Бархатная революция...: А что дальше?

Аватара пользователя
Lion
Сообщения: 36191
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Քաշել քաշեց մեր վարչապետին: Նույն օրը, գրեթե նույն պահին... ախր - խիղճ պետք է ունենալ... ;)

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36191
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Ռուսական կայսրության կայսր ՆԻԿՈԼԱՅ I-Ը (1825-1855), հայտնի նաև որպես «Եվրոպայի ժանդարմ», վստահ էր, որ իր բանակը աշխարհի ամենահզորն է։ 1853 թ-ին նա սկսեց Ղրիմի պատերազմը, որն ավարտվեց սեփական պարտությամբ 1856-ին, ընդ որում նա ինքը՝ ՆԻԿՈԼԱՅ I-Ը, դեռ 1855-ի սկզբին մահացավ իրեն պատած հուսահատությունից...

... Դեկաբրիստների մոտ որպես «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» հայտնի դեկաբրիստ Ալեքսանդր Վիկտորովիչ Պոժիոն, որը 1826-ին մահվան էր դատապարտվել, սակայն հետագայում այն փոխարինվել էր ցմահ աքսորով և նա ներում էր ստացել 1856 թ-ին, իր «
  • ԴԵԿԱԲՐԻՍՏԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ
»-ում գրում է․

«Պատմության դատարանի առաջ ՆԻԿՈԼԱՅԸ ՄԵՆԱԿ ԿԱՆԳՆԱԾ ՉԻ ԼԻՆԻ: Նրա կողքին կլինեն բոլոր այն պետական պաշտոնյաները, ովքեր ներկա էին նրա թագավորության ծնունդին։

Նիկոլայը ոչ ավելին էր, քան բրիգադի հրամանատար։ Նման համեստ կոչման սովորած լինելով՝ կարո՞ղ էր արդյոք նա բարձրագույն կառավարման գործում փորձ ձեռք բերել ։ Ունե՞ր նա գոնե ԱՄԵՆԱՉՆՉԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՎՐԱ, անկախ նրանից, թե որ խավին կամ կարգավիճակին էին այդ ժամանակակիցները պատկանում։

ԴՈՒՔ ՁԵՐ ԳԻՐԿՆ ԸՆԴՈՒՆԵՑԻՔ բրիգադի այդ համեստ հրամանատարին, բարձրացրեցիք նրան գահին և, ձեր խոնարհասիրությամբ աջակցելով արդեն իսկ առկա վատ հակումներին, թույլ տվեցիք դրանց զարգանալ ու ամրապնդվել: Հենց դուք հնարավորություն տվեցինք ստեղծվել այն Նիկոլային, որը այդքան երկար ծանրացել էր Ռուսաստանի և հենց ձեզ վրա։

Նիկոլայը, կրկնում եմ, ՁԵՐ ՍՏԵՂԾԱԾՆ ԷՐ: Նրա մեջ արտացոլվում էին ձեր վախերը, հույսերը և այլն։ Դժվար է որոշել՝ ո՞վ ումից էր առաջնորդվում՝ նա՞ ձեզնից, թե՞ դուք նրանից։ Դուք նրա հետ քայլեցիք ձեռք ձեռքի տված, կամայականության ճանապարհով հասաք իրավազրկության, անուժության, անփառության՝ և՛ Ռուսաստանի, և՛ ձեզ, և՛ նրա։

Եթե նա մեր հետ գնացած լիներ իրավունքի ճանապարհով, մենք նրան կտանեինք դեպի Ռուսաստանի փառքը։ ՄԵՆՔ ուզում էինք սահմանափակել նրա իշխանությունը, իսկ ԴՈՒՔ՝ ընդլայնել այն։ Դուք սկսեցիք նրա թունավորումը՝ ամրապնդելով իշխանությունը, իսկ նա այն ավարտեց։

Ձեր ճանապարհով նա դանդաղ գնաց դեպի մահ, մեր ճանապարհով կգնար դեպի ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ...
»։
1.jpg
1.jpg (29.66 КБ) 2 просмотра
Приходите в мой дом...
Ответить