Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Аватара пользователя
Lion
Сообщения: 36191
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

1145 թվականի գարնանը Լևոնի որդի Թորոս Ռուբինյանը փախուստի դիմեց Կոստանդնուպոլսից, վերադարձավ Կիլիկիա և աստիճանաբար ՎԵՐԱՏԻՐԵՑ հորենական ժառանգությանը: Իր հերթին, խոցված այդ ամենից, պաշտոնական Կոստանդնուպոլիսը սկսեց միջոցներ ձեռնարկել Ռուբինյանների դեմ, սակայն այլ և հատկապես արևմտյան սահմաններում առաջացած խնդիրները հայերին մի քանի ազատ տարիներ այնուհանդերձ պարգևեցին: Սկսած արդեն 1150 թվականից, սակայն, արևմտյան սահմաններում իրավիճակը որոշակիորեն հանդարտվեց և ահա հենց այս պայմաններում էլ պաշտոնական Կոստանդնուպոլիսը անգործ մնացած իր ուժերը որոշեց ԿԻՐԱՌԵԼ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ՝ հետագայում Արևմուտքում պատերազմական գործողություններ մղելու պարագայում այստեղ դիրքերի բավարար ամրություն ունենալու համար: Հայերի դեմ պատերազմի հրամանատար նշանակվեց կայսր Մանուիլ I-ի (1143-1180) հորեղբոր ըմբոստ որդին՝ իր ժամանակի ամենահայտնի ռազմիկներից, արկածասերներից ու կնամոլներից մեկը հանդիսացող ԱՆԴՐՈՆԻԿՈՍ ԿՈՄՆԵՆՈՍԸ, որն աչքի էր ընկնում անձնական մեծ հմայքով:
1.jpg
1.jpg (69.21 КБ) 1 просмотр
1152 աշուն – Մամեստիայի ճ-մ (Դաշտային Կիլիկիա, Ջեյհուն գետի աջ ափին)

Անդրոնիկոս Կոմնենոսի և Թեոդորոս Կոնտոստեփանոսի գլխավորած Բյուզանդական կայսրության բանակը (12.000) ծովից ներխուժեց Կիլիկիա, ընդ որում մինչ այդ պաշտոնական Կոստանդնուպոլսի իրականացրած պառակտիչ գործունեության արդյունքում շատ իշխաններ լքեցին Թորոս Ռուբինյանին, իսկ Օշին ու Սմբատ Հեթումյանները, ինչպես նաև Թորոս, Վասիլ, Տիգրան և Դերենիկ Բարձրաբերդցիներն էլ իրենց բանակներով (ընդհանուր` մոտ 2.000) միացան կայսերական բանակին: Այս պայմաններում հակառակորդը շարունակեց առաջխաղացումը և պաշարեց Մամեստիան, որտեղ ամրացած Թորոս Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակը (մոտ 4.000) անցավ ամուր պաշտպանության:

I փուլ – Հայկական բանակը հետ մղեց թշնամու գրոհները, որից հետո Թորոսը փորձեց հաշտության բանակցություններ սկսել, սակայն գոռոզ Անդրոնիկոսը ընդհատեց դրանք և սպառնաց իր հետ բերած Թորոսի ՀՈՐ ՇՂԹԱՆԵՐՈՎ վերջինիս ևս հոր նման տանել Կոստանդնուպոլիս: «Հայերը»,- այս կապակցությամբ հայտնում է ժամանակակից ԳՐԻԳՈՐ ԵՐԵՑԸ,- «սեր ու ահ տածելով դեպի հունաց մեծ կայսրը, չէին համարձակվում Անդրոնիկոսի դեմ պատերազմել և շարունակ աղաչում էին խաղաղ ճանապարհով նրան հպատակ մնալ: Անդրոնիկոսը, սակայն, ուշադրություն չդարձրեց նրանց խոսքերին և հոխորտալով շարժվեց Մսիս քաղաքի վրա: Թորոսը թախանձագին աղաչում էր նրան՝ ասելով. «Ես կայսեր և քո ճորտն եմ, մի բարկացիր», բայց հոռոմները ձայնում էին քաղաքից ներս և ասում. «Մեզ մոտ են այն շղթաները, որոնցով հորդ կապած տարանք, դրանցով քեզ էլ ենք կապելու և տանելու»:
II փուլ – Անձրևոտ և մութ մի գիշեր Հայկական բանակը դուրս եկավ քաղաքից և ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՈՎ ԳԼԽՈՎԻՆ ՋԱԽՋԱԽԵՑ թշնամու բանակին: Այս ընթացքում մենամարտում հանդիպեցին Թորոսն ու Անդրոնիկոսը, երբ վերջինս հաջողացրեց ուժեղ հարված հասցնել Ռուբինյաց իշխանին, սակայն Թորոսի որակյալ զրահավորումը փրկեց նրան: Այս կապակցությամբ «Պատմություն Սրբոց»-ի ԱՆԱՆՈՒՆ ՀԵՂԻՆԱԿԸ հայտնում է. «Թորոսը հաղթանակի հարցով սկսեց Աստծուն ապավինել, նա քուն մտավ և երազում նրան մի ծեր հրեշտակ երևաց, որն ասաց. «Հաղթությունը քոնն է, բայց հնարավոր է այդ ընթացքում դու մեռնես»: Լսելով այդ՝ Թորոսը արթնացավ և լաց լինելով ասաց. «Ինչ ափսոս է հաղթել, եթե պետք է մեռնեմ»: Եվ այսպես, երբ նա երկրորդ անգամ քնեց, նույն ծեր հրեշտակը երազում կրկին այցելության եկավ նրան և ասաց. «Զրահավորվիր այնպես, որ ոտքից գլուխ ծածկված լինես, այդ պարագայում չես մեռնի»: Եվ այսպես, երբ առավոտյան լույսը բացվեց, զորքերը ելան, սուրբ նշանները պարզեցին ու սկսեցին ճակատել, ինչից հետո ավելացնում է. «Այդ ընթացքում թագավորազն Անդրոնիկն ու Թորոսը պատահեցին միմյանց և Անդրոնիկը հարված հասցրեց Թորոսին, սակայն հարվածը եկավ ԶՐԱՀԱՎՈՐՎԱԾ ՄԱՍԻՆ ու Թորոսը չվնասվեց: Միաժամանակ Թորոսի զորքերը, բազում հարվածներ հասցնելով թշնամիների զորքին, հաղթանակ տարան ու կոտորեցին նրանց»: Արդյունքում՝ Անդրոնիկոսը դիմեց փախուստի և հետագայում ապաստանեց Անտիոքում: Սրան հակառակ՝ Սմբատ Հեթումյանը, Դերենիկ Բարձրաբերդցին ու Թեոդորոս Կոնտոստեփանոսը սպանվեցին, իսկ թշնամու բանակի մնացած հրամանատարները ու բազում այլ ռազմիկներ գերվեցին

Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին` մոտ 9.000 զինվոր, որոնցից 4.201 սպանված: Օշին Հեթումյանը, ինչպես նաև Թորոս, Վասիլ և Տիգրան Բարձրաբերդցիները, հնազանդության երաշխիքներ տալով Ռուբինյան իշխանին, ազատ արձակվեցին:

«Լինելով քաջարի պատերազմող` Թորոսը ոչ միայն տիրացավ իր հայրենի ժառանգությանը, այլև տեր դարձավ իր նախնիների ունեցածից շատ ավելի բերդերի ու քաղաքների»,- իր հերթին ողջ այս պատմությունը գոհունակությամբ եզրափակում է ԳՐԻԳՈՐ ԵՐԵՑԸ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36191
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Մամեստիայի 1152 թ-ի ճ-մ-ի մասին արդեն խոսեցինք և ցույց տվեցինք, թե ինչ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ այն ավարտվեց Բյուզանդական կայսրության համար: Դրանցի հետո ևս, սակայն, կայսրությունը չհրաժարվեց Կիլիկիային վերատիրելու իր մտադրությունից և, չնայած ուժեղացող հոգսերին Արևմուտքում, փորձեց պահպանել ակտիվությունը նաև Արևելքում: Արդյունքում՝ 1155 թ-ի ամռանը Կիպրոսից առաջխաղացած Միքայել Բրանասի գլխավորած կայսերական բանակը նոր հարձակում գործեց հայերի վրա, սակայն ՏԱՐՍՈՆԻ Ճ-Մ-ՈՒՄ պարտություն կրեց և հետ շպրտվեց: Կիպորսի նոր ղեկավար Անդրոնիկոս-Թորոս Կատակոլոնը, ի դեպ՝ ծագումով հայ, ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՁԵՌՆԱՐԿԵՑ արդեն հաջորդ տարի, սակայն Տարսոնի հերթական ճ-մ-ում ոչ միայն կրկին ծանր պարտություն կրեց, այլև հայերին բաժին հասան 3.000 գերիներ:

1158 թ-ին Արևմուտքում մղվող պատերազմն ավարտվեց կայսր Մանուիլ I-ի (1143-1180) ծանր պարտությամբ, ինչն, ըստ էության վերջակետ դրեց այս ուղղությամբ կայսերական որևէ առաջխաղացմանը կամ նույնիսկ ակտիվությանը: Ցանկանալով փոխհատուցում գտնել Արևելքում՝ 1159 թ-ի ամռանը կայսերական 80.000 հոգանոց բանակը Մանուիլ I-ի անձնական ղեկավարությամբ ՄԵԾ ԱՐՇԱՎԱՆՔԻ ԵԼԱՎ այս ուղղությամբ՝ ի վերջո մտնելով Անտիոք, սակայն հետագայում, առանց որևէ կայուն հաջողություն ամրագրելու, հետ քաշվելով ելման դիրքեր: Հենց այս ընթացքում էր, ահա, որ կայսրը ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵՑ Լեռնային Կիլիկիայում ամրացած հայերի դեմ, սակայն, ինչպես հայտնում է ՎԱՀՐԱՄ ՐԱԲՈՒՆԻՆ. «Թորոսը ելավ Բարձրաբերդ կոչվող դղյակը, փակեց կիրճերը և դրանք հետևակ զորքով լցրեց: Եվ ահա, երբ հունաց զորքը եկավ, նա արագորեն նրան ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼԵՑ բոլոր նրանց, որոնք իրենք էին եկել Թորոսին կապկպելու»: Ասվածը հաստատում են նաև ԳԵՎՈՐԳ ՍԿԵՎՌԱՑԻՆ և ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉԸ:

Իրեն համարելով խոցված ավելին, քան երբևէ, Մանուիլ I-ը սկսեց Ռուբինյանների իշխանության դեմ նոր գործողություն նախապատրաստել: Արդյունքում, չնայած հորեղբոր որդու հետ առկա բարդ հարաբերություններին, կայսրը կրկին Ռուբինյաննների իշխանության դեմ պատերազմի գլուխ դրեց հայերի հին ծանոթ, իր ժամանակի ամենահայտնի ռազմիկներից, արկածասերներից ու կնամոլներից մեկը հանդիսացող ԱՆԴՐՈՆԻԿՈՍ ԿՈՄՆԵՆՈՍԻՆ, որն աչքի էր ընկնում անձնական մեծ հմայքով: Անդրոնիկոսը պարտություն էր կրել հայերից դեռևս 1152 թ-ին և դա ոչ միայն խոցել էր նրան անձնական մակարդակում, այլև ազդել էր այս արկածախնդրի հետագա բոլոր ծրագրերի վրա: Որպես հետևանք, վառվելով փոխվրեժ ապահովելու մարմաջով, Անդրոնիկոս Կոմնենոսը կռվի ելավ հայերի դեմ…

1165 նոյեմբեր – Տարսոնի ճ-մ (Դաշտային Կիլիկիա, Կյուդնոս գետի ափին)

Անդրոնիկոս Կոմնենոսի գլխավորությամբ Կիպրոսից արշաված Բյուզանդական կայսրության բանակը (մոտ 15.000) մոտեցավ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Թորոս Ռուբինյանի գլխավորած Ռուբինյանների իշխանության բանակին (մոտ 10.000), որից հետո Անդրոնիկոսի հրամանով նրա բանակը ընդունեց խաչակիր օրդեններին բնորոշ ՍԵՊԱՁԵՎ ՄԱՐՏԱԿԱՐԳ:

I փուլ – Հայկական բանակը, աննկատ թևանցելով թշնամու բանակին, անակնկալ թևային հարվածներ հասցրեց և ծանր պարտության մատնեց վերջինիս:
II փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու փախչող բանակին: Այդ ընթացքում, թեև Թորոսին աննկատ մոտեցած հեծյալ Անդրոնիկոսը անակնկալ հարձակումով տապալեց վերջինիս ձիուց և դիմեց փախուստի, սակայն, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի, Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չկրեց:

Հայերը կորցրին 400, թշնամին` մոտ 4.000 զինվոր:
1.jpg
1.jpg (52.11 КБ) 1 просмотр
Այս առումով խիստ ուշագրավ է կայսերական պաշտոնական պատմիչ ՆԻԿԻՏԱ ԽՈՆԻԱՑՈՒ խոսքերը, որոնք նա մեզ է փոխանցում իր «Պատմություն» աշխատանքի «Մանուիլ Կոմնենոս» մասում: «Այն ժամանակ, երբ նրանք երկուսն էլ մարտնչում էին իրար դեմ»,- ասում է կայսերական պաշտոնական պատմիչը,- «Անդրոնիկոսը իր զորքերն այնպես դասավորեց, որ այն ՆՄԱՆՎՈՒՄ ԷՐ ԿԵՆԴԱՆՈՒ, ուներ գլուխ պոչ, ինչպես նաև մարմնի այլ մասեր, իսկ Թորոսն էլ իր բանակը բաժանեց մի քանի առանձին մասերի, փոքր ջոկատների ու հատվածների, որոնք տեղակայվեցին դարանում: Երբ զորքերը իրար եկան ու մարտի մեջ մտան, հաղթանակը, ընդ որում` ՓԱՅԼՈՒՆ, կրկին հասավ Թորոսին: Անդրոնիկոսի ջոկատները չդիմացան հայերին, որոնք, մշտապես աստիճանաբար դուրս գալող դարաններից, թարմ համալրումներ էին ստանում, և ամոթալի փախուստի դիմեցին: Դա ծայրահեղ տխրեցրեց Անդրոնիկոսին և նա, չիմանալով ինչով պարգևատրել իրեն պարտության համար ու նաև ցանկանալով ԳՈՆԵ ՀԻՄԱ ինչ-որ բանով վրեժ լուծել արդեն հաղթանակող հակառակորդից, անհնարինն արեց: Տեսնելով, որ Թորոսը, շրջապատված իր թիկնապահներով, դեռևս նստած է ձիու վրա, սպասելով իր ռազմիկների վերադարձին, որոնք ուղարկվել էին հակառակորդին հետապնդելու, Անդրոնիկոսը, բաց թողնելով ձին ինչքան ուժ ուներ, նրա վրա է նետում նիզակը և, հարվածելով վահանին, ցած գցում Թորոսին ձիուց, որից հետո, ճեղքելով անցնելով իրեն շրջապատած ընտիր ռազմիկների շարքերը, որպեսզի մի թևավոր հեծյալ կամ լպրծուն ձուկ, ճողոպրում է նրանց ձեռքից: ՄԻԱՅՆ ԴՐԱՆՈՒՄ էլ, սակայն, կայացավ Անդրոնիկոսը արարքի արժանիությունը, քանի որ հետագա վտանգից Թորոսին պաշտպանեցին երկաթյա զրահը, որոնք նա կրում էր իր վրա, ինչպես նաև երկար վահանը, որով նա փակված էր կողքից` ձիու մի կողմից» (գիրք 4, մաս 4):

Վերոգրյալի կապակցությամբ նշենք, որ Նիկիտա Խոնիացու կողմից հիշատակվող այն տեղեկությունը, որ Անդրոնիկոսն իր բանակը դասավորել էր «կենդանու» ձևով, ինչը, կարծես թե կարող է ընկալվել է որպես կայսերական զորավարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ, իրականում, ըստ իս, ՊԵՏՔ ՉԷ ՀԱՍԿԱՆԱԼ ՈՒՂՂԱԿԻ ԻՄԱՍՏՈՎ: Արդյունքում՝ կարելի է կարծել, որ Բյուզանդական կայսրության բանակը, որը մեր կողմից դիտարկվող դարաշրջանում արդեն կորցրել էր իր «հռոմեական» և նույնիսկ «բյուզանդական» դասական որակները և, ըստ էության, վերածվել էր միջին եվրոպական ֆեոդալական պետության հեծելազորային մի բանակի, իրականում ընդունել է ՍՈՒՐ ԾԱՅՐԸ ԴԵՊԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԽԱՉԱԿԻՐ ՌԱԶՄԱՎԱՆԱԿԱՆ ՕՐԴԵՆՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՍԵՊԱՁԵՎ ՄԱՐՏԱԿԱՐԳ, որտեղ շարքով կանգնած ռազմիկների ամբողջությունը հեռվից նայելիս իրոք նմանվում է խոզի: Կրկին կարելի է կարծել, որ, ամենայն հավանականությամբ հենց այս հանգամանքն է, որ չի ընկալել ռազմական գործին անտեղյակ հոգևորական-պատմիչ Նիկիտա Խոնիացին:

Կարելի է ենթադրել, որ վերջինս, լսելով ճակատամարտին մասնակցած ռազմիկների կիրառած արտահայտությունները այն մասին, որ Անդրոնիկոսն իր բանակին տվել է «կենդանու», «խոզ»-ի կամ «խոզի գլխի» ձև և չխորանալով դրա ռազմական նրբությունների մեջ, այդ բառերը ԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՌԱՑԻ՝ արդյունքում արդեն իր կողմից ավելացնելով մանրամասներն ի դեմս կենդանու մարմնի այլ մասերի: Ասվածը անուղղակիորեն հաստատվում է նաև այն հանգամանքով, որ թշնամու բանակը լիակատար անկարողություն դրսևորեց մասերի բաժանված Հայկական բանակի անակնկալ, հավանական է՝ թևային, հարվածին դիմադրելիս, իսկ հայտնի է, որ «խոզի գլուխ»-ը բավականին արդյունավետ է հակառակորդի մարտակարգերին հզոր ճակատային հարված հասցնելու համար, սակայն միաժամանակ վերջինս նաև խիստ ԱՆԴՅՈՒՐԱՇԱՐԺ Է, ԱՆՄԱՆԵՎՐՈՒՆԱԿ Է, ԱՆՕԳՆԱԿԱՆ Է ՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է թևային հարվածներից...
Приходите в мой дом...
Ответить