Айказуни: Забытий царский род...

Gitunik
Сообщения: 6103
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Gitunik »

Զարմայր Հայկազունու մասին ես գիտէի,որ մասնակցել է Թրոյաի ճակատամարտին ,բայց աղբյուրը չեմ հիշում որտեղից է՞ վերցված։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Հիմնականում՝ Խորենացի: Տես վերևում բերված հղումներով:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Поселением дальше на запад, уничтоженным пожаром в начале двенадцатого столетия до нашей эры, оказалась Троя, если более строго — Троя VIIA, расположенная на западном побережье Анатолии. Хотя Карл Блеген, археолог из университета Цинциннати, датировал ее гибель приблизительно 1250 годом до нашей эры, сегодня эта датировка исправлена на 1190–1180 годы до нашей эры — усилиями Пенелопы Маунтджой, известного эксперта по микенской керамике.

Эрик Клайн
1177 год до н. э: Год, когда
пала цивилизация
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6103
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Свободное общение о разном

Сообщение Gitunik »

Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Изображение
Ара II Кардос (1743-1725 д.н.э.) перед битвой в Корчайке.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7024
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Воин301 »

Ենթադրում եմ, որ Մովսես Խորենացին համարում էր Վանի թագավորության շրջանը ասորիների հպատակ լինելու շրջան այն պատճառով, որ նրա սկզբնաղբյուրը եղել է ասորի Մար Աբաս Կատինը, որը չի փոխանցել հայ-ասորական հակամարտության պատմությունը և կարծես թե փոխանցել է լռիվ հակառակ տեսքով՝ համարելով հայոց այդ պատմության շրջանը ասորիներին ենթակայության շրջան։ Հենց այս պատճառով է Խորենացին բաց թողնում այդ շրջանը և շարունակու իր պատմությունը այն պահից, երբ հայ-ասորական հակամարտությունը մարել էր, ի օգուտ հայերի հաղթանակին։ Քրիստոնեության մուտքից հետո Վանի թագավորության արձանագրությունները համարել են ասորական, քանի որ նրանք նման էին ասորականներին, իսկ այդ սեպերի գիտակներ կարծես թե էլ չկային, և այդ իսկ պատճառով չեն վերացրել, ինչպես նաև չեն վերացրել ցանկացած օտարալեզու այլ արձանագրություն, բայց, ավաղ, չկա գեթ մեկ պահպանված հայկական արձանագրություն, չնայած հայկական գրի առկայությունը այդ շրջանում դժվար է վիճարկել։

Եվ այսպես, իմ ոչ մասնագիտական կարծիքով Մովսես Խորնեցին Վանի թագավորության շրջանը համարել է ասորիների հպատակության շրջան և չի ավանդել մեզ այդ դարաշրջանի պատմությունը, քանի որ իր սկզբնաղբյուրը կեղծել է այդ ժամանակաշրջանը ի օգուտ իր ազգի, հետագայում էլ հիմք ընդունելով դա և նմանեցնելով հայերեն սեպագիրը ասորերենին չեն վերացրեն այդ արձանագրությունները։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Ինչ որ իմաստով այո: Իմ մոտեցումը.

