Առաջիկա իրադարձություններում Շարաֆ-էդ-Դինն աստիճանաբար հակվում էր Սեֆյանների կողմը և այս պայմաններում Օսմանյան սուլթանության սուլթան Սուլեյման I Մեծը (1520-1566) որոշեց գահընկեց անել վերջինիս: Ավելի, նախատեսված էր, որ Շամսադդինյաններին պետք է ղեկավարի ղզլբաշական Թեքելիների ցեղի առաջնորդ Ուլամեն, որը, դիմելով փախուստի, ապաստանել էր օսմանների մոտ: Այս պայմաններում էլ հենց 1532 թ-ի հունիսին սկիզբ առավ Թուրք-Պարսկական II պատերազմը (1532-1555), երբ տարածաշրջանում սկսեց գործել օսմանյան 60.000 հոգանոց հարվածային բանակը:
Արդյունքում՝ արդեն 1533 թ-ի սեպտեմբերին Ուլամեի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը 10.000 հոգանոց բանակը Խիզանի մոտ գտնվող Տաջկադաշտի ճ-մ-ում ՀԱՂԹԵՑ Շարաֆ-էդ-Դինի գլխավորած Շամսադդինյանների էմիրության բանակին (5.000), ընդ որում խիզախ հեծելազորային հարձակման ժամանակ լիովին սպասելի գնդակոծության տակ ընկած սեփական 700 հեծյալների հետ միասին ՄԱՐՏՈՒՄ ԸՆԿԱՎ նաև Շարաֆ-էդ-Դինը: Այս պարտությունը զգալի հարված հասցրեց Շամսադդինյանների էմիրությանը, որի դիրքերը մեծապես սասանվեցին: Իրոք, եթե նախկինում տեղական քրդական էմիրությունները, թեկուզև ուժերը ծայրահեղ լարելու, հակառակորդի ոչ բոլոր ուժերի դեմ ելնելու պարագայում և մեծապես հենց անկանոն մարտավարության կիրառմամբ, բայց այնուհանդերձ ինչ-որ կերպ կարողանում էին դիմադրություն կազմակերպել հակառակորդին, ապա այժմ նույն այդ քրդական էմիրություններից ուժեղագույնն, ի դեմս Շամսադդինյանների էմիրության, վերջնականապես զրկվեց նույնիսկ այդ հնարավորությունից, երբ ուժերի անհավասարությունը դարձավ արդեն անհաղթահարելի:
- Հաջորդ տարի, երբ Հայոց 982 թվականն էր, Ուլամեն վերցրեց հեծելազորն ու եկավ Խիզան` գնալով ամիր Շարաֆի վրա։ Պատերազմը տեղի ունեցավ Տաջկադաշտում, որտեղ ամիր Շարաֆը զոհվեց, իսկ նրա ՀԵԾԵԼԱԶՈՐԻՑ էլ ոմանք սպանվեցին, ոմանք էլ փախան,- իր «Տարեգրություն»-ում հայտնում է ժամանակակից Հովհաննես Արճիշեցին, որը լավ ծանոթ էր այդ կողմերի գործերին:
- Շարաֆ խանի դրոշի տակ հավաքվեցին ոչ ավելի, քանի 5.000 հոգի,- հայտնում է քրդական Պատմահայրը, ինչից հետո ավելացնում է,- դրա հետ միասին Շարաֆ խանը հիշեց շահ Թահմասպի մասին և որոշեց մեկնել Ալադաղ ու Ալաշկերտ` Մուսա-Սուլթանի և էմիրների հետևից մարդ ուղարկելով Թավրիզ, զորքը կանչելով ու Ուլամեին մարտ տալով։ Ռոժակիի ղեկավարները, սակայն, չհամաձայնեցին այդ մտքին, հատկապես Սայիդի Ալի աղա Պարտաֆին, որն այդ ժամանակ Շարաֆ խանը լիազորված վեքիլն էր, ինչպես նաև` Ռոժակի ցեղի առաջնորդն ու ավագը։ Սա, անմտության ու հիմարության գերակայությունից, Շարաֆ խանի ներկայությամբ դիվանում հայտարարեց. «Եթե հանկարծ Ռոժակի աշիրաթը Ուլամայի դեմ մարտում անփութություն և եռանդի պակաս դրսևորի, ես կհավաքեմ Բաղեշի շրջանի անհավատն հայերին և նրա դեմ դուրս կգամ»։ Շարաֆ խանը, սակայն, լիակատար վարպետություն ունենալով ավազի ու աստղերի միջոցով գուշակություն անելու արվեստում, հայտարարեց. «Համաձայն ավազների վրա արված գծերի, Ուլամայի աստղն այժմ բարձրունքում է, իսկ մեր աստղն ընկնում է։ Նման պայմաններում պետք չէ մարտի մեջ մտնել»։ Այնուհանդերձ, իմաստազուրկ խոսքերի ու քրդերի դատարկախոսության երեսից նա չկարողացավ հարցին ճիշտ լուծում տալ և փոքր ջոկատով ընդունեց մարտը Ուլամեի մեծաքանակ զորքերի դեմ։ Երբ Ուլամեն մոտեցավ Թաթիգ շրջանի սահմանին, որը պատկանում էր Բաղեշին,- շարունակում է Շարաֆ խանը,- նա նրա դեմ ելավ։ Թշնամական զորքերի հանդիպումը տեղի ունեցավ Թաթիգ ամրոցից մի քիչ հարավ։ Ուլամեն իր բանակի թիկունքը ուղղեց դեպի լեռները, իսկ հերկված դաշտն էլ, որտեղ դուրս էր գալիս առաջապահը, նա ԳԻՇԵՐԸ ԼՑՐԵՑ ՋՐՈՎ` ԶԲԱՂՎԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՐՔԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՄԲ։ Իր զորքի կենտրոնում և թևերում ՆԱ ՆԵՏԱՁԳՆԵՐԻՑ ՈՒ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՇԱՐՔԵՐ ԿԱԶՄԵՑ։ Շարաֆ խանն իր հերթին ևս հակառակորդի դիմաց շարքեր կազմեց։ Ռոժակի աշիրաթի մարդիկ իրենց ինքնավստահությամբ և անխոհեմության արդյունքում բացարձակապես ուշադրություն չդարձրին թշնամու մեծաքանակության ու մարտի համար ոչ հարմար վայրին և մարտական գործողություններ սկսեցին։ Եվ ահա քաջարի ջահելներն և ռազմիկները, նման կատաղած առյուծների ու մոլեգին հովազների, սկիզբ դրեցին ռազմական գործողությունների։ Քաջարի երիտասարդներն և վագրի հոգով ռազմիկները կատաղի առյուծների ու մոլեգին հովազների նման իրար եկան և մարտի խառնաշփոթից բարձրացված փոշին ու ճակատամարտի կրակը երկինքը հասավ։ Այն ժամանակ, երբ ճակատամարտի և մարտի կրակը հասավ Կապելլահին, Ամիր-բեկ Մահմուդին, որի վրա դրված էր Շարաֆ խանի զորքին աջակցելու պարտականությունը, իր մուլազիմամների հետ միասին իրեն կապեց դավաճանության ամոթալի սայլին և արդյունքում, դավաճանելով Շարաֆ խանին, միացավ Ուլամեին։ Այդ ժամանակ դեպքերի բերումով ԳՆԴԱԿԸ ԽՈՑԵԼ ԷՐ ԽԱՆԻ ՁԱԽ ԹԵՎԸ ՈՒ ԵԼԵԼ ԹԻԿՈՒՆՔԻ ԿՈՂՄԻՑ և արդյունքում նա բաց թողեց ձեռքից ձիու կառավարման սանձերը։ Տեսնելով դեպքերի նման զարգացումը` էմիր Շարաֆի ռազմիկները դիմեցին փախուստի, ընդ որում մոտ 700 քաջարիներ, որոնք վարպետորեն տիրապետում էին սրին՝ թշնամու իսկական որսորդներ, այդ օրը զոհվեցին։ Սրանցից 500 մարդ պատկանում էր Ռոժակի ցեղի առաջնորդների որդիներին և նրանք սպանվեցին վեքիլ Սայիդի Ալի աղայի հետ միասին, իսկ Սաքար-բեկի որդին մի քանի այլոց հետ միասին գերի բռնվեց։ Նման դեպքերից հետո Ուլամեն այնտեղից իր սանձերն ուղղեց դեպի Վան և Ոստան՝ վերադարձին ոտք չդնելով Բաղեշի վիլայեթ:
Ահա այսպես, քրդերը ևս տուժվեցին նոր ժամանակների զարգացումներից և վերոգրյալ ճակատամարտը դրա առաջին արտահայտությունն էր: ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՈԳԻՆ, սակայն, դեռևս շատերը չէին զգալու…