Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

կենտրոնական մասը ու Իրանական լեռնաշխարհը հանձնվեցին Հայոմարտին և նրա սերունդներին, Միջագետքը ու Ասորիքը սկսեցին կառավարել Կարդունիաշի իշխանության տիրակալները, Եգիպտոսում իշխանության ղեկը ստանձնեցին Հայկազուտները, իսկ Փոքր Ասիայում էլ իշխանությունն անցավ պայմանականորեն «Տավարնա» կոչվող տոհմի ձեռքը, որը հետագայում պետք է հիմք դներ Խեթական հզոր թագավորությանը։ Արիական տերության գոյության առաջին տասնամյակներում բոլոր այս տարածաշրջանային թագավորությունները առնվազն ձևականորեն ընդունում էին Հայոց թագավորության Հայկազունիների գերագահությունը։ Այսպիսով, ըստ էության, ստեղծվեց նույն այն իրավիճակը, որն առաջացավ Մոնղոլական տերությունում 1242 թվականից հետո, երբ Մոնղոլական միասնական տերությունը բաժանվեց կենտրոնական իշխանությանը ենթական մասերի, ի դեմս Չաղաթայական ուլուսի, Ոսկե Հորդայի և Էլխանության։
Դատելով ըստ ամենայնի, սակայն, նորաստեղծ Արիական տերության կազմում Հայկական լեռնաշխարհը, հատկապես հետագա տասնամյակներում, արդյունքում չի կարողացել հանդես գալ որպես տերության քաղաքական կենտրոն և պահել սկզբնական իր այդ դերը։ Այս առումով հարկ է նշել, որ հիշատակված գործընթացը չի կարող որակվել որպես ինչ-որ մի բացառիկ երևույթ։ Իրականում այդպիսին են բոլոր այն պետական միավորների ճակատագրերը, որոնք կատարում են իրենց չափսերից էականորեն մեծ նվաճումներ։ Այսպես, լրիվ նույն կերպ էլ հազարամյակներ անց մոնղոլական արշավանքների մեկնակետ հանդիսացած Մոնղոլիան կամ Մեծ տափաստանի արևելքը չկարողացավ հանդես գալ որպես տերության քաղաքական կենտրոն և պահել այդ դերը։ Նույնը եղավ նաև սելջուկյան նվաճումների մեկնակետ հանդիսացած Միջին Ասիայի հետ: Իր հերթին հարկ է նշել, որ նկարագրված գործընթացի պատճառը ակնհայտ է, քանզի ստեղծված լայնատարած պետության կազմում Հայկական լեռնաշխարհը հայտնվել էր ծայրամասային վիճակում։ Լիովին նույն վիճակում էլ հայտնվեցին Հունաստանը հունամակեդոնական, Արաբական թերակղզին՝ արաբական, Միջին Ասիան` սելջուկյան, իսկ Մոնղոլիան էլ մոնղոլական նվաճումների արդյունքում։ Դրությունը նման է Մոնղոլական տերության մայրաքաղաքը Ղարա-Ղորումից Պեկին տեղափոխելու հայտնի իրավիճակին, երբ Մոնղոլական տերության քաղաքական կենտրոնը Մոնղոլիայից կամ Մեծ տափաստանի արևելքից տեղափոխվեց Չինաստան և այս փաստով արդեն դե-յուրե ամրագրվեց Մոնղոլիայի ոչ «տերունակենտրոն» կարգավիճակը։
Վերևում հիշատակված գործընթացի մասին դժվար է հստակորեն խոսել, սակայն Մովսես Խորենացու մոտ պահպանված աղոտ ակնարկներից կարելի է ենթադրել, որ այն սկիզբ է առել Անուշավան Սոսանվերի մահվանից հետո, քանի որ, ի տարբերություն այս արքայի և նրա նախորդների` մինչև Հայկ Նահապետ, հաջորդ արքաները Մովսես Խորենացու մոտ արդեն որակվում են որպես «ոչ կարևոր», ընդ որում հատկանշական է նաև Պատմահոր վերաբերմունքը վերջիններիս ռազմաքաղաքական ուղիների վերաբերյալ, որոնք, ի համեմատ նախկինների, ակնհայտորեն երկրորդական դերերի վրա են: Այսպիսով` թերևս, կարելի է կարծել, որ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող գործընթացը արագացրել և անդառնալի տեսք է ստացել հատկապես մ.թ.ա. 1650 թվականին բռնկված խեթական ապստամբության արդյունքում, որն, ըստ էության, Փոքր Ասիայում բռնկված մի ապստամբություն էր Արիական տերության կենտրոնական իշխանության դեմ։ Արդյունքում՝ հենց այդ ժամանակներից սկսած էլ իրենց, ըստ էության, ազատ զգացին և Հայոմարտները արևելքում, և Հայկազուտները Եգիպտոսում, և Կարդունիաշի տիրակալները Միջագետքում ու Ասորիքում։
Մ.թ.ա. XVII դարի առաջին կեսին Արիական տերության ռազմաքաղաքական կյանքի հիմնական իրադարձությունները տեղի էին ունենում երկրի արևելքում, որտեղ իշխում էր Հայոմարտը (մ.թ.ա. մոտ 1700-1670)։ Դժբախտաբար Հայոմարտի մասին տվյալները «Ավեստա»-ում չափազանց քիչ են1, քանի որ նրա մասին պատմող «Ավեստա»-ի «Չիխրդադ-Նասկ» մասը առայժմ համարվում է կորսված։ Այս ամենով հանդերձ հատկանշական է, սակայն, որ Հայոմարտը բոլոր դեպքերում հանդես է գալիս որպես առաջնամարդ, որպես ամեն ինչի և ամեն բանի սկիզբ2, ինչ-որ տեղ նույնիսկ ավելին, քան ավետարանական Ադամը։ «Նովրուզնամե»-ն հայտնում է, որ
_________________________
1 История всемирной литературы. В 9 т. Т.1. М., 1983. С.269.
2 Մանրամասն տես` С. П. Виноградова “Авеста в русских переводах”СПб, 1997.

76
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Հայոմարտի որոշմամբ տեղի ունեցավ տարվա բաժանումը 12 ամիսների1։ Նույն աղբյուրը այս արքային է վերագրում նաև տարեգրությունների վարման ավանդույթի հիմնադրումը։ Հայոմարտը շիկահեր էր և սպիտակամաշկ, աչքի էր ընկնում հաղթանդամ կառուցվածքով ու բարձր հասակով։ «Բունդախշի»-ն, «Շահնամե»-ն և այլ աղբյուրներ Հայոմարտի իշխանության տևողությունը սահմանում են 30 տարի2, թեև Օմար Խայամին վերագրվող «Նովրուզնամե»-ն տեղեկացնում է 40 տարվա մասին3։
Հայոմարտը իր իշխանությունը սկզբնական տարիներին խնդիրներ ունեցավ, թերևս, միայն Արիական տերության ամենաարևելքում` Հյուսիս-արևելյան Հնդկաստանում, որտեղ գործող դրավիդյան ցեղերը այնուհանդերձ ոչ մի կերպ չէին ցանկանում խաղաղ կերպով նահանջել արիական նվաճումների առջև։ Այս իրադարձություններում Հայկական բանակը ղեկավարում էր Սուդասը, որն էլ մ.թ.ա. հենց մոտ 1690 թվականին Հյուսիսային Հնդկաստանում գտնվող Ռավի գետի ափին տեղի ունեցած Տասն արքաների ճակատամարտում պարտության մատնեց ուժերը միավորած և իր դեմ շարժված տեղական տասն արքաների միացյալ բանակին, ընդ որում ճակատամարտը սկզբում ամենևին էլ չէր զարգանում Սուդասի բանակի օգտին, որը հայտնվել էր շրջապատման մեջ ու ստիպված էր մարտերով նահանջել, սակայն հետագայում, ինչպես հայտնվում է, ռազմի Ինդրա կամ Արդնի աստծո օգնությամբ Սուդասին հաջողվում է ոչ միայն դուրս պրծնել շրջապատումից, այլև ծանր պարտության մատնել հակառակորդին։ Ի վերջո` թշնամու բանակը ծանր կորուստներ կրեց ու պարտության մատնվեց, իսկ նրա ռազմիկների մեծ մասը խեղդվեց Ռավի գետում4։ Արդյունքում՝ Հայոմարտի իշխանության տակ հայտնված տարածքի արևելքը կազմող Հյուսիսային Հնդկաստանում իշխանությունն առժամանակ անցավ Սուդասին, որը պատկանում էր Տրիտսու տոհմին։
Այս դեպքերից մի քանի տարի անց, մոտավորապես մ.թ.ա. 1685 թվականին, Սուդասի հաջորդ Բխարտայի բանակի դեմ շարժվեցին տեղական արդեն հինգ արքաների միացյալ ուժերը, սակայն Հյուսիսային Հնդկաստանում տեղի ունեցած Հինգի հերթական ճակատամարտում հինգի այս միությունը ևս պարտություն կրեց5։ Հիմնական խնդիրները, սակայն, որ առկա էին, այնուհանդերձ ստեղծելու էին ոչ դրավիդյան ցեղերը:
Առկա տեղեկատվության հիման վրա կարելի է ենթադրել, որ Հայոմարտի իշխանության վերջին տարիներին Արիական տերության արևելյան սահմանի վրա արևելքից բավականին հզոր մի հարձակում է տեղի ունեցել։ «Շահնամե»-ում այս փաստը ներկայացվում է որպես «դևեր»-ի հարձակում։ Այս առումով առանձին քննարկման է ենթակա այն հարցը, թե ի վերջո ովքե՞ր էին հետագայում լեգենդների քողով պատված, միֆականացված և նույնիսկ դիվականացված նույն այդ «դևեր»-ը:
Ամենից առաջ պետք է ընդգծել, որ սկզբնաղբյուրներում «դևեր»-ը ներկայացվում են որպես արիական աշխարհի հակոտնյաներ, այնպես որ կարելի է վստահորեն պնդել, որ հարձակվողները միանշանակորեն չեն պատկանել հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդների խմբին։ Իրենց հերթին, սկզբնաղբյուրներում հիշատակվող «դևեր»-ի էթնիկ պատկանելիության հարցը ավելի կոնկրետացնելու գործում չափազանց ուշագրավ են չինական աղբյուրների հայտնած տեղեկությունները։ Իրոք, հենց չինական բանահյուսությունն է, որ պահպանել է որպես. «կարմրահեր դևեր»6 բնորոշվող եվրոպոիդ ժուների և դիերի7 դեմ «սևագլուխ» չինացիների պայքարի արձագանքները։ Հազարամյակ ձգված այս պայքարում չինացիները ի վերջո հաղթանակ տարան և արդեն մ.թ.ա. XVIII դարի վերջին ու հաջորդ դարի սկզբին «կարմրահեր դևերին» ստիպեցին հեռանալ դեպի Արևմտյան երկրամաս և Յոթնագետք, որոնք համապատասխանում են Միջին Ասիայի հյուսիս-արևելյան հատվածին։ Այսպիսով` երևի թե
_________________________
1 Տես` Большой Бундахишн IV 22-26; VII 9-11; Зороастрийские тексты. М., 1997. С.270-271.
2 Տես` Мифологии народов мира. Т 2, С.630.
3 Այս ճակատամարտի մասին տեղեկությունները ցրված են «արիական աղբյուրներում», որոնց շարադրման և հրատարակության որոշակի առանձնահատուկ բնույթի պատճառով դրանք այստեղ շարադրել ես հարմար չգտա:
4 Այս ճակատամարտի մասին տեղեկությունները ցրված են «արիական աղբյուրներում», որոնց շարադրման և հրատարակության որոշակի առանձնահատուկ բնույթի պատճառով դրանք այստեղ շարադրել ես հարմար չգտա:
5 Грумм-Гржимайло Г.Е. Западная Монголия и Урянхайский край. Т. II. Гл. 1. Л., 1926.
6 Այս ցեղերի վերաբերյալ կա հսկայական քանակության ուսումնասիրություններ, սակայն մասնագետները միակարծիք են, որ, ի դեմս սրանց մենք գործ ունենք եվրոպոիդների հետ, որոնք Սառցե դարաշրջանի ավարտից հետո դանդաղորեն տեղաշարժվել են դեպի արևելք ու հայտնվել Չինաստանի տարածքում։ Սրանց մի ճյուղն է, որ իր ժամանակին դեռևս անցանելի Բերինգյան նեղուցով անցել է Ամերիկա և բնակեցրել այն։

