Первая республика: Уроки...

Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Советизация Армении: Конец Первой Республики...

Сообщение Воин301 »

Lion писал(а):
Ну, не говорите - Лори окончательно перешел к Армении.

Какой ценой?
Большевики совсем бы расформировали Армению и разделили бы между турками, грузинами и татарами, если бы не бои за Сюник! Благодаря Нждегу не только Сюник остался в составе Армении, но и сама Армения не была полностью разделена между соседями. Армянский солдат оружием отстоял Лори от большевиков и грузин, здесь не может быть никакого несогласия. Именно благодаря контроля армянского оружия над Лори большевики решили всё же не рисковать и "отдать" Лори нам.
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Советизация Армении: Конец Первой Республики...

Сообщение Lion »

Понимаю, Воин джан, Вы конечно же правы - я просто о том, что Армения все же не ""пахала" задаром"...
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Советизация Армении: Конец Первой Республики...

Сообщение Lion »

Модераторское - Советско-грузинская войну 1921 года давайте обсудим здесь.
Avakovich
Сообщения: 480
Зарегистрирован: 16 июл 2015, 12:32

Re: Советизация Армении: Конец Первой Республики...

Сообщение Avakovich »

Lion писал(а):
я просто о том, что Армения все же не ""пахала" задаром"...

Лион, Советская Армения, которая участвовала в советизации Грузии была уже частью советской системы. Когда двое делают одно и тоже - это не всегда одно и тоже. Так что надо различать поход Турции на Армению от похода Армении на Грузию.
Почему Вы отрицаете очевидный факт: судьба Грузии решалась в рамках советской систем, а для советизации Армении большевики воспользовались турецкой помощью.
Следует отметить, что Баку сдался без особого сопротивления. Это произошло не без турецкого влияния. Сдав Азербайджан красным, Турция потребовала компенсацию и она ее получила.Кстати, что Вы думаете по поводу этого вопроса.

Был ли Озанян- герой Армении генералом русской армии ?
http://sochived.info/question/byil-li-o ... koy-armii/
Lion
Сообщения: 35920
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57

Re: Советизация Армении: Конец Первой Республики...

Сообщение Lion »

Модераторское - Про Андраника давайте поговорим здесь.
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Советизация Армении: Конец Первой Республики...

Сообщение Воин301 »

Lion писал(а):
Понимаю, Воин джан, Вы конечно же правы - я просто о том, что Армения все же не ""пахала" задаром"...

Ясно, но это уже не Армения, а какая-то провинция бывшей Российской империи.
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Первая республика: Уроки...

Сообщение Воин301 »

600 Մշեցի կամավոր զինվոր մտան Կարս:Այնտեղ իրենց դիմավորեց Անդրանիկը յուր բանակով:Կարսում թուրքերից առգրավել էին 3.000 թնդանոթ և նույնքան արագահարված,1մլն.փամփուշտ,100.000 հագուստ և նույնքան հոգու սնունդ, 17.000 ձի, 10.000 հրացան և էլի շատ պիտանի զենք ու մթերք:Հրաման է գալիս հանձնել Կարսը:Պատմության այս սև էջը թողնում եմ ``լավիրովշիկներին``:Կպատմեմ մի դրվագ պապիկիս հետ կապված:Անդրանիկին են մոտենում հրամանատարները, այդ թվում նաև կազակ /ռուս/ հրամանատարը և հայտնում որ չեն ուզում ենթարկվել դավաճան հրամանին:Գեներալ Անդրանիկը կանչում է զորքին և կարդում հրամանը,ապա առաջարկելով դուրս գալ շարքից ովքեր ուզում են թողնել Կարսը:Շատերը դուրս են գալիս և հայտարարում են,որ դա թուրքահայերի պատերազմն է և ոչ թե ռուսահայերի....Առաջին անգամ Անդրանիկը արտասվում է...Խենթ Սուքիասը և էլի մի քանի գժեր հանում են թրերը,որ հարձակվեն պառակտողների վրա,սակայն Անդրանիկը կասեցնելով ասում է...Ասոնք ռուսներեն ավելի ռուս ըլալով սեպ կխփեն ազգին մեջ...1920թվականին էրիկթուրքերը 8.000 հայ կոտորեցին Կարսում:Հ.Գ.Պատմությունը բերանացի է և նրա փաստավավերագրությունը թողնում եմ իմ խղճի վրա:
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Первая республика: Уроки...

