Համմեր vs Պարեկներ…
Համմերը ԾԱՆՐ ՄԵՔԵՆԱ Է: Իր ռազմական տարբերակում այն ԱՄՆ արտադրության նույնիսկ թեթև ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ Է, որ կիրառվում է բանակում: Համմերի քաղաքացիական տարբերակը ևս պահպանել է ռազմականի շատ հատկանիշներ, բացառությամբ, թերևս, զրահի: Մասնավորապես, քաղաքացիական Համմերն ունի հզոր շարժիչ և բարձր անցունակություն: Այս առումով ես պարեկներին առանձնապես ՉԷԻ ՄԵՂԱԴՐԻ՝ հաշվի առնելով մանավանդ անակնկալը, նման գործերով պրակտիկայի բացակայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ պարեկները ուղղակի խնայում էին սեփական մեքենաները՝ չցանկանալով, օրինակ, գնալ խոյահարման, ընդ որում դեռ հարց է, դա կկանգնեցնե՞ր Համմերը, թե՞ ոչ:
ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍՈՎ – ըստ իս հանրային մարդաշատ վայրում զենքի կիրառումը խնդրահարույց է, թեև այս դեպքում այն կարող է համարվել ծայրահեղ անհրաժեշտություն: Սրա գնահատականը թող պատկան մարմինները տան: Այս առումով չեմ ընդունում հատկապես «ԿՐԱԿԵԼ, ՍԱՏԿԱՑՆԵԼ» տիպի մեկնաբանությունները, ընդ որում սրանք մեծապես արվում են իշխանության կողմնակիցների կողմից, որոնք գոնե այստեղ ուզում են տեսնել «երկաթյա մուրճ» կամ «երկաթյա մանդատ»: Հարգելիներս, կառավարման մեջ «երկաթը» նման բաներով չի որոշվում:
Ավելացնենք, որ ունենք դեռևս խորհրդային ժամանակներից մնացած այն վերջին դրական երևույթներից մեկն, որ ոստիկանը ԱՄԵՆ ՊԱՀԻ ՁԵՌՔԸ ՉԻ ՏԱՆՈՒՄ ԶԵՆՔԻՆ և այս առումով ամենևին էլ պետք չէ կոչ անել ձգտել նմանվել Արևմուտքին, որտեղ հենց այս ամենի հետ կապված լրջագույն խնդիրներ կան: ԼԱՎ Է, որ մեր ոստիկանները ամեն մի առիթով անձանց նկատմամբ զենք չեն կիրառում, դա ձեռքբերում է և պետք չէ ձգտել փոխել այդ իրավիճակը: Եթե մեր ոստիկանները սկսեցին ամեն մի փոքր առիթով զենք կիրառել, դա մենք բոլորս կզգանք մեր սեփական մարմինների վրա, ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ, իսկ դա լավ բան չէ:
Դե իսկ երևույթն, անխոս, և՜ դատապարտելի է, և՜ սկզբունքորեն անընդունելի:
Видео