Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Լևոն Ռուբինյան, մաս երկրորդ:

1198 թ-ի հունվարի 6-ին Լևոն Մեծ Ռուբինյանը հռչակվեց թագավոր Հայոց՝ Լևոն Առաջին: Ու թեև 1045 թ-ից հետո Հայոց պետականության թելը չէր կտրվել և նույնիսկ կային տեղական թագավորներ, սակայն Լևոնը դարձավ հենց թագավոր Հայոց՝ ոչ միայն ձեռք բերելով միջազգային ճանաչում, այլև առաջնայնություն ստանալով հայկական այլ պետական միավորների շարքում:

1201 թ-ի հունիսին, փորձելով դուքս հռչակել Ռուբեն-Ռայմոնդին, Հայոց արքան ասպատակեց Անտիոքի շրջակայքը, սակայն, տեղեկանալով, որ արդեն դուքս է հռչակվել Բոհեմունդ Միակնանի Պուատիեցին, նահանջեց: Նույն ժամանակ էլ վերջնականապես կարգավորվեցին հարաբերությունները Հեթումյանների հետ, որոնք դարձան Ռուբինյանների հավատարիմ դաշնակիցներ:

1203 թ-ի նոյեմբերի 11-ին Լևոնը կրկին մոտեցավ Անտիոքին, սակայն, խուսափելով իր հերթին քաղաքին մոտեցող Էյուբյանների սուլթանության և ֆլամանդական ասպետների գլխավորած միացյալ բանակից, նահանջեց:

1205 թ-ի հոկտեմբերին Կիլիկիայի թագավորության բանակը Տաճարականների օրդենից պաշարեց Ռոսեյլի ամրոցը, սակայն չկարողացավ գրավել այն: Նույն թ-ի դեկտեմբերի վերջին Պաղրաս ամրոցում տեղակայված Կիլիկիայի թագավորության կայազորը գիշերային անակնկալ հարձակումով մտավ Դարպսակ ամրոց, սակայն Տաճարականների օրդենը հետ մղեց նրան: Նույն այս ժամանակ էլ Լևոն Առաջին Մեծը Իկոնիայի սուլթանության բանակից պաշարեց Պլասթան, սակայն, չկարողանալով գրավել այն, ի վերջո հետ քաշվեց ելման դիրքեր:

1206 թ-ի ապրիլի սկզբին Դարպսակ ամրոցի ճակատամարտում Լևոն Առաջին Մեծը հաղթեց Տաճարականների օրդենին օգնության շտապող Էյուբյանների սուլթանության առաջին բանակին, որից կարճ ժամանակ անց վաղ առավոտյան անակնկալ հարձակվեց Էյուբյանների սուլթանության երկրորդ բանակի վրա ու սրան ևս պարտության մատնեց։ Արդյունքում՝ Դարպսակ և Գաստոն ամրոցներին տիրել շարունակող Տաճարականների օրդենը կրկին պարտավորվեց ռազմական աջակցություն ցույց տալ Կիլիկիայի թագավորությանը:

1207 թ-ի փետրվարին, հերթական անգամ փորձելով դուքս հռչակել Ռուբեն-Ռայմոնդին, Կիլիկիայի թագավորության բանակը առանց մարտերի մտավ Անտիոք և պաշարեց քաղաքի միջնաբերդը, սակայն ի վերջո, խուսափելով քաղաքին մոտեցող Էյուբյանների սուլթանության բանակից, նահանջեց:

1209 թ-ի գարնանը Իկոնիայի և Էյուբյանների սուլթանությունների միացյալ բանակը Գրիգոր Բերդուսցու գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակից գրավեց Բերդուս ու Ընկուզեկ ամրոցները: Կարճ ժամանակ անց, սակայն, Բերդուս ամրոցի ճակատամարտում Կիլիկիայի թագավորության բանակը, երկիր ներխուժել պատրաստվող հակառակորդի մոտ ուղարկելով իբր Հայոց թագավորությանը դավաճանած մի իշխանի, վերջինիս միջոցով դարանը գցեց ու ծանր պարտության մատնեց թշնամուն:
1.jpg
1.jpg (41.3 КБ) 9 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Լևոն Ռուբինյան, մաս երրորդ:

