ձեռք բերված հաջողությունը, մ.թ.ա. 1456 թվականի գարնանը Թութմոս III-ի գլխավորած Եգիպտական թագավորության համալրված բանակը արշավանքի ելավ արդեն Հյուսիսային Ասորիքի ուղղությամբ: Ստեղծված ծանր պայմաններում գործելուց բացի այլ բան չէր մնում նաև Միտանիի թագավորությանն և նրա դաշնակիցներին, սակայն կարճ ժամանակ անց տեղի ունեցած Կարքեմիշի ճ-մ-ում (Հյուսիսային Ասորիք) նրանք հերթական ծանր պարտությունը կրեցին1։ Արդյունքում՝ Եգիպտական թագավորության հաղթական բանակը, ասպատակելով շրջակայքը, Եփրատի հովտով իջավ դեպի հարավ` ի վերջո հասնելով Հարավային Ասորիք, ընդ որում եգիպտացիների հիմնական մասը, ի մեծ զարմանս իրեն, այս ընթացքում հանկարծ պարզեց, որ աշխարհի ոչ բոլոր գետերն են, ինչպես Նեղոսը, հոսում հարավից դեպի հյուսիս՝ Եփրատը հոսում էր հյուսիսից դեպի հարավ: Մ.թ.ա. 1454 թվականին Թութմոս III-ը, շարժի մեջ դնելով խոշոր ուժեր, կրկին հարձակման անցավ Միտանիի թագավորության և նրա դաշնակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում Հյուսիսային Ասորիքում գտնվող Իարաինա կոչվող վայրում խոշոր մի ճակատամարտը տեղի ունեցավ: Այս կապակցությամբ եգիպտական աղբյուրները կրկին ակնարկում են հաջողության մասին, սակայն, հաշվի առնելով, որ արդյունքում որպես հաջողություն խոսվում է միայն 10 գերու, ձեռք գցած 180 ձիու և 60 մարտակառքի մասին, թերևս, կարելի է վստահորեն պնդել, որ իրականում հաջողությունն ամենևին էլ Թութմոս III-ի ռազմական մեքենայի օգտին չի եղել կամ էլ, առավելագույնը, եթե ինչ-որ հաջողություն այնուհանդերձ եղել էլ է, ապա ոչ այն չափով, ինչի համար նախատեսված էր արշավանքը2: Ավելին, թեև այս ճակատամարտից հետո Հայ-Եգիպտական պատերազմը շարունակվեց ևս որոշ ժամանակ, սակայն ուղղակի ընդհարումներ այլևս չեղան, իսկ պաշտոնական Թեբեան էլ սահմանափակվեց բացառապես միայն Ասորիքի իշխանությունների դեմ իրականացվող մարտական գործողություններով: Մ.թ.ա. 1425 թվականին Թութմոս III-ի մահից հետո վերջինիս հաջորդեց նրա որդի Ամենհոտեպ II-ը (մ.թ.ա. 1425-1397), որն իր առջև ամենից առաջ խնդիր դրեց ավարտին հասցնել արդեն ամեն մի հեռանկարից զրկված պատերազմը հյուսիսում։ Արդյունքում՝ կողմերն ի վերջո համաձայնության եկան և մ.թ.ա. մոտ 1412 թվականին մի կողմից Ամենհոտեպ II-ի, իսկ մյուս կողմից էլ Սանասարին հաջորդած նրա որդի Արտակ I-ի (մ.թ.ա. մոտ 1450-1410) միջև կնքվեց հաշտության պայմանագիր, համաձայն որի Հյուսիսային Ասորիքը անցավ Միտանիի թագավորությանը, իսկ Փյունիկիան, Պաղեստինն ու Հարավային Ասորիքն էլ հայտարարվեցին Եգիպտական թագավորության ազդեցության գոտի: Այսպիսով՝ արդեն մ.թ.ա. XV դարի վերջին Ասորիքում ստեղծվեց ուժերի հավասարակշռության յուրօրինակ մի դրություն, որը դրանից հետո պահպանվելու էր բավականին երկար:
Գլուխ 5 Հայ-խեթական մրցակցության զարգացումը
Մ.թ.ա. XV դարի վերջին իրավիճակը Ասորիքում որոշակիորեն կայունացավ, սակայն տարածաշրջանում խաղաղություն դեռ երկար չէր հաստատվելու, քանի որ շուտով սրվեց իրավիճակը Փոքր Ասիայում և Հայաստանի արևմտյան սահմաններում: Իրոք, խեթերի հետ թշնամությունն այստեղ դեռևս ամենևին վերացած չէր, իսկ հենց այդ ժամանակ կրկին մեջքն ուղղող Խեթական թագավորության առկայությունն էլ իր հերթին ամենևին հիմքեր չէր տալիս խաղաղ տրամադրությունների համար: Մ.թ.ա. արդեն մոտ 1405 թվականին սեփական թագավորությունը կրկին ոտքի հանած Թուդհալիս III-ի (մ.թ.ա. մոտ 1410-1380) գլխավորած Խեթական թագավորության բանակը սկիզբ դրեց ակտիվ ռազմական գործողությունների և Հայայի ու Միտանիի թագավորությունների միացյալ բանակից գրավեց Անդրեփրատյան Ծոփքի հարավը և Հայոց Միջագետքի արևմուտքը3: Մի քանի տարի անց` մ.թ.ա. մոտ 1399 թվականին, Թուդհալիս III-ը շարունակեց առաջխաղացումը Հյուսիսային Ասորիքի ուղղությամբ և, ոտնատակ տալով Անդրեփրատյան _________________________ 1 Թութմոս I-ին գործունեությանը վերագրվող արձանագրություններից: 2 Թութմոս III-ի գործունեությանը վերագրվող արձանագրությունից: 3 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
Ծոփքի հարավը, Հայոց Միջագետքի արևմուտքը, Կիլիկիայի արևելքը ու Հյուսիսային Ասորիքը, Հալեպի իշխանության և Միտանիի թագավորության միացյալ բանակից գրավեց Հալեպը1: Փաստորեն, հազիվ միայն ազատված Եգիպտական թագավորության հետ ծանր մրցակցությունից, Միտանիի թագավորությունը ձեռք բերեց մեկ այլ մրցակից, որը, ինչպես ցույց տվեց կյանքը, ավելի վտանգավոր էր: Խեթերի դեմ շարունակվող պատերազմի պայմաններում մ.թ.ա. մոտ 1398 թվականին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը հետաքրքիր հետք է թողել հայկական ավանդազրույցներում: Իրոք, դատելով ըստ ամենայնի, այդ տարի խեթերը նախատեսած են եղել Հայային հարվածել ծովից՝ մի ծրագիր, որն էլ կյանքի կոչելու նպատակով նրանց ծովային խոշոր ուժեր են մոտեցրել Հայայի ծովափնյա հատվածին: Արդյունքում, ինչպես հայտնում են հայկական ավանդազրույցները ու դրանք գրի առած մեր միջնադարյան հեղինակները, Պասքամյան Տորք Անգեղ Հայկազունու գլխավորած Հայայի թագավորության բանակը դուրս եկավ թշնամու բանակի դեմ և, նետողական զենքերով ոչնչացնելով հակառակորդի նավերից շատերը, իսկ այլք էլ՝ վնասելով, ջախջախեց Խեթական թագավորության առաջխաղացած բանակը2։ Որպես հետևանք, չուշացավ նաև հայերի պատասխան հարվածը և ահա մ.թա. 1397 թվականին Հայայի արքա, Մարի-Անիի (մ.թ.ա. մոտ 1450-1410) որդի Կար-Անիի (մ.թ.ա. մոտ 1410 - ուղ. 1375) գլխավորած Հայայի ու Կիլիկիայի թագավորությունների, ինչպես նաև Կասկայի իշխանության միացյալ բանակը ասպատակեց Խեթական թագավորության արևելքը, հյուսիսը և հարավը3: Այս գործողությանը, սակայն, հաջող վերջաբան չէր վիճակված և շուտով Կատխարիայի ճ-մ-ում Թուդհալիս III-ի գլխավորած Խեթական թագավորության բանակը հաղթանակ տարավ ու ցրեց ներխուժած բանակը4, որից հետո նույն տարում էլ հարվածեց Անդրեփրատյան Ծոփքին5։ Արդյունքում՝ վճռական իրադարձությունները ծավալվեցին արդեն Հայայի մայրաքաղաք, Բարձր Հայք, Դարանաղի գավառում գտնվող Անի-Կեմախի պարիսպների տակ, երբ հայերը, կուտակելով առկա բոլոր ուժերը, վճռական մարտ տվեցին Թուդհալիս III-ի գլխավորած Խեթական թագավորության ռազմական մեքենային և ստիպեցին վերջինիս հեռանալ իրենց սահմաններից6: Այսպիսով՝ խեթերի դեմ պատերազմի հերթական փուլը էական առավելություն չտվեց կողմերից և ոչ մեկին, սակայն թշնամությունը պահպանվեց ու հենց դրա արդյունքում էր, որ մ.թ.ա. 1380 թվականին Կար-Անի արքայի գլխավորած Հայայի թագավորության և Կասկայի իշխանության միացյալ բանակը, օգտվելով նույն թվականին Թուդհալիս III-ի մահից հետո տեղում առաջացած խառնաշփոթից, Խեթական թագավորության բանակից գրավեց Հաթթուսասը, որից հետո, այրելով ու հիմնովին ավերելով այն, նահանջեց7: Մ.թ.ա. 1380 թվականին որոշակիորեն սրվեց իրավիճակը նաև Հարավային Ասորիքում: Հենց այդ ժամանակ էր, որ Հարավային Ասորիքում Եգիպտական թագավորությանը ենթակա տեղական իշխան Աբդի-Աշիրտայի հրավերով Դամասկոս ժամանեց Միտանիի թագավորության օժանդակ բանակը (մոտ 10.000), որի արդյունքում զգալի տարածքներ առժամանակ ընկան Միտանիի թագավորության գերիշխանության տակ8: Դրանից հետո Միտանիի թագավորության բանակը, զարգացնելով հաջողությունը, ասպատակեց Պաղեստինը, սակայն, Եգիպտական թագավորության բանակի (մոտ 40.000) առաջխաղացման պայմաններում այնուհանդերձ խուսափելով պատերազմ հրահրելուց, ի վերջո նահանջեց ոչ միայն Պաղեստինից, այլև Դամասկոսից, երբ արդյունքում տարածաշրջանում որևէ էական փոփոխություն այդպես էլ տեղի _________________________ 1 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից; Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրերից: 2 Այս իրադարձությունն արձանագրելիս ես որպես հիմք ընդունել եմ Մովսես Խորենացու և Մխիթար Այրիվանցու բերած տվյալները, ինչպես նաև ազգային ավանդազրույցները: Ինչ վերաբերվում է վերջինիս թվականին, ապա այն տրվել է ըստ Մխիթար Այրիվանցու, որը, խոսելով իր ժողովրդի հետ Եգիպտոսից Մովսեսի հեռանալու ժամանակաշրջանի և դրան հաջորդող իրադարձությունների մասին, հայտնում է. «Մովսեսից (հրեաների առաջնորդ Մովսեսից (մ.թ.ա. 1460-1410) – Մ.Հ.) հետո … թագավորեց Հիսուսը (հրեաների առաջնորդ Հիսուս Նավինը (1410-1400) – Մ.Հ.) …: Այս ժամանակ ապրեց Տորքը»: Այսպիսով՝ այս իրադարձության թվականը տրվել է` հաշվի առնելով վերոշարադրյալը և իրադարձությունների զարգացման ընդհանուր ընթացքը: 3 Թուդհալիս III-ին վերագրվող արձանագրությունից; Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 4 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 5 Թուդհալիս III-ին վերագրվող արձանագրությունից: 6 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 7 Մուրսիլ II-ին վերագրվող աղոթք-արձանագրությունից: 8 Ամոնհատեպ III-ին ուղղված Ռիբ-Ադդիի 85-րդ նամակից, որը գտնվել է Ամարնյան արխիվից; Ամոնհատեպ III-ին ուղղված 95-րդ նամակից, որը գտնվել է Ամարնյան արխիվից:
չունեցավ1: Պաղեստինի ուղղությամբ իրավիճակը որոշակիորեն սրվեց նաև մ.թ.ա. 1370 թ-ին, երբ Միտանիի թագավորության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Պաղեստինը և նահանջեց, սակայն ուժերի առկա հավասարակշռության մեջ այս անգամ ևս փոփոխություն տեղի չունեցավ2։ Մ.թ.ա. XIV դարի կեսերին Մերձավոր Արևելքում քաղաքական իրադրությունը սկսեց աստիճանաբար փոխվել: Եգիպտական թագավորությունը, աննկատ ու դեռևս դանդաղորեն, սակայն աստիճանաբար զրկվում էր նախորդ հարյուրամյակում հարևան երկրներին ցնցող իր ռազմական հզորությունից և զիջում էր իր դիրքերը, ինչը հատկապես ակնառու դարձավ ներքին ռեֆորմներով տարված հերթական փարավոն Էխնաթոնի օրոք (մ.թ.ա. 1379-1334): Սրան հակառակ՝ նույն այս ժամանակ՝ ուժեղանում էր դիվանագիտական, քաղաքական և ռազմական ակնառու ունակություններով օժտված Սուպիլուլիումա I-ի (մ.թ.ա. 1380-1325) կողմից ղեկավարվող Խեթական թագավորությունը, որն այս արքայի երկարատև կառավարման տարիներին հասավ իր հզորության գագաթնակետին: Արդյունքում, արդյունավետ կերպով հօգուտ իրեն օգտագործելով սեփական երկրին բաժին հասած խաղաղ տասնամյակները, խեթական արքաներից այս ամենահզորն և հաջողակը Հաթթուսասի մոխիրների միջից նախապատրաստեց Խեթական թագավորության նոր հզորացումը: Որպես հետևանք՝ մ.թ.ա. XIV դարի կեսերին և երկրորդ կեսին Մերձավոր Արևելքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ, թեև Խեթական թագավորությունը մեծ հաշվով ամեն դեպքում չէր կարող հասնել Եգիպտական թագավորության ռազմաքաղաքական հզորությանը, բայց, ի հաշիվ ավելի լավ կազմակերպման և կառավարման, իսկ Եգիպտական թագավորության մոտ էլ՝ դրա հակառակ պատկերի առկայության, ինչպես նաև տեղական ուժերի մոտ Եգիպտական թագավորությունից առկա դժգոհ տրամադրությունների հմուտ օգտագործման, Սուպիլուլիումա I-ի թագավորությունը ի վիճակի դարձավ լրջորեն վիճարկել իր հարավային հարևանի քաղաքական առաջնությունը Մերձավոր Արևելքում ու հատկապես Ասորիքում: Այս առումով հետաքրքիր է նշել, որ, եթե երկաթյա Թութմոս III-ի օրոք Խեթական թագավորությունը ամեն կերպ խուսափում էր Եգիպտական թագավորության հետ ընդհարումից, ապա այժմ պաշտոնական Հաթթուսասը ավելի ագրեսիվ դիրք գրավեց և արդյունքում ընդհարումից աստիճանաբար, ընդ որում ավելի ու ավելի մեծացող չափով, սկսեցին խուսափել հենց Թեբեաում: Միաժամանակ հարկ է նշել, որ նոր պայմաններում որոշակիորեն հօգուտ Խեթական թագավորության փոխվեց նաև ռազմական հավասարակշռության նախկինում քիչ թե շատ առկա ընդհանուր դրությունը, քանի որ վերջինս ինքնին ավելի մոտ էր գտնվում պատերազմական գործողությունների թատերաբեմին, իսկ հակառակորդն էլ լուրջ խնդիրներ ուներ ինչպես ուժերը կենտրոնացնելու, այնպես էլ տեղական իշխանությունների դեմ հետագա պայքար մղելու հարցերում: Այսպիսով, սկսած հենց այս ժամանակից էլ, աստիճանաբար սեփական վերելքի ուղուն վերադարձող Խեթական թագավորությունը մոտ մեկ դար շարունակ կրկին սկսեց կյանքի կոչել աշխարհաքաղաքական այն նույն դերակատարությունը, որը վիճակված էր նրան և որն այս կամ այն չափով փորձելու էին կյանքի կոչել նույն դիրքում հետագայում հայտնված հռոմեական ու բյուզանդական կայսրերը, Իկոնիայի և Օսմանյան սուլթանները ու նույնիսկ ներկայումս գործող Ռեջեբ Թայիպ Էրդողանը՝ առաջանալ դեպի արևելք և տիրել Հայկական լեռնաշխարհի ու Հյուսիսային Ասորիքի հնարավորինս լայն մասին: Քննարկվող ժամանակահատվածում Միտանիի թագավորության գահին բազմած էր Տուշրատան (մ.թ.ա. մոտ 1380 - ուղ. 1326), որը, գահից հեռացնելով եղբորը` Արտաշեսին (մ.թ.ա. մոտ 1382-1380), արժանի հետնորդ հանդիսացավ իր հայր Շավարշ II-ին (մ.թ.ա. մոտ 1410-1382) և իր պապ Արտակ I-ին: Տուշրատան հզոր ու ռազմունակ մի արքա էր, որը իր գահակալման շրջանում կարողացավ արժանի դիմադրություն կազմակերպել խեթական վտանգին և տարածաշրջանի օրըստօրե բարդացող միջազգային իրավիճակում պահպանել սեփական երկրի ուժն ու հզորությունը: Մ.թ.ա. 1355 թվականին, սակայն, Տուշրատայի դեմ ապստամբեց նրա եղբայր Արտակը, որն օգնության համար դիմեց Սուպիլուլիումա I-ին: Սրանով Միտանիի թագավորության համար ներքաղաքական պայքարի և ճգնաժամի մի կործանարար դուռ բացվեց, _________________________ 1 Այս իրադարձության մասին հայտնում են հրեական աղբյուրները, որոնք տեղեկացնում են, որ հրեաների առաջնորդ Հիսուսը (մ.թ.ա. մոտ 1400-1373) պատերազմել է Հայաստանի արքա «Շավահ»-ի հետ: Այս կապակցությամբ ակնհայտ է, որ նկատի է ունեցվում Միտանիի թագավորության արքա Շավարշ II-ը (մ.թ.ա. մոտ 1410-1382), իսկ բուն իրադարձությունը կապված է դեպի Դամասկոս կազմակերպված արշավանքի հետ: 2 Ամոնհատեպ III-ին ուղղված 101-րդ նամակից, որը գտնվել է Ամարնյան արխիվից:
որն իր հետ անցյալ էր տանելու նաև այս թագավորության ռազմաքաղաքական հզորությունը: Այսպես թե այնպես, սակայն Տուշրատան, հենց սկզբից էլ գործելով ամենայն վճռականությամբ, ելավ Արտակի և նրա հետ միասին թագավորության տարածք մտած Խեթական թագավորության միացյալ բանակի դեմ ու ծանր պարտության մատնեց վերջինիս1։ Արդյունքում՝ Արտակին այլ բան չէր մնում անել, քան իր բանակի մնացորդներով ապաստանել խեթերի մոտ, մանավանդ որ Սուպիլուլիումա I-ն ինքն էլ այստեղ արդեն լիովին պատրաստ էր ակտիվ գործողությունների: Մ.թ.ա. 1350 թվականին Սուպիլուլիումա I-ի գլխավորած Խեթական թագավորության բանակը Հայայի թագավորության բանակից գրավեց Անդրեփրատյան Ծոփքի տարածքը` սպառնալից իրավիճակ ստեղծելով, այդ թվում նաև Միտանիի թագավորության համար2: Տուշրատան ոչ մի կերպ չէր կարող աչքաթող անել այդ հանգամանքը և արդյունքում ռազմունակ այս տիրակալը, ոտքի հանելով սեփական ընտիր մարիաներին, մ.թ.ա. 1349 թվականին Հայայի թագավորության հետ միասին իր հերթին ներխուժում իրականացրեց Անդրեփրատյան Ծոփքի տարածք՝ մաքրելով այն խեթերից3: Հիշատակված տարածքները, սակայն, հայերը հետագայում կարողացան իրենց ձեռքում պահել ընդամենը միայն 4 տարի, քանզի մ.թ.ա. 1345 թվականին Սուպիլուլիումա I-ը, հերթական անգամ գործի դնելով Խեթական թագավորության բանակի խոշոր ուժեր, կրկին ռազմակալեց դրանք, ընդ որում տեղի Մելիտեի իշխանությունն անցավ Խեթական թագավորությանը, իսկ Հայայի թագավորությունն էլ ընդունեց պաշտոնական Հաթթուսասի գերիշխանությունը4: Անդրեփրատյան Ծոփքի կորուստը ռազմաքաղաքական մի ծանր հարված էր Տուշրատային, սակայն բանը չսահմանափակվեց միայն դրանով: Մ.թ.ա. 1345 թվականին Սուպիլուլիումա I-ի գլխավորությամբ Եփրատի Մելաս վտակ (= Արևմտյան Եփրատ) -Եփրատի հուն երթուղով արշաված Խեթական (մոտ 60.000) և Կիլիկիայի (100 մարտակառք, 1.000 հեծյալ, 1.000 հետևակ) թագավորությունների միացյալ բանակը Տուշրատա արքայի գլխավորությամբ քաղաքից նահանջած Միտանիի թագավորության բանակի վերջապահից (մոտ 1.000) գրավեց Ոսկե-Անի մայրաքաղաքը (Ուռհայից 150 կմ արևելք), սակայն, չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջեց5: Հարվածն իրոք հզոր էր, սակայն, բարեբախտաբար, թեթև չէր նաև սեփական մատակարարման բազաներից հեռացած և հարվածի տակ գտնվող հաղորդակցման ուղիներ ունեցող հակառակորդի բանակի վիճակը, որը ի վերջո նահանջեց: Տուշրատայի օգտին, սակայն, նույն այս ժամանակ եղավ նաև մեկ այլ հանգամանք: Իրոք, Սուպիլուլիումա I-ը, ցանկանալով մեկ և հզոր հարվածով տապալել Տուշրատային, Միտանիի թագավորության դեմ արշավանքի էր հանել իր տերության գրեթե բոլոր ուժերը։ Արդյունքում՝ Ոսկե-Անիից զատ խեթերի տիրակալը գրավեց նաև Հյուսիսային Ասորիքում գտնվող և Տուշրատային դաշնակից Արախտուն, Կատնուն, Նիյը ու Նուխաշեն6, իսկ կարճ ժամանակ անց էլ Կադեշի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում հաղթեց Հալեպի իշխանության և Միտանիի թագավորության դաշնակից ուժերին7 ու գրավեց Ապսուան (Հյուսիսային Ասորիք)8, սակայն այս շեղումներում էլ հենց վերջինս, ըստ էության, բացեց օպերատիվ հարվածի ուղղությունը դեպի սեփական գործող բանակի թիկունք: Որպես հետևանք, մինչ խեթերի արքան մեկ ձեռքով մարտնչում էր Միտանիի թագավորության տարածքում և հասել էր վերջինիս մայրաքաղաքին, իսկ մյուս ձեռքով էլ իր տիրապետությունն էր հաստատում Հյուսիսային Ասորիքում, Հայայի թագավորության նոր արքա Անա-Անիի (մ.թ.ա. 1345-1316) գլխավորած Հայայի թագավորության բանակը մտավ ուղիղ խեթական տիրույթների սիրտը կազմող տարածքներ և ոտնատակ տվեց դրանք9: Արդյունքը _________________________ 1 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից; Սուպիլուլիումա I-ի և Սանասար միջև կնքված պայմանագրից; Ամոնհատեպ III-ին ուղղված Թուշրատտայի 17-րդ նամակից, որը գտնվել է Ամարնյան արխիվից: 2 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված նախնական պայմանագրից; Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից: 3 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված նախնական պայմանագրից; Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից; Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 4 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից: 5 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից; Էխնաթոնին ուղղված Բիբլոսի արքա Ռիբ-Ադդիի 75-րդ նամակից, որը գտնվել է Ամարնյան արխիվից: 6 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից: 7 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից: 8 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից: 9 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
լիովին սպասելի էր, քանզի ինչպես Հյուսիսային Ասորիք, այնպես էլ Միտանի ներխուժած Խեթական թագավորության բանակը, այդպես էլ չամրապնդվելով տեղում, ի վերջո ստիպված եղավ նահանջել` նահանջի հարկադրելով նաև Անա-Անիին: Արյունոտ տարին ավարտվեց և արդյունքները որոշակիորեն հակասական էին: Իրոք, թեև մի կողմից Հալեպի թագավորությունը կործանվեց, իսկ Կիլիկիայի թագավորությունն էլ ամուր կերպով ընդունեց Խեթական թագավորության գերիշխանությունը, երբ այստեղ սկսեց իշխել Սուպիլուլիումա I-ի որդի Տելեպինուն (մ.թ.ա. մոտ 1345-1325), բայց մյուս կողմից էլ ոչ մի կերպ ամուր համարվել չէր կարող նաև Սուպիլուլիումա I-ի իշխանությունը Հյուսիսայի Ասորիքում և հարակից երկրներում: Իր հերթին, սակայն, ամենևին էլ թեթև չէր նաև Միտանիի թագավորության դրությունը, որի թուլացման պայմաններում երկարատև հարյուրամյակների ընդմիջումից հետո ի վերջո իր մասին հայտարարեց նաև կրկին գլուխ բարձրացնող սեմիտական տարրն, ի դեմս Ասորեստանի թագավորության: Իրոք, ինչպես արդեն նշվեց, վերջին դար ու կեսում պաշտոնական Ասուրն իրեն անչափ զգույշ, կարելի է ասել նույնիսկ աննկատ էր պահել, որևէ կերպ չցանկանալով զայրացնել հայերին և, հատկապես, հզոր Միտանիի թագավորությանը, սակայն այժմ, երբ Տուշրատայի թագավորությունը ծանր հարվածներ էր ստացել, ոտքի ելավ նաև Ասուրուբալիտ I-ի (մ.թ.ա. 1365-1330) գլխավորած Ասորեստանի թագավորությունը՝ մեջտեղ բերելով սեփական հավակնությունները: Սկիզբ էր առնում սեմիտական առաջխաղացման հերթական խոշոր ալիքներից մեկը, որը դեռ երկար էր փոթորկելու Հայկական լեռնաշխարհը՝ այլ հետևանքների թվում անհայտության խավարից դուրս բերելով նաև վերջին հարյուրամյակներում, կարծես թե, խորը թմբիրի մեջ գտնվող Արծրունիների Արարատյան թագավորությանը: Այս առումով հարկ է նշել, որ սեմիտական աշխարհի ուժեղացման մեջ ընդհանրապես և Ասորեստանի թագավորության հերթական վերելքի գործում, մասնավորապես մեծ դեր ունեցավ ամենից առաջ հենց կլիմայական գործնը, երբ վերջին հարյուրամյակներում երկրագնդի միջին ջերմաստիճանի շարունակվող բարձրացումը Արաբական թերակղզուց անվերջ կերպով դուրս էր մղում սեմիտների մարդկային նորանոր խմբեր, որոնք էլ իրենց հերթին ամենից առաջ հաստատվում էին ավելի թույլ դիմադրող Ասորիքում ու Հյուսիսային Միջագետքում՝ վարվելով այնպես, ինչպես մի ժամանակ վարվել էին ամորիացիները, իսկ դրանից առաջ էլ՝ հետագայում աքքադցի կոչվածները: Գործընթացը սկիզբ էր առել դեռևս մ.թ.ա. XVIII դարի առաջին կեսից, սակայն այդ ժամանակ Հայոց թագավորության ռազմական հզոր մեքենան սեմիտներին որևէ հնարավորություն չէր թողել և առավելագույնը, որին նրանք հասել էին, դա պաշտոնական Արմավիրի համաձայնությամբ Ասորիքում ու Հայոց Միջագետքում հաստատվելն էր: Հենց այս ժամանակաշրջանից էր, ի դեպ, որ նույն Հայոց Միջագետքը տեղական աղբյուրներում սկսվեց կոչվել «Արամ Նախարաիմ»՝ նկատի ունենալով Արամ I Մեծի մեծահոգությունը և սրանով փաստորեն պատվելով Հայոց տիրակալին: Այս կապակցությամբ մինչև առաջ անցնելը պետք է մի պահ ևս կանգ առնել և անդրադարձ կատարելի «արամեացիների հիմնախնդրին»։ Հարցը կայանում է նրանում, որ Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքում հաստատված սեմիտական տարրը, ի տարբերություն Հյուսիսային Միջագետքում հաստատված յուրայինների, աստիճանաբար ստացավ «արամեացիներ» անվանումը: Այս առումով պատահական չէ նաև այն հանգամանքը, որ Հին Կտակարանում Սեմի որդիների մեջ հիշատակվում է նաև Արամը, որը հռչակվում է որպես արամեացիների նախնի: Իհարկե, հնդեվրոպական արմատներ ունեցող ոչ հայերը և ոչ էլ Արամ I Մեծը բնականաբար սեմիտներ չէին ու չեն էլ կարող համարվել «Սեմի որդի», սակայն, որպես արամեացիների նախնի, Արամ I Մեծի հիշատակումն ինքնին լիովին արտացոլում է պատմական իրականությունը, իսկ Սուրբ գիրքն էլ, փաստորեն, պահպանել է պատմական հստակ իրողության խուլ մի արտահայտությունը՝ խոսքը վերաբերում է սեմիտական զանգվածի հաստատմանը Հյուսիսային Ասորիքում և Հայոց Միջագետքի տարածքում, մի զանգված, որը հետագայում ստացավ «արամեացի» անունը: Եվ վերջապես արամեացիների հայտնվելով պայմանավորված Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական իրադրության վերջնական պարզաբանման համար հարկ է նշել, որ, չնայած սեփական սեմիտական բնույթին, արամեացիները իրենց, որպես կանոն, հստակորեն հակադրում էին Ասորեստանի թագավորությանը, իսկ այս հողի վրա էլ հաճախ դաշնակցում էին հայերի հետ:
Ավելին, մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում փաստորեն արդեն իսկ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հայերի համաձայնությամբ Հայկական լեռնաշխարհի հարավում հաստատված արամեացիները սկսեցին զգալի թիվ կազմել, ընդ որում, դատելով ըստ ամենայնի, հայկական պետական միավորները փորձում էին այդ ճանապարհով իրենց և պաշտոնական Ասուրի միջև որպես պատնեշ ունենալ զգալի մարտունակությամբ աչքի ընկնող նույն այս արամեացիներին: Մ.թ.ա. մոտ 1335 թվականին Ասուրուբալիտ I-ի բանակը արշավի ելավ, ասպատակեց Արարատյան թագավորության իշխանության ներքո գտնվող Մահկերտ տուն գավառի ու Կորճայքի տարածքը և նահանջեց1: Ասորեստանի փառասեր արքան, սակայն, միայն դրանով չէր, որ սահմանափակվելու, քանզի լեռներում մղվող բարդ ռազմագործողություններից զատ վերջինս պատերազմ սկսեց նաև հարթավայրում՝ արդեն Միտանիի թագավորության հետաքրքրությունների ոլորտում: Արդյունքում՝ մ.թ.ա. մոտ 1333 թվականին Ասուրուբալիտ I-ը հարձակվեց Միտանիի դաշնակից կամ ենթակա Արապխա քաղաքի վրա և Հյուսիսայի Միջագետքում տեղի ունեցած Տուրշայի ճ-մ-ում պարտության մատնեց տեղացիների ու Միտանիի թագավորության միացյալ բանակին2: Մ.թ.ա. մոտ 1332 թվականին հաջողությունը կրկին պաշտոնական Ասուրի կողմում էր, որն այս անգամ հաղթանակ տարավ Հյուսիսայի Միջագետքում գտնվող Զիզայի ճ-մ-ում3, նույն արդյունքին հասավ նաև մեկ տարի անց՝ մ.թ.ա. մոտ 1331 թվականին տեղի ունեցած Սիլիայի ճ-մ-ում4, իսկ հաղթական շարքն էլ վերջացրեց մ.թ.ա. 1330 թվականի Տուրշայի մոտ տեղի ունեցած հերթական ճակատամարտով5: Տուշրատայի վիճակը գնալով ծանրանում էր, մանավանդ այն բանի ֆոնին, որ վերջին անհաջողություններից հետ իրենց նվաճողական նկրտումները կրկին մեջտեղ բերեցին նաև խեթերը և որևէ հնարավորություն չկար շեղել սեփական թագավորության հարվածային ուժերը արևելյան ուղղությամբ: Այսպիսով՝ Միտանիի թագավորությունը, հայտնվելով Խեթական և Ասորեստանի թագավորությունների մեջտեղում, հառնեց երկճակատ պատերազմի անհրաժեշտության առջև, որը, բարդացնելով առանց այդ էլ բարդ իրավիճակը, բացառիկորեն ծանր մի դրություն ստեղծեց։ Մ.թ.ա. 1328 թվականին Արնուվանդա արքայազնի և Ցիդաս զորավարի գլխավորությամբ Եփրատի հովտով դեպի հարավ առաջխաղացած Խեթական թագավորության բանակը Կարքեմիշի մոտ գտնվող Մարմուրիգայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց այս քաղաքը տեղական 600 հոգանոց կայազորից պաշարած Թակհուլիաս զորավարի գլխավորած Միտանիի թագավորության բանակին, որից հետո պաշարեց ու գրավեց նաև Կարքեմիշը6: Նույն այս ժամանակ Հայաստանի բզկտումը շարունակվում էր նաև մյուս կողմից, քանզի մ.թ.ա. նույն 1328 թվականին Ասուրուբալիտ I-ին նրա մահից հետո հաջորդած Էլիլներարի արքայի (մ.թ.ա. 1329-1320) գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը հերթական անգամ ասպատակեց Մահկերտ տուն գավառը ու Կորճայքի տարածքը և նահանջեց7: Այս պայմաններում հայերի և Միտանիի թագավորության համարը լավը, թերևս, միայն այն եղավ, որ մ.թ.ա. 1328 թվականին Հայայի թագավորության բանակը հարձակում գործեց Խեթական թագավորության վրա և նահանջեց` այնուհանդերձ ստիպելով Սուպիլուլիումա I-ի գլխավորությամբ Միտանիի թագավորության տարածք ներխուժել պատրաստվող Խեթական թագավորության հիմնական բանակին գալ իր դեմ և հրաժարվել Տուշրատային հարվածելու մտադրությունից8։ Արդյունքում՝ իրավիճակը, թվում էր, թե, Տուշրատայի համար մի պահ կայունացավ, սակայն այս անգամ էլ Հայոց ուշագրավ այս թագավորությունը պայթեց արդեն ներսից: _________________________ 1 Ադադնիրարի I-ին վերագրվող արձանագրությունից: 2 Այս ճակատամարտի մասին հայտնի է Նիսյան արխիվում գտնված արձանագրություններից մեկից, որը այն վերագրում է Ասուրուբալիտ I-ի թագավորության վերջին շրջանին: Արձանագրության կոնկրետ տեքստն առայժմ ինձ անհասանելի է: 3 Այս ճակատամարտի մասին հայտնի է Նիսյան արխիվում գտնված արձանագրություններից մեկից, որը այն վերագրում է Ասուրուբալիտ I-ի թագավորության վերջին շրջանին: Արձանագրության կոնկրետ տեքստն առայժմ ինձ անհասանելի է: 4 Այս ճակատամարտի մասին հայտնի է Նիսյան արխիվում գտնված արձանագրություններից մեկից, որը այն վերագրում է Ասուրուբալիտ I-ի թագավորության վերջին շրջանին: Արձանագրության կոնկրետ տեքստն առայժմ ինձ անհասանելի է: 5 Այս ճակատամարտի մասին հայտնի է Նիսյան արխիվում գտնված արձանագրություններից մեկից, որը այն վերագրում է Ասուրուբալիտ I-ի թագավորության վերջին շրջանին: Արձանագրության կոնկրետ տեքստն առայժմ ինձ անհասանելի է: 6 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 7 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից; Ասորա-բաբելոնական զուգահեռ ժամանակագրություն-արձանագրությունից: 8 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
Իրոք մ.թ.ա. 1326 թվականին Տուշրատայի որդի Սատոնը սպանեց հորը, որից հետո գահ բարձրացավ հանգուցյալի եղբայրը և Սատոնի հորեղբայրը` քաղաքական վտարանդիությունից վերադարձած Արտակը՝ Արտակ II-ը (մ.թ.ա.1326-1325): Վերջինս, սակայն, կարճ ժամանակ անց մահացավ և նրան հաջորդեց որդին` Շավարշ III-ը (մ.թ.ա. 1325): Սատոնը, սակայն, որ բնականաբար դժգոհ մնաց այս ամենից, ընդամենը 3 մարտակառքերով ու երկու ուղեկիցների հետ միասին դիմեց փախուստի և, ինչպես մի ժամանակ վարվել էր Արտակը, ապաստանեց խեթերի մոտ: Այս պայմաններում Սուպիլուլիումա I-ը, որն ինքն էլ արդեն մահվան շեմին էր, հարմար առիթ գտավ ի վերջո գերիշխանության հասնել Միտանիի թագավորության հետ հարաբերություններում։ Արդյունքում՝ մ.թ.ա. 1325 թվականի գարնանը Իրիդիի ճ-մ-ում (Կարքեմիշի և Խառանի միջև) Պիյալիս, Մուրսիլ և Սատոն արքայազնների գլխավորությամբ առաջխաղացած Խեթական թագավորության բանակը (մոտ 20.000) հաղթեց Շավարշ III-ի գլխավորությամբ քաղաքին մոտեցած Միտանիի թագավորության բանակին (մոտ 15.000): Դրանից հետո հաջողությունը զարգացված Խեթական թագավորության բանակը, օգտվելով քաղաքի բնակչության աջակցությունից, մտավ Շավարշ III-ի ուժերի կողմից լքված Ոսկե-Անի՝ դեմ ելնելով արևելքից առաջխաղացած Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 10.000)։ Արդյունքում՝ Խեթական թագավորության բանակը, այրելով Ոսկե-Անին, ամրացավ Պագարրիբա քաղաքում ու նրա շրջակայքում (Ուռհայից մոտ 150 կմ արևելք), իսկ քաղաքին մոտեցած Ասորեստանի թագավորության բանակն էլ իր հերթին, պարենի լուրջ պակաս ունենալով, ի վերջո նահանջեց և հեռացավ Միտանիի թագավորության տարածքից: Սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում Միտանիի թագավորության արքա հռչակվեց պաշտոնական Հաթթուսասի գերիշխանությունն ընդունած Սատոնը (մ.թ.ա. 1325-1298), թագավորության տարածքի հիմնական մասն ընկավ վերջինիս տիրապետության տակ, սակայն արևելյան որոշ տարածքներ էլ անցան ավարի իր բաժինը վերցրած Ասորեստանի թագավորությանը1: Միտանիի թագավորության հարցերը լուծելուց հետո իր կյանքի ամենավերջում Սուպիլուլիումա I-ը հարված հասցրեց Հայային, սակայն մ.թ.ա. 1325 թվականի ամռանը տեղի ունեցած Կանուվարայի ճ-մ-ում Անա-Անի արքայի գլխավորած Հայայի թագավորության բանակը հաղթեց Նուվանցասի գլխավորությամբ առաջխաղացած Խեթական թագավորության բանակին և հետ շպրտեց2: Հայերի դեմ պատերազմի հետագա վարումը վիճակված էր արդեն Խեթական թագավորության նոր արքա Մուրսիլ II-ին (1325-1295), որը մ.թ.ա. 1325 թվականի վերջին Սուպիլուլիումա I-ի մահից հետո հաջորդեց հորը և մեծ հաշվով արժանի եղավ նրան, թեև կային նաև տարբերություններ: Իրոք, եթե Սուպիլուլիումա I-ը ողջ կյանքը անցկացրել էր ռազմաքաղաքական ամենատարբեր միջոցառումների մեջ և, դատելով ըստ ամենայնի, գիր-գրականության ու գիտության հետ այնքան էլ սեր չուներ, ապա նրա որդի Մուրսիլ II-ը, թերևս, ամենակրթվածն էր խեթական արքաների ոչ կարճ արքայացանկում: Այսպիսով, այն բանից հետո, երբ, իհարկե, ըստ պաշտոնական վարկածի, Մուրսիլի ավագ եղբայր Պիյալիսը զոհ գնաց քննարկվող ժամանակահատվածում Խեթական թագավորություն սկիզբ առած ժանտախտի մեծամասշտաբ համաճարակին, գահն անցավ բավականին բարեկիրթ Մուրսիլ II-ին: Մ.թ.ա. 1325 թվականի սեպտեմբերին խեթական նորընծա արքայի գլխավորած Խեթական թագավորության խոշոր բանակը մտավ շարժի մեջ և, ասպատակելով Անդրեփրատյան Ծոփքն ու Փոքր Հայքը, նահանջեց3: Մուրսիլ II-ը, սակայն, չէր պատրաստվում ցրել բանակը և նույն տարվա հոկտեմբերից մինչև նոյեմբեր հարվածն ուղղեց արդեն Կիլիկիայի վրա` իր եղբայր, ապստամբած և մինչ այդ Կիլիկիայում տիրող Տելեպինու քրմի գլխավորությամբ անկանոն հարվածներ հասցնող Կիլիկիայի թագավորության բանակից գրավելով Իյախրեսը, Պիգաինարեսան, Թարկուման, Թափթինեն, Հարսուման, Պիկուրցին ու Խապկիսսուն (Կիլիկիայի արևելք)4։ Արդյունքում՝ Տելեպինուի գործը տապալվեց և Կիլիկիայի թագավորությունը ստիպված կրկին _________________________ 1 Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված նախնական պայմանագրից; Սուպիլուլիումա I-ի և Սատոնի միջև կնքված վերջնական պայմանագրից; Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 2 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 3 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 4 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
ընդունեց Խեթական թագավորության գերիշխանությունը, իսկ տեղում էլ սկսեց իշխել Պենտիսիլասը (մ.թ.ա. մոտ 1325-1260): Մ.թ.ա. 1324 թվականի գարնանը, շարունակելով մարտական գործողությունները հայերից, ըստ էության, իրեն որպես միակ հակառակորդ մնացած Հայայի դեմ, Մուրսիլ II-ի գլխավորությամբ առաջխաղացած և Անա-Անի արքայի գլխավորած Հայայի թագավորության բանակի անկանոն հարվածների ենթարկվող Խեթական թագավորության բանակը այնուհանդերձ գրավեց Փոքր Հայքում գտնվող Դուկկաման, ինչպես նաև Բարձր Հայքի Եկեղյաց գավառում, Եփրատ գետի աջ ափին գտնվող հայտնի Երզնկա քաղաքը1: Շուտով, սակայն, Խալիմունա քաղաքի առաջնորդ Մութթուի միջնորդությամբ հաշտություն կնքվեց, Մուրսիլ II-ին վերադարձվեցին 1.000 գերիներ և թշնամու բանակը նահանջեց: Կնքվեց զինադադար, համաձայն որի Հայան պարտավորվեց 3.000 ռազմիկներից կազմված օժանդակ ջոկատով մասնակցել Խեթական թագավորության բանակի արշավանքներին: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Հայայի թագավորության դեմ պատերազմը ծանր էր նստում ժանտախտի աստիճանաբար ուժեղացող չափերով տարածվող համաճարակի հետևանքով առանց այդ էլ մարդկային ծանր կորուստներ կրող նաև Մուրսիլ II-ի թագավորության վրա, դե իսկ հայերի ակտիվ դիմադրությունն էլ իր հերթին ամենևին չէր մեծացնում լավատեսությունը մղվող պատերազմի հաջող հեռանկարների կապակցությամբ: Այսպես թե այնպես, սակայն գոնե ձևականորեն կնքվեց մի հաշտություն և գոնե ձևականորեն պատերազմին վերջ տրվեց, թեև, իրապես ասած, պատերազմն այդպես էլ չդադարեց, քանի որ կնքված հաշտությունից կարճ ժամանակ անց Հայայի թագավորության 3.000 հոգանոց օժանդակ զորաբանակը, այդպես էլ չմասնակցելով որևէ մարտական գործողության, վերադարձավ Հայրենիք, իսկ Հայայի թագավորությունն էլ սկսեց պաշտոնական Հաթթուսասի դեմ միջնորդավորված պատերազմ վարել իրեն ենթակա Կասկայի իշխանության ձեռքով: Այս պայքարն իր հերթին տևեց բավականին երկար` ըստ էության, կազմելով Մուրսիլ II-ի թագավորության հիմնական ռազմաքաղաքական բովանդակությունը: Մ.թ.ա. 1324 թվականի ամռանը Կասկայի իշխանության իշխան Պիխու-Անիի գլխավորած Հայայի թագավորության ու Կասկայի իշխանության միացյալ բանակը ասպատակեց Մուրսիլ II-ի տիրույթները և նահանջեց2: Խեթերը, պարտադրված լինելով պատասխան ձեռնարկել, կարճ ժամանակ անց Դուրմիտտայի ճ-մ-ում հաղթանակ տարան և, Պիխու-Անիից ստանալով հպատակության ձևական երաշխիքներ, նահանջեցին3, սակայն մ.թ.ա. նույն 1324 թվականի աշնանը Պիխու-Անին կրկին հարված հասցրեց4: Հետագա երկու տարվա վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն չկա, սակայն, դատելով ըստ ամենայնի, Պիխու-Անին ոչ մի կերպ չէր դադարեցնում իր ակտիվությունը և ահա մ.թ.ա. 1321 թվականին Մուրսիլ II-ը ստիպված եղավ կրկին գործել իր հիմնական ուժերով։ Արդյունքում՝ Հումմեսենայի ճ-մ-ում (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտք) խեթերը, ըստ իրենց հաղորդումների, հաղթանակ տարան և Պիխու-Անիից կրկին հպատակության երաշխիքներ ստացան, թեև այն մասին, թե ինչ արժեին դրանք, վկայում է թեկուզ հենց միայն այն հանգամանքը, որ մարտական գործողությունները դրանից հետո շարունակվեցին նույն չթուլացող թափով5: Արդյունքում, ստիպված լինելով հերթական անգամ գործել, մ.թ.ա. 1320 թվականին Մուրսիլ II-ը կրկին հաղթանակ տարավ Հումմեսենայի մոտ տեղի ունեցած նոր ճակատամարտում և կրկին, ինչպես անցած տարի, Պիխու-Անիից հպատակության ձևական երաշխիքներ ստանալուց հետո նահանջեց6: Մ.թ.ա. 1319 թվականին խեթերը, հերթական անգամ ըստ իրենց խոսքերի, իհարկե, ևս մեկ հաղթանակ տարան Կաթիադուվայի ճ-մ-ում (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտք)7, սակայն այն մասին, թե իրականում ինչ արժեր դա, կրկին վկայում է հենց թեկուզ միայն այն հանգամանքը, որ հենց նույն տարում էլ Անա-Անի արքայի գլխավորած Հայայի թագավորության և Կասկայի _________________________ 1 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրություններից: 2 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 3 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 4 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 5 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 6 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 7 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
իշխանության միացյալ բանակը Խեթական թագավորության բանակից գրավեց Արիննան (Հալիս գետի աջ ափին, Սև ծովի ափից մոտ 100 կմ հարավ) ու Անկուվան (Տուզ լճից մոտ 150 կմ հյուսիս-արևելք) և, ասպատակելով շրջակայքը, նահանջեց1: Փաստորեն իրենց արևելյան հարևանների դեմ մղվող պատերազմը, որը, թվում էր, թե հեշտ է լինելու և սկզբնական տարիներին խեթերի կողմից վարվում էր ինքնավստահ, իսկ ինչ-որ տեղ նույնիսկ որոշակիորեն իմիջիայլոց տեսքով, աստիճանաբար միանգամայն լուրջ ընթացք ստացավ։ Արդյունքում՝ Մուրսիլ II-ը, կրկին ստիպված լինելով կտրվել իր սրտին այնքան հաճելի մտավոր աշխատանքից, ստիպված եղավ իրար բերել սեփական թագավորության ռազմական միջոցները և ուժերի լուրջ լարման հաշվին պայքարի մեջ մտնել ոչ միայն Հայայի ու Կասկայի, այլ նաև մինչ այդ ռազմաքաղաքական ամեն տեսակի ակտիվությունից զերծ մնացած Արմենիի թագավորության դեմ: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Մուրսիլ II-ը նախատեսել էր համակցված հարված հասցնել երկու ուղղություններով` հյուսիսային ուղղությամբ հարվածել Հայայի թագավորությանն և Կասկայի իշխանությանը, իսկ հարավային ուղղությամբ էլ` Արմենիի թագավորությանը: Եվ այսպես, փորձելով կյանքի կոչել իր ռազմավարական մտահղացումը, մ.թ.ա. 1318 թվականին Խեթական թագավորության բանակը, կարելի է կարծել ուժերը հարաբերակցությունը պարզելու նպատակով, պաշարեց Արմենիի թագավորության կենտրոն հանդիսացող Արմե ամրոցը (Տուրուբերան, Տարոն գավառ), սակայն, չկարողանալով գրավել այն Արմենիի և Հայայի թագավորությունների միացյալ բանակից, նահանջեց` հիմնական հարվածը թողնելով մյուս տարվան2: Մ.թ.ա. 1317 թվականին, կրկին Մուրսիլ II-ն ինքը, անձամբ ղեկավարելով հյուսիսային ուղղությունը, խոշոր բանակի գլուխն անցած Կամմամայի ճ-մ-ում (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտք) հաղթեց Պիխու-Անիի գլխավորած Հայայի թագավորության և Կասկայի իշխանության միացյալ բանակին, որից հետո գրավեց Պալխուսիան (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտք)3: Այսպիսով՝ հյուսիսային ուղղությամբ, կարծես թե, լուրջ հաջողություն ձեռք բերվեց, սակայն հարավային ուղղությամբ հաջողությունն այնուհանդերձ հենց հայերի կողմում էր, քանզի Արմե ամրոցի ճ-մ-ում Արմենիի թագավորության բանակը հաղթանակ տարավ Նուվանցաս զորավարի գլխավորած Խեթական թագավորության 10.000 հոգանոց բանակի նկատմամբ և հետ շպրտեց վերջինիս4։ Արդյունքում՝ հյուսիսում կրկնվեց հին պատմությունը` Պիխու-Անին հպատակություն հայտնեց, սակայն հետո, կրկին անցնելով ակտիվ գործողությունների, մ.թ.ա. նույն 1317 թվականին Կամմամայի ճ-մ-ում իր հերթին հաղթանակ տարավ Պազզաննաս ու Նունուտաս զորավարների գլխավորած Խեթական թագավորության բանակի նկատմամբ5: Մ.թ.ա. 1316 թվականին Անա-Անի արքայի գլխավորած Հայայի թագավորության և Կասկայի իշխանության միացյալ բանակը Խեթական թագավորության դաշտային բանակի նկատմամբ խոշոր հաղթանակ տարավ Կանուվարայի ճ-մ-ում: Սա իրոք կարևորագույն մի հաջողություն էր հայերի համար, քանզի փաստորեն վերջնականապես ձևավորվեց ուժերի հավասարակշռության վիճակ մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից էլ խեթերի միջև, երբ պաշտոնական Հաթթուսասը այդուհետ հրաժարվեց հայերի և կասկերի նկատմամբ իր կողմից վարվող մեծապետական քաղաքականությունից, իսկ վերջիններս էլ ապագայում սկսեցին իրենց համեմատականորեն ավելի հանգիստ պահել: Իհարկե, մանր ընդհարումները լինելու էին դեռ երկար, սակայն ուժերի հիմնական այս դասավորվածությունը հետագա ավելի քան մեկ դարում այդպես էլ անփոփոխ մնաց: Իրոք, թեև մ.թ.ա. 1307 թվականին Մուրսիլ II-ի գլխավորած Խեթական թագավորության բանակը Հայայի թագավորության բանակից գրավեց Փոքր Հայքի հյուսիս-արևմուտքում գտնվող Թարիկարիմուն6, իսկ մ.թ.ա. 1302 7 և 1300 8 թվականներին էլ հարձակումներ գործեց Փոքր Հայքի տարածքի վրա, սակայն ուժերի հարաբերակցության որևէ փոփոխության այդ ամենն այդուհանդերձ չբերեց։ _________________________ 1 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրություններից: 2 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրություններից: 3 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 4 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 5 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 6 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 7 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 8 Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից:
Սկսած մ.թ.ա. XIV դարի վերջից Խեթական թագավորությունը սկսեց աստիճանաբար դեպի անկում թեքվել: Այս պայմաններում տարածաշրջանում սկսեց ավելի ու ավելի բարձր հնչել Ասորեստանի ոտքի կանգնող թագավորության ձայնը, որը սկսում էր սպառնալ նույնիսկ պաշտոնական Հաթթուսասին: Մ.թ.ա. 1307 թվականին Արիկդենիլի արքայի (մ.թ.ա. 1319-1307) գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը ոտնատակ տվեց Կորճայքի տարածքը1, իսկ մ.թ.ա. 1290 թվականին էլ արդեն նոր արքա Ադադնիրարի I-ը (մ.թ.ա. 1307-1274), անցնելով իր նախնու հետքերով, զգալի հաջողության հասավ անկանոն հարվածների հասցնող Արմենիի, Արարատյան և Միտանիի թագավորությունների միացյալ բանակի նկատմամբ՝ կրկին հարված հասցնելով Կորճայքին2: Ասորեստանի թագավորությունը գնալով ուժեղանում էր և շուտով զգալի գործոն էր դառնալու: Մ.թ.ա. 1295 թվականին Մուրսիլ II-ը մահացավ, որից հետո Խեթական թագավորության գահին նրան հաջորդեց իր որդի Մուվաթալիս II-ը (մ.թ.ա. 1295-1274): Նոր արքան անմիջապես էլ, դեռևս չլուծած առկա խնդիրները սեփական սահմանների ներսում, որոնց մեջ ամենածանրը ժանտախտի շարունակվող համաճարակն էր, փորձ կատարեց Եգիպտական թագավորության հետ վիճարկել գերիշխանությունը Ասորիքի նկատմամբ, ինչի արդյունքում երկրի բոլոր ղեկավարների հետ միասին տեղափոխվեց իր թագավորության հարավային շրջաններ՝ աչքաթող անելով հյուսիսը։ Արդյունքում՝ մ.թ.ա. 1284 թվականին Հայայի թագավորության և Կասկայի իշխանության միացյալ բանակը կրկին ներխուժեց խեթերի երկիր և ասպատակեց Անկուվայի շրջակայքը, ինչպես նաև Խեթական թագավորության կենտրոնական շրջանները3: Որպես հետևանք այս ամենի պարզվեց, որ անտեր մնացած երկրում պաշտպանության միակ կազմակերպիչը, թերևս, միայն գործող արքայի եղբայր և ապագա արքա Հաթթուսիլն էր, որը սեփական զգուշավոր ու խոհեմ պահվածքով ավելի էր նման հորը, քան իր պոռթկուն և հույզերի տրվող ավագ եղբայրը։ Որպես հետևանք, մ.թ.ա. 1284 թվականին արքաեղբայր Հաթթուսիլը, անցած տեղական ուժերի գլուխ, Հախայի ճ-մ-ում ելավ հայերի դեմ և, թեև վճռական հաջողության չհասավ, սակայն կարողացավ հետ մղել վերջիններիս4: Մ.թ.ա. 1283 թվականին Հայայի թագավորության և Կասկայի իշխանության միացյալ բանակը կրկին ներխուժում իրականացրեց հակառակորդի տարածք, սակայն արքաեղբայր Հաթթուսիլի գլխավորած ռազմական մեքենան Վիստավանդայի ճ-մ-ում (Խեթական թագավորության հյուսիս-արևելք) այս անգամ արդեն բավականին խոշոր մի հաջողության հասավ5, ինչով էլ սահմանափակեց ակտիվությունը հյուսիսում: Այս առումով հարկ է նշել, որ վերջին հանգամանքը շատ էր պետք Հաթթուսիլի թագակիր եղբորը, քանզի հարաբերությունները Եգիպտական թագավորության հետ վերջինս նույն այս ժամանակ վերջնականապես արդեն հասցրել էր պատերազմական դրության: Մ.թ.ա. XIV դարի վերջին Էխնաթոնին հաջորդած մի քանի փարավոնների օրոք Եգիպտական թագավորությունը շարունակում էր դանդաղ անկում ապրել, իսկ արդյունքում էլ բնականաբար թուլանում էր վերջինիս ազդեցությունը հյուսիսում: Սկսած արդեն մ.թ.ա. XIII դարի սկզբից, սակայն, Ռամզես I-ի (մ.թ.ա. 1294-1292) և նրա որդի Սեթի I-ի (մ.թ.ա. 1292-1279) գահակալման ընթացքում Եգիպտական թագավորությունը հերթական անգամ ուղղեց մեջքը և բռնեց վերելքի ուղին: Գործընթացը հատկապես բուռն ընթացք ստացավ Սեթի I-ի որդի, եռանդուն, ռազմաշունչ և ուժեղ փարավոն Ռամզես II-ի (մ.թ.ա. 1279-1213) օրոք, որն էլ ի վերջո որոշեց վերականգնել կորսված դիրքերը նույն Ասորիքում: Այս առումով հարկ է վերհիշել, որ Միտանիի և Եգիպտական թագավորությունների միջև մ.թ.ա. դեռևս 1412 թվականին կնքված հաշտության համաձայնագրով էր, որ որոշվել էին ազդեցության հստակ գոտիները Ասորիքում, _________________________ 1 Ադադնիրարի I-ին վերագրվող արձանագրությունից: 2 Ադադնիրարի I-ին վերագրվող արձանագրությունից; Մուրսիլ II-ին վերագրվող արձանագրությունից: 3 Հաթթուսիլ III-ին վերագրվող արձանագրությունից: 4 Հաթթուսիլ III-ին վերագրվող արձանագրություններից: 5 Հաթթուսիլ III-ին վերագրվող արձանագրությունից:
սակայն այժմ մի կողմից Միտանիի թագավորությունն ինքն էր արդեն, ըստ էության, դուրս եկել Ասորիքի համար մրցակցություն վարող կողմերի շարքից, իսկ մյուս կողմից էլ վերջինիս փոխարինած Խեթական թագավորությունը ձգտում էր իր ազդեցությունը տարածել Հարավային Ասորիքի վրա: Այսպիսով՝ Սատոնի մահից հետո մ.թ.ա. 1298 թվականին վերջինիս հաջորդած նրա որդի Շավարշ IV-ը (մ.թ.ա. 1298-1272) դուրս եկավ Ասորիքի համար պայքարից, բայց փոխարենը այդ պայքարն իր վրա վերցրեց Մուվաթալիս II-ը։ Իր հերթին, օրակարգից հանված չէին նաև Եգիպտական թագավորության հավակնությունները Հյուսիսային Ասորիքի նկատմամբ և այս ամենի արդյունքում էլ հենց իրավիճակը տարածաշրջանում թեժացավ: Մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ Ռամզես II-ը շեշտադրում էր ամենից առաջ հենց ռազմական հարվածը և այս ճանապարհին լրջագույն բացթողումներ եղան դիվանագիտական ճակատում ու դա այն դեպքում, երբ Ասորիքում եգիպտական իշխանությունը ավանդականորեն չէին սիրում, իսկ Մուվաթալիս II-ն ինքն էլ, սրան հակառակ, դիվանագիտական ճակատում լուրջ աշխատանք տարավ։ Արդյունքում՝ Ասորիքում այս կամ այն չափով ազդեցություն ունեցող բոլոր ուժերն, ըստ էության, անցան խեթական տիրակալի կողմը, որի դաշնակիցների շարքերը լրացրին նաև Միտանիի, Հայայի և Կիլիկիայի թագավորությունները: Այսպիսով՝ ըստ էության ստեղծվել էր մ.թ.ա. 1457 թվականի ապրիլի 26-ի Մեգիդոյի ճ-մ-ին նախորդող ուժերի դասավորությունը կրկնող ուշագրավ մի դրությունը, ընդ որում հյուսիսցիներն այս անգամ լի էին նախորդ անհաջողության համար վրեժ լուծելու վճռականությամբ: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1274 մայիսի վերջ – Կադեշի ճ-մ1
Ռամզես II-ի գլխավորած Եգիպտական թագավորության բանակը (մոտ 70.000), որը կազմված էր Ամոն, Ռա, Պտախ և Սուտեխ, ինչպես նաև ծովային հետևակի առանձնացված ջոկատներից, ապրիլի վերջին մեծ արշավանք սկսելով Պաղեստինի ու Ասորիքի ուղղությամբ, մայիսի վերջին սկսեց մոտենալ Կադեշին: Ի պատասխան դրա՝ Մուվաթալիս II-ի գլխավորած Խեթական (47.500, այդ թվում 17.000 հետևակ, 3.500 մարտակառք), ինչպես նաև վերջինիս կազմում գործող Արմենիի (մոտ 5.000), Միտանիի (մոտ 5.000), Հայայի (մոտ 5.000) և Կիլիկիայի (մոտ 5.000) թագավորությունների2, ինչպես նաև Կասկայի իշխանության (մոտ 500) միացյալ բանակը սկսեց աննկատ շարժվել հակառակորդի բանակին ընդառաջ, ընդ որում դրա հետ միաժամանակ Մուվաթալիս II-ը հակառակորդի ճամբարում կեղծ լուրեր տարածեց այն մասին, որ իր ուժերը դեռևս հեռու են։ Արդյունքում՝ Ռամզես II-ը և նրա բանակի ղեկավար կազմը հավատացին այդ լուրերին ու նրանց զգուշությունը բթացավ: Արշավանքի երեսուներորդ օրը Եգիպտական թագավորության բանակը դուրս եկավ Կադեշից մոտ 20 կմ հարավ տեղակայված իր ճամբարից և սկսեց Օրոնտես գետի գետանցը, ինչը ոչ միայն բավականին ժամանակ խլեց, այլև մասնատեց բանակը: Դրանից հետո Ռամզես II-ը հենց նոր գետանցն ավարտած Ամոն ջոկատի հետ միասին սկսեց արագորեն շարժվել դեպի հյուսիս, այն դեպքում, երբ Ռա ջոկատը բավականին հետ էր մնացել, Պտախ ջոկատը դեռ գետանցումում էր, իսկ Սուտեխ ջոկատն էլ դեռևս նույնիսկ չէր սկսել գետանցումը: Ամոն ջոկատը կեսօրին հասավ Կադեշին և ճամբարեց նրանից հյուսիս-արևմուտք տարածվող հարթավայրում՝ Օրոնտես գետի աջ ափին` նույն գետի ձախ ափին գտնվող թշնամական ուժերի անմիջական հարևանությամբ, ընդ որում բռնված գերիներից Ռամզես II-ը միայն վերջին պահին տեղեկացավ հարևանությամբ գտնվող հակառակորդի հիմնական ուժերի մասին, որոնք պատրաստվում էին անակնկալ հարված հասցնել: Արդյունքում, փորձելով փրկել իրավիճակը, Ռամզես II-ը անմիջապես սուրհանդակ ուղարկեց Պտախ ջոկատի հետևից, ինչպես նաև հրամայեց մարտական վիճակի բերել Ամոնը: Այս ընթացքում Մուվաթալիս II-ի հրամանով խեթական _________________________ Ռամզես II-ին վերագրվող արձանագրություններից; Հաթթուսիլ III-ին վերագրվող արձանագրություններից: Ֆ. Լենորմանը Հայաստանը հիշատակում է Ռամզես II-ի դեմ ծագած ապստամբությանը մասնակից երկրների շարքում՝ նշելով, որ Նեղոսի ափերի հուշարձանները վկայում են Ռամզես II-ի հաղթանակների, ինչպես նաև նրա դեմ դուրս եկած ապստամբությունների մասին: Ապստամբներին էին միացել Արմենիան, Ասորեստանը, Միջագետքը, Բաբելոնը և Արամեն:
մարտակառքերը անցան Օրոնտես գետը և, իրականացնելով թևանցում, սկսեցին քաղաքի արևելքից շարժվել դեպի հարավ` նպատակ ունենալով թիկունքային հարված հասցնել հակառակորդի բանակին: Սրա հետ միաժամանակ Մուվաթալիս II-ի հետևազորը, 9.000 ռազմիկի կազմով մասամբ գետանցելով Օրոնտեսը, հիմնական ուժերով տեղաբաշխված մնաց Կադեշից հյուսիս-արևելք: I փուլ – Խեթական մարտակառքերը հուժկու հարված հասցրին Ամոնին հասնել փորձող Ռա ջոկատին, ինչի արդյունքում այս ջոկատի ռազմիկների մեծագույն մասը ոչնչացավ և ջոկատի միայն շատ փոքր մասին հաջողվեց հասնել Ամոն ջոկատի ճամբար ու պատսպարվել այնտեղ: II փուլ – Խեթական մարտակառքերը զարգացրին հաջողությունը և հարավից, իսկ հետագայում` արևմուտքից, հզոր հարված հասցրին Ամոնին: Վերջինիս ռազմիկները սկսեցին համառորեն պաշտպանվել՝ փորձելով ճեղքել հակառակորդի շարքերը և շարժվել դեպի արևմուտք: Արդյունքում, սակայն, Եգիպտական թագավորության բանակը ոչ միայն հաջողության չհասավ, այլև ի վերջո, լքելով նույնիսկ սեփական ճամբարը, ստիպված եղավ նահանջել դեպի արևելք: Ամոնի ճամբարը հայտնվեց հակառակորդի բանակի ձեռքում, որի ռազմիկները, լքելով մարտակառքերը, սկսեցին զբաղվել թալանով: III փուլ – Ուժերը վերականգնած Եգիպտական թագավորության բանակը հարձակման անցավ արևելյան ուղղությամբ և, ջարդելով Օրոնտեսը գետանցած հակառակորդի հետևակին, վերջինիս շպրտեց գետի մյուս ափ: Միաժամանակ մարտադաշտ հասավ նաև արևմուտքից մոտեցող ծովային հետևակի առանձնացված ջոկատը` իր հերթին հարվածելով թալանով զբաղված հակառակորդի ռազմիկներին: IV փուլ – Մուվաթալիս II-ը մարտի նետեց Հայկական մարտակառքերը, որոնք հարավից շրջանցեցին Կադեշը և հզոր հարված հասցրին Եգիպտական թագավորության բանակին` հետ շպրտելով վերջինիս: Դրանից հետո երեք ժամվա ընթացքում Հայկական մարտակառքերը հետ մղեցին հակառակորդի բանակի վեց հակահարձակում` հնարավորություն տալով խեթական մարտակառքերին վերականգնել մարտունակ վիճակը: V փուլ – Երեկոյան հարավից մարտադաշտին սկսեց մոտենալ Պտախ ջոկատը, որի հետևանքով դաշնակից մարտակառքերը հայտնվեցին շրջապատման վտանգի մեջ։ Արդյունքում՝ վերջիններս, Պտախ ջոկատի արագ առաջխաղացման պայմաններում, ստիպված եղան ճեղքել հակառակորդի բանակի շարքերը և պատսպարվել Կադեշում: Հայերը կորցրին մոտ 600 զինվոր, 200 մարտակառք, դաշնակիցները մոտ 9.000 զինվոր, 600 մարտակառք, թշնամին` մոտ 20.000 զինվոր, 50 մարտակառք:
Այսպիսով՝ Ռամզես II-ի փորձը, փոփոխել Ասորիքում հաստատված ուժերի հավասարակշռության սովորական վիճակը, վերջինիս որևէ հաջողություն չբերեց, ընդ որում հենց նոր ավարտված ճակատամարտը, միայն մեծ պայմանականությամբ և այն էլ միայն մարտավարական մակարդակում, կարող էր համարվել ավարտված Եգիպտական թագավորության օգտին, այն դեպքում, երբ ռազմավարական արդյունքը միանշանակ հյուսիսային դաշնակցության կողմում էր՝ Եգիպտոսում վճռականորեն և վերջնականապես դադարեցին ծրագրել Հյուսիսային Ասորիքի նվաճումը, ինչն էլ իր հերթին նշանավորեց Մուվաթալիս II-ի կողմից վարվող հետևողական քաղաքականության հաջողությունը: Իր հերթին հարկ է նշել, որ Խեթական թագավորության շարունակվող թուլացման և, հատկապես, ոչ միայն չդադարած, այլև աստիճանաբար ուժեղացող ժանտախտի համաճարակի ֆոնին պաշտոնական Հաթթուսասի համար այս արդյունքն ևս անչափ կարևոր էր: Այս առումով հարկ է ավելացնել, որ արդյունքը պակաս կարևոր չէր նաև հայերի համար, երբ Միտանիի թագավորության նախկին հզորությունն արդեն չկար, իսկ իրերի զարգացման այլ պարագայում էլ մարտաշունչ փարավոնները մի ինչ-որ պահի կարող էին սպառնալ նույնիսկ Հայոց հինգ թագավորություններին։ Արդյունքում՝ Խեթական թագավորության գլխավորած հյուսիսային դաշնակցության և Եգիպտական թագավորության միջև հաստատվեց խաղաղ գոյակցության երկար մի ժամանակաշրջան, որին հաջորդած նոր և
անակնկալ զարգացումներն էլ իրենց հերթին հետագայում վերացնելու էին երկու այս պետությունների ընդհարման նույնիսկ տեսական հնարավորությունը:
Գլուխ 7 Ասորեստանի թագավորության առաջին վերելքը
Մինչ Խեթական թագավորության գլխավորած հյուսիսային դաշնակցությունն և Եգիպտական թագավորությունը Կադեշի պարիսպների տակ իրենց հարաբերություններն էին հստակեցնում, Ասուրում, հաջորդելով Ադադնիրարի I-ին, վերջինիս մահից հետո մ.թ.ա. 1274 թվականին գահ բարձրացավ հանգուցյալի որդի Սալմանասար I-ը (մ.թ.ա. 1274-1245), որին էլ հենց վիճակված էր լինելու սկիզբ դնել Ասորեստանի թագավորության հերթական հզորացման դարաշրջանին, ընդ որում, կարծես թե, ցանկանալով ընդգծել իր պետության նոր կարգավիճակը, Սալմանասար I-ը ամենից առաջ իր երկրի մայրաքաղաքը Ասուրից տեղափոխեց Կալխա: Ասորեստանի թագավորության նոր տիրակալը գահը զբաղեցրեց իր պետության համար ռազմաքաղաքական բավականին բարենպաստ մի իրավիճակում, երբ փոխադարձ ծանր պայքարից հետո աստիճանաբար թուլացող Խեթական և Եգիպտական թագավորությունները խիստ զգուշանում էին ոչ միայն նոր ընդհարումից, այլև՝ նոր նվաճումներից, Բաբելոնի թագավորությունը գտնվում էր անկման դրության մեջ, իսկ հայկական պետական միավորներն էլ մասնատված էին և ենթակա էին հարևանների հարձակումների սպառնալիքներին: Այս առումով հարկ է նշել, որ պաշտոնական Կալխայի օգտին էին նաև բնակլիմայական զարգացումները, երբ երկրագնդի միջին ջերմաստիճանի շարունակվող բարձրացումը Արաբական թերակղզուց սեմիտների նորանոր խմբեր էր դուրս մղում, որոնք, մի կողմ թողնելով Կարդունիաշի արիական գահատոհմի կողմից դեռևս կառավարվող և իրենց այդքան էլ չսիրող Բաբելոնի թագավորությունը, ամենից առաջ հաստատվում էին իրենց հարազատ Ասորեստանի սեմիտական թագավորությունում: Հայկական պետական միավորներից Ասորեստանի թագավորությանն ամենամոտը գտնվում էին Միտանիի և Արարատյան թագավորությունները, ընդ որում նույն այս ժամանակ Միտանիի թագավորությունում իշխում էր Շավարշ IV-ի տղա Վասակը (մ.թ.ա. 1272-1268), իսկ Արարատյան թագավորությունում էլ՝ Էխլի-Թեշուբը (մ.թ.ա. մոտ 1280-1240): Մ.թ.ա. 1274 թվականի գարնանը, ամենից առաջ հարված հասցնելով ավելի հեշտ հասանելի համարված Միտանիի թագավորությանը, Սալմանասար I-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 50.000) Միտանիի թագավորության բանակից (մոտ 10.000) գրավեց Տայդան (Հայոց Միջագետքի հարավ), Ամասկուն, Կախատը (վերջինը` Հայոց Միջագետք, Արվաստան գավառ, Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին), Սավուրը (Հայոց Միջագետք, Տուռաբդե գավառ), Նաբուլը (վերջինը` Մծբինից 25 կմ հյուսիս-արևելք), Հուրուն, Շուդուխան, Իրիդին, Էլուխտուն (վերջինը` Ամիդից հարավ-արևելք), Սուդան (Հայոց Միջագետքի հյուսիս-արևմուտք) և Ոսկե-Անի մայրաքաղաքը1: Վասակը գերվեց և մ.թ.ա. 1268 թվականին հենց գերության մեջ էլ մահացավ, իսկ Միտանի թագավորությունը ընդունեց Ասորեստանի թագավորության գերիշխանությունը: Վասակի մահից հետո Միտանիի թագավորության գահին վերջինիս հաջորդեց նրա որդի Շավարշ V-ը (մ.թ.ա. 1268-1258), որի օրոք, սակայն, Սալմանասար I-ի սպառնալիքներն ավելի ուժեղացան: Մահացու հարված հասցնելով Միտանիի թագավորությանը՝ պաշտոնական Կալխան հարվածն ուղղեց դեպի հյուսիս, սակայն մ.թ.ա. 1267 թվականին Կորճայքի ճ-մ-ում Արարատյան թագավորության բանակը (մոտ 20.000) հաղթեց Սալմանասար I-ի գլխավորությամբ առաջխաղացած և անկանոն հարվածների ենթարկվող Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 42.000, 200 մարտակառք) : Առաջին հարվածի անհաջողությունից հետո մի քանի տարի ծախսելով նախապատրաստությունների վրա՝ մ.թ.ա. 1259 թվականին Սալմանասար I-ը նոր հարված հասցրեց և արդյունքում Արարատյան թագավորության բանակից (ընդհանուր` մոտ _________________________ 1 Սալմանասար I-ին վերագրվող արձանագրությունից: 2 Սալմանասար I-ին վերագրվող արձանագրությունից:
10.000) գրավեց Խիմմեն, Ուատկունը, Մաշգունը, Սալուան, Խալիլան, Լուխան, Նիլիպախրին, Զինգունը, Արինան ու ևս 51 բերդ (Կորճայք)1: Ասորեստանի թագավորությունը փաստորեն մահացու սպառնալիք էր առաջացրել Հայոց երկու պետությունների համար, սակայն վերջինիս ագրեսիվ առաջխաղացումից իրեն ապահովագրված չէր զգում նույնիսկ մ.թ.ա. 1274 թվականի վերջին Մուվաթալիս II-ի մահից հետո վերջինիս փոխարինած նրա որդի Մուրսիլ III-ի (մ.թ.ա. 1274-1267) հորեղբայր, նույն այս ժամանակ ի վերջո գահը զբաղեցրած հայերի լավ ծանոթ Հաթթուսիլը՝ Հաթթուսիլ III-ը (մ.թ.ա. 1267-1250), որը որոշեց իր մասնակցությունը բերել այս անգամ արդեն Ասորեստանի թագավորության դեմ ձևավորված դաշինքին: Արդյունքում, սակայն, մ.թ.ա. 1258 թվականին Նիխրիայի ճ-մ-ում (Տիգրանակերտի մոտ) Սալմանասար I-ի գլխավորությամբ շրջապատման մեջ հայտնված և ջրի խիստ պակաս զգացող Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 60.000) մինչև երեկո տևած համառ մարտում այնուհանդերձ հաղթեց Շավարշ V-ի գլխավորած Արմենիի, Միտանիի (մոտ 30.000) ու Խեթական (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակին և վարձկան արամեացիներին (մոտ 20.000): Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր, որոնց թվում զոհվեց նաև Շավարշ V-ը, դաշնակիցները` մոտ 20.000 զինվոր, ինչպես նաև 14.400 գերի, որոնք կուրացվեցին, թշնամին կորցրեց մոտ 15.000 զինվոր։ Արդյունքում՝ Միտանիի թագավորությունը կործանվեց, իսկ նրա տարածքն անցավ Ասորեստանի թագավորությանը2: Միտանիի թագավորության ոչնչացումը ծանր ռազմաքաղաքական հարված էր ոչ միայն հակաասորեստանյան դաշինքին, որը դրանից հետո, ըստ էության, դադարեց գործել, այլև Հայոց պետականությանը, որի հինգ ներկայացուցիչներից մեկը փաստորեն դադարեց գոյություն ունենալ, իսկ հայերի դիրքերն էլ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում, ինչպես սրանից հարյուրամյակներ առաջ Արշաների թագավորության անկման պարագայում եղավ, զգալիորեն թուլացան: Ավելին, զգալի էր նաև քաղաքակրթական կորուստը, քանի որ ամենից առաջ հենց Միտանիի թագավորությունում էր, թերևս, ամենաուժեղը Հայոց բոլոր պետական միավորներից, որ դեռևս պահպանվում էր արիական ոգին և հենց այստեղ էր, որ դեռևս բաբախում էին հուշերն Արիական տերության մասին։ Արդյունքում՝ Միտանիի թագավորությանը բաժին հասած կործանումով հայ ժողովուրդը, ըստ էության, զրկվեց իր պատմական հիշողության քաղաքակրթական կարևոր կրողներից մեկից: Եվ վերջապես հարկ է նշել, որ կրած պարտությունը ծանր հետևանքներ ունեցավ նաև հյուսիսային իշխանությունների դաշինքի վրա, մանավանդ այն բանի ֆոնին, որ մ.թ.ա. 1250 թվականին Հաթթուսիլ III-ը մահացավ և նրան փոխարինեց իր որդի Թուդհալիս IV-ը (մ.թ.ա. 1250-1230)։ Արդյունքում՝ վերևում հիշատակված դաշինքն, ըստ էության, վերջնականապես դադարեց գործել, իսկ մ.թ.ա. մոտ 1249 թվականին էլ Կասկայի իշխանության բանակը (մոտ 10.000) ասպատակեց Խեթական թագավորության հյուսիսային շրջանները և նահանջեց3: Մ.թ.ա. 1245 թվականին Սալմանասար I-ը կնքեց իր մահկանացուն և վերջինիս հաջորդեց նրա որդի Թուկուլտի-Նինուրտա I-ը (մ.թ.ա. 1245-1207), որը ռազմաքաղաքական մակարդակում ոչ միայն լիովին արժանի եղավ իր անմիջական նախնիներին, այլև ինչ-որ տեղ էլ նույնիսկ գերազանցեց նրանց: Իրոք, կազմակերպչական և ռազմական հսկայական ունակություններով օժտված Ասորեստանի թագավորության այս նոր արքան անմիջապես էլ ամենայն մանրամասնության ու վերջնականապես կարգի գցեց իր թագավորության ռազմավարչական համակարգը՝ այս ճանապարհին չմոռանալով հերթական անգամ փոխել երկրի մայրաքաղաքը և այն Կալխայից տեղափոխել Ասուրին շատ մոտ կառուցված, սակայն բացառապես միայն նոր արքայի ցանկացած անձանցով բնակեցված իր իսկ կողմից հիմնադրված Կար-Թուկուլտի-Նինուրտա: Այս առումով հարկ է նշել, որ վերջին հանգամանքը Թուկուլտի-Նինուրտա I-ն ինքը շատ էր կարևորում, քանի որ հենց այս տիրակալի կառավարման ժամանակաշրջանից էր, որ սկիզբ առավ ներքաղաքական մրցակցության, իսկ հաճախ էլ՝ արյունոտ ընդհարումների և դավադրությունների տեսք ընդունած դաժան մի պայքար հակամարտ երկու խմբակցությունների՝ _________________________ 1 Սալմանասար I-ին վերագրվող արձանագրությունից: 2 Սալմանասար I-ին վերագրվող արձանագրությունից: 3 Թուդհալիս IV-ին վերագրվող արձանագրություններից:
Ասորեստանի թագավորության տոհմիկ առևտրական ավագանու և ռազմավարչական խմբակցության, միջև: Խնդիրը կայանում էր նրանում, որ Ասորեստանի թագավորության արքաները, մշտապես ձգտելով ուժեղացնել սեփական դիրքերը, ինչպես նաև զարգացնել Ասորեստանի թագավորությանը բնորոշ և նրա զարգացման կարևորագույն երաշխիք հանդիսացող պատերազմը, որպես բիզնես գործունեություն իրականացնելու մեխանիզմը, շեշտադրում էին ռազմավարչական համակարգը, որը, սակայն, զգալի նյութական միջոցներ էր պահանջում: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարչական խմբակցության ներկայացուցիչ արքաները նույն այդ նյութական միջոցների ձեռք բերման բեռը մշտապես ձգտում էին գցել տոհմիկ առևտրական ավագանու վրա, վերջինիս դիմադրությունը, բնականաբար, կատաղի բնույթ էր ընդունում, ընդ որում իրավիճակին լրացուցիչ սրություն էր հաղորդում հատկապես այն հանգամանքը, որ տոհմիկ առևտրական ավագանուց խլված միջոցները արդյունքում բերում էին ռազմավարչական խմբակցության ներկայացուցիչ հանդիսացող արքայի դիրքերի առավել ուժեղացմանը, իսկ նույն այդ նյութական միջոցների նախկին տերերի դիրքերի էլ՝ թուլացմանը: Հիշատակված գործընթացը սկիզբ էր առել դեռևս Ադադնիրարի I-ի օրոք և դրան զարգացում էր ապահովել Սալմանասար I-ը, ինչն էլ մեծապես հանդիսացել էր երկու այս տիրակալների հաջողության սոցիալական հիմքը, սակայն այս ամենին հատկապես լայն, աննախադեպ մեծության ծավալ և համակարգված բնույթ հաղորդեց հենց Թուկուլտի-Նինուրտա I-ը: Այսպես թե այնպես, սակայն Ասորեստանի թագավորության ղեկին, ըստ էության, հայտնվեց խիստ ռազմաշունչ մի տիրակալ, ինչը պատերազմ էր նշանակում ամենից առաջ հենց հայերի համար: Այս առումով հարկ է նշել, որ, թեև հյուսիսային իշխանությունների դաշինքը վերջին տարիներին գործնականում դադարել էր գոյություն ունենալ, սակայն Թուկուլտի-Նինուրտա I-ի հայտնվելը Ասորեստանի թագավորության ղեկին ստիպեց ինչպես Թուդհալիս IV-ին, այնպես էլ հայերին վերանորոգել և մի վերջին անգամ կրկին գործարկել այն: Մ.թ.ա. 1244 1 թվականին Նիխրիայի ճ-մ-ում Արմենիի (մոտ 30.000) և Խեթական (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Թուկուլտի-Նինուրտա I-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակին (մոտ 70.000), որը նահանջեց դեպի հարավ ու կենտրոնացավ Սավուրի մոտակայքում2: Վճռական ընդհարումը, սակայն, տեղի ունեցավ մ.թ.ա. արդեն 1243 թվականին, երբ Սավուրի ճ-մ-ում Թուկուլտի-Նինուրտա I-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 60.000), օգտվելով խեթերի դավաճանությունից, հաղթեց Արմենիի (մոտ 28.000, 300 մարտակառք) և Խեթական (մոտ 28.000) թագավորությունների միացյալ բանակին, ընդ որում Խեթական թագավորության գերված ռազմիկները հետագայում սկսեցին որպես վարձկաններ ծառայել Ասորեստանի թագավորության ռազմական մեքենայում3: Այսպիսով՝ հայկական կողմը ծանր պարտություն կրեց, ընդ որում հատկապես վատ էր այն հանգամանքը, որ դրանից հետո փաստորեն վերջնականապես դադարեց նաև դաշինքը Խեթական թագավորության հետ: Իր հերթին Թուկուլտի-Նինուրտա I-ը, օգտվելով հօգուտ իրեն դասավորված իրադարձությունների ընթացքից, նախատեսել էր ամենամոտ ժամանակներս հարված հասցնել արդեն Արարատյան թագավորությանը՝ ցանկանալով կրկնել հորը և, եթե նա վերացրել էր Միտանիի թագավորությունը, ապա ինքն էլ նպատակ դրեց նույն արդյունքն ապահովել արդեն Արարատյան թագավորության պարագայում: Մ.թ.ա. 1242 թվականին Կորճայքի ճ-մ-ում Թուկուլտի-Նինուրտա I-ի գլխավորած Ասորեստանի թագավորության բանակը (մոտ 88.000, այդ թվում 28.000 խեթեր), պարտադրելով բաց մարտի մեջ մտնել, հաղթեց անկանոն հարվածներ հասցնող Արարատյան թագավորության բանակին (մոտ 30.000)4, որից հետո նույն տարում գրավեց Կորդուքի 5 բերդ5: Մարտական _________________________ 1 Այստեղ և հետագայում հարկ է հաշվի առնել, որ արձանագրություններից հայտնի պատերազմների ժամանակագրությունը ընդհանրապես և ժամանակագրությունը հատկապես հայկական պետական միավորների հետ կապված դեռևս մեծապես պարզ չէ` հստակ ուղեցույցների բացակայության պատճառով: Ընդհանուր առմամբ պարզ է միայն, որ դրանք տեղի են ունեցել այս արքայի թագավորության սկզբում, հավանաբար մինչև մ.թ.ա. 1235 թվականը, քանի որ հետագա տարիներին հայտնվում է արդեն դեպի այլ ուղղություններ ձեռնարկված արշավանքների մասին: Հաշվի առնելով վերոգրյալը` ես այս արքայի հետ կապված մարտական գործողությունները դասավորել եմ այն հաջորդականությամբ, որն առավել հավանական եմ գտել` բնականաբար տեղ թողնելով այլ տարբերակների համար: 2 Թուկուլտի-Նինուրտա I-ին վերագրվող արձանագրությունից: 3 Թուկուլտի-Նինուրտա I-ին վերագրվող արձանագրություններից: 4 Թուկուլտի-Նինուրտա I-ին վերագրվող արձանագրություններից: 5 Թուկուլտի-Նինուրտա I-ին վերագրվող արձանագրությունից: