Армия обороны: Гарант безопасности армян

Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Ես համաձայն չեմ Պեպանյանի տեսության հետ: Հայերը , ընդհանուր վերցրած, երբեք էլ շրջապատից ընգծված լավը կամ վատը չեն եղել: Դա անցյալի իդեալականացում է:

Ի դեպ, Պեպանյանը Վարդանանց հարցով ոչ մի խուսափեց ինձ հետ քննարկումից, այլև Ֆեյսբուքում բլոկեց - դա լավ չի խոսում նրա մասին:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Gitunik »

Բուն միտքը այն է, որ տևական ժամանակ օտարի լծի տակ ապռելով հայերս օտարից ձեռք ենք բերել բավականին վատ և վտանգավոր հատկանիշներ.

Մասամբ ճիշտ է և այդ տեսակը կոչվում է Հայի թուրք։
Мир всем
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Воин301 »

Цитата:
Ես համաձայն չեմ Պեպանյանի տեսության հետ: Հայերը , ընդհանուր վերցրած, երբեք էլ շրջապատից ընգծված լավը կամ վատը չեն եղել: Դա անցյալի իդեալականացում է:

Դա Արծրուն Պեպանյանը չի հորինել, ինքը ուղղակի հիմնվել է Նժդեհի և Հայկ Ասատրյանի վերլուծությունների վրա, համենայն դեպս ինքն է այդպես ասում։ Ես քու համար նորություն չեմ ասի, եթե մեջբերեմ շատ վաղ անցյալում շումերների պատկերացումները հայերի մասին, այսինքն դեռ շատ վաղ անցյալում այլոք արդեն իդեալականացրել են, այլևս մեր իդեալականացնելու կարիքը չկա։ Լավ, ես իդեալիստ չեմ... և ասածներս էլ նրան չեն ուղղված, որ իդեալական է եղել, բայց և այնպես զարմանալի չէ, որ ապրելով օտարի տիրապետության տակ ցանկացած մարդ, հասարակություն, ազգ խեղվում է՝ կորցնում է իր նախորդ պատկերը, գուցե ձեռք է բերում լավ հատկանիշներ նույնպես, բայց մեր պարագայում դա ակնհայտ այդպես չի եղել։ Ո՞վ չէ համաձայն, որ օտարի լուծը մեզ ձևափոխել է վատ իմաստով։

Ինչ վերաբերվում է Վարդանանց, ապա, Մհեր ջան, շատ հարգելով քեզ, շատ հարգելով Արծրուն Պեպանյանին(չնայած անձամբ չեմ ճանաչում), շատ հարգելով շատ այլ հարգարժան պատմաբաններին, ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որի անհամաձայնությունը պետք է մեզ համար որոշիչ կամ ցուցիչ լինի.... Մենք էլ շատ շուտ այս թեմայով բավականին երկար վիճել ենք, ասել, որ ես չեմ ընդունել քու փաստարկները սուտ կլինի, ասել որ ես վերջնական եզրակացության եմ եկել նույնպես սուտ կլինի, ասել որ Արծրունի փաստարկները անհիմն են նույնպես սուտ կլինի։ Ի վերջո, այսօր սովետական բանակի կազմում հայերի դեմ ճակատամարտող հայերին մենք մոռացության ենք մատնել, չենք պիտակավորել, այլ նույնիսկ հակառակը՝ որոշ տեղեր ողջունել ենք, իսկ այդ ծեծված և պառակտման թեմա հանդիսացող Վասակ-Վարդան թեմաին օր ու արև չենք տալիս։ Ինձ թվում է, որ նմանատիպ երևույթներ միշտ էլ եղել են, իշխանությունը այդպիսի բան է...
Արի հասկանանք մեկ պարզ բան, իրատեսական, գաղափարական։ Եթե Վարդանանք 1000 տարուց ավել մեր ազգին ոգեշնչել են մարտնչել և թշնամու դեմ, դա վա՞տ է։ Պարզ է չէ՞, որ դա վատ չէ, նույնիսկ լավ է։ Ադոնցից սկսած առաջացել է պառակտում, մարդիկ ուզում են իմանան ճիշտը, դա վա՞տ ձգտում է։ Միանշանակ որպես ձգտում դա վատ ձգտում չէ, բայց դա նաև հասարակության մեծ զանգվածների համար չէ, քանի որ այսօր արդեն դա հանգեցնում է վեճերի և խռովության։ Նայի, եթե 1000 տարուց ավել սա մեզ ոգեշնչել է, իսկ հիմա պառակտում է, ապա պետք է կամ վերականգնել Վարդանանց ոգեշնչող պատկերը լիովին և լիակատար մերկացնելով հակառակ կողմին միայն և միայն ոչ հանրային, նեղ շրջանակներում քննարկումներով և գիտական մոտեցումեվ, միասնական որոշմամբ, կամ պետք է մոռացության մատնել այս պատմությունը։ Թող մի տեղ գրած մնա, գիտնականները ուսումնասիրեն, բայց հասարակությունը ոգեկոչելու համար ալյ հերասական դրվագներ էլ շատ ունենք։ Հասկանալի՞ է միտքս։ Անցյալում սա շատ լավ պատմություն էր, ավելին՝ գաղափարական զենք էր թշնամիների դեմ, հիմա, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, դա էլ այդպես չէ, մեր մշակած գաղափարական զենքը աշխատում է արդեն մեր դեմ, ում է սա ձեռնտու այլ թեմա է, բայց որ մենք պետք է սա հասկանանք և քայլեր ձեռնարկենք դա միանշանակ է։ Մենք, որպես միասնական ազգ, պետք է ամեն գնով աշխատենք հարթել անհամաձայնությունները, ունենանք ավելի շատ ընդհանրություններ, քանց թե տարբերություններ, բայց մենք միշտ հակառակն ենք անում։

