Գուցե դեռ նույնիսկ զարգացումներ էլ լինեն, բայց, եթե նույնիսկ չլինեն.
1. Ձեր իսկ հայտարարած սահմանադրական մեծամասնությունը չունեք, այսինքն` սահմանադրական օրենքներ ընդունել և որոշ պաշտոնյաներ չեք կարողանա նշանակել,
2. Մնացիք ձեր նույն խնդիրների հետ, որոնց արձակուրդն ավարտվեց.
- Ալիևը սահմանին կագրեսիվանա,
- Բյուջեն կշարունակի պակասորդ տալ,
- Սահմանադրություն դժվար թե կարողանաք փոխել,
- ՀԱՍԵ-ն կբզբզեք և նոր խնդիրներ կառաջացնեք,
- Արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրները կխորանան,
- և այլն։
Ինչ էլ ասեք, նաև արդեն ճիշտ չի լինի խոսել ժողովրդի միանշանակ աջակցության մասին` Միացյալ ընդդիմությունը ձեզ զիջում է մոտ 15 տոկոս, սակայն այդքան տոկոս միշտ առաջ են բոլոր իշխանությունները։ Այսինքն` ձայները մոտավորապես հավասար են, իսկ դա նշանակում է, օրինակ, որ չեք կարող հիմնավոր պնդել, թե ժողովուրդն աջակցում է Եկեղեցու դեմ ձեր քայլերին։
Կարծում եմ` այս սերիալը դեռ շարունակություն կունենա...
Ստորև` Ադրբեջանի նախկին արտգործնախարար, հայատյաց Թոֆիգ Զուլֆուգարովի շնորհավորանքը…