Араратское царство: Великий противник Ассирии

Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Նաիրի երկրի մասին մեզ կարևոր տեղեկություններ է տալիս նաև Ասսուրնազիրպալ 2-րդ թագավորի տարեգրությունը։ Իրար հաջորդող չորս արշավանքների ընթացքում Ասսուրնազիրպալը, դաժան կերպով ճնշելով նաիրյան ցեղերի դիմադրությունը, գրավում և ավերում է նրանց քաղաքներն ու բնակավայրերը և ծանր հարկեր նշանակում։ Նա հայտնում է.

Նաիրի երկրում 250 քաղաք իրենց զորավոր պարիսպներով ավերեցի, քանդեցի, ավերված ու խոպան երկրի վերածեցի։
Ասսուրնազիրպալը սահմանամերձ քաղաքներում բնակեցնում է ասորեստանյան գաղթականներ, թողնում է պահակազորք և իր գրաված առանձին երկրամասերում տեղական ցեղային առաջնորդների փոխարեն նշանակում է ասորեստանցի կառավարիչներ։ Իր տարեգրության մեջ Ասսուրնազիրպալը շատ հաճախ հիշատակում է, որ Նաիրի երկրից ինքը տարել է մեծ քանակությամբ գերիներ, ձիեր, ջորիներ, խոշոր և մանր եղջրավոր անասուններ, հացահատիկ, գինի, պղինձ, բրոնզ, կապար, անագ, ոսկի, արծաթ, կաթսաներ, գործված հագուստներ[3]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Արտադրողական ուժերի զարգացման և տնտեսական սերտ կապերի առաջացման, ինչպես և Ասորեստանի դեմ համատեղ կերպով պայքարելու անհրաժեշտության հետևանքով 11-10 դարերում Նաիրի երկրում նախկին ցեղային միությունների փոխարեն առաջանում են մի քանի ուժեղ, աստիճանաբար պետական միավորումների վերածվող ցեղային միություններ, ինչպես, օրինակ, Ուրարտուի, Դայանիի, Մուսասիրի, Խուբուշկիայի ցեղային միությունները։ Հիշատակության արժանի է Դիաուեխի ցեղային միությունը, որի անունը պահպանվել է հայկական Տայք աշխարհի վրա։ Վանա լճից դեպի հարավ ընկած շրջաններում գտնվել է Ուրուատրի ցեղային միությունը, որը միավորում էր 8 ցեղեր։ Հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել նաև այլ ցեղային միություններ, որոնց բնակչության մի մասը ոչ հնդեվրոպական էր, որը ժամանակի ընթացքում հայացավ։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Նոր պետության կազմավորում
Խմբագրել
Հայ ժողովրդի կազմավորման գործընթացները ուղեկցվում էին Ասորեստանի կողոպտիչ արշավանքներով, որոնք ստիպում էին լեռնաշխարհի բնակչությանը միավորվել և միացյալ հարված հասցնել թշնամուն։ Ասորեստանի դեմ մղվող պատերազմներն ու միջցեղային կռիվները ոչ միայն մեծ չափով ամրապնդում են ցեղային միության և ռազմական առաջնորդների ժառանգական իշխանությունը, այլև նպաստում հարստության կուտակմանը նրանց ձեռքում։ Մասնավոր սեփականության և գույքային անհավասարության հիման վրա ցեղի ներսում առաջացած շերտավորման, ինչպես և ստրկատիրության և շահագործման առաջացման հետևանքով նաիրյան ցեղերի մոտ շատ ավելի վաղ, քան Հայկական լեռնաշխարհի մյուս ցեղերի, քայքայվում են տոհմատիրական կարգերը և առաջանում է դասակարգային հասարակությունը, որի հիման վրա էլ կազմավորվում է պետությունը[3]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Նաիրիի երկրներում զրկված չէին այն ժամանակվա քաղաքակիրթ կյանքի մեծամեծ հարմարություններից, նույնիսկ շքեղությունից։ Եթե սրա վրա ավելացնենք, որ երկիրն ուներ նշանավոր քանակությամբ ազգաբնակչություն, այն ժամանակ պարզված կլինի, որ Նաիրիի բարձրավանդակում տնտեսական և մշակութային կյանքը շատ զարգացած էր։ Նախահայկական քաղաքակրթության ամենաբարձր և առանձնահատուկ զարգացումը ներկայացրել են ուրարտացիները[5]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Կրոնական պաշտամունքներ մշակելու մեջ աշխատակցություն ունեցել են Նաիրյան բոլոր ցեղերը։ Վանի Մհերի դուռ անունով ժայռի մեծ արձանագրությունը, որ պարունակում է իր մեջ կանոններ, թե որ աստծուն ինչ զոհեր պետք է բերել,տալիս է քառասունվեց աստվածների անուններ։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Աստվածներ
Խմբագրել
Նախահայկական աստվածությունների գլուխ կանգնած էր մի երրորդություն, որի մեջ գլխավորն էր Խալդի աստվածը[6]։ Նա երկնքի աստվածն էր, համայն ազգի հովանավորը։ Նրա հետ էին Տեսիբաս՝ օդի աստվածը, Արգենիսը՝ արևի աստվածը։ Այնուհետև նախահայկական պանթեոնի մեջ պաշտվող աստվածներն էին. Խուտուինի, Ուաս, Նալայինի, Սեբիդու, Անապսա, Դյուտուայինի, Երինաս, Սինիրիս, Ատբինի, Քուերա, Ելիպրի, Ադարուտա, Ուրա, Արձիբեդիս, Առնիս։ Բացի այս բոլորից, առանց հատուկ անունների, հիշատակված են «լեռների աստված», «ցորենի տեղերը կողոպտող աստված», «կռան խփողների աստված», «տառապյալների աստված», «անձրևաբեր աստված»։ Ըստ երևույթին, միայն մի աստվածուհի կար այդքան աստվածների մեջ և կոչվում էր Շարիս թագուհի։ Այս դիցուհին Բաբելոնի Նանա, Ասորեստանի Իստար աստվածուհին էր։