77
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

կարելի է զգուշորեն պնդել, որ այդ հենց արևելյան ճակատում չինացիների դեմ պայքարում անհաջողության մատնված ժուները, և հատկապես դիերն էին, որ իրենց նվաճողական էներգիան ուղղել են դեպի արևմուտք, որի արդյունքում էլ հենց կատաղի ընդհարման մեջ են մտել նույն այս ժամանակ Հնդկաստանից առաջխաղացումը շարունակած ու Յոթնագետքի հարավային սահմաններին մոտեցած արիների հետ։ Այս տեսակետից հատկանշական է նաև «դի», «դից» և «դև» բառերի հնարավոր նույնությունը։
Սկզբնաղբյուրները հայտնում են, որ Արիական տերության բանակը, որը գտնվում էր Հայոմարտի որդի Սիյամեկի ղեկավարության տակ, պարտություն է կրել, իսկ Սիյամեկը ընկել է մարտում1։ Այս ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 1671 թվականին Արիական տերության հյուսիս-արևելյան սահմաններում, ներկայիս Սիր-Դարյա գետի հյուսիսային կամ հարավային ափերին։ Կրած պարտությունից հետո Հայոմարտը իրեն հաջորդ հռչակեց թոռանը` Սիյամեկի որդի Հաո-սինին, որից հետո իր տրամադրության տակ եղած հիմնական բանակային ուժերով մ.թ.ա. արդեն մոտ 1670 թվականին անձամբ շարժվեց «դևերի» դեմ։ Արդյունքում՝ Ամու-Դարյա և Սիր-Դարյա գետերի միջև տարածվող միջագետքում, որը սովորաբար կոչվում է Մավերնահր, տեղի ունեցած նոր ճակատամարտում դիերը և ժուները գլխովին ջախջախվեցին2։ Հայոմարտն ինքը, սակայն, այս հաղթանակից կարճ ժամանակ անց մահացավ, իսկ Արիական տերության արևելյան մասի վրա իշխանությունն էլ անցավ նրա արդեն իսկ հիշատակված թոռանը, որը աչքի էր ընկել այս երկրորդ ճակատամարտում` մարտադաշտում հանդիպելով հակառակորդի առաջնորդի որդուն և մենամարտում սպանելով նրան։
Մ.թ.ա. XVII դարի կեսերին, չնայած արտաքին փայլին, աստիճանաբար արդեն ի հայտ են գալիս Արիական տերության անկման առաջին նշանները, երբ ամենից առաջ նկատելի է դառնում դեռևս դարասկզբին սկիզբ առած տեղայնացման գործընթացը։ «Դևերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո տերության արևելյան մասում քիչ թե շատ ամուր խաղաղություն հաստատվեց, բայց դրա փոխարեն իրավիճակը աստիճանաբար սկսեց բարդանալ տերության արևմտյան մասում։
Իրոք, Փոքր Ասիայում իշխող Տավարնաները վաղուց էին արդեն ծանր տանում Հայկազունիների գերիշխանությունը, որոնց ենթարկվելու որևէ իրական հիմք սրանք, ըստ էության, վաղուց արդեն չունեին, մանավանդ որ Անուշավան Սոսանվերին հաջորդած Պարետի (մ.թ.ա. 1662-1612) օրոք Հայկազունիների գերիշխանությունն իրոք արդեն ընդունել էր մեծապես խորհրդանշական մի բնույթ։ Այս առումով հարկ է նշել, որ հիշատակված գործընթացի գլուխ կանգնած էր Անիտայից հետո ռազմաքաղաքական իմաստով ավերակների կույտի վերածված Խեթական թագավորությունը կրկին ոտքի հանած Խեթական թագավորության արքա Հաթթուսիլ I-ը (մ.թ.ա. մոտ 1650-1620), որը ուժեղ, եռանդուն և զորավարական զգալի ունակությունների տեր մի անձնավորություն էր։ Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 1650 թվականին Արիական տերության արևմուտքում ծայր առավ մի ապստամբություն:
Մ.թ.ա. մոտ 1650 թվականին Հաթթուսիլ I-ի գլխավորած Խեթական թագավորության բանակը (մոտ 40.000) ասպատակեց Կիլիկիան` գցելով այն իր տիրապետության տակ3: Մ.թ.ա. մոտ 1647 թվականին Արիական տերության բանակը (մոտ 50.000), օգտվելով թշնամու հիմնական ուժերի դեպի Արցավա արշավանքով զբաղված լինելու հանգամանքից և Խեթական թագավորության ողջ արևելքում բռնկված ապստամբությունից, ասպատակեց Կապադովկիան, Կուսսարի շրջակայքը (վերջինը` Կեսարիայից մոտ 70 կմ հյուսիս) ու Խեթական թագավորության արևելյան բոլոր քաղաքները, բացի Հաթթուսաս մայրաքաղաքից (Կուսսարից մոտ 100 կմ հյուսիս-արևմուտք), որից հետո, խուսափելով Հաթթուսիլ I-ի գլխավորությամբ Արցավայից վերադարձած և հարձակման անցած Խեթական թագավորության բանակից (մոտ 70.000), շարժվեց դեպի արևելք: Իր հերթին Խեթական թագավորության առաջխաղացած բանակը հասավ
_________________________
1 Այս ճակատամարտի մասին տեղեկությունները ցրված են «արիական աղբյուրներում», որոնց շարադրման և հրատարակության որոշակի առանձնահատուկ բնույթի պատճառով դրանք այստեղ շարադրել ես հարմար չգտա:
2 Այս ճակատամարտի մասին տեղեկությունները ցրված են «արիական աղբյուրներում», որոնց շարադրման և հրատարակության որոշակի առանձնահատուկ բնույթի պատճառով դրանք այստեղ շարադրել ես հարմար չգտա:
3 Այս իրադարձության մասին հայտնվել է այն հիմնավորմամբ, որ հետագայում Եդեսիայի պաշարման ժամանակ Լուխուցանտիան, որը գտնվում է Կիլիկիայում, հիշատակվում է որպես մինչ այդ արդեն խեթերին ենթարկված տարածք:

78
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

մինչև Նենասա, Ուլմա և Սալախսուվա (վերջինը երկուսը` Եփրատի և Կանեշի միջև), սակայն սկսված ձմռան պատճառով չշարունակեց արշավանքը:
Վճռական ընդհարումը տեղի ունեցավ մի քանի տարի անց, երբ մ.թ.ա. մոտ 1644 թվականին Ադալուր լեռան ճ-մ-ում (Անդրեփրատյան Ծոփք) Հաթթուսիլ I-ի գլխավորությամբ Եփրատի Մելաս վտակ (= Արևմտյան Եփրատ) -Եփրատի հուն երթուղով արշաված Խեթական թագավորության հիմնական (մոտ 50.000), ինչպես նաև արևելքից մոտեցող լրացուցիչ (մոտ 10.000) բանակները հաղթեցին Արիական տերության (մոտ 40.000) և Յամհադի թագավորության (մոտ 20.000) միացյալ բանակին, որից հետո մտան Հասուվա (Կոմագենե) ու Հախա2: Ավելին, զարգացնելով հաջողությունը, մ.թ.ա. նույն 1644 թվականին հակառակորդի բանակը գրավեց Ուռհան (Հայոց Միջագետքի արևմուտք, Եփրատի Դայսան վտակի աջ ափին)3: Ու, թեև պատերազմը դրանից հետո շարունակվեց դեռ երկար, սակայն Արիական տերության մասը կազմող Փոքր Ասիան Հայկազունիների համար արդեն ընդմիշտ կորած էր։ Մնացածը վերաբերում է արդեն բուն Խեթական թագավորության պատմությանը, որը այսուհետ կքննարկվի միայն այնքանով, ինչքանով որ այն կառնչվի Արիական տերության կամ հայերի ռազմաքաղաքական պատմությանը։
Մ.թ.ա. XVII դարի կեսերին ճգնաժամի առաջին նշանները ի հայտ եկան նաև Արիական տերության արևելյան հատվածում։ Ինչպես արդեն ասվեց, Հայոմարտի մահվանից հետո այստեղ իշխանությունն անցել էր վերջինիս թոռ և Սիյամեկի որդի Հաո-սինին (մ.թ.ա. մոտ 1670-1620), որը հիմնականում աչքի ընկավ խաղաղ պետականաշինությամբ ու մշակութային բնագավառում իրականացված գործունեությամբ։ Մասնավորապես, Հաո-սինը տնտեսության մեջ լայն շրջանառության մեջ մտցրեց կրակի կիրառումը, զարկ տվեց անասնապահությանը, դարբնությանը, դերձակությանը, ինչպես նաև մեծ ուշադրություն հատկացրեց ոռոգման համակարգերի ներդրմանը, դրանց կարգավորմանն և համակարգված գործունեությանը։ Միաժամանակ, սակայն, Իրանական լեռնաշխարհի բնակչության, այդ թվում նաև տեղում հաստատված հայերի, մոտ արդեն հենց այս արքայի օրոք սկիզբ առան որպես առանձին ժողովուրդ հայերից առանձնանալու առաջին նախանշանները, մի գործընթաց, որը հետագայում աստիճանաբար իր զարգացումն էր ապրելու և որի արդյունքում հետագա հարյուրամյակներում պատմության ասպարեզ էին իջնելու պարսիկներն ու մարերը։ Աննկատ, սակայն հեռուն գնացող և Արիական տերության արևելքում սկզբում փոքր, բայց հետագայում արդեն լուրջ ճաքեր առաջացրած ժողովրդագրական այս գործընթացից զատ, սակայն, Հաո-սինի, իսկ արդյունքում նաև Արիական տերության արևելյան տարածքներում տեղի էին ունենում նաև արդեն կոնկրետ քաղաքական բնույթ ու հետևանքներ ունեցող գործընթացներ։
Մասնավորապես, Հնդկաստանի հյուսիսում իշխող և այդպես էլ իր իշխանությունը ժառանգական դարձնել չկարողացած Տրիտսու ցեղի ներկայացուցիչ Սուդասին հաջորդած Բխարատա ցեղը ներկայացնող Բխարտան, ինչպես Հաո-սինը Հայկազունիների պարագայում, նույն Հաո-սինի օրոք Հայոմարտների նկատմամբ սկսեց իրեն ազատ զգալ մի շարք պարտավորություններից մոտավորապես այնպես, ինչպես Հաո-սինն էր իրեն ազատ զգում Հայկազունիներից: Այս գործընթացը հետագայում արդեն բերեց փաստացի անկախության։
Արիական տերության հերթական գերագույն տիրակալ Արբակի (մ.թ.ա. 1612-1568) օրոք դեռևս իր նախորդի ժամանակ սկիզբ առած ճգնաժամային նախանշանները ավելի խորացան։ Զգալի տարածքներ արևմուտքում տերությունը կորցրել էր դեռևս նախորդ տիրակալի օրոք, իսկ Հայկազուտները և Հայոմարտներն էլ գործնականում դադարել էին ճանաչել Հայկազունիների գերիշխանությունը։ Արբակի օրոք, սակայն, բացասական այս զարգացումները աստիճանաբար սպառնալից չափեր ընդունեցին։
Մ.թ.ա. մոտ 1620 թվականին Արիական տերության արևելյան մասում իշխող Հայոմարտների մոտ իշխանության եկավ Հաո-սինի որդի Թահմաուրպան (մ.թ.ա. մոտ 1620-1590), որը, թեև ավելի սահմանափակ չափով, բայց այնուհանդերձ շարունակեց հոր պետականաշինական գործունեությունը։ Այս տիրակալի կարևորագույն գործերից մեկն էր
_________________________
1 Հաթթուսիլ I-ին վերագրվող արձանագրության խեթական և աքքադական տարբերակներից:
2 Հաթթուսիլ I-ին վերագրվող արձանագրություններից; Հաթթուսիլ I-ին վերագրվող արձանագրության խեթական և աքքադական տարբերակներից:
3 Հաթթուսիլ I-ին վերագրվող արձանագրություններից:

79
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

կրոնական բարեփոխումը և մովպտների դասի հիմնադրումը։ Միաժամանակ հարկ է նշել, որ հենց այս տիրակալի օրոք էր, որ շարունակվեց և աստիճանաբար սկսեց արդեն հստակ տեսք ստանալ դեռևս Հաո-սինի օրոք սկսված ժողովրդագրական գործընթացը` հայերի և տեղաբնիկների միաձուլման արդյունքում պարսիկների ու մարերի, որպես առանձին ժողովուրդների, առաջացումը: Ավելին, նույն այս տիրակալի օրոք էլ Իրանական լեռնաշխարհն արդեն փաստացի մակարդակում դադարեց ընդունել Հայկական լեռնաշխարհի գերիշխանությունը, ընդ որում նույնը եղավ նաև մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից էլ պարսիկների և մարերի հարաբերություններում։
Արդյունքում՝ պարսիկների և մարերի կրոնական պատկերացումներում ոչ միայն վերջնական տեսք ստացավ գլխավոր աստվածն, ի դեմս Արումազդի, այլև հստակեցվեց նաև վերջինիս հակոտնյան, որը, հատկապես վերևում նկարագրվածի ֆոնին, լիովին բացատրելիորեն կրում էր Արիման անվանումը։ Իրոք, խնդիր ունենալով վերջնական տեսք տալ սեփական տիրույթների քաղաքական անկախությանը, արդեն Թահմաուրպայի օրոք կոնկրետ քաղաքական ձեռնարկումներին միացան նաև գաղափարական ձեռնարկումները, իսկ այդ ոլորտում առաջնայինն էր այն, ինչ միշտ և բոլոր ժամանակներում արել են կենտրոնից անջատվող մարզերը՝ դիվականացնել կենտրոնին։ Արդյունքում՝ ամենևին էլ զարմանալի չէր, որ Արումազդի հակառակորդի դերում, որպես լիակատար մի չարիք և ամեն մի չարի սկիզբ, սկսեց հանդես գալ Արիմանը՝ Արմենը՝ հայերն ու նրանց ներկայացնող Հայաստանը։ Այս առումով հատկանշական էր նաև այն հանգամանքը, որ իր ժամանակի վիպական պատկերացումներում Թահմաուրպան սկսեց ներկայացվել որպես մի մարդ, որը ոչ միայն հաղթել է Արիմանին, այլև հեծնել է վերջինիս և ենթարկեցրել է նրան իրեն։
Ի տարբերություն սեփական հոր, Թահմաուրպան վարում էր ավելի ակտիվ արտաքին-նվաճողական քաղաքականություն, որը, թեև նրան անմիջական հաջողություններ էր բերելու, բայց հեռանկարային առումով ավելի էր թուլացնելու իր իշխանության, հետևապես նաև՝ Արիական տերության ամրությունը։ Մ.թ.ա. XVII դարի վերջին Թահմաուրպան ակտիվ գործողությունների անցավ «դևերի» դեմ և ջախջախիչ պարտության մատնեց վերջիններիս։ Դիերի և ժուների ռազմիկների մեկ երրորդը ընկավ մարտում, իսկ կենդանի մնացածներից զգալի մի քանակություն էլ հայտնվեց գերության մեջ։ Դրանից հետո հերթական այս Հայոմարտի գերիշխանության տակ հայտնվեցին Սիր-Դարյայից հյուսիս և արևելք ընկած հսկայական տարածքներն, ի դեմս Յոթնագետքի։ Արդյունքում՝ Թահմաուրպան հարևան դարձավ չինական քաղաքակրթությանը, ի դեմս հենց այդ ժամանակ Սյա գահատոհմին փոխարինած Շանգ գահատոհմի թագավորության։
Այս առումով իրոք հատկանշական է, որ մ.թ.ա. հենց 1600 թվականներին Շանգի թագավորությանը հաջողվեց պարտության մատնել իրենից ավելի արևելք գտնվող Սյայի թագավորությանը և հասնել համաչինական գերիշխանության, ընդ որում Շանգի թագավորությունը, հատկապես վերևում ասվածի ֆոնին, սպասելիորեն կրում էր որոշակի արիական հատկանիշներ, ի դեմս, օրինակ, մարտի ժամանակ կիրառվող հենց նույն երկանիվ-ճաղավոր մարտակառքերի: Վերջին հանգամանքը անուղղակի կերպով կարող է վկայել Արիական տերության կողմից Շանգի թագավորությանը ցույց տրված որոշակի աջակցության մասին։ Իրականացված նվաճումները, սակայն, ամուր չեղան, իսկ երբ մ.թ.ա. մոտ 1590 թվականին նորանվաճ տարածքներում գտնվող Թահմաուրպան էլ զոհ գնաց իր իսկ մտերիմների հղացած դավադրությանը, Սիր-Դարյայից անդին գտնվող տարածքներում բռնկվեց ապստամբություն և դրանք, այնտեղ գտնվող բանակային ուժերի հետ միասին, կորսվեցին։ Այս առումով ուշագրավ է, որ հնագետները հենց այս ժամանակներից սկսած են, որ առաջին անգամ ամրագրում են «տափաստանային եկվորերի» հետ չինացիների ընդհարումները, որոնք վստահորեն կապվում են այսպես կոչված «թոխարների» հետ։ Արդյունքում՝ կարծում եմ, որ մինչև առաջ անցնելը կարիք կա մի քանի խոսք ասելու նաև այս մասին։
«Թոխարների հիմնախնդրին» գիտության մեջ ներկայումս վերջնական լուծում տրված չէ, սակայն մի բանում մասնագետները, ըստ էության, համակարծիք են` «թոխարները» եղել են եվրոպոիդներ, ունեցել են որոշակի «արիական հատկանիշներ» և հստակորեն տարբերվել են շրջակայքի չինական էթնոզանգվածից։ Այս մասին է, մասնավորապես, վկայում օրինակ 1937
80
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

