Айкидский календарь: Ей уже 4506 года

Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Հիանալի արդյունք, ուրախանում է Մեծ քուրմը և գնում է զեկուցելու Հայկազունի հերթական արքային իր այդ կարևոր հայտնագործության մասին: Ինչ անել, նստած մտածում են երկրի առաջին դեմքերը, Մեծ քուրմը օրացույցին ձեռք տալը համարում է սրբապղծության պես մի բան, դե իսկ Հայկազունի հերթական արքան էլ, ընդհանրապես, նույնիսկ տեսականորեն չի ուզում թույլ տալ այն բանը, որ իր հեռավոր, փառահեղ ու արդեն աստվածացված նախնու օրացույցում մի որէև բան փոխվի: Ի վերջո քաղաքական համապատասխան կամքի դրսևորման արդյունքում մ.թ.ա. մոտավորապես 2000 թվականներին ընդունվում է քաղաքական մի որոշում՝ օրացույցին, ամսանուններին և օրանուններին ձեռք չենք տալիս, իսկ խնդիրն էլ լուծում ենք այսպես.

- Ով ասաց, որ Նավասարդը պետք է միշտ լինի ամռանը կամ բերքահավաքից առաջ?,- հարց է բարձրացնում արքան:

Մեծ քուրմը զարմացած նայում է արքայի դեմքին, իսկ սա զարգացնում է միտքը.

- Թող Նավասարդյան խաղերը լինեն տարվա տարբեր մասերում, մեկ օր առաջ անցնելով, իսկ այն բանից հետո, երբ Աղեղնավորն էլ գիտի թե երբ, Նավասարդյան խաղերը կրկին կհամընկնեն ամռանը, մի բան կմտածենք:

Մեծ քուրմը, որ մինչ այդ թերհավատորեն արքային էր նայում, արագորեն մի քանի հաշվարկներ է անում և, լրացնելով արքային, ասում է.

- Տեր արքա, հենց նոր հաշվեցի, եթե այն անպետք Բելին սատկեցնելուց հետո ստեղծված վիճակին ձեռք չտանք, ապա Նավասարդը նորից շոգերին՝ աշնան հենց բերանին, կընկնի մոտ մի 1000 տարի հետո:

- Վերջ, որոշում ենք, թող լինի այդպես, Նավասարդը ամեն տարի կընկնի այն օրը, երբ Մեծ քուրմը որոշած կլինի, որ անցել է 365 արևամուտ:

- Հիանալի է, տեր արքա,- կարծես մի ծանր բեռ ուսերից գցած հավանություն է տալիս Մեծ քուրմը,- այդ մեկ տարվա շրջապտույտն էլ մենք կկոչենք Հայկյան շրջան:

Մեծ քուրմը, թողեց արքայական պալատը կարևորագույն մի խնդրին լուծում տված մարդու թեթևությամբ, բայց նրա մտքով իսկ չէր անցել, որ, թեև խնդրին մեծ հաշվով ու սկզբունքային լուծում էր տրվել, սակայն մեկ փոքրիկ թերություն ամեն դեպքում մնացել էր: Դե ինչ ասես, այն ժամանակ Մեծ քուրմը ոչ ձեռքի տակ համապատասխան միջոցներ ուներ, ոչ էլ կարող էր այնքան ճշգրիտ հաշվարկներ աներ, որ իմանար՝ իրականում տարում տոմարը ոչ թե մեկ օրվա տարբերություն էր տալիս, այլ՝ մի քիչ քիչ: Դե ինչ ասես, Մեծ Քուրմը <րոպե>, առավել ևս <վայրկյան> կոչվող երևույթների մասին գաղափար չուներ, թեև, ի արդարացումն նրան, կարող ենք ասել, որ այն ժամանակ այդ ամենի մասին գաղափար չուներ աշխարհում և ոչ մի մարդ:

Եվ այսպես, Մեծ քուրմը գործի մեջ է դնում իր ու արքայի որոշումը և կրկին սկսում են հոսել տարիներ, որոնք հետո դառնում են տասնամյակներ ու հարյուրամյակներ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Իսկ այժմ մոտենում ենք գլխավոր հարցին, ինչի համար այս ամենն ըստ էության գրվեց: Խնդիրը վայրկյաններով դիտարկելիս պարզվում է, որ Մեծ քուրմը իր հաշվարկներում սխալվել էր 674 վայրկյանի չափով՝ տիեզերական տարին Հայկյան տարուց տևում էր ոչ թե ուղիղ 6 ժամ, այսինքն՝ 21600 վայրկյան ավել, այլ դրանից 674 վայրկյան պակաս՝ 5 ժամ, 48 րոպե 46 վայրկյան կամ 20926 վայրկյան:

Վայրկյանների այս տարբերությունը, սակայն, երկար հազարամյակներ ոչ ոք ուղղակի չէր նկատում և, եթե տարվա կտրվածքով խնդիրը նկատվում էր եղանակների փոփոխության ու հողագործական աշխատանքների կտրվածքով, ապա օրվա մեջ 11 րոպե, 14 վայրկյանի պակաս լինելը ոչ ոք նույնիսկ տեսականորեն էլ չէր կարող նկատել: Արդյունքում ըստ Հայկական տոմարի օրը բաժանված էր 23 ժամի, այսինքն՝ մեր ժամի հետ համեմատած հայերի ժամը մի քիչ ավելի շատ րոպեներ ուներ իր մեջ, և ոչ ոք ուղղակի չէր կարող գլխի ընկնել, որ հետո՝ XX դարում, ամեն ինչ անչափ ճշգրտորեն կհաշվարկեն: Այսպիսով, եթե, ինչպես ասացինք, տարվա կտրվածքով ինչ որ բան կար, որի հետ կարելի էր օրերը համեմատել՝ եղանակը և հողագործական աշխատանքները, ապա օրվա կտրվածքով նման օրիենտիր չկար, ուղղակի եթե ժամացույց լիներ, կպարզվեր, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե: Այն ժամանակ, սակայն ոչ ոք չէր կարող գլխի ընկնել այդ նրբությունը:

Վերադառնալով Ալիշանին ասեմ, որ պատահաբար թե, ոչ, բայց չի սխալվել նաև նա ու սխալ է զուտ մեխանիկորեն վայրկյանները հաշվել ու նրան սխալ հանել: Իրականում, ինչպես արդեն ասվեց, եթե տարվա կտրվածքով ինչ որ բան կար, որի հետ կարելի էր օրերը համեմատել՝ եղանակը և հողագործական աշխատանքները, ապա օրվա կտրվածքով նման օրիենտիր չկար, այսինքն՝ հին հայերը 4 տարվա մեջ քառորդ օրվա պահը հանգիստ նկատել ու այն հաշվի առնելով առաջ էին անցել, սակայն չէին նկատել և ուղղակի չէին էլ կարող նկատել, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե կամ, այլ կերպ ասած, 365 օրերից մեջ է բաժանվում այն 11 րոպեն, 14 վայրկյանը, որ իրենք չէին նկատել: Արդյունքում Ալիշանը, ըստ երևույթին հաշվի առնելով նաև սա, ավելի իրապես կյանքի մոտ է վարվել, քան վարվում ենք մենք՝ նստած համակարգիչների ու հաշվողական մեքենաների առաջ և մեխանիկորեն գումարելով իրար վայրկյանները:

Կրկնում եմ՝ ողջ խնդիրը նրանում է, որ 4 տարվա կտրվածքով օրվա շարժը նկատվել է ու դրա արդյունքում կառուցվել է Հայկյան շրջան կոչվող երևույթը, սակայն տարվա օրվա կտրվածքով այն, որ 4 տարվա կտրվածքով օրերից մեկը գրեթե 44 րոպե պակաս է տևում, կամ, այլ հաշվարկով, 4 տարվա մեջ ամեն մի տարվա օրերից մեկը պակաս է մյուսներից մոտ 11 րոպե կամ, այլ կերպ ասած, 365 օրերից մեջ է բաժանվում այն 11 րոպեն, 14 վայրկյանը, որի մասին խոսվեց չեն նկատել ու երևի չէին էլ կարող նկատել: Այս սխալը, սակայն, ինչպես ասացի, ըստ էության չեզոքացավ այն բանով, որ քննարկվող ժամանակաշրջանում չկար ճշգրիտ ժամացույց և պակաս (կամ ավել, նայած ոնց նայես) 11 րոպե, 14 վայրկայնը ուղղակի <դուրս էր գրվում>՝ օրերից մեկի կամ, որ ավելի հավականական է՝ 365 օրերի վրա - այսքան բան :)
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Австралийское издание известного научно-популярного географического журнала “National Geographic” составило список самых древних обсерватории мира. Там и наш Карахундж...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »



Научно-популярный географический журнал National Geographic включил мегалитический комплекс Караундж, который называют "армянским Стоунхенджем", в список древнейших обсерваторий мира, передает "Новости-Армения".
"Сириус и Орион сияют над освещенными лунными камнями таинственного Караунджа. Он состоит из сотен вертикальных камней, расположенных в произвольном порядке", - написало издание.

