Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Գլուխ 12
Զարմայր (մ.թ.ա. 1194-1180)

Ամենազարմանալի համընկնումներից մեկը, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և տարածաշրջանի այսպես կոչված «համընդհանուր ընդունված» պատմության հետ, դա Չամչյանի նշած Զարմայրի գահակալության տարիներն են: Պատմահայրը ուղղակիորեն նշում է, որ Զարմայրը, մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել է այդ պատերազմի ժամանակ: «Զարմայր. սա Տևտամոսից1 օգնական ուղարկվեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելենացոց քաջերից»2,- հայտնում է Պատմահայրը և ավելացնում. «… և մեր Զարմայրը, որ ասորեստանցինրին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելենացոց քաջերից վիրավորվելով մեռնում է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից»3:
Տրոյական պատերազմն ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում է մ.թ.ա. XII դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը, վերադառնալով ավանդական տեսակետին, ավելի կոնկրետացնում է համապատասխանաբար մ.թ.ա. 1190-1180 և մ.թ.ա. 1180 թվականներին4: Այս տեսակետի ամենածանրակշիռ հիմնավորումներից մեկն այն է, որ Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա II-ը, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 1190 թ-ին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրանից հետո Խեթական թագավորությունը տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից: Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա. 1190 թ-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված «Ծովի ժողովուրդներ»-ի (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն)
_________________________
1 Բացառված չէ, որ ի դեմս «Տևտամոս»-ի մենք գործ ունենք Ասորեստանի հերթական արքա Նինուրտա-ապիլ-էկուլայի (մ.թ.ա. 1192-1180) հետ: Իրոք, եթե Մարական թագավորության արքա Ուվախշատրայի անունը հույները մեզ են փոխանցում անճանաչելիության աստիճան աղավաղված տեսքով («Կիաքսար»), իսկ հայկական պատմական ավանդույթն էլ այս արքային գիտի որպես «(Վ)Արբակես, ապա ինչու հանկարծ ակնհայտորեն «խոսող անուն» ունեցող Նինուրտա-ապիլ-էկուլան չի կարող դառնալ «Տևտամոս»: Հարկ է ավելացնել նաև, որ մ.թ.ա. XII դարի սկզբում Բաբելոնի ու Եգիպտոսի անկման ֆոնին Ասորեստանը Մերձավոր Արևելքում լրջագույն պայքար էր մղում գերիշխանության համար և մեծապես շահագրգռված էր «Ծովի ժողովուրդներ»-ի դեմ պայքարով:
2 Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19:
3 Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 32:
4 Ինչպես հայտնվում է ԱՄՆ գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքէջում, Նյու-Յորքի Ռոկֆելերյան համալսարանի դասախոս Մարչելո Մանյասկոն և «Լա-Պլատա» աստղադիտարանի աշխատակից Կոնստանտինո Բայկոուզիսը կարողացել են հաշվարկել Ոդիսևսի վերադարձի տարեթիվը Իթաքա և եկել են եզրակացության, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1178 թվականին (տես` http://grani.ru/Society/Science/m.138086.html): Այսպիսով պարզ է դառնում, որ Տրոյան ընկել է մ.թ.ա. 1180 թ-ին, իսկ Ոդիսևսի «Ոդիսական»-ը տեղի է ունեցել լիովին ողջամիտ ժամկետում` երկու տարում:
46
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

մասայական ու չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք, ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ի (մ.թ.ա. 1184-1153) «Անալներ»-ի, կործանեցին Խեթական թագավորությունը և հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան: Այսպիսով Զարմայրի զոհվելու տարին ևս ճշգրիտ կերպով համընկնում է այն թվականի հետ, երբ ընկել է Տրոյան: Հետաքրքիր է նաև, որ ըստ Մխիթար Այրիվանցու Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ ընկավ Տրոյան, իսկ. «Հռոմեացիների վրա թագավորեց Էնեյոսը (Էնեյոս (մ.թ.ա. 1179-1176) – Մ.Հ.)»1:
Սակայն հետազոտողների համար իրենից միշտ էլ իրենից որոշակի հանելուկ է ներկայացրել Մովսես Խորենացու հաղորդումն այն մասին, որ Արմենիի արքա Զարմայրը մարտնչել է Տրոյայի պատերի տակ... ղեկավարելով այդ թվում նաև եթովպիացիներից կազմված բանակը2: Այն որ Տրոյայի պաշտպանությանը մասնակցել են «արիմներ»-ը3 Կիլիկիայից, փաստ է4, այն մասին, որ Զարմայրի հետ եղել են նաև Հայ ռազմիկներ - ուղղակիորեն տեղեկացնում է Խորենացին, բայց... այնուհանդերձ, ի՞նչ եթովպիացիներ: Բանն այն է, որ եթե խոսքը գոնե եգիպտացիների մասին լիներ, էլի կարելի էր որոշակի վերապահումներով համաձայնել, բայց չէ՞ որ Եթովպիան Եգիպտոսից էլ հեռու է և այն երբեք էլ չի մասնակցել Եգիպտոսից հյուսիս գտնվող այլ երկրների գործերին: Կարելի է նույնիսկ փաստել, որ, կոպիտ ասած, Եթովպիան գործ ուներ միայն Եգիպտոսի հետ, իսկ Եգիպտոսից զատ էլ ոչ-ոք այլևս մեծ հաշվով չգիտեր Եթովպիայի մասին: Ակնհայտ է, որ այստեղ պետք է լինի որևէ այլ բացատրություն: Թույլ տանք մեզ կարծել, որ ստորև շարադրվածը գործնականում բացահայտում է «եթովպական առեղծված»-ը` լույս սփռելով մեր պատմության ամենաանբացատրելի հանելուկներից մեկի վրա:

Համաձայն Ա. Ի. Իվանչիկի, Տրոյական պատերազմի ժամանակ հիշատակվող «եթովպացիներ»-ը իրականում որևէ կապ չունեն Եգիպտոսից հարավ բնակվող եթովպացիների հետ, իսկ Իլիականում էլ չեն հիշատակվում
_________________________
1 Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869:
2 Համարձակություն ենք վերցնում մեզ վրա պնդել, որ սույն առեղծվածի բացատրությունը առաջինն իրականացնում ենք հենց մենք:
3 Մասնագետները գրեթե միակարծիք են, որ արիմները բնակվելիս են եղել Կիլիկիայում (տես` http://www.antiquitas.ru/arimy-arimi/): Արիմներին առաջինը հայերի հետ ուղղակիորեն կապեց Ի. Մարկվարտը: Կարծում ենք, որ «Արիմ» անվանումը ուղղակիորեն կապված է «Արմեն» անվանման հետ: Այսպես, «Արմա(ե)ն» տերմինը բառացիորեն նշանակում է «արիական մարդ»: "mаn" բառը առաջացել է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz («մարդ») բառից, որը «մարդ» բառի ամենահին կիրառություններից մեկն է և հանդիպում է հնդեվրոպական լեգենդար «Manu» կերպարի տեսքով: Տերմինը կարելի է համեմատել օրինակ սանսկրիկտյան բառապաշարի կամ չեխական "mu" («մարդ, «տղամարդ») տերմինի հետ: Ավելացնենք, որ հին հայերենում եղել է տղամարդու «Մանվազ» անունը, որը և ամենայն հավանականությամբ հանդիսանում է պրոտո-գերմանական (արիական) *mannaz կամ *manwaz («մարդ») հիմքը: Այստեղ ավելորդ չէ հիշել նաև Մովսես Խորենացու կողմից հիշատակվող «Մանվազին, որը Հայկ Նահապետի սերնդից էր» (Գիրք 1, գլուխ 12):
4 Տես` Իլիական, Բեոտիա, երգ II, տողեր 780-784:
47
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