Сообщение Воин301 »

«Կար նրանց մեջ մի շատ պատկառելի անձնավորություն՝ հանգուցյալ Ստեփան Մամիկոնյանը, որը չլինելով դաշնակցական և հաճախ քննադատելով մեզ, այնուամենայնիվ, շա՜տ պիտանի և օգտակար պետական գործչի համարում ուներ ամենքիս աչքում: Եվ որքան հիշում եմ, մի քանի անգամ փորձ է եղել նրան նախարարական կազմի մեջ մտցնելու: Սակայն պ. Մամիկոնյանը միշտ պատրաստ լինելով աջակցել էր մեր պետական գործերին և միշտ պատրաստակամորեն կատարելով իր վրա դրված պարտականությունները, ոչ մի պայմանով չէր ուզում նախարարի պաշտոն ստանձնել:
Թերևս հայ իրականության մեջ կային մարդիկ, որոնք դաշնակցականներից ավելի մեծ հմտությամբ կարող էին վարել մեր երկրի պետական գործերը: Թերևս, կային հանճարեղ հայ մարդիկ, որոնք կարող էին կանխատեսել դեպքերի զարգացումը Հայաստանում և Հայաստանի շուրջ և մեր պետական նավը ղեկավարել այնպես, որ նա ստորջրյա ժայռերի չզարնվեր: Սակայն այդ մարդկանց երեսը մենք չենք տեսել մեր երկրում: Ըստ երևույթին, Հայաստանում գործելն այնքա՜ն քիչ հրապույր էր ներկայացնում նրանց համար, որ նրանք, անգամ մեր պետական անկախության բոցավառ օրերին, չէին ուզում իրենց փափուկ կյանքը ենթարկել Հայաստանում ապրելու զրկանքներին: Ո՞վ է մեղավոր սրա մեջ: Ո՞վ է մեղավոր, որ Պողոս փաշաներն ու Նորատունկյան էֆենդիները, որոնց պետական ընդունակությունները շատերին անառարկելի են թվում, համաձայնություն էին տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ նախարար դառնալ միայն այն պայմանով, որ իրենք … նստած մնան Փարիզում և այնտեղից կառավարեն Հայաստանը …»


«Բացի այն, որ մեր անկախությունը de facto կամ de jure (փաստորեն կամ իրավաբանորեն) ճանաչված էր շատ պետությունների կողմից՝ ուշագրավ էր և այն հանգամանքը, որ սրանց ներկայացուցիչներն այլևս մեզ հետ չէին խոսում այն «խնամակալական» տոնով, ինչպես նրանք խոսում էին Քաջազնունու կառավարության հետ, կամ ինչպես ռուս բոլշևիկները խոսում են Հայաստանի այսօրվա վարիչների հետ: Բոլոր պաշտոնական խոսակցությունների և բանկցությունների մեջ զգացվում էր, որ նրանք լիովին գիտակցում են, որ իրենց դեմ կանգնած է մի ուժ, որին հաշվի չառնել այլևս չի կարելի՝ Հայաստանին վերաբերող այս կամ այն խնդիրը կարգադրելիս: 1918 թվի ամռանը Քաջազնունու կազմած կառավարությունը Թիֆլիսից պիտի մեկներ Հայաստան: Վրաց կառավարությունը տեղյակ էր այդ բանին: Սակայն նա ոչ միայն մի հատիկ պաշտոնյա չէր ուղարկել կայարան՝ հարևան երկրի կառավարությանը ողջերթ մաղթելու համար, այլև չէր բարեհաճել կարգադրել, որ փոքր-ինչ վայելուչ գնացք դնեն նրա տրամադրության տակ: 1920 թվականի ամառը նույն այդ վրաց կառավարությունը բոլորովին այլ վերաբերմունք էր ցույց տալիս Հայաստանից Թիֆլիս գնացող հայ նախարարների և մինչև իսկ ավելի ցածրաստիճան պաշտոնյաների հանդեպ: Գալով մեր արտասահմանյան Ռամկավարներին՝ նրանք 1920 թվի աշնանն այլևս չէին հանդգնի ժխտել մեր Հանրապետության իրավասությունը Թուրքահայկական խնդրում և մանավանդ, չէին հանդգնի կոալիցիոն կառավարություն կազմելու համար առաջադրել մեր պետական-պառլամենտական կարգերին չներդաշնակող պայմաններ, ինչպես այդ անում էին 1919 թվին…»