Караундж или Зорац карер (Могучие камни") находится в трех тысячах милях к востоку от португальского Кромлеха, поблизости от Сисиана на юге Армении и состоит из 223 вертикально стоящих больших камней, весом до 10 тонн.
На территории комплекса на площади в 25 гектаров по определенной системе расположены несколько огромных камней треугольной формы, в которых проделаны специальные отверстия для телескопа. Некоторые ученые-археологи относят создание Караунджа к концу третьего тысячелетия до нашей эры, однако другие эксперты считают, что комплекс намного древнее и основан в пятом тысячелетии.

В отношении этого загадочного сооружения из камней академик Парис Геруни в 90-е годы прошлого века выдвинул сенсационную гипотезу, назвав его самой древней астрономической обсерваторией из всех обнаруженных на то время.
Отмечается, что в топ-лист National Geographic вошли также мексиканский Каньон Чако, потургальский Кромлех, греческие Метеоры, кенийский национальный парк Сибилой, иранская крепость Аламут, австралийский национальный парк Улуру-Ката Тьюта, калифорнийская долина Оуэнс.
Приходите в мой дом...
Vanakan
Сообщения: 2
Зарегистрирован: 27 дек 2016, 15:38

4500-ամյա տոմարի պատմության շուրջ

Сообщение Vanakan »

http://www.hayary.org/wph/?p=703

«Աշխարհաստեղծ» գաղափարական հակամարտության մասին պատմում է՝

1)Եգիպտացիների «Սեթ և Խոր» ավանդապատումը:

2)Աքքադի «Գիլգամաշի » ավանդապատումը:

3)Շումերի «Նիբուրու և Տիամատ», «Էնլիլ և Էնկի» ավանդապատումները:

4)Հնդկակական ավանդապատումներում Կրիշնայի և Բրահմայի «Աշխարհաստեղծ» ավանդապատումները:

5)Ասորական «Ահուրի» ավանդապաումը:

6)Եվրոպական «Ասերի և Վաների» ավանդապատումը:

7) Հուրրի-հեթական «Աշխարհաստեղծ» աստվածների չորս սերունդների ավանդապատումները :


1)Ըստ Ալեքսանդրիայի տոմարի աշխարհի արարման սկիզբը 5493 թվականի մաիսի 25-ին է:

2)Ըստ եգիպտական ավանդապատումների՝ մ.թ.առաջ 2782 թվականին, աշխարհի արարման պահից անցել էր 482 տարի, այսինքն՝ ըստ եգիպտական արեգակնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3264 թվականին:

3)Ըստ աքքադական լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համա պատասխանում է մ.թ. առաջ 4322 թվականին:

4)Ըստ հրեաների լուսնային տարեցույցի՝ «Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3761 թվականին:

5)Ըստ ասորական ավանդապատումների՝«Աշխարհի արարման» սկիզբը համապատասխանում է մ.թ. առաջ 3500 թվականին:

Խուսափելու համար ավելորդ հարցադրումներից, այստեղ տանք որոշակի պարզաբանում ,ասորական տոմարը ունի երկու մոտեցում պատմական և մերօրյա:

Պատմական, ասելով հասկանում ենք դիցաբանական արարման սկիզբը, որը համապատասխանում է մ.թ.առաջ 3500 թվականին:
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Vanakan

Приветствую Вас на форуме, надеюсь форум станет приятным местом Вашего времепровождения.

На счет Вашего поста, понятно, и как это относится к Айкидскому календарю?
Приходите в мой дом...
Vanakan
Сообщения: 2
Зарегистрирован: 27 дек 2016, 15:38

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Vanakan »

Սա թերի է և վաղուց հնացած
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Այո, մենք պետք է նոր համակարգ ձևավորենք...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Сегодня 11 августа, Навасард - начало Нового года по дохристианскому, доримскому, доэллинистическому армянскому календарю, наступает 4515 год. Память об этом календаре осталась по сей день и вот почему. Собственно, это день рождения Армянской Нации. В этот день Айк Наапет (Патриарх Айк) в ущелье на берегу озера Ван сразил стрелой вавилонского правителя, воплощение зла Бэла (Ваала) и мечом очертил границы Родины, передав ее в наследие потомкам. С того дня армяне называют себя hай, потомки Айка. Сегодня еще и день победы Добра над злом.

