Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

герцог фридландский
Сообщения: 3892
Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение герцог фридландский »

Lion писал(а):
На востоке так и шло, "тванк и топ", насколько я знаю...
Топ кстати не только пушка, но и ядро, но и даже мяч.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

Знаю. По местному говорю наших гюмирийцев до сих пор говорят именно "топ", имея ввиду мяч :) И корнями из Гюмри.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

‍28 апреля 1503 года состоялась битва при Чериньоле — сражение между испанской и французской армиями в Апулии, неподалеку от местечка Чериньола

После совместного завоевания Неаполитанского королевства французами и испанцами Фернандо II, король Кастилии и Арагона, провозгласил себя также королём Сицилии и Неаполя. Это вызвало огромное недовольство со стороны Франции, и она тотчас объявила испанцам войну. 28 апреля 1503 года французская и испанская армии сблизились неподалёку от города Чериньолы провинции Апулия в южной Италии. Начались приготовления к битве.

Гонсало Фернандес де Кордова, военачальник испанцев, принял защитную стратегию. Он выстраивает полевое укрепление — ров и палисад, за которыми занимают позиции его «коронельяс». В них насчитывается около 1 тысячи стрелков, собранных в два отряда, прикрываемые немецкими ландскнехтами-пикинёрами. Свои орудия (до двух десятков) де Кордова ставит на возвышенности за позицией.

28 апреля французская армия начинает атаку силами конных латников при поддержке артиллерийского огня (более двух десятков орудий). Вскоре войско де Кордовы лишается запасов пороха (то ли в результате обстрела, то ли поджога), и его пушки прекращают огонь. Однако пехота испанцев продолжает вести сильный ружейный огонь, и конница французов, не перейдя рва и палисада, отступает. Был убит и французский командующий герцог Немурский. Атака швейцарской пехоты также остановлена заграждениями и ружейным огнём, после чего швейцарцев отбрасывает контратака немецких пикинёров. В конце концов армия французского короля истрачивает силы и сдаётся после того, как испанцы переходят в контрнаступление и окружают её.

Сражение становится первым в европейской истории, исход которого полностью решён ручным огнестрельным оружием (в сочетании с полевыми укреплениями). Артиллерия не сыграла в нём существенной роли. Также это было первое поражение «непобедимой» швейцарской пехоты, которое стало предвестником конца её двухсотлетнего господства на полях сражений, одновременно возвестив о приходе новой «совершенной пехоты» — испанской. Битва при Чериньоле – это первое действительно современное сражение, как его оценивает Дельбрюк.

Ручное оружие испанцев – это, видимо, всё ещё длинноствольные ручные пушки (то есть ещё не аркебузы как таковые), хотя, скорее всего, они уже имеют ложа, позволяющие вести прицельный огонь. «Сильный ружейный огонь» одной тысячи стрелков сводится к «4 тысячам выстрелов» за «один час, который, собственно, и длилась битва».

Иллюстрация к посту: картина Федерико Мадрасо: "Гонсало Фернандес де Кордова находит труп Луи д'Арманьяка после битвы при Чериньоле"

Изображение
Картина конечно же не лишена романтического флёра — в реалиях XVI века труп был обобран и раздет догола.


Клим Жуков
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

Թողեք էդ տիկտոկները, եկեք գիրք կարդանք, գնանք դեպի պատմություն, մի հետաքրքիր բան պատմեմ ձեզ: Լսեք, չեք փոշմանի…
1.jpg
1.jpg (23.16 КБ) 29 просмотров
Եվ այսպես, որպես ամուր պաշտպանական մարտավարության սկզբունքներ դավանող հուսալի մի ուժ՝ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ իրենց մինչ XVI դարի սկիզբ արդեն իսկ փայլուն կերպով դրսևորել էին մի շարք ճակատամարտերում, ինչպիսիք էին օրինակ 1389 թվականի հունիսի 15-ի Կոսովոյի ճակատամարտը, 1396 թվականի սեպտեմբերի 25-ի Նիկոպոլսի ճակատամարտը, 1402 թվականի հուլիսի 20-ի Անկարայի ճակատամարտը, 1444 թվականի նոյեմբերի 10-ի Վառնայի ճակատամարտը և այլն, երբ աստիճանաբար ձևավորվեց ու իր զարգացումը ստացավ դաշտային և (կամ) արհեստական ամրությունների հետևում պաշտպանական մարտ վարելու «ԳՈՒՄԱԿԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ» մարտավարությունը, որը, այն բանից հետո, երբ, XV դարի երկրորդ կեսից սկսած ենիչերիները աստիճանաբար անցան ՀՐԱԶԵՆԻՆ, բարձրացավ որակական մի նոր մակարդակի։ Արդյունքում՝ օսմանական ռազմական համակարգում ստեղծվեց ԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ, քանզի, եթե հեծելազորի չափանիշով օսմանյան ռազմական մեքենան, լավ թե վատ, սակայն սկզբունքորեն կրկնում էր իր հիմնական հակառակորդներին, ապա հրազենով զինված գծային կանոնավոր հետևակի առկայության պարագայում վերջինս ստանում էր անչափ լուրջ մի առավելություն։ Հետագա հարյուրամյակը ցույց տվեց, որ իր հիմքում ենիչերիական կորպուսն ունեցող «գումակապաշտպանական» այս մարտավարությունը ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՕՍՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՆՎԻՃԵԼԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ամենատարբեր ռազմական համակարգերի նկատմամբ` սկսած իր հիմքում ֆեոդալական ծանր հեծելազորն ունեցող եվրոպական բանակներից և իրենց կաստայական բացարձակության մեջ ներփակված մամլուքյան ծանր հեծելազորի հիմքով գործող ռազմական մեքենայից, վերջացրած տափաստանային քոչվորների մասսայական ծանր ու թեթև հեծելազորների ուժով գործող բանակներով։
Վերևում հիշատակված «գումակապաշտպանական» մարտավարությունը իրենից փաստորեն ներկայացնում էր միջոցների մի ամբողջություն, որը դրան անպատրաստ հակառակորդին և հատկապես այն հակառակորդին, որը թույլ հետևակ ու հրազենային միջոցներ ուներ, դնում էր ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌԱՋ` գրոհե՞լ, թե՞ ներքաշվել հեռամարտի բնույթ ստացող տևական մարտի մեջ։ Առաջին և բնական տարբերակը, որը բնորոշ էր բոլոր այն բանակներին, որոնք որպես հիմք ունեին հեծելազորը, բնականաբար գրոհելն էր, սակայն փորձը անառարկելիորեն ցույց տվեց, որ ենիչերիների պաշտպանական բնագիծը հաղթահարել կամ հնարավոր չէր ընդհանրապես, կամ էլ, եթե նույնիսկ հնարավոր էլ էր, ապա գրոհող կողմի համար դա բերում էր չարդարացված մեծ կորուստների, որի սպասելի արդյունքը հանդիսանում էր օսմանյան հիանալի հեծելազորային թարմ ուժերի հետագա հուժկու հակահարվածը, ինչը գործն իր հերթին, որպես կանոն, ավարտում էր հակառակորդի պարտությամբ։ Մյուս տարբերակը, սակայն, իրենով ևս բավարար ելք չէր ներկայացնում, քանի որ օսմանյան դաշտային բանակի դեմ հեռամարտի բնույթ ունեցող տևական մարտի մեջ մտնելը հրազենային միջոցների հարցում զգալի առավելություն ունեցող և ամուր պաշտպանական դիրքեր գրաված նույն այդ օսմանյան բանակի ձեռքում էր հերթական անգամ թողնում բոլոր հաղթական խաղաթղթերը։
Նույն այս ժամանակ Սեֆյանների ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր իր ժամանակի թուրքմենական ռազմական մեքենայի, ըստ էության, տիպիկ մի տեսակ, որի սիրտը կազմում էր ՇԻԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ ԱՆՄՆԱՑՈՐԴ ԿԵՐՊՈՎ ՆՎԻՐՎԱԾ և մեծապես հենց հանուն դրա ծառայող, բայց այնուհանդերձ Սեֆյան շեյխերի կողմից նյութապես ապահովվող մյուրիդների գուլյամական կորպուսը: Սեֆյանների ռազմական մեքենայի ուժեղ կողմը կազմում էին ոգին, նվիրվածությունը, արագաշարժությունը և թուրքմենական ռազմական ընդհանուր ոչ վատ հատկանիշները: Խնդիրը, սակայն, կայանում էր նրանում, որ արդեն իր ստեղծման պահին իսկ և արդեն իր ստեղծված տեսքով իսկ այս ռազմական մեքենան ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԵՏ ԷՐ ՄՆՈՒՄ իր ժամանակի ռազմական առաջնակարգ մեքենաներից՝ զիջելով առաջատարներին ինչպես աստիճանաբար տարածվող ու իր հիմքում կանոնավոր հետևակն ունեցող ճիշտ մարտի վարման հնարավորությունների, այնպես էլ հատկապես հրազենի ընդհանուր կիրառման տեսանկյունից: Արդյունքը եղավ 1514 թվականի օգոստոսի 23-ի Չալդրանի ճ-մ-ում ստացած ջարդը, որը քանակապես օսմաններին առանց այդ էլ լրջորեն զիջող Սեֆյաններին ոչ միայն 60.000 ռազմիկի կյանք արժեցավ, այլև հետագա 90 տարում լիովին Ստամբուլին նվիրեց ռազմավարական նախաձեռնությունը:
Դե իսկ ստացած արյունոտ դասը, երբ օսմանները հաղթանակը շահեցին հենց վերևում նկարագրված ձևով, Սեֆյանները, երկար, կարելի է ասել նույնիսկ, որ երբեք, չմոռացան և դա, ըստ էության, եղավ ԱՌԱՋԻՆ ՈՒ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ, որտեղ նրանք փորձ կատարեցին կանոնավոր դաշտայի մարտում չափվել օսմանյան ռազմական մեքենայի հետ։ Այս ճակատամարտը, որը ծանր հարված հասցրեց Սեֆյանների ոչ միայն ռազմական հզորությանը, այլ նաև՝ հեղինակությանը, նույնիսկ մի քանի տասնամյակի կտրվածքով էլ միանգամից հստակորեն ցույց տվեց, թե ինչ կերպ պետք է կռվել բայց, որ ավելի կարևոր էր՝ ինչ կերպ ՉՊԵՏՔ Է ԿՌՎԵԼ օսմանյան ռազմական մեքենայի դեմ…

Հիմա ասածս ինչ է – հե՞տ մնացիր ժամանակից, իսկ XVI դարում Սեֆյանները ոչ միայն հետ էին մնացել ժամանակից, այլև, որ գուցե ԱՎԵԼԻ ՎԱՏ ԷՐ, չէին գիտակցում այդ հանգամանքը, ինչքան էլ ոգի ունենաս ու քաջ լինես, ԿԱՏՈԿԻ ՊԵՍ վրովդ… կանցնեն:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

Բաց մարտում ԿՐԱԿԸ կիրառել են անհիշելի ժամանակներից: Այն բանից հետո, սակայն, երբ բաց մարտում սկսեցին կիրառել նաև ՆԵՏՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, բնական եղավ նաև վիճակը, երբ նույն այդ նետողական մեքենաների կիրառմամբ հակառակորդի վրա նետում էին դյուրավառ նյութերով լցված անոթներ, որոնք, հասնելով տեղ, կոտրվում էին և, իրենց հետ առկա այրվող քուղի շնորհիվ՝ բռնկվում: Դրա առաջին կիրառողներից մեկը եղան հռոմեացիները, իսկ գործընթացն էլ հիանալի կերպով ներկայացված է հայտնի «ԳԼԱԴԻԱՏՈՐ» ֆիլմի ամենասկզբում:

Բյուզանդական կայսրությունում գործընթացը բարձրացավ մեկ այլ մակարդակի, երբ ստեղծվեցին ՍՊՌԻՉԱՆՄԱՆ ԽՈՇՈՐ ՍԱՓՈՐՆԵՐ: Դրանցից հակառակորդի ուղղությամբ սրսկում էին դյուրավառ նյութը, որը սրսկվելուց անմիջապես առաջ այրվում էր: Առաջանում էր դյուրավառ նյութի շիթ, որը գործում էր մինչև մեկ տասնյակ մետրի վրա: Սա ժամանակակից կրականետի պատմական նախատիպն էր: Բյուզանդական այս ձեռքբերումը ընթացքում տարածվեց նաև հարևանների մոտ: Օրինակ, 1097 թ-ի հոկտեմբերի 21-ից 1098 թ-ի հուլիսի 5 ընթացած Անտիոքի գրավման ամենավերջում տեղի ունեցած խոշոր ընդհարումում մենք տեսնում ենք դրա կիրառման ՏԻՊԻԿ ՄԻ ՕՐԻՆԱԿ: Այսպես, դեպքերի ժամանակակից Ալբերտ Ախենցին հայտնում է («Երուսաղեմի պատմությունը» գիրք 4, գլուխ 49, 50).

- Տեսնելով քրիստոնյաներին՝ թուրքերը իրենց հետ վերցրած անոթներում կրվող նյութը թափեցին ու այն կրակ տվեցին, որպեսզի փակեն մարդկանց ճանապարհը: Կրակը, որ միանգամից տարածվեց, ուժեղացավ առկա քամուց և ուժեղ ծուխ բարձրացավ, որի արդյունքում մարդիկ դադարեցին որևէ բան զանազանել...: Դրանից հետո թուրքերը, կարծես ծխի ու կրակի պատ առաջացնելով իրենց ու քրիստոնյաների միջև, աղեղների հարվածների տակ առան վերջիններիս, ընդ որում սրանց փրկեց միայն արագ նահանջը, թեև 300 հետևակայիններ սպանվեցին, իսկ ոմանք էլ գերի ընկան:

Ի դեպ, նույն այս էպիզոդի կապակցությամբ XIII դարի պատմիչ Հենրիխ Հանտինգտոնցին («Անգլների պատմությունը», գիրք 7) մեզ է փոխանցում այս զենքի կիրառման ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ, երբ որոշ դեպքերում այն կարող է վնաս տալ նաև կիրառողին.
- Աստված, սակայն, այլ կերպ դատեց,- ասում է անգլիացի պատմիչը,- քանզի փոխեց քամու ուղղությունը և կրակը, հուրն ու ծուխը ուղղվեցին անհավատների վրա, որի հետևանքով սրանք դիմեցին փախուստի: Քրիստոնյաները հետապնդեցին հակառակորդին և հսկայական կոտորած իրականացրին:

Դաշտային մարտում կրակի կիրառման մեկ այլ օրինակ էլ հանդիսանում է իրավիճակը, երբ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՇԱՐԺՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԻՆԸ ՊԱՏՎՈՒՄ Է ԴՅՈՒՐԱՎԱՌ ՆՅՈՒԹԵՐՈՎ ԵՎ ՊԵՏՔԱԿԱՆ ՊԱՀԻՆ ՀՐԿԻԶՎՈՒՄ Է: Նման մի օրինակ մենք տեսնում ենք 867 թ-ի դեկտեմբերի 1-ի Ղազվինի ճ-մ-ում:

- Ահա, ուրեմն,- հայտնում է դեպքերի ժամանակակից պատմիչ Տաբարին իր «Արքաների ու մարգարեների պատմություն» երկի գիրք 3-ում,- դելմիկները, որոնք ալ-Քավքաբիի հետ էին, շարք կազմած կանգնել էին նրա մոտ այն ժամանակ, երբ նա ընդհարվեց Մուսայի և նրա զինակիցների հետ, ընդ որում նրանք այնպիսի վահանափակ էին կազմել, որ Մուսայի մարդկանց նետերը չէին կարողանում նրանց որևէ վնաս պատճառել: Երբ Մուսան տեսավ, որ իր մարդկանց նետերը արդյունք չեն տալիս, նա հրամայեց, որ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՎԱԾ ՅՈՒՂԸ ԹԱՓԵՆ ԳԵՏԻՆ՝ ԸՆԴՀԱՐՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻ ՔԻՉ ԱՆԴԻՆ: Դրանից հետո նա իր մարդկանց հրամայեց, կարծես հաղթված, նահանջ ձևացնել, ինչն էլ նրանք արեցին: Եվ այսպես, երբ ալ-Քավքաբին ու նրա զինակիցները կարծեցին, թե Մուսայի մարդիկ ջախջախված են, սկսեցին հետապնդումը: Իր հերթին Բուղան, երբ տեսավ, որ ալ-Քավքաբիի մարդիկ հասել են յուղով պատված այդ վայրի կենտրոնին, հրամայեց ջահեր նետել, որից հետո կրակ բռնկվեց: Հուրը բռնկվեց, նավթով ուժեղացավ և հասավ ալ-Քավքաբիի մարդկանց ոտքի տակ գտնվող տեղին, որտեղ ոմանց հրկիզեց, իսկ այլոց էլ փախուստի մատեց: Ահա հենց այդ ժամանակ էլ ալ-Քավքաբիի մարդիկ պարտություն կրեցին և Մուսան մտավ Ղազվին:

Այս հնարքի կիրառումը մենք տեսնում ենք Մել Գիբսոնի «Քաջարի սիրտը» հայտնի ֆիլմում, թեև կոնկրետ այդ ֆիլմի ճակատամարտում նման հնարքի կիրառման մասին մենք տեղեկություն չունենք: Առայժմ այսքանը, հետագայում կպատմեմ բաց մարտում կրակի կիրառման այլ օրինակների մասին:
1.jpg
1.jpg (55.01 КБ) 23 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

Բաց մարտում կրակի կիրառումը նոր մակարդակի բարձրացավ ՎԱՌՈԴԻ ի հայտ գալով: Առաջին մարտը, որտեղ արդյունավետ կերպով կիրառվեց վառոդը, Կայֆինի 1233 թ-ի պաշտպանությունն էր, երբ Չժուրչժեական խաքանության բանակը սեփական մայրաքաղաքի պաշտպանության համար Մոնղոլական տերության բանակի դեմ կիրառեց արկեբուզներ, նռնակներ և նույնիսկ հրթիռներ: Կայֆինն ի վերջո գրավվեց, սակայն վառոդը մարտի դաշտում արդեն ապացուցել էր իր արդյունավետությունը:

Մերձավոր Արևելքում վառոդի կիրառման առաջին դեպքը համարվում է 1260 թ-ի սեպտեմբերի 2-ից 3-ն ընթացած Այն Ջալուդ ամրոցի ճ-մ-ը, երբ, ըստ որոշ տեղեկությունների, Էլխանության բանակի նկատմամբ հաղթանակ տարած Մամլուքյան սուլթանության բանակը կիրառել է ձեռնառումբեր: Այս հանգամանքը, սակայն, վեճերի տեղիք է տալիս և առայժմ չի կարող համարվել վերջնականապես ապացուցված:

Փոխարենը մեր տարածաշրջանում ձեռնառումբերի կիրառման առաջին հաստատ օրինակը մենք տեսնում ենք 1385 թ-ի հունվարի կեսի Սուրմարուի պաշտպանության ժամանակ, երբ Նախիջևանից արշաված Ոսկե Հորդայի բանակի մի մասը, կիրառելով ձեռնառումբեր, բազում գրոհներ ձեռնարկեց, որոնք հետ մղվեցին:

- Այստեղի մարդիկ մեզ պատմեցին,- հայտնում է 1403 թ-ին Սուրմարույում հյուրընկալված Ռուի Գոնսալես Դ’Կլավիխոն իր «Մեծն Թամեռլանի պատմությունը» երկում,- թե սրանից տասնութ տարի առաջ թաթար խանը Թոխթամիշը պաշարել էր իրենց քաղաքը՝ երկու ողջ օր ՌՄԲԱԿՌՎԵԼՈՎ:

Դատելով ըստ ամենայնի՝ Ոսկե Հորդայի ռազմական մեքենան հրազենի կիրառմանը ծանոթացել էր դրանից մի քանի տարի առաջ ռուսական իշխանությունների հետ ընթացող հակամարտության ընթացքում, երբ, մասնավորապես 1382 թ-ի Մոսկվայի անհաջող պաշարման պատճառներից մեկը նաև քրիստոնյաների կողմից վերջինիսի հաջող կիրառումն էր: Այս առումով հետաքրքիր է նշել, որ Անանուն Երուսաղեմցին հենց որպես 1383 թ-ի կապակցությամբ է նշում, թե. «Այդ տարի հայտնաբերվեցին ԹՈՓՆ ՈՒ ԹՎԱՆՔԸ, ընդ որում դա ամենից առաջ վենետիկացիների գործն էր, որոնք այն օգտագործում էին Ջենովայի դեմ»։

1375 թ-ի հունվարի 5-ից ապրիլի 22-ն ընթացած Սիսի գրավման ժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը հրետանի չի կիրառել: Փոխարենը մեզ հայտնի է, որ, երբ 1379 թ-ի օգոստոսի 19-ին Պաղրաս ամրոցի ճ-մ-ում Զուլքադարյանների ու Ռամադանյանների էմիրությունների միացյալ բանակը, ինչպես նաև Աղաչարիկները դարանը գցեցին ու հաղթեցին Հալեպից առաջխաղացած Մամլուքյան սուլթանության 30.000 հոգանոց բանակին, այլ ավարի թվում հաղթողներին բաժին հասան նաև մի քանի ԹՆԴԱՆՈԹՆԵՐ: Թուրքմեն այս քոչվորները, սակայն, վճռականորեն խորթ մնացին հրազենին և հետագայում որևէ կերպ չկիրառեցին իրենց բաժին հասած ավարը:

1426 թ-ի հուլիսի 7-ի Խերոկիտիայի ողբերգական ճ-մ-ում, երբ Մամլուքյան սուլթանության բանակը ծանր պարտության մատնեց Կիպրոսի և Կիլիկիայի թագավորությունների միացյալ բանակին, քրիստոնյաներն ունեին 100 թնդանոթ: Դրանց տեսակը չի հստակեցվում, սակայն, հաշվի առնելով քանակը, կարելի է ենթադրել, որ խոսքը մանր տրամաչափի թնդանոթների կամ խոշոր տրամաչափի արկեբուզների մասին է:

Մամլուքյան սուլթանությունում, սակայն, այնուհանդերձ կայուն բացասական վերաբերմունք կար հրազենի նկատմամբ և դա իր բացասական խոսքը դեռ ասելու էր: Առավելագույնը, որին համաձայն էին մամլուքները, դա պաշարողական հրետանին էր: Արդյունքում՝ Մամլուքյան սուլթանության ռազմական մեքենան բաց թողեց XV դարի այն ՄԵԾ ԹՌԻՉՔԸ, որ հրազենը գործադրեց ռազմական գործում: Այս կապակցությամբ հայտնի է միայն, որ Զուլքադարյանների էմիրության բանակից 1471 թ-ի հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընթացած Այնթապի պաշարման ժամանակ Մամլուքյան սուլթանության բանակի գլխավոր հրամանատար, վեզիր Յաշ-բեկի գլխավորած բանակն ուներ 5 ՀՐԱՆՈԹ: Քաղաքն, ի դեպ, գրավվեց հենց նույն այդ հրանոթների շնորհիվ, երբ Յաշ-բեկը հրետակոծության ենթարկեց ամրությունները և ստիպեց դադարեցնել դիմադրությունը։

Նույն այս ժամանակաշրջանում տարածաշրջանում հրազենի կիրառման ուշագրավ մի դեպք էլ կապված է արդեն Ղահրամանյանների էմիրության հետ: Այս էմիրության ղեկավարը Մեհմեդ-բեկը (1396-1423) 1423 թ-ի փետրվարին Օսմանյան սուլթանության բանակից պաշարեց Անթալիան, սակայն հենց այդ ընթացքում էլ ամրությունից արձակված հրանոթի արկի հարվածից նա ուղղակի բզկտվեց՝ բնականաբար հրաժեշտ տալով կյանքին: Այս առումով հատկանշական էր հենց օսմանների գործոնը, որոնք նույն այս ժամանակ արդեն ակտիվորեն յուրացնում էին հրետանային գործի կիրառման նրբությունները և ՊԱՇԱՐՈՂԱԿԱՆ ՀՐԵՏԱՆԻ էին կիրառել Կոստանդնուպոլսի 1422 թ-ի հունիսի 8-ից սեպտեմբերի 6-ն ընթացած պաշարման ընթացքում:

Նույն Օսմանյան սուլթանությունն էր նաև, որ շատ շուտով ոչ միայն մեծ բարձունքի էր հասցնելու հրազենի կիրառման գործը Մերձավոր Արևելքում, այլև երկար հարյուրամյակների ընթացքում այստեղ հանդիսանալու էր դրա մոդայի թելադրողը: Այդ մասին, սակայն, կխոսենք հետագայում…
1.jpg
1.jpg (95.27 КБ) 23 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

Հրազենը XV դարի առաջին կեսի Եվրոպայում ԲՈՒՌՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԷՐ ԱՊՐՈՒՄ: Սկսած Ֆրանսիական թագավորությունից, որը տենդագին միջոցներ էր փնտրում Հարյուրամյա պատերազմում (1337-1453) առավելության հասնելու համար, վերջացրած 1410 թ-ի հուլիսի 15-ի Գրյունվալդի ճ-մ-ում հրետանի կիրառած Տևտոնյան օրդենով, XV դարի առաջին կեսի Եվրոպայում բոլորը եռանդուն կերպով աշխատում էին հրազենի յուրացման վրա: Առաջատարը, սակայն, եղան չեխ ՀՈՒՍՅԱՆՆԵՐԸ, որոնք, իհարկե, ինչպես ասում են «ոչ լավ օրից», ոչ միայն բոլորին գերազանցեցին, այլև մշակեցին բաց դաշտային մարտում հրազենի կիրառման հիմնադրույթները: Արդյունքում հենց չեխերն էլ ստեղծեցին իր հիմքում հրազենն ունեցող «գումակապաշտպանական» մարտավարությունը:

Իրոք, զիջելով շրջակա ասպետական իշխանություններին հեծելազորի և հատկապես ծանր ասպետական հեծելազորի հարցով ու նույնիսկ փորձ իսկ չանելով այդ հարցում մրցակցել որևէ մեկի հետ, հուսյաններն արդյունքում ստեղծեցին մի համակարգ, որը, իր հիմքում մեծապես ունենալով հենց հրազենը, սեփական անվիճելի առավելությունն ապացուցեց իր ժամանակի ասպետական Եվրոպայի բոլոր բանակների նկատմամբ: Վերևում հիշատակված «գումակապաշտպանական» մարտավարությունը իրենից փաստորեն ներկայացնում էր միջոցների մի ամբողջություն, որը դրան անպատրաստ հակառակորդին և հատկապես այն հակառակորդին, որը թույլ հետևակ ու հրազենային միջոցներ ուներ, դնում էր մարտավարական փակուղու առաջ` գրոհե՞լ, թե՞ ներքաշվել հեռամարտի բնույթ ստացող տևական մարտի մեջ։ Առաջին և բնական տարբերակը, որը բնորոշ էր բոլոր այն բանակներին, որոնք որպես հիմք ունեին հեծելազորը, բնականաբար գրոհելն էր, սակայն փորձը անառարկելիորեն ցույց տվեց, որ հուսյանների պաշտպանական բնագիծը հաղթահարել կամ հնարավոր չէր ընդհանրապես, կամ էլ, եթե նույնիսկ հնարավոր էլ էր, ապա գրոհող կողմի համար դա բերում էր չարդարացված մեծ կորուստների։ Մյուս տարբերակը, սակայն, իրենով ևս բավարար ելք չէր ներկայացնում, քանի որ հուսյանների դաշտային բանակի դեմ հեռամարտի բնույթ ունեցող տևական մարտի մեջ մտնելը հրազենային միջոցների հարցում զգալի առավելություն ունեցող և ամուր պաշտպանական դիրքեր գրաված նույն այդ չեխերի բանակի ձեռքում էր հերթական անգամ թողնում բոլոր հաղթական խաղաթղթերը։

Որպես հետևանք, հուսյանների կողմից բազմիցս պարտության մատնված Հունգարական թագավորության արքա Սիգիզմունդ I-ն (1387-1437) իր կյանքի վերջին տարիներին ինքն էլ հակվեց հրազենի կիրառման գաղափարին, իսկ այս արքայի մահից հետո էլ հունգարներն ավելի զարգացրին հրազենային գործը: Այս առումով ամենևին էլ պատահական չէր, որ իր ժամանակի ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ հանդիսանում էր հենց հունգար Ուրբանոսը:

1448 թ-ի հոկտեմբերի 17-ից 19-ը տեղի ունեցած Կոսովոյի ճ-մ-ում Օսմանյան սուլթանության բանակը ի վերջո հաղթանակ տարավ Լեհական և Հունգարական թագավորությունների ու նրանց միացած տեղական այլ ուժերի միացյալ բանակի նկատմամբ, սակայն նույն այս ճակատամարտը ցույց տվեց, թե «գումակապաշտպանական» մարտավարության մեջ հրազենի հաջող կիրառումը ինչ գին կարող է արժենալ Օսմանյան սուլթանության բանակին: Նույն այդ գինն, ի դեպ, քիչ անց օսմանները լիուլի վճարեցին նաև 1456 թ-ի հուլիսի 4-ից 22-ն ընթացած Բելգրադի ճ-մ-ում, որն այս անգամ ավարտվեց նրանց պարտությամբ:

Այս ամենը խելքի ամենևին էլ պակաս չունեցող Օսմանյան սուլթանության սուլթան Մեհմեդ II-ին (1444, 1446, 1451-1481) բերեց հիմնավոր հետևության, որ անհրաժեշտ է ԶԱՐԿ ՏԱԼ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ԳՈՐԾԻՆ: Արդյունքում, աչքի տակ ունենալով նաև հրետանու խաղացած այն մեծ դերը, որը վերջինս ունեցավ 1453 թ-ի ապրիլի 2-ից մայիսի 29-ն ընթացած Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ, 1450-1460-ական թվականներին անհրաժեշտ հետևություններ արած Մեհմեդ II-ն իր գծային հետևակին և ամենից առաջ ենիչերիներին մասսայականորեն զինեց հրազենով, իսկ դրանից հետո էլ, սեփական բանակային համակարգում, ըստ էության, երբեք էլ չդադարեցնելով հրազենի հետագա տարածումը, դրա հետ միաժամանակ զգալի զարգացում ապահովեց նաև սուլթանության դաշտային հրետանուն։

Այսպիսով՝ իր հիմքում հրազենի կիրառումն ունեցող հուսյանների «գումակապաշտպանական» մարտավարությունը հունգարների միջոցով անցավ օսմաններին, ընդ որում սրանք, ունենալով քոչվոր արմատներ և իրենք էլ լավ ծանոթ լինելով քոչվորների կողմից առիթի դեպքում լայնորեն կիրառվող այդ «գումակապաշտպանական» մարտավարության հիմնադրույթներին, թեև, բնականաբար՝ առանց հրազենի, Օսմանյան սուլթանության բանակը Մերձավոր Արևելքում վերածեցին ամենազոր մի ուժի: Այս փոփոխությունը իրենց վրա շուտով զգալու էին Մերձավոր Արևելքի առանց բացառության բոլոր ուժերը: Այդ մասին, սակայն, կխոսենք հետագայում…
1.jpg
1.jpg (78.03 КБ) 22 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

1461 թ-ի օգոստոսի 18-ից հոկտեմբերի 26-ն ընթացած Տրապիզոնի գրավումը նոր էջ բացեց Մերձավոր Արևելքում Օսմանյան սուլթանության առաջխաղացման հարցում: Մինչ այդ ընթանում էր Աղ-Ղոյունլու-Օսմանյան I պատերազմը (1459-1461), սակայն Ստամբուլում այս պատերազմին երբեք էլ լուրջ չէին վերաբերում՝ ինչ որ տեղ հիմնավոր կերպով համարելով, որ Աղ-Ղոյունլուների էմիրությունը իր բնույթով նման է փոքրասիական մյուս թուրքմենական իշխանություններին և որևէ կերպ լուրջ հակառակորդ չէ: Տրապիզոնի անկումը, սակայն, ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵՑ:

Իրոք, այդուհետ մի կողմից Օսմանյան սուլթանության սուլթան Մեհմեդ II-ը (1444, 1446, 1451-1481) սկսեց համարել, որ բալկանյան ճակատում օրստօրե ուժեղացող դիմադրության պայմաններում դեպի արևելք առաջանալու լավ հնարավորություն կա, իսկ մյուս կողմից էլ Աղ-Ղոյունլուների էմիրության նորընծա էմիր Ուզուն-Հասանն (1456-1478) իր հավակնություններով միանշանակ ավելին էր, քան փոքրասիական սովորական թուրքմեն մի տիրակալ: Ավելին, արդեն 1468 թ-ի ամռանը Ուզուն-Հասանը ոչնչացրեց Ղարա-Ղոյունլուներին և, միավորելով սրանց ուժերն իրեն, ըստ էության կրկնապատկեց սեփական հզորությունը: Իր հերթին, նույն 1468 թ-ի դեկտեմբերին Ուզուն-Հասանի բանակը Մուղանի հարթավայրում շրջապատեց Թեմուրյանների էմիրության առաջխաղացած խոշոր բանակին և ի վերջո ստիպեց գործնականում ողջ կազմով հանձնվել: Թեմուրյանների ռազմական մեքենայից ստացած այս համալրումն ավելի մեծացրեց Աղ-Ղոյունլուների հարվածային հնարավորությունները, իսկ Ուզուն-Հասանն էլ բոլոր հիմքերը ստացավ հավատալու, որ այդուհետ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ ՆՄԱՆ ՈՏՔ ՄԵԿՆԵԼ պաշտոնական Ստաբուլի հետ։ Այս ամենը արդեն իսկ ընթացող Աղ-Ղոյունլու-Օսմանյան II պատերազմին (1464-1474), սկսած 1472 թ-ի երկրորդ կեսից, նոր թափ հաղորդեց:

Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ իր բնույթով բավականին հեռատես և տաղանդներից ամենևին էլ ոչ զուրկ Ուզուն-Հասանը նույն այս ժամանակ այնուհանդերձ արդեն ԼԻՈՎԻՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԷՐ տեխնիկական այն առավելությունը, որը Աղ-Ղոյունլուների բանակի տիպի բանակի նկատմամբ ունի օսմանյան ռազմական մեքենան: Արդյունքում՝ Ուզուն-Հասանի համար պարզ էր, որ հրաձգային զենքեր կիրառող օսմանյան բանակը իր կողմից առանց այդ էլ նախընտրելի պաշտպանական մարտավարության մեջ ի վիճակի է մի իսկական կռու պոպոք հանդիսանալ Աղ-Ղոյունլուների ռազմական մեքենայի համար, իսկ քանի որ նույն այս ժամանակ Ուզուն-Հասանը հակաօսմանյան ուղղվածության ունեցող բանակցություններ էր վարում Վենետիկի հանրապետության հետ, Աղ-Ղոյունլուների էմիրության էմիրը Սուրբ Մարկոսի հանրապետությունից ամենից առաջ հենց ԱՐԿԵԲՈՒԶՆԵՐ ԵՎ ՀՐԱՆՈԹՆԵՐ ՊԱՀԱՆՋԵՑ: Վենետիկի հանրապետության նավատորմը գերիշխում էր ծովում և պահանջվածը փոքրասիական ափերին հասցնելը խնդիր չէր, սակայն, ինչքան հեշտ էր դա, այդքան էլ դժվար էր հետագան, քանի որ փոքրասիական ափերը գտնվում էին Օսմանյան, ինչպես նաև Ուզուն-Հասանի նկատմամբ ամենևին էլ բարեկամաբար չտրամադրված Մամլուքյան սուլթանությունների հսկողության ներքո: Առաջ անցնելով ասենք, որ հրազենի տեղ հասցման խնդիրը մինչև վերջ այդպես էլ չլուծվեց և դա իր ամենակործանարար հետևանքներն ունեցավ Ուզուն-Հասանի գործի վրա:
1.jpg
1.jpg (43.02 КБ) 22 просмотра
1473 թ-ի ամռան սկզբին Մեհմեդ II-ի գլխավորած Օսմանյան սուլթանության 240.000 հոգանոց բանակը մեծ արշավանքի ելավ արևելյան ուղղությամբ և այս հանգամանքը ստիպեց գործել նաև սեփական 150.000 հոգանոց բանակն իրար բերած Ուզուն-Հասանին: Մելիտեի ճ-մ-ը, որը տեղի ունեցավ 1473 թ-ի օգոստոսի 4-ին, մի կողմից Աղ-Ղոյունլուների ռազմական մեքենայի մարտավարական ճարպկության, իսկ մյուս կողմից էլ Մեհմեդ II-ի զորավարների կոպիտ սխալների պատճառով ավարտվեց օսմանների պարտությամբ, որոնք կորցրին 30.000 զինվոր: Դրանից հետո օսմանյան բանակը Եփրատի աջ ափով սկսեց հետ քաշվել Երզնկայի ուղղությամբ:

Ուզուն-Հասանն իր հերթին, որը դեռ չէր ստացել իր հրազենը և հիանալի հասկանում էր, որ հենց նոր հաջողության է հասել միայն դեպքերի հաջող բերումով, Եփրատի ձախ ափով սկսեց ԹՇՆԱՄՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ շարժվել: Արդյունքում՝ Օսմանյան սուլթանության բանակը մի քանի օրից հարավից մտավ Երզնկայի դաշտավայրի արևմտյան մաս, իսկ Աղ-Ղոյունլուների էմիրության բանակն էլ նույնն արեց դաշտավայրի արևելյան մասում: Կողմերի միջև գետն արդեն բացակայում էր և թուրքմենների հեծելազորային անզուպ հեղեղը, սրբելով իրենց կասեցնել փորձող օսմանների առաջապահին, սկսեց առաջանալ թշնամու հիմնական բանակի ուղղությամբ: Այս պայմաններում Մեհմեդ II-ը, որն այնքան էլ տրամադրված չէր մարտի և ուղղակի ուզում էր Տրապիզոն հասնել, այնուհանդերձ ստիպված եղավ ԴԻՐՔԵՐ ԳՐԱՎԵԼՈՒ ու մարտի պատրաստվելու հրաման տալ: Որպես հետևանք, օսմանյան բանակը տեղակայվեց Բարձր Հայք նահանգի Դերջան գավառի հարավ-արևմուտքում գտնվող Անահտական լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Երզնկայից հյուսիս-արևմուտք, դեմքով դեպի հարավ, իսկ Ուզուն-Հասանի բանակն էլ վերջինիս մոտեցավ դաշտավայրի հարավային կողմից:

1473 թ-ի օգոստոսի 12-ի լուսաբացին սկիզբ առավ Դերջանի ճ-մ, որը հետագայում բոլոր առումներով լինելու էր ՕՐԻՆԱԿԵԼԻ: Իրոք, մինչև օրվա երկրորդ կես Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը գործնականում ողջ ճակատով միաժամանակյա հարվածներ հասցրեց ամուր դիրքեր գրաված հակառակորդին, սակայն ժամը 17:00 մոտակայքում, ծանր կորուստներ կրած հակառակորդի հատկապես հրետանու և արկեբուզավորների կրակից, սեղմվեց ելման դիրքերին: Հաջորդեց օսմաների հզոր հակահարձակումը, ինչի հետևանքը եղավ Ուզուն-Հասանի բանակի ծանր ու վերջնական պարտությունը: Վերջինս կորցրեց մոտ 60.000 զինվոր, այն դեպքում, երբ օսմանների կորուստը հազիվ կազմում էր մոտ 20.000 զինվոր:

- Այս ամենի պատճառը հրալեզու հրանոթներն էին, որոնք Ուզուն-Հասանն առաջ չէր տեսել,- այս կապակցությամբ արդարացիորեն նկատում է դեպքերին ժամանակակից օսմանյան պատմիչ Մեհմեդ Նեշրին («Համընդհանուր պատմություն», գլուխ 257):

Վերջինիս հետ ըստ էության համաձայնում է նաև կրկին դեպքերի ժամանակակից, եթե ոչ նույնիսկ ականատես, Աղ-Ղոյունլուների պաշտոնական պատմիչ Աբու-Բաքր Տիխրանին, որը, փորձելով փրկել յուրայինների պատիվը, իր պատումի մի շարք մասերում այնուհանդերձ հստակորեն ցույց է տալիս թշնամու կողմից իր հիմքում հրազենն ունեցող «գումակապաշտպանական» մարտավարության կիրառումը և դրա աղետալի հետևանքը Ուզուն-Հասանի բանակի վրա:

Սա, սակայն, միայն սկիզբ էր: Հետագայում մենք ևս էլի օրինակներ կտեսնենք, թե ժամանակի հետ համընթաց չքայլելը ինչ փորձանքների էր բերելու շատ հզորների…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

1415 թ-ի վիճակով Կորեայի թագավորությունն ուներ 4.000 հոգանոց ԱՐԿԵԲՈՒԶԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍ: Դա, սակայն, չխանգարեց այն բանին, որ ամբողջ 177 տարի անց 1592 թ-ի Թհանգիմդեի ճ-մ-ում վերջինիս բանակը ջախջախիչ պարտություն կրի նույն արկեբուզավորներին ՀԱՄԱԶՈՐԱՅԻՆ ՄԱՐՏՈՒՄ ՀԻԱՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ԿԻՐԱՌԱԾ Ճապոնական կայսրության բանակից, որը հրազենին ծանոթացել էր դրանից ընդամենը 50 տարի առաջ:

1407 թ-ի մարտին Մամլուքյան սուլթանության բանակը մեծ արշավանքի ելավ Աղ-Ղոյունլուների էմիրության դեմ, ընդ որում, ըստ դեպքերին լավ տեղյակ Աբու-Բաքր Տիխրանիի, մամլուքների բանակն ուներ «մեծ քանակությամբ թոփ ու թվանք»՝ հրետանի և արկեբուզներ: Դա, սակայն, «չխանգարեց» այն բանին, որ մամլուքյան բանակի հրամանատար Սուլթան Չաքամը, մի կողմ թողնելով համազորային մարտում հրազեն չունեցող ուժի դեմ հրազենի կիրառման հիմնադրույթները, Ամադաշի ճ-մ-ում գործի դրանց պահանջներին ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿ ԿԵՐՊ՝ պաշտպանական մարտում հրազենի առավելությունն օգտագործելու փոխարեն ուղղակի հեծելազորային հարձակման անցնելով Աղ-Ղոյունլուների էմիրության բանակի ամրացված դիրքերի ուղղությամբ: Արդյունքը, ինչպես ասում են, ՍՊԱՍԵԼԻ ԷՐ, քանզի ցեխոտ դաշտում հարվածի թափը կորցրած մամլուքյան հեծելազորը ընկավ թուրքմենների աղեղների հարվածի տակ, ծանր կորուստներ կրեց և գլխովին ջախջախվեց: Սուլթան Չաքամի գլուխը թուրքմենները Կահիրե ուղարկեցին, սակայն դա չխանգարեց այն բանին, որ Մամլուքյան սուլթանությունում հետագայում ևս պահպանվի համազորային մարտում հրազենի կիրառման հարցում հայեցակարգային մակարդակում գործող ԿԱՅՈՒՆ ԺԽՏՈՂԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ: Արդյունքը եղավ 1516-1517 թվականների ջախջախումը և Մամլուքյան սուլթանության ոչնչացումը:
1.jpg
1.jpg (54.57 КБ) 17 просмотров
XV-XVI դարի և կորեացիների, և մամլուքների համար հրազենը հանդես էր գալիս ընդամենը որպես միայն ուշագրավ մի «ՌԱԶՄԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔ», որը օգտակար էր ամրությունների պաշարման գործում, մարտում աղմկում էր, վախեցնում էր թշնամիների հեծելազորի նժույգներին և… ԸՆԴԱՄԵՆԸ ԱՅԴՔԱՆԸ: Սրան հակառակ՝ կորեացիների և մամլուքների հակառակորդ ճապոնացիներն ու օսմանները ոչ միայն մշակեցին համազորային մարտում հրազենի կիրառման հիմնադրույթները, այլև, որ ոչ պակաս կարևոր էր, ԴՐԱ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ իրենց ողջ ռազմական համակարգը:

Ասածս ի՞նչ է – 4 հատ Սու-30 բազմաֆունկցիոնալ կործանիչների հայտնվելը ՀՀ բանակում անկասկած լավ է և ԴԱ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ, քանզի ժամանակակից մարտում օդային գերակայություն ունենալը հաղթանակի սկիզբն է, իսկ նույն այդ օդային գերակայությունն էլ կարող է ապահովել միայն և միայն օդում գործող բազմաֆունկցիոնալ կործանիչը: Այս առումով եռակի դրական է մինչև վերջ չհաստատված լուրն այն մասին, որ մեր երկիրը Հնդկաստանից ձեռք է բերելու ևս 12 հատ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, բայց…

… հիշենք կորեացիներին, մամլուքներին, ճապոնացիներին և օսմաններին – մեզ ՈՉ ԹԵ ուշագրավ «ռազմական խաղալիքներ» են պետք, ԱՅԼ մենք պետք է ստեղծենք այնպիսի մի ռազմական համակարգ, որտեղ համազորային մարտի բոլոր տարրերը ենթակա կլինեն օդային գերակայության փիլիսոփայությանը, ինչպես նաև՝ օդում գործող բազմաֆունկցիոնալ կործանիչի թելադրած կանոններին: Կոպիտ համեմատության մեջ՝ բազմաֆունկցիոնալ կործանիչը պետք է լինի մեր ռազմական «սիմֆոնիկ» նվագախմբի գլխավոր ջութակը, իսկ նվագախումբն էլ պետք է հարմոնիկ կերպով «խոսի» նույն այդ ջութակի հետ՝ օգնելով և լրացնելով վերջինիս:

Սա պետք է արվի, պետք է բանակային ուսուցումը, բանակի կառուցվածքը և ռազմական ողջ փիլիսոփայությունն այդ ուղղությամբ կառուցվի, այլ ոչ թե ուղղակի թանկարժեք, ժամանակակից և «գեղեցիկ» զենք ձեռք բերվի: Դա պարտադիր, բայց ոչ բավարար պայման է, քանզի, եթե մյուս մասը չարվի, այն, որի մասին գրեցի վերևում, կհայտնվենք… կորեացիների և մամլուքների դերում, իսկ ժամանակակից «օսմաններն» էլ կրկին մեզ ԿՀԱՂԹԵՆ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

XVI դարը Մերձավոր Արևելքում բացվեց ՍԵՖՅԱՆՆԵՐԻ ՇԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՆԴԵՍՈՎ, որը, ոչնչացրած, բայց նաև ժառանգած Աղ-Ղոյունլուների էմիրությանը, հերթական անգամ ձեռնոց նետեց Օսմանյան սուլթանությանը: Հարկ է նշել, որ այս ամենում իր դերն ունեցավ նաև անձնական գործոնը, քանզի Սեֆյանների շահության գլուխ կանգնած էր երիտասարդ, մարտաշունչ և շիա գաղափարախոսության առաջամարտիկի դերին հավակնող Իսմայիլ I-ը (1494-1524), այն դեպքում, երբ Օսմանյան սուլթանության ղեկին էր գտնվում խոհա-փիլիսոփայականությամբ տարված ու վճռական գործողություններից խուսափող Բայազետ II-ը (1481-1512): Արդյունքում Սեֆյանները, իրենց հռչակելով շիիզմ ընդունած տեղական բոլոր թուրքմենների հովանավոր, սկսել էին հավակնել նույնիսկ օսմանների փոքրասիական տիրույթներին: Մինչև առաջ անցնելը հարկ է նշել, սակայն, որ կողմերի ԲԱՆԱԿԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆԸ ամենևին էլ Սեֆյանների շահության օգտին չէր:

Իրոք, եթե պաշտոնական Ստամբուլն իր ձեռքի տակ ուներ եվրոպական, բայց նաև արևելյան ճակատներում մղված խոշոր ռազմագործողություններում հիանալի կերպով թրծված իր ժամանակի ամենալալավ ռազմական մեքենաներից մեկը, որը խնդրահարույց էր նույնիսկ եվրոպացիների համար, ապա Սեֆյանները, ժառանգած Աղ-Ղոյունլուներին, սակայն այդպես էլ որևէ հետևության չարած Ուզուն-Հասանին (1456-1478) 1473 թ-ին պատուհասած աղետից, շեշտադրում էին նույն այն ՀԵՏԱՄՆԱՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ու դրանից բխող մարտավարությունը, որն առկա էր թուրքմենների մոտ դեռևս Աղ-Ղոյունլուների օրոք: Դրությունը հատկապես աղետալի էր հրազենի պարագայում, քանզի, թեև Ուզուն-Հասանը 1477 թ-ին ի վերջո այնուհանդերձ ստացել էր Վենետիկի հանրապետությունից իրեն ուղարկված հրազենը, սակայն նրա մահից հետո իր հաջորդներն այնքան խելք չէին ունեցել, որ լուրջ քայլեր իրականացնեին հրազենը ռազմական համակարգ ինտեգրելու, առավել ևս՝ համազորային մարտում վերջինիս կիրառման հարցերը կարգավորելու ուղղությամբ: Հետևություններ չարեց նաև Իսմայիլ I-ը, որն, ի դեպ ասած, Ուզուն-Հասանի աղջկա որդին էր:

1512 թ-ի ապրիլի 24-ին Օսմանյան սուլթանության սուլթան հռչակվեց Բայազետ II-ի որդի Սելիմ I Ահեղը (1512-1520), որին ժամանակակիցները, լիակատար հիմքերն ունենալով դրա համար, կոչեցին նաև «Կատաղի» կամ «Չար»: Իրոք, ռուսական ցար Իվան Ահեղը (1533-1584) կամ Վալախական հոսպադար Վլադ III Դրակուլան (1448, 1456-1462, 1476) միայն գոհունակ կժպտային, իմանալով նոր այս սուլթանի հակումների մասին, քանզի վերջինս իրոք արժանի էր այն երկուսին: Նոր սուլթանը, սակայն, նաև առաջնակարգ զորավար էր, որն էլ ուղղակի ՈՐՈՇԵՑ ՊԱՏԺԵԼ կարծես երիտասարդական չարաճճիությամբ իրեն ձանձրացնող Իսմայիլ I-ին: Արդյունքում՝ սկսելով իր և, ընդհանրապես, օսմանյան ռազմական մեքենայի առաջին խոշոր արշավանքը դեպի Արևելք, 1514 թ-ի հուլիսին Սելիմ I Ահեղի գլխավորությամբ Փոքր Հայքից առաջխաղացած Օսմանյան սուլթանության 200.000 հոգանոց բանակը, ընթացքում թողնելով կայազորներ և այլ ուժեր, 1514 թ-ի օգոստոսի 22-ին 120.000 հոգանոց կազմով հասավ Չալդրանի դաշտին, որը գտնվում է Վասպուրական նահանգի Գաբիթյան գավառում՝ Ուրմիա լճի հյուսիս-արևելյան ափին: Հետագան ևս եղավ սպասելի:
1.jpg
1.jpg (55.55 КБ) 15 просмотров
Իրոք, սկսած օգոստոսի 23-ի վաղ առավոտից Իսմայիլ I-ի գլխավորած Սեֆյանների շահության 120.000 հոգանոց բանակը մի շարք գրոհներ իրականացրեց իր համար սովորական «գումակապաշտպանական» մարտավարության մեջ հրազեն կիրառող Օսմանյան սուլթանության բանակի ուղղությամբ, սակայն ժամը 17:00-ի մոտակայքում, չնայած որոշ ժամանակավոր հաջողությունների, այդ ամենն ավարտվեց ծանր կորուստներով և դեպի ելման դիրքեր հետ մղմմամբ: Սպասելի եղավ նաև հետագան, քանզի, արդեն օրվա վերջում, ուժերը կենտրոնացրած և մարտակարգը վերականգնած Օսմանյան սուլթանության բանակը վճռական հարձակման անցավ Սեֆյանների շահության բանակի ուղղությամբ՝ ԾԱՆՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵԼՈՎ վերջինիս։ Սեֆյաններին այս պարտությունը 60.000 զինվոր արժեցավ, օսմանների կորուստը մոտ 30.000 ռազմիկ էր։

- Հարկ է նկատել,- պատմում է շատ սթափ հայացքներով աչքի ընկնող Սեֆյանների պաշտոնական պատմիչ Հասան Ռումլուն, որը ստեղծագործել է այս դեպքերից մոտ կես դար անց,- որ Ռումի սուլթանների ԿԱՆՈՆԸ ԿԱՅԱՆՈՒՄ Է ՆՐԱՆՈՒՄ, որ մարտի ժամանակ նրանք իրենց շրջապատում են ուժեղ ամրություններով և պաշտպանվում են՝ շուրջբոլորը տեղադրելով շղթաներով ամրացված սայլեր ու այլ մեքենաներ: Նետողական զենքերից Ռումի զորքն ունի գնդակներ նետելու համար նախատեսված հրացաններ և նման այլ բաներ: Բացի այդ նրանք ունեին սայլերի վրա տեղադրած մեծ և փոքր հրանոթներ, որոնք նման են վիշապների: Ռումի զորքն այնքան վարպետ է գնդականետության գործում, գնդակներ, որոնք արձակվում են հրացաններից, նրանք այնքան ուժեղ են նետաձգության և նետողական այլ հարցերում, որ ի վիճակի են նույնիսկ ամենափոքր թիրախն էլ խոցել նույնիսկ մեկ մղոն հեռավորությունից, իսկ նետերով էլ կարողանում են աչքի վրայի հոնքերը գծել,- ավարտում է խոսքը նույն պատմիչը՝ մանրամասն նկարագրելով օսմանյան ողջ մարտավարությունը:

- Նրանք պաշտպանվում էին առջևից և հետևից շղթաներով ու պարաններով ԻՐԱՐ ԿԱՊՎԱԾ ՍԱՅԼԵՐԻ ՎՐԱ, որտեղից պետք է կրակ բացեին հրացաններով զինված 12.000 ենիչերիներ,- իր հերթին պատմում է Սեֆյանների մեկ այլ պաշտոնական պատմիչ Իսքանդեր Մունշին, որը ևս ստեղծագործել է այս դեպքերից մոտ կես դար անց,- սուլթան Սելիմը պարիսպ կառուցեց այս կրակաբեր բերդի շուրջ և նույն կերպ զարդարեց նաև իր բանակի սիրտն ու երկու թևերը: Պայծառ օրը փոխվեց՝ թնդանոթի, հրացանային կրակի և կրակային հարձակումների պատճառով: Թեև ղզլբաշ զորքի քաջերի մեծ մասը անվախ խուժեցին այս կրակոտ ծովը, բայց նրանք անօգնական մնացին հրացանի կրակի առաջ և այրեցին իրենց կյանքը հնձանի վրա,- ցավով շարունակում է խոսքը նույն պատմիչը:

Նախորդ պատմիչների հետ համաձայն են նաև մյուս սկզբնաղբյուրների հեղինակները, որոնց մեջ պետք է հատկապես նշել Վենետիկի հանրապետության դեսպաններ Կատերինո Զենոյին և Ջիովանի Անջիոլելլոյին: Ամեն ինչ պարզ էր և հստակ, Սեֆյանները հետ մնացին ժամանակից և դաժան ձևով հատուցեցին դրա համար…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

Աղետը, որը 1514 թ-ին պայթեց Սեֆյանների շահության գլխին, երկար տարիներով դուրս հանեց վերջինիս Մերձավոր Արևելքում Օսմանյան սուլթանության հակառակորդների շարքից: Եկավ ՄԱՄԼՈՒՔՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ հերթը, որի վիճակը, սակայն, ևս հեշտերից չէր:

Իրոք, մամլուքների ավանդական պահպանողականությունը նույն այս ժամանակ բերել էր մի դրության, երբ, սկսած արդեն XV դարի եկրորդ կեսից, սուլթանությունը ավելի ու ավելի էր փակվում ինքն իր մեջ և հետ էր մնում ինչպես համաշխարհային զարգացումներից, այնպես էլ գիտատեխնիկական նոր նվաճումներից: 1496 թ-ի օգոստոսի 8-ին գահ բարձրացավ տասնչորսամյա ան-Նասիր Մուհամմեդը (1496-1498), որը ամենևին էլ հիմար չէր: ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՈՂՋ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ` առաջադեմ ան-Նասիր Մուհամմեդը փորձեց վերափոխել բանակը և, մասնավորապես, նրա կազմում ավելացնել մինչ այդ մամլուքների կողմից սկզբունքորեն չընդունվող հրազենը, ի դեմս ամենից առաջ արդեն բավականին տարածված արկեբուզավորների, ինչպես նաև՝ դաշտային հրետանու ստորաբաժանումների: Խիստ պահպանողական տրամադրված մամլուքները, սակայն, չընդունեցին նորամուծությունները և, վախենալով կորցնել իրենց արտոնյալ կարգավիճակը, դավադրություն կազմեցին։ Արդյունքում՝ 1498 թ-ի ապրիլի կեսերին ան-Նասիր Մուհամմեդը սպանվեց, իսկ 500 ռազմիկից կազմված արկեբուզավորների նրա ստորաբաժանումն էլ ցրվեց, ընդ որում երևի թե խորհրդանշական էր այն, որ պատանի սուլթանին ԳՆԴԱԿԱՀԱՐԵՑԻՆ հենց իր իսկ կողմից այդքան սիրված արկեբուզներից: Վերջ, մամլուքները վերադարձան իրենց պահպանողականությանը և հաջորդ սուլթաններից և ոչ մեկը իրավիճակի շտկման ուղղությամբ որևէ քայլ չկատարեց:

Մամլուքյան սուլթանության համար մի քանի տարի ցամաքային պատերազմի վտանգ դեռևս կարծես թե չկար, սակայն, սրան հակառակ, ՍՐԸՆԹԱՑ ՎԱՏԱՑԱՎ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՈՎԻ ՎՐԱ: Արդյունքում՝ 18 առաջնակարգ ռազմանավերից կազմված ավելի արդիական վիճակում գտնվող Պորտուգալական թագավորության նավատորմը, ծովային մարտում հաջողությամբ կիրառելով մամլուքների կողմից ատելի և չընդունված հրետանին ու հրազենը, 1509 թ-ի փետրվարի 3-ին Սինդի հարավային նավահանգիստներից մեկը հանդիսացող Դիուի մոտ տեղի ունեցած ծովամարտում հրետակոծելով և գնդակոծելով ուղղակի ոչնչացրեց ինչպես մեծ դժվարությամբ ձեռք բերված մամլուքյան 12 ռազմանավերը, այնպես էլ սրանց օժանդակել փորձող հնդկական տեղական իշխանությունների 250 նավակների զգալի մասը։ Արդյունքում՝ մամլուքյան նավատորմն, ըստ էության, ԴԱԴԱՐԵՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, իսկ պորտուգալացիներն էլ ամուր կերպով փակեցին Կարմիր ծովի հարավային դարպասները՝ մամլուքների համար վերացնելով այստեղով առևտուր կազմակերպելու նույնիսկ չնչին հնարավորությունները: Նոր էին Կահիրեում գլուխ կոտրում ծովային խնդրի լուծման վրա, սակայն, երբ առաջացավ նաև արդեն ցամաքային ներխուժման վտանգը:

Իրոք, 1516 թ-ի գարնանը Օսմանյան սուլթանության մոտ 200.000 հոգանոց ռազմական մեքենան, գործելով ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԼՐԻՎ ՆՈՒՅՆ ԱՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ, որին սովոր էր և որը հենց նոր կիրառել էր Սեֆյանների դեմ իր վերջին հաղթահանդեսում, 1516 թ-ի օգոստոսի 24-ին Հալեպի մոտ գտնվող Մաջ-Դաբիքի դաշտում, կիրառելով նույն «գումակապաշտպանական» հայտնի մարտավարությունը, գլխովին ջախջախեց Մամլուքյան սուլթանության 80.000 հոգանոց բանակին, որի կորուստները կազմեցին 72.000 հոգի: Հարկ է նշել, որ օսմանյան գնդակները չխնայեցին մամլուքյան նաև գործող սուլթանին, երբ մարտից անմիջապես հետո Կանսուխ ալ-Գուրիի (1501-1516) դիակը գտան՝ փռված սպանված յուրայինների հոծ շարքերի մեջ:
1.jpg
1.jpg (47.3 КБ) 13 просмотров
Կանսուխ ալ-Գուրիի զոհվելուց հետո սուլթան հռչակվեց իր քաջությամբ աչքի ընկնող Թուման-բեկը (1516-1517): Եվ ահա միայն այժմ դառը փորձից, կարծես թե, ինչ-որ բան ի վերջո հասկացած մամլուքները ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑԻՆ ՀՐԱԶԵՆԻՆ, սակայն ամեն ինչ արդեն ավելի քան ուշացած էր: Իրոք, Թուման-բեկը, գործի մեջ դնելով նյութական հսկայական միջոցներ, Վենետիկի հանրապետությունից և Հիվանդախնամների օրդենից մինչ այդ հապշտապ գնել էր մեծ քանակի հրանոթներ, սակայն այդ հրանոթները նախորդ սերնդի էին և, ընդհանուր առմամբ, նաև ֆիզիկապես էին մաշված, իսկ մամլուքյան ռազմական համակարգն էլ որևէ կերպ ՉԷՐ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ինչպես դրանց կիրառման նրբություններին, այնպես էլ հրազենի կիրառմամբ համազորային մարտ վարելու նոր կանոններին: Խնդիրը կայանում էր նրանում, որ օսմանյան հրետանավորները նույն այս ժամանակ սկսել էին կիրառել սայլերի վրա տեղափոխվող, համեմատականորեն արագաշարժ և, ըստ էության, շարժական հրանոթներ, այն դեպքում, երբ Թուման-բեկի ձեռք բերած հրանոթները պատկանում էին դեռևս նախորդ դարաշրջանին ու, մեկ անգամ տեղադրվելով մարտի դաշտում, հետագայում շատ դժվար էին փոխում իրենց դիրքը: Ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ, ինչպես մի քանի անգամ ասվեց, հրազենը դուրս էր մամլուքների ռազմական մեքենայի կողմից դավանվող սկզբունքներից ընդհուպ մինչև հայեցակարգային մակարդակում և մամլուքներն իրենք որևէ կերպ ծանոթ չէին վերջինիս մարտավարական կիրառման նույնիսկ հիմքերին:

Իրոք, առաջիկա ճակատամարտի համար Թուման-բեկն ու նրա ռազմական տեսաբանները հրետանային միջոցները շարել էին մի քանի կիլոմետրանոց ԵՐԿԱՐ ՄԻ ԳԾԻ ՏԵՍՔՈՎ և, միջնադարյան դաշտային ամրությունների ողջ զինանոցի կիրառմամբ, ամեն կերպ ամրացրել էին սեփական պաշտպանական դիրքերը՝ նախատեսելով իրենց վրա ընդունել հակառակորդի հարվածը, ուժասպառ անել վերջինիս ու հետագայում հեծելազորային հզոր հակահարվածով հաղթանակ տանել: 1517 թ-ի հունվարի 22-ին տեղի ունեցած Էռ-Ռիադի ճ-մ-ում, սակայն, օսմանյան ռազմական մեքենան հստակորեն ցույց տվեց, որ կարողանում է հաջող գործել ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ հակառակորդի դեմ: Իրոք, ՓՈԽԱՆԱԿ անխոհեմ կերպով հակառակորդի ամրությունների վրա ճակատային գրոհի նետի սեփական ուժերը, Սելիմ I Ահեղի (1512-1520) հրամանով հակառակորդի հրետանային դիրքերի ուղղությամբ ամենից առաջ կործանարար կրակ բացեց հենց սեփական հրետանին և հիմնովին ավերեց դրանք, ընդ որում հատկանշական էր, որ հակառակորդին գործնականում այդպես էլ ԹՈՒՅԼ ՉՏՐՎԵՑ որևէ պատասխան խոցում իրականացնել: Ավելին, կրկին խուսափելով ճակատային հարվածից, քանական ընդհանուր առավելություն ունեցող օսմանյան ռազմական մեքենան, որը հատկապես գերակշռում էր հեծելազորի թվով, հաջողությամբ թևանցեց հակառակորդի դիրքերը և, մինչև մամլուքյան հրետանավորները փորձ կանեին շրջել շարքում մնացած հրանոթների փողերը, թևերից ներխուժեց վերջինիս հետևակի դասավորության մեջ: Իրավիճակը չփրկեց նաև վերջին ընտիր, սակայն խիստ փոքրաթիվ ուժերի կողմից Թուման-բեկի անձնական ղեկավարությամբ հասցված հեծելազորային հակահարվածը, քանզի, թեև մամլուքներին հաջողվեց ներխուժել հակառակորդի ճամբար, այստեղ զգալի ջարդ իրականացնել և նույնիսկ սպանել Սելիմ I Ահեղի մի քանի բարձրաստիճան հրամանատարների, սակայն, սեղմված բոլոր կողմերից, վերջիններիս փախուստից բացի ի վերջո այլ բան չմնաց։ Արդյունքում՝ Մամլուքյան սուլթանության 40.000 հոգանոց բանակը կորցրեց 25.000 զինվոր, այն դեպքում, երբ Օսմանյան սուլթանության բանակի կորուստները կազմում էին հազիվ 5.000 ռազմիկ: Այս ճակատամարն, ի դեպ, կարող է համարվել ՀԱԿԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ երկրորդ օրինակը: Առաջինի մասին, որը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ, կխոսենք հետագայում:

Որպես հետևանք, Մամլուքյան սուլթանությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքը անցավ Օսմանյան սուլթանությանը: Սա, սակայն, վերջը չէր, քանզի նոր ժամանակներն ու տեխնիկական նոր միջոցները շարունակում էին իրենց հաղթարշավն աշխարհով մեկ և դեռ շատ հզորներ էին ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԿԵՐՊՈՎ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ժամանակի փոփոխությունները չնկատելու համար:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

В 1415 году Корейское королевство располагало КОРПУСОМ АРКЕБУЗИРОВ численностью около 4.000 человек. И всё же спустя 177 лет - в 1592 году, в битве при Тхангимдэ - в ОБЩЕВОЙСКОВОМ БОЮ корейская армия потерпела сокрушительное поражение именно от аркебузиров японской императорской армии, познакомившейся с огнестрельным оружием всего лишь за полвека до того.

В марте 1407 года армия Мамлюкского султаната начала крупный поход против эмирата Ак-Коюнлу. Как отмечал хорошо осведомлённый Абу-Бакр Тихрани, армия султана имела значительное количество артиллерии и огнестрельного оружия. Однако наличие нового вооружения не спасло мамлюков: их командующий султан Чакам, отвергнув принципы применения огнестрельного оружия в общевойсковом бою против противника, которое не имеет подобного оружия, в сражении при Амадеше ПОСТУПИЛ РОВНО НАОБОРОТ. Вместо обороны с опорой на огневое превосходство он повёл кавалерию в лобовую атаку на укреплённые позиции Ак-Коюнлу. Итог был предрешён: вязкое поле лишило всадников скорости, туркменские лучники нанесли противнику тяжелые потери и мамлюкская армия была разгромлена. Голову Чакама туркмены отправили в Каир, но даже это не поколебало укоренившегося в султанате ДОГМАТИЧЕСКОГО НЕПРИЯТИЯ огнестрельного оружия как решающего фактора в общевойсковом бою - и через сто лет Мамлюкское государство было сметено.

Для корейцев и мамлюков XV-XVI веков огнестрельное оружие оставалось скорее эффектной "ВОЕННОЙ ИГРУШКОЙ" - полезной при осадах, шумной в бою, способной напугать коней противника… И НИЧЕГО БОЛЕЕ. Их соперники - японцы и османы - поступили иначе: не только разработали принципы его применения в полномасштабных сражениях, но и ПОДЧИНИЛИ ВСЮ СВОЮ ВОЕННУЮ СИСТЕМУ ЭТОЙ ФИЛОСОФИИ.

К чему я это? Появление четырёх многофункциональных истребителей Су-30 в Вооружённых силах Республики Армения - БЕЗУСЛОВНО, шаг правильный. Воздушное превосходство - фундамент современной победы, и обеспечить его способен только многофункциональный истребитель в воздухе. Если подтвердится информация о приобретении ещё 12 машин в Индии - тем лучше. Но…

…история корейцев и мамлюков напоминает: победу обеспечивает не наличие примечательного оружия, а способность государства и армии преобразиться под его диктат. Нам нужны НЕ ПРОСТО новые боевые системы, а целостная военная архитектура, где каждый элемент подчинён философии воздушного доминирования и требованиям авиации. Если угодно, многофункциональный истребитель должен стать первой скрипкой нашей военной симфонии, а вся структура армии - от логистики до подготовки - обязана звучать с ним в унисон.

Закупка современного вооружения - необходимое, но далеко не достаточное условие. Если мы ограничимся только этим, не изменив стратегию, доктрину, подготовку и организацию, то рискуем повторить судьбу корейцев и мамлюков. А современные «османы» снова окажутся СИЛЬНЕЕ.
1.jpg
1.jpg (48.61 КБ) 12 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

XV դարի վերջին և XVI դարի սկզբին հրազենն արդեն իր հաստատուն տեղն էր գտել եվրոպական բոլոր առաջատար երկրների բանակներում: Այս առումով հատկանշական էին Բուրգունդիայի դուքս Կառլոս Խիզախի (1467-1477) խոսքերը, թե. «ՀՐԵՏԱՆԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՆԱԼԻՆ Է»: Շուտով, սակայն, հրետանին ավելի մեծ զարգացում ապրեց և, եթե նախկինում այն կիրառում էին միայն ամրաշինական կառույցների դեմ, ապա, արդեն մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում, առաջին փորձերն արեցին հրետանին կիրառել բաց դաշտում: Նույն այս ժամանակ էլ սկիզբ առավ նաև հակահրետանային պայքարը: Իր հերթին, բուռն զարգացում էր ապրում նաև թեթև հրաձգային զենքը, ի դեմս արկեբուզների:

Արկեբուզի մասսայականության պատճառներից մեկը դրա կիրառման ուսուցման հեշտությունն էր: Իրոք, լավ աղեղնավոր դառնալու համար ՏԱՐԻՆԵՐ ԷԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ, մինչդեռ ցանկացած մարդ կարող էր կարճ ժամանակում սովորել արկեբուզից կրակել այն ճշգրտությամբ, ինչին ունակ էր այդ զենքը։ Ճիշտ է, նշանառության համակարգը դեռևս թերի էր և դիպուկության խնդիրն այնուհանդերձ մնում էր, սակայն մյուս կողմից էլ համազարկին մասնակցող ռազիկների մեծ թիվը, առաջացնելով գնդակների մեծ քանակ ու խտություն, մեծապես լրացնում էր այդ բացը: Արկեբուզի սիրվելու մյուս պատճառն էլ այն ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԻՆ, որ վերջինս ուներ աղեղի նկատմամբ։ Իրոք, եթե անգլիական աղեղի հարվածի առավելագույն հեռավորությունը մոտ 300 մետր էր, ապա արկեբուզը հասնում էր մինչև 500 մետրի։ Իր հերթին, անգլիական աղեղի արդյունավետ խոցման հեռավորությունը կազմում էր մինչև 100, իսկ արկեբուզինը՝ մինչև 200 մետր։ Հաշվի էին առնում նաև այն, որ արկեբուզ արտադրելն անհամեատ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՈՒ ՔԻՉ ԱՇԽԱՏԱՏԱՐ էր, քան աղեղի արտադրությունը: Եվ վերջապես ոչ պակաս կարևոր էր նաև այն հանգամանքը, որ աղեղը, գործելով մարդու ֆիզիկական ջանքի արդյունքում, հասել էր իր զարգացման հայեցակարգային գագաթնակետին, մինչդեռ վառոդով գործող հրազենի հարվածային հնարավորությունները գործնականում անսահման էին: Աս հաշվարկներն արդարացված էին նաև արբալետի կապակցությամբ:

1503 թ-ի ապրիլի 28-ին Իտալական II պատերազմի (1499-1504) շրջանակում Իսպանական և Ֆրանսիական թագավորությունների 6.500 ու 9.000 հոգանոց բանակներն իրար եկան Հարավային Իտալիայում՝ Չերինոլայի ճ-մ-ում: Մարտի արդյունքը որոշեց դաշտային ամրությունների հետևում ամրացած իսպանական արկեբուզավորների մահացու կրակը, որը ծանր կորուստներ պատճառեց ֆրանսիական հարձակման անցած սկզբում հեծելազորին, իսկ հետո էլ՝ հետևակին, ի դեմս շվեյցարացիների: Սա համարվում է առաջին ճակատամարտը, որում հաղթնակը շահվեց ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ ԱՐԿԵԲՈՒԶՆԵՐԻ ԿԻՐՌԱՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ, քանզի, թեև կողմերն ունեին մոտ 20-ական հրանոթներ, սակայն, ֆրանսիացիները դրանք չկիրառեցին, իսկ իսպանացիների վառոդն էլ, որ նախատեսված էր հրետանու համար, պայթյունի հետևանքով շարքից դուրս էր եկել դեռևս մարտի ամենասկզբում:
Հարկ է նշել, որ նույն այս ժամանակ բուռն զարգացում էր ապրում նաև հակահրետանային պայքարը: Դրա առաջին օրինակը համարվում է Իտալական III պատերազմի (1508-1516) շրջանակում Հյուսիսային Անգլիայում 1513 թ-ի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած Ֆլոդդենի ճ-մ-ը Անգլիական և Շոտլանդական թագավորությունների 25.000-ական հոգանոց բանակների միջև: Մարտի ընթացքում հակառակորդին օպերատիվ անակնկալի բերած անգլիական ԱՎԵԼԻ ԹԵԹԵՎ, ԲԱՅՑ ԱՐԱԳԱՁԻԳ հրետանին լիովին շարքից հանեց շոտլանդական ավելի ծանր և դանդաղաձիգ հրանոթները: Արդյունքում՝ շոտլանդացիները, որպեսզի զոհ չգնան հակառակորդի հրետանային կրակին, ստիպված թողեցին ամրացված դիրքերը և հարձակման անցան անգլիացիների ուղղությամբ՝ ընկնելով, սակայն, անգլիական հրազենի կործանիչ կրակի տակ: Շոտլանդացիներն ի վերջո կարողացան գործը հասցնել ձեռնամարտի, սակայն մինչ այդ կրած կորուստներն այնքան շատ էին, որ նրանք ի վերջո ծանր պարտություն կրեցին՝ կորցնելով 10.000 զինվոր, այն դեպքում, երբ անգլիացիների կորուստը կազմեց հազիվ 2.000 զինվոր:

Իսպանական արկեբուզավորների հաջող գործողությունները նույն այս ժամանակ ֆրանսիացիներին բերեցին մտքի, որ անհրաժեշտ է ՀԱՍՏԱՑՆԵԼ ԾԱՆՐ ՀԵԾԵԼԱԶՈՐԻ ԶՐԱՀԱՎՈՐՈՒՄԸ: Սկզբում ամեն ինչ կարծես թե հաջող էր և միտքը ոգևորել էր շատերին, սակայն հետո, Իտալական արդեն IV պատերազմի (1521-1526) շրջանակում, 1525 թ-ի փետրվարի 24-ին Իսպանական և Ֆրանսիական թագավորությունների 23.000-ական հոգանոց բանակներն իրար եկան Հյուսիսային Իտալիայում գտնվող Պավիայի ճ-մ-ում: Այս ճ-մ-ը շատ և մանրամասն նկարագրված է ու դրա մարտավարական ընթացքի վրա ես կանգ չեմ առնի, միայն կասեմ, որ այս անգամ ևս փայլեց իսպանական ձեռքի հրազենը, երբ արկեբուզներին այստեղ արդեն փոխարինել էին ՄՈՒՇԿԵՏՆԵՐԸ՝ արկեբուզների ավելի հզոր, թեև նաև դանդաղաձիգ հետագա զարգացումը: Մի քիչ ավելի բարդ մանևրներով, բայց վերջին հաշվով տեղի ունեցավ մոտավորապես այն, ինչ եղել էր 1503 թ-ին՝ մուշկետները որևէ հնարավորություն չթողեցին առավել հաստ զրահներով զրահավորված ֆրանսիական հեծելազորին:

Հրազենն իր բուռն զարգացումն ապրեց Իտալական հետագա պատերազմներում, երբ վերջինս տեղափոխվեց նաև հեծելազոր: Առաջացավ ՌԵՅՏԱՐԸ: Այն իրենից ներկայացնում էր թվով մինչև 6 խոշոր տրամաչափի ատրճանակներով զինված հեծյալ, որը, սրընթաց երթով ընդհուպ մոտենալ հակառակորդի շարքերին, իր ատրճանակների պարունակությունը դատարկում էր վերջինիս ուղղությամբ, ինչից հետո, խուսափելով ձեռնամարտից, հետ էր սլանում դեպի սեփական շարքեր: Նույն այս ժամանակ առաջացավ նաև ԴՐԱԳՈՒՆԸ, որն իրենից ներկայացնում էր նժույգի վրա շարժվող հետևակային, որը կրակ էր բացում հետևակ վիճակում, թեև երբեմն այդ անում էր նաև նժույգի վրայից:

1562 թ-ին, երբ վերջացավ Իտալական վերջին՝ IX, պատերազմը (1559-1562), եվրոպական զարգացած երկրներում հրազենի կիրառմամբ ընթացող համազորային մարտն արդեն իր ավարտուն տեսքն էր ստացել: Այս ժամանակից սկսած էլ, ինչքան նախկինում էր հրազենն անսովոր և ներկայանում որպես կասկածներ հարուցող մի երևույթ, այնքան էլ այժմ նախկինին բնորոշ ասպետական հանդերձանքն ու մարտավարությունը սկսեցին տարօրինակ թվալ: Եվրոպայում ամեն ինչ և բոլորը հասկացան, սակայն այլ տարածաշրջաններում դեռևս խնդիրներ կային…
1.jpg
1.jpg (32.98 КБ) 12 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

1526 թ-ի օգոստոսի 29-ին Դանուբն անցած և Հունգարական թագավորության հարավային տարածքներ ներխուժած Օսմանյան սուլթանության 120.000 հոգանոց բանակը Մոհաչի ճ-մ-ում գլխովին ջախջախեց Հունգարական թագավորության արքա Լյուդովիկոս II-ի (1516-1526) գլխավորած Հունգարական թագավորության 40.000 հոգանոց բանակին, ընդ որում քրիստոնյաները կորցրին 20.000 ռազմիկ, որոնց թվում էր նաև Լյուդովիկոս II-ը: Օսմանների կորուստը հազիվ կազմեց 3.000 հոգի: Որպես հետևանք այս ծանր պարտության՝ Հունգարական թագավորությունն, ըստ էության, ՈՉՆՉԱՑԱՎ, իսկ նրա տարածքի հիմնական մասն էլ մի քանի տարվա ընթացքում անցավ Օսմանյան սուլթանությանը: Միաժամանակ, սակայն, Հունգարական թագավորության տարածքի համեմատականորեն փոքր հյուսիս-արևմտյան մասն ընկավ Հռոմեական Սրբազան կայսրության տիրապետության տակ, որն էլ հենց դրանից հետո ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՐԵՑ բալկանյան ճակատում Օսմանյան սուլթանության դեմ պայքար մղելու հիմնական բեռը:

Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Հռոմեական Սրբազան կայսրության կայսրն էր Կառլոս V-ը (1516-1556), որը անձնական ունիայով իր իշխանության տակ ուներ նաև Իսպանական թագավորությունը: Հունգարական թագավորության ռազմական մեքենան վերջինն էր եվրոպական հին տիպի ռազմական մեքենաներից, որը փորձ կատարեց բաց ճակատամարտում վիճարկել օսմանյան ռազմական մեքենայի ամրությունը և այդ փորձն, ինչպես արդեն ասվեց, ավարտվեց լիակատար ջախջախմամբ: Ողջ խնդիրը կայանում էր նրանում, սակայն, որ Կառլոս V-ի ձեռքինը ոչ միայն եվրոպական նոր տիպի ռազմական մի մեքենա էր, այլ ավելին՝ այն նույնիսկ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՄԻ ՏԻՊԻ ռազմական մեքենա էր:

Իրոք, XV դարի առաջին կեսից սկսած, երբ Եվրոպայում իր առաջին քայլերն անել փորձող բուրժուազիան կարիք ունեցավ ռազմական գործուն մեխանիզմի, մարտադաշտերում ի հայտ եկան նիզակներով կամ դրանց նույնիսկ կատարելագործված տեսակը հանդիսացող ալեբարդներով զինված հետևակային խոշոր ջոկատներ, որոնց դասական ներկայացուցիչն էր շվեյցարական հետևակը, թեև ուժեղ էին նաև գերմանական, շոտլանդական, ֆլամանդական և մի շարք այլ ռազմական համակարգի ներկայացուցիչ հանդիսացող հետևակայինները: Պրակտիկան ցույց տվեց, սակայն, որ նոր ռազմական համակարգը ՄԻԱՆՇԱՆԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ հին, այսպես կոչված «ասպետական» ռազմական համակարգի նկատմամբ, ինչի արդյունքում եվրոպական բոլոր առաջատար ուժերն աստիճանաբար անցան հենց նորին: Նոր պայմաններում նորովի իմաստավորվեց նաև հեծելազորի դերակատարությունը, որն այդուհետ ուղղակի խուսափում էր նիզակներով կամ ալեբարդներով զինված հետևակային խոշոր ջոկատների վրա ճակատային հարձակումից՝ գերադասելով թևային անցումները կամ հարվածը հակառակորդի ցրված շարքերին, ինչպես նաև հեռամարտը՝ հրաձգային զենքերի կիրառմամբ:

Արդեն XVI դարի սկզբին պարզվեց, սակայն, որ տեխնիկական հետագա առաջընթացի պայմաններում իր խնդիրներն է ունենում արդեն նաև եվրոպական նոր ռազմական համակարգը, ընդ որում խնդիրներից գլխավորն այն էր, որ նիզակներով կամ ալեբարդներով զինված հետևակային խոշոր ջոկատները ՀԱՐՄԱՐ ԹԻՐԱԽ ԷԻՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ իր հարվածային հնարավորությունները, ինչպես նաև արագաձգությունը զգալիորեն մեծացրած հրազենի և հատկապես հրանոթների համար: Միաժամանակ, սակայն, խնդիրներ ունեին նաև հրաձգային զենքով զինված հետևակայինները, ինչպես նաև հրետանավորները, որոնք, կրկին կապված արագաձգության, բայց այժմ արդեն դրա ոչ բավարար չափի հետ, անպաշտպան էին մնում հեծելազորային հարվածի դեմ հանդիման, քանի որ իրական մարտի պայմաններում կարողանում էին ապահովել, որպես կանոն, մեկ, առավելագույնը՝ երկու համազարկ, որից հետո նրանց շարքերին ընդհուպ մոտեցած հեծելազորայիններն ուղղակի ջարդում էին զենքերը վերալիցքավորել չհասցրած և նոր համազարկ տալու ոչ ի վիճակի հրաձիգներին ու հրետանավորներին:

Այսպիսով՝ առկա էր միանգամից երկու խնդիր, ի դեմս ամուր, սակայն հեռամարտում թույլ, նիզակներով կամ ալեբարդներով զինված հետևակային խոշոր ջոկատների, ինչպես նաև մերձամարտում անչափ թույլ ու անպաշտպան հրաձիգների և հրետանավորների առկայության: Տրամաբանական լուծումը կրկին հուշեց ժամանակը և արդյունքում ինչ-որ տեղ արդեն XVI դարի առաջին տասնամյակում Եվրոպայում ստեղծվեց ռազմական ավելի առաջադեմ մի նոր համակարգ, ըստ որի դավանած դոկտրինի՝ ՆԻԶԱԿՆԵՐՈՎ ԿԱՄ ԱԼԵԲԱՐԴՆԵՐՈՎ ԶԻՆՎԱԾ ՀԵՏԵՎԱԿԱՅԻՆ ՋՈԿԱՏՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎՈՒՄ ԷԻՆ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ԵՎ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՏԵՂՎԱԾ, երբ հեռամարտն ապահովում էին հրաձիգների ու հրետանավորները, իսկ մերձամարտի պարագայում էլ սրանց պաշտպանությունն իրականացնում էին նիզակակիրներն և ալեբարդավորները: Ահա իր ժամանակի համար ինքնին առաջադեմ հենց այս ռազմական համակարգն էր հենց, որ հաջող կիրառություն ստացավ Հռոմեական Սրբազան կայսրությունում:
1.jpg
1.jpg (80.92 КБ) 12 просмотров
Արդյունքում՝ ստեղծվեց այսպես կոչված «տերցիաների» վրա հիմնվող Հաբսբուրգների ռազմական մեքենան, որն իր մեջ միավորում էր մի կողմից հրաձիգների և հրետանավորների, իսկ մյուս կողմից էլ՝ նիզակակիրների ու ալեբարդավորների: Նոր այս համակարգի պարագայում մարտադաշտում սկսում էր գործել 1.000-ից 3.000 հոգու կազմ ունեցող մարտավարական մի միավոր, որում մոտավորապես հավասար համամասնությամբ առկա էին ինչպես հեռամարտի, այնպես էլ մերձամարտի զենքով գործելու ունակ ռազմիկներ: Սա իր հերթին հանդիսացավ հեռամարտի և մերձամարտի զենքերով զինված ռազմիկների համակարգված կիրառման բոլոր փորձերի գագաթնակետը և լավագույն օրինակը:

Որպես հետևանք այս ամենի, շուտով պարզվեց, որ նոր սկզբունքներով գործող Հաբսբուրգների ռազմական մեքենան, ըստ էության, ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԷՐ օսմանյան ռազմական մեքենայի բոլոր այն առավելությունները, որը վերջինս մինչ այդ դրսևորել էր հարևան բոլոր ամենատարբեր, այդ թվում նաև եվրոպական ռազմական մեքենաների նկատմամբ: Իրոք, տեխնիկապես օսմանցիներին գործնականում չզիջող, իսկ շատ հարցերում էլ, հատկապես հետագա տասնամյակներում, նրանց աստիճանաբար գերազանցող Հաբսբուրգների ռազմական մեքենան ի վիճակի էր ոչ միայն հաջողությամբ դիմակայել օսմանյան ռազմական մեքենային հեռամարտում, այլև նույնիսկ՝ գերազանցել վերջինիս։ Արդյունքում՝ չէր գործում և որևէ արդյունք չէր ապահովում նաև օսմանյան հանրահայտ «գումակապաշտպանական» մարտավարությունը, քանի որ դրա կիրառման պարագայում Հաբսբուրգների հրազենն իր պատասխան կրակով առնվազն հավասար, իսկ հաճախ նաև ավելի շատ կորուստներ էր պատճառում հակառակորդին: Այս պայմաններում օսմանյան ռազմական մեքենայի օգտին չէր լինում նաև ճակատային ակտիվ հարձակումը, քանի որ այդ պարագայում էլ վերջինս հայտնվում էր մարտավարական հենց նույն այն ծուղակում, որը մինչ այդ ձգտում էր պարտադրել հակառակորդին: Իրոք, այս վարքագիծը գրոհող կողմի համար արդյունքում բերում էր չարդարացված մեծ կորուստների, որի սպասելի արդյունքը հանդիսանում էր քրիստոնեական հեծելազորային թարմ ուժերի հետագա հուժկու հակահարվածը, ինչը գործը, որպես կանոն, ավարտում էր հակառակորդի պարտությամբ։

Արդյունքում՝ եվրոպական ռազմական համակարգերից լավագույնի հետ ընդհարումում օսմանյան ռազմական մեքենայի մարտավարական առավելությանը վերջ տրվեց և պաշտոնական Ստամբուլի միակ հույսն, ըստ էության, մնաց քանակական գերակշռությունը, քանի որ եվրոպական վարձու բանակները, զուտ ֆինանսական ռեսուրսների քանակությունը հաշվի առնելով, Օսմանյան սուլթանության ռազմական մեքենային որևէ կերպ հավասար քանակություն ապահովել ի վիճակի չէին: Սկիզբ էր առնում օսմանյան հանրահայտ ճգնաժամը…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37067
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Огнестрельная революция: Триумф огнестрела в военном деле...

Сообщение Lion »

1520-ական թվականներին, ցանկանալով Սեֆյանների շահության դեմ ապագա պատերազմում ունենալ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ արևելքից գործող զգալի մի ուժ, պաշտոնական Ստամբուլը ընդհանուր դաշինքի ուղղված դիվանագիտական հարաբերություններ հաստատեց այդ պահին արդեն իսկ խիստ թուլացած և միայն Աֆղանստանի տարածքով սահմանված Թեմուրյանների էմիրության էմիր ԲԱԲՈՒՐԻ (1497-1530) հետ, որը մի խելացի, ուժեղ, կամային, զորավարական ու դիվանագիտական զգալի ունակություններ ունեցող հեռատես անձնավորություն էր հետ:
Բաբուրն իր հերթին, որն արդեն իսկ լավ տեսնում էր մի կողմից հյուսիսից առաջացող ուզբեկների ուժն, իսկ մյուս կողմից էլ հարավում տարածվող Դելիի սուլթանության թուլությունը, ի վերջո հասավ նրան, որ ոչ միայն ծովով ուղարկված օսմանյան ՀՐԱԶԵՆ ՍՏԱՑԱՎ, այլև՝ հրետանային գործի մի շարք առաջնակարգ մասնագետներ: Ստամբուլում նախատեսում էին, որ Բաբուրը կգործի Սեֆյանների դեմ, սակայն Թեմուրայնների էմիրը, առաջնակարգ կերպով զինելով իր ռազմական մեքենան և ինչպես հարկն է այն կարգի գցելով, ծանր հարված հասցրեց ամենից առաջ հենց Դելիի սուլթանությանը։
1.jpg
1.jpg (43.96 КБ) 8 просмотров
Արդյունքում՝ 1526 թ-ի ապրիլի 26-ին Դելիի մոտակայքում տեղի ունեցած Պանիպատի ճակատամարտում Բաբուրի գլխավորած Թեմուրյանների էմիրության 25.000 հոգանոց բանակը, մարտավարական իր բոլոր նրբություններով ամենայն հաջողությամբ կիրառելով հրազենի գործադրման ՕՍՄԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ, ուղղակի ջախջախեց Դելիի սուլթանության հարձակման անցած 100.000 հոգանոց բանակին: Պարտվողները կորցրին 50.000 ռազմիկ:
Դրանից հետո 1527 թ-ի մարտի 16-ին Խանվայի ճակատամարտում Թեմուրյանների էմիրության ռազմական մեքենան ԼՐԻՎ ՆՈՒՅՆ ՏԻՊԻ ևս մեկ հաղթանակ տարավ հակառակորդի 100.000 հոգանոց հերթական բանակի նկատմամբ: Որպես հետևանք, կրած կորուստներն, ի դեմս տասնյակ հազարավոր սպանվածների, ի վերջո բոլորին ստիպեցին համակերպվել Հյուսիսային Հնդկաստանում Բաբուրի իշխանության հետ:
Վերջին այս հաղթանակից հետո Բաբուրն ուղղակի վերացրեց Դելիի սուլթանությունը՝ փոխարենը, ըստ էության, Հնդկաստան տեղափոխելով Թեմուրյանների էմիրությունը, որը հետագայում կկոչեն «ՄԵԾ ՄՈՂՈԼՆԵՐԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ»: Այսպիսով՝ հեռատես Բաբուրը լիուլի օգտվեց իր ժամանակի զարգացումներից, մինչդեռ Դելիի անհեռատես սուլթանները մինչև վերջ այդպես էլ ոչինչ չնկատեցին:
Приходите в мой дом...
Ответить