որպես սևամորթներ1: Ավելին, ոչ միայն «եթովպ» բառն է հին հուներենում ունեցել «թխամաշկ» իմաստը, այլև «եթովպացի» հասկացությունը մինչև VI դարը ընդհանրապես չի ունեցել «սևամորթ» իմաստը և նրա տակ երբեք էլ նկատի չեն ունեցել բուն Եթովպիայի բնակիչներին: Օրինակ, Հիսիոդիոսի մոտ «եթովպացիներ»-ը առանձնացված են «սևամորթներից»[10]: Միայն VI դարից հետո է այդ բառը աստիճանաբար ձեռք բերել «ներկայիս եթովպացի» կամ «սևամորթ» իմաստը:
Հատկանշական է, սակայն, որ երբ նյութը ուսումնասիրում ենք ավելի խորությամբ, ի հայտ են գալիս նորանոր և ավելի հետաքրքիր մանրամասներ:
Այսպես, հին հույները համոզված էին, որ «եթողվպացիներ»-ը բնակվում էին ոչ թե հարավում, այլ արևելքում: Օրինակ, Հերոդոտոսը, հստակորեն տարբերակելով հարավում գտնվող «եթովպացիներ»-ից, հայտնում է արևելքում բնակվող «եթովպացիներ»-ի մասին: Իրենց հերթին Փոքր Ասիայում հաստատված փռյուգացիները բավականին երկար ժամանակ ցույց էին տալիս այն ճանապարհը, որով «եթովպացիներ»-ի բանակը շարժվել է Տրոյային օգնության, ինչը ևս ուղղակիորեն վկայում է այն մասին, որ վերջինս, անցնելով Փոքր Ասիայով որպես միջանկյալ մի երկրով, Տրոյային է մոտեցել արևելքից: Ավելին, հունական պատմական ավանդույթում Տրոյական պատերազմի ժամանակ հիշատակվող և այդ պատերազմում էլ զոհված «եթովպացիներ»-ի առաջնորդը, որը ստացել է «Մեմնոն» անունը, բնութագրվում է որպես շատ գեղեցիկ մի տղամարդ, որին, համաձայն Դիոդորոս Սիկիլիացու, Ասորեստանի արքա «Տևտամոս»-ը ուղարկում է օգնության Տրոյային 10.000 «եթովպացիներ»-ից («թխամաշկեր»-ից) և 10.000 էլ ազգությունը չհստակեցված ռազմիկներից, ինչպես նաև 200 մարտակառքերից կազմված մի բավականին ազդու բանակով2: Նախորդ հեղինակից զատ այս մասին, թեև ավելի համառոտ, հայտնում է նաև Պլատոնը[3: Մեմնոնը Տրոյայի պատերի տակ քաջաբար մարտնչում է, բայց ի վերջո ընկնում է թեսալացիների պատրաստած դարանը և զոհվում: Այլ հեղինակներ այս պատմության վերջը փոխանցում են մի քիչ այլ կերպ և հայտնում են, որ Մեմնոնը սպանում է հունական դյուցազուն Անտիլոքին, բայց ինքը զոհվում է ոչ թե դարանում, այլ Աքիլլեսի հետ մենամարտում: Այս կարծիքին է օրինակ Կվինտուս Զմյուռնացին, որի հեղինակած մի պոեմի համաձայն Մեմնոնը սպանել է 3 աքայացու, բայց զոհվել է Աքիլլեսի դեմ մարտում4:
_________________________
1 Гесиод, Перечень женщин, фр.150 М.-У.
2 Դիոդորոս Սիկիլիացի, Գիրք 2, մաս 22:
3 Платон, Сочинения в четырех томах, СПб, 2005, с. 167 (http://www.plato.spbu.ru/TEXTS/PLATO/new/Platon3_2.pdf).
4 Квинт Смирнский. После Гомера II 666-679.
48
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Մեմնոնի մահից հետո Զևսը, տեսնելով Մեմնոնի մայր Հաոս1 աստվածուհու թափած անմխիթար արցունքերը իր զոհված որդու համար (հին հույները հավատում էին, որ վաղորդյան ցողը հենց այս աստվածուհու արցունքներն էին), վերակենդանացնում է Մեմնոնին և դարձնում նրան անմահ: Ընդ որում հետաքրքիր է, որ հենց միայն թեկուզ իր անվամբ սեփական հայականությունը մատնող Հաոս աստվածուհին Տիտանյանների ցեղից էր, որոնցից էր նաև մեր Հայկը: Այսինքն ստացվում է, որ Մեմնոնի առնվազն մայրը հայ էր: Բայց ոչ հայ չէին նաև Մեմնոնի հնարավոր հայերը: Այսպես, և Մեմնոնի «պաշտոնական» հոր` «արիմներ»-ի առաջնորդ Տիֆոնի, և Հաոսի երկար տարիների սիրեկան, մեր Հայկ Աղեղնաձիգին2 նույնացող Օրիոնի3 առկայությունը ցանկացած դեպքում վկայում են, որ Մեմնոնի հայրը ևս եղել է հայ:
Ընդ որում հատկանշական է, որ «Մեմնոն»-ը իրականում անուն չէ, այլ ընդամենը մի բառ է, որը թարգմանաբար նշանակում է. «Արևելքի տիրակալ»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արիական տերության գոյության շրջանում ողջ Մերձավոր և Միջին Արևելքը փաստացի գտնվում էր Հայկազունիների տիրապետության տակ, որոնք էլ ըստ երևույթին ավանդաբար պահպանել էին երբեմնի իրական քաղաքական նշանակություն ունեցած իրենց տիտղոսը, «Մեմնոն» անունը, որով Արմենիի տիրակալ և Հայկազունիների իրավահաջորդ Զարմայրը հայտնի է դարձել հույներին, ավելի քան բացատրելի է:
Եվ այսպես.
• «եթովպացի» տերմինը մինչև VI դարը իրականում հավասար էր «թխամաշկ» հասկացությանը,
• «Մեմնոն»-ը հատուկ անուն չէ և թարգամանաբր նշանակում է. «Արևելքի տիրակալ»,
• Զարմայրը գլխավորել է «թխամաշկեր»-ի բանակը,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը Հաոս աստվածուհու, այսինքն` հայուհու որդի էր,
• «թխամաշկեր»-ի առաջնորդի հայրության հնարավոր երկու թեկնածուներն էլ անխզելի կապ ունեին հայերի հետ,
• Հայկը հայերի գլխավոր աստվածն էր,
• Տիֆոնը «արիմներ»-ի առաջնորդն էր,
• Մեմնոնի «պաշտոնական» հայրը Տիֆոնն էր,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը շատ գեղեցիկ էր,
• հայերն ունեցել են ընդգծված գեղեցկության տեր արքա, որն աստվածացվել է,
_________________________
1 Այս աստվածուհու անունը բխեցվում է նախահնդեվրոպական h-aus-os արմատից:
2 Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека, Л. 1972, I 4, 4
3 Կարծում ենք, որ անունը ի սկզբանե ունեցել է «Արիան» ձևը և նշանակել է արիների (հայերի) գլխավոր աստծուն` Հայկ Աղեղնաձիգին:
49
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

• «թխամաշկեր»-ի առաջնորդը զոհվում է Տրոյայի պատերի տակ` Աքիլլեսի դեմ մենամարտում կամ թեսալացիների պատրաստած դարանում,
• Զարմայրը, ըստ ենթադրություն-ցանկության, զոհվել է Աքիլլեսի դեմ մենամարտում,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը վերակենդանանում է,
• հայերն ունեն մահացող և վերակենդանացող, ընդգծված գեղեցկության տեր աստված,
• «թխամաշկեր»-ի առաջնորդը իր բանակը Տրոյա է տարել Փոքր Ասիայով, սակայն, թեև Տրոյա է ժամանել արևելքից, բայց նա չի եկել Փռյուգիայից կամ Կապադովկիայից,
• Մեմնոնը մասնակցել է Տրոյայի պաշտպանությանը, ընդ որում այդ դերը ստանձնել է Ասորեստանի արքա «Տևտամոս»-ի հանձնարարությամբ,
• Զարմայրը մասնակցել է Տրոյայի պաշտպանությանը, ընդ որում այդ դերը ստանձնել է Ասորեստանի արքա «Տևտամոս»-ի հանձնարարությամբ:
Հաշվի առնելով այս ամենը, կարելի է գալ համարձակ հետևության, որ փաստորեն ոչ միայն Խորենացին է հայտնում Զարմայրի մասին, այլ նաև Տրոյական պատերազմին Արմենիի արքայի մասնակցության մասին հարուստ տեղեկություններ են տալիս նաև հունական աղբյուրները1: Պարզ է դառնում, որ Զարմայրը ևս, որը հաշվի առնելով «Ծովի ժողովուրդներ»-ի արշավանքի աննախադեպ չափերը, իր և ասորեստանցիների ուժերով օգնում էր Տրոյային, նպատակ ունենալով արգելակել ներխուժողների հնարավոր հետագա արշավանքը դեպի Հայաստան և Ասորեստան, զոհվել է հենց ճշգրիտ այն տարում, երբ ընկել է Տրոյան:
Այսպիսով Զարմայրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը ևս բոլոր ծանրակշիռ հիմքերը տալիս է ասելու, որ Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի կողմից փոխանցվող տվյալները չափազանց մոտ են ճշմարտությանը:
_________________________
1 Հատկանշական է, որ այս իրադարձություններում Հոմերոսը հայերին հիշատակում է ոչ թե որպես աքայացիների դաշնակիցներ, ինչը բնական կլիներ սպասել տխրահռչակ «Միգրացիոն տեսության» հիմնավորված լինելու դեպքում, այլ` որպես Տրոյայի պաշտպաններ ու Բալկանյան թերակղզուց ներխուժած աքայացիների հակառակորդներ:
50
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Գլուխ 13
Շավարշ II-ից մինչև Ամբակ II (մ.թ.ա. 1180-883)