Աստվածների տաճարներ
Խմբագրել
Խալդիական պանթեոնի աստվածներն ունեին տաճարներ, ուր գտնվում էին նրանց պատկերները կամ արձանները։ Հավանական է համարվում, որ նախահայերը իրենց աստվածներին ներկայացնում էին ոչ թե մարդկային կերպարանքով, այլ մարդու մարմնի վրա զանազան անասունների և գլխավորապես շան ու կատվի գլուխ դնելով։ Այդ տաճարներից մեկն ու մեկը կանգնուն չի մնացել մինչև այսսօր, բայց Ասորեստանի բարձրաքանդակ նկարների մեջ մնացել է ասորական զինվորների ձեռքով կողոպտվող ուրարտական մի տաճարի պատկերը։

Տաճարի ճարտարապետություն
Խմբագրել
Տաճարը քառակուսի հատակի վրա բարձրացած մի շինություն էր, որի ծածկը վերջանում էր բրգաձև նոճու նմանություն ունեցող մի սյունով։ Ճակատը զարդարված էր չորս քառակուսի սյուներով, որոնց մեջտեղում գտնվում էր մի փոքրիկ դուռ։ Սյուների վրա կախված էին ուռուցիկ վահաններ։ դռան ձախ կողմում նկարված էր կով, որ կաթ էր տալիս իր հորթին։ Դռան առջև, եզան ոտների ձև ունեցող եռոտանիների վրա դրված էին երկու կլոր ավազաններ,որոնց մեջ պահվում էր քավության ջուրը։ Այս նկարագրությունից էլ երևում է, թե ինչպես երկիրը գիտեր հոյակապ տաճարներով պատվել իր աստվածներին։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Թիգլաթպալասար Ա-ի արշավանքներից քայքայված Նաիրի երկրի հարավային տարածքներում սուբարիների /հուրի-հայկական ցեղեր/ Արմի-Շուպրիա ցեղամիության որոշ ծվեններ, պատսպարված Հայոց Միջագետքի Կաշիար (Մասիոն) լեռնաշխարհում, դեռ պահպանում էին իրենց ինքնուրույնությունը՝ հարկեր վճարելով Ասորեստանյան կուսակալներին։ Այդ իշխանություններից մեկի առաջնորդն էր Արբունը /հին արձանագրություններում հիշատակվում է (Լ)Աբնուրի անվանաձևով, որի նստավայրը Մադարա (հավանաբար՝ Մարդին) քաղաքն էր։ Վերջինս օգտագործելով ասորական գաղութների դժգոհությունը՝ Աշուրնասիրպալ Բ-ից, հրահրեց նրանց ապստամբել Աշուրնասիրպալ Բ-ի դեմ, որը գլխավորեց Խալզիդիպխա (հավանաբար՝ Արղն) երկրի կուսակալ ասորի Խուլիան։ Նրանք ժողովելով իրենց զինված ջոկատները, պաշարում են Նաիրի երկրի հարավային տարածքները հսկելու համար, որպես հենակետ օգտագործվող Աշուրնասիրպալ Բ-ի Դամդամուսա քաղաքը (հավանաբար՝ Ամիդ քաղաքի մոտ)։ Աշուրնասիրպալը մեծ բանակով շարժվում է դեպի Սուբնատ (արևմտյան Տիգրիս) գետի ակունքները, և պաշարում Խուլիա ասորու քաղաքը, ու կոտրելով քաղաքի պաշտպան 600 մարտիկների դիմադրությունը գրավում է այն, և Խուլիային մահապատժի ենթարկում՝ նրան մորթազերծ անելով ու հյուսելով Դամդամուսա քաղաքի պարիսպներին։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Արբունը զրկվելով իր գլխավոր դաշնակից՝ Ասորեստանյան