Իրոք, Հայոց հնագույն պատմության ամենամեծ հանելուկներից մեկն այն է, թե այդ ինչպե՞ս հանկարծ ստացվեց, որ Արարատյան թագավորության փայլուն ժամանակաշրջանը և նրա հզոր արքաները Մովսես Խորենացու երկում նույնիսկ ակնարկված էլ չեն: Այս կապակցությամբ կարծում ենք, որ խնդիրը դրված է քաղաքական հարթության վրա, որն էլ իր արտացոլումն է գտել պատմական երկերում:
Այսպես, արդեն ասվեց, որ, երբ մ.թ.ա. IX դարի վերջում Արարատյան գահակալները սկսեցին համահայաստանյան մակարդակով գերիշխանության հավակնել, վերջիններս լուրջ հակասությունների մեջ մտան Արմենիի թագավորությունում նույն այդ ժամանակ դեռևս ժառանգաբար իշխել շարունակող Հայկազունիների հետ: Ճիշտ է, ինչպես արդեն ասվեց, մ.թ.ա. XVII դարի կեսերից սկսած Հայկազունիների գերագահությունը Հայաստանում մեծապես ձևական բնույթ էր կրում, բայց այնուհանդերձ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն պահպանվում էր և Արմենիի Հայկազունիները չէին համակերպվել իրավիճակի հետ ու միայն հարմար առիթի էին սպասում իր միասնականությունը կորցրած Հայոց թագավորությունը իրենց ղեկավարությամբ կրկին միավորելու համար: Սկզբում, սակայն, տեղի ունեցավ հակառակը և համահայաստանյան գերիշխանության ձգտող Արարատյան թագավորության գահակալները մ.թ.ա. 765 թվականին ոչ միայն գործնականում հենց իրենք միավորեցին Հայաստանը, այլև` իրենց ուղղակի գերիշխանությունը տարածեցին նաև Արմենիի թագավորության վրա: Արդեն ասվեց, թե ինչ աստիճան անհանդուրժող էին տրամադրությունները Արմենիում Արարատյան գահակալների նկատմամբ և պատահական չէ, որ այս թագավորությունը Արարատյան թագավորության կենտրոնական իշխանության դեմ ամենահամառ պայքար մղած թագավորությունների կամ իշխանությունների շարքում էր:
Իրավիճակը փոխվեց, սակայն, մ.թ.ա. VII դարի երկրորդ քառորդում, երբ Արմենիի գահակալները, օգտվելով Արարատյան թագավորության գահակալների քաղաքական թուլությունից, ի վերջո կարողացան փաստացի վերականգնել իրենց գերագահությունը Հայաստանում, իսկ մ.թ.ա. 612 թվականին էլ հասան այդ իրավունքի միջազգային ճանաչմանը: Ակնհայտ է, սակայն, որ նույնիսկ դրանից հետո էլ Հայկազունիները չէին կարող իրենց թույլ տալ մոռանալ երկար դարեր տևած տոհմական թշնամությունը, մանավանդ, որ քաղաքական տեսակետից ևս դա չէր կարող ճիշտ համարվել: Արդյունքում Արարատյան թագավորության գերագահության տարիները և նույնիսկ գահակալների հիշատակը ենթարկվեցին գիտակցական մոռացության, ինչն էլ իր արտացոլումը գտավ կրկին ամբողջովին Հայկազունիների հսկողության տակ վերադարձած պաշտոնական կամ մեհյանական պատմագրությունում, ընդ որում Արարատյան գահակալների և Արարատյան դարաշրջանի նկատմամբ ատելությունը Հայկազունիների մոտ ակնհայտորեն այնքան ուժեղ էր, որ վերջիններս խուսափեցին հենց նոր ավարտված դարաշրջանին նույնիսկ բացասական պատմական արտացոլում տալուց: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ հայոց գրավոր-մատենագիր պատմագրությունը հաջողությամբ «մոռացավ» սեփական պատմության կարևորագույն դարաշրջաններից մեկը:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7024
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Воин301 »