Շավարշ II-ից մինչև Ամբակ II Հայկազունի արքաների մասին շատ բան հայտնի չէ: Հայկազունիների իշխանությունը Հայաստանում շարունակում էր կրել խորհդանշական բնույթ, իսկ առաջին դերերում, որպես հետնորդ քաղաքական ասպարեզից հեռացած Միտանիի և Հայա(սա)յի թագավորությունների, աստիճանաբար հայտնվում էր Արարատյան թագավորությունը: Այնուհանդերձ կարծում ենք, որ այստեղ ևս կարիք կա մի շարք պարզաբանումների:
Մխիթար Այրիվանցին, խոսելով Պերճի մասին1, հայտնում է, որ նա ապրեց Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավթի օրոք: Սակայն Միխիթար Այրիվանցու աշխատության այդ մասի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ նա, ի դեպ հիմնվելով Մովսես Խորենացու վրա, վերոհիշյալ Պերճի անվան տակ նույնացրել է երկու տարբեր անձնավորությունների` Պերճ I-ին (մ.թ.ա. 1137-1102) և նրա թոռ Պերճ II-ին (մ.թ.ա. 1075-1035): Ընդ որում հենց այս պատճառով էլ զգալով, որ այս «միացյալ Պերճ»-ը ինչ-որ «չափազանց շատ է ապրել»2, Այրիվանցին նրան կոչել է Երկարակյաց: Սակայն իրականությունը թվում է այլ է, քանզի ըստ Չամչյանի նախ Զարմայրից հետո թագավորել է Շավարշ II-ը, իսկ հետո` գոյություն են ունեցել «Պերճ» անունով երկու արքաներ` պապ և թոռ: Ակնհայտ է, որ խոսքը այստեղ վերաբերվում է Պերճ II-ին (մ.թ.ա. 1075-1035), որը թեև մի քանի տասնամյակ շուտ է թագավորել, քան Իսրայել-Հուդայի թագավորության արքա Դավիթը (մ.թ.ա. մոտ 1012-972), սակայն այս անգամ մեր հեղինակի խոսքերը պետք է հասկանալ այն իմաստով, որ նա նկատի ունի ժամանակակիցություն ոչ թե ըստ գահակալման տարիների, այլ ըստ երկու անձնավորությունների ապրած ժամանակի: Բանն այն է, որ մեր Պերճ II-ի թագավորության վերջին տարիները գրեթե համընկնում են դեռևս արքա չդարձած Դավթի կյանքի սկզբնական տարիների հետ (Դավիթը արքա դարձավ 20 տարեկանում` այսինքն ծնվել էր մ.թ.ա. մոտ 1032 թ-ին) և այստեղ «օրոք» խոսքը կրկին, իհարկե որոշակի վերապահումով, նկատի ունենալով ավելի շուտ «դարաշրջանային համընկնում»-ը, տեղին է:
Ասորեստանի արքա Թուկուլտի-Նինուրտա II-ը (մ.թ.ա. 890-884), մ.թ.ա. 885 թ-ին Տիգրիսի գետահովիտ-Ծոփքի սահման երթուղով իրականացնելով հերթական արշավանքը, մ.թ.ա. 885 թ-ի Ամիդի ճակատամարտում ընդհարվում է մի բանակի հետ, որի առաջնորդի անունը իր թողած արձանագրություններում նշում է որպես Ամբելա: Նույն Ամբելայի մասին հայտնում է նաև Ասորեստանի հաջորդ արքա Ասսուրնաձիրպալ II-ը (մ.թ.ա. 884-860) Նեմրութ-Կալախում գտնված տաճարի ավերակների վրա
_________________________
1 Մխիթար Այրիվանցի «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ 1869:
2 Խորենացին, ինչպես նաև Այրիվանցին չեն նշում Շավարշ II-ին (մ.թ.ա. 1180-1137) և նրանց մոտ «միացյալ Պերճը» անմիջապես հաջորդում է Զարմայրին (մ.թ.ա. 1194-1180), իսկ իրեն էլ, ըստ Խորենացու, հաջորդում է Արբունը (մ.թ.ա. 1102-1075):
51
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

թողած արձանագրության երկրորդ սյունակում` ճանաչելով նրան «Զաման»-ի (գուցե «Արմանի»-ի) արքա: Այս Ամբելան ևս կրկին զարմանալի ճշգրտությամբ համընկնում և անկասկած նույնանում է Արմենիում այդ ժամանակ ըստ Չամչյանի (Խորենացին նրան չի հիշատակում) իշխող Ամբակ II-ի հետ (մ.թ.ա. 910-883):
52
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Գլուխ 14
Կախպակից մինչև Փառնակ II (մ.թ.ա. 883-765)

Մ.թ.ա. IX դարում Արարատյան թագավորությունը, շնորհիվ տաղանդաշատ Արամ II-ի1 (մ.թ.ա. 883-840) վարած եռանդուն քաղաքականության, այնքան ամրապնդվեց, որ մի քանի տասնամյակ հետո նրա հաջորդները իրենց գերագահության տակ միավորեցին նաև Արմենիի թագավորությունն ու ստեղծեցին արդեն գրեթե ողջ Հայաստանն ընդգրկող հզոր և միացյալ մի թագավորություն, հայոց մի պետություն, որին հավասար, մասշտաբների տեսակետից, դեռևս չէր եղել Հայաստանում Արիական տերության ու Հայոց թագավորության փլուզումից հետո, և որը հաջորդ հարյուրամյակում պետք է ստեղծեր Հայկական Չորրորդ գերիշխանությունը: Արարատյան թագավորության կազմում Արմենիի միավորվելուց հետո Հայաստանում գերագահությունն արդեն նաև դե-յուրե անցավ Արարատյան գահակալներին, թեև Արմենիում շարունակում էին կառավարել Հայկազունիները: Վերջիններս, չհամակերպվելով այս փաստի հետ, հաճախ էին ընդվզում Արարատյան տիրակալների դեմ (մ.թ.ա. 771, 761, 751, 673, 656 թթ.):
Այսպիսով, այն բանից հետո, երբ լայնածավալ նվաճումներ սկսած և եռանդուն քաղաքականություն վարող Արարատյան թագավորության հզոր արքա Սարդուր II-ը (մ.թ.ա. 765-735) իր գահ բարձրանալուց անմիջապես հետո, օգտվելով Փառնակ II-ի մահից, վերջնականապես իր գերագահությունը հաստատեց նաև Արմենիում և այն մտցրեց Արարատյան թագավորության կազմի մեջ, պետք է դադարած համարել Արմենիի Հայկազունիների արքայացանկի հիշատակումը, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, թե տոհմը վերացել է (ուղղակի այն դադարել է արքայական տիտղոս կրել), և այն պետք է կրկին վերսկսած համարել մ.թ.ա. 673 թ-ից, երբ, չնայած Արարատյան թագավորության և Ասորեստանի արշավանքին, Արմենին Հսկայի (մ.թ.ա. 673-664) օրոք ձեռք բերեց անկախություն` վերջնականապես դուրս գալով Արարատյան թագավորության կազմից մ.թ.ա. 656 թ-ին: Այս թվականից սկսած տեղում իշխող Հայկազունիները կրկին սկսեցին կրել արքայական տիտղոսներ:
_________________________
1 Հայոց թագավորության նույն անունը կրող արքաներին տարբերակող հերթական համարների հարցը գրականության մեջ դեռևս միանշանակ լուծում չի ստացել: Տարբեր մասնագետներ առաջարկվում են տարբեր համակարգեր: Ընդ որում յուրաքանչյուր համակարգ, հիմք ընդունելով Հայոց թագավորության սկզբնավորման իր ժամանակը, սեփական ցուցակի մեջ մտցնում կամ հանում է որևէ մի արքայի: Տողերիս հեղինակը հիմք է ընդունել արքայի դե-ֆակտո համահայկական նշանակությունն ունենալը և ոչ միայն «դե-յուրե» այլ նաև ավելի շատ դե-ֆակտո «Հայոց թագավոր» լինելու հանգամանքը: Հարցին մոտենալով այս տեսանկյունից և հաշվի առնելով Արամ I Մեծի առկայությունը, կարծում ենք որ լիովին արդարացի ու հիմնավորված է համահայկական հերթական այս պետության արքա «Արամե»-ին կոչել Արամ II:
53
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Վերը նշված հանգամանքը, կարծում ենք, մեզ օգնում է լուսաբանել Հայոց հնագույն պատմության ամենամեծ հանելուկներից ևս մեկն ու պատասխանել այն հարցին, թե այդ ինչպե՞ս հանկարծ ստացվեց, որ Արարատյան թագավորության փայլուն ժամանակաշրջանը և նրա հզոր արքաները Մովսես Խորենացու երկում նույնիսկ ակնարկված էլ չեն: Այս կապակցությամբ կարծում ենք, որ խնդիրը դրված է քաղաքական հարթության վրա, որն էլ իր արտացոլումն է գտել պատմական երկերում:
Մ.թ.ա. IX դարում, երբ Արարատյան գահակալները սկսեցին հավակնել գերիշխանության համահայաստանյան մակարդակով, վերջիններս լուրջ հակասությունների մեջ մտան Արմենիում ժառանգաբար իշխել շարունակող Հայկազունիների հետ: Ճիշտ է, ինչպես արդեն ասվեց, մ.թ.ա. XVII դարի կեսերից սկսած Հայկազունիների գերագահությունը Հայաստանում մեծապես ձևական բնույթ էր կրում, բայց այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն պահպանվում էր և Արմենիի Հայկազունիները, ի տարբերություն նույն Մերովինգների, չէին համակերպվել իրավիճակի հետ ու միայն հարմար առիթի էին սպասում իր միասնականությունը կորցրած Հայոց թագավորությունը իրենց ղեկավարությամբ կրկին միավորելու համար: Սակայն սկզբում տեղի ունեցավ հակառակը և համահայաստանյան գերիշխանության ձգտող Արարատյան թագավորության գահակալները մ.թ.ա. 765 թ-ին ոչ միայն գործնականում հենց իրենք միավորեցին Հայաստանը, այլև` իրենց ուղղակի գերիշխանությունը տարածեցին նաև Արմենիի վրա: Արդեն ասվել է, թե ինչ աստիճան անհանդուրժող էին տրամադրությունները Արմենիում Արարատյան գահակալների նկատմամբ և պատահական չէ, որ այս թագավորությունը Արարատյան թագավորության կենտրոնական իշխանության դեմ ամենահամառ պայքար մղած թագավորությունների կամ իշխանությունների շարքում էր:
Իրավիճակը փոխվեց մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսին, երբ Արմենիի գահակալները, օգտվելով Արարատյան թագավորության գահակալների քաղաքական թուլությունից, ի վերջո կարողացան դե-ֆակտո վերականգնել իրենց գերագահությունը Հայաստանում, իսկ մ.թ.ա. 612 թ-ին էլ հասան այդ իրավունքի միջազգային ճանաչմանը1: Ակնհայտ է, սակայն, որ նույնիսկ դրանից հետո էլ Հայկազունիները չէին կարող թույլ տալ իրենց մոռանալ երկար դարեր տևած տոհմական թշնամությունը, մանավանդ որ քաղաքական տեսակետից ևս դա չէր կարող ճիշտ համարվել: Արդյունքում Արարատյան թագավորության գերագահության տարիները և նույնիսկ գահակալների հիշատակը ենթարկվեցին գիտակցական մոռացության, ինչն էլ իր արտացոլումը գտավ կրկին ամբողջովին Հայկազունիների հսկողության տակ վերադարձած պաշտոնական (մեհյանական) պատմագրությունում: Ընդ որում Արարատյան գահակալների և Արարատյան դարաշրջանի նկատմամբ ատելությունը Հայկազունիների մոտ ակնհայտորեն այնքան ուժեղ էր, որ
_________________________
1 Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 21:
54
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