1211 թ-ի հուլիսին Հերակլեայի ճակատամարտում Լևոն I Մեծը և Հիվանդախնամների, Տաճարականների ու Տևտոնյան օրդենները հաղթեցին Իկոնիայի սուլթանության բանակին, ինչից հետո առանց մարտերի մտան քաղաք, որը, սակայն, հետագայում թողեցին խոշոր փրկագնի դիմաց: Դրանից հետո դաշնակից ուժերը գրավեցին Լարանդան, Աստրան, Կոլոնոռասը, ինչպես նաև Սուրբ Սոֆիա և Մանավղատ ամրոցները: Նույն թ-ի սեպտեմբերին էլ, աջակցելով հակասուլթանական ուժերին, դաշնակից ուժերը գրավեցին նաև Կեսարիան, սակայն նահանջեցին։

1213 թ-ին Կիլիկիայի թագավորության բանակը Անտիոքի դքսության հետ գաղտնի համագործակցություն սկսած Տաճարականների օրդենից անակնկալ գրոհով գրավեց Գաստոն և Պաղրաս ամրոցները:

1215 թ-ի նոյեմբերի կեսին Շողական ամրոցի ճակատամարտում Հայոց բանակը, չնայած սկզբնական հաջողությանը, դավաճանության պատճառով պարտություն կրեց Իկոնիայի սուլթանության բանակից, ընդ որում բանակի առաջնորդները գերվեցին: Արդյունքում՝ 1215 թ-ի նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ Լևոն I Մեծը ասպատակեց Կապադովկիայի արևմուտքը` ստիպելով թշնամուն հետ քաշել իր ուժերը Հայոց թագավորության տարածքից: 1216 թ-ի փետրվարին կնքվեց հաշտություն, ըստ որի Հայոց արքան զիջեց Պամփյուլիա նահանգը, Արակլիա գավառը, Լարանդան, ինչպես նաև Լուլուա և Լավզատ ամրոցները, իսկ թշնամին էլ ազատ արձակեց գերիներին:

1216 թ-ի փետրվարի տասնչորսին Կիլիկիայի թագավորության բանակը գիշերային անակնկալ հարձակումով առանց մարտերի մտավ Անտիոք և պաշարեց միջնաբերդը` ստիպելով այնտեղ ամրացած Տաճարականների օրդենին ի վերջո հանձնվել: Ռուբեն-Ռայմոնդը հռչակվեց Անտիոքի դուքս: Միաժամանակ Հայոց արքան մի շարք ամրություններ նվիրեց Հիվանդախնամների օրդենին, որը պարտավորվեց շարունակել ռազմական օժանդակություն ցուցադրել Հայոց թագավորությանը:

Սկսած 1217 թ-ից Լևոն I Մեծը աջակցել է Խաչակրաց Հինգերորդ արշավանքին, սակայն հիմնականում սահմանափակվել է դիվանագիտական միջոցառումներով:

Լևոն I Մեծը երկարատև հիվանդությունից հետո մահացավ 1219 թ-ի մայիսի երկուսին, ինչից հետո թագուհի հռչակվեց վերջինիս դուստր վեցամյա Զաբելը: Դրանից հետո մի քանի տարի երկրում ընթացավ գահակալական լարված պայքար, ինչի արդյունքում էլ 1225 թ-ին Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց Հեթումյաններից սերող Հեթում Առաջինը:
1.jpg
1.jpg (46.55 КБ) 8 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Интересно отметить, что армяне в Киликии чеканили монеты еще в ту эпоху, когда их государство еще де-юре не было царством. Вот монета Тороса Рубиняна (1137-1168), редкая для эпохи Рубинянов.
1.jpg
1.jpg (78.69 КБ) 8 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Մլեհ Ռուբինյան: Իշխել է 1170-ից 1175 թվականներին: Lևոնի որդին: Հաջորդել է 1168-ից 1170 թվականներին իշխած Թորոսի մանկահասակ որդի Ռուբենին:

Ծնվել է 1120-ական թվականներին, կոնկրետ տարին հայտնի չէ:

Մասնակցել է հոր և մեծ եղբայր Թորոսի ձեռնարկումներին: Խուսափելով գերությունից 1137 թ-ին՝ 1157 թ-ին գլխավորեց խաչակիրների հետ միասին Կիպրոսի վրա հարձակված հայերին: Թորոսի մահից հետո Մլեհը Զանգյանների և իր կողմնակիցների հետ միասին երկու տարի շարունակ հարձակումներ գործեց Ռուբինյանների իշխանության վրա, մինչև որ այստեղ համաձայնեցին իրեն ճանաչել իշխան, ընդ որում Ռուբենը հետագայում կասկածելի հանգամանքներում մահացավ:

1170 թ-ի ամռանը Հեթումյանների բանակից պաշարեց Լամբրոն ամրոցը, սակայն հաջողության չհասավ: Փոխարենը 1171 թ-ի գարնանը, Տաճարականների օրդենից գրավեց Գաստոն, Պաղրաս ու Կյուրոս ամրոցները, իսկ նույն թ-ի հունիսին էլ ասպատակեց Անտիոքի շրջակայքը:

Մլեհի դաշինքը մահմեդականների հետ բերեց խաչակիրների արշավանքին իր դեմ: Օգնություն ստանալով Զանգյաններից, սակայն, 1171 թ-ի օգոստոսին տեղի ունեցած Պաղրաս ամրոցի ճակատամարտում Մլեհը ետ մղեց այդ հարվածը:

1172 թ-ի հոկտեմբերին Տարսոնի ճակատամարտում Մլեհի և Զանգյանների միացյալ բանակը հաղթեց Կիպրոսից արշաված Բյուզանդական կայսրության բանակին: Նույն թ-ի ամռանից մինչև աշուն Մլեհը մասնակցեց Իկոնիայի սուլթանության դեմ Զանգյանների մղած պատերազմին:

1173 թ-ի ամռանը Մլեհը, կրկին դաշնակցելով Զանգյաններին, կրկին իր մասնակցությունը բերեց Իկոնիայի սուլթանության դեմ ձեռնարկված ավելի մեծ հարվածին:

1175 թ-ի մայիսի 15-ին Մլեհը դարձավ յուրայինների կողմից Սիսում կազմակերպած դավադրության զոհը: Նրան հաջորդեց իր եղբայր Ստեփանեի որդի Ռուբենը:
1.jpg
1.jpg (72.4 КБ) 8 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Рыцари ордена св. Иоанна Иерусалимского в гостях у армянского царя Константина III (1344-1363) в 1347 году: Анри Делаборда - 1844 год.

В отличии от Тамплиеров, Армянское царство Киликии хорошо ладило с госпитальерами, а орден Госпитальеров часто сражался за армянские интересы...

Кстати, заранее извиняюсь за Анри Делаборда перед некоторыми недалекими с востока, которые свято уверены, что армянского царства не существовало: он не знал про это, извините его...
1.jpg
1.jpg (39.86 КБ) 7 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Рубен Рубинян: Правил с 1079 по 1095 годы. Основатель княжества Рубинянов в Киликии.

Рубен родился в конце 990-х годов, точный год неизвестен.

Еще в молодости поступив на императорскую службу, в 1018 году Рубен был назначен главой фемы Эллада и построил знаменитую стену Фермопил, которая вызывала восхищение у современников. В следующем десятилетии Рубен был переведен в восточные регионы империи и некоторое время занимал пост губернатора Пира. Наконец, после того как в 1041 году дальний родственник Рубена Гагик Второй был провозглашен царем Анийского царства, Рубен поступил на службу в царскую гвардию Ани и оставался при армянском царе до 1045 года.

В ноябре 1079 года, услышав о том, что братья Мандале захватили и убили Гагика Второго, Рубен, воспользовавшись слабостью власти Византийской империи в Киликии, освободил от имперской армии крепость Бардзраберд в Горной Киликии, а также крепости Копитар и Коромзол, тем самым основав княжество Рубинянов.

Прожив до глубокой старости, Рубен умер 20 ноября 1095 года, своему сыну и преемнику Константину оставив после себя небольшое, но крепкое княжество Рубинянов.
1.jpg
1.jpg (45.43 КБ) 6 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Константин Рубинян:

Правил с 1095 по 1100 годы. Сын Рубена Рубиняна.

Константин родился в 1030-х годах, точный год неизвестен.
С молодых лет принимал участие в деяниях отца. Активно поддержал Первый крестовый поход, во время которого в середине сентября 1097 года освободил крепость Вахка от войск Сельджукского султаната и сделал её столицей своего государства.

Установил хорошие отношения с руководством Первого крестового похода, одновременно участвуя в походе. В суровые дни осады Антиохии зимой 1097–1098 годов Константин предоставил крестоносцам значительное количество продовольствия, тем самым смягчив голод среди осаждающих и способствуя взятию города. В знак благодарности получил титулы герцога и маркиза.

Скончался в 1100 году и его преемником стал его сын Торос.

Ниже: герб Киликии (Virgil Solis’ Wappenbüchlein - Germany – 1555).
1.jpg
1.jpg (34.06 КБ) 5 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Торос Рубинян: правил с 1100 по 1129 года. Сын Константина.

