Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

թագավորության օժանդակությունը: Ինչ վերաբերում է բուն Ասորեստանի թագավորության մնացած տարածքներին, ապա դրանց հարավային և կենտրոնական մասն անցավ Բաբելոնի, իսկ հյուսիսայինը` Մարական թագավորությանը: Միաժամանակ հարկ է նշել, որ հենց Նինվեի ավերակների վրա էլ Մարաստանի և Բաբելոնի թագավորությունների արքաները Արմենիի թագավորության արքա Պարույր Հսկայորդուն ճանաչեցին որպես ողջ Հայաստանի արքա` ըստ էության, արդեն նաև միջազգայնորեն ամրագրելով մինչ այդ էլ մոտ քառորդ դար փաստացի արդեն գոյություն ունեցող գերագահության իրավունքի անցումը Արարատյան թագավորությունից Արմենիի թագավորությանը: Այսպիսով՝ տարածաշրջանում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունների համատեքստում հայերը մեծ ճկունություն ցուցաբերեցին, ինչը Հայաստանը զերծ պահեց կորուստներից:
Եվ այսպես, Ասորեստանի թագավորությունն, ըստ էության, արդեն չկար, սակայն իր գոյությունը դեռևս շարունակում էր վերջինիս բանակային մեքենայի մի մասը, որը, գործելով Ասուրուբալիտ II-ի հրամանի ներքո և հույսը դրած Եգիպտական թագավորության աջակցության վրա, դեռևս շարունակում էր դիմադրությունը: Այս առումով լրացուցիչ հույսեր էր ներշնչում այն հանգամանքը, որ դաշնակից ուժերը Ասուրուբալիտ II-ի բանակի ուղղությամբ անմիջական հարվածը որոշ ժամանակ հետաձգեցին:
Մ.թ.ա. 612 թվականին Նինվեի անկումից և իր ու իր պետության միջազգային ճանաչումից կարճ ժամանակ անց սեփական մահկանացուն կնքեց Հայոց պետականաշինության գործում հսկայական գործ արած Պարույր Հսկայորդին և նրան ժառանգեց իր որդի Հրաչյան (մ.թ.ա. 612-590), որը արժանիորեն շարունակեց հոր գործը՝ իր հիմնական գծերով զարգացնելով վերջինիս քաղաքականությունը: Իր հերթին, մ.թ.ա. 610 թվականին կյանքից հեռացավ նաև Պսամատեխ I-ը և նրան հաջորդեց արդեն իր որդին, ի դեմս Նեխո II-ի (մ.թ.ա. 612-594), որը ևս արժանի եղավ հորը՝ թեև արդյունքում աչքի ընկնելով ավելի շատ ռազմատենչությամբ, քան հորը բնորոշ խոհեմ զգուշավորությամբ: Այսպիսով՝ Բաբելոնի թագավորությունն և Արիական Եռադաշինքը դեմ դուրս եկան Եգիպտական ու Ասորեստանի թագավորություններին, ինչը նոր և թեժ ընդհարումների դուռ բացեց:
Մ.թ.ա. 611 թվականի գարնանից մինչև աշուն Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի (մոտ 100.000) և Հրաչյա արքայի գլխավորած Արմենիի (մոտ 50.000) թագավորությունների միացյալ բանակը ասպատակեց Հայոց Միջագետքը ու Խառանի շրջակայք և նահանջեց1: Նմանատիպ ևս մեկ հարված, բայց ավելի ուժեղ ձևով, դաշնակիցները կրկնեցին մ.թ.ա. արդեն 610 թվականի գարնանից մինչև աշուն՝ ի վերջո ստիպելով Ասուրուբալիտ II-ին իր հիմնական ուժերով նահանջել արդեն Եփրատի աջ ափ, որտեղ վերջինս սկսեց սպասել օգնության շտապող Եգիպտական թագավորության բանակին2: Եգիպտոսից սպասվող օգնությունը, սակայն, առժամանակ ուշացավ և արդյունքում Նաբոպալասար մ.թ.ա. 609 թվականի գարնանը Հայոց Միջագետքի և Խառանի շրջակայքից հետ քաշեց իր ուժերը դեպի Միջագետք՝ հընթացս ոտնատակ տալով դրանք3:
Ի վերջո, ստանալով սպասված օգնությունը, մ.թ.ա. 609 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր Ասուրուբալիտ II-ի գլխավորած Ասորեստանի (մոտ 20.000) և Եգիպտական (մոտ 20.000) թագավորությունների միացյալ բանակը անցավ Եփրատի ձախ ափ ու ասպատակեց Հայոց Միջագետքը և Խառանի շրջակայքը4, ինչը ստիպեց գործել արդեն վերջինիս հակառակորդներին: Արդյունքում, սակայն, մ.թ.ա. 609 թվականի սեպտեմբերին Իզալա ամրոցի ճ-մ-ում (Հայոց Միջագետք, Խաբուր գետի ակունքի մոտ) Նաբոպալասար արքայի գլխավորած Բաբելոնի, Կիաքսարես արքայի գլխավորած Մարական, Կյուրոս I-ի գլխավորած Պարսքի (մոտ 120.000) և Հրաչյա արքայի գլխավորած Արմենիի (մոտ 60.000) թագավորությունների միացյալ բանակը հաղթեց Նեխո II-ի ու Ասուրուբալիտ II-ի գլխավորած Եգիպտական (մոտ 100.000) և Ասորեստանի (մոտ 30.000) թագավորությունների միացյալ բանակին, որի մնացորդները
_________________________
1 Նաբոպալասարին վերագրվող արձանագրությունից; «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից:
2 «Բաբելոնյան ժամանակագրություն» արձանագրությունից:
3 Նաբոպալասարին վերագրվող արձանագրությունից:
4 Նաբոպալասարին վերագրվող արձանագրությունից:

166
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Азербайджан и Иран: Общая религия общей религией, но...

Сообщение Lion »

նահանջեցին Եփրատի աջ ափ1: Այս պարտությունը ծանր հարված հասցրեց Նեխո II-ի և Ասուրուբալիտ II-ի դավանած գործին, սակայն պատերազմը դեռևս ավարտված չէր:
Մ.թ.ա. 608 թվականի ամռանը Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության միացյալ բանակը ասպատակեց Հայոց Միջագետքը ու Խառանի շրջակայք և նահանջեց2, որից հետո նմանատիպ մի հարված էլ վերջինս հասցրեց մ.թ.ա. 608 թվականի դեկտեմբերի վերջից մինչև մ.թ.ա. 607 թվականի փետրվարի սկիզբ3: Հաջողությամբ ավարտին հասցնելով նաև այս ձեռնարկումը՝ Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության ուժերը իրենց առջև խնդիր դրեցին անցնել Եփրատի աջ ափ ու վճռական մարտում պարտության մատնել հակառակորդին արդեն Ասորիքի տարածքում՝ վերջ տալով այս կողմից Եփրատի ձախափնյակի վրա մշտապես կախված սպառնալիքներին: Այս առումով հատկանշական էր այն, որ Նեխո II-ն և Ասուրուբալիտ II-ն իրենց հերթին, հատկապես 609 թվականի աղետի ֆոնին, այլևս և ոչ մի քայլ չէին ձեռնարկում Եփրատի ձախ ափ անցնելու ուղղությամբ՝ ակնհայտորեն նախատեսելով, որպես ամուր պաշտպանական բնագիծ ունենալով նույն Եփրատ գետը, հարատև պաշտպանական մարտերում արյունաքամ անել հակառակորդին ու վճռական մարտ տալ արդեն սեփական տարածքում՝ գետի աջ ափին: Արդյունքում, թեև ընդունելով մարտահրավերը, Արիական Եռադաշինքի և Բաբելոնի թագավորության ղեկավարությունը, սակայն, այնուհանդերձ որոշեց մինչև վերջ չխաղալ հակառակորդի թելադրած պայմաններով, իսկ, քանի որ հակառակորդի բանակը գործում էր Հայոց Միջագետքում, որոշվեց Եփրատը գետանցել վերջինիցս կամ ավելի հյուսիս, կամ ավելի հարավ ուղղություններով: Առաջինը որոշվեց փորձարկել հյուսիսային տարբերակը, ինչն էլ սկիզբ դրեց մարտական թեժ �