«1920 թվի աշնանը Հայաստան էր եկել վրաց ռազմական նախկին նախարար Գեորգաձեն՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական և, մանավանդ, ռազմական վիճակին ծանոթանալու համար: Կառավարության կողմից ի պատիվ հարևան երկրի ներկայացուցչի սարքած բանկետի ժամանակ, վերջինս, իր բաժակաճառը սկսեց մոտավորապես հետևյալ խոսքերով. "Պարոննե՛ր, մի քանի ժամանակից ի վեր գտնվում եմ ձեր երկրում և ուսունասիրում ձեր պետության կացությունը: Խոստովանում եմ ամենայն անկեղծությամբ, որ ես, դիտելով ձեր իրականությունը, իմ աչքերիս չեմ հավատում: Որ մենք Վրաստանում անկախ պետություն կազմեցինք և տանելի կարգեր հաստատեցինք, դա շատ հասկանալի բան է: Թուրքը չէր թափանցել մեր երկրի ներսը, իսկ մի քանի ծայրագավառներում էլ, ուր նա եղել է, չէր կատարել այն ավերածը, ինչ որ ձեր երկրում: Այնուհետև. մեզ Ռուսաստանից ժառանգություն էր մնացել ահագին հարստություն, որ դյուրացնում էր մեր պետական գործառնությունները: Վերջապես, մենք չենք ունեցել ձեր ներքին և արտաքին քաղաքական դժվարությունները, ձեզ պես կտրված չենք եղել արտաքին աշխարհից: Սակայն դուք, որ համաշխարհային պատերազմից և Ռուսական կայսրության փլուզումից հարյուր հազարավոր որբ ու գաղթական և ավերակների մի կույտ էիք միայն ժառանգություն ստացել, ինչպե՞ս կարողացաք այս պետությունը ստեղծել …"»:
Ջամալյան
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Первая республика: Уроки...

Сообщение Воин301 »



Քաջազնունին այս պատկերը լրիվ գծած կլիներ, եթե նրա վրա ավելացներ մի ոչ անկարևոր հանգամանք ևս, և այդ այն է, որ Սևրի դաշնագրից հրաժարվելու փորձն իսկ քաղաքացիական մի ահռելի պատերազմ կառաջացներ երկրում: Արյունլվա եղած թուրքահայ գաղթականությունը, որին հնար չէր լինում մի գյուղում հաստատելու, որովհետև շարունակ աչքը հառած էր պահում իր բնաշխարհին, իր օջախին, որ մեր բոլոր կռիվների ժամանակ վիրավորված գազանի պես շարունակ առաջին դիրքերն էր նետվում այն հավատով, որ նորակազմ հանրապետության ուժեղացումը անհրաժեշտ գրավականն է Թուրքահայաստանի ազատագրության համար, հենց որ լսեր, թե կառավարությունը այդ երկրի հաշվին առևտրի մեջ է մտել թուրքերի հետ, մի մարդու պես իր զենքը կդարձներ կառավարության դեմ: Եվ այդ աղետալի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մենակ չէր լինի: Նրա հետ միասին հանրապետական կառավարության դեմ դուրս կգար Դաշնակցության ջախջախիչ մեծամասնությունը և, առաջին հերթին, նրա բոլոր մարտական ուժերը, որոնք կոփվել ու դարբնվել էին Թուրքիայ ազատագրության գաղափարով:
Воин301
Сообщения: 6984
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Первая республика: Уроки...