թվականին Լոբ-Նոբ լճի և Տակլա-Մական անապատի մոտակայքում գերմանական արշավախմբի կողմից հայտնաբերված «թոխարական» դամբարաններում հիանալի վիճակում պահպանված մումիաների ուսումնասիրությունը։ Այս կապակցությամբ պրոֆեսոր Վ. Գ. Մայերը նշում է. «Բացարձակ վստահությամբ կարող ենք պնդել, որ մումիաների վրա հայտնաբերված տեքստիլային իրերը իրենցից չեն ներկայացնում ինչ-որ առանձնահատուկ բան, այլ ենթարկվում են ընդհանուր տեխնոլոգիական այն ավանդույթին, որը բնորոշ է Եվրոպային և Կովկասին»1։ Հետաքրքիր են նաև լեզվաբանական տվյալները, որոնք ևս միանշանակորեն վկայում են թոխարների և Հայկական լեռնաշխարհի անխզելի կապի մասին։ Այսպես, ըստ Հեննինգի. «Այն փաստը, որ կուտիները պատկանել են հնդեվրոպացիներին, հաստատվում է նրանց լեզվական տվյալներով, որոնք հիմնականում վկայվում են նրանց հատուկ անուններով։ Կուտիների լեզուն հնդեվրոպական լեզուներից ամենամոտիկն է թոխարերենին։ Ավելի ուշ շրջանում թոխարները իրենց կոչում են Tugri, իսկ «Յուչժե»-ն, համաձայն չիներենի բնական ֆոնետիկ փոփոխությունների, հնչում է որպես Գուտի (Guti)»2։
Այսպիսով` թերևս, կարելի է ենթադրել, որ, ի դեմս «թոխարներ»-ի, մենք գործ ունենք Թահմաուրպայի հաղթանակի արդյունքում Սիր-Դարյայից հյուսիս-արևելք ձգվող տարածքներում հայտնված նրա բանակային ուժերի հետ, որոնք իրենց տիրակալի սպանությունից հետո այս կամ այն պատճառով փոխել են Թահմաուրպայի օրոք որդեգրված ռազմաքաղաքական համագործակցության քաղաքականությունը Շանգի համաչինական թագավորության հետ և ընդհարումերի մեջ են մտել վերջինիս հետ։ Հայոմարտների իշխանության ուղեծրից դուրս եկած «թոխարների» ռազմաքաղաքական հետագա պատմությունը հնարավոր չէ վերականգնել նույնիսկ չինական աղբյուրների հաղորդումների հիման վրա, սակայն ընդհանուր պատկերը պարզ է՝ Մեծ տափաստանի արևելյան հատվածում հայտնված թոխարները հետագա դարերում աստիճանաբար թուլացան և ձուլվեցին շրջակա ժողովուրդների ու նախ և առաջ քուշանների մեջ` ընդամենը իրենց անունը թողնելով հետագայում այս տարածքներում հայտնված ու իրենց հետ միայն հեռակա և միջնորդավորված կապ ունեցող «կեղծ թոխարներին»՝ հայտնի որպես քուշաններ։ Այսպես թե այնպես, սակայն մ.թ.ա. XVI դարի սկզբին Հայոմարտների իշխանությունը զրկվեց զգալի բանակային ուժերից և թուլացավ։ Արդյունքում՝ զգալիորեն թուլացավ նաև Արիական տերությունը։
Մ.թ.ա. մոտ 1620 թվականին Հաթթուսիլ I-ի մահից հետո նրան հաջորդեց իր թոռ և որդեգիր Մուրսիլ I-ը (մ.թ.ա. 1620-1590), որն արժանի եղավ իր նախնուն: Արդյունքում, արագորեն կարգավորելով ներքին խնդիրները և վերջ տալով Հաթթուսիլ I-ի քրոջ որդու գահակալական հավակնություններին, Խեթական թագավորության նոր արքան սկիզբ դրեց ռազմաքաղաքական արտաքին ակտիվության հերթական փուլին: Որպես հետևանք այս գործունեության՝ մ.թ.ա. 1597 թվականին Մուրսիլ I-ի գլխավորած Խեթական թագավորության բանակը (մոտ 50.000) Արիական տերության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) գրավեց Հասուվան և Հուրումը, որից հետո պաշարեց ու գրավեց Հալեպը (Հյուսիսային Ասորիք, Ուռհայից մոտ 150 կմ հարավ-արևմուտք)3: Իր հերթին, մ.թ.ա. 1596 թվականին Հայոց Միջագետքի ճ-մ-ում Մուրսիլ I-ի գլխավորությամբ Հալեպից առաջխաղացած Խեթական թագավորության (մոտ 60.000) և Կարդունիաշի իշխանության (մոտ 10.000, 100 մարտակառք) միացյալ բանակը հաղթեց Արիական տերության (մոտ 40.000) բանակին4: Դրանից հետո Մուրսիլ I-ը կյանքի կոչեց իրեն բաժին հասած պետության վերջնականապես ձևավորված աշխարհաքաղաքական դիրքով պայմանավորված հերթական գործողությունն, ի դեմս հարվածի դեպի Միջագետք։
Արդյունքում՝ մ.թ.ա. 1595 թվականին Մուրսիլ I-ի գլխավորած Խեթական թագավորության (մոտ 70.000) և Տիպտակզիի (մ.թ.ա. մոտ 1630-1590) գլխավորած Կարդունիաշի իշխանության (մոտ 20.000, 100 մարտակառք) միացյալ բանակը Շամշուդիտանա արքայի (մ.թ.ա. 1625-1595) գլխավորած Բաբելոնի թագավորության բանակից (մոտ 5.000) գրավեց Բաբելոնը5:
_________________________
1 Ըստ «Bild der Wissenschaft» ամսագրի տվյալների (http։//vytoky.nm.ru/China.htm).
2 HENNING 1978, 'The First Indo-Europeans in History, 221-225, Narain 1987։ On the "First" Indo-Europeans։ The Tokharian-Yuezhi and their Chinese homeland, Papers on Inner Asia 2, Indiana University, Bloomington, Indiana.
3 Մուրսիլ I-ին վերագրվող արձանագրություններից:
4 Մուրսիլ I-ին վերագրվող արձանագրություններից; Տելեպինուին վերագրվող արձանագրությունից:
5 Մուրսիլ I-ին վերագրվող արձանագրություններից; Տելեպինուին վերագրվող արձանագրությունից; Ասխապալա գրագրին արձանագրությունից:

81
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Շամշուդիտանան զոհվեց, սակայն հաղթողները չամրացան քաղաքում և ձեռք բերած հսկայական ավարով նահանջեցին։ Որպես հետևանք, Բաբելոնի թագավորության տարածքն ընկավ Հարավային Միջագետքում հաստատված Ծովափնյա թագավորության տիրապետության տակ:
Մ.թ.ա. մոտ 1590 թվականին Մուրսիլ I-ը զոհ գնաց դավադրությանը և նրան հաջորդեց մինչ այդ իր զորավարներից մեկը հանդիսացած Խանթիլի I-ը (մ.թ.ա. 1590-1560): Նոր տիրակալը բավականին ուժեղ մի անձնավորություն էր, սակայն վերջինիս գահակալման հետ կապված իրադարձությունները երկրի ներսում բավականին թուլացրին նրա դիրքերը, իսկ իրավիճակին էլ լրացուցիչ սրություն հաղորդեց այն հանգամանքը, որ նույն այս ժամանակ Արմավիրում ի վերջո որոշեցին լուրջ հարված հասցնել Խեթական թագավորությանը։
Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 1589 թվականին Փոքր Ասիայի արևելքը և Կապադովկիան ասպատակած Արիական տերության բանակը (մոտ 80.000) Խեթական թագավորության բանակից (մոտ 10.000) գրավեց Ներիկը (Փոքր Ասիա, Հաթթուսասից մոտ 100 կմ հյուսիս-արևելք, Հալիս գետի ափին), Տիլիուրուն (Փոքր Ասիա) ու Սուկցիան և, այրելով գրաված քաղաքները, ինչպես նաև գերելով ու մահապատժի ենթարկելով Խեթական թագավորության թագուհուն և նրա երեխաներին, վերադարձավ ելման դիրքեր1: Սրանից հետո Խեթական թագավորության դեմ պատերազմական գործողությունները շարունակվեցին նաև հաջորդ տարիներին, սակայն էական արդյունքի Հայկազունիները այդպես էլ չհասան։
Արդյունքում՝ թեև Խեթական թագավորությունը լրջորեն թուլացավ, սակայն դա չուժեղացրեց նաև Արիական տերությանը, որը կորցրեց հսկողությունը Ասորիքի վրա ընդհանրապես և Կարդունիաշի իշխանության վրա մասնավորապես։ Այս առումով հարկ է նշել, որ, ինչպես Արիական տերությունից մինչ այդ անջատված տարածքների պարագայում, այնպես էլ այս դեպքում Կարդունիաշի իշխանության հետագա ռազմաքաղաքական պատմությունը ևս դուրս է մնում մեր թեմայի շրջանակից։ Ուղղակի պետք է ավելացնել, որ մ.թ.ա. 1571 թվականին այս իշխանությունը Ծովափնյա թագավորության բանակից գրավեց Բաբելոնը, որտեղ և տեղափոխեց իր քաղաքական կենտրոնը2։ Դրանից հետո միահյուսված երկու այս պետական միավորները` Բաբելոնը և, ըստ էության, նրա մեջ տարալուծված Կարդունիաշի իշխանությունը, այդ վիճակում գոյատևեցին մի քանի դար։
Մ.թ.ա. 1590 թվականին Թահմաուրպային հաջորդեց նրա որդի Յաման (մոտ 1590-1540)։ Հայտնի է, որ իր թագավորության սկզբնական տարիներին Յաման հնազանդեցրել է «դևերին», որը կարող է նշանակել այն, որ վերջինս ճնշել է հոր մահից հետո սկիզբ առած դիերի և ժուների ապստամբությունը։ Այլ նշանակալից ռազմական ընդհարումներ Յամայի տիրապետության տակ գտնվող տարածքներում տեղի չեն ունեցել։ Դրա փոխարեն հենց Յամայի օրոք էր, որ պարսկական և մարական տարրերը արդեն գործնականում վերջնականապես ձևավորվեցին որպես առանձին էթնիկ միավորներ, ինչի մասին վկայում է այս տիրակալի գործունեության կրոնաքաղաքական կողմը։ Իրոք, հենց Յաման էր, որ պարսիկների և մարերի կրոնական համակարգում դրեց կրակապաշտության հիմքերը։ Յամայի օրոք իրականացվեցին նաև լայն շինարարական աշխատանքներ, այն դեպքում, երբ Արիական տերությունում ստեղծված ընդհանուր վիճակը Հայոմարտներին ի վերջո նաև իրավաբանական անկախություն շնորհեց։
Արբակի կյանքի վերջին տարիներին Արիական տերության արևմուտքում ծավալվող ապակառուցողական գործընթացները, երբ կենտրոնական իշխանությունից փաստացի անջատվեցին Ասորիքն և Միջագետքը, օրինաչափորեն բերեցին նրան, որ կորսվեց նաև Եգիպտոսը։ Արիական տերության գոյության ընթացքում Եգիպտոսը, չհաշված, իհարկե, բուն Հայաստանի, երևի թե տերության ամենահանգիստ անկյունն էր, որտեղ Հայկազուտները կարողացել էին հարմոնիկ ձևով համատեղել իրենց իշխանությունը տեղական ավանդույթների հետ, սակայն ընդհանուր ճգնաժամը ազդեցություն գործեց նաև այս երկրամասի վրա և մ.թ.ա. 1570 թվականին Եգիպտոսում մի մեծ ապստամբություն բռնկվեց։
Մ.թ.ա. 1570 թվականին եգիպտացիները փարավոն ընտրեցին Սեկեներա II-ին (մ.թ.ա. 1570), սակայն բաց ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրեցին, իսկ փարավոնն էլ
_________________________
1 Տելեպինուին վերագրվող արձանագրության խեթական և աքքադական տարբերակներից:
2 Ագում I-ին վերագրվող արձանագրությունից:

82
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

սպանվեց։ Դրանից հետո ապստամբներին սկսեց գլխավորել սպանվածի եղբայրը` նոր փարավոն Կամեսը (մ.թ.ա. 1570-1567), և այս անգամ հաջողությունն արդեն տեղացիների կողմում էր։ Մ.թ.ա. 1568 թվականին Հայկազուտները պարտություն կրեցին1, սակայն նրանց համար լավը գոնե այն եղավ, որ այս դեպքերից կարճ ժամանակ անց իր մահկանացուն կնքեց նաև ռազմաշունչ Կամեսը և նրան հաջորդեց իր եղբորորդի ու Սեկեներա II-ի որդի Յահմոս I-ը (մ.թ.ա. 1567-1546): Մ.թ.ա. 1568 թվականին կյանքից հեռացավ Արբակը և նրան հաջորդեց Արիական տերության վերջին գերագույն տիրակալ Զավանը (մ.թ.ա. 1568-1531), հենց որի օրոք էլ Արիական տերությունը վերջնականապես փլուզվեց։ Ավելին, գահակալական վերջին փոփոխությունը վերջնականապես ոտքի հանեց նաև եգիպտացիներին, որոնք վերսկսեցին հարձակումը Հայկազուտների ուղղությամբ։
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1567 – Ավարիսի ճ-մ (Հյուսիսային Եգիպտոս, Նեղոսի ափին)2

Յահմոս I-ի գլխավորած Եգիպտական թագավորության բանակը և նավատորմը, դաշնակցելով Կրետեի իշխանության բանակի ու նավատորմի (ընդհանուր` 480.000, մոտ 1.000 նավ) հետ, մոտեցան Կիռնակի գլխավորությամբ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Արիական տերության բանակին (մոտ 80.000): Եգիպտական թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էին մարտակառքերը, իսկ երկրորդում` հետևակը:
I փուլ – Թշնամին անցավ հարձակման: Բռնկվեց համառ հանդիպակաց մարտ, որի արդյունքում Հայկական բանակը նահանջեց և ամրացավ լայն ու բարձր պարիսպներով պաշտպանված քաղաքում:
II փուլ – Թշնամու ցամաքային բանակը մոտեցավ քաղաքի պարիսպներին, իսկ ջրանցքների և լճակների կողմից քաղաքի ջրահայաց պարիսպներին էլ մոտեցավ վերջինիս նավատորմը: Կարճ ժամանակ անց թշնամու բանակը բոլոր կողմերից անցավ համակցված գրոհի, սակայն Հայկական բանակը հետ մղեց այն:
Հայերը կորցրին մոտ 5.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր: Սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում Յահմոս I-ը համաձայնվեց հետ քաշել իր ուժերը ու հնարավորություն տալ Հայկական բանակին և հայ բնակչությանը հեռանալ երկրից։ Արդյունքում՝ Արիական տերության բանակը կազմակերպված կերպով նահանջեց Պաղեստինի ուղղությամբ:

Ավարիսի անկումից հետո Հայկազուտները և Եգիպտոսում մնալ չցանկացող հայերի զգալի մասը նահանջեցին Ասորիքի ուղղությամբ, որից հետո, որպես առաջնակետ ունենալով Շարուքենը, մի քանի տարի շարունակ հետ մղեցին Յահմոս I-ի բանակի հետագա հարձակումները։ Մ.թ.ա. 1561 թվականին, սակայն, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայկական բանակը և բնակչությունը շարունակեցին նահանջը դեպի հյուսիս-արևելք, որտեղ և հիմնադրեցին Երուսաղեմը: Այնուհետև, շարունակելով առաջխաղացումը դեպի ավելի հյուսիս, Հայկական բանակը հաստատվեց Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում3:
Այս առումով կարծում եմ, որ մ.թ.ա. 1561 թվականը պետք է համարել Արիական տերության փլուզման տարի, քանի որ Եգիպտոսի անկումով, ըստ էության, վերջ գտավ գրեթե մեկ դար շարունակված քայքայման և տրոհմանը այն գործընթացը, որը բերեց վերջինիս վերջնական անկման։ Իրոք, մ.թ.ա. 1561 թվականին ստեղծված վիճակով վաղուց արդեն Արիական տերության կազմում չէին Փոքր Ասիան, Միջագետքը, Ասորիքը, ինչպես նաև հենց նոր կորսված Եգիպտոսը։ Ինչ վերաբերում է Հայոմարտների տիրապետության տակ գտնվող տարածքներին, ապա վաղուց արդեն փաստացի անկախություն վայելող այս տոհմի տիրակալներն իրենք էլ հենց
_________________________
1 Կամոսին վերագրվող արձանագրությունից; Հովսեփ Ֆլավիոս «Ընդդեմ Ապպիոնի», գիրք 1, գլուխ 14:
2 Կամոսին վերագրվող արձանագրությունից; Կամոսի գործունեությանը վերագրվող նավավար Յահմոսի արձանագրությունից; Հովսեփ Ֆլավիոս «Ընդդեմ Ապպիոնի», գիրք 1, գլուխ 14; Թեոփիլիոս Անտիոքցի «Խոսք Ավտոլիկոսին»; Տատիանոս Ասորի «Ընդդեմ հույների»; Կղեմենոս Ալեքսանդրիացի «Ստրոմատներ», գիրք 1, գլուխ 21:
3 Յահմոս I-ին վերագրվող արձանագրությունից; Յահմոս I-ի գործունեությանը վերագրվող նավավար Յահմոսի արձանագրությունից:

83
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Ильхам Алиев: Никудышный принц султаната...

Сообщение Lion »

այս ժամանակներից սկսած ձեռք բերեցին նաև վերջնական կամ իրավաբանական անկախություն։
Սկիզբ էր առնում, սակայն, արդեն նոր դարաշրջան։
84
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մաս III
Ասորա-խեթական աշխարհը և Հայաստանը

