Երեկ լրահոսս լիքն էր արցախահայության ներկայացուցիչների նկատմամբ ատելություն, արհամարանք և առավելության զգացումներ արտահայտող գրառումներով: Որոշ դեպքերում էլ շեշտադրվում էր «մենք նրանց համար» անընդունելի մոտեցումը: Չեմ ալարել և ընտրովի ստուգել եմ. հիմնական մասը բարեբախտաբար
ՖԵՅՔԵՐ ԷԻՆ, որոնք մեծ հավանականությամբ գործում են հայտնի կենտրոնից հայտնի քաղաքական նպատակներով: Ոմանք էլ ստոր շահամոլներ են: Այնուհանդերձ նրանց, ովքեր իրական անձիք են և չեն մտնում նախորդ երկու խմբերի մեջ, ասեմ.
- Դուք այս կյանքում նեղմիտ և ձեզնից ուղղակի
ՈՉԻՆՉ ՉՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ անհաջողակներ եք, ովքեր սեփական ոչնչությունը կյանքում ձգտում են արդարացնել «Քոչարյանը մանկությունս գողացավ» ծիծաղելի բանաձևով: Կրկնեմ՝ դուք
ԱՆՀԱՋՈՂԱԿ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՔ, ովքեր ձեր զրո լինելը կյանքում ամենից առաջ ինքներդ ձեզ համար փորձում եք բացատրել ու արդարացնել «ղարաբաղցիների» մասին էշ-էշ դուրս տալով: Դուք
ՀԱՐԳԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ՉԵՔ:
Այո, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ավել կամ պակաս կապ են ունեցել Արցախի հետ, այո, նրանց իշխանության ընթացքում եղել են
ԲԱԶՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնց հետևանքն էլ եղավ 2018 թ-ի իշխանափոխությունը, այո, Արցախի ողբերգությունն իր հիմքի շատ տարրերում գնում է դեպի 1991-2018 թվականներ, բայց վերաբերվել հայ ժողովրդի մի մասին այնպես, ինչպես դուք եք վերաբերվում, բարոյական մակարդակում նշանակում է լինել
ՀԱԿԱՀԱՅ ՈՒ ԹՔԵԼ Արցախի համար պայքարած և այդ գործի մեջ իրենց կյանքը դրած հայ ժողովրդի զավակների շիրիմներին մասնավորապես ու հայ ժողովրդի անցած ուղուն ընդհանրապես: Ավելի գործնական մակարդակում դա նշանակում է արդարացնել մեր ժողովրդի մի մասի հայրենազրկումը և թուրքի վայրագությունները՝ հետագայում հիմքեր ստեղծելով ու արդարացնելով նաև թուրքական ՀԵՏԱԳԱ ԱԳՐԵՍԻԱՆ մեր նկատմամբ:
Դուք
ՉԱՐ և ՎԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՔ, ձեր նեղմիտ չարությունը կուտի ձեզ ներսից:
Ինքս, ի դեպ, լավատես եմ, քանի որ բարեբախտաբար ավելի շատ էին հենց դրական մոտեցումները…