Судьба армянская: Что и зачем...???

Аватара пользователя
Lion
Сообщения: 36191
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Судьба армянская: Что и зачем...???

Сообщение Lion »

Արդյո՞ք միջնադարյան Հայաստանում եղել է ճորտություն: Ինչքան ես եմ հասկանում՝ այն իր դասական իմաստով այնուհանդերձ ՉԻ ԵՂԵԼ: Պատկերը ընդհանուր առմամբ հանգում է հետևյալին.

V-IX դարերում ԳՅՈՒՂԱԿԱՆ շահագործվող դասակարգի մեջ հիմնական մասը կազմում էին ԱԶԱՏ ՀԱՄԱՅՆԱԿԱՆՆԵՐԸ, իսկ մոտավորապես դասական ճորտի կարգավիճակ ունեցող մարդկանց թիվը շատ քիչ էր: Ավելին սրանք այդ կարգավիճակում հայտնվում էին ոչ թե ինքնաբերաբար, այլ ինչ որ անձնական վատ վարքի պատճառով՝ պարտք ունենալ, հանցագործություն անել և այլն:

IX-XI դարերում այն երկրորդ խմբի թիվը սկսում է ՄԻ ՔԻՉ ՇԱՏԱՆԱԼ, սակայն հետագայում, կապված Բագրատունյաց անկման և ընդհանուր քաոտիկ դրության հաստատման հետ, ամեն ինչ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՆ ՎԻՃԱԿԻՆ: Ավելին, իշխանների իսկ իշխանությունը նույն Սելջուկների ու նրանց հաջորդների օրոք կայուն չէր և նրանք հաճախ ստիպված էին լինում կենց ու մահու մարտ տալ իրենց քանակապես գերազանցող թշնամու դեմ: Այս պայմաններում խոսք իսկ չէր կարող գնալ գյուղացուն ճորտացնելու կամ նրա հետ վատ վարվելու մասին, քանի որ նույն այդ գյուղացուն դու ԳՐԵԹԵ ՄՇՏԱՊԵՍ ԶԵՆՔԻ ՏԱԿ ԵՍ ՊԱՀՈՒՄ՝ գոնե որևէ կերպ թշնամուն քանակապես հավասարվելու ու նրան հակակշռելու համար: Սրա դասական օրինակը մենք տեսնում ենք Կիլիկիայում, Սասունում, ինչպես նաև Արցախի մելիքություններում:
1.jpg
1.jpg (45.63 КБ) 3 просмотра
Այս վիճակը շարունակվեց ընդհուպ մինչև XVIII, որոշ դեպքերում՝ XIX դար:

ՔԱՂԱՔԱԲՆԱԿՆԵՐԻ պահով - քաղաքները միշտ ազատ էին: Սրանք, չնչին բացառություններով, ենթակա չէին ֆեոդալին, իսկ ենթակայության դեպքերն էլ շատ ու շատ հեռու էին դասական այն վիճակից, որը կար, օրինակ, Արևմտյան Եվրոպայում: Քաղաքներն ունեին իրենց ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ: Դրա դասական օրինակներից մեկը առկա էր Եդեսիայում, որի քաղաքային խորհրդի գործունեության մասին XI-XII դարերում կան բավականին ուշագրավ տվյալներ: Նույն այս ժամանակ հետաքրրքիր տվյալներ կան նաև Անիի մասին: Նոր ժամանակներում քիչ թե շատ ինքնավար քաղաքներից էին Ջուղան և Ագուլիսը:

Արդյունքում՝ ինչքան ես եմ ուսումնասիրել թեման - պատմական Հայաստանում դասական ճորտատիրություն, իր օրինակ այն տեսքով, ինչպես եղել է Ռուսաստանում, չի եղել:

Աղբյուրներ. Հայ ժողովրդի պատմություն, ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ, հատոր 2, էջ 126-139, ՀՍՀ հատոր 3, էջ 248-256:
Приходите в мой дом...
Ответить