Ես ցանկանում եմ, որ հայ մտավորականությունը գա այս որոշմանը, փակի այս թեման բոլորի համար ընդունելի որոշմամբ, եթե ոչ այն կողմը, ոչ էլ այս կողմը չի գտնում հարցի գիտական լուծումը, ապա սա գաղափարական առումով մեր ազգի համար կարող է լիներ սպառնալիք, թեման լայն հասարակության շրջանակներից հանում ենք։
𒋩𒂗
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Воин301 »

Իմ կարծիքով, այն ուժերը, որոնք թիրախավորել են եկեղեցին, սա նրանց ձեռագիրն է, ակնհայտ ռեվոլյուցիոներական ձեռագիր է, շատ փորձառու, կամ մենք խաղում ենք իրենց խաղը և ամենատարեց ազգային կառույցը ու իր ողջ գաղափարական հենքերը վերացնում ենք ինչ-որ անհասկանալի նկռտումներով, կամ ազգովի կենտրոնանում ենք բարեկեց ապագա կերտելու, այլ ոչ թե անցյալի մութ էջերը անդադար հիշատակելով։
Հասկանում ես, սա այն գաղափարական-պրոպագանտիստական բացն է, որը առիթից օգտվելով լռացնում են օտար և թշնամի ուժերը, իսկ մենք նրանց օգնում ենք այդ հարցում։ Երբ որ հայ ակնառու գործիչները և մտավորականները կմշակեն միասնական պրոպագանտիստական մոտեցում և կկարողանան կիրառել այն, այդ ժամանակ մենք բոլորս կտեսնենք, թե ինչպես է իրավիճակը փոխվում ի օգուտ մեզ։
Ես անկեղծ ասած չեմ հասկանում, ինչն է այս մի բուռ մարդկանց(խոսքը առաջին հերթին գաղաքական թափթփուկների մասին չէ) խանգարում հավաքվել և համաձայնության գալ ազգին սպառնով հարցերի շուրջ։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Ապեր, հա, բայց ես Վարդանանց պահով չեմ իր մասին կարծիք կազմել, այլ այն պահով, որ գոռոզաբար հեռացավ ինձ հետ խոսակցությունից: Ինչևիցե, Աստված իր հետ, ուղղակի ասացի՝ ասեմ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Воин301 »

Էհ, բան է՝ եղել է, աննորմալ բան չկա, պատահում է: Ես էլ շատ հաճախ չեմ շարունակում քննարկումը, դուրս եմ գալիս, ավելի կարևոր բաներ կան, քան դիմացինիդ սեփական կարծիքդ հրամցնելը: :)
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Ապեր, չէ, ինքն ուղղակի չկարողացավ պատասխանել, հեռացավ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Փառք ու պատիվ Սպեցնազի տղերքին, որոնցից շատերին անձամբ եմ ճանաչում, բայց...

