Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

իսկ Աքեմենյանների տերության բանակի կորուստը կազմեց 40.000 ռազմիկ1: Վերջ, սրանով էլ հենց վերջ դրվեց Աքեմենյանների տերության փորձերին հարձակում գործել Հունաստանի վրա: Իրոք, վճռական այս իրադարձություններից հետո անհամեմատ ավելի փոքր չափեր ընդունած պատերազմական գործողություններն ուժերի հետագա հարաբերակցության վրա, ըստ էության, արդեն որևէ կերպ չազդեցին:
Անհաջողության մատնվելով իր կյանքի գլխավոր պատերազմում՝ Քսերեքս I-ը կենտրոնացավ սեփական տերության կառավարման ներքին հոգսերի վրա, սակայն այս ոլորտում ևս, ըստ էության, աչքի չընկավ ոչ մի բանով՝ բացառությամբ չհամակարգված գործունեության, ինչպես նաև եսակենտրոնության վրա հիմնված անտեղի դաժանության: Իր հերթին, մ.թ.ա. 468 թվականին Պամֆիլիայի ափերի մոտ գտնվող Էվրիմետոնդեի ծովացամաքամարտում Աքեմենյանների տերության ծովային և ցամաքային բանակը հերթական համոզիչ պարտությունը կրեց հույներից, որը միայն ավելի ծանրացրեց Աքեմենյանների տերության ներքին դրությունը, ընդ որում այս ամենին շուտով իրենց հերթին գումարվեցին նաև անբերրի տարիների շարքն ու սովը: Եվ վերջապես հանգիստ չէր նաև արքայական ընտանիքի ներսում, երբ, խույս տալով եղբոր բռնություններից, փախուստի դիմեց և Մասագետական թագավորությունում պատսպարվեց նույնիսկ Քսերեքս I-ի եղբայրը։ Արդյունքում՝ իր իսկ կրտսեր որդի Արտաքսերեքսի գլխավորությամբ Քսերեքս I-ի դեմ ի վերջո դավադրություն կազմվեց, ինչի հետևանքով մ.թ.ա. 465 թվականի օգոստոսին արքայական պահակազորի հրամանատար Արտավանն ու գլխավոր ներքինի Ասպամիթրան կյանքի կոչեցին ինչպես Աքեմենյան տիրակալի, այնպես էլ վերջինիս ավագ որդի Դարեհի սպանությունը: Աքեմենյանների տերության արքա հռչակվեց Արտաքսերեքս I-ը (մ.թ.ա. 465-424):
Քսերեքս I-ը կառավարման շրջանով, ըստ էության, իր ավարտը գտավ Աքեմենյանների տերության վերելքի դարաշրջանը, երբ նույն այդ տերությունը դրանից հետո սկսեց դանդաղ անկում ապրել: Ավելին, փոփոխության ենթարկվեցին նաև Աքեմենյանների տերության ներսում գործող բարոյական կանոնները ամենից առաջ հենց իշխող վերնախավի շարքերում։ Իրոք, եթե Դարեհ I-ը ականատեսն էր եղել Կյուրոս II Մեծի դարաշրջանին և, զգալի նահանջներով, բայց այնուհանդերձ դեռևս մեծապես կրում էր դրա ազդեցությունը, իսկ Քսերեքս I-ի կառավարման շրջանն էլ պահպանում էր վերջինիս հարակայունության ուժը, ապա այժմ ամեն ինչ փոխվեց: Միաժամանակ փոփոխություններ եղան նաև կրոնագաղափարական ոլորտում, երբ դեռևս Դարեհ I-ի օրոք սկիզբ առած Արումազդի ընդգծված պաշտամունքը վերջնական և գերակշռող տեսք ստացավ, ի դեմս նույն այս ժամանակ էլ, ըստ էության, առաջացած զրադաշտականության։ Այս հանգամանքը հերթական անջրպետը դրեց մի կողմից հայերի, իսկ մյուս կողմից էլ պարսիկների և մարերի միջև՝ կրոնական, իսկ արդյունքում նաև գաղափարական ու աշխարհայացքային մակարդակում պարսիկներին և մարերին ավելի հեռացնելով հայերից։
Որպես ընդհանուր հետևանք այս ամենի՝ արդեն Արտաքսերեքս I-ի կառավարման շրջանից սկսած էլ հենց Աքեմենյան տիրակալները ամենից առաջ հենց բարոյական մակարդակում մեծապես կորցրին ազատարարի, համընդհանուր բարերարի և, հատկապես, Արիական Եռադաշինքի արժանավոր առաջնորդի դերը՝ ըստ էության վերածվելով արևելյան տիպի ընդամենը միայն սովորական արքաների, որոնք հաճախ արդեն աչքի էին ընկնում բռնակալական հակումներով, իսկ իշխանությունն էլ հպատակների նկատմամբ պահում էին ավելի շատ հենց բռնի մեթոդներով, քան բարոյական գերազանցության ուժով։ Արդյունքում՝ մեծապես արժեզրկվեց նաև երբեմնի հզոր Արիական Եռադաշինքը, ընդ որում մարերի դերը գնալով ավելի ընկավ, երբ նոր պայմաններում նրանք սկսեցին արդեն բացահայտորեն զիջել պարսիկներին: Իրենց հերթին, պարսկամարական տարրի քաղաքական միասնությունից սեփական առանձնացվածությունը սկսեցին աստիճանաբար ընդգծել արդեն նաև հայերը, իսկ այս ամենի հետևանքով էլ անդառնալի փոփոխություն կրեցին արդեն Աքեմենյանների տերության ներսում գործող քաղաքական փոխհարաբերությունները՝ դառնալով ավելի ձևական և ոչ անկեղծ: Այնուհանդերձ հարկ է նշել, որ առժամանակ, քանի դեռ Աքեմենյանների տերությունը արտաքին լուրջ հակառակորդ չուներ, ներքին քայքայիչ այս գործընթացները գործնականում նկատելի չէին:
_________________________
1 Հերոդոտոս «Պատմություն», գիրք 9, գլուխ 96-100, 102-104, 106; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 11, գլուխ 34-36:
196
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Արտաքին քիչ թե շատ լուրջ սպառնալիքի պայմաններում, սակայն, դրանք իրենց, անկասկած, զգացնել էին տալու:
Մ.թ.ա. 475 թվականին իր մահկանացուն կնքեց Մեծ Հայքի թագավորության արքա Առավանը և գահի վրա վերջինիս հաջորդեց նրա որդի Ներսեհը (մ.թ.ա. 475-440): Իր հերթին, մ.թ.ա. 440 թվականին, արդեն Ներսեհի մահից հետո, Մեծ Հայքի թագավորության գահին վերջինիս հաջորդեց իր որդի Զարեհը (մ.թ.ա. 440-394): Հայոց երեք գահակալներին բաժին էին հասել կառավարման բավականին խաղաղ տարիներ, ինչը մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն այս ժամանակ Աքեմենյանների տերությունն, ըստ էության, արդեն հրաժարվել էր Հունաստանը ռազմական ուղղակի միջոցառումներով գրավելու գաղափարից, իսկ երկու քաղաքակրթությունների միջև ընթացող պատերազմն էլ վաղուց արդեն կրում էր երկրորդական ընդհարումների բնույթ: Ի վերջո, նպատակադրվելով վերջնականապես կարգավորել հարաբերությունները հունական աշխարհի հետ, մ.թ.ա. 449 թվականին Արտաքսերեքս I-ը դրական պատասխան տվեց հաշտության առաջարկով իրեն ներկայացած հունական դեսպաններին, ինչի հետևանքով հաշտություն կնքվեց և Հույն-Պարսկական I պատերազմը վերջացավ։ Արդյունքում՝ Արիական Եռադաշինքը հրաժարվեց Հունաստանի վրա գերիշխելու գաղափարից, իսկ Փոքր Ասիայի հոնիական քաղաքներն ու Կիպրոսի թագավորությունն էլ անկախություն ստացան:

Գլուխ 8
Աքեմենյանների տերության լճացումը

Մ.թ.ա. 424 թվականի մայիսի վերջին դավադիրները թունավորելով սպանեցին Արտաքսերեքս I-ին, ընդ որում նույն թունավորման արդյունքում վերջինիս հետ միասին մահացավ նաև նրա գլխավոր կինը, ինչից հետո Աքեմենյանների տերության արքա հռչակվեց Արտաքսերեքս I-ի որդի Քսերեքս II-ը (մ.թ.ա. 424): Չէր լրացել, սակայն, նոր արքայի կառավարման դեռ 50-րդ օրը, երբ մ.թ.ա. 424 թվականի հուլիսի վերջին պալատական դավադիրները սպանեցին հարբած վիճակում գտնվող արդեն Քսերեքս II-ին և արքա հռչակեցին վերջինիս եղբայր Սեկուդիանին (մ.թ.ա. 424-423)։ Շատերը, սակայն, այդ թվում նաև Աքեմենյանների տերության արևելքում մեծ իշխանության հասած վերջինիս եղբայր Դարեհը, չընդունեցին նոր արքայի իշխանությունը: Սեկուդիանը, իբր թե հաշտվելու համար, փորձ կատարեց եղբորը մայրաքաղաք հրավիրել, սակայն վերջինս, հասկանալով, որ իրեն այնտեղ ուղղակի կսպանեն, թեև արդյունքում իրոք դեպի մայրաքաղաք շարժվեց, սակայն այդ արեց իր ձեռքի տակ առկա ռազմական ողջ մեքենայի հետ միասին: Այս պայմաններում Սեկուդիանը, որը նույն այս ժամանակ իր հերթին արդեն իսկ զրկվել էր Աքեմենյանների տերության իշխող վերնախավի աջակցությունից, ի վերջո հանձնվեց և փորձ կատարեց գոնե այդ ճանապարհով փրկել սեփական կյանքը, սակայն արդյունքում նրան ուղղակի սպանեցին:
Որպես հետևանք ներքաղաքական հերթական այս փոփոխության՝ մ.թ.ա. 423 թվականի փետրվարի կեսին Աքեմենյանների տերության արքա հռչակվեց Դարեհը՝ Դարեհ II-ը (մ.թ.ա. 423-404): Նոր արքայի դիրքերը ևս, սակայն, ի սկզբանե բավականին թույլ էին և մի քանի տարի շարունակ իրար էին հաջորդում դավադրությունները, որոնք այնուհանդերձ ավարտվում էին անհաջողությամբ և հենց իրենց իսկ՝ դավադիրների, մահապատիժներով: Իրավիճակը, սակայն, չհանդարտվեց նաև հետագա տարիներին և Դարեհ II-ի կառավարման ողջ ընթացքում Աքեմենյանների տերությունը ցնցվում էր այս կամ այն ուժգնությամբ բռնկվող ապստամբություններից, խռովություններից և տարաբնույթ այլ ելույթներից, որոնց մեղավորն, ի դեպ ասած, մեծապես հենց պետական իշխանությունն էր, որի պաշտոնյաները տեղերում վաղուց արդեն անցել էին թալանի նմանվող հարկահանության: Այս առումով Դարեհ II-ի իշխանության համար գոնե դրական էր, թերևս, միայն այն հանգամանքը, որ նույն այս ժամանակ Հունաստանում մի կողմից Աթենքի հանրապետության և նրա դաշնակիցների, իսկ մյուս կողմից էլ Սպարտայի թագավորության ու նրա դաշնակիցների միջև ընթանում էր մեծ կորուստների բերած Պելոպոնեսյան պատերազմը (մ.թ.ա. 431-404), ինչի արդյունքում հունական աշխարհն ոչ միայն ի վիճակի չէր օգտվել Աքեմենյանների տերության թուլացումից, այլև նույնիսկ հենց Դարեհ II-ի
197
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

կառավարությունն ինքն էր հաջողությամբ կառավարում Հունաստանում բորբոքված բախումը՝ օգնելով կողմերից մեկին կամ մյուսին, իսկ վերջում էլ վճռական աջակցություն ցույց տալով այնուհանդերձ հենց Սպարտայի թագավորությանը և նրա դաշնակիցներին:
Աքեմենյանների տերությունում սկիզբ առնող քաոսի և կենտրոնական իշխանության թուլացման պայմաններում յուրօրինակ տեսք ստացավ իրավիճակը նաև Աքեմենյանների տերության փոքրասիական հատվածում, որտեղ տեղում վաղուց արդեն ուժեղացած սատրապները, հենվելով կենտրոնական իշխանության նկատմամբ ավանդական ըմբոստ տրամադրություններով համակված հունական հոծ տարրի առկայության վրա, նույն այդ կենտրոնական իշխանության հսկողությունից իրենց մեծապես արդեն ազատ էին զգում, իսկ հաճախ էլ, ուշադրություն չդարձնելով վերջինիս վրա, պատերազմում էին միմյանց դեմ: Այս առումով Հունական աշխարհի ընդհանուր մոտիկությունը միայն ծանրացնում էր դրությունը:
Նույն այս ժամանակ իր հերթին ոտքի կանգնեց նաև սեփական անկախությունն այդպես էլ չմոռացած Եգիպտոսը, որը անհանգիստ էր դեռևս Արտաքսերեքս I-ի իշխանության տարիներին և որտեղ դեռևս չէր հանգել անկախության վերականգման գաղափարը։ Արդյունքում՝ մ.թ.ա. արդեն 405 թվականին Եգիպտական թագավորությունը վերահռչակեց իր անկախությունը, իսկ պատասխան հարված հասցնել էլ Դարեհ II-ն ուղղակի չհասցրեց:
Իրոք, մ.թ.ա. 404 թվականի մարտին Դարեհ II-ը կնքեց իր մահկանացուն և գահի վրա վերջինիս հաջորդեց նրա որդի, քսանմեկամյա Արտաքսերեքս II-ը (մ.թ.ա. 404-359), որը բավականին ուժեղ ու եռանդուն մի անձնավորություն էր: Նոր արքան որպես ժառանգություն չլուծված խնդիրների մի ամբողջ խումբ էր ստացել և հենց սկզբից էլ նա ձեռնամուխ դրանց լուծմանը: Ամենամեծ խնդիրը, սակայն, որ սեփական կառավարման հենց ամենասկզբում ծառացավ նոր արքայի առջև, դա իր իսկ փոքր եղբայր, «Կրտսեր» մականվանյալ Կյուրոսի ապստամբությունն էր։ Վերջինս դեռևս հոր կենդանության օրոք մեծ իշխանության և հեղինակության էր հասել Փոքր Ասիայի կառավարչի պաշտոնում, իր ձեռքում նյութական զգալի միջոցներ էր կուտակել և պետքական կապեր էր հաստատել ինչպես տեղացիների, այնպես էլ Հունաստանի իշխող վերնախավի հետ, իսկ այժմ էլ արդեն լի էր եղբոր բարձրագույն իշխանությունը կոնկրետ քայլերով վիճարկելու վճռականությամբ:
Մ.թ.ա. 401 թվականի փետրվարին Կյուրոս Կրտսերը, որը նույն այս ժամանակ իբր տեղում գործող ապստամբներին հնազանդեցնելու նպատակով ձեռքի տակ արդեն իսկ զգալի ուժեր էր հավաքել, ի վերջո բացահայտեց իր ծրագրերը, որից հետո արշավանքի ելավ Միջագետքի ուղղությամբ: Ապստամբների ճանապարհին էր գտնվում Կիլիկիան, որտեղ այս ժամանակ կառավարող և Քսենոգորին հաջորդած Սիենիսը (մ.թ.ա. մոտ 420 - մ.թ. ուղ. 400) հայտնվեց բարդ ընտրության առջև:
Իրոք, մի կողմից Սիենիսը իրոք ոչ մի ցանկություն չուներ միանալու ապստամբների մեծապես կասկածելի այդ ձեռնարկին, սակայն մյուս կողմից էլ հենց նրա իշխանության սահմաններին էր հայտնվել մի մեծաքանակ և ուժեղ բանակ, որին դիմադրելու որևէ հնարավորություն, ըստ էության, չկար։ Արդյունքում՝ մ.թ.ա. 401 թվականի մարտին Կիլիկիայի ճ-մ-ում (նահանգի արևմուտք)1 Կիլիկիայի սատրապության բանակը (մոտ 500) դարանը գցեց շրջանցիկ ուղով նահանգ ներխուժել փորձող ապստամբած Կյուրոս Կրտսերի բանակի (112.900, այդ թվում 3.000 լյուդիացի ծանր հեծյալներ, 11.000 ծանր հետևակայիններ, 2.700 թեթև հետևակայիններ, մոտ 20 մանգաղակիր մարտակառք) մի ջոկատին (100) և լիովին ոչնչացրեց: Այս ընթացքում, սակայն, Կյուրոս Կրտսերի բանակը մոտեցավ Սիենիսի գլխավորությամբ Դուռն Կիլիկիո կիրճում ամուր պաշտպանական դիրքեր գրաված Կիլիկիայի սատրապության բանակին, որը, որոշ ժամանակ անց, այն բանից հետո, երբ արևմուտքից դեպի Կիլիկիա մուտք ապահովող մյուս` Կուկլակա կիրճը, պահպանող Աքեմենյան տերության բանակը լքեց գրաված դիրքերը, որի հետևանքով Կյուրոս Կրտսերի բանակի մի մասը սկսեց դուրս գալ Հայկական բանակի թիկունք, նահանջեց և ամրացավ Լեռնային Կիլիկիայում: Սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, Սիենիսը, կենտրոնական իշխանություններին տեղեկացնելով
_________________________
1 Այս ճակատամարտի տեղի մասին հայտնի է միայն այնքանը, որ հայերը դարանել և լիովին ոչնչացրել են թշնամուն: Քանի որ Կիլիկիայի Հայկական բանակը դարանները սովորաբար կիրճերում էր պատրաստում, կարելի է ենթադրել, որ այստեղ խոսքը գնում է արևմուտքից Կիլիկիա մտնող երկրորդական կիրճերից մեկի մասին:
198
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

սկսված ապստամբության և իր իրական հավատարմության մասին, միաժամանակ Կյուրոս Կրտսերին հեծյալ մի ջոկատ (մոտ 1.000 հեծյալ) տրամադրեց1: Այսպիսով՝ իր զբաղեցրած երկիմաստ դիրքով Սիենիսը, համենայն դեպս գոնե առժամանակ, ըստ էության, փրկեց ինչպես իր իշխանությունը, այնպես էլ ազատեց սեփական տարածքները ոտքի տակ գնալուց, սակայն նույն այս ժամանակ Արտաքսերեքս II-ն ինքն էլ եռանդուն հակամիջոցներ ձեռնարկեց՝ ամենից առաջ ապստամբների դեմ ուղղելով Ասորիքում նույն այս ժամանակ հավաքված այն բանակը, որը ի սկզբանե նախատեսված էր Եգիպտոս շարժելու համար:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

401 սեպտեմբերի 3 – Կունաքսայի ճ-մ (Միջագետք, Բաբելոնից մոտ 80 կմ հյուսիս)2

Շարունակելով առաջխաղացումը Սոլե-Տարսոն-Իսոս (Իսոսի ծոցի հյուսիս-արևելքում) -Պլատանա կիրճ (Կիլիկիա, Ալեքսանդրեկ գավառ, Ամանոսյան լեռների հարավ) -Թապսակոս-Կորսոտե-Քարմանդե-Կունաքսա երթուղով` Կյուրոս Կրտսերի բանակը (113.900, 20 մանգաղակիր մարտակառք) մոտեցավ Արտաքսերեքս II-ի գլխավորած Աքեմենյան տերության կառավարական բանակին (90.000, որից 6.000 հեծյալ, 150 մանգաղակիր մարտակառք): Կողմերը մարտակարգ ընդունեցին Եփրատ գետի ձախ ափին: Ավելի հյուսիս տեղակայված Կյուրոս Կրտսերի բանակի մարտակարգի առաջին շարքում տեղակայվեց հույների ֆալանգը, իսկ երկրորդ շարքում` հեծելազորը, ընդ որում այս բանակի աջ թևը հենվում էր Եփրատ գետին: Իր հերթին, հակառակորդից հարավ տեղակայված Արտաքսերեքս II-ի բանակի մարտակարգը ավելի էր ձգված դեպի արևելք և արդյունքում այնպես ստացվեց, որ վերջինիս կենտրոնի փոքր մասի և ողջ աջ թևի դիմաց հակառակորդ ուժեր, ըստ էության, չկային:
I փուլ – Կյուրոս Կրտսերի բանակը ողջ ճակատով անցավ հարձակման, փախուստի մատնեց թշնամու բանակի առաջին շարքերին և սկսեց հետապնդել վերջիններիս: Այս ընթացքում մարտակառքերը փորձեցին կասեցնել թշնամուն և անցնել հակահարձակման, սակայն հույները, նիզակներով հարվածելով վահաններին ու առաջացած աղմուկով վախեցնելով ձիերին, թույլ չտվեցին վերջիններիս թափ հավաքել, որից հետո մարտակառքերի մեծ մասը լքվեց դրանք կառավարողների կողմից, իսկ մի քանիսն էլ ընկան թշնամու ռազմիկների ձեռքը:
II փուլ – Արտաքսերեքս II-ը, օգտվելով այն բանից, որ իր բանակի աջ թևի դիմաց ուժեր չկան, այն շարժեց թշնամու բանակի վրա` նպատակ ունենալով ձախ թևից շրջանցել հակառակորդին և վերջինիս թևային հարված հասցնել: Ի պատասխան սրա` Կյուրոս Կրտսերը այս ուղղությամբ հակահարված հասցրեց, ինչի արդյունքում համառ մարտ բռնկվեց:
III փուլ – Ծանր հեծելազորի հարձակմանը ենթարկվող հունական հետևակայինները հետ քաշվեցին և սկսեցին հեռվից հարվածել հեծյալներին, ստիպելով վերջիններս նահանջել, սակայն Արտաքսերեքս II-ը մարտի մեջ մտցրեց նոր ուժեր՝ ի վերջո պարտության մատնելով ու ցրելով հակառակորդի բանակի հիմնական մասին` բացառությամբ իր մարտունակությունը չկորցրած հունական ֆալանգի: Այս ընթացքում, սակայն, Կյուրոս Կրտսերն ընկավ մարտում, որի պատճառով էլ նրա բանակը դադարեցրեց դիմադրությունը և իր հիմնական մասով ցրվեց:
Ընդհանուր շարքից դուրս եկած 20.000 զինվորից հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցները` մոտ 19.500 զինվոր, թշնամին կորցրեց 3.000 զինվոր: Կյուրոս Կրտսերի ապստամբությունը ճնշվեց, իսկ Կիլիկիայի հայերը վերադարձան Հայրենիք, թեև Սիենիսը ի վերջո այնուհանդերձ գահընկեց արվեց և նրան փոխարինեց Քամիսարը (մ.թ.ա. 400-385):
_________________________
1 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 1, գլուխ 1, 2:
2 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 1, գլուխ 3-8, 10; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 14, գլուխ 19-24; Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ», «Արտաքսերեքս», գլուխ 6-13; Հուստինոս «Ֆիլիպի պատմությունը», գիրք 5, գլուխ 11; Արիանոս «Ալեքսանդրի արշավանքը», գիրք 2, գլուխ 6; Ֆրոնտին «Ստրատեգամներ» գիրք 2, գլուխ 3, մաս 6, գիրք 4, գլուխ 2, մաս 5, 7, 8:

199
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Հենց նոր ավարտված ճակատամարտը, որի քաղաքական հետևանքները պարզ էին, օպերատիվ առումով այնուհանդերձ անչափ ուշագրավ մի իրավիճակ ստեղծեց, քանզի, եթե Կյուրոս Կրտսերի բանակի տեղական ուժերից կազմված մասը ուղղակի ցրվեց և վերադարձավ ելման դիրքեր, ապա հույները, չկարողանալով այդ անել, մնացին տեղում՝ հակառակորդի հսկայական ուժերի շրջապատման մեջ: Այս առումով հարկ է նշել, որ արշավանքին մասնակցող հույներն իրենց հիմնական մասով ներկայացված էին ի դեմս վարձկանների, իսկ Կյուրոս Կրտսերի մահն էլ նրանց զրկել էր վերջինիս գործի համար պայքարելու նույնիսկ տեսական հնարավորությունից: Արդյունքում, դատելով զուտ վարձկաններին բնորոշ սթափ հոգեբանությամբ, հույները Արտաքսերեքս II-ին առաջարկեցին վեճը ուղղակի համարել հարթված՝ պատրաստակամ լինելով նույնիսկ ծառայության անցնելով հաղթողի բանակի շարքերում: Արտաքսերեքս II-ը, սակայն, ակնհայտորեն իրոք լավ չկողմնորոշվելով իրավիճակում, ի պատասխան ընդունեց չհիմնավորված և տաքարյուն մի որոշում՝ խնդիր դնելով ոչնչացնել արդեն, ըստ էության, կորցնելու ոչինչ չունեցող ու այդ պատճառով էլ վճռական դիմադրության հակված արհեստավարժ այդ ռազմիկներին։ Արդյունքում՝ բանակցությունների համար Արտաքսերեքս II-ին ներկայացած վարձկանների առաջնորդները ձերբակալվեցին և սպանվեցին, սակայն դա որևէ կերպ չհանգուցալուծեց իրավիճակը, քանզի հույները սեփական շարքերից նոր առաջնորդներ ընտրեցին, որից հետո պատրաստվեցին, պաշտպանվելով զենքի ուժով, վերադառնալ հայրենի եզերքներ՝ ամենից առաջ ուղղություն բռնելով դեպի Տրապիզոն (Փոքր Հայք, Սև ծովի ափին):
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.

401 սեպտեմբերի 5-7 – Արբելայի ճ-մ1

Նախորդ ճակատամարտից հետո ողջ մնացած հույները (10.000 հոպլիտ, 2.000 պելտաստ) բանակցություններում սպանված իրենց առաջնորդների փոխարեն նոր առաջնորդներ ընտրեցին, այդ թվում նաև Քսենոֆոնին, և սկսեցին նահանջել:
I փուլ – Օպսիոսի մոտ Աքեմենյան տերության բանակը (200 հեծյալ նետաձիգ, 400 նետաձիգ և պարսատիկավոր) հարձակվեց հունական բանակի վրա և սկսեց նետահարել` գերազանցելով թշնամու նետաձիգներին ու կորուստներ պատճառելով հոպլիտներին: Հունական բանակը ստիպված բոլոր ուժերով անցան հետապնդման, որը, սակայն, արդյունք չտվեց, թեև որոշ ժամանակ հետո Աքեմենյան տերության բանակն ինքը նահանջեց:
II փուլ – Հաջորդ օրը Աքեմենյան տերության համալրված բանակը (1.000 հեծյալ, 4.000 նետաձիգ և պարսատիկավոր) նորից սկսեց հետապնդել հունական բանակին: Ի պատասխան դրա՝ հունական բանակն անցավ մի կիրճով և, դարանում տեղավորելով թեթևազեններին, հիմնական ուժերով հեռացավ: Աքեմենյան բանակը մտավ կիրճը և փորձեց դուրս գալ մյուս կողմից, սակայն ենթարկվեց դարանակալ հարձակման ու, կորուստներ կրելով, դիմեց փախուստի:
III փուլ – Աքեմենյան տերության համալրված բանակը, իր կազմում արդեն ունենալով նաև Տիրիբազի և Երվանդ Հիդարնյանի գլխավորած Մեծ Հայքի թագավորության ու Փոքր Հայքի սատրապության միացյալ բանակին (մոտ 4.000), մի քանի մանր հարձակումներ իրականացրեց թշնամու բանակի վրա, սակայն վերջինս շարունակեց առաջխաղացումը:
Հայերը կորցրին մոտ 20, դաշնակիցը` մոտ 500, թշնամին` մոտ 500 զինվոր:
_________________________
1 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 2, գիրք 3, գլուխ 1-5; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 14, գլուխ 25-27; Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 2, գլուխ 49, մաս 1, 2:
200
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

401 սեպտեմբերի կես - սեպտեմբերի վերջ – Կորճայքի ճ-մ1

Հյուսիսային Միջագետքից նահանջած հունական բանակը (մոտ 11.500) մտավ Կորճայք: Այս պայմաններում Կորճայքի իշխանության բանակը (մոտ 2.000 հետևակային), խուսափելով կանոնավոր մարտից, ընտրեց անկանոն հարվածների մարտավարությունը:
I փուլ – Հայկական բանակի մի մասը (մոտ 100) երեկոյան անակնկալ հարձակվեց երկարատև անցումից հոգնած և դեպի գյուղ շարժվող հունական բանակի վրա, որից հետո նետաձգությամբ ու քարեր գլորելով վերջինիս կորուստներ պատճառեց: Հակառակորդի բանակը, սակայն, այնուհանդերձ հանգրվանեց մոտակա գյուղում:
II փուլ – Հաջորդ օրը, ենթարկվելով Հայկական բանակի հարվածներին, հակառակորդի բանակը շարունակեց առաջխաղացումը։ Արդյունքում՝ հունական բանակի մի մասը (2.000) թևանցում կատարեց և անակնկալ հարձակվեց հանգստի տեղավորված հայկական պահակախմբի վրա` գերելով երկու զինվորի, որոնցից մեկը թշնամուն տեղեկություններ չտալու համար սպանվեց, իսկ մյուսը համաձայնեց կատարել ուղեկցողի դերը: Միաժամանակ հիմնական բանակի առաջապահը, ենթարկվելով Հայկական բանակի քարային հարվածներին, մարտերով գրավեց մի բարձունք, և, հիմնական բանակի անցումը ապահովելու համար այնտեղ որոշ ուժեր թողնելով, գրավեց երկրորդ բարձունքը: Երրորդ բարձունքը հունական բանակը գրավեց առանց մարտի, քանի որ Հայկական բանակը, թշնամու թևանցող ջոկատի իր թիկունք անցած լինելու պայմաններում, թողեց այն: Այս ընթացքում Հայկական բանակը հետ վերցրեց հակառակորդի գրաված առաջին բարձունքը, որից հետո սկսեց նեղել վերջինիս հիմնական ուժերին, որոնք միայն մեծ դժվարությամբ կարողացան վերամիավորվել: Անհաջող ավարտված բանակցություններից հետո Հայկական բանակը կրկին սկսեց հարվածել հակառակորդին, որը միայն գիշերը կարողացավ հանգստանալ հերթական մի գյուղում:
III փուլ – Հաջորդ օրը առաջխաղացումը շարունակած հակառակորդի բանակը ողջ երթուղու երկայնքով սկսեց ենթարկվել բարձունքներում տեղավորված նետաձիգների և տեգավորների, ինչպես նաև քարերով հասցվող հարվածների, ընդ որում հայկական նետերը միջանցիկ ծակում էին թշնամու ռազմիկների վահանները ու զրահները, իսկ լեռնային տեղանքն էլ իր հերթին խանգարում էր ֆալանգի արդյունավետ գործելուն:
IV փուլ – Հունական բանակին հաջողվեց դուրս գալ լեռներից և մոտենալ Ջերմ գետին, ինչից հետո գետի մյուս ափին վերջինիս դիմավորեց Տիրիբազի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը, որի կազմում գործող հայ-հալդայների հետևակը ու Մարդպետական գունդը տեղավորվել էին բարձունքների վրա, իսկ հեծելազորը` ավելի ներքև` առաջին շարքում: Միաժամանակ կենտրոնացած Կորճայքի իշխանության բանակը սկսեց հակառակորդի բանակին սպառնալ թիկունքից: Հաջորդ օրը, սակայն, հույներին հաջողվեց մեկ այլ վայրում անցում գտնել և անցնել գետը: Իմանալով այդ մասին` Հայկական բանակը նահանջեց, իսկ Կորճայքի իշխանության բանակը սկսեց նետահարել հակառակորդի բանակին, որը, կիրառելով մանր հակահարձակումներ, այնուհանդերձ կարողացավ անցնել գետը: Ի վերջո, հունական բանակը Արզնի մոտով հասավ Ձորա պահակ կիրճին (Աղձնիք, Սոլնոձոր գավառ, Ձորա պահակ լեռնանցքում, Վանա լճից մոտ 18 կմ հարավ-արևմուտք): Այստեղ Տիրիբազը հեծյալների ընտիր ջոկատով մոտեցավ հույներին և հաշտություն կնքեց, ըստ որի հունական բանակը պետք է նահանջեր առանց խոչընդոտի, սակայն միաժամանակ նաև չպետք է ավերեր հայկական գյուղերը:
Հայերը կորցրին մոտ 300, թշնամին` 700 զինվոր:

Մ.թ.ա. 401 թվականի հոկտեմբերի սկզբին Բզնունիքի ճ-մ-ում նահանջը շարունակող հունական բանակի (մոտ 10.800) մի մասը (մոտ 1.000) անակնկալ հարձակվեց Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 300, այդ թվում վարձկան խալյուբներ2) ճամբարի վրա և գրավեց
_________________________
1 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 3, գլուխ 5, գիրք 4, գլուխ 1-4; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան», գիրք 14, գլուխ 27; Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 2, գլուխ 49, մաս 3, 4; Ֆրոնտին «Ստրատեգամներ», գիրք 1, գլուխ 4, մաս 10:
2 Սրանք Փոքր Հայքի ծովափնյա գավառների արմատներով հույն, սակայն արդեն իրենց ազգային դիմագիծը կորցրած գաղութաբնակներից կազմված վարձկաններն էին:

201
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

այն1, որից հետո, մինչև մ.թ.ա. 401 թվականի հոկտեմբերի վերջ, ասպատակելով արշավեց Բզնունիք-Ապահունիք-Բագրևանդ-Կոգովիտ-Մասյացոտն-Արշարունիք-Գաբեղյան երթուղով` ենթարկվելով Տիրիբազի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 15.000, այդ թվում վարձկան խալյուբներ) մանր հարվածներին2: Մ.թ.ա. 401 թվականի նոյեմբերին հունական բանակը առաջխաղացումը շարունակեց Բուղք-Ազորդաց Փոր-Ճակք-Կղարջք-Կոլխիդա-Արսյաց Փոր-Սպեր-Փոքր Հայք-Տրապիզոն երթուղով՝ կրկին ենթարկվելով Մեծ Հայքի թագավորության բանակի (մոտ 15.000, այդ թվում վարձկան խալյուբներ, ճաներ3, մոսինոյկներ, կետեր և տիբարեններ) մանր հարվածներին4: Ի վերջո, մտնելով Փոքր Հայք, մ.թ.ա. 401 թվականի նոյեմբերի վերջին Տրապիզոնից ասպատակելով առաջխաղացած հունական բանակը (մոտ 2.000) գրավեց Տրապիզոնի մոտ գտնվող մեկ ամրոց5, իսկ մեկ այլ ամրոց էլ այս դեպքերից անմիջապես հետո վերջինս գրավեց երկու օրվա ընթացքում6: Դրանից հետո, շարունակելով առաջխաղացումը դեպի արևմուտք, հունական բանակը դուրս եկավ Փոքր Հայքի սատրապության տարածքից և հետագայում վերադարձավ Հայրենիք: Այսպիսով՝ ինչպես Կյուրոս Կրտսերի ապստամբությունը, այնպես էլ, ըստ էության, վերջինիս անակնկալ հետևանք հանդիսացած հունական վարձկանների նահանջը իրենց վերջը գտան, որից հետո Արտաքսերեքս II-ի իշխանությունը ամրապնդվեց:
Կրած ցնցումներից հետո Աքեմենյանների տերության նոր տիրակալն իրեն պատրաստ չհամարեց մինչ այդ նախատեսված ռազմական ուղղակի հարվածը հասցնել Եգիպտական թագավորությանը, որն այս ընթացքում իր հերթին հասցրեց բավականին ամրապնդել սեփական դիրքերը: Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել նաև, որ հենց այս ժամանակ փայլեց երիտասարդ Երվանդ Հիդարնյանի ռազմաքաղաքական աստղը, որը, ամուսնացած լինելով Արտաքսերեքս II-ի աղջկա հետ և զբաղեցնելով Փոքր Հայքի սատրապության սատրապի պաշտոնը, մեծապես աչքի էր ընկնում իր ունակություններով: Իրոք, եռանդուն բնավորությունը և մեծ փառասիրությունը սրանից հետո Երվանդին դեռևս մեկ անգամ չէր, որ մղելու էին գործելու: Ինչ վերաբերում է Մեծ Հայքի թագավորությանը, ապա մ.թ.ա. 394 թվականին իր մահկանացուն կնքեց Մեծ Հայքի թագավորության արքա Զարեհը և գահի վրա վերջինիս հաջորդեց նրա որդի Արմոգը (մ.թ.ա. 394-385): Իր հերթին, արդեն մ.թ.ա. 385 թվականին, Արմոգի մահից հետո նրան փոխարինեց իր որդի Բայղամը (մ.թ.ա. 385-371), մ.թ.ա. 371 թվականին Բայղամին հաջորդեց նրա որդի Վահանը (մ.թ.ա. 371-351), որին էլ փոխարինեց արդեն իր որդի Վահեն (մ.թ.ա. 351-331):
Նույն այս ժամանակ, մինչ Մեծ Հայքի թագավորության գահին խաղաղորեն իրար էին փոխարինում հայրեր և որդիներ, Արտաքսերեքս II-ին աստիճանաբար հաջողվեց զգալիորեն ամրապնդել սեփական դիրքերը՝ մեծացնելով ազդեցությունը նաև Հունաստանի վրա: Իրոք, Պելոպոնեսյան պատերազմի ավարտից հետո Աթենքի հանրապետության դիրքերի կտրուկ թուլացման պայմաններում Հունաստանում գերիշխանության էր հասել Սպարտայի թագավորությունը, որը, սակայն, տեղում իր խնդիրներն ուներ։ Արդյունքում՝ Արտաքսերեքս II-ը, նյութական միջոցներով աջակցելով Սպարտայի թագավորությանը, ձգտում էր ուժեղացնել սեփական ազդեցությունը Հունաստանում կամ, նվազագույնը, գոնե չթողնել Հունաստանի միավորումը:
Այս առումով հարկ է նշել, սակայն, որ նույն այս ժամանակ ի վերջո սրվեց նաև Եգիպտոսի խնդիրը, որի հերթական փարավոն Ախորիսը (մ.թ.ա. 393-380), հաջողությամբ օգտվելով իր երկրին բաժին հասած խաղաղ տարիներից, ձեռնամուխ եղավ ավելի ակտիվ քաղաքականության և նույնիսկ որոշակի ձեռքբերումներ արձանագրեց Հարավային Ասորիքում՝ միաժամանակ իր ազդեցությանը ենթարկելով նաև նույն այս ժամանակ կիսաանկախ դրության հասած Կիպրոսի թագավորության արքա Էվագորաս I-ին (մ.թ.ա. 411-374)։ Արդյունքում՝ Արտաքսերեքս II-ը, գործի դնելով ռազմական զգալի միջոցներ, մ.թ.ա. 383-380 թվականների մի շարք մեծամասշտաբ գործողություններ իրականացրեց Եգիպտական թագավորության ուղղությամբ, սակայն էական
_________________________
1 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 4, գլուխ 4; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան», գիրք 14, գլուխ 28:
2 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 4, գլուխ 4-7; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան», գիրք 14, գլուխ 29:
3 Սրանք հայտնի են նաև որպես «մակրոններ»:
4 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 4, գլուխ 7, 8; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան», գիրք 14, գլուխ 29-30:
5 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 5, գլուխ 2; Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան», գիրք 14, գլուխ 30, 31:
6 Քսենոֆոն «Անաբասիս», գիրք 5, գլուխ 4, 5:

202
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

հաջողության այդպես էլ չհասավ: Եգիպտոսին հասցված հարվածի հետ միաժամանակ Աքեմենյանների տերության ռազմական մեքենան մարտական գործողություններ սկսեց նաև Կիպրոսի թագավորության դեմ, որոնք, սակայն, իրենց հերթին ևս ձգձգվեցին:
Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ Կիպրոսի թագավորության դեմ իրականացված գործողությունների հրամանատարությունը հանձնվեց դեռևս մ.թ.ա. 401 թվականին աչքի ընկած Տիրիբազին, ինչպես նաև եռանդից ու փառասիրական տենչերից այրվող արքայական փեսա Երվանդին, որոնց հարաբերությունները, սակայն, արդեն լուրջ ճգնաժամ էին ապրում։ Արդյունքում՝ մ.թ.ա. 381 թվականին Սալամինի ճ-մ-ում (Կիպրոս) Էվագորաս I-ի գլխավորած Կիպրոսի թագավորության բանակը (մոտ 10.000, այդ թվում արաբներ, 200 նավ) հաղթեց ցամաքային զորքերի հրամանատար Երվանդ Հիդարնյանի և նավատորմի հրամանատար Տիրիբազի գլխավորությամբ կղզում ափ իջած Աքեմենյան տերության (30.000, որից մոտ 3.000 հայ, 300 նավ, որից 30-ը Կիլիկիայից) ու նրա կազմում գործող Մեծ Հայքի թագավորության (մոտ 3.000) միացյալ բանակին1: Քիչ անց, սակայն, մ.թ.ա. նույն 381 թվականին Կիտիոսի ծովամարտում (Կիպրոս) Աքեմենյան տերության (30.000, որից մոտ 3.000 հայ, 300 նավ, որից 30-ը Կիլիկիայից) և նրա կազմում գործող Մեծ Հայքի թագավորության (մոտ 3.000) միացյալ նավատորմը հաղթեց Կիպրոսի թագավորության նավատորմին (մոտ 10.000, այդ թվում արաբներ, 200 նավ)2: Դրանից հետո մ.թ.ա. 381 թվականից մինչև մ.թ.ա. 380 թվականը ցամաքային զորքերի հրամանատար Երվանդ Հիդարնյանի և նավատորմի հրամանատար Տիրիբազի գլխավորությամբ կղզում ափ իջած Աքեմենյան տերության ռազմական մեքենան պաշարեց Սալամինը և, չնայած Երվանդի ու Տիրիբազի միջև առկա հակասությանը, դրա արդյունքը հանդիսացած Տիրիբազի ձերբակալությանը, դատին ու արդարացմանը, մ.թ.ա. 380 թվականին ի վերջո ստիպեց հանձնվել3։ Արդյունքում՝ Կիպրոսի թագավորությունը կրկին ընդունեց Աքեմենյանների տերության գերիշխանությունը:
Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ Կիպրոսում ընթացող ռազմական գործողությունների ավարտից հետո վերջնականապես բաժանվեցին նաև Տիրիբազի և Երվանդի ուղիները: Իրոք, Տիրիբազը, վերջին հաշվով գոհ չմնալով իրեն բաժին հասած ճակատագրից և, հատկապես դժգոհ մնալով այն բանից, որ իրեն որպես կին չեն տվել Արտաքսերեքս II-ի աղջիկներից որևէ մեկին, ինչպես արվել էր Երվանդի պարագայում, մ.թ.ա. 370 թվականին Արտաքսերեքս II-ի որդի Դարեհի հետ միասին փորձեց դավադրություն կազմել և սպանել իր չկայացած աներոջը, սակայն դավադրություն բացահայտվեց, Դարեհը ձերբակալվեց ու մահապատժի ենթարկվեց, իսկ Տիրիբազն ինքն էլ զոհվեց իրեն ձերբակալել փորձողներին դիմադրություն ցույց տալու ընթացքում: Ինչ վերաբերում է Երվանդին, ապա արդեն բավականին հասուն այս այրը վերադարձավ Փոքր Հայք և սկսեց սեփական փառասիրական ծրագրերը կյանքի կոչելու հերթական հնարավորությանը սպասել:
Համարելով Կիպրոսի խնդիրը լուծված՝ մ.թ.ա. 373 թվականին Արտաքսերեքս II-ը ռազմական նոր հարված հասցրեց Եգիպտոսի ուղղությամբ, սակայն, չնայած սկզբնական հաջողությունների, Աքեմենյանների տերության ռազմական մեքենան այս անգամ ևս ի վերջո ստիպված եղավ ելման դիրքեր վերադառնալ: Նոր հարված հասցնել, սակայն, խանգարեցին սրված ներքին խնդիրները, որոնց մեջ առաջնայինը Փոքր Ասիայում արդեն լրիվ ինքնուրույնության հասած սատրապների ապստամբությունն էր:
Մ.թ.ա. 373 թվականի գարնանը, մինչ դեռևս պատերազմական լարված գործողություններ էին ընթանում Եգիպտոսի ուղղությամբ, ապստամբեց Կիլիկիայի և Կապադովկիայի սատրապ Դատամը (մ.թ.ա. 385-362), որին շուտով աջակցեցին նաև այլ սատրապներ: Մ.թ.ա. 372 թվականին Կապադովկիայի ճ-մ-ում ամուր դիրքեր գրաված Դատամի բանակը (մոտ 20.000, այդ թվում հույներ) հաղթեց Ասորիք-Կիլիկիա-Կապադովկիա երթուղով առաջխաղացող և հարձակման անցած Աքեմենյան տերության կառավարական բանակին (մոտ 150.000, այդ թվում 10.000 հայեր, 10.000 փռյուգիացիներ, 8.000 կապադովկիացիներ, 5.000 պաֆլագոնցիներ, 5.000 լյուդիացիներ, 3.000 հույներ, 3.000 ասպենդցիներ և պիսիդիացիներ, 2.000 կիլիկիացիներ,
_________________________
1 Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 15, գլուխ 2, 4:
2 Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 15, գլուխ 3:
3 Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 15, գլուխ 4, 8, 9; Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 7, գլուխ 14, մաս 1:

203
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

2.000 կապտիաններ, որոնցից 100.000 ծանր հետևակայիններ, 3.000 պարսատիկավորներ ու 20.000 հեծյալ): Այս հաջողությունից հետո Դատամն իր բանակով այնուհանդերձ նահանջեց և, որոշ ժամանակ շարունակված մանր մարտերից հետո, որում հաջողությունը նրա կողմում եղավ, ի վերջո հաշտություն կնքեց1: Ապստամբությունը, սակայն, սրանով չվերջացավ և, ստանալով հույների աջակցությունը, մ.թ.ա. 367 թվականին վիճակով այն ավելի լայն թափ հավաքեց, ընդ որում ապստամբներին միացավ նաև նույն այս ժամանակ արդեն նաև Հոնիայի սատրապի պաշտոնը զբաղեցնող արքայական փեսա Երվանդ Հիդարնյանը: Այս առումով հետաքրքիր է նշել, սակայն, որ խորամանկ և հեռատես Երվանդն այնուհանդերձ ձգտում էր հնարավորինս չընդգծել սեփական դերակատարությունը ապստամբությունում՝ համառորեն խուսափելով առաջին դերերից:
Մ.թ.ա. 363 թվականի վիճակով Փոքր Ասիայում դեռևս ընթացող սատրապների ապստամբության գլուխ կանգնած էր Փռյուգիայի սատրապ Արիոբարզանեսը, սակայն նույն թվականին էլ նա սպանվեց և մ.թ.ա. արդեն 362 թվականին ապստամբներին ի վերջո սկսեց գլխավորել Երվանդը, որի դիրքորոշումը, սակայն, այնուհանդերձ ամենևին էլ միանշանակ չէր: Ավելին, շուտով Դատամն ինքը զոհ գնաց դավադրությանը, որից հետո մ.թ.ա. արդեն 361 թվականին Երվանդը Արտաքսերեքս II-ի հետ կարողացավ հաշտություն կնքել, ինչի արդյունքում փոքրասիական սատրապների անհնազանդությունն ի վերջո իր վերջը գտավ: Տեղում առկա խնդիրները, սակայն, որևէ կերպ չլուծվեցին, իսկ Աքեմենյանների կենտրոնական իշխանությունն էլ նույն Փոքր Ասիայում ինչքան թույլ էր ապստամբությունից առաջ, այդքան էլ թույլ մնաց այժմ:

Գլուխ 9
Աքեմենյանների տերության անկումը

Արտաքսերեքս II-ի գահակալման վերջին տարիներին, ի տարբերություն այս գահակալի կառավարման սկզբնական տարիների, Աքեմենյանների տերության ներքին դրությունը կրկին սկսեց ծանրանալ։ Արդյունքում՝ լայն ինքնավարության հասան նաև կատիշները, ընդ որում անձամբ Արտաքսերեքս II-ի գլխավորությամբ նրանց դեմ ձեռնարկված արշավանքն ավարտվեց անհաջողությամբ2: Նույն այս ժամանակաշրջանում իր կիսաանկախ դրությունը ամրապնդեց նաև Կոլխիդայի թագավորությունը: Ավելին, մ.թ.ա. արդեն 360 թվականին բանն ի վերջո հասավ նույնիսկ նրան, որ Եգիպտոսի հերթական փարավոն Տախոսը (մ.թ.ա. 362-360) հաջող հարձակման անցավ Հարավային Ասորիքում և միայն փարավոնի դեմ կազմակերպված հաջող դավադրությունն էր, որը նրան կյանք արժեցավ, որ կասեցրեց այս առաջխաղացումը:
Մ.թ.ա. 359 թվականի դեկտեմբերին Արտաքսերեքս II-ը կնքեց իր մահկանացուն և գահն անցավ հանգուցյալի որդի Արտաքսերեքս III-ին (մ.թ.ա. 359-338): Աքեմենյան նոր տիրակալը եռանդուն, դաժան և ուժեղ կամքի տեր մի անձնավորություն էր, որն անմիջապես էլ ձեռք զարկեց քայքայվող տերությունը կրկին իրար բերելու գործին: Այս ճանապարհին, ի դեպ, Արտաքսերեքս III-ը չմոռացավ նաև ներքին խնդիրների մասին և, որպեսզի կանխի գահի դեմ հետագա ցանկացած ոտնձգություն, իր հարազատ Աքեմենյանների տոհմում մի իսկական ջարդ կազմակերպեց՝ վերացնելով գահի հնարավոր բոլոր թեկնածուներին: Այս ջարդի չափերը պատկերացնելու համար ընդամենը միայն նշենք, որ միայն մեկ օրում սպանվեցին Արտաքսերեքս III-ի միանգամից 80 եղբայրները, իսկ դաժան այս բռնություններին զոհ գնացած արքայի այլ ազգականների թիվն էլ ոչ-ոք ուղղակի չէր հաշվում: Այսպես թե այնպես, սակայն, ամրանալով գահի վրա՝ մ.թ.ա. 356 թվականին Արտաքսերեքս III-ը փոքրասիական սատրապներին հրամայեց ցրել իրենց ռազմական ջոկատները, սակայն Հելեսպոնտոսյան Փռյուգիայի սատրապ Արտաբազեսը չենթարկվեց այս հրամանին, իսկ շուտով էլ նրան միացավ նաև հավերժ անհանգիստ Երվանդ Հիդարնյանը, որն այժմ զբաղեցնում էր նաև Միզիայի սատրապի պաշտոնը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Նեպոտ «Հայտնի օտարազգի զորավարների մասին», գլուխ 21:
1 Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 15, գլուխ 10:

204
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

355 գարուն – Տմոլայի ճ-մ (Սարդեսի մոտ)1

Դասկելիոնի գլխավորած Աքեմենյան տերության կառավարական բանակը (մոտ 30.000) մոտեցավ Տմոլա բլրի վրա ամուր պաշտպանական դիրքեր գրաված Միզիայի ապստամբած սատրապ Երվանդ Հիդարնյանի գլխավորած բանակին (մոտ 15.000, այդ թվում հույներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 2.000): Երեկոյան Երվանդը, հետը վերցնելով հեծելազորի ընտիր ուժեր, մնացած ուժերին հրամայեց, իրենց վրա գրավելով հակառակորդի ուշադրությունը, հսկել ամրացված դիրքերը, ինչից հետո ինքը սկսեց գործել:
I փուլ – Գիշերը Երվանդի անձնական ղեկավարությամբ գործող հեծելազորը անակնկալ հարձակվեց Սարդեսից դեպի հակառակորդի ճամբար տարվող պարենամթերքի քարավանը հսկող հակառակորդի ջոկատի վրա և, պարտության մատնելով վերջինիս, տեր դարձավ հարուստ ավարի:
II փուլ – Լույսը բացվելուն պես Երվանդի անձնական ղեկավարությամբ գործող հեծելազորը թիկունքից, իսկ մնացած ուժերն էլ ճակատից համակցված հարված հասցրին հակառակորդին և ծանր պարտության մատնեցին:
Հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցները` մոտ 3.000, թշնամին` մոտ 12.000 զինվոր:

Շարունակելով գործել կառավարական ուժերի դեմ՝ մ.թ.ա. 355 թվականի ամռանը Կիմայի ճ-մ-ում (Փոքր Ասիայի արևմուտք, Էգեյան ծովի ափին, Զմյուռնիայից մոտ 50 կմ հյուսիս) Երվանդի գլխավորած բանակը (մոտ 15.000, այդ թվում 10.000 հույներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.500) հաղթեցին Աֆտոթրադոսի գլխավորած Աքեմենյան տերության կառավարական բանակին (մոտ 25.000)2, սակայն, մ.թ.ա. 354 թվականի գարնանը Սարդեսի մոտ3 տեղի ունեցած հերթական ճակատամարտում հաջողությունը մնաց արդեն կառավարական ուժերի կողմում, երբ Աֆտոթրադոսի գլխավորած Աքեմենյան տերության կառավարական բանակը (մոտ 10.000) անակնկալ հարձակումով հաղթեց Երվանդի դաշնակից բանակին (մոտ 15.000, այդ թվում 10.000 հույներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 20)4: Ստեղծված պայմաններում, հաշվի առնելով հետագա պայքարի վտանգավոր բնույթ ընդունելը, Երվանդ Հիդարնյանը դադարեցրեց դիմադրությունը, լքեց իր բոլոր պաշտոնները և ապաստանեց Հունաստանում, իսկ հետագայում էլ աննկատ կերպով վերադարձավ Մեծ Հայքի թագավորություն։ Արդյունքում՝ արդեն տարիքն առած այս ուշագրավ անձնավորությունը դադարեցրեց ակտիվ գործունեությունը, սակայն դրա փոխարեն ակտիվ գործունեություն ծավալեց նրա համանուն որդի Երվանդը, որը, Մեծ Հայքի թագավորության արքա Վահեի օրոք հաջող առաջընթաց ապրելով, ի վերջո զբաղեցրեց Մեծ Հայքի թագավորության բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնը:
Եվ այսպես, մ.թ.ա. արդեն 352 թվականի վիճակով Փոքր Ասիան հնազանդվեց Արտաքսերեքս III-ին, ինչից հետո կրկին օրակարգ մտավ հինգ տասնամյակ շարունակ իր լուծմանը սպասող Եգիպտոսի խնդիրը: Առաջին հարվածը, որը Արտաքսերեքս III-ի ռազմական մեքենան մ.թ.ա. 350 թվականին հասցրեց Եգիպտոսի ուղղությամբ, ավարտվեց անհաջողությամբ, սակայն արդեն երկրորդ հարվածը, որը սեփական ուժերը վերստին կարգի գցած Աքեմենյանների տիրակալը սկզբնավորեց մ.թ.ա. 344 թվականի դեկտեմբերին, նրան հաջողություն բերեց։ Արդյունքում՝ մ.թ.ա. 342 թվականի գարնան վիճակով Աքեմենյանների տերության 300.000 հոգանոց բանակը համառ մարտերից հետո ի վերջո արդեն պարտության էր մատնել Եգիպտական թագավորության 100.000 հոգանոց բանակին, իսկ այս ամենն էլ ավարտվեց Եգիպտոսի գրավմամբ, ինչպես եղել էր դեռևս Կամբիս II-ի օրոք: Որպես հետևանք այս ամենի՝ Եգիպտական թագավորության վերջին փարավոն Նեքթանեբ II-ը (մ.թ.ա. 360-342)
_________________________
1 Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 7, գլուխ 14, մաս 2:
2 Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 7, գլուխ 14, մաս 3:
3 Այս ճակատամարտի տեղը խիստ մոտավոր է և տրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրադարձությունները զարգանում էին Սարդեսի մոտակայքում:
4 Պոլիենոս «Ռազմական խորամանկություններ» գիրք 7, գլուխ 14, մաս 4:

205
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

փախուստի դիմեց և ապաստանեց Քուշի թագավորությունում, որտեղ էլ մի քանի տարի անց կնքեց իր մահկանացուն: Այսպիսով՝ Արտաքսերեքս III-ի երկաթյա ձեռքը լուծեց նաև Եգիպտոսի խնդիրը և մի պահ թվում էր, թե վերադառնում են Աքեմենյանների տերության լավ ժամանակները, սակայն մ.թ.ա. 338 թվականին սեպտեմբերին դավադրություններից այդքան զգուշացող Աքեմենյանների հզոր տիրակալն այնուհանդերձ զոհ գնաց իր դեմ կազմակերպված վերջին մի դավադրությանը, երբ նրան թունավորեց իր իսկ անձնական բժիշկը։ Արդյունքում՝ Աքեմենյանների տերության արքա հռչակվեց հանգուցյալի որդի Արտաքսերեքս IV-ը (մ.թ.ա. 338-336), սակայն մ.թ.ա. 336 թվականի սեպտեմբերին նա ևս զոհ գնաց դավադրությանը:
Արտաքսերեքս IV-ի սպանությունից հետո Աքեմենյանների տերության արքա հռչակվեց Դարեհ II-ի թոռան որդի Դարեհ III-ը (մ.թ.ա. 336-330): Աքեմենյանների տերության նոր տիրակալը բավականին եռանդուն և ուժեղ մի անձնավորություն էր, որն աչքի էր ընկնում նաև անձնական խիզախությամբ: Վերջին հատկանիշը այդ ժամանակ դեռևս Փոքր Հայքի սատրապի պաշտոնը զբաղեցնող Դարեհը դրսևորել էր դեռևս մ.թ.ա. 340 թվականին կատիշների դեմ ձեռնարկված հերթական արշավանքի ժամանակ, երբ, գլխավորելով Փոքր Հայքի սատրապության բանակը, մարտի սկզբում տեղի ունեցած մենամարտում հաղթել էր իրեն մարտահրավեր նետած կատիշ մի հզոր ռազմիկի1։ Արդյունքում՝ Դարեհ III-ը անմիջապես էլ պատժեց վերջին երկու դավադրությունների գլխավորներին, ինչպես նաև ամրապնդեց իր դիրքերը կրկին անհանգստության ուղին բռնած Եգիպտոսում:
Սկիզբ էին առնում, սակայն, արդեն լրջագույն փոփոխություններ, որոնք իրենց հետ լիովին նոր իրողություններ էին բերելու:
_________________________
1 Դիոդորոս Սիկիլիացի «Պատմական գրադարան» գիրք 17, գլուխ 6; Հուստինոս «Ֆիլիպի պատմությունը», գիրք 10, գլուխ 3:
206
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Մաս VI
Հելլենա-պարթևական աշխարհը և Հայաստանը

Գլուխ 1
Մակեդոնական թագավորության վերելքը

Երկրագնդի միջին ջերմաստիճանի կայուն անկումը, որը սկսվել էր մ.թ.ա. դեռևս մ.թ.ա. XIII դարի ամենավերջում, մ.թ.ա. IV դարում հասել էր իր զարգացման գագաթնակետին, ինչի արդյունքում Մեծ անապատը շարունակում էր պարփակված մնալ ինքն իր մեջ և ուժեր կուտակել, իսկ Մեծ տափաստանն էլ, ընդհակառակը, անվերջ դուրս էր մղում իր մեջ կուտակված մարդկային զանգվածը, որը վրա հասնող ցրտերի պատճառով հյուսիսից տենդագին կերպով առաջ էր մղվում դեպի հարավ: Արդյունքում, մասնավորապես, մ.թ.ա. արդեն VI դարի վերջին, խուսափելով Սկյութական թագավորության հետ հարևանությունից, Մեծ տափաստանի հյուսիս-արևմուտքից դեպի Արևելյան Եվրոպա շարժվեց նաև հնդեվրոպական ծագում ունեցող և իր մեջ արիական քաղաքակրթության զգալի տարրեր պարունակող մարդկային մի մեծ զանգված: Վերջինս աստիճանաբար սկսեց ձևավորվել որպես տարբեր ցեղերից կազմված մի առանձին ժողովուրդ, որը շուտով հայտնի դարձավ «գալլեր» կամ «կելտեր» անունով: Որպես հետևանք այս շարժի՝ մ.թ.ա. արդեն V դարի վերջում գալլերը հաստատվեցին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, որից հետո վերսկսեցին առաջխաղացումը հարավային ուղղությամբ: Արդյունքում՝ հարվածի տակ ընկավ ամենից առաջ Ապենինյան թերակղզին, որտեղ գալլերի 70.000 հոգանոց բանակը մ.թ.ա. 390 թվականի հուլիսի 18-ին ծանր պարտության մատնեց այս ժամանակ Ապենինյան նույն թերակղզում աստիճանաբար ոտքի կանգնող Հռոմեական հանրապետության 40.000 հոգանոց բանակին, ընդ որում հետագա տասնամյակներում ևս գալլերը այս ուղղությամբ շարունակեցին ծանր հարվածներ հասցնել: Նույն այս ժամանակ էր նաև, որ գալլերը առաջխաղացում իրականացրին նաև Պիրենյան թերակղզում, որտեղ ևս զգալի հաջողությունների հասան:
Մ.թ.ա. IV դարում երկրագնդի միջին ջերմաստիճանի անկումը ոչ միայն շարունակվեց, այլև հասավ իր գագաթնակետին, ինչի արդյունքում գալլական ալիքը ողողեց արդեն նաև Բալկանյան թերակղզին՝ սկզբունքորեն մոտենալով, սակայն իր չափերով այնուհանդերձ չհասնելով մ.թ.ա. XII դարում ստեղծված դրությանը: Ցանկացած դեպքում, սակայն գալլերի հաջողությունները զգալի էին և, որպես հետևանք այս ամենի, Բալկանյան թերակղզու բնակչությունը, ի դեմս ամենից առաջ իլիրիացիների տարացեղ ժողովրդի, ինչպես նաև թրակիացիների, սեղմվեց նույն թերակղզու հարավին, ընդ որում խաղաղ այս տեղաշարժի սահմաններում մարդկային զգալի խմբեր անցան նաև հունական քաղաքակրթության սահմանները՝ հետագայում արագորեն հունականանալով: Վերջին հանգամանքն իր հերթին բերեց նրան, որ մարդկային զգալի հոսք ստացած և նույն այդ հոսքը հաջողությամբ հելլենականացրած հունական քաղաքակրթությունը ռազմաքաղաքական մեծ եռանդով լցվեց, ընդ որում հունական պետությունների շարքում ամենից առաջ վերելք ապրեց մինչ այդ երկրորդական դերերի վրա գտնվող ու Հունաստանի հյուսիսում տարածվող Մակեդոնական թագավորությունը։ Արդյունքում՝ Մակեդոնական թագավորության եռանդուն և տաղանդավոր արքա Ֆիլիպ II-ը (մ.թ.ա. 359-336) արդյունավետ բարեփոխումների միջոցով ոչ միայն ուժեղացրեց սեփական ռազմական մեքենան, այլև մեծացրեց նաև վերջինիս թվաքանակը՝ այն հասցնելով 50.000 ռազմիկի: Ավելին, ի տարբերություն հունական այլ պետական միավորների, Ֆիլիպ II-ի ստեղծած ռազմական մեքենան իր կազմում ուներ նաև հեծելազորային մինչև 10.000 հոգանոց ուժեղ մի բաղադրատարր, ընդ որում այստեղ ստեղծվել էր հեծելազորի և հետևազորի բավականին արդյունավետ համագործակցության հիանալի գործող մի մեխանիզմ:
Արդյունքում՝ գործի դնելով իր բանակային արդյունավետ համակարգը, մ.թ.ա. արդեն 340 թվականի վիճակով ռազմական և դիվանագիտական առաջնակարգ ունակություններ դրսևորող Ֆիլիպ II-ը ոչ միայն նվաճել էր Թրակիան ու իրեն էր ենթարկեցրել Իլիրիան, այլև իր տիրապետությունն էր հաստատել ողջ Հունաստանի նկատմամբ: Ավելին, մ.թ.ա. 339 թվականի գարնանը Մակեդոնական թագավորությունը պատերազմական գործողություններ սկսեց արդեն նաև Սկյութական թագավորության դեմ, քանզի կլիմայական անկումից նեղվող սկյութներն իրենք
207
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

ևս իրենց հերթին սկսել էին սեփական հավակնությունները դրսևորել Ֆիլիպ II-ի կողմից հենց նոր նվաճված Թրակիայի նկատմամբ՝ ձգտելով անցնել Դանուբը և հաստատվել վերջինիցս ավելի հարավ ձգվող տարածքներում: Ֆիլիպ II-ի ռազմական մեքենան, սակայն, ջախջախիչ հաղթանակ տարավ Դանուբն անցած Սկյութական թագավորության ռազմական մեքենայի նկատմամբ, ընդ որում տասնյակ հազարավոր սպանված ռազմիկների մեջ էր նաև Սկյութական թագավորության իննսունամյա արքա Աթեոսը (մ.թ.ա. մոտ 360 - ուղ. 339): Որպես հետևանք այս ամենի՝ Մակեդոնական թագավորության դիրքերն ինչպես Թրակիայում, այնպես էլ Բալկանյան թերակղզու մնացած հատվածում և բուն Հունաստանում ավելի ամրապնդվեցին: Այսպիսով՝ նույն այն ժամանակ, երբ Աքեմենյանների տերության գահակալները զոհ էին գնում դավադրություններին և անառողջ հաճախականությամբ փոխում էին մեկը մյուսին, իսկ նրանց տերությունն էլ թուլանում էր, Բալկանյան թերակղզու հարավում ձևավորվեց իր նշանակությամբ առայժմ միայն տարածաշրջանային նշանակություն ունեցող ուժեղ մի պետություն, ի դեմս Մակեդոնական թագավորության:
Մակեդոնական թագավորության ձեռք բերած ռազմաքաղաքական աննախադեպ հզորացումը, թագավորություն, որն իր մեջ, ըստ էության, բյուրեղացրել էր ոչ միայն Հունաստանի և հույների, այլ նաև հարակից որոշ երկրամասերի ու ժողովուրդների ռազմական հնարավորությունները, սկյութների դեմ տարած վերջին հաղթանակից հետո Ֆիլիպ II-ին դրդեց նոր նվաճումներ իրականացնել: Իրոք, Հունաստանն և հարակից երկրամասերն արդեն, ըստ էության, նվաճված էին, Մերձսևծովյան տափաստաններ անցնելը վտանգավոր, անհեռանկար ու մեծ հաշվով անիմաստ մի գործ էր, մարտունակ գալլերի հետ հյուսիսում գործ ունենալ ուղղակի չարժեր և, բացի այդ, այստեղ նաև չկային նվաճման արժանի թիրախներ, իսկ Ապենինյան թերակղզի անցնելն էլ տեխնիկապես դժվար էր: Սրա հետ միաժամանակ, սակայն, խորաթափանց Ֆիլիպ II-ը մի կողմից տեսնում էր սեփական թագավորության ուժը, իսկ մյուս կողմից էլ նրան հստակ տեղեկություններ էին հասնում Աքեմենյանների տերության քայքայված ներքին դրության մասին, ընդ որում հատկապես լավատեսություն էր ներշնչում վերջինիս փոքրասիական սատրապությունների դրությունը, որտեղ ուժեղ էր հունական տարրը և որտեղ վաղուց ի վեր խորը հակատրամադրվածություն կար Աքեմենյանների կենտրոնական իշխանության նկատմամբ: Եվ վերջապես մակեդոնական տաղանդավոր արքային լրացուցիչ լավատեսություն էր ներշնչում նաև հույների ավանդական հակապարսկական տրամադրվածությունը, որը ստեղծված պայմաններում կիրառելու հիանալի հնարավորություն էր առաջացել:
Արդյունքում՝ ավարտելով անհրաժեշտ նախապատրաստությունները, մ.թ.ա. 336 թվականի գարնանը Ֆիլիպ II-ը իր մի շարք ունակ զորավարների գլխավորությամբ Փոքր Ասիա անցկացրեց 10.000 հոգանոց ուժեղ մի զորախումբ, որը, նպատակ ունենալով Աքեմենյանների տիրակալներից խլել ամենից առաջ հենց հունական դիմագիծ ունեցող Փոքր Ասիան, պետք է նաև տեղում գնահատեր իրավիճակը և ապագա հարվածի համար ընդհանուր հող նախապատրաստեր: Նույն այս ժամանակ Աքեմենյանների տերությունում դեռևս իշխում էր Արտաքսերեքս IV-ը, որը, սակայն, լիովին զբաղված էր ներքին խնդիրներով և ոչ ցանկություն ու ոչ էլ որևէ հնարավորություն չուներ դեմ դուրս գալ այս ներխուժմանը, դե իսկ փոքրասիական առաջնորդներն իրենք էլ մեծ հաշվով առանձնակի որևէ հիմք չունեին ընդհարվելու առայժմ իրեն բավականին պասիվ պահող հակառակորդի հետ: Ավելին, շուտով Արտաքսերեքս IV-ը, ինչպես արդեն ասվեց, զոհ գնաց դավադրությանը և Աքեմենյանների տերության ղեկին հայտնվեց Դարեհ III-ը, որի դիրքերը, սակայն, ևս որևէ կերպ ամուր չէին: Ստեղծված պայմաններում Ֆիլիպ II-ը պատրաստվեց մեծացնել սեփական ռազմական ներկայությունը Փոքր Ասիայում և Աքեմենյանների տերության դեմ մի մեծ պատերազմ սկիզբ դնել, սակայն մ.թ.ա. 336 թվականի հոկտեմբերին դավադիրները այս եռանդուն արքային սպանեցին, ինչից հետո Մակեդոնական թագավորության գահը զբաղեցրեց վերջինիս քսանամյա որդի Ալեքսանդր III Մեծը (մ.թ.ա. 336-323):
208
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Գլուխ 2
Ալեքսանդր III Մեծը

Մակեդոնական թագավորության նոր արքան բացառիկ մի անձնավորություն էր, որը իր շատ հատկանիշներով գերազանցում էր նույնիսկ տաղանդներից ամենևին էլ ոչ զուրկ իր հորը: Իրոք, լինելով խելացի, խորաթափանց, եռանդուն, կամային, ինչպես նաև դիվանագիտական, ռազմական, կազմակերպչական և դերասանական առաջնակարգ ունակությունների տեր մի անձնավորություն, Ալեքսանդր III Մեծը կարողացավ անել նույնիսկ այն, ինչ չկարողացավ կամ չհասցրեց անել իր հայրը: Այս առումով ամենից առաջ նշենք, որ, եթե մինչև իր կյանքի վերջն էլ Ֆիլիպ II-ը հույների հիմնական մասի կողմից այնուհանդերձ շարունակվում էր ընկալվել որպես, ըստ էության, մի եկվոր և հունական ազատության կոպիտ մի խեղդող, ընդ որում Ֆիլիպ II-ն ինքը ևս որևէ փորձ չկատարեց ուղղել այս մտայնությունը, ապա, սրան հակառակ, Ալեքսանդր III Մեծը, հիանալի գիտակցելով այն հանգամանքը, որ պետք է տիրել մարդկանց ամենից առաջ հենց սրտերին, մի շարք ուղղորդված ու հաշվենկատ քայլերով կտրուկ ամրապնդեց իր դիրքերը ոչ միայն մակեդոնացիների, այլև մնացած հույների աչքում: Ավելին, եթե նույնիսկ իր հայրը ռազմական առաջնակարգ մեքենայի կիրառումը զուգորդում էր դիվանագիտական եռանդուն գործունեությամբ, ապա Ալեքսանդր III Մեծը սրան գումարեց նաև տեղեկատվական ակտիվ պայքարի գործոնը: Արդյունքում՝ Ալեքսանդր III Մեծն ինքը, ինքնին լինելով անչափ հմայիչ և մարդկանց սրտերը գրավելուն ունակ մի անձնավորություն, տեղեկատվական ամենաակտիվ գործունեություն ծավալեց ամենից առաջ հենց սեփական կերպարի փառաբանման ուղղությամբ, երբ Մակեդոնական թագավորության նոր արքան ներկայանում էր, կարծես, որպես գրեթե մի աստված կամ հենց նոր լեգենդներից դուրս եկած փառապանծ մի հերոս՝ մի տիրակալ, որն ի վիճակի էր կյանքի կոչել հույների նույնիսկ ամենահամարձակ ազգային երազանքներն ու իղձերը:
Վերջին հանգամանքի կապակցությամբ խիստ կարևորվում էր Ալեքսանդր III Մեծի ամենից առաջ հենց դրական կերպարի ստեղծումն և դրա տարածումը մարդկանց ամենալայն շրջանակների սահմաններում, մի կերպար, որտեղ երիտասարդ տիրակալը ներկայանում էր որպես մի բարի, ազնիվ, սովորական մարդկանց ցավով ու հոգսով ապրող, հասարակ ռազմիկների հետ միասին ուս-ուսի տված մարտնչելու պատրաստ անձնավորություն, ընդ որում այն հանգամանքը, որ անչափ խելացի և խորաթափանց Ալեքսանդր III Մեծը նաև լավագույն ֆիզիկական տվյալներ ուներ ու ինքն էլ չէր խուսափում իրեն վերագրվող դերի, համենայն դեպս, գոնե որոշ տարրեր իրականացնելուց, միայն ուժեղացնում էր այս պատկերը: Իրոք, Ալեքսանդր III Մեծին գովերգողներն, օրինակ, գրեթե միշտ պնդում էին, որ իրենց արքան շատ հաճախ անձամբ էր նետվում մարտի դաշտ և մարտնչում էր ընդհուպ մինչև ձեռնամարտում, ինչն իր մեջ ճշմարտության տարրեր, իհարկե, ուներ, սակայն այս հանգամանքը հաճախ ընդգծված գերագնահատվում էր: Իրականում Ալեքսանդր III Մեծն, այո, իրոք, լինելով մեծ խիզախության և քաջության տեր մի անձնավորություն, այնուհանդերձ սկզբունքորեն հեռու էր այն մտայնությունից, որ մարտի վտանգավոր հատվածներում իրեն անխոհեմ կերպով մահացու վտանգի ենթարկի, իսկ մարտին էլ նա մասնակցում էր բացառապես միայն անձնական թիկնազորի հուսալի ուղեկցությամբ, ընդ որում այդ անում էր, որպես կանոն, նույն այդ մարտի ամենավերջում կամ, առավելագույնը՝ ամենավճռական պահին: Այսպիսով՝ քարոզվող իդեալական, սակայն գործնական լուրջ վտանգներով լեցուն հերոսական կերպարը և դրան զուգորդող ու դրա կողմից, կարծես թե, պարտադրվող սոցիալական վարքագիծը, որի ուղղամիտ կիրառությունը կյանք արժեցավ նույն Կյուրոս Կրտսերին, Ալեքսանդր III Մեծի կողմից իր կիրառությունն էր ստանում ավելի խոհեմ և հաշվենկատ մի ձևով, սակայն նրան գովերգողներն այնուհանդերձ ամեն կերպ ուռճացնում էին այս հանգամանքը: Ավելին, սեփական արքայի ստացած մի քանի թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վերքերը վերջիններիս կողմից ներկայացվում էին որպես թեժ կռվին մասնակցելու ապացույց, ընդ որում լուրջ հարցականի տակ էին ինչպես այդ վերքերի առկայությունն ընդհանրապես, այնպես էլ դրանց խորության և ստացման հանգամանքները մասնավորապես: Այս առումով հարկ է ավելացնել, որ տեղեկատվական նույն ակտիվ քարոզչությունը, որն ուղեկցում էր Ալեքսանդր III Մեծի անձին, ուղեկիցն էր նաև վերջինիս ռազմական մեքենային:
209
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37116
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 1

Сообщение Lion »

Իրոք, ռազմական գործողությունները, որոնց նախորդում էին կազմակերպչական լուրջ ջանքերը և այն հաջողությունները, որոնք ձեռք էին բերվում բարոյապես պարսավելի կամ առնվազն չեզոք միջոցների կիրառմամբ, Ալեքսանդր III Մեծի տեղեկատվական գործակալների կողմից ներկայացվում էին որպես բացառապես միայն անձնական քաջության ու խիզախության պարզ դրսևորումների արդյունքներ: Տեղեկատվական լայնածավալ այս գրոհի սահմաններում էին կիրառվում նաև առաջնակարգ հետախուզական ցանցի միջոցով հակառակորդի շարքերում կեղծ ու վերջինիս բարոյալքող տեղեկությունների տարածումը, հակառակորդի աչքի ընկնող առաջնորդների չեզոքացումը նրանց առնվազն գոնե վատաբանման միջոցով, սեփական առաջնորդների փառաբանումը և, ընդհանրապես, բոլոր այն սոցիալական լեգենդների հաջող կիրառումը, որոնք հունական ինքնասեր հասարակությունում վաղուց ի վեր առկա էր հարևան «բարբարոսների» նկատմամբ ու որոնց նույն այդ հասարակության անդամները պատրաստ էին հավատալու ամենայն պատրաստակամությամբ:
Եվ վերջապես ոչ պակաս կարևոր էր ընդգծել նաև այն հանգամանքը, որ Ալեքսանդր III Մեծը չէր գործում միայնակ, այլ հենվում էր դեռևս հոր կենդանության օրոք առաջին շարքերում հայտնված իրոք տաղանդավոր անձանց մի իսկական աստղաբույլի վրա: Ավելին, երիտասարդ արքան ինքն էլ ամեն միջոց ձեռնարկում էր, որպեսզի նույն այդ աստղաբույլը անընդհատ համալրվի ունակ նոր անձանց կողմից:
Այսպիսով` Ալեքսանդր III Մեծը իրեն որպես ժառանգություն հասած ռազմական ու դիվանագիտական առաջնակարգ մեքենայի արդյունավետ գործունեությանը միացրեց նաև տեղեկատվական աննախադեպ ակտիվ քարոզչությունը ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ դրսում, ինչը հիանալի արդյունք ապահովեց և ինչը, սակայն, ստեղծեց նաև լեգենդար այն հմայիչ քողը, որը Ալեքսանդր III Մեծի կերպարը պարուրած է պահում մինչ այժմ: Այս առումով վերջնական պարզության համար կրկնենք՝ այո, Ալեքսանդր III Մեծը անչափ կամային, խելացի, խորաթափանց և եռանդուն, ինչպես նաև դիվանագիտական, ռազմական, կազմակերպչական ու դերասանական առաջնակարգ ունակությունների տեր մի անձնավորություն էր, սակայն այս տիրակալի հաջողությունների հիմքում մեծապես ընկած էր ամենից առաջ հենց առաջնակարգ ռազմավարչական ապարատի արդյունավետ գործունեությունը և տեղեկատվական աննախադեպ գրոհը։ Այս ամենը, որն իր ամբողջության մեջ այս տիրակալի կերպարին զրկում է սեփական ռոմանտիկ գրավչությունից, վերջինիս ուղղությամբ ավելի խորը հայացք գցելու պարագայում, սակայն, նրան նոր մի հմայք է հաղորդում, երբ ռոմանտիկորեն պարզ հերոսն իր տեղը զիջում է անչափ ունակ, հաշվենկատ և խիստ արդյունավետ կազմակերպչին:
Ալեքսանդր III Մեծի կողմից վարվող տեղեկատվական պատերազմի մասին, որն, ինչպես արդեն ասվեց, հաջողությամբ լրացրեց դեռևս նրա հոր կողմից կարգավորված ռազմավարչական համակարգը, կարելի է երկար խոսել և սա նույնիսկ առանձին մի ուսումնասիրության թեմա է, սակայն կոնկրետ այս պահին, քանի որ դա մեր կողմից ուսումնասիրվող հիմնական թեմայի շրջանակներից այնուհանդերձ դուրս է, հիշատակված երևույթի կիրառությունը դիտարկենք միայն մի մասնավոր, սակայն ռազմական առումով առաջնակարգ կարևորություն ունեցող երևույթի վրա, ի դեմս Ալեքսանդր III Մեծի բանակի թվաքանակի, մի հանգամանք, որը խիստ կարևոր է դեպքերի հետագա զարգացումը հասկանալու ու ճիշտ գնահատելու համար:

Գլուխ 3
Հունամակեդոնական բանակի թվաքանակը

Պատմական որևէ բանակի թվաքանակը, որը ներկայումս ունի բացառապես միայն տեսա-պատմական իմաստ, կոնկրետ ժամանակատարածային հարթությունում, սակայն, ունեցել է խիստ կարևոր և կենսական նշանակություն, ընդ որում այն, հասկանալի պատճառներով, պահվել է խիստ գաղտնի: Այսպես, եթե սեփական բանակի թվաքանակը եղածից քիչ ցույց տալը, երբեմն, նպատակ էր հետապնդում բթացնել հակառակորդի զգոնությունը և անակնկալ կերպով մահացու հարված հասցնել վերջինիս, ապա երբեմն էլ, ընդհակառակը, բանակի նույն այդ թվաքանակը եղածից շատ ցույց տալով, զորավարները ձգտում էին կանխել հակառակորդի հարձակումը: Կոնկրետ Ալեքսանդր III Մեծի բանակի պարագայում այս ամենին գումարվեց նաև վերևում
210
Приходите в мой дом...
Закрыто