վերջիններս խուսափեցին հենց նոր ավարտված դարաշրջանին նույնիսկ բացասական պատմական արտացոլում տալուց:
Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ հայոց գրավոր-մատենագիր պատմագրությունը հաջողությամբ «մոռացավ» սեփական պատմության կարևորագույն դարաշրջաններից մեկը1:
_________________________
1Հարկ է ավելացնել, որ այստեղ մենք գործ չունենք ինչ-որ մի ինքնին բացառիկ երևույթի հետ: Լրիվ նույն կերպ Սասանյանների պաշտոնական պատմագրությունը իր ժամանակին հաջողությամբ «մոռացավ» հետաքեմենյան հսկայական դարաշրջանը ու հատկապես Պարթևական երկարատև թագավորության գոյության փաստը (մ.թ.ա. 331 - մ.թ. 226 թվականներ):
55
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Գլուխ 15
Հսկայից մինչև Հրաչյա (մ.թ.ա. 673-590)

Մ.թ.ա. 656 թ-ին Հայկազունիները վերջնականապես անջատվեցին Արարատյան թագավորությունից, իսկ մ.թ.ա. 612 թ-ին էլ հասան նրան, որ Հայաստանի նկատմամբ դե-ֆակտո արդեն կես դար իրենց պատկանող գերագահությունը ստացավ նաև միջազգային կամ դե-յուրե ճանաչում: Արդյունքում Արմենին, դառնալով Արարատյան թագավորության քաղաքական հետնորդը, կրկին իր տիրապետության տակ միավորեց Հայաստանի մեծագույն մասը: Պատահական չէ, որ այս դեպքերից հետո ոչ ուշ, քան երկու տասնամյակ անց միջազգային հարաբերություններում «Արարատ կամ Արարատյան թագավորություն» հասկացությանը փոխարինում է «Արմենի(ա) կամ Արմենիայի թագավորություն» հասկացությունը1: Այս կապակցությամբ պետք է կրկին անդրադառնալ Միքայել Չամչյանի բերած Հայկազունիների արքայացանկին:
Ուշադիր ուսումնասիրությունը այս անգամ մեզ բերում է հետևության, որ այստեղ Չամչյանը առաջին անգամ որոշակիորեն սխալվել է: Մասնավորապես, Հսկան և նրա որդի Պարույր Հսկայորդին Միքայել Չամչյանի մոտ տեղավորված են մ.թ.ա. 765-700 թ-երին, որից հետո առաջ են բերված նաև Արմենիի հաջորդ գահակալների կառավարման տարիները: Սակայն անառարկելի է, որ Պարույր Հսկայորդին (մ.թ.ա. 656-612)2 ըստ Մովսես Խորենացու մասնակցել է Նինվեի գրավմանը, ինչը տեղի է ունեցել մ.թ.ա. 612 թ-ին3:
Չամչյանի մասամբ սխալվելը իմ կարծիքով բացատրվում է նրանով, որ վաստակաշատ մխիթարիստին հայտնի չի եղել վերևում արդեն իսկ քննարկված պատճառներով Արարատյան թագավորության «մոռացված» լինելու հանգամանքը և նրա թվացել է, թե Հայկազունիները գերագահության իրավունքով շարունակել են իշխել Հայաստանում անընդհատ: Սակայն Չամչյանը կամ այն աղբյուրը, որից նա օգտվել է, հաշվի չեն առել, որ նախ Հայկազունիները քննարկվող ժամանակաշրջանում դե-ֆակտո իշխել են Հայաստանի միայն մի մասում (Արմենիում), և հետո` որ նրանց արքայական իշխանությունը, ինչպես արդեն ասվեց, Փառնակ II-ի (մ.թ.ա. 805-765) մահից հետո վերացել է 92 տարով:
_________________________
1 Աստվածաշունչ, Երեմիա, գլուխ 51, մաս 27: Ինչպես և նախորդ օրինակում, նույն տերմինը, որպես փոխարինող «Արարատ» տերմինին, հանդիպում է նաև Բեհիստունյան արձանագրությունում:
2 Մ.թ.ա. 664-656 թվականներին Արմենին մի վերջին անգամ ենթարկվեց Արարատյան թագավորությանը և այստեղ իշխեց Անդարի զորավարը:
3 Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 21:
56
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Այսպիսով, հաշվի առնելով Հայկազունիների կողմից համահայաստանյան գերիշխանության դե-յուրե կորստի ժամանակաշրջանը, հիմք ընդունելով Արմենիի կողմից կրկին անկախության նվաճման տարեթիվն ու հաշվելով Հայկազունի հերթական արքաների իշխելու թվականները ըստ Չամչյանի փոխանցած փաստացի տարիների` պարզվում է, որ ամեն ինչ կրկին իր տեղն է գտնում համաշխարհային-պատմական իրադարձությունների ֆոնին:

Եվ այսպես, Հայկազունիների գահացանկը հիշյալ ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Հսկա (մ.թ.ա. 673-664)
2. Անդարի զորավար (մ.թ.ա.664-656)
3. Պարույր Հսկայորդի Հսկայի որդի (մ.թ.ա. 656-612)
4. Հրաչյա որդի (մ.թ.ա. 612-590)

Համաձայն Մովսես Խորենացու` Պարույր Հսկայորդին մասնակցել է Նինվեի գրավմանը, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 612 թ-ին: Ընդ որում ըստ Պատմահոր այս արքան ժամանակակիցն է եղել Մարական թագավորության արքա Կիաքսարին , ինչպես նաև Բաբելոնի արքա Նաբոպալասարին (մ.թ.ա. 626-605): Այսպիսով Պարույր Հսկայորդու գահակալման տարիները կրկին լիովին համապատասխանում են Ասորեստանի անկման հետ կապված իրադարձություններին: Հատկանշական է, որ նույն իրավիճակն է նաև Արմենիի հաջորդ արքայի` Հրաչյայի, պարագայում, որը ժամանակակիցն է Բաբելոնի արքա Նաբուգոդոնասորին (մ.թ.ա. 605-556)1:
_________________________
1 Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 22:
57
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Գլուխ 16
Փառնվազ II-ից մինչև Վահե (մ.թ.ա. 590-331)

Դատելով ըստ ամենայնի` Փառնվազ II-ից մինչև Հայկակ II-ը ներառյալ Արմենիում 21 տարով (մ.թ.ա. 590-569) հաստատվել է խառն ու անկայուն վիճակ, երբ երկրի տարբեր մասերում միաժամանակ իշխել են մի քանի արքաներ: Անուղղակի կերպով այս հետևությունը կարող են հաստատել օրինակ Քսենոֆոնի տեղեկությունները, ըստ որի Երվանդ I Սակավակյացի (մ.թ.ա. 569 - մոտ 552, 565 - մոտ 552` ձևականորեն1) իշխանությունը հիմնականում տարածվում էր միայն Հայոց թագավորության հարավային շրջանների վրա2: Կարծում ենք, որ Փառնվազ II-ը (մ.թ.ա. 590-569` մի մասում), Պաճույճը (մ.թ.ա. 590-577` մի մասում), Կոռնակը (մ.թ.ա. 590-535` մի մասում), Փավոսը (մ.թ.ա. 590-582` մի մասում) և Հայկակ II-ը (մ.թ.ա. 590-554` մի մասում) այս կամ այն պատճառով գահակալել են միմյանց զուգահեռ կամ էլ առնվազն գոնե ձևականորեն հավակնել են Հայոց թագավորության գահին: Իհարկե, ընդունում ենք, որ այս ամենը, հիմք ունենալով ընդամենը միայն Քսենոֆոնի մի քանի ակնարկները, մեծապես մնում է ենթադրության մակարդակին, սակայն այլ բավարար բացատրություն առայժմ չկա, քանի որ հաստատ են և Հրաչյայի (մ.թ.ա. 612-590) գահակալության ավարտի, և Երվանդ I Սակավակյացի գահակալության սկզբի տարիները:
Երվանդ I Սակավակյացի և Տիգրան I-ի (մ.թ.ա. 569-565` գահակից, 565-522) գահակալման տարիները ևս լիովին համապատասխանում են այլ աղբյուրներից հայտնի իր ժամանակի քաղաքական իրադարձությունների պատկերին: Մասնավորապես, Քսենոֆոնի կողմից «Կյուրոպեդիա»-ում հայտնվող տվյալները իրենց լիակատար հաստատումն են ստանում և Մովսես Խորենացու կողմից հայտնված տեղեկություններով, և Միքայել Չամչյանի կողմից նշվող գահակալման տարիներով: Խնդիրը բավականին քննարկված է ու երևի թե այստեղ կարիք էլ չկա այն ենթարկել առանձնահատուկ վերլուծության3: Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ թերևս միայն «Երվանդունիների հիմնխանդրին»:
Ընդունված է կարծել, որ մ.թ.ա. VI դարի կեսերից սկսած Հայոց թագավորությունում իշխանության է եկել մի տոհմ, որն անվանել է «Երվանդունիներ» անունով: Այս պնդումը, սակայն, իր հիմքում ունի թերւս միայն հայտնի հաղորդումը Երվանդ I Սակավակյացի տիրապետության մասին և հիմնված է այս արքայի զուտ անվան վրա: Սակայն միայն
_________________________
1 Հաշվի առնելով մ.թ.ա. 565 թ-ով թվագրվող Կյուրոսի արշավանքը դեպի Հայաստան և այդ ընթացքում Տիգրանի ակտիվ դերակատարությունը` կարելի է ենթադրել, որ հոր թագավորության վերջին տարիներին Տիգրանը եղել է նրա գահակիցը:
2 Քսենոֆոն «Կյուրոպեդիա, Երևան, 2000, գիրք 3:
3 Քսենոֆոն «Կյուրոպեդիա, Երևան, 2000:
58
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