Ես այլ կարծիքի եմ, Մհեր ջան, իմ կարծիքով իրականում Հայաստանում միշտ էլ իշխել է Հայկազունիների այս կամ այն ճյուղը, մենք գիտենք որ բազում տոհմեր սերում են Հայկ Նահապետից, բացառված չէ, որ Վանի թագավորներն էլ էին սերում Հայկ Նահապետից։ Այն որ Վանի թագավորների մասին Մովսես Խորենացին ոչինչ չի ավանդում և, ավելին, համարում է այդ դարաշրջանը ասորիներին ենթակայության շրջան(եթե այս պահը սխալ ասեցի խնդրում եմ ուղղի) կապված է Մար Աբասի հետ, որը ասորի լինելով խեղաթյուրել է այս դարաշրջանը։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Ապեր, հեռու չեն մեր կարծիքներն իրարից: Այո, Հայկազունիներ միշտ եղել են, ուղղղակի մ.թ.ա. 2017-1561 թվականներին նրանք եղել են գերագահ, իսկ հետո ներկայացրել են Հինգ թագավորություններից մեկը՝ Արմենին՝ գերագահությունն ունենալով միայն խորհրդանշական մակարդակում: Մ.թ.ա. 612 թ-ից հետո գերագահությունը կրկին վերականգնվեց, ընդ որում այժմ այն չորս թագավորությունները չկային...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Հզոր արքա, որի մասին քչերը գիտեն, մեր անցյալի ՓԱՌԱՀԵՂ ՄԻ ՏԻՐԱԿԱԼ, որին, ցավոք, մեր ազգի «բարեկամները» վիպական են հռչակել՝ Արամ I Մեծ (մ.թ.ա. 1827-1769) - ուղղակի ԼՍԵՆՔ Մովսես Խորենացուն.
1.jpg
1.jpg (25.38 КБ) 17 просмотров
- Եվ որովհետև մեզ հաճելի թվաց քո հրամանով մեր հանձն առած նեղությունն ավելի մեծ բովանդակություն համարել, քան ուրիշներից առաջարկված ուրախություններն ու կերուխումը (այստեղ Պատմահայրը դիմում է իր երկի հովանավոր Սահակ Բագրատունուն – Մ.Հ) , ուստի համաձայնեցինք կարճառոտ մեջ բերել զրույցները Հայկյան Արամի վարած պատերազմների մասին: Սա, ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՎ, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես են օտարացեղ ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքի սահմանները կամ թե ինչպես են օտարները տիրում իր արյունակից հարազատների վրա:

Այս Արամը, ասորեստանցիներին և Նինվեին՝ Նինոսի (Ասորեստանի թագավորության արքա Էրիշում II-ի (մ.թ.ա. 1818-1813) – Մ.Հ.) տիրելուց քիչ տարիներ առաջ, շրջակա ազգերից նեղվելով, հավաքում է հարազատ, քաջ և աղեղնավոր մարդկանց մի բազմություն՝ մոտ հինգ բյուր մարդ, վարժ նիզակավոր շատ ուժեղ երիտասարդներ, հաջողակ ձեռքերով, սրտոտ ու հմուտ պատերազմող: Եվ ահա նա հանդիպեց Հայոց սահմանների մոտ գտնվող մարերի քաջերին, որոնց առաջնորդում էր մի ոմն ՆՅՈՒՔԱՐ ՄԱԴԵՍ` հպարտ և պատերազմասեր մի մարդ, ինչպես ցույց է տալիս նույն պատմագիրը: Դրանք, մի անգամ քուշանների նման ասպատակելով, սմբակներով ոտնակոխ արին Հայաստանի սահմանները և Մադեսը երկու տարի իրեն ենթարկեց Հայաստանը: Եվ ահա Արամը, արևը ծագելուց առաջ հանկարծակիորեն հարձակվելով Նյուքար Մադեսի վրա, կոտորեց նրա բազմաթիվ ամբոխը և իրեն՝ Նյուքարին էլ, որ Մադես էր կոչվում, ձերբակալ անելով բերեց Արմավիր, որտեղ պարսպի աշտարակի ծայրին, երկաթե ցից մխելով ճակատի մեջ, հրամայեց պատին վարսել՝ ի ցույց դնելով անցորդներին և բոլոր այնտեղ եկվորներին: Միաժամանակ նրա երկիրը՝ մինչև Զարասպ կոչված լեռը, ԻՐԵՆ ՀՊԱՏԱԿԵՑՆԵԼՈՎ՝ Արամը այն հարկատու դարձրեց՝ մինչև Նինոսի թագավորելն Ասորեստանի և Նինվեի վրա:

Նույն այս Արամը, արևելցիների հետ ճակատամարտը վերջացնելուց հետո, նույնպիսի զորությամբ շարժվում է Ասորեստանի կողմերը, այնտեղ ևս գտնում է ԲԱՐՇԱՄ անունով իր երկրի մի ուրիշ ոչնչացնող՝ հսկաների ցեղից, չորս բյուր սպառազեն հետևակներով և 5.000 հեծյալներով, որը, խիստ հարկերով սաստիկ նեղելով, անապատ էր դարձրել իր ողջ շրջակայքը: Արամը պատերազմելով ընդհարվում է նրա հետ, հալածում է նրան Կորդուքի միջով և շպրտում է Ասորեստանի դաշտը՝ շատերին կոտորելով, իսկ Բարշամն էլ, նրա զինակիցներին հանդիպելով, սպանվում է: Այս Բարշամին ասորիները երկար ժամանակ աստվածացրած պաշտում էին իր բազմաթիվ քաջագործությունների պատճառով: Արամը ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԴԱՇՏԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԳՐԱՎԵՑ և երկար ժամանակ հպատակության մեջ պահեց:

Իսկ ինչ քաջագործություններ, որ Արամը կատարեց Տիտանյանների դեմ արևմտյան կողմում, մենք դեռ պետք է պատմենք: Եվ այսպես, նա, առաջինի վրա չորս բյուր հետևակ և 2.000 հեծյալ զորքեր գումարելով, դեպի արևմուտք է շարժվում և հասնում է Կապադովկիայի կողմերը, մի տեղ, որ այժմ Կեսարիա է կոչվում, քանի որ նա արևելյան ու հարավային ազգերը նվաճել և հանձնել էր այս երկու ցեղերին՝ արևելքը Սիսակյաններին, իսկ Ասորեստանի կողմերը` Կադմոսի տան հաջորդներին: Նա այլևս ոչ մի տեղից կասկած չուներ, ուստի երկար ժամանակ մնաց արևմուտքում: Այստեղ նրան պատերազմով հանդիպում է ՏԻՏԱՆՅԱՆ ՊԱՅԱՊԻՍ ՔԱԱՂՅԱՆ, որ բռնացել էր երկու մեծամեծ ծովերի՝ Պոնտոսի և Օվկիանոսի միջև ընկած տարածությունը: Արամը, նրան ընդհարվելով, վանում և փախցնում է ասիական ծովի մի կղզի: Դրանից հետո նա, այնտեղ, երկրի վրա հսկելու համար, նա թողնում է իր ցեղից Մշակ անունով մեկին և մեկ բյուր զորք, իսկ ինքը վերադառնում է Հայաստան...


Ահա այսպես - հզոր արքա, հայրենասեր և հայրենանվեր տիրակալ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Айказуни...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Արա Գեղեցիկը...

Видео
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6103
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Gitunik »

Լավ ժամանակներ էր,ափսոս որ շատ Հայեր տեղեկացված չեն իրենց պատմությունից։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Հայկ Գասպարյանի մասին վերջին գրվածքումս հիշատակեցի մ.թ.ա. 1756 թ-ը և Դիալա գետի հովտում տեղի ունեցած այն մարտերի մասին, որին ՄԱՍՆԱԿՑԵԼ Է նաև Հայոց թագավորության օժանդակ զորաջոկատը: Մարդկանց հիմնավորեց այս ոչ այնքան անհայտ էպիզոդը և հատկապես դրա պատմականության հիմնավորումը: Մի քանի խոսք դրա մասին...

