(Մաս առաջին)
Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի հերոսների գործունեության առավել խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք բոլորն էլ առաջնորդվել են մեզ համար առայժմ անիմանալի ինչ որ սկզբունքներով։ Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն Մեծ Ծռերին՝ Աստվածային Սանասարին, Առյուծաձև Մեծ Մհերին, Վիշապաքաղ Դավթին ու Հավերժական Փոքր Մհերին, այլ Հովանին, Թորոսին, և նույնիսկ` հայոց հրեղեն կանանց։ Ակնհայտ է, որ գոյություն է ունեցել ինչ-որ, մեզ համար դեռևս անծանոթ, մի Սրբազան Գիրք, որը կարդալով, հայոց առասպելական հերոսները կարողացել են հասկանալ իրենց շուրջը կատարվող Տիեզերական երևույթների իմաստը, ապա նաև այդ Գրքի տրամաբանությամբ առաջնորդվելով, կատարել են իրենց քայլերը։ Այն, որ այդպիսի Գիրք, իսկապես, գոյություն է ունեցել, ուղղակիորեն նշվում է հենց «Սասնա Ծռեր» էպոսում։
Էպոսի պատումներից մեկում, որը հրատարակվել է 1951 թվականին՝ Երևանում, կարդում ենք հետևյալ զարմանալի տողերը. Սանասարը մահացել է, նրա մինուճար որդին, որի անունը այս տարբերակում Ջոջ Մելքոն է, դեռ պատրաստ չէ Սասնա Տունը կառավարելու համար։ Երկրի կառավարումը իր ձեռքն է վերցնում Սանասարի կին Խանդութ Խանումը։ Եվ ահա, մեկ անգամ, երբ Խանդութը Սանասարի ձին հեծած և Սանասարի զենք ու զրահը հագած շրջում է երկրի սահմաններով, հասնում է մեկ աղբյուրի։ Հոգնած տիկինը, իջնելով ձիուց, նախ ինքն է խմում այդ աղբյուրից, հետո էլ ձիուն է խմեցնում աղբյուրի ջրից։ Այնուհետև Խանդութը քնում է աղբյուրի մոտ և արթնանալով տեսնում է, որ և՛ ինքն է հզորացել, և՛ իր ձին։ Գալով տուն՝ նա այդ հրաշքի մասին պատմում է ամուսնու մորը՝ Մեծ Տիկին Սանդուխին։ Եվ ահա, թե ինչ է պատասխանում իր հարսին Սանդուխը։
- Մի գիրք ըմ կա. Ինոր մեջ գրուկ ի զաթի,
Թե վով վոր են ախպրի ջրից խմի՝
Շնորք ու զորություն կառնի.
Ինոր խամար ի, վոր թե՛ տու,
Թե՛ քո ձին ըսկնա փոխվաք բիրդան»։
Իմաստուն Գրքին հանդիպում ենք նաև մեր էպոսի երրորդ` «Սասունցի Դավիթ» ճյուղում, Դավթի և Խանդութ Խանումի ամուսնության ժամանակ: Ցավալիորեն, Դավթի դեմ դուրս է գալիս իր իսկ հորեղբոր որդի Պարոն Աստղիկը, որը, ի տարբերություն Դավթի, չգիտեր, որ գործ ունի իր եղբոր հետ: Դավիթը խուսափում է մենամարտից: Խանդութ Խանումին զարմացնում է իր ընտրյալի նման պահվածքը: Նրան առավել զարմացնում է կռվի ժամանակ Դավթի պահվածքը, որը ոչ մի հարված չի հասցնում իր թշնամուն, այլ միայն պաշտպանվում է, այն էլ բավականին անհաջող: Չկարողանալով գտնել հարցի պատասխանը, Խանդութը դիմում է Սրբազան Գրքի օգնությանը:
Գիրք էդիր էնտեղ, գիրք կարդաց,
Տեսավ Դավթի հրողբոր տղան էր.