Չասեք, թե փնթփնթում է, բայց...

Վիդեո

ՍՊԵՑՆԱԶԸ ՍՐԱ ՀԱՄԱՐ ՉԷ: Սպեցնազի շքերթը լինում է հակառակորդի թիկունքում դիվերսիա անելիս, վերջինիս օբյեկտները ոչնչացնելիս կամ վնասազերծված թշնամու ու հանցագործի դիակի կողքին կանգնած լինելիս:

Իրապես ՍԱ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՍՊԵՑՆԱԶԻՆ, ոչ թե՝ մեր ժամանակներում արդեն ըստ էության ոչինչ չնշանակող նման շքերթներին մասնակցություն:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Նվիրում եմ ձեզ, ՏՂԵՐՔ՝ հերոս տղերք:

Ամեն Աստծո գիշեր, երբ ես պառկում եմ իմ տաք անկողնում քնելու, ազնիվ խոսք, ես ձեզ եմ հիշում և ձեզ եմ շնորհակալ լինում՝ ամեն Աստծո գիշեր…
Անփորձանք!
Դուք դեռ կքայլեք,
Վեհապանծ, հաղթած,
Եվ որսից փրկված սեգ հերոսի պես,
Լուռ հայացքների պատնեշի միջով,
Ոտքի տակ թուրքեր, երկնքում խաչեր,
Ով… հզոր հայեր…

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »



ՀՀ պաշտպանության նախարարությունը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծ: Հարթակում այն դրվել է սեպտեմբերի 10-ին: Նախագծով ՀՀ ՊՆ-ն առաջարկում է պարտադիր զինծառայությունը 24 ամսվա փոխարեն դարձնել 18 ամիս:

Հիշեցնենք, որ նախագիծն ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից եւ չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ «Հրապարակն» այս հարցի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ, իրավաբան Մհեր Հակոբյանի հետ:

- Պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելը ընտրություններին ընդառաջ քաղաքական պոպուլիզմի հերթական դրսեւորո՞ւմ է, Ալիեւի հերթական պահանջի կատարո՞ւմ, թե՞ «բարեփոխում», որը թուլացնելու է հայոց բանակի դիրքերը՝ հաշվի առնելով մարդկային ռեսուրսի խնդիրը:

- Նախ սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունն ունի մարդուժի խնդիր: Այս խնդիրը պետք է դիտարկենք թե որպես քաղաքացի, թե որպես պետական գործիչ: Որպես քաղաքացի հասկանալի է՝ Մհեր Հակոբյանն ուրախանում է, որովհետեւ իր տղան երկու տարվա փոխարեն կծառայի 1.5 տարի: Բոլորն էլ ուրախանում են, դա հասկանալի է: Եվ այս առումով պոպուլիստական, նախընտրական տարրն անկասկած սրա մեջ կա: Այս ամեն ինչը նաեւ այն լույսի ներքո է, որ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջան է եկել եւ մեզ մեծ հաշվով ուժերի լարում պետք չի: Ես պատահական չասացի՝ «այսպես կոչված խաղաղության դարաշրջան», որովհետեւ իրականում պետք է ուժեղ լինենք: Այս մասով երկու տարին 1.5 սարքելը, մեղմ ասած, մտահոգություններ է առաջացնում: Բայց բանակային ծառայության մեջ զինվորը հսկայական ազատ ժամանակ է ունենում, ավելին` երբ ինքն ուսումնական պրոցեսի մեջ է, լիքը անիմաստ բաների վրա ժամանակ է ծախսում ուսումնական պրոցեսի ընթացքում: Օրինակ, նույն շարայինը, որը հիմարություն է: Եթե ծառայությունը կրճատեն 1.5 տարի եւ այդ ավելորդ բաները հանեն, զինվորի ուսուցման որակը մեծ հաշվով չի ընկնի, այսինքն, այն, ինչը երկու տարում ես տալիս՝ ավելորդը հանելով մեկուկեսում կանես: Ինչ վերաբերում է Ալիեւի պահանջին, մենք գիտենք մեր թշնամիներին ու նրանց դիրքորոշումը, քաղաքական ընդդիմադիրներն ասում են` ԱԼիեւի պահանջն է: Կոնկրետ որ ասում են «Ալիեւի պահանջ», ընդհանուր համատեքստում, որ մեր իշխանությունները զիջում են ադրբեջանական կողմին, այդ թվում նաեւ այս հարցում՝ սա փաստ է: Բանակին տրվող գումարները չեն մեծացնում` այն դեպքում, երբ Ադրբեջանը մեծացնում է: Ինչ-որ ընդգծված խաղաղասիրական բաներ են անում, այն հույսով, որ թուրքը չի զայրանա մեր վրա:

- Իսկ դա կօգնի՞:

- Տարրական տրամաբանություն է, թուրքը երբ առիթը տեսավ, գալու է քեզ խփի: Ձեռքիդ մեջ էլ ձվածեղ անես՝ տաս իրեն, Անդրանիկ անունով բոլոր տղաներիդ անունները փոխես՝ մեկ է, ինքը գալու է քեզ խփի: Սա երեւի թե իրոք ինչ-որ նախընտրական տարր ունի: Ինձ թվում է աշնանն ու մյուս տարվա գարնանը իրենք կթմբկահարեն այս խնդիրը, կբերեն պռնկի վրա, բայց չեն ընդունի, հետո հունիսին արդեն ընտրություններ՝ նոր Հայաստան, նոր իրականություն, նոր Ազգային Ժողով: Ամեն դեպքում առաջնայինը երեւի թե թեման թմբկահարելն է, որ իշխանությունն ասի` տեսեք, ես անցած ընտրություններին ասել էի, որ ծառայությունը քչացնելու եմ ու քչացրեցի: Անկասկած է, որ զինվոր ուղարկող ծնողները շատ կուրախանան, ցանկացած ծնող իր երեխայի մասին մտահոգվում է՝ դա աքսիոմ է:

- Փաշինյանն ակտիվորեն առաջ է տանում իր թեզը, ըստ որի, եթե քո անվտանգության թիվ մեկ երաշխիքը բանակն է, ուրեմն դու անվտանգություն չունես:

- Սկսենք այնտեղից, որ այդ միտքը ես երբեք ոչ մեկից չէի լսել, այսինքն, այդ մտքի հեղինակը ինքն է: Գիտեք` դա ինչի՞ է նման, ոնց որ ասես, եթե փողոցում քո լավ պարապած կարատեի ունակությունները քեզ պետք են գալու, ուրեմն դու անվտանգ չես: Հասկացանք` իդեալում ճիշտ է ասում, սակայն այն իմաստով, որ այնպիսին պիտի լինես, որ կանխես այդ կռիվը: Բայց ոչ, եղբայր, իրավիճակ է` քեզ պատին են դեմ տալիս՝ դու պիտի կռվես: Այսինքն, մեր երկրում ամեն ինչ իդեալական է արվո՞ւմ, դիվանագիտությունը իդեալակա՞ն է իրականացվում, որ մենք բանակին չհասնե՞նք: Այսինքն, իրենք ենթադրում են, որ այնպես կկառավարեն, այնպիսի դիվանագիտություն կունենան, որ վաղը հարցը բանակին չի հասնի: Լո՞ւրջ եք ասում, 2018 թվականից այս իշխանությունը բոլոր դիվանագիտական կապերը փլեց, դաշնակիցների հետ կապերը վերացրեց, թուրքերին կատաղեցրեց` գցեց մեր ջանը, ռազմա-քաղաքական հավասարակշռությունն Արցախի շուրջը 2020 թվականին խախտեց, Արցախը կորցրեցինք, 2022- 2023 թվականներին տեսանք ինչ տեղի ունեցավ: Այսինքն, ձեր անցած ուղին ցույց է տալիս, որ նույնիսկ եթե այդ միտքը տեսականորեն ճիշտ է, թեեւ աշխարհի ղեկավարներից ոչ մեկն այդպես չի մտածում, դուք հաստատ այդ մարդը չեք, որ այնքան վարպետորեն կառավարեք ռիսկերը, որ մենք բանակին չհասնենք: ԱԽր ձեր իշխանությունն ամեն ինչ սխալ է արել, ու շարունակում է սխալներ անել: Գոնե դուք այն իշխանությունը չեք, որ դիվանագիտական միջոցներով Ալիեւին ճնշել եք, որ հիմա էլ ասեք` եթե բանակին հասնի... դուք ոտքից գլուխ սխալ եք: Այդ թեզը գործանականում շատ խնդրահարույց է, ընդ որում` մենք Իսլանդիա չենք, ոչ էլ Դանիա ենք: Դանիան ու Բելգիան կարող են նման թեզեր առաջ քաշել, նրանք այնքան հեռու են թշնամիներից, որպեսզի Բելգիային հասնես պիտի ՆԱՏՕ ջախջախես, Լեհաստանով, Գերմանիայով հասնես Բելգիային: Հարգելիս, քո կողքը ադրբեջանցին ու թուրքն են` անկանխատեսելի, պարսիկները ներքեւը, չգիտես ոնց է լինելու: Այդ խոսքը հերթական նիկոլական խոսքն է՝ գործնականում շատ սխալ, տեսականում էլ է սխալ` ո՞վ ասեց, որ բանակը անվտանգային երաշխիք չի:

- Ուժեղ բանակով հնարավո՞ր է կանխարգելել վտանգներն ու ագրեսիայի կիրառումը:

- Ավելին ասեմ, բանակդ ուժեղ եղավ՝ դիվանագիտությունդ ավելի հեշտ կգործի: Եթե թշնամու հետախուզությունն իր ղեկավարներին տեղեկացնի, որ դու մարտունակ քսան հատ կոմանդոյի բրիգադ ունես` 1500 հոգանոց, ընդհանուր՝ 30 հազարի, Ալիեւը մի հատ կմտածի հարձակվելուց առաջ ու քո դիվանագետն ավելի ազատ կշփվի Ալիեւի հետ: Իսկ երբ Ալիեւը գալիս է, նստում եք սեղանի շուրջը, պապկան հանում է, ասում է` սա է քո բանակը, տղա ջան, դու գիտես, որ սա է, դե հիմա ասա՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Այսօր նայում եմ լրահոսը, Իսրայելը սկսել է գրավել...

- Թրամփն էլ պաշտպանության նախարարությունը վերանվանել է պատերազմի նախարարություն: Երեւի Միացյալ Նահանգները չունեն պաշտպանական ու անվտանգային համակարգ, եւ Թրամփն էլ այդ մասին պատկերացում չունի:

- Հիմա աշխարհում տուրբուլեն­տությունն ավելին է, քան երկրորդ համաշխարհայինից հետո երբեւէ: Վտանգներն ու ցնցումներն ավելին են, դա 70-ականները չի, հիմա ով ում հասնում է՝ խփում է, ոնց որ բարդուղիմեոսյան գիշերը լինի, ով ում կարողանա՝ սպանի:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Լավ երկիր և ուժեղ բանակ ունենանք:

Պետք է դպրոցից սկսել...

Видео
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6215
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Gitunik »

Lion писал(а): 23 июн 2026, 02:10 Լավ երկիր և ուժեղ բանակ ունենանք:

Պետք է դպրոցից սկսել...

Видео
Ճիշտ ես մտածում։
Դպրոցից պետք է սկսել։
Նայեվ սփյուռքում ` Հայերը ևս պիտի կենտրոնանան Հայաստանը հզորացնելու գործում։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

Если соглашение о продаже дронов Армении будет реализовано с такой ведущей страной, как Соединенные Штаты Америки, то открывается дверь для технологического сотрудничества. Об этом в беседе с RegionsTV заявил военно-политический аналитик Мгер Акопян. Он отмечает, что существует множество политических вопросов, которые могут доминировать в этом технологическом сотрудничестве, и он сам смотрит в будущее с осторожным оптимизмом...
1.jpg
1.jpg (61.09 КБ) 50 просмотров
...на данный момент мы находимся в стадии развития отношений Армении и США, и нельзя говорить о каком-либо завершенном процессе. В любом случае, похоже, приезд Вэнса был своего рода промежуточной остановкой, а не началом и концом. Условное начало было определено соглашением о поездке 8 августа. Насколько известно, 19 февраля наш премьер-министр и Алиев поедут в Вашингтон, возможно, что-то произойдет. Подождем...

..."Если осенью республиканцы проиграют выборы в Сенате, или Трамп перестанет быть президентом в следующие два года, то все, связанное с его личностью, может исчезнуть. Сейчас в Америке отношения между демократами и республиканцами настолько ухудшились, что, придя к власти, Трамп отменил все указы Байдена; так что однажды может прийти следующий президент-демократ и отомстить Трампу. В таком случае TRIPP, как и все американские технологии, будет затронут",- сказал Мгер Акопян.

Вся статья, ниже по ссылке...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »

1.jpg
1.jpg (39.5 КБ) 47 просмотров
Ցավակցում եմ, լավ սպա էր: Ես իր հրամանի տակ ծառայել եմ 2004 թ-ի հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 8: Այդ ընթացքում իր անձնական ցուցումով էլ 10 օր գուբախտ եմ նստել: Լրիվ արդար, սամավոլկի համար, բան չկա ասելու...

...Անչափ խարիզմատիկ, Գերմանիայում տեղակայված ԽՍՀՄ զորքերում ծառայած, մարտական ուղի անցած, զինվորներին ոգևորող գեներալ էր: Այո, այն ժամանակ ես տաքարյուն ջահել էի, բայց, եթե ասեր, թե հետևիցս եկեք թուրքերի կոկորդը պատռելու, նաղդ գնացող էի: Եվ ինձ հետ՝ գրեթե բոլորը: Իրեն նույնիսկ չսիրողներն էլ էին իրեն հարգում...

Մի անգամ հավաքեց մեզ զորամասի ակումբում, սպաներին ու մշտական անձնակազմ սերժանտներին թողեց դրսում և հարց ու փորձ արեց մեր ծառայության մասին: Շտաբի մոտ խփված էր հատուկ արկղ, որտեղ կարող էիր իրեն ուղղված դիմում թողնել: Հաճախ տղավարի արձակուրդներ էր տալիս, եթե դա զինվորին իրոք պետք էր և զինվորը դիմում էր նրան:

«Զուգարան մաքրելու» տխրահռչակ խնդիրը չկար: Այդ հիմա է ամեն ինչ կարգավորված, իսկ մեր ժամանակ կանոնադրությամբ դա դեռևս զինվորների վրա էր, սակայն նա ոչ ֆորմալ աչք էր փակում այն բանի վրա, որ զուգարանները դրսից զորամաս ժամանող մարդիկ էին մաքրում: Մի անգամ իրենց լավ տղա երազած մի քանիսը եկել էին զորամաս, ուզեցել էին ԿՊՊ մոտ իրենց լավ զգալ, Գելը «Ի զեն» հրամանն էր տվել, հերթափոխից ազատ պահակախմբի անձնակազմին հանել էր ԿՊՊ մոտ, դրանց քշել էր, մեքենաներն էլ բռնագրվել և որպես ավար բերել էր զորամաս - հետագայում այդ մեքենաները հետ վերցնելու համար ոմանք ահագին տանջվեցին:

...Գեներալ Գաբրիելյանը շատ էր հոգում զինվորի մասին, ճաշարաններում ընդգծված մաքրություն էր, նույնը՝ զորանոցներում: Ուտելիքը շքեղագույն չէր, սակայն՝ միջակից լավ, երբեմն՝ տնական մակարդակի, բայց հաստատ էր մի բան, որ որևէ մեկը սոված չէր մնա: Բավականին բարձր էր նաև ուսումնական որակը, թեև ես ավելին կուզեի...

...Երբ ցրվում էինք, բոլորիս շարեց պլացի վրա և մարդիկ ուղարկեց, որ ընտրովի ստուգեն, թե Արմավիրի զորամասից ցրվող զինվորների հանդերձանքն արդյո՞ք ամբողջական է՝ տակաշոր, ձմեռային համազգեստ, նասկիներ, բուշլատ, ձեռնոց և այլն: Իմ ցելոֆոնում իդեալական ամեն ինչ տեղը տեղին էր, նույնիսկ զարմացած էի: Քանի որ դիմացը ձմեռ էր, բուշլատների մեջ հատուկ չջնջվող ֆլոմայստերով նշում էր զինվորի տվյալները, որպեսզի հետո այդ բուշլատն իրենից չվերցնեն, ասելով, թե իրենը չէ: Մեր հանդերձանքի ցելաֆոններում բոլորի համար իր հեռախոսի համարը դրեց, որ, եթե նոր զորամասերում խնդիր լինի, մեզ նեղացնեն կամ հանդերձանքը խլեն, զանգենք իրեն: Չեմ օգտվել այդ համարից, բայց դե...

...Արմավիրի զորամասն իր օրոք խելքի եկավ, երբ մինչ այդ հին ծառայողները պատմում էին, թե զորամասում փնթի վիճակ էր, ջուր չկար, իսկ զինվորներն էլ ճաշարան էին գնում՝ անձնական գդալները գրպաններում, ճաշելով տառականների հետ միասին...

Աստված հոգին լուսավորին, ի՞նչ ասես - մարդ իր հետևից պետք է լավ անուն թողնի և նա թողեց այդ անունը: Պատիվ ունեմ, պարոն Գեներալ!
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Армия обороны: Гарант безопасности армян

Сообщение Lion »


Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։

Հունիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, ես ներկայացա զինկոմիսարիատ։ Բոլոր անհրաժեշտ թղթերը հանձնելուց հետո դուրս եկա զինկոմիսարիատի շենքից և սպասեցի մեկնելուն։ Երեք ժամ սպասելուց հետո վերջապես դուրս եկավ զինկոմիսարիատի ղեկավարն ու ասաց, որ սխալվել են՝ երեք մարդու ավել են ծանուցագիր տվել։

Այս «անսպասելի» խոստովանությունը հանգեցրեց տևական բանակցությունների։ Մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո զինկոմիսարիատի ղեկավարին հաջողվեց երեք հոգու համոզել և տուն ուղարկել։ Մնացածներս շարժվեցինք դեպի զորամասերից մեկը՝ զենք ու հանդերձանք ստանալու և ըստ ստորաբաժանումների բաշխվելու։

Թե որքան անարդյունավետ էր տեղի ունենում հաստիքների բաշխումը՝ դժվար է նկարագրել բառերով։ Պատկերացրեք, պետությունը ծախսում է մեծ գումարներ ժամկետային զինվորին կես տարի ուսումնական զորամասում զինվորական մասնագիտություն սովորեցնելու համար։ Հետո այդ զինվորը ևս 1.5 տարի հմտանում է իր մասնագիտության մեջ։ Ծառայությունն ավարտելուց 3-4 տարի անց նա գալիս է վարժական հավաքի՝ ակնկալելով, որ կվերհիշի ստացած գիտելիքները։ Սակայն զորամասում որոշում են նրան նշանակել մի հաստիքի, որին ընդհանրապես ծանոթ չէ: Այս մոտեցումը ցույց է տալիս, որ վարժական հավաքների իրական նպատակը ոչ թե մասնագիտորեն պատրաստ և մարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսի ստեղծումն է, այլ պարզապես անհրաժեշտ մարդկային քանակի ապահովումը, որպեսզի նրանք իրականացնեն մարտական հերթապահություն։ Այս իրավիճակում, ինքներդ դատեք, թե որքանով էր արդարացված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատումը։

Նախքան մարտական դիրքեր տեղափոխվելը, որոշ ժամանակ անցկացրեցինք զորավարժարաններից մեկում տեղակայված վրանային ավանում։ Այնտեղ առկա կենցաղային խնդիրները՝ ջրի անբավարարությունը, վրանների վիճակը և այլն, մի կողմ եմ թողնում, քանի որ դրանք ոչինչ էին այն խնդիրների համեմատ, որ կային մարտական դիրքերում։