Re:public of Artsakh
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7031
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Воин301 »

Այսպիսով, եթե չկան տվյալներ ու փաստեր, որ հայոց նոր տարին սկսվել է ամառանը այլ ոչ թե գարնանը, և աստղագիտական դիտարկումենրը նաև հստակ ցուցում են, որ «Օրիոնը» երբևէ չի եղել ամառային արևադարձը սահմանող աստղատուն, ապա նմանատիպ որևէ ենթադրություն չի՛ կարող համարվել հիմնավորված: Ըստ Անանիա Շիրակացու, հայոց հին նոր տարին սկսվել է գարնանային գիշերահավասարին, իսկ վերջին 10 հազար տարվա ընթացքում, Հայկական լեռնաշխարհում, «Հայկ-Օրիոնը» եղել է միայն գարնանային գիշերահավասարը սահմանող աստղատուն` մ.թ.ա. 5439-4465թթ., և շումերական հնագույն տեքստերը ցուցում են, որ թե՛ Շումերում, թե՛ Արատտայում նոր տարին տոնել են գարնանը` «Օրիոն» աստղատան արեգակնային ամբարձումով:

Հին Աստվածներ
Խորենացու հաղորդած դիցապատումների աստղագիտական հիմքերը
Արթուր Արմին, 46
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Իմ համեստ կարծիքով եղել է այսպես - մինչև մ.թ.ա. 2492 թ-ը սկիզբը եղել է գարնանային գիշերահավասարին, բայց հետո, հաշվի առնելով կոնկրետ ռազմական իրադարձությունը՝ Հայոց ձորի ճակատամարտը, քաղաքական որոշման արդյունքում դրվել է նոր սկիզբ:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6209
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Իմ համեստ կարծիքով եղել է այսպես - մինչև մ.թ.ա. 2492 թ-ը սկիզբը եղել է գարնանային գիշերահավասարին, բայց հետո, հաշվի առնելով կոնկրետ ռազմական իրադարձությունը՝ Հայոց ձորի ճակատամարտը, քաղաքական որոշման արդյունքում դրվել է նոր սկիզբ:



Ճիշտ է։
Мир всем
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7031
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Воин301 »

Ես միանգամից ասեմ, որ այս թեման ինձ համար չափազանց մնագաշերտ և անծանոթ է, բայց և այնպես կարծում եմ, որ Անանիա Շիրակացու չափազանց կարևոր հաղորդությունը այն մասին, որ մինչև քրիստոնեությունը(հին հայերի մոտ) նոր տարին սկսվել է գարնանային գիշերահավասարին, դնում է վերջակետ բոլոր մեկնաբանությունների վրա հստակ տեղափոխելով Նավասարը գարնանային գիշերահավասարի օրը:
𒋩𒂗
Gitunik
Сообщения: 6209
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Gitunik »

Մարտի 21 ,Գարնանային գիշերահավասարի օրը նաև Ամանոր է Իրանցիների մոտ,տոնվում է որպես Նովրուզ։
Նաև ներկա Հայ հեթանոսների մոտ,դա որպես տարեսկիզբ է։
Արեգ ամսվա,Արեգ օր։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37082
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Айкидский календарь: Ей уже 4506 года

Сообщение Lion »

Воин301 писал(а):
Ես միանգամից ասեմ, որ այս թեման ինձ համար չափազանց մնագաշերտ և անծանոթ է, բայց և այնպես կարծում եմ, որ Անանիա Շիրակացու չափազանց կարևոր հաղորդությունը այն մասին, որ մինչև քրիստոնեությունը(հին հայերի մոտ) նոր տարին սկսվել է գարնանային գիշերահավասարին, դնում է վերջակետ բոլոր մեկնաբանությունների վրա հստակ տեղափոխելով Նավասարը գարնանային գիշերահավասարի օրը:


Ինձ հավանական է թվում իմ ասած պահը...
Приходите в мой дом...
Ответить