Сообщение Воин301 »

Ռուսահայ հատվածը իր խոշոր մեծամասնությամբ անտարբեր, արհամարհական կամ բացասական վերաբերում ուներ դեպի մեր անկախ պետական կյանքը: Ռուսահայ գյուղացին և քաղքենի մանր բուրժուան, որոնք վերջին տարիների վերիվայրումներից շատ էին տուժել և տնտեսապես ծանր վիճակի մեջ էին, երազում էին Ռուսաստանի վերադարձի մասին, որ իր հետ պիտի բերեր էժան հաց, շաքար, կերպասեղեն և կյանքը նորից դարձներ այնքա՜ն դյուրալի, ինչպես առաջ…
Թուրքահայ հատվածն ընդհանուր առմամբ ազատ էր այս ռուսասիրական մարմաջներից: Սակայն նա էլ մի առանձին տեսակի վերաբերմունք ուներ դեպի մեր պետականության օրրանը հանդիսացող երկիրը: Նրա համար Ռուսահայաստանը բառի իսկական իմաստով Հայաստան չէր, այլ մի վայր, որտեղ ինքը ժամանակավորապես ապաստանել էր, որպեսզի հենց որ երկրի դռները բացվեն, վերադառնա այնտեղ և Հայաստան ստեղծի: Այդ պատճառով էլ մեր բոլոր ջանքերը՝ բնակեցնելու թուրքահայ գաղթականներին լքված գյուղերում, ապարդյուն էին անցնում, մանավանդ, եթե այդ գյուղերը փոքր-ինչ հեռու էին Թուրքահայաստանի սահմանագլխից: Այդ միևնույն պատճառով էլ այս գաղթականությունը հակամիտություն չէր ցույց տալիս հետաքրքրվելու մեր պետական կյանքով, թեև նա, ազատ հայրենիքի գաղափարն ունենալով իր հոգու խորքում, թշնամաբար էր վերաբերվում դեպի այն բոլոր ռուսահայերը, որոնք ուզում էին «իրենց երկիրը» նորից նետել ռուսի գիրկը:
«Հայ ժողովուրդը բաժանվում էր ռուսահայ և թուրքահայ հատվածների»
Թուրքահայերը, որ 1919 թվի սկզբներին ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք ունեին դեպի Հանրապետությունը և նրան իսկական Հայաստան չէին համարում, 1920 թվից սկսած՝ իրենց ճանկերով և ատամներով կառչել էին այդ պետությանը, որ նրանց աչքում հանդիսանում էր արդեն իբրև ապագա Մեծ Հայաստանի կորիզը: Եվ այն բոլոր դեպքերում, երբ վտանգ էր սպառնում այդ երկրի անկախությանը, առաջին հերթին նրանք էին նետվում դիրքերը՝ մի բան, որի պատճառով նրանք փուշ էին դառել բոլշևիկների աչքին:
Ռուսահայերը, որոնք առաջներն ընդհանուր առմամբ երազում էին ռուսական տիրապետության վերադարձի մասին՝ 1920 թվին սթափվել էին այդ երազից: Վերջին մեկ-մեկուկես տարվա քաղաքական կյանքի իրադարձությունները նրանց ևս բերել էին այն համոզման, որ ազատ կյանքի լավագույն երաշխիքը ազգային անկախ պետությունն է: Այս գաղափարական մերձեցմանը համապատասխան չափով հաստատվել էր կենդանի գործակցություն հայության երկու հատվածների մեջ՝ պետական-կառավարական գործերի շուրջը: Պառլամենտի, վարչությունների, ինքնավարության օրգանների և խնամատարական հաստատություններում ռուսահայն ու թուրքահայը լծված էին պետական-հասարական աշխատանքի և միասնաբար գործում էին նորահաստատ Հանրապետության բարգավաճման համար:
Ջամալյան. թուրքահայերն ու ռուսահայերը

Ответить