Родился в 1070-х годах, точный год неизвестен.

Осенью 1104 года захватил Аназарба у Византийской империи.

Осенью 1107 года двенадцатитысячная армия Иконийского султаната разорила окрестности Аназарба, но в битве при крепости Бэрдус объединённое войско Тороса Рубиняна и Васила Гох Камсаракана нанесло им сокрушительное поражение.

Летом 1108 года Торос захватил крепость Амута Тил у войск Иконийского султаната.

Весной 1111 года он отбил крепость Кизистра у братьев Мандале, убивших Гагика Второго. Братья были убиты, а Торос вернул знамя Гагика.

Весной 1112 года отразил нападение Иконийского султаната.

В начале октября 1115 года взял в плен Васила Тха Камсаракана, зятя своего брата Левона, прибывшего к нему, и передал его графству Эдесса.

В марте 1118 года предоставил убежище братьям Аблгарибу и Лику Пахлавуни, потерпевшим поражение от крестоносцев. С этого же года начал оказывать поддержку герцогству Антиохия. В результате армия Рубинянов под предводительством Левона Рубиняна сыграла важную роль в победе в битве при Азазе, а затем приняла участие в разорении окрестностей Алеппо.

В августе 1119 года Торос Рубинян вместе с крестоносцами участвовал в победоносной битве при Терепе.

Торос Рубинян умер 17 февраля 1129 года. После его смерти на несколько месяцев ему наследовал сын Константин. Однако в том же 1129 году Левон Рубинян сверг Константина и сослал его в монастырь, где тот и умер. Новым князем. был провозглашён Левон.
1.jpg
1.jpg (58.31 КБ) 4 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36570
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Царство Киликия: Армянское царство неукротимых героев...

Сообщение Lion »

Լևոն Ռուբինյան: Իշխել է 1129 ից 1137 թվականներին: Թորոսի եղբայրը, մասնակցել է վերջինիս ձեռնարկումներին:

1129 թվականին գահընկեց արեց Կոստանդինին, դարձավ իշխան և ասպատակեց Դանիշմանյանների էմիրության տարածքը:

1131 թվականին հարավից Ռուբինյանների իշխանության տարածք մտավ Անտիոքի դքսության, իսկ հյուսիսից էլ՝ Դանիշմանյանների էմիրության բանակը, սակայն, Լևոնը հասավ նրան, որ Անարզաբայի մոտ հասած թշամու բանակները ընդհարվեցին: Խաչակիրները ջախջախիչ պարտություն կրեցին, սակայն հետ քաշվեցին նաև Դանիշմանյանները:

1131 թվականի փետրվարի վերջին Լևոնը Բյուզանդական կայսրության բանակից գրավեց Մամեստիան:

1132 թվականի գարնանը Դանիշմանյանները ասպատակեցին Կիլիկիայի հյուսիսը: Լևոնը պարտավորվեց հարկ վճարել, սակայն որևէ պարտավորություն չկատարեց:

1133 թվականի մարտին Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Ադանան և Տարսոնը:

1135 թվականի գարնանը Լևոնը Սարվանդիքարի մոտ հաղթեց Անտիոքի դքսության բանակին և մտավ ամրոց, սակայն շուտով ուխտադրժորեն գերվեց։ Ազատության փոխարեն Լևոնը զիջեց Ադանան, Տարսոնը, Մամեստիան և Սարվանդիքարը:

1135 թվականի ամռանը Ռուբինյաց իշխանը կայսրության բանակից գրավեց Սելևկիան, իսկ 1136 թվականի ամռանն էլ առանց լուրջ մարտերի հետ վերցրեց Ադանան, Տարսոնը, Մամեստիան և Սարվանդիքարը:

1137 թվականի մարտին կայսրության բանակը և Դանիշմանյանները միաժամանակ առաջացան: Արդյունքում՝ Անարզաբայում համառ դիմադրության անցած Լևոնը, ինչպես նաև նրա որդիներ Ռուբենը և Թորոսը գերվեցին: Ռուբենը տանջամահ արվեց, իսկ Լևոնն էլ, չդիմանալով այդ տեսարանին, սրտի կաթված ստացավ: Լևոնի մյուս որդիներ Մլեհն ու Ստեփանեն ապաստանեցին Անտիոքում: Որպես Ռուբինյանների իշխանության ղեկավար մնաց դեռևս գերության մեջ գտնվող Թորոսը:
1.jpg
1.jpg (56.66 КБ) 1 просмотр
Приходите в мой дом...
Ответить