Եվ ահա, վերջապես, հունիսի 19-ին բարձրացանք մարտական դիրքեր։ Մինչև դիրքեր գնալը մեզ տարել էին ՊՆ-ի կողմից վերջերս ակտիվ գովազդվող ամրաշինական կառույցները ցույց տալու։ Զորքի մի մասն անկեղծորեն կարծում էր, որ մենք էլ նմանատիպ կահավորմամբ դիրքերում ենք իրականացնելու մարտական հերթապահությունը։ Բայց ցավալի իրականությունն այն է, որ առաջնագծում գտնվող մարտական դիրքերը, որտեղ հենց այս պահին էլ հերթապահում են զինվորները, չնչին նմանություն ունեն գովազդվող ամրաշինական կառույցների հետ։

Մեր դիրքը գտնվում էր հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Այնտեղ չկային ոչ թաքստոցներ, ոչ շելեր, ոչ էլ անգամ տարրական աղվեսափոսեր՝ հրետանային հարվածներից պատսպարվելու համար։ Հավանական հարձակման դեպքում այնտեղից ողջ դուրս գալը գրեթե անհնար կլիներ։

Մեր դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չունեինք։ Փոխարենն ունեինք այդ գնդացիրների համար նախատեսված փամփուշտներ։ Նռնականետ նույնպես չունեինք, բայց ունեինք նռնականետի արկեր։ Ապշեցուցիչ էր նաև այն, որ դիրքում ունեինք 5.45 մմ-անոց փամփուշտներ, որոնք նախատեսված են AK–74-ի համար, բայց, ցավոք, մենք չունեինք AK–74 ինքնաձիգներ։

Աբսուրդը շարունակվում էր նաև անձնակազմի հաստիքացուցակում․ դիրքում կային ապահովման ջոկատի երկու հրամանատար, «Կորդ» խոշոր տրամաչափի գնդացրի հաշվարկ՝ առանց «Կորդ»-ի, և ԱԹՍ ջոկ՝ առանց ԱԹՍ-ի։

Առանձին պատմություն է զենքի խնամքը։ Մեզ տրամադրել էին լրիվ նոր վիճակում գտնվող AK-103 ինքնաձիգներ։ Սակայն դիրքում անցկացրած 14 օրից 12-ի ընթացքում կամ մառախուղ էր, կամ անձրև, կամ էլ՝ կարկուտ։ Զենքերը ժանգոտում էին, իսկ մեզ չէին տրամադրել զենք մաքրելու համար նախատեսված յուղ։ Զենքի յուղը դիրք հասավ միայն 11-րդ օրը։ Փորձեցինք մաքրել, բայց կային հատվածներ, որոնցից ժանգն այդպես էլ չանցավ։

Մեր դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը մոտ 150 մետր հեռավորության վրա էր։ Երբեմն գիշերները ադրբեջանցիները մեծ լապտերով թարթող լույս էին գցում մեզ վրա՝ փորձելով ճնշել կամ սադրել մեզ։

Այն ամենը, ինչ տեսա մեր խմբին վստահված դիրքերում 25-օրյա վարժական հավաքի ընթացքում, փաստում է, որ բանակի խնդիրները խորն են ու համակարգային։ Մեզ պետք են անվտանգ խրամատներ, ճիշտ բաշխված հաստիքներ ու տարրական զենքի յուղ՝ հենց այսօր։ Ցուցադրական վարագույրը վաղ թե ուշ բացվում է։ Եւ ավելի լավ է, որ այն պատռվի սեփական սխալներն ընդունելիս, այլ ոչ թե հերթական ռազմական բախման պահին։

…Իսկ վերջում մի «փոքր դետալի» մասին. մեզ վստահված դիրքերից և ոչ մեկում անգամ կացին չկար փայտ կոտրելու համար, իսկ բարձունքում ցուրտ էր։

Գլխավոր լուսանկարը՝ «Հետքի» արխիվից

1.jpg
1.jpg (120.54 КБ) 11 просмотров
[/color]
Приходите в мой дом...
Ответить