնող խաչակրաց հերթական արշավանքի ֆոնին, ստեղծվել էին լուրջ հիմքեր հաշտության բանակցություններ վարելու և, որ հատկապես կարևոր էր թագաժառանգ Թորոսի զոհվելուց հետո, արքայազն Լևոնի ու մյուս բարձրաստիճան գերիների ազատությանը հասնելու համար:
Իրոք, Անտիոքի անկումը, ինչպես եղել էր դեռևս Եդեսիայի ու Երուսաղեմի պարագայում, իր ժամանակի կաթոլիկ աշխարհում զգալի արձագանք գտավ և արդյունքում Լյուդովիկոս IX-ը, որը հաջողությամբ աղետի էր հասցրել Խաչակրաց VII արշավանքը, Անգլիական թագավորության ապագա արքա, արքայազն Էդուարդի հետ միասին պատրաստվեց կյանքի կոչել խաչակրաց հերթական արշավանքը, մի հանգամանք, որը ստիպեց Բեյբարսին առժամանակ զերծ մնալ քրիստոնյաների դեմ մղվող հետագա մարտական գործողություններից: Շուտով պարզվեց, սակայն, որ Լյուդովիկոս IX-ը Մամլուքյան սուլթանությանը հարված հասցնելու համար բավարար ուժերի չէր տիրապետում և, բացի այդ, նա իրեն կաշկանդված էր համարում նաև նախկինում տրված երդմամբ։ Արդյունքում՝ Խաչակրաց VIII արշավանքը ուղղվեց նույն 1269 թվականին ոչնչացած Ալմոհադյանների խալիֆության ավերակների վրա ստեղծված և երբեմնի Կարթագենն ու նրա շրջակայքն ընդգրկող Հաֆսյանների խալիֆության դեմ, թեև վերջնական արդյունքն այստեղ էլ բավարար չեղավ և մեծ հաշվով կրկնվեց Խաչակրաց V ու VII արշավանքների տխուր պատկերը: Հենց այս արշավանքի վերջում էլ, ի դեպ, սեփական բանակի շարքերում բռնկված համաճարակին զոհ գնաց նաև Ֆրանսիական թագավորության արքան: Ինչ վերաբերում է Անգլիական թագավորության արքայազն Էդուարդին, ապա վերջինս, Արևելք ժամանելով սահմանափակ ուժերով, աննշան ռազմագործողություններից հետո իր ուխտը համարեց կատարված և սեփական ուժերով շուտով վերադարձավ ելման դիրքեր: Վերջ, սրանով էլ, ըստ
165
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 23:33
Lion
Արաթենյանների, ինչպես նաև մասնավոր չափով՝ Զուլքադարյանների ու Ղահրամանյանների էմիրությունները: Այս պայմաններում, բնականաբար արդեն լիովին անկախ և ինքնիշխան, գործում էր նաև Քարթլիի թագավորությունը, ընդ որում որևէ մեկին չէին ենթարկվում նաև Իկոնիայի երբեմնի սուլթանության տարածքում ստեղծված պետական միավորները:
Այսպիսով՝ Էլխանության տարածքում միմյանց բզկտող ուժերն իրար մեջ վերջնական հավասարակշռություն հաստատեցին, սակայն արդյունքում, կապված Էլխանության փաստացի փլուզման հետ, հենց այս ժամանակներից սկսած էլ Մամլուքյան սուլթանությունը մի քանի տասնամյակ շարունակ դարձավ Մերձավոր Արևելքի ամենաուժեղ պետությունը` առանց որևէ իրական հակակշռի: Փաստորեն ստեղծվեց միաբևեռ Մերձավոր Արևելք, ինչն ավելի ծանրացրեց հայերի վիճակը, քանի որ նույն այդ բևեռի հենց գագաթին կանգնած էր Կիլիկիայի թագավորության երդվյալ հակառակորդը: Իրավիճակն իր հերթին առավել բարդանում էր նրանով, որ Իկոնիայի նախկին սուլթանության տարածքում ստեղծված մահմեդական պետական միավորների հիմնական մասը, տեսականորեն ենթակա լինելով Էլխանությունում իշխանության ձգտող կամ դրան հասած այս կամ այն ուժի հարձակմանը, լիովին հանձնվեց Մամլուքյան սուլթանությանը և դարձավ վերջինիս հավատարիմ դաշնակիցը տեղում: Վերջին հանգամանքն էլ իր հերթին նշանակում էր, որ, ինչպես և տարիներ առաջ, այս անգամ ևս հայերը ստիպված էին լինելու պայքարել երկու ճակատով:
Գլուխ 4
Գահակալական խմորումների հետագա ընթացքը Կիլիկիայի թագավորությունում և
Մամլուքյան սուլթանությունում
Վտանգը, բարեբախտաբար, առժամանակ որոշակիորեն թուլացավ այն բանից հետո, երբ
1343 թվականի սկզբին Արաթենը մի հարուստ քարավան ուղարկեց Կահիրե, սակայն Ղարաջա-բեկը, որն ուղղակի չէր կարող բաց թողնել նման առիթը, արդյունքում ուղղակի գրավեց իր տարածքներով անցնող նույն այդ քարավանը: Արաթենը բողոքեց և Բուրջիների սուլթան Իսմայիլն անցավ ռազմական գործողությունների: 1343 թվականի մարտին, սակայն, Մարաշի ճ-մ-ում Ղարաջա-բեկի գլխավորած Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 10.000) հաղթեց Հալեպից առաջխաղացած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 30.000)1: Չհամակերպվելով անհաջողության հետ՝ պաշտոնական Կահիրեն որոշեց կրկնել հարվածը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1343 ապրիլ – Դուլդուլդաղի ճ-մ (Մարաշից մոտ 50 կմ հարավ-արևմուտք)2
Հալեպից առաջխաղացած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 30.000) սկսեց մոտենալ Ղարաջա-բեկի գլխավորած Զուլքադարյանների էմիրության ճամբարած բանակին (մոտ 10.000):
I փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը անակնկալ հարձակվեց Զուլքադարյանների էմիրության բանակի վրա և փախուստի մատնեց վերջինիս, որն ամրացավ մոտակա բարձունքներում։
II փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը հարձակման անցավ ամուր դիրքերում պաշտպանության անցած Զուլքադարյանների էմիրության բանակի ուղղությամբ, սակայն ենթարկվեց կտրուկ հակահարձակման և ծանր պարտություն կրեց:
III փուլ – Զուլքադարյանների էմիրության բանակը հետապնդեց հակառակորդին և զգալի կորուստներ պատճառեց:
Հաղթողները կորցրին մոտ 2.000, թշնամին` մոտ 7.000 զինվոր:
Այսպիսով՝ Զուլքադարյանների էմիրությունը զգալի հաջողության հասավ, սակայն, թերևս, իրոք բոլորի համար պարզ էր, որ ուժերն անհավասար են։ Արդյունքում՝ Ղարաջա-բեկը հատուկ
_________________________
1 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
2 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:241
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 23:37
Lion
պատվիրակություն ուղարկեց Կահիրե, թանկարժեք նվերներ փոխանցեց Իսմայիլին, ազատեց իր մոտ գտնվող գերիներին և ի վերջո հասավ հարաբերությունների կարգավորմանը: Հարկ է նշել, որ հզոր Զուլքադարյանի հնազանդեցումը ձեռք էր տալիս նաև ավանդականորեն անկայուն դրության մեջ գտնվող Իսմայիլին և ներողությունն ընդունվեց, սակայն արդյունքում մեծապես շահեց նաև Ղարաջա-բեկը, որի հեղինակությունը շրջակայքում ավելի մեծացավ: Այս ամենը թույլ տվեց հայերին մի քանի տարվա խաղաղություն վայելել, սակայն, դժբախտաբար, այդ ժամանակը այս անգամ ևս ոչ միայն չօգտագործվեց ի նպաստ երկրի, այլև հենց իրենք` հայերը, մուտք գործեցին ներքաղաքական ցնցումների ծանր մի ժամանակաշրջան:
Իրոք, նույն այս ժամանակ լարվածությունը Հայոց թագավորության ներսում ավելի էր ուժեղացել և բանը հասել էր նույնիսկ նրան, որ Կոնստանդին II-ը Սիսից տեղափոխվել էր Ադանա: Արդյունքում, փորձելով գոնե որևէ կերպ հասնել միանձնյա ու իրական իշխանության և ի վերջո կյանքի կոչել իր ծրագրերը, Կոնստանդին II-ը հաշտություն կնքելու պատրվակով հրավերներ ուղարկեց հակաունիթորներին` պատվիրելով վերջիններիս 1344 թվականի նոյեմբերի կեսերին հավաքվել Ադանայում: 1344 թվականի նոյեմբերի 17-ին հակաունիթորների հիմնական առաջնորդներն արդեն Ադանայում էին: Հենց նույն օրը երեկոյան էլ Կոնստանդին II-ը տեղի արքայական դղյակում ընդունեց հակաունիթորներին և, այդպես էլ չկարողանալով համաձայնության գալ նրանց հետ, իր պահակախմբին հրամայեց ձերբակալել վերջիններիս: Հայկական յուրօրինակ «Բարդուղոմեոսյան գիշեր» կազմակերպելը, սակայն, այս անգամ չստացվեց, ընդ որում ոչ միայն չստացվեց, այլև ծրագրվածը շուռ եկավ հենց իր իսկ կազմակերպիչների դեմ: Իրադարձությունների մանրամասները մեզ չեն հասել, բայց արդյունքը հայտնի է՝ Օշին Հեթումյանի, Կոնստանդին Հեթումյանի և վերջինիս եղբայր Հեթումի գլխավորությամբ զենքի դիմած հակաունիթորները ոչ միայն գլխովին ոչնչացրին ֆրանսիացիներից կազմված արքայական պահակախումբը, արդյունքում այս վարձկաններից և ոչ մեկը չփրկվեց, այլև սպանեցին հենց իրեն` անհաջողության մատնված այս գործողությունը կազմակերպած Կոնստանդին II-ին1:
Ադանայի արքայական դղյակը հիշեցնում էր մի իսկական սպանդանոց, սակայն ոչ պակաս բարդ մթնոլորտ էր տիրում նաև երկրում, երբ ողջ թագավորությունով մեկ սկիզբ էր առել հակաունիթորների իսկական մի որս: Հազիվ փրկվեց ողջ մնացած եղբայրներից միայն վերջինը` Բոհեմունդը, և այն էլ շնորհիվ սեփական կնոջ, որը Կոնստանդին Հեթումյանի քույրն էր: Ծանր բաժին հասավ նաև Ջիվան Լուսինյանի ընտանիքին, քանզի Ադանայի իրադարձություններից անմիջապես հետո հակաունիթորները ձերբակալեցին և Կոռիկոսում բանտարկեցին Սուլթանիային ու նրա որդիներին` հնգամյա Բոհեմունդին և երկամյա Լևոնին: Բարեբախտաբար հետագայում պարզվեց, որ հայերն այնքան էլ հակված չեն վնաս հասցնել իրենց իշխանության տակ հայտնված անպաշտպան կնոջն ու նրա երեխաներին և, հետագա բարդություններից խուսափելու համար, ի վերջո այնպես արեցին, որ Սուլթանիան ու նրա որդիները կարողացան փախչել՝ ապաստանելով Կիպրոսում: Այսպիսով՝ վճռականորեն տրամադրված հակաունիթորները իշխանությունը Հայոց թագավորությունում վերջնականապես իրենց ձեռքը վերցրին և հենց հաջորդ իսկ օրը Օշին Հեթումյանի ու մյուս հակաունիթորների աջակցությամբ և համաձայնությամբ Կիլիկիայի թագավորության արքա դարձավ Նղրի տեր Կոնստանդինը` Կոնստանդին III-ը (1344-1363): Միաժամանակ նաև Հայոց սպարապետ հռչակվեց արքայի եղբայրը` Հեթում Քաջ Հեթումյանը:
Կյանքը և հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ընտրությունն այս անգամ ավելի քան հաջող էր: Իրոք, հոր արժանի զավակը հանդիսացած Կոնստանդին III-ը արդյունքում կարողացավ հաջող մարտական գործողություններով որոշակիորեն շտկել ծանր վիճակում հայտնված Հայոց թագավորության ռազմաքաղաքական դրությունը և, ուժերի ահռելի անհավասարության պայմաններում, արժանի դիմադրություն կազմակերպել թշնամուն: Հատկանշական է, որ իր գահակալման գրեթե ողջ ընթացքում Կոնստանդին III-ը այդպես էլ համարյա չեղավ Սիսում, այլ փոխարենը, հաստատվելով երկրի սահմանամերձ շրջաններում,
_________________________
1 Հովհաննես Դարդել «Ժամանակագրություն Հայոց», գլուխ 37, 39; Հեթում II-ի Շարունակողներ «Տարեգրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»; Ավետիք Տիգրանակերտցի «Գիրք պատմության»; Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»:242
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 23:37
Lion
գործուն կերպով կազմակերպեց սեփական թագավորության պաշտպանությունը: Այս առումով մինչև առաջ անցնելը ավելորդ չի լինի նաև մի քանի խոսքով անդրադառնալ Նղրի տերերի ծագումնաբանությանը:
Դեռևս XI-րդ դարում, երբ Հեթումյանները ժամանել էին Կիլիկիա, նրանք հաստատվել էին Լամբրոն ամրոցում և այս ժամանակից սկսած էլ հենց այս ամրոցը դարձրել էին տոհմի կարևորագույն հենակետերից մեկը: 1130 թվականին, սակայն, Լամբրոնում իշխող Հեթումյան հերթական իշխան Հեթումի փոքր որդի Սմբատը հաստատվեց Պապեռոն ամրոցում և, իշխելով այստեղ մինչև 1152 թվականը, սկիզբ դրեց տոհմի մի նոր ճյուղի, որին էլ հենց վիճակված էր արքայական թագը: Կիլիկիայում արքայական իշխանության հասած Հեթումյանները այս տոհմի հենց Պապեռոնի ճյուղի ներկայացուցիչներն էին, այն դեպքում, երբ Լամբրոնի ճյուղի ներկայացուցիչները, շարունակելով իշխել հիշատակված ամրոցում, ի դեմս Հեթումի ավագ որդի Օշինի, հետագայում վերընձյուղեցին Նղրի տերերին: Այսպիսով՝ Կոնստանդին III-ի իրավունքները գահի նկատմամբ հաստատվում էին նրանով, որ, Լամբրոնի իշխան Հեթումը նաև իր նախնին էր, ընդ որում, երկու որդիների մեջ, ի տարբերություն արքայական արդեն մարած գահատոհմի, հենց Կոնստանդին III-ի նախնի հանդիսացած որդին էր ավագը: Այս առումով հետաքրքիր է, որ թափուր մնացած գահի նկատմամբ իրավունքներ ուներ նաև Օշին Հեթումյանը, ու, թեև միջնադարյան ֆեոդալական իրավունքի պայմաններում նրա պահանջները ևս բավականին հիմնավոր էին, քանի որ նրա պապի պապը Հեթում I-ի եղբայրն էր, բայց, ի պատիվ այս գործչի, պետք է ասել, որ նա դրանք այդպես էլ մեջտեղ չբերեց: Զերծ մնալով գահակալական հերթական պայքարը սկսելուց` Օշին Հեթումյանը՝ Հեթում I-ի եղբայր, Կոռիկոսի տեր հռչակված Օշինի թոռան թոռը, ամուր մի հենարան դարձավ նորընծա արքային և հավատարմորեն ծառայեց նրան մինչև իր մահը: Հարկ է նշել, որ միասնություն հայերին հենց այս տարիներին պետք էր առավել, քան երբեք, քանի որ Ադանայի արյունոտ իրադարձությունների լուրն առած մամլուքները, կարծելով, թե հայերի մոտ գահակալական գզվռտոց է սկսվել, անմիջապես էլ ձեռնամուխ եղան հերթական հարձակմանը: Արյան հոտ առած լեշակերների բնազդին հավատարիմ մամլուքներին, սակայն, այս անգամ վիճակված չէր հաջողություն, քանի որ հայերի մոտ հաստատված կուռ միասնությունը ճեղքվածք չտվեց, երկրի ղեկին էլ կանգնած էին ունակ մարդիկ, իսկ թշնամու մոտ էլ խնդիրների սեփական ծավալն առաջացավ:
Իրոք, թեև գահի վրա հաստատված Իսմայիլը ոչնչացրել էր իր բոլոր հակառակորդներին, սակայն 1345 թվականի հունվարին նա ծանր հիվանդացավ և, արդեն մինչև իր մահը, մնաց գամված անկողնուն: 1345 թվականի օգոստոսի 4-ին Իսմայիլը մահացավ, որից հետո նոր սուլթան հռչակվեց սպանվածի մյուս եղբայրը` Սեյֆ-էդ-Դինը (1345-1346): Նոր սուլթանը, սակայն, բացարձակապես չհոգալով պետական կառավարման հարցերի մասին, անմիջապես էլ տրվեց հաճույքներին և վայելքներին։ Արդյունքում՝ նրա դեմ դավադրություն կազմեցին, 1346 թվականի սեպտեմբերին 21-ին գահընկեց արեցին ու սպանեցին, որից հետո Բուրջիները սուլթան հռչակեցին Մուհամմեդի հերթական որդուն, ի դեմս տասնհինգամյա Հաջիի (1346-1347): Իրական իշխանությունը, սակայն, հայտնվեց կովկասցի Գուրլուի ձեռքում, որը բոլոր ղեկավար պաշտոններում անմիջապես էլ նշանակեց իր մտերիմներին:
1346 թվականի ապրիլի սկզբին Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 5.000) Կիլիկիայի թագավորության կայազորից (մոտ 1.000) դավաճանության շնորհիվ գրավեց Կապան ամրոցը1: Դրանից հետո, արդեն 1346 թվականի ապրիլի վերջին, Կապան ամրոցի ճ-մ-ում Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 10.000) հետ մղեց Կոնստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության հարձակման անցած բանակին (մոտ 10.000)2: Հենց նոր ձեռք բերված ամրոցի նկատմամբ, սակայն, իր ծրագրերն ուներ նաև պաշտոնական Կահիրեն և արդյունքում վերջինս պահանջեց իրեն փոխանցել այն, սակայն Բուրջիներին առանց այդ էլ չսիրող Ղարաջա-բեկը մերժեց այդ պահանջը:
1346 թվականի ամռանը Կապան ամրոցի ճ-մ-ում Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 10.000) հետ մղեց նաև Հալեպից առաջխաղացած Մամլուքյան սուլթանության բանակին
_________________________
1 Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»:
2 Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»:243
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 23:38
Lion
(մոտ 20.000)1, սակայն իրավիճակից ի վերջո օգտվեցին հայերը։ Արդյունքում՝ 1346 թվականի հոկտեմբերի վերջին Կապան ամրոցի ճ-մ-ում Կոնստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 30.000) այնուհանդերձ հաղթեց Զուլքադարյանների էմիրության բանակին (մոտ 20.000) ու մտավ ամրոց2: Այսպիսով` պատերազմն հայերի դեմ արդեն ընթանում էր և պաշտոնական Կահիրեին ուղղակի պետք էր միանալ դրան: Արդյունքում՝ սեփական իշխանությունը ամրապնդելուց հետո Գուրլուն որոշեց հենց այդպես էլ վարվել, ընդ որում այս անգամ մարտական գործողություններին իր մասնակցությունը բերեց նաև հայերի հյուսիսային թշնամին:
1347 թվականի մայիսի 25-ին մամլուքների կողմից լրջորեն համալրված Զուլքադարյանների էմիրության բանակը (մոտ 10.000) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000) անակնկալ հարվածով գրավեց Այասը, որից հետո փոխանցեց այն Մամլուքյան սուլթանությանը՝ կրկին ընդունելով վերջինիս գերիշխանությունը3: 1347 թվականի ապրիլի կեսին, սակայն Կոնստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 10.000) ու Հիվանդախնամների օրդենը (մոտ 500) Կիպրոսի թագավորության նավատորմի (մոտ 100 նավ) աջակցությամբ Մամլուքյան սուլթանության բանակից (մոտ 1.000) հետ գրավեցին Այասը4:
Բուրջիները լուրջ անհաջողություն էին կրել ու, թերևս, օրինաչափ էր, որ մարտի դաշտում ընկած մամլուքների հետ գրեթե միաժամանակ էլ դրա համար կյանքով հատուցեց նաև նրանց դրածոն։ Արդյունքում՝ 1347 թվականի դեկտեմբերի 16-ին Բահրիներին հաջողվեց ձերբակալել և մահապատժի ենթարկել Գուրլուին ու նրա դրածո Հաջիին` նոր սուլթան հռչակելով գահընկեց արված սուլթանի հերթական եղբայր Հասանին (1347-1351, 1354-1360): Այսպիսով՝ Բահրիները խլեցին իշխանությունը Բուրջիներից, որից հետո, որոշակիորեն ամրապնդելով իրենց դիրքերը, արդեն իրենք որոշեցին հարված հասցնել հայերին:
1347 թվականի աշնանը Ղահրամանյանների էմիրության բանակը (մոտ 40.000) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000) գրավեց Պապեռոն ամրոցը5 և ընթացող պատերազմի շուտով կրկին միացավ պաշտոնական Կահիրեն։ Արդյունքում՝ 1348 թվականի գարնանը Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 50.000) Կիլիկիայի թագավորության բանակից (մոտ 1.000) հերթական անգամ գրավեց Այասը6: Այս անհաջողությունն իրենով, ըստ էության, նշանակում էր Այասի վերջնական կորուստ, սակայն հայերը դեռևս որևէ կերպ հակված չէին դիրքերը զիջելու:
Հաշվի առնելով, որ Այասն այնուհանդերձ մնացել է մամլուքների տիրապետության տակ, դրանից հետո Հայոց արքան սկսեց որպես նավահանգիստ օգտագործել Հայոց ծոցի ափին գտնվող Ալեքսանդրեկը: Սա իր հերթին, սակայն, պատճառ հանդիսացավ այն բանին, որ մամլուքների հարվածն ուղղվի արդեն նաև վերջինիս ուղղությամբ: 1349 թվականին, սակայն, Կոնստանդին III-ի և սպարապետ Հեթում Քաջ Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (մոտ 20.000) ու Հիվանդախնամների օրդենը (մոտ 1.000) Ալեքսանդրեկի ճ-մ-ում հաղթեցին առանց մարտերի քաղաք մտած Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 20.000)7: Սրանից հետո մարտական գործողություններում ի հայտ եկավ որոշակի դադար:
_________________________
1 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
2 Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»:
3 Այս մասին, անկասկած ունենալով աղբյուրագիտական հիմք, սակայն չնշելով այդ մասին, հայտնում է Ղևոնդ Ալիշանը իր «Սիսուան» աշխատությունում (գլուխ 147): Տեղեկությունը, կրկին առանց աղբյուրագիտական նշումների, հանդիպում է նաև այլ աշխատություններում:
4 Այս մասին, անկասկած ունենալով առայժմ ինձ անհայտ աղբյուրագիտական հիմք, հայտնում է Դավիթ Թինոյանը (տես՝ Թինոյան Դ. «Կիլիկիո Հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ», Երևան 2011, էջ 95-96: Նույնաոճ տեղեկություն է հայտնում նաև Գ. Միքայելյանը իր հիմնարար մենագրությունում (Микаелян Г. Г. “История Киликийского армянского государства”, Ереван 1952, էջ 464-465)՝ կրկին առանց սկզբնաղբյուրը նշելու:
5 Այս մասին, անկասկած ունենալով աղբյուրագիտական հիմք, սակայն չնշելով այդ մասին, հայտնում է Ղևոնդ Ալիշանը իր «Սիսուան» աշխատությունում (գլուխ 147): Տեղեկությունը, կրկին առանց աղբյուրագիտական նշումների, հանդիպում է նաև այլ աշխատություններում:
6 Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»; Մխիթար Սսեցի «Հիշատակարան 1347 թվականի»; Ավետիք Տիգրանակերտցի «Գիրք պատմության»:
7 Այս մասին, անկասկած ունենալով առայժմ ինձ անհայտ աղբյուրագիտական հիմք, հայտնում է Միքայել Չամչյանը: Այս մասին հայտնվում է նաև «Recueildes historiens des croisades. Documents armeniens» t. 1, Paris 1863, էջ 710 աշխատանքի հայկական բաժնում: Հայտնված տեղեկություններին վստահում է Գ. Միքայելյանը իր հիմնարար մենագրությունում (Микаелян Г. Г. “История Киликийского армянского государства”, Ереван 1952, էջ 465), ինչպես նաև մի քիչ զգուշորեն, բայց այնուհանդերձ դրանք հակված է ընդունել են նաև Դավիթ Թինոյանը (տես՝ Թինոյան Դ. «Կիլիկիո Հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ», Երևան 2011, էջ 97-98:244
Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3
Добавлено: 13 окт 2021, 23:39
Lion
Գլուխ 5
Գործերի դրությունը Էլխանությունում և Տրապիզոնի կայսրությունում
Նույն այս ժամանակ, ամրապնդելով իր դիրքերը որպես Էլխանության փաստացի ղեկավար, Մելիք-Աշրաֆը որոշեց հարված հասցնել հյուսիսային ուղղությամբ, սակայն արդեն 1345 թվականի ամռանը Կղարջքի ճ-մ-ում Գեորգի V Պայծառի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 10.000) հաղթեցին Էլխանության առաջխաղացած բանակին (մոտ 40.000)1: Եվս մեկ հարված հակառակորդը հասցրեց տարվա վերջին, սակայն 1345 թվականի աշնանը նույն Կղարջքի ճ-մ-ում քրիստոնյաները կրկին հաջողության հասան2: Որպես հետևանք այս կրկնակի անհաջողության՝ Էլխանության դիրքերը արևմուտքում ավելի թուլացան ու բանը հասավ նույնիսկ նրան, որ 1346 թվականի ամռանը Արաթենյանների էմիրության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Կարինի շրջակայքը և նահանջեց3: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում քրիստոնյաների մոտ ևս, սակայն, խաղաղ չէր, իսկ Տրապիզոնի կայսրությունում շարունակվող ներքին խառը դրությունն էլ հիմք էր տալիս հավակնել այս պետությանը հարված հասցնելուն:
Իրոք, Հովհաննես III-ը որևէ կերպ չէր ցանկանում իրապես զբաղվել պետության կառավարման հարցերով և արդյունքում 1344 թվականի մայիսի 3-ին գործող կայսեր հենց սեփական հայրը գահընկեց արեց նրան ու վանք աքսորեց, որից հետո Տրապիզոնի կայսրության կայսր հռչակվեց հենց ինքը՝ Միքայելը (1344-1349): Հենց այս տիրակալի օրոք էր, որ 1347 թվականի գարնանը Արաթենյանների էմիրության բանակը (մոտ 10.000) Տրապիզոնի կայսրության բանակից (մոտ 500) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 50) գրավեց Ենոեն (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտք, ծովի ափին)4: Այսպիսով նոր կայսրը, չնայած գերազանցում էր որդուն, սակայն մեծ հաշվով նա ևս ոչինչ չկարողացավ անել, իսկ շուտով էլ սկիզբ առան ռազմական գործողություններ արդեն Ջենովայի հանրապետության դեմ:
1348 թվականի հունվարին Ջենովայի հանրապետության բանակը (մոտ 5.000, 50 նավ), ինչպես նաև Հիվանդախնամների օրդենը (մոտ 1.000) Տրապիզոնի կայսրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 200) գրավեցին Կեռասունտը5: Միաժամանակ հարձակման անցան նաև մահմեդականները, սակայն 1348 թվականի հուլիսի 29-ից 31-ը ընթացած Տրապիզոնի ճ-մ-ում կայսր Միքայելի գլխավորած Տրապիզոնի կայսրության բանակը (մոտ 20.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 5.000) հաղթեցին Օսմանյան, Արաթենյանների և Թուր-Ալիի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրությունների միացյալ բանակին (մոտ 50.000)6: Չնայած այս հաջողությանը, սակայն, 1349 թվականի մայիսի 5-ին Տրապիզոնի ծովամարտում Ջենովայի հանրապետության նավատորմը (2 նավ) հաղթեց Տրապիզոնի կայսրության նավատորմին (մոտ 8 մեծ և փոքր նավ), ընդ որում հաղթողները գերեցին 8 նավ7: Այս առումով լավը դեռ այն էր, որ Ջենովայի հանրապետությունը բավարար ուժեր չուներ ցամաքային գործողությունների համար, իսկ մրցակցությունն էլ Վենետիկի հանրապետության հետ լրջորեն զսպում էր վերջինիս:
Արդյունքում, իր ընդհանուր անհաջող կառավարման ֆոնին, 1349 թվականի դեկտեմբերի 13-ին արդեն ծանր հիվանդ Միքայելը գահընկեց արվեց և կայսր հռչակվեց Կոստանդնուպոլսից ժամանած երբեմնի կայսր Վասիլի որդին՝ տասնմեկամյա Ալեքսեյ III-ը (1349-1390): Ի տարբերություն իր մի շարք նախորդների՝ չափահասության հասնելուց հետո նոր կայսրը իրեն դրսևորեց որպես խելացի, հավասարակշռված և եռանդուն մի գործիչ, որը էականորեն ամրապնդեց ոչ միայն Տրապիզոնի կասրության դիրքերը արտաքին հարաբերություններում, այլև կարգուկանոն հաստատեց երկրում՝ ուժեղացնելով կայսերական իշխանությունը: Այս առումով մեծ հաշվով Ալեքսեյ III-ի օգտին եղան նաև արտաքին զարգացումները:
_________________________
1 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 106:
2 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 106:
3 Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»:
4 Միքայել Պանարետոս «Տրապիզոնյան ժամանակագրություն», մաս 14:
5 Միքայել Պանարետոս «Տրապիզոնյան ժամանակագրություն», մաս 14:
6 Միքայել Պանարետոս «Տրապիզոնյան ժամանակագրություն», մաս 14:
7 Միքայել Պանարետոս «Տրապիզոնյան ժամանակագրություն», մաս 14:245