Գլուխ 1
Դարաշրջանի ընդհանուր բնութագիրը

Մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսը բացվեց առանց Արիական տերության, որի փաստացի վերացումից հետո Մերձավոր և Միջին Արևելքում ստեղծվեց ռազմաքաղաքական նոր մի իրադրություն: Արիական տերության փլուզումով ավարտվեց նաև Հայկական Երրորդ գերիշխանությունը, բայց գործընթացը միայն դրանով չսահմանափակվեց, քանզի արդյունքում Հայոց թագավորությունը ոչ միայն կորցրեց իր կողմից նախկինում նվաճված բոլոր տարածքները, այլև Հայոց թագավորությունն ինքն էլ տրոհվեց հինգ մասերի՝ սկիզբ առավ Հինգի թագավորության ժամանակաշրջանը: Արդյունքում.
1. Հետագա Մինչեփրատյան Ծոփքը, Տուրուբերանը, Աղձնիքը, Մոկքը ու Արարատի արևմտյան մասը ընդգրկվեցին Արմենիի թագավորության կազմում և այնտեղ շարունակեց իշխել Հայկազունիների գլխավոր ճյուղը,
2. Եփրատի վերին հոսանքից հյուսիս, արևմտյան հոսանքից արևմուտք, մինչև Մեծամորի մոտ հարավ թեքվելը Արաքսի հոսանքից հյուսիս ընկած տարածքում ստեղծվեց Հայայի թագավորությունը և այնտեղ սկսեց իշխել Անիաների գահատոհմը: Այս թագավորությունը սերտորեն համագործակցում էր, իսկ երբեմն էլ իր կազմում ուներ Կասկայի իշխանությունը, որը հայ-կասկական խառը բնակչություն ուներ,
3. Հետագա Արարատ նահանգի հիմնական մասը, հետագա Պարսկահայքը, Փայտակարանը, Արցախը, Ուտիքը, Սյունիքը, Վասպուրականը և Կորճայքը անցան մինչ այդ Հայկազունիների ռազմական ղեկավարների դերն իրականացրած Արծրունիների գահատոհմի գլխավորած Արարատյան թագավորությունը,
4. Հետագա Հայոց Միջագետքի, Անդրեփրատյան Ծոփքի և Հյուսիսային Ասորիքի տարածքներն ընդգրկող Միտանիի թագավորությունում սկսեց իշխել Եգիպտոսից հեռացած Հայկազուտների գահատոհմը,
5. Հետագա Կիլիկիա նահանգի տարածքում ստեղծվեց Կիցուադանավանիների գահատոհմի ղեկավարած Կիլիկիայի թագավորությունը:
Այս առումով հարկ է նշել, որ Հայոց հինգ այս թագավորությունները ոչ միայն չէին վարում կամ նույնիսկ ի վիճակի էլ չէին վարել մեկ միասնական և համակարգված քաղաքականություն, այլև, ունենալով ռազմաքաղաքական իրարից տարբերվող հզորություն ու ազդեցություն, առանձին հարցերում նույնիսկ, երբեմն, մեկը մյուսի շահերի դեմ էին ելնում, թեև քիչ չէին նաև դաշնակցության դեպքերը: Այսպիսով` Հայոց պետականությունը լրջորեն թուլացավ, ինչն հետագա մի քանի հարյուրամյակներում իր լուրջ ազդեցությունն ունեցավ հայ ժողովրդի վրա:
Հայոց հինգ թագավորությունների մեջ, մեծապես, սակայն, արդեն խորհրդանշական և ավելի շատ ավանդության ուժով, առաջնային տեղ այնուհանդերձ ուներ Արմենիի Հայկազունիների թագավորությունը: Զավանից մինչև Հորո (մ.թ.ա. 1197-1194) ներառյալ, ի տարբերություն նախկինի, Հայկազունի արքաների մասին տեղեկատվությունը բավականին սուղ է: Այս ամենի ֆոնին, ինչպես արդեն նշվեց վերևում, կարելի է կարծել, որ մ.թ.ա. XVII դարի կեսերից սկսված և մ.թ.ա. XVI դարի կեսերին ավարտին հասած միասնական պետության անկումից հետո Հայկազունիները Հայաստանում իրական իշխանություն այլևս չեն ունեցել: Վերջիններիս իշխանությունը ամենայն հավանականությամբ կրել է խորհրդանշական բնույթ, իսկ առաջին դիրքերում են եղել Միտանիի և Հայայի թագավորությունները:
Զավանից հետո իրար հաջորդեցին Փառնակ I-ը (մ.թ.ա. 1531-1478), Սուրենը (մ.թ.ա. 1478-1433), Հավանակը (մ.թ.ա. 1433-1403), Վաշտակը (մ.թ.ա. 1403-1381), Հայկակ I-ը (մ.թ.ա. 1381-1363), Ամբակ I-ը (մ.թ.ա. 1363-1349), Առնակը (մ.թ.ա. 1349-1332), Շավարշ I-ը (մ.թ.ա. 1332-1326), Նորայրը (մ.թ.ա. 1326-1302), Վստամը (մ.թ.ա. 1302-1288), Կարը (մ.թ.ա. 1288-1285), Հորակը (մ.թ.ա. 1285-1267), Հրանտը (մ.թ.ա. 1267-1242), Էնզակը (մ.թ.ա. 1242-1227), Գլակը (մ.թ.ա. 1227-1197) և Հորոն (մ.թ.ա. 1197-1194), որոնց գործունեության մասին
85
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

տեղեկատվությունը գործնականում բացակայում է: Այսպիսով, իրոք, դատելով ըստ ամենայնի, համահայաստանյան մակարդակում Արմենիի Հայկազունիների իշխանությունը մեծապես ձևական էր և քննարկվող ժամանակաշրջանում այս թագավորությունը որևէ աչքի ընկնող ռազմաքաղաքական ակտիվություն այդպես էլ չդրսևորեց: Ինչ վերաբերում է Հայոց մնացած չորս թագավորություններին, ապա նրանք, մտնելով Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձությունների հորձանուտը, այս կամ այն կերպ ձգտում էին ապահովել սեփական շահերի պաշտպանությունը: Հայոց այս չորս թագավորություններից ամենահզորը Միտանին էր, վերջինիս իր ուժով քիչ էր զիջում Հայան, հետո գալիս էր Արարատյան թագավորությունը և ցանկը եզրափակում էր Կիլիկիայի թագավորությունը:
Միտանիի թագավորությունը, ամենաշատը հայկական այլ թագավորություններից, դեռևս պահպանում էր Արիական տերության ռազմական ավանդույթները և հենց այստեղ էր, որ առաջացավ ու իր զարգացումը ստացավ մարիաների սոցիալական խումբը: Մարիաները, որպես, ենթադրաբար Արիական տերությունում գոյություն ունեցած «արիաների» սոցիալական խմբի օրգանական շարունակությունն, ի դեմս «Միտանիի արիաների» կամ «մարիաների», ռազմական դասակարգի յուրօրինակ ներկայացուցիչներ էին, որոնք արմատներով գնում էին դեպի արիական արշավանքների դարաշրջանը և, մասնավորապես, դեպի հետագայում որպես քշատրիներ հայտնի դարձած սոցիալական շերտը, թեև հետագայում նրանք իրենց վերջնական տեսքը ստացան հենց Միտանիի թագավորությունում: Այսպիսով` ամենաընդհանուր իմաստով մարիաները Միտանիի բանակի էլիտար ռազմիկներն էին, որոնք հատկապես էին աչքի ընկնում իրենց մարտական կարողություններով և, որպես կանոն, մարտնչում էին մարտակառքերով: Ինչպես քշատրիների պարագայում, մարիաների միակ և, կարելի է ասել նույնիսկ բացառիկ, առանձնահատկությունն այն էր, որ նրանք պատկանում էին մեկ, որոշակի և հստակ որոշված դասակարգի (կաստայի), որի մեջ անհատը կարող էր մուտք ունենալ միայն ու միայն իր ծննդյան փաստով: Այս կապակցությամբ պետք է հատկապես նշել, որ կաստային փակ բնույթը ինքնանպատակ չէր, այլ ուներ կոնկրետ սոցիալական նշանակություն` կոչված լինելով խաղաղ պայմաններում պահպանել ռազմական այս դասակարգը քայքայումից և կազմալուծումից:
Կիլիկիայի թագավորության մասին տվյալները սուղ են, սակայն, դատելով ըստ ամենայնի, մեծ հաշվով այն հանդիսանում էր Միտանիի թագավորության որոշակիորեն դժգույն արտապատկերը: Յուրօրինակ բնույթ ունեին Հայայի և Արարատյան թագավորությունները, որոնք, գործի դնելով ավանդական լեռնային պայքարի մեթոդները, այնուհանդերձ դեռևս որոշակիորեն պահպանում էր Արիական տերության ռազմավարչական հիմնական հատկանիշները:
Ուժերի ծայրահեղ լարման պայմաններում հայկական հինգ թագավորություններն ի վիճակի էին զենքի տակ դնել առավելագույնը հետևյալ քանակի զինական ուժ.
- Արմենիի թագավորություն` մոտ 15.000 զինվոր,
- Միտանիի թագավորություն` մոտ 40.000 զինվոր,
- Հայայի թագավորություն` մոտ 30.000 զինվոր,
- Արարատյան թագավորություն` մոտ 20.000 զինվոր,
- Կիլիկիայի թագավորություն` մոտ 15.000 զինվոր:
Քննարկվող դարաշրջանում գործող ոչ հայաստանյան տարածաշրջանային քաղաքական ուժերի շարքում կարելի է մատնանշել Խեթական, Եգիպտական, Ասորեստանի, Բաբելոնի և Էլամի թագավորությունները, որոնց ձեռքում գործող ռազմական մեքենաներն ունեին իրենց յուրահատկությունները: Այսպես, խեթական, ինչպես նաև «կարդուական» Բաբելոնի ռազմական համակարգերը դեռևս մեծապես կրում էին Արիական տերության ռազմական համակարգի կնիքը` այստեղ էին և մարտակառքերը, և մարտի վարման սրընթաց միջոցները, և՝ պատերազմի վարման արիական բնորոշ այլ հատկանիշներ: Մեծապես արիական հատկանիշների կրող կարող էր համարվել նաև Հայկազուտների ռազմավարչական, իսկ ինչ-որ տեղ նույնիսկ մշակութային կնիքը կրող Եգիպտական վերածնված անկախ թագավորությունը, որը քննարկվող ժամանակաշրջանում նվաճողական ակտիվ շարժեր էր անում Ասորիքի և նրա հարակից երկրների նկատմամբ: Ինչպես և նախկինում, իր յուրօրինակ ձեռագիրն ուներ նաև Էլամի թագավորության ռազմական մեքենան, որը, եթե առիթը հարմար լիներ, ձգտում էր լեռներից
86
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

իջնել Միջագետքի հարթավայրեր և այստեղ այս կամ այն կերպ իր գերիշխանությունը հաստատել, ընդ որում Էլամի թագավորության հիմնական ռազմաքաղաքական մրցակիցը Բաբելոնի թագավորությունն էր: Այս առումով հետաքրքիր է նշել, որ, իր ժամանակին ընդգրկվելով Արիական տերության կազմում, Էլամի թագավորությունը այս տերության անկումից հետո ենթարկվեց Բաբելոնի թագավորությանը։ Արդյունքում՝ Էլամի թագավորության ռազմավարչական համակարգը ևս իր վրա որոշակիորեն կրում էր արիական զգալի ազդեցություն:
Քննարկվող ժամանակաշրջանում ուժերի ծայրահեղ լարման պայմաններում հիշատակված պետություններն ի վիճակի էին զենքի տակ դնել առավելագույնը հետևյալ քանակի զինական ուժ.
- Խեթական թագավորություն` մոտ 60.000 զինվոր,
- Եգիպտական թագավորություն` մոտ 100.000 զինվոր,
- Ասորեստանի թագավորություն` մոտ 90.000 զինվոր,
- Բաբելոնի թագավորություն` մոտ 60.000 զինվոր,
- Էլամի թագավորություն` մոտ 50.000 զինվոր:

Գլուխ 2
Դարաշրջանի աղբյուրագիտությունը

Ասորա-խեթական դարաշրջանի աղբյուրագիտությունը, ինչպես և նախկինում, պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի:
Առաջին խումբը ներկայացված է ասորա-խեթական, ինչպես նաև եգիպտական արձանագրություններով, որոնք իրենց հիմնական հայտնի մասով հրատարակվել և բավարար չափով վերլուծված են: Այս աղբյուրները ամենից առաջ բնականաբար տեղեկացնում են Եգիպտոսում, Միջագետքում, Ասորիքում և Փոքր Ասիայում ծավալվող իրադարձությունների մասին, սակայն հաճախ տալիս են նաև խիստ ուշագրավ տեղեկություններ հարևան երկրների, այդ թվում նաև հայերի ու Հայաստանի մասին: Այս առումով հարկ է նշել, որ, ինչպես և նախկինում, այս անգամ ևս հիշատակված սկզբնաղբյուրները իրադարձությունները ներկայացնում են սեփական տեսանկյունից` բնականաբար աչքաթող անելով իրենց քաղաքակրթությանը չվերաբերող կամ դրան վերաբերող, սակայն բացասական տեղեկատվությունը՝ միաժամանակ ներկայացնելով, հաճախ՝ չափազանցնելով, սեփական կողմի համար դրական տեղեկությունները:
Քննարկվող ժամանակաշրջանի պատմական սկզբնաղբյուրների երկրորդ խումբը կազմում են հետագայում` հարյուրամյակներ անց, ստեղծված մատենագիտական սկզբնաղբյուրները` պատմական մատյանները, որոնք, իրենց հատվածական, հաճախ ոչ ճշգրիտ և վիպականացված բնույթի տեղեկություններով հանդերձ քննարկվող դարաշրջանի վերաբերյալ, երբեմն այնուհանդերձ հայտնում են խիստ արժեքավոր տեղեկություններ՝ որպես հիմք ունենալով իրենց ստեղծման ժամանակի գոյություն ունեցած ու, հնարավոր է, մեզ չհասած սեպագրերը կամ այլ աղբյուրները։ Արդյունքում՝ ինչպես և նախկինում, գտնում եմ, որ, չընկնելով իհարկե հակառակ ծայրահեղության մեջ, վերջիններիս համընդհանուր ժխտումը ճիշտ մոտեցում չէ, քանի որ հաճախ, թեև վիպականության քողի տակ, այս աղբյուրները հայտնում են խիստ արժեքավոր տեղեկություններ ու դրանք ոչ մի կերպ չի կարելի անտեսել, մանավանդ որ դիտարկվող ժամանակաշրջանի համար մատենագիտական սկզբնաղբյուրներն արդեն զգալի պատմական արժեք են ներկայացնում` անհամեմատ ավելի մեծ, քան նախորդ հազարամյակում էր: Այս առումով կրկին գտնում եմ, որ պետք է առաջնորդվել սեպագիր և մատենագիտական սկզբնաղբյուրների հայտնած տեղեկությունների սինթեզման ու համադրման մեթոդով:

Գլուխ 3
Հայ-խեթական մրցակցության սկիզբը

Նոր էին դեռ միայն Եգիպտոսից հեռացած Հայկազուտները Միտանիի թագավորության հիմնադիր արքա Կիռնակի (մ.թ.ա. մոտ 1561-1555) գլխավորությամբ հաստատվել Հայոց
87
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Միջագետքի ու Հյուսիսային Ասորիքի տարածքներում, երբ մ.թ.ա. մոտ 1560 թվականին Հայայի թագավորությունը մարտական գործողություններ սկսեց ներքաղաքական ճգնաժամ ապրող Խեթական թագավորության դեմ, ինչի արդյունքում Կասկայի իշխանության հետ միասին դաժանորեն ասպատակեց խեթերի հյուսիսային տարածքները և նահանջեց1: Խեթերը, մի պահ փորձելով հաղթահարել իրենց թագավորությանը պարուրած ճգնաժամը, մ.թ.ա. մոտ 1545 թվականին հարձակվեցին Կիլիկիայի թագավորության վրա, սակայն Կիլիկիայի թագավորության հիմնադիր արքա Պիլիա I-ի (մ.թ.ա. մոտ 1561-1510) գլխավորությամբ հայերին հաջողվեց պարտության մատնել Ամունի արքայի (մ.թ.ա. մոտ 1550-1530) գլխավորած Խեթական թագավորության բանակին ու հետ շպրտել վերջինիս ելման դիրքեր2:
Խեթերին, սակայն, այս անգամ վիճակված չէր երկար մնալ ճգնաժամի մեջ, քանի որ շուտով այս թագավորության ղեկին հայտնված Տելեպինուն (մ.թ.ա. մոտ 1525-1500), որը մի ուժեղ և եռանդուն տիրակալ էր, մեծապես կարգի գցեց իր պետության գործերը: Արդյունքում, մի քանի կտրուկ քայլերով կարգավորելով դրությունը, մ.թ.ա. մոտ 1523 թվականին վերջինս ոտքի հանեց Խեթական թագավորության խոշոր մի բանակ և Կիլիկիայի թագավորության բանակից գրավեց Հասուվան` հիմնահատակ ավերելով այն3: Հաջողությունն այս արքայի կողմում էր նաև հաջորդ տարիներին, իսկ մ.թ.ա. մոտ 1520 թվականին էլ Տելեպինուն Կիլիկիայի արևելքում տեղի ունեցած Լավացանտիայի ճ-մ-ում խոշոր հաղթանակ տարավ Կիլիկիայի թագավորության բանակի նկատմամբ4։ Արդյունքում՝ Կիլիկիայի թագավորությունն ընդունեց Խեթական թագավորության գերիշխանությունը, ընդ որում Պիլիա I-ին հաջորդած Պարիյավատրին (մ.թ.ա. մոտ 1510-1500), Իսպատակսուն (մ.թ.ա. մոտ 1500-1480), Սանասար I-ը (մ.թ.ա. մոտ 1480-1470) և Պիլիա II-ը (մ.թ.ա. մոտ 1470-1430) մեծ հաշվով հավատարիմ եղան իրերի ստեղծված դրությանը: Մ.թ.ա. XVI դարը հայերի համար ավարտվում էր ոչ լավագույն արդյունքներով, սակայն խեթերի հետ կապված անհաջողությունները միակը չէին, որ, որպես լուրջ մարտահրավեր, դարի վերջին հառնեցին հայերի առջև:
Այսպիսով Խեթական թագավորություն ամրապնդեց իր դիրքերը տեղում և պաշտոնական Ուռհայից 150 կմ արևելք գտնվող Ոսկե-Անիին այլ բան չէր մնում անել, քան ամրապդվել տեղում: Որպես հետևանք, գործեց նաև Միտանիի արքա, Կիռնակին հաջորդած նրա որդի Շավարշ I-ի (մ.թ.ա. մոտ 1555-1530) տղա Պարետի (մ.թ.ա. մոտ 1530-1520) որդի Բաղդասարը (մ.թ.ա. մոտ 1520-1490): Արդյունքում՝ մ.թ.ա 1517 թ-ին Հալեպի ճ-մ-ում Միտանիի թագավորության բանակը (մոտ 30.000) հաղթեց Իլիմիլիմա արքայի (մ.թ.ա. 1524-1517) գլխավորած Յամհադի թագավորության բանակին (մոտ 20.000)5, երբ Իլիմիլիման սպանվեց, իսկ Յամհադի թագավորությունն ընկավ Միտանիի թագավորության ենթակայության տակ:

Գլուխ 4
Հայ-Եգիպտական պատերազմը

Իրոք, դուրս մղելով Հայկազուտներին Եգիպտոսից, Եգիպտոսի փարավոնները դրանով իսկ հանդերձ ոչ մի կերպ չհանգստացան, քանզի մի կողմից այրող ատելությունը իրենց երկրի մի ժամանակվա տիրակալների նկատմամբ, որը նրանք շարունակում էին տածել չթուլացող չափով, մյուս կողմից էլ Հայկազուտների թողած հիանալի ռազմական մեքենան և ավարի անհագ ձգտումը փարավոններին ստիպում էին գործել։ Արդյունքում՝ մ.թ.ա. նույն XVI դարի ամենավերջում, հավանաբար մ.թ.ա. մոտ 1504 թվականին, Թութմոս I-ի (մ.թ.ա. 1506-1496) գլխավորությամբ առաջխաղացած Եգիպտական թագավորության բանակը (մոտ 50.000) հարձակման անցավ Միտանիի թագավորության ուղղությամբ: Եգիպտացիների այս առաջին հարձակումը, սակայն, դատելով ըստ ամենայնի, այնքան էլ հաջողություն չապահովեց թշնամուն
_________________________
1 Այս իրադարձությունների համար հիմք են հանդիսացել Տելեպինուին վերագրվող արձանագրության վնասված հատվածները, սակայն վերջիններիս ծայրահեղ հատվածական, անկանոն և աղքատ ինֆորմատիվ բնույթի պատճառով ես նպատակահարմար չեմ գտնում այն այստեղ արտացոլել: Ու թեև, կոնտեքստը վերականգնել առայժմ որևէ կերպ հնարավոր չէ, սակայն անկասկած ընդունվում է, որ խոսքը հենց իրադարձությունների այն պատկերի մասին է, որը ես շարադրել եմ:
2 Տելեպինուին վերագրվող արձանագրությունից:
3 Տելեպինուին վերագրվող արձանագրությունից:
4 Տելեպինուին վերագրվող արձանագրությունից:
5 Ալալախի տիրակալ Իդրիմին վերագրվող արձանագրությունից:

88
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

և Բաղդասարին առժամանակ հաջողվեց պահել դիրքերը1: Այսպես թե այնպես, սակայն սկիզբ առավ Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1504-1412), որը դրանից հետո շարունակվելու էր գրեթե մեկ դար:
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Եգիպտական թագավորության հետ թշնամությունը աստիճանաբար մտնում էր Միտանի թագավորության քաղաքական կյանքի օրակարգ և այս պայմաններում կարիք կար ոչ միայն կենտրոնացնել թագավորության բոլոր առկա ուժերը, այլև առնել առաջիկա պատերազմի պարագայում թիկունքից սպասվող հնարավոր հարվածի դեմը, իսկ թիկունքից պաշտոնական Ոսկե-Անիին կարող էր հարվածել ամենից առաջ հենց աստիճանաբար ոտքի կանգնող սեմիտական Ասորեստանի թագավորությունը: Ասորեստանի երբեմնի հզոր թագավորությունը, սակայն, դեռևս ուշքի չեկած արիների հարվածներից, առժամանակ իրենից դեռևս ներկայացնում էր, ըստ էության, միայն մի քանի քիչ թե շատ խոշոր քաղաքների փխրուն մի համադաշնություն, որի մեջ առաջնային տեղն այնուհանդերձ պատկանում էր Ասուրին: Այսպես թե այնպես, սակայն, ցանկանալով սանձել սեմիտական վտանգը, մ.թ.ա. 1480 թվականին Բաղդասարին հաջորդած նրա որդի Սանասարի (մ.թ.ա. մոտ 1490-1450) գլխավորած Միտանիի թագավորության բանակը ասպատակեց Ասուրի և Առապխայի (Միջագետք, Ասուրից մոտ 140 կմ արևելք) շրջակայքը։ Արդյունքում՝ Ասորեստանի նորընծա արքա Ասուրսադունին (մ.թ.ա. 1480) գահընկեց արվեց, իսկ հայերի դժգոհությունն էլ այնքան մեծ էր, որ Ասորեստանի թագավորությունը փաստացի վերացվեց և Ասուրը հարակից շրջանների հետ միասին 8 տարով սկսվեց կառավարվել Միտանիի թագավորության նշանակած կառավարիչների կողմից2: Ասորեստանի հարցը, ահա, նման մի լուծման արժանացավ և, չնայած այն բանին, որ մ.թ.ա. 1472 թվականից, Ասորեստանի գահը կրկին վերականգնվեց ու այստեղ սկսեց իշխել Ասուրրաբի I-ը (մ.թ.ա. 1472-1452), այս թագավորությունը, դրանից հետո ևս մոտ դարուկես, որևէ լուրջ նշանակություն այդպես էլ չունեցավ:
Նույն այս ժամանակ, սակայն, շարունակվում էր պատերազմը նաև խեթերի դեմ, մի պատերազմ, որն աստիճանաբար ընդունել էր փոխադարձ հարձակումների և ասպատակությունների բնույթ: Այս կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ Խեթական թագավորությանը պատած հերթական անկումներից մեկի ժամանակ մ.թ.ա. մոտ 1470 թ-ին Յամհադի թագավորության բանակը (մոտ 20.000) ասպատակեց պաշտոնական Հաթթուսասի հովանու ներքո գտնվող Կիլիկիան և նահանջեց3: Արդյունքում Խեթական թագավորության հերթական արքա Ցիտանդա II-ը (մ.թ.ա. մոտ 1480-1465), որը, հաշվի առնելով սեփական թագավորության ներքին թույլ դրությունը, որոշում էր ընդունել հանուն իր կրտսեր դաշնակցի կռվի մեջ որևէ կերպ չմտնել, այնուհանդերձ այն բանից հետո, երբ թշնամին հետ քաշվեց, Պիլիա II-ին հպատակության նոր դաշնագիր պարտադրեց: Կյանքը ցույց տվեց, սակայն, որ Պիլիա II-ի հաջորդներ Բաղդասարը (մ.թ.ա. մոտ 1430-1410), Թալզուշը (մ.թ.ա. մոտ 1410-1400) և Սանասար II-ը (մ.թ.ա. մոտ 1400-1345) գերադասում էին հավատարմությունն այնուհանդերձ Միտանիի թագավորությանը: Խեթական թագավորության խնդիրները, սակայն, սրանով ևս ոչ մի կերպ չէին սպառվելու:
Իրոք, մ.թ.ա. մոտ 1458 թվականին Հայայի թագավորության և Կասկայի իշխանության միացյալ բանակը ասպատակեց Խեթական թագավորության հյուսիսային ու կենտրոնական շրջանները և նահանջեց4, իսկ մ.թ.ա. մոտ 1457 թվականին էլ պատասխան արշավանք իրականացրեց արդեն Խեթական թագավորության հերթական արքա Թուդհալիս II-ի (մ.թ.ա. մոտ 1460-1440) գլխավորած Խեթական թագավորության բանակը, թեև ի վերջո այն ևս նահանջեց5: Մինչ հյուսիսում իրադարձությունները զարգանում էին իրենց հունով, սակայն, նույն այդ ժամանակ ի վերջո սկսեցին վճռական իրադարձություններն զարգանալ հարավում` Միտանիի և Եգիպտական թագավորությունների հարաբերություններում:
Իրոք, Եգիպտական թագավորության մեծագույն փարավոններից մեկը հանդիսացող Թութմոս III-ը (մ.թ.ա. 1479-1425)՝ Թութմոս I-ի թոռը, նույն այս ժամանակ, իրականացնելով մի
_________________________
1 Թութմոս I-ին գործունեությանը վերագրվող արձանագրությունից:
2 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված նախնական պայմանագրից; Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
3 Ալալախի տիրակալ Իդրիմին վերագրվող արձանագրությունից:
4 Թուդհալիս III-ին վերագրվող արձանագրությունից; Արնուվանդա I-ին վերագրվող արձանագրությունից:
5 Տելեպինուին վերագրվող արձանագրությունից; Արնուվանդա I-ին վերագրվող արձանագրությունից:

89
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

շարք հաջող բարենորոգումներ, սեփական երկիրը հասցրել էր վերջինիս ռազմաքաղաքական հզորության գագաթնակետերից ամենաբարձրին։ Արդյունքում՝ Թութմոս III-ը սկսեց հարատև պայքար մղել նաև Եգիպտական թագավորության գերիշխանությունը Ասորիքում հաստատելու համար, իսկ դա ամենից առաջ նոր ընդհարում էր նշանակում Միտանիի թագավորության հետ: Իրոք, Ասորիքի մանր իշխանությունները նույնիսկ միասնական ուժով հանդես գալու պարագայում էլ ի վիճակի չէին դիմադրել հարավ-արևմտյան հարևանին և այս պայմաններում նրանց միակ հույսը մնում էր պաշտոնական Ոսկե-Անին, քանզի Միտանիի թագավորության համար ևս Եգիպտոսի առաջխաղացումը հղի էր վտանգներով։
Արդյունքում՝ արդեն մ.թ.ա. 1450-ական թվականների սկզբին ստեղծվեց հակաեգիպտական ուղղվածություն ունեցող լայնարձակ մի դաշինք, որի մեջ մի կողմից մտան Ասորիքի մանր իշխանությունները, իսկ մյուս կողմից էլ` Միտանիի թագավորությունը, ընդ որում հետաքրքիր էր այն, որ վերջինիս աջակցում էր նույնիսկ Խեթական թագավորությունը, որին, ըստ երևույթին, ևս չէր հրապուրում իր հարավային սահմանների անմիջական հարևանությամբ Եգիպտոսի հզոր թագավորության նման մի պետություն տեսնելու հեռանկարը։ Արդյունքում՝ Թութմոս III-ը, որ ուշադիր կերպով հետևում էր հյուսիս-արևելքում զարգացող իրադարձություններին, ինչ-որ մի պահի եկավ այն մտքի, որ առաջացած թնջուկը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով: Որպես հետևանք ընդունված որոշման՝ մ.թ.ա. 1457 թվականի վաղ գարնանը Թութմոս III-ը, իրար բերելով ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր ուժերը, արշավանքի ելավ հյուսիս-արևելյան ուղղությամբ:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1457 ապրիլի 26 – Մեգիդոյի ճ-մ (Երուսաղեմից մոտ 80 կմ հյուսիս)1

Թութմոս III-ի գլխավորած Եգիպտական թագավորության բանակը (մոտ 100.000) մեծ արշավանք սկսեց Ասորիքի ուղղությամբ և ապրիլի երկրորդ կեսին սկսեց մոտենալ Ասորիքի 119 մանր իշխանությունների (մոտ 50.000), ինչպես նաև Միտանիի (մոտ 10.000), Կիլիկիայի (մոտ 5.000) ու Խեթական (մոտ 10.000) թագավորությունների միացյալ բանակին: Ապրիլի 25-ին Եգիպտական թագավորության բանակը արագորեն անցավ քաղաքից հարավ գտնվող բարձունքները և անակնկալի բերեց հակառակորդին: Ապրիլի 26-ի առավոտյան Եգիպտական թագավորության բանակը մարտակարգ ընդունեց քաղաքից հարավ-արևմուտք տեղավորված հակառակորդի բանակի դիմաց` երկու թևերի բարձունքներում տեղավորելով հետևակը, իսկ կենտրոնում` մարտակառքերը:
I փուլ – Եգիպտական թագավորության բանակի կենտրոնը Թութմոս III-ի անձնական ղեկավարությամբ անցավ հարձակման և պարտության մատնեց հակառակորդի բանակին, որը սկսեց անկանոն ձևով փախչել քաղաքի ուղղությամբ:
II փուլ – Եգիպտական թագավորության բանակի թևերը անցան հարձակման, որի արդյունքում դաշնակից բանակի թևերը առանց լուրջ դիմադրության նահանջեցին քաղաքի ուղղությամբ:
III փուլ – Անմիջական հետապնդում իրականացնելու փոխարեն Եգիպտական թագավորության բանակի ռազմիկները սկսեցին զբաղվել ավար հավաքելով, որը հնարավորություն տվեց դաշնակից բանակին ամրանալ քաղաքում և պատրաստվել հետագա դիմադրության:
Հայերը կորցրին մոտ 2.000 զինվոր, դաշնակիցները` մոտ 10.000 զինվոր, 924 մարտակառք, թշնամին` մոտ 3.000 զինվոր: Եգիպտական թագավորության բանակը պաշարեց քաղաքը, սակայն քաղաքի պաշտպանների շարքերում բռնկված սովի շնորհիվ կարողացավ գրավել այն միայն նոյեմբերին:

Հենց նոր ավարտված ճակատամարտում Թութմոս III-ը շահեց իր կյանքի և իր պետության կարևորագույն հաղթանակներից մեկը, սակայն եռանդուն այս փարավոնը ոչ մի կերպ չէր պատրաստվում բավարարվել միայն դրանով: Արդյունքում, ձգտելով զարգացնել նախորդ տարի
_________________________
1 Թութմոս I-ի գործունեությունը նկարագրող արձանագրությունից:
90
Приходите в мой дом...
Закрыто