Հայկական Երկրորդ գերիշխանությունը ստեղծած Հայոց թագավորության արքա Արամ I Մեծի (մ.թ.ա. 1827-1769) մահից հետո նրան հաջորդեց իր որդին՝ մանկահասակ Արա I Գեղեցիկը (մ.թ.ա. 1769-1743): Այս ժամանակաշրջանի կապակցությամբ (Դիոդորոս Սիկիլացին («Պատմական գրադարան», գիրք 2, գլուխ 1) հայտնում է, որ. «Այնուհետև ՆԻՆՈՍԸ մեծ զորքով ներխուժեց Արմենիա և, մի շարք քաղաքներ ավերելուց հետո, կոտորեց տեղի բնակիչներին: Այս պատճառով նրանց թագավոր Բարզանեսը, տեսնելով, որ ինքն ի վիճակի չէ նրա դեմ կռվելու, առատ նվերներով դիմավորեց նրան և ասաց, որ ինքը կկատարի նրա բոլոր հրամանները: Այդ ժամանակ Նինոսը նրան մեծահոգաբար վերաբերվեց, համաձայնեց, որ նա տիրի Արմենիային և, մնալով որպես իր բարեկամը, ԻՐ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԶՈՐՔ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՂԱՐԿԻ»:

Այս հաղորդման մեջ հիշատակվող «Բարզանես»-ը, սակայն, ակնհայտորեն չի եղել թագավոր, այլ եղել է Արա I Գեղեցիկի խնամակալը: Ինչ վերաբերում է «Նինոսին», ապա ակնհայտ է, որ տվյալ ժամանակահատվածում գործող Ասորեստանի թագավորության արքան իրականում ամենևին էլ «Նինոս» անունը չէր կրում, քանզի մի կողմից, ըստ սեպագիր աղբյուրների, նման անունով արքա այդ ժամանակաշրջանում Ասորեստանում չի եղել, իսկ մյուս կողմից էլ պարզորեն երևում է այս անվան ծագումը Նինվե քաղաքի անունից: Այսինքն, «Նինոս»-ը իրականում ոչ թե հատուկ անուն է, այլ դա, պատկերավոր ասած, Ասորեստանի թագավորության մայրաքաղաք Նինվեում իշխող հերթական արքան է և դա նրա ՊԱՏՎԱՆՈՒՆՆ Է: Իրավիճակը նման է պարթևական արքաների պարագային և նրանց կրած «Արշակ» տիտղոս-պատվանվանը: Իր հերթին, համաձայն նույն Դիոդորոս Սիկիլիացու, «Նինոս»-ը, պայքարել է իր թագավորության արևելքում գտնվող լեռնականների դեմ, ինչը հաստատվում է սեպագրերից հայտնի այն տեղեկությունով, որ նույն այս ժամանակ Ասորեստանի թագավորության արքա Իշմեդագան I-ը (մ.թ.ա. 1781-1756) ծանր պատերազմներ է մղել Ներքին Զաբ և Դիալա գետերի հովիտներում: Հաշվի առնելով այս հանգամանքը` լիովին տրամաբանական է կարծել, որ որպես Շամիրամի ամուսին հանդես եկող հերթական «Նինոս»-ը իրականում ՀԵՆՑ ԻՇՄԵԴԱԳԱՆ I-Ն Է:

«Եվ ահա Նինոսը»,- շարունակում է խոսքը Դիոդորոս Սիկիլացին,- «առավել ևս հզորանալով, արշավեց ՄԱՐԱՍՏԱՆԻ ՎՐԱ: Այս երկրի թագավոր Փառնոսը նշանակալից զորքով դուրս եկավ նրա դեմ, բայց, պարտություն կրելով, իր զինվորների մեծ մասին կորցրեց, իսկ ինքը, իր յոթ որդիների և կնոջ հետ գերի վերցվելով, խաչ բարձրացվեց»: Նույն պատմիչի համաձայն՝ դրանից կարճ ժամանակ անց Ասորեստանի թագավորության արքան սպանվել է:

ԱՅՍՊԻՍՈՎ՝ Հայոց թագավորության օժանդակ զորաջոկատի այս գործողությունը կարող է հենց տեղադրվել մ.թ.ա. 1756 թ-ին՝ Իշմեդագան I-ի մահից քիչ առաջ:
1.jpg
1.jpg (88.9 КБ) 6 просмотров
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 36901
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айказуни: Забытий царский род...

Сообщение Lion »

Армяне и... Троянская война...

Видео
Приходите в мой дом...
Ответить