հանգամանքը հիմք ընդունելով հետևություններ անել անձի տոհմական պատկանելիության մասին սխալ է: Օրինակ, Ֆրանսիայում տիրել են «Լյուդովիկոս» («Լուի») անունով 18 արքաներ, որոնք, սակայն, պատկանել են արքայական չորս տարբեր գահատոհմերի: Այսինքն զուտ «Երվանդ» անունով արքայի առկայության պարագայում խոսել գահատոհմի փոփոխության մասին կարծում ենք հիմնավոր չէ և այս պարագայում Խորենացու տեղեկությունները այն մասին, որ Հայոց թագավորությունում շարունակել են իշխել Հայկազունիները, կրկին արժանահավատ են:
Կարելի է կարծել, որ, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 521 թ-ին Արմենիի թագավորությունը բաժանվեց երեք մասի և Հայկազունիների գլխավորած Մեծ Հայքի թագավորությունից զատ առաջացան նաև արդեն որպես սատրապություններ հանդես եկող Փոքր Հայքն ու Կիլիկիան, իսկ Մեծ Հայքի թագավորությունն էլ Մարաստանի ու Պարսից թագավորությունների հետ միասին կազմեց Աքեմենյանների տերության հենասյունները ներկայացնող Արիական եռադաշինքը1, Փոքր Հայքում շարունակեցին իշխել այն անձիք, որոնք իրականում եղել են սատրապներ և հաճախ սխալմամբ համարվել են իշխած ողջ Հայաստանում (Հիդարնես I (մ.թ.ա. 519 - մոտ 500), Հիդարնես II (մ.թ.ա. մոտ 500-460), Հիդարնես III (մ.թ.ա. մոտ 460-430), Արտաշիր (մ.թ.ա. մոտ 430 - ուղ. 404), Երվանդ (մ.թ.ա. 404-360), Դարեհ Կոդոմանոս (մ.թ.ա. 360-337), Միթրդատ (մ.թ.ա. 337-331, մ.թ.ա. 331 - մոտ 325` Փոքր Հայքի արքա)), իսկ Մեծ Հայքում իշխանությունը շարունակեց պատկանել Հայկազունիներին:
Վերջում ավելացնենք միայն, որ իրենց լիովին հիմնավորված տեղերում են նաև և որպես Վիշապաքաղ հայտնի Հայոց արքա Վահագնը (մ.թ.ա. 522-493), և վերջին Հայկազունի արքա Վահեն (մ.թ.ա. 351-331): Վահագն արքան հայտնի է ամենից առաջ որպես ռազմի և քաջության աստվածացված մի կերպար, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, հաշվի առնելով, որ հենց այս արքայի օրոք ընթացավ Բեհիստունյան արձանագրությունում իր արտացոլումը գտած Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520): Այս պատերազմի հիմնական իրադարձությունները գրականության մեջ լայնորեն քննարկված են այդ թվում նաև տողերիս հեղինակի կողմից1 և այստեղ կարիք չկա դրանց նորից անդրադառնալու: Ավելացնենք միայն, որ ժամանակակիցների վրա հսկայական տպավորություն թողած հենց այս իրադարձությունները հիմք հանդիսացան քաջարի այս արքայի աստվածացման համար, ընդ որում աստվածացման` հենց «ռազմական ուղղվածությամբ»:
Ինչ վերաբերվում Վահեին, որի գահակալման ժամկետը, ըստ Միքայել Չամչյանի, վերջանում է մ.թ.ա. 331 թ-ին, ապա ամեն ինչ կրկին իր ճշգրիտ հաստատումն է ստանում և վերջնականապես հաստատում է և
_________________________
1 Մանրամասն տես` Օհանյան Մ. Ս., Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքը և Հայաստանը, Երևան, 2003:
2 Տես` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 4, Երևան, 2007, էջ 20-21:
59
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37135
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Первая книга Хоренаци и забытый царский род...

Сообщение Lion »

Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի արտահայտած դիրքորոշումների հիմնավորվածությունը. հենց մ.թ.ա. 331 թ-ին էր, որ, համաձան Մովսես Խորենացու, Վահե արքան ընկավ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ տրված ճակատամարտերից մեկում1, որից հետո Հայկազունիների տոհմը սպառվեց և Մեծ Հայքի արքա հռչակվեց Գավգամելայի ճակատամարտում աչքի ընկած Երվանդը` Երվանդ II-ը (մ.թ.ա. 331 - մոտ 323)` Երվանդունիների արքայական գահատոհմի իրական հիմնադիրը2:
_________________________
1 Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 31: Այս կապակցությամբ արտահայտվել են տարբեր կարծիքներ և մասնավորապես մատնանշվել է Իսոսի ճակատամարտը, որոնք, սակայն, քննարկվող թեմայի տեսանկյունից էական չեն: Մեր կարծիքով Հայկազունի վերջին արքան զոհվել է մ.թ.ա. 331 թ-ի հոկտեմբերի 1-ի Գավգամելայի ճակատամարտում:
2 Գահատոհմը զբաղեցրել է Մեծ Հայքի թագավորության գահը մ.թ.ա. 331 - մոտ 247 և 212-201 թվականներին:
60
Приходите в мой дом...
Закрыто