գաղութների ապստամբների ղեկավար Խուլիայից, ժողովում է սուբարիների իշխանների և Ասորեստանի իշխանության տակ գտնվող Նաիրի /Հայքի/ հարավային տարածքների իշխանների զինվորական ջոկատները՝ կազմելով 3000-ոց բանակ ու ամրանում Տիգրիս և Ջերմ գետերի հատման տեղում գտնվող, հզոր պարիսպներով ամրացված Տիլա (Թիլ) բերդաքաղաքում, նպատակ ունենալով դրանով փակել Ասորական ռազմերթերի գլխավոր ճանապարհը և Աշուրնասիրպալ Բ-ին զրկել Նինվեից ստացվելիք ռազմական օգնությունից, միևնույն ժամանակ փակել նրա հետադարձի ճանապարհը, մինչև Տիգրիսի ափին կհասնեին Նաիրի երկրի միջնատարածքներում (պատմական՝ Այրարատյան երկիր) Արամե ՈՒրարտացու /հավանաբար Հայկյան Արամի մասին է խոսքը/ կողմից ժողոված զորագունդը։ Աշուրնասիրպալը ժամանակ չկորցնելով շտապում է Տիլա բերդաքաղաքի մոտ և պաշարում այն։ Երկարատև պաշարումից և մեծ դժվարություններից հետո նրան հաջողվում է ընկճել հզոր պարիսպներով Տիլա բերդաքաղաքի պաշտպանների դիմադրությունը։ Արբունը զգալով բերդաքաղաքի մոտալուտ անկումը, իր զորաջոկատով գիշերը դուրս է գալիս քաղաքի պարիսպներից և ճեղքելով անակնկալի եկած ասորական զինվորների շրջափակումը՝ հեռանում է Տիլա քաղաքից ու ամրանում իր հայրենի Սուպրի լեռների անմատչելի վայրերում շինված՝ Սիգիսա (հավանաբար՝ Սավուր) բերդշենում։ Աշուրնասիրպալ Բ-ն գրավելով Տիլան, դաժան հաշվեհարդար է տեսնում քաղաքում մնացած զինվորների և բնակիչների հետ, հիմնահատակ ավերելով քաղաքը, որից հետո Տիլայի արևմտյան հարևանությամբ՝ Տիգրիս գետի ձախ ափին, Բաթման և Արզան վտակների միջև գտնվող Տուսխա (ներկայիս՝ Հիսն Քեփ) քաղաքը ամուր պարիսպներով պատելով, դարձնում իրեն հենակետ քաղաք՝ Նաիրի երկրները հսկելու և հարկահավաքության համար։ Այդ քաղաքում է նստեցնում իր զորավարներից Բարշամին, որին կարգում է Նաիրի երկրի հարավային նահանգների կուսակալ[7]։ Նաիրի երկրի հարավային նահանգները հանգստացնելուց հետո, դիմում է Հայոց Միջագետքի Մասիոն լեռնաշխարհը՝ ապստամբության օջախը վերջնական վերացնելու նպատակով։ Իրեն ճանապարհին ավերելով սուբարիական ցեղերով բնակեցված Բուլիանի (հավանաբար՝ Բաթման) և Մադիատի (հավանաբար՝ Միդլաթ) քաղաքները, բարձրանում է Մասիոն լեռները և պաշարում Սիգիսա բերդը ու վերջնական վերացնում արծվաբույնը՝ ապստամբության ղեկավար Արբունի հետ միասին, որից հետո ավերում է Արբունի նստավայր Մադարա քաղաքը, Շուպրիա ցեղամիության 60 բնակավայրերի հետ միասին և արշավում Արբունի դաշնակից՝ Արբակ իշխանի երկրի /հիշատակված է Կիրխի երկիր/ վրա, ավերելով դեռևս կանգուն Նաիրյան ևս 250 բնակավայր[8]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Наири.