Ինչ թուր կը շարժեր էնոր գլխուն,
Կրակ կը թափեր վեր Դավթին, կ՚էրթար անդունդք:
Դավիթ էնոր բան չէր անի»:
Ակնհայտ է, որ Գրքում Սասնա Տան դյուցազունների լուսանկարները փակցված չեն եղել: Կարծում ենք, որ այնտեղ նկարագրված է եղել Հրեղեն համակարգը ներկայացնող հայոց դյուցազունների զենքերը, ձիերն ու հանդերձանքը, ինչպես նաև մենամարտելու արվեստը: Սակայն ոչ միայն դա:
Իսկ ինչպես հայտնի է, միայն հայոց դյուցազուններն էին հրեղեն, իրենց թրերը` հրեղեն, ձիերն էլ՝ հրեղեն: Ասել է թե հայերը Տիեզերական Հուր-Հոգևոր տարերքի ներկայացուցիչներն են Երկիր մոլորակի վրա:
Կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ Սրբազան Գիրքը հասու էր միայն հայ կանանց: Իրականում, վիճակը մի փոքր այլ է: Հայոց տղամարդիկ ոչ միայն կարդալով էին առաջնորդվում Սրբազան Գրքով, այլև կարողանում էին կարդալ կամ էլ հասկանալ Տիեզերքի խորհուրդն առանց Գրքի: Նրանք, որպես կանոն, Մեծ Աստղագետներ ու Աստղագուշակներ էին: Պատումներից մեկում վերոհիշյալ Աստղիկը, որի անունը Աստղիկ Թագավոր էր, հասկանում էր աստղերի շարժից, և, հետևելով նրանց դասավորությանը, կարողանում էր հասկանալ, թե երկրից դուրս գտնվող Սասնա Ծռերը ինչ ծանր իրավիճակում են հայտնվել: Մեծ Աստղագուշակ էր նաև Ձենով Հովանը: Վերոհիշյալ պատումի մեջ Աստղիկ Թագավորն ու Ձենով Հովանը եղբայրներ են՝ Ջոջ Մելքոնի որդիները, այն ջոջ Մելքոնի, որի տատ Սանդուխը տեղյակ էր Սրբազան Գրքին: Հիմա տեսնենք, թե ինչ է պատմում էպոսը այս եղբայրների մասին:
Իհարկե, պետք է հասկանալ, որ խոսքը զուտ գոռալու մասին չէ: Ձենով Հովանը տիրապետել է մեզ համար անհայտ մի գիտելիքի, որի միջոցով էլ կարողացել էր իր խոսքը հասցնել տարածության մեջ՝ իր համար կարևոր կետին: Հիշենք նաև, որ Հովանը կարողանում էր խոսել իր ձիերի հետ: Այժմ անդրադառնանք Աստղիկ Թագավորին:
Են որ եսա Աստղիկ Թագավոր աստղունքից խասկացավ, թե ուր խեր Մելքոն շատ նեղութնի մեջ ի. չունքի տեսավ, վոր ինոր աստղ են որ նղժորուկ եր…»:
Ինչպես տեսնում ենք, Սասնա տան երեխաները պետք է պարտադիր հաճախեին «Վարժատուն»: Եվ այս միտքը Կարմիր թելի նման անցնում է էպոսի բոլոր պատումներում: Ուրեմն, ինչո՞ւ էր պետք գրագետ լինելը: Ինչո՞ւ այսօր էլ հայերը աշխարհիս միակ ազգն են, որի ծնողների համար երեխային կրթության տալը համարվում է պատվի ու արժանապատվության հարց: Ի՞նչ պիտի կարդային «Ծուռ» սասունցիները: Ակնհայտ է նաև այն, որ էպոսի ամեն մի հերոսն ու հերոսուհին ունեցել են իրենց աստղը: Այս ամենը շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Սակայն այս ամենի մասին դեռ կխոսենք իրենց տեղում, իսկ հիմա վերադառնանք մեր Սրբազան Արդարության Օրենսգրքին:
Հասկանալի է, որ այս Գիրքը ամբողջովին նվիրված չի եղել Անմահական Աղբյուրներին ու Հրեղեն հերոսներին։ Մեզ իրավունք ենք տալիս ենթադրելու, որ հայոց հնագույն Սրբազան Գրքում գրված են եղել երկրի կառավարման ու դյուցազնական կարևորագույն Օրենքները։ Օրենքներ, որոնց ճիշտ կատարումն էլ ապահովել է Սասնա Տան հզորացումն ու նրա տիրակալների, հիրավի, առասպելական սխրագործությունները։
Ասվածը հաստատելու համար քննարկենք այսպիսի մի քանի օրինակներ։
Առաջին օրինակը, որի մասին կցանկանայինք խոսել, վերաբերում է հենց Սասնա Տան, ասել է թե՝ Հայաստան Աշխարհի կառավարմանը։ Բոլորս լավ հիշում ենք, որ Սասունցի Դավթի հորեղբայր Ձենով Հովանը, տեղի տալով պատանի Դավթի համառությանը, մի գեղեցիկ օր նրան տանում է Ծովասար և ցույց տալիս նրա հոր՝ Մեծ Մհերի որսատեղը։ Ամբողջ օրը որս անելուց հետո սասունցիները, որոնք եկել էին Դավթի, Հովանի ու Վերգոյի հետ, վերադառնում են Սասուն։ Սակայն պատանի Դավիթն իր հորեղբայրների հետ մնում է Ծովասարում։ Նրանք որոշում են բաց երկնքի տակ գիշերելուց հետո, առավոտյան վերադառնալ Սասուն։ Հենց այդ գիշերվա ընթացքում է, որ Դավիթը տեսնում է երկնքից իջնող Լույսը, որի օգնությամբ գտնում է հոր գերեզմանն ու այդ գերեզմանի վրա վերակառուցում հոր տաճարը:






