Бархатная революция...: А что дальше?

Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Համաձայն եմ, մյուս տարին թեթև չի լինի...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Կարճ ասեմ՝ ինչ եղավ, իհարկե, առանց դեռևս որոշումը կարդալու:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածը թողնվեց նույնը, այս մասով խնդիր չկա, ամեն ինչ կմնա նույնը:

Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածին, որը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները: Սահմանադրական դատարանն ըստ էության ասաց, որ 35-րդ հոդվածում որևէ խոսք չկա անձեռնամխելիություն ունեցող անձանց մասին, ինչը բաց է: Այսքանը:

Սրան ի պատասխան հիմա իշխանությունները կասեն, որ պարոն Քոչարյանի արարքը այսպես թե այնպես չի ընկնում անձեռնամխելիության տակ, քանի որ նա ՈՉ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ գործողություն է արել, իսկ նրա պաշտպաններն էլ բնականաբար կսկսեն պնդել, որ հենց նույն այդ անձեռնամխելիությունն է գործում: Ավելին, իշխանությունները նաև կավելացնեն, որ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մեջ անձեռնամխելիության պահը չլինելը դեռ չի նշանակում կոնկրետ հետևանքներ:

Արդյունքում, իշխանությունները կալանքը չեն վերացնի, իսկ պաշտպանները կպնդեն, որ կալանքը վերացվի:

Ամեն ինչ կմնա նույնը, քանի որ իրավապահ մարմինները իրենցը կանեն, սակայն իրավական վեճը կշարունակվի:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Այսինքն՝ ՍԴ-ն ասում է՝ այս հոդվածն գործառնական անձեռնամխելիության մասով ԹԵՐԻ Է: Վերջ - կանգ: Հիմա հարց է շարունակությունը՝ հետևությունը: Քոչարյանի փաստաբաններն իրենց կողմը կտանեն, իշխանություններն՝ իրենց: Սրան կգումարվի հոկտեմբերի 2-ի Պուտինի ֆակտորը: Արդյունքում իրավաբանությունն իր տեղը զիջում է քաղաքական հաշվարկին - եթե այն թույլ տվեց, չեն ազատի, եթե թույլ տվեց հակառակը՝ կազատեն: Քաղաքական հաշվարկը կանխատեսելն անշնորհակալ գործ է, քանի որ մեզնից և ոչ մեկը չի տիրապետում լիակատար տեղեկատվությանը ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Ես սա ասել եմ 15.07.2019, 23:26-ին.

Ավելի ուրախ էլ եմ լինում...

Ասեմ, ստեղ կակ ռազ տխուր եմ, պռոստը ժպիտ սմայլիկը դրեցի, որպես ապագա երկխոսության պատրաստակամության նշան...

Էս են պահնա, է, որ էրեխուն ասում ես, ասենք, դանակի հետ մի խաղա մատդ կկտրես, ինքը չի լսում, մատը կտրումա, լացելով գալիսա մոտդ - վռոդե պիտի ուրախանաս, որ ճիշտ դուրս եկար, բայց տխրում ես:

Ասել եմ, չէ՞, որ մեր դատական համակարգը Քոչարյանին մարսելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի, պետք չէր իրեն իր էն տեսքով, որ կար մինչև հեղափոխությունը, էդ դեմ տալ: Հիմա սա դրա արտահայտություններից մեկն է, բայց ապագայում ավելի ուժեղ գմփունա լինելու՝ ՍԴ-ի կողմից: Ինչքան ես եմ հասկանում, ՍԴ անդամներին անկյուն են քշել և նրանք պատրաստ են հուսահատ-համառ դիմադրության: Հանկարծ ու որոշեն, վերցնեն ու որոշեն՝ վարույթ ընդունված մասով վիճահարույց հոդվածը հակասահմանադրական ճանաչել - մարտի 1-ի գործը միանգամից կփլուզվի:

Դա էլ դեռ ոչինչ, Ստամբուլյան կոնվենցիան, վեթինգի օրենքը կամ էլ չասած 50 միլիոնի օրենքը - էս սաղ ՍԴ համենայն դեպս այս կազմի հետ լուրջ խնդիրներ է առաջացնելու...

Վիշապ, մտքիցդ հան, ոնց կասեին՝ раз и навсегда - ես քոչարյանական չեմ, ես ընտրել եմ Նիկոլին ու անկեղծորեն ուզում եմ, որ ինքը հաջողության հասնի, քանի որ հենց նրա հաջողության մեջ եմ տեսնում ՀՀ ապագան: Իմ բոլոր ստատուսներում, այլ գրվածքներում և հարցազրույցներում կարող ես այս միտքը տեսնել - ես ուղղակի ցավում եմ, որ ինքը սխալը սխալի հետևից է անում: Կրկնեմ, մտքիցդ հան, որ ես Նիկոլի սխալներից կուրախանամ, առավելագույնը կասեմ՝ ախր ասում էինք, է...: Էս ասում եմ, որ ապագայում ավելի պարզ շփվենք:

Ի դեպ, այս դիրքորոշումն ունի նույն Երվանդ Վարոսյանը՝ Նիկոլի երբեմնի փաստաբանը, հայտնի օպոզիցիոն դեմքը - հիմա ի՞նչ, ինքն էլ է՞ քոչարյանական...


Մարգարեներին միշտ էլ չեն ընդունել իրենց երկրներում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

ՍԴ որոշումը հրապարակվեց և իմ նախորդ դիրքորոշումն, ըստ իս, հաստատվեց:

Դատարանն ասում է՝ 35-ում ոչինչ չկա անձեռնամխելիություն ունեցող անձանց մասին, էդ ոչինչը, ըստ դատարանի, հակասահմանադրական է: Ստեղ մարդու ուղեղը կարա մի թեթև կախի, բայց, որ ռեստարտից հետո առաջ անցնես՝ հարցա ծագում՝ և՞...

Բայց մի ուրիշ պահ էլ կա՝ դատարանը խոսում է գործառնային անձեռնամխելիության մասին, այսինքն՝ սուբյեկտը ենթակա չէ պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար և, ըստ դատարանի, 35-ը պետք է խոսի այդ մասին: Ստեղ իշխանությունները կարող են ձիով քայլ անել և արմատից կտրել ամեն ինչ, ասելով, որ... պարոն Քոչարյանը գործել է ՈՉ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ գործառույթների շրջանակներում, քանի որ, ասենք, զորքը Երևան բերելն ու այն կիրառելը որևէ կերպ չի համապատասխանում դրան:

Պաշտպաններն էլ, բնականաբար, կսկսեն հիմնավորել, որ դա հենց կարգավիճակից բխող գործառույթ/գործողություն է, քանի որ երկրի անվտանգությունը հենց այդպես է ամրապնդվել:

Արդյունքում, մնում է անորոշ վիճակ, որ կողմը ոնց ուզի՝ կմեկնաբանի, սակայն նաև մանևրի տեղ է մնում իշխանությունների համար, որոնք կարող են, Պուտինի ժամանմանն ընդառաջ, բաց թողնել պարոն Քոչարյանին: Մի խոսքով, իրավաբանության և քաղաքականության յուրօրինակ մի խառնուրդ, ընդ որում դեռ հայտնի չէ, թե գործը վարող դատավորն ինչ կարծիք կարտահայտի...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Սկսվեց Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման ժամկետի հետհաշվարկը:

Այս կարմիր գիծն արդեն անցնել պետք չէր: Մինչ այս իշխանությունը տատանվում էր ժողովրդի աջակցության և դիմադրության միջև, հիմա արդեն Ռուբիկոնը հետևում է:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Цитата:
ՍԴ որոշումը հրապարակվեց և իմ նախորդ դիրքորոշումն, ըստ իս, հաստատվեց:

Դատարանն ասում է՝ 35-ում ոչինչ չկա անձեռնամխելիություն ունեցող անձանց մասին, էդ ոչինչը, ըստ դատարանի, հակասահմաադրական է: Ստեղ մարդու ուղեղը կարա մի թեթև կախի, բայց, որ ռեստարտից հետո առաջ անցնես՝ հարցա ծագում՝ և՞...

Բայց մի ուրիշ պահ էլ կա՝ դատարանը խոսում է գործառնային անձեռնամխելիության մասին, այսինքն՝ սուբյեկտը ենթակա չէ պատասխանատվության իր կարգավիճակից բխող գործողությունների համար և, ըստ դատարանի, 35-ը պետք է խոսի այդ մասին: Ստեղ իշխանությունները կարող են ձիով քայլ անել և արմատից կտրել ամեն ինչ, ասելով, որ... պարոն Քոչարյանը գործել է ՈՉ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ գործառույթնների շրջանակներում, քանի որ, ասենք, զորքը Երևան բերելն ու այն կիրառելը որևէ կերպ չի համապատասխանում դրան:

Պաշտպաններն էլ, բնականաբար, կսկսեն հիմնավորել, որ դա հենց կարգավիճակից բխող գործառույթ/գործողություն է, քանի որ երկրի անվտանգությունը հենց այդպես է ամրապնդվել:

Արդյունքում, մնում է անորոշ վիճակ, որ կողմը ոնց ուզի՝ կմեկնաբանի, սակայն նաև մանևրի տեղ է մնում իշխանությունների համար, որոնք կարող են, Պուտինի ժամանմանն ընդառաջ, բաց թողնել պարոն Քոչարյանին: Մի խոսքով, իրավաբանության և քաղաքականության յուրօրինակ մի խառնուրդմ, ընդ որում դեռ հայտնի չէ, թե գործը վարող դատավորն ինչ կարծիք կարտահայտի...


Սիրում եմ ապագան գուշակել :)

Միևնույն ժամանակ, դատախազությունը հիշեցնում է՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից և այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում:

Աղբյուր
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Վարչական տուգանքների գործերով ֆիզիկական անձանց կողմից դատարան դիմելու համար նախատեսված պետական տուրք սահմանելը համարում եմ սկզբունքորեն անթույլատրելի, քանի որ դա լրջագույն կերպով կսահմանափակի դատարան դիմելու քաղաքացու իրավունքը: Աբսուրդ է ստացվում՝ 5.000 դրամ ակտը բողոքարկելու համար... 5.000 դրամ էլ պետական տուրք:

Ասեմ ավելին, նույնիսկ սերժենց ռեժիմը վարչական տուգանքների համար տուրքը վերացրեց, հիմա, ի՞նչ, Նիկոլի ռեժիմը պիտի էդ տուրքը վերականգնի՞ -դե ապրեք, էլի, ի՞նչ ասեմ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը...

էս ի՞նչ մի թարս թաթալոշ տվեց Վանեցյանը գնալուց, սենց մի ուրիշ տիպի շրխկացրեց դուռն ու գնաց...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Վանեցյանը չորով ասեց՝ ս...ր էղեք

Էս բառդակը, որ ստեղծել եք՝ հետո՝ առանց ինձ փորփրեք:

Էս շատ լուրջ էր, սենց խոսքերը ՍԵՆՑ մարդու բերանից, որ վերջին 1.5 տարում ողջ ներքին ինֆոն ուներ, էս ցնցեց Նիկոլի իշխանությունը, ինքը հլը տաքա, չի ջոգում նստել, երկրոդական բաներից է խոսում...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Воин301 »

Բայց նկատեցի՞ք, որ Նիկոլի խոսքերում ծաղրանք կար։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Այո, սա խզում էր իր դաշնակցի հետ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Կառավարությունն այսօր որոշեց 9,436 մլն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Թալիշում հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի հետազոտությունները եւ ստացիոնար վերականգնողական բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու համար:

Ապրեք, առողջություն զինվորին :)
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

[COLOR="#000080"]ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան հրավիրելու ժամկետին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի ընկերներ,

Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:

Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
»:[/COLOR]

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37119
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Бархатная революция...: А что дальше?

Сообщение Lion »

Վիտալի Բալասանյանին ցավոք աստիճանաբար Գագիկ Արծրունուն եմ նմանեցնում...

Վասպուրականում իշխող Գագիկ Արծրունին (903-908, 908-944՝ արքա), ինչպես թերևս նաև իր եղբայր Գուրգենը, ոչ մի կերպ չէին կարողանում ներել ավելի հաջողակ գտնված Բագրատունիների արքայական տիտղոս կրելը: Արդյունքում, թեև խոսքը գնում էր սեփական քեռու մասին, սական, ինչպես Աշոտ Արծրունին էր վարվել դեռևս 895 թ-ին, այս անգամ արդեն Գագիկ Արծրունին կապ հաստատեց Յուսուֆ իբն Աբու-Սաջի հետ և նրանից արքայական թագ խնդրեց: Այպիսով Գագիկ Արծրունին, ըստ էության զոհ գնալով ճղճիմ փառասիրությանը և ընտանեկան հին վիրավորանքներին, փաստորեն միայն հաջող մի գործիք հանդիսացավ Սաջյանների էմիրի համար և այդ հանգամանքն այժմ արդեն լիովին պարզ դարձավ:
Приходите в мой дом...
Ответить