Сообщение Gitunik »

Գոյություն ունեն երկիր Նաիրի կամ նաիրյան ժողովուրդ հասկացությունները,որոնք նշանակում են Հայաստան կամ հայ ժողովուրդ։ Այս հասկացությունն՝ որպես Հայաստանի հնագույն անվանում, օգտագործել է Վալերի Բրյուսովը իր «К армянам» բանաստեղծության մեջ[9]։ Նա գրել է.


Եվ ապրեց երկիրը ձեր Նաիրյան,
Գահանկումների մեջ ու դավերի,
Բայց ձեր միտքն ու գիրը ապրեցին, կան,
Ինչպես նրանց պաշտպան վանքերը հին։

-
Բնօրինակ տեքստ (ռուս.)
И уцелел ваш край Наирский
В крушеньях царств, меж мук земли:
Вы за оградой монастырской
Свои святыни сберегли.



Հայ մեծ գրող Եղիշե Չարենցի վեպը,որը պատմում է հայ ժողովրդի ծանր կյանքի մասին, նույնպես ստացել է այդ անվանումը՝ «Երկիր Նաիրի»։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8E% ... 6%82%D5%B6

Վանի թագավորություն[1][2][3][4][5], պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի»[6], երբեմն՝ «Նաիրի»[7], ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու»[8][9], իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»[10] անուններով։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

Ասորեստանի Ասարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը)։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում[11]։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[12]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

Նշված չորս աղբյուրներից մենք իմանում ենք, որ «Ուրարտու»-ն, «Արարատի երկիր»-ը և «Հայաստան»-ը միևնույն երկրի տարբեր անուններ են[12]։ Ասվածը հիմնավորում է նաև մեկ այլ ուսումնասիրություն։ Մ.թ.ա. 6-րդ դարում Պարսկաստանում հիմնվեց Աքեմենյանների թագավորությունը։ Այդ երկրի թագավորները մի քանի հարյուր տարի արձանագրություններ էին գրում։ Նրանց արձանագրությունները երեք լեզվով են գրված՝ հին պարսկերեն, աքքադերեն (բաբելական տարբերակով), էլամերեն (Էլամը Պարսկաստանի հարավում գտնվող հին երկիր էր)։ Հին պարսիկները Հայքն անվանում էին «Արմինա»։ Պարսից Աքեմենյան թագավորների բազմաթիվ արձանագրություններում Հայաստանը հաճախակի է հիշատակվում «Արմինա» անունով։ Նրանց արձանագրությունների աքքադական մասում «Արմինա»-ի փոխարեն բոլոր տեղերում գրված է «Ուրաշտու»։ Աքքադերենի ասորական տարբերակի «Ուրարտու»-ն բաբելական տարբերակում «Ուրաշտու» ձևն ունի, քանի որ ասուրականի «ր» հնչյունի դիմաց բաբելականը «շ» ուներ։ Այսպիսով, հին պարսկերենով գրված «Արմինա»-ի դիմաց աքքադերենն ամեն տեղ այն ներկայացնում է «Ուրարտու» («Ուրաշտու»)[12]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

Изображение
Изображение
Վերը նշված արձանագրություններից ամենամեծը գրել է տվել պարսից Դարեհ I թագավորը։ Այն փորագրված է Իրանի Քիրմանշահ քաղաքից ոչ հեռու գտնվող Բեհիսթուն գյուղի մոտական բարձր ժայռին։ Դարեհը I-ը շատ անգամ է հիշատակում Հայաստանը, և այստեղ էլ հին պարսկերենում այն միշտ կոչվում է «Արմինա», իսկ աքքադականում՝ «Ուրարտու» («Ուրաշտու»)։ Այդ արձանագրության մեջ կա հետևյալ նախադասությունը. «Խոսում է Դարեհ թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»։ Հին պարսկերեն նախադասության մեջ գրված է «ուղարկեցի Արմինա», իսկ աքքադերեն միևնույն նախադասության մեջ՝ «ուղարկեցի Ուրաշտու»։ Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ Հայաստան և Ուրարտու-Ուրաշտու անվանումները նույնական են և վերաբերում են մեկ երկրի[12]։

Բեհիսթունի արձանագրության մեջ խոսվում է նաև հայերի մասին։ Հին պարսկերեն նախադասություններում հայը կոչվում է «արմինիյա», իսկ աքքադերեն նույն նախադասությունների մեջ՝ «ուրարտայա» («ուրաշտայա»)։ Արձաանագրությունում առկա է հետևյալ նախադասությունը՝ «մի հայ անունը Արաքա», որը հին պարսկերեն մասում ունի հետևյալ տեսքը՝ «Արաքա նամա արմինիյա», իսկ աքքադականում՝ «Արախա շուումշու ուրաշտայա»։ Այստեղից էլ պարզ է դառնում, որ հին պարսիկները հայերին անվանել են արմինիյա, իսկ աքքադացիները՝ ուրարտայա (կամ ուրաշտայա)։ Այսինքն՝ ինչպես մեր օրերում հայերին տարբեր ժողովուրդներ կոչում են արմին, արմեն, արման անվան ձևերից մեկով, վրացիները՝ սոմեխի ձևով, այնպես էլ մ.թ.ա. առաջին հազարամյակում հայերին անվանել են նաև ուրարտայա (ուրարտացի)[12]։
Мир всем
Gitunik
Сообщения: 6214
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Араратское царство: Великий противник Ассирии

Сообщение Gitunik »

Թուրքական վարկած

Թուրքական կառավարության կողմից հովանավորվող թուրք գաղափարախոս Ահմեդ Վեֆան իր «Ճշմարտությունը հայերի մասին» աշխատության մեջ անդրադառնում է նաև Վանի թագավորության թեմատիկային՝ հայերին մեղադրելով «ուրարտացիների ցեղասպանության» մեջ։ Նա, մասնավորապես, ակնարկում է, որ Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին, խոսելով հայերի կոտորածների մասին, իբր նկատի է ունեցել ոչ թե թուրքերի կողմից հայերին սպանելու փաստը, այլ հայերի կողմից «ուրարտացիներին ցեղասպանության» ենթարկելը։ Ա. Վեֆան իր հրապարակումով փորձում էր արդարացնել թուրքերի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը՝ որպես ցեղասպանություն «ցեղասպանության» դիմաց իմաստով։ Հատկանշական է նաև, որ այդ աշխատությունը Թուրքիայի կառավարության աջակցությամբ տարածվել է աշխարհի բազմաթիվ երկրներում[13]։ Հաճախ թուրք-ադրբեջանական քարոզչական գրականությունում կարելի է հանդիպել այն մտքին, թե հայերը ցանկանում են Վանի թագավորությունը դարձնել հայկական՝ մեղադրելով հայերին ոչ միայն մարդկային, այլև մշակութային ցեղասպանության մեջ[14]։
Мир всем
Ответить