Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1862 հուլիսի 28 – Չաքր-Դերե-Քեֆի ճ-մ (Կիլիկիա, Ուլնիա գավառ, Ջեյհուն գետի ափին)

Մարաշի կառավարիչ Ազիզ փաշան, նպատակ ունենալով վերջնականապես հնազանդեցնել Զեյթունի իշխանությանը, իրեն հանձնված Օսմանյան սուլթանության բանակով (52.000, որից 40.000 բաշիբոզուկներ, 3 հրանոթ) արշավանք սկսեց քաղաքի ուղղությամբ: Տեղեկանալով այդ մասին` Զեյթունի իշխանները համընդհանուր զորահավաք իրականացրին և զինեցին զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց (5.000): Միաժամանակ, նպատակ ունենալով կասեցնել թշնամու բանակի առաջխաղացումը, Զեյթունի իշխանները միավորեցին մշտապես զենքի տակ գտնվող իրենց ուժերը և ուղարկեցին թշնամու շարժման ուղղությամբ: Իր հերթին թշնամու բանակի առաջապահի (մոտ 1.200 հեծյալ, 1.000 բաշիբոզուկ) ուղղությամբ ուղարկվեց առաջապահ մի ջոկատ (500)։
I փուլ – Զեյթունի իշխանության առաջապահ ջոկատը մանր մարտերի մեջ մտավ թշնամու բանակի առաջապահի (մոտ 1.200 հեծյալ, 1.000 բաշիբոզուկ դեմ։
II փուլ – Զեյթունի իշխանության առաջապահ ջոկատը դուրս եկավ թշնամու բանակի առաջապահի թիկունք և անակնկալ հարձակումով ծանր պարտության մատնեց վերջինիս:
Հայերը կորցրին 72, թշնամին` 200 զինվոր:

Նախորդ ճակատամարտից հետո 1862 թվականի հուլիսի 30-ին Ավագ Կետիկ կիրճի ճ-մ-ում (Ջեյհուն գետի ափին) Զեյթունի իշխանության բանակը (500) դարանը գցեց Օսմանյան սուլթանության բանակին (5.000 զինվոր, 3.000 բաշիբոզուկ) և գիշերային հարձակումով ծանր կորուստներ պատճառեց: Առջևում, սակայն, խոշոր իրադարձություններ էին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1862 օգոստոսի 2 – Զեյթունի ճ-մ

Ուժերը կենտրոնացրած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 40.000, 3 հրանոթ) օգոստոսի 1-ին մոտեցավ քաղաքին և պաշարեց այն Զեյթունի իշխանության բանակից (4.500): Հայկական բանակի աջ թևը կազմող Ավագկալայի ճակատում ընդդեմ 12 բեկերի գլխավորած Օսմանյան սուլթանության կանոնավոր բանակի իշխան Յաղուբյանի գլխավորությամբ դիրքեր գրավեցին 1.500 ռազմիկներ: Կենտրոնում` Զեյթունի նախադուռը հանդիսացող Սուրբ Աստվածածին վանքում և նրա շրջակայքում, Սուրենյաց ու Շավրոյան իշխանների գլխավորությամբ ամրացան ևս 1.500 ռազմիկներ: Հայկական բանակի ձախ թևում` Ճեմարանի և քաղաքի միջև գտնվող կիրճի բարձունքներում, Ենիտունյան իշխանի գլխավորությամբ դարան մտան վերջին 1.500 ռազմիկները, ընդ որում այս թևում 500 ռազմիկներ բացահայտ կերպով դիրքավորվեցին դարանակալ ջոկատի առջևում ու խնդիր ստացան համառ դիմադրություն ցույց տալուց հետո դիմել կեղծ փախուստի և թշնամուն քաշել դարանը:
I փուլ – Օգոստոսի 2-ի վաղ առավոտյան Օսմանյան սուլթանության բանակը սկսեց հրետակոծել Հայկական բանակի դիրքերը՝ որոշակի կորուստներ պատճառելով հայերին: Այս պայմաններում Մարկոս Թասճյանը, կամավոր ընտրելով մահապարտի ուղին, աննկատ անցավ թշնամու թիկունք և, ոչնչացնելով հրետանային մարտկոցի ողջ անձնակազմին ու փաստորեն չեզոքացնելով թշնամու բանակի հրանոթները, ի վերջո շրջապատվեց թշնամու ռազմիկների կողմից ու հերոսաբար զոհվեց: 08:00-ի մոտակայքում թշնամու կանոնավոր բանակը տեղափոխվեց կենտրոն: Տեղեկանալով այդ մասին` Հայկական բանակի աջ թևի հիմնական ուժերը ևս տեղափոխվեցին կենտրոն և ուժեղացրեցին Հայկական բանակի կենտրոնի պաշտպանությունը:
II փուլ – 08:30-ի մոտակայքում թշնամու բանակը կենտրոնում անցավ գրոհի: Բռնկվեց և մի քանի ժամ շարունակվեց համառ մարտ, որի արդյունքում Օսմանյան
721
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

սուլթանության բանակը այդպես էլ չկարողացավ դուրս մղել հայերին զբաղեցրած դիրքերից, ընդ որում հայկական կողմից մարտին մասնակցում էին նաև կանայք: Ի վերջո, ժամը 11:30-ի մոտակայքում թշնամու բանակը, կորցնելով կանոնավոր բանակի 300 զինվոր, նահանջեց ելման դիրքեր: Այս իրադարձությունների հետ միաժամանակ Բերկրի-Կալեի և Աղդաղի կողմից քաղաք թափանցեց թշնամու մի ջոկատ (1.000), սակայն այդ մասին ժամանակին տեղեկացած Հայկական բանակը շրջապատեց և լիովին ոչնչացրեց վերջինիս:
III փուլ – Կեսօրին Օսմանյան սուլթանության բանակը ողջ ճակատով կրկին անցավ հարձակման: Համառ մարտը վերսկսվեց և շարունակվեց մի քանի ժամ:
IV փուլ – 16:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախ թևի առաջապահ ջոկատը և կենտրոնը, իբր չդիմանալով թշնամու բանակի հարվածներին, դիմեցին կեղծ փախուստի ու պատսպարվեցին կիրճի խորքում նախապես պատրաստված դիրքերում: Թշնամու բանակի ռազմիկները, ոգևորված ձեռք բերված կեղծ հաջողությունից, սկսեցին հետապնդել վերջիններիս, կորցրին մարտակարգը և խառնիխուռն կերպով մտան կիրճ:
V փուլ – 16:30-ի մոտակայքում, որպես պայմանական նշան, հնչեցին Սուրբ Աստվածածին վանքի զանգերը: Գրեթե միանգամից էլ դարանում տեղավորված Հայկական բանակի ռազմիկները թշնամու վրա գլորեցին նախապես պատրաստված խոշոր քարեր, որից հետո սկսեցին ուժգին գնդակոծել վերջինիս: Թշնամու բանակը ծանր կորուստներ կրեց և դիմեց խուճապահար փախուստի: Օսմանյան սուլթանության միայն կանոնավոր բանակը կորցրեց 756 զինվոր, ինչպես նաև 9 բեկեր: Հայերը կորցրին 77 զինվոր: Այս ընթացքում քաղաքի արևելյան կողմից հարձակման անցավ նաև թշնամու հեծյալ մի ջոկատ, որին, սակայն, Հայ ռազմիկները խուճապի մատնեցին թուրքերի փախուստի մասին ճիչերով և, ծանր կորուստներ պատճառելով, հետ շպրտեցին:
VI փուլ – Հայկական բանակը հետապնդեց փախչող թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց:
Հայերը կորցրին 5 զինվոր, թշնամին` 2.000 զինվոր:

Այսպիսով՝ Զեյթունի իշխանությունը պահպանեց դիրքերը, ինչից հետո փոխադարձ զիջումներով հաշտություն կնքվեց: Նույն այս ժամանակ, սակայն, հանգիստ չէր սուլթանության ներքին դրությունը նաև վերջինիս իշխանության տակ գտնվող Հայաստանի այլ տարածքներում:
Իրոք, 1862 թվականի աշնանը քրդերը (մոտ 100) Օսմանյան սուլթանության ոստիկանությունից (մոտ 20) գրավեցին Բաղեշի բանտը՝ ազատելով բոլոր բանտարկյալներին: 1863 թվականին Օսմանյան սուլթանության բանակն (մոտ 10.000) իր հերթին ասպատակեց Տարոնը` վերացնելով քրդերի շրջանում տիրող ապստամբական տրամադրությունները:
1865 թվականի Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (200) Խոզանօղլուներից (մոտ 1.000) գրավեցին Հաճնը, ինչի արդյունքում Խոզանօղլուները ցրվեցին և այդուհետ դադարեցին իրենցից լուրջ ուժ ներկայացնել: Իր հերթին, 1868 թվականի սեպտեմբերի 19-ին քրդերը (մոտ 2.000) ասպատակեցին Սուրբ Հովհաննու վանքն ու նրա շրջակայքը (Տարոն) և նահանջեցին:
1875 թվականի Զեյթունի ճ-մ-ում Զեյթունի իշխանության բանակը (մոտ 5.000) հաղթեց և վտարեց քաղաքում տեղակայված Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 400): Իր հերթին, 1877 թվականի գարնանը Շենիկի ճ-մ-ում (Աղձնիք, Սասուն գավառ) Հայկական աշխարհազորը (մոտ 20) փախուստի մատնեց գյուղը թալանել փորձող քրդերին (մոտ 50), երբ ինչպես հայերը, այնպես էլ քրդերը կորցրին 4-ական զինվոր: Նույն այս տարիներին հայերը որոշակի ռազմաքաղաքական իրադարձությունների իրենց մասնակցությունն էին բերում նաև Հայաստանից դուրս:
Այսպես, 1857 թվականի մայիսի 10-ից 1859 թվականի ապրիլ Հնդկաստանում բռնկված Հնդկաստանի ժողովրդական ապստամբությանը ապստամբների բանակի կազմում իրենց մասնակցությունը բերեցին Հայ ռազմիկները (ընդհանուր մոտ 1.000, այդ թվում առանձին ջոկատների հրամանատարներ Հակոբ Պետրոսյանը և Հովհաննես Մկրտիչը): Իր հերթին 1861 թվականի ապրիլի 12-ից 1865 թվականի հունիսի 23-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների
722
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

տարածքում մղվող Քաղաքացիական պատերազմին հյուսիսցիների բանակի շարքերում իր մասնակցությունը բերեց գնդապետ Խաչատուր Կարապետյանը: Եվ վերջապես 1870 թվականի հուլիսի 19-ից 1871 թվականի մայիսի 10-ը Եվրոպայում ընթացող Ֆրանս-Պրուսական պատերազմին Ֆրանսիական կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունը բերեցին Զեյթունից տարագրված Հայ ռազմիկները (մոտ 300)1: Վերջին իրադարձության հետ կապված հարկ է նշել, որ այս պատերազմում ծանր և նույնիսկ խայտառակ պարտություն կրած Նապոլեոն III-ը արդյունքում գահընկեց արվեց և 1873 թվականի հունվարի 9-ին Անգլիայում կնքեց իր մահկանացուն, իսկ Ֆրանսիական կայսրությունն էլ վերջնականապես վերածվեց Ֆրանսիական Հանրապետության: Իր հերթին հենց նոր ավարտված այս պատերազմը հիմք դրեց Պրուսական թագավորության հիմքի վրա ստեղծված Գերմանական կայսրությանը, որն այդուհետ լրջագույն մի հայտ ներկայացրեց սկզբում համաեվրոպական, իսկ հետո արդեն համաշխարհային առաջատարի դերը զբաղեցնելու համար:

Գլուխ 18
Ռուս-Թուրքական XI պատերազմը

1870-ական թվականների երկրորդ կեսին հերթական անգամ սրվել էին պաշտոնական Ստամբուլի և պաշտոնական Սանկտ-Պետերբուրգի հարաբերությունները, ընդ որում հարկ է նշել, որ, եթե հինավուրց վեճի շատ թեմաներ կրկնվում էին, ապա վերջին պատերազմից հետո դրան ավելացել էին նաև նորերը: Միաժամանակ հարկ է նշել նաև, որ, ի տարբերություն նույն այդ վերջին պատերազմի, այս անգամ Օսմանյան սուլթանությունը այդպես էլ չկարողացավ հասնել Ռուսական կայսրության հակառակորդ եվրոպական երկրների գործուն աջակցությանը։ Արդյունքում՝ 1876 թվականի մայիսի 30-ին գահընկեց արված, իսկ նույն թվականի հունիսի 4-ին էլ սպանված Աբդուլ-Ազիզը իրեն հաջորդած Աբդուլ-Մեջիդի որդի Մուրադ V-ին (1876), իսկ հետո էլ 1876 թվականի օգոստոսի 31-ին վերջինիս փոխարինած նրա եղբայր Աբդուլ-Համիդ II-ին (1876-1909) թողեց նույն կերպ խնդիրների մեջ խրված մի երկիր, ինչ իր նախորդների ժամանակ էր:
Իր հերթին նախկինի համեմատ ավելի լավ դրության մեջ էր գտնվում արդեն Ռուսական կայսրությունը, որը 1855 թվականի փետրվարի 18-ին մահացած Նիկոլայ I-ի որդի և հաջորդ Ալեքսանդր II-ի (1855-1881) կողմից կյանքի կոչված մի շարք բարեփոխումների արդյունքում լուրջ զարգացում էր ապրել: Մասնավորապես, դրական լուծում էին ապրել բանակային կառավարման հետ կապված մի շարք հարցեր: Իր հերթին, հարվածակայծքարային փակաղակներով հարթափող հրացանները նույն այս ժամանակ արդեն փոխարինվել էին պարկուճային փակաղակներով ակոսափող հրացաններով, որոնք կազմում էին հետևակային հրազենի երկու երրորդը, իսկ նույն հետևակի հրազենի մեկ երրորդն էլ կազմում էին ավելի ժամանակակից հրացաններն, ի դեմս հրացանային միատարր երկաթյա փամուշտ կիրառող փակաղակով մեկհարվածանի ակոսափող հրացանների: Այս կապակցությամբ հետաքրքիր է նշել, որ և Ռուսական կայսրության, և Օսմանյան սուլթանության բանակներում նույն այս ժամանակ շատ քիչ քանակությամբ առկա էին նաև իր ժամանակի համար գերժամանակակից համարվող պահունակավոր ակոսափող հրացաններ, որոնք ապահովում էին մեծ արագաձգություն, սակայն նույն այդ ժամանակ, կապված պահունակում տեղակայվող միատարր երկաթյա փամփուշտի չափսերի հետ, հարվածային այնուհանդերձ դեռևս սահմանափակ հնարավորություններ ունեին: Այս առումով հատկանշական է նաև, որ նույն այս ժամանակ լայն կիրառություն ստացան նաև պահունակավոր ատրճանակներն, ի դեմս ռևոլվերների, որոնք, հեռահարությամբ և հարվածային հնարավորություններով զիջելով փակաղակով մեկհարվածանի ակոսափող հրացաններին, սակայն գործնականում հավասար լինելով պահունակավոր ակոսափող հրացաններին ու կիրառելով նույն փամփուշտը, մերձամարտում աչքի էին ընկնում մեծ արդյունավետությամբ: Եվ վերջապես պետք է նշել, որ առաջիկա պատերազմում հեծելազորի դերը, ի համեմատ նույնիսկ
_________________________
1 Այս իրադարձությունը լայնորեն ներկայացված է աղբյուրներում: Միաժամանակ, սակայն, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ:
723
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

նախորդ պատերազմի, նոր անկում ապրեց, ընդ որում գործընթացն արդեն անդառնալի տեսք էր ընդունում:
Ահա հենց այս պայմաններում էլ հենց սկիզբ առավ Ռուս-Թուրքական XI պատերազմը (1877-1878): Ինչպես և նախկինում, այս անգամ ևս պատերազմական գործողությունների կովկասյան թատերաբեմը համարվեց երկրորդական, սակայն, կրկին ի համեմատ նախորդ պատերազմի, մարտական գործողություններն այս թատերաբեմում այս անգամ ավելի մասշտաբային եղան:
1877 թվականի ապրիլի 12-ից մինչև 1878 թվականի փետրվարի 19-ը Բալկանյան ճակատում ընթացող Ռուս-Թուրքական XI պատերազմին Ռուսական կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունը բերեցին Հայ ռազմիկները (մոտ 300, այդ թվում մարտերում զոհված 120-րդ Սերպուխովյան գնդի շտաբս-կապիտան Բորիս Մելիքովը, 121-րդ Պենզյան գնդի կապիտան Պողոսովը, 6-րդ Լիբիվսկյան հետևակային գնդի կապիտան Լոռիս-Մելիքովը, 3-րդ հրետանային բրիգադի կապիտան Մարկոսովը, 6-րդ հետևակային գումարտակի մայոր Լազարյանը, ինչպես նաև Ռուսական կայսրության բանակի կողմն անցած հեռագրավար Պողոս Էլմասչինյանը, հեռագրավար Երանոս Երանոսյանը, որը ոչ միայն տեղեկացրեց Վառնայի բնակչությանը նախատեսվող ջարդի մասին, այլև ինքն էլ մասնակցեց քաղաքի ինքնապաշտպանությանը, հեռագրավար Հովհաննես Սովաջինյանը, որը փոխեց Պեզերջիկը ավերելու, իսկ բնակչությանը սրատելու մասին Օսմանյան հրամանատարության հեռագիրը ու փրկեց քաղաքն և նրա բնակչությանը, թշնամու բանակի մասին արժեքավոր տեղեկություններ ձեռք բերած բուլղարահայ հետախույզ Կարապետ Ոսխյանը ու որպես Ստամբուլում ֆրանսիական թերթերից մեկի թղթակից ծպտված Անանուն հետախույզը, որը Ռուսական գործող բանակի շտաբի պետին Սան-Ստեֆանոյի հաշտության կնքման հենց նախօրեին տեղեկացրեց Վառնայի և Շումենի ամրոցների հանձնման մասին, ռումինահայ գնդապետ Միքայել Չեքեզը, որը անձամբ գերեց Սուլեյման փաշային Պլևնայի ճ-մ-ի վերջում, ինչպես նաև Ստեփան Աբգարյանը): Ինչ վերաբերում է կովկասյան ճակատին, ապա այստեղ մարտերը սկիզբ առան բալկանյան ճակատում սկսված մարտերի հետ գործնականում միաժամանակ:
1877 թվականի ապրիլի 17-ին գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (10.616, որից 4.014 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 500) առանց մարտի գրավեցին Բայազետ ամրոցը: Դրանից հետո 1877 թվականի ապրիլի 28 գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (160) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 500) գրավեցին Կաղզվանը, իսկ 1877 թվականի ապրիլի վերջին էլ տիրեցին Դիադինին:
1877 թվականի ապրիլի վերջին Կապան ամրոցի ճ-մ-ում Պապիկի գլխավորած Զեյթունի իշխանության բանակը (300) հաղթեց Փոյրազ Ալիի գլխավորությամբ հարձակման անցած Բոզտողաններին (մոտ 700 հեծյալ), որոնք ճնշում էին շրջակա հայերին, ընդ որում մարտում սպանվեց նաև Փոյրազ Ալին: Գլխավոր իրադարձությունները, սակայն, նույն այս ժամանակ զարգանում էին Զեյթունից այնուհանդերձ հեռու:
Իրոք, 1877 թվականի մայիսի 5-ին գեներալ-մայոր Միքայել Լոռիս-Մելիքովի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (12.352, որից 3.156 հեծյալ, 52 հրանոթ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) Օսմանյան սուլթանության բանակից (8.100, 95 հրանոթ) գրավեցին Արդահանը: Ռուսական կայսրության բանակը կորցրեց 31 սպանված ու 400 վիրավոր, իսկ թշնամին` 1.184 սպանված, 1.100 վիրավոր, 75 գերի, ինչպես նաև ողջ հրետանին և մեծ քանակությամբ այլ զենք ու զինամթերք:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.

1877 մայիսի 12 – Կարսի ճ-մ

Գեներալ-մայոր Միքայել Լոռիս-Մելիքովի և գեներալ-մայոր Հակոբ Ալխազյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 2.000 հեծյալ) ու նրա կազմում գտնվող
724
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Հայ ռազմիկները (մոտ 200, այդ թվում) մոտեցան չերքեզներից կազմված Օսմանյան սուլթանության հեծելազորին (մոտ 4.000):
I փուլ – Ռուսական կայսրության բանակը հարձակվեց չերքեզների վրա և պարտության մատնեց վերջիններիս: Շուտով, սակայն, զգալով թշնամու քանակական գերակշռությունը, Ռուսական կայսրության բանակը փոխեց մարտավարությունը:
II փուլ – Ռուսական կայսրության բանակը դիմեցին կեղծ նահանջի և, իր հետևից տանելով թշնամու հիմնական ուժերը, խառնեց վերջինիս մարտակարգը:
III փուլ – Ռուսական կայսրության բանակը անցավ անակնկալ հակահարձակման և պարտության մատնեց հակառակորդին:
Հայերը կորցրին մոտ 20, դաշնակիցը` մոտ 200, թշնամին` թշնամին` մոտ 1.500 զինվոր, ինչպես նաև ողջ հրետանին:

1877 մայիսի 17 - հունիսի վերջ – Կարսի պաշարումը

Գեներալ-մայոր Միքայել Լոռիս-Մելիքովի և գեներալ-մայոր Հակոբ Ալխազյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 1.500 հեծյալ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 150) պաշարեցին քաղաք Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 3.000):
I փուլ – Մայիսի 17-ին Օսմանյան սուլթանության բանակը արտագրոհ իրականացրեց, սակայն Բեգլի Ահմեդի մոտ ողջ գիշեր տևած համառ մարտից հետո, շնորհիվ մեծապես հայ հետախույզների հասցրած թիկունքային հարվածների, հետ շպրտվեց ելման դիրքեր: Թշնամին կորցրեց 300 սպանված, 30 գերի և 2 հրանոթ, Ռուսական կայսրության բանակը` 12 սպանված, 25 վիրավոր:
II փուլ – Ռուսական կայսրության բանակը շրջափակեցին քաղաքը, սակայն, տեխնիկապես պատրաստ չլինելով վերջինիս պաշարմանը, ի վերջո նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 10, դաշնակիցը` մոտ 150, թշնամին` մոտ 500 զինվոր:

1877 թվականի մայիսի 20-ին Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 5.000) գնդապետ Բեհբութ Շելկովնիկյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակից (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) հինգժամյա մարտում չկարողացավ գրավել Սոչին (Սև ծովի հյուսիս-արևելյան ափին): Իր հերթին 1877 թվականի մայիսի 23-ին գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 500) գրավեցին Ղարա-Քիլիսան (Արարատ, Բագրևանդի արևելք, Ալաշկերտից մոտ 20 կմ հարավ-արևելք), իսկ 1877 թվականի մայիսի 28-ից 29-ն էլ գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (9.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) Օսմանյան սուլթանության բանակից (ընդհանուր մոտ 2.000) գրավեցին Ալաշկերտը և Զեյդկան (վերջինը` Ալաշկերտի մոտ): 1877 թվականի հունիսի 4-ին Դրամ-Դաղի ճ-մ-ում (Արարատ, Բագրևանդ գավառ) գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (4.500, 32 հրանոթ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) հրետանային հուժկու կրակից հետո անցան ճակատային գրոհի ու հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (10.000): Հայերը կորցրին մոտ 10 զինվոր, դաշնակիցը` 27 սպանված, 128 վիրավոր, թշնամին` 1.426 սպանված, 963 վիրավոր:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1877 հունիսի 6-29 – Բայազետ ամրոցի պաշտպանությունը

Վանի փաշայի գլխավորած Օսմանյան սուլթանության բանակը (15.000, այդ թվում 5.000 քուրդ) պաշարեց ամրոցը Ռուսական կայսրության բանակից (2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (778):
725
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

I փուլ – Հունիսի 6-ին թշնամու բանակի մոտենալու մասին տեղեկացած ամրոցի կայազորի հրամանատարը կազակական ջոկատով (400) փորձեց հետախուզություն իրականացնել, բայց անակնկալ հարձակման ենթարկվեց թշնամու բանակի կողմից և ծանր կորուստներով ու մեծ դժվարությամբ ապաստանեց ամրոցում: Նույն օրը հարձակման ենթարկվեց նաև դեպի ամրոց շարժվող աշխարհազորային ջոկատը (110), որին ևս միայն ծանր մարտերից հետո հաջողվեց դժվարությամբ ապաստանել Բայազետում: Զարգացնելով հաջողությունը` նույն օրն էլ թշնամին գրավեց ամրոցի մատույցներում տարածվող գյուղը և կոտորեց տեղի հայ բնակչությանը:
II փուլ – Հունիսի 9-ին թշնամու բանակը հարձակման անցավ, սակայն Ռուսական կայսրության բանակի մի ջոկատ (128) անակնկալ հակահարձակումով ծանր կորուստներ պատճառեց վերջինիս և, կորցնելով 43 զինվոր, այնուհանդերձ հետ շպրտեց թշնամուն ելման դիրքեր:
III փուլ – Հունիսի 10-ից 29-ը Վանի փաշայի բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց միջնաբերդի ուղղությամբ, սակայն որևէ հաջողության չհասավ: Չնայած պաշտպանական մարտերում ձեռք բերած հաջողությանը, սակայն, պարենի և, հատկապես ջրի խիստ պակասը անհնարին էր դարձնում հետագա դիմադրությունը: Այս պայմաններում միջնաբերդի պաշտպանությանը մասնակցող Սամսոն Տեր-Պողոսյանին հաջողվեց քրդի շորեր հագած դուրս գալ պաշարման օղակից և հունիսի 26-ին տեղեկացնել հիմնական բանակին ստեղծված իրավիճակի մասին:
IV փուլ – Հունիսի 29-ին գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորությամբ ամրոցին մոտեցած Ռուսական կայսրության բանակը (մոտ 8.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) ութժամյա համառ մարտում ծանր պարտության ու փախուստի մատնեցին Վանի փաշայի բանակին:
Ընդհանուր առմամբ հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցը` մոտ 400, թշնամին` մոտ 6.000 զինվոր:

1877 թվականի հունիսի 9-ին Դահարի ճ-մ-ում (Արարատ, Բագրևանդ գավառ) գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 4.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) տասժամյա մարտում հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 8.000): Ռուսական կայսրության բանակը կորցրեց 26 սպանված և 500 վիրավոր, թշնամին` 2.500 զինվոր: 1877 թվականի հունիսի 13-ին Զևինի ճ-մ-ում (Կարսի մոտ) Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) գրոհեցին ամուր պաշտպանական դիրքեր գրաված Օսմանյան սուլթանության բանակի (մոտ 8.000) դիրքերը, սակայն, չնայած ձեռք բերած որոշ հաջողությունների, ի վերջո նահանջեցին: Ռուսական կայսրության բանակը կորցրեց 50 զինվոր, թշնամին` 132 սպանված, 502 վիրավոր:
1877 թվականի հունիսի 16-ին Զեյդկանի ճ-մ-ում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 7.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) հետ մղեցին Օսմանյան սուլթանության բանակի (մոտ 15.000) հարձակումները և նահանջեցին դեպի արևելք, իսկ 1877 թվականի հունիսի 17-ին էլ Բագրևանդի ճ-մ հետ մղեցին Օսմանյան սուլթանության բանակի (մոտ 14.000) հարձակումները և նահանջեցին դեպի արևելք: Իր հերթին, 1877 թվականի հունիսի 18-ին Սուրբ Հովհաննես վանքի ճ-մ-ում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 5.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 800) տասժամյա մարտում հետ մղեցին Օսմանյան սուլթանության բանակի (մոտ 13.000) հարձակումները և նահանջեցին դեպի արևելք:
1877 թվականի օգոստոսի սկզբին Չախմախչյան բարձունքի ճ-մ-ում (Կարսի մոտ) Ռուսական կայսրության բանակը (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (1.000): Թշնամին կորցրեց 125 սպանված, 221 գերի: Իր հերթին, 1877 թվականի օգոստոսի 9-ին Պիցունդայի ճ-մ-ում գնդապետ Բեհբութ Շելկովնիկյանի գլխավորությամբ օգոստոսի 7-ին Գագրա (Սև ծովի հյուսիս-արևելյան ափին)
726
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

մտած Ռուսական կայսրության բանակը (մոտ 5.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200) հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 2.000), որից հետո զարգացնելով հաջողությունը, օգոստոսի 11-ին առանց մարտերի մտան Գուդաուտա (Սև ծովի հյուսիս-արևելյան ափին), իսկ նույն ամսվա 20-ին էլ` Սուխումի:
1877 թվականի օգոստոսի 13-ին հեծյալ չերքեզները (մոտ 1.000) և թուրք հետևակայինները (մոտ 1.000), մթության մեջ նմանակելով Ռուսական կայսրության բանակին, Ռուսական կայսրության բանակից (մոտ 2.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 100) անակնկալ գրոհով գրավեցին Ղզլթափի բարձունքը (Կարսի մոտ): 1877 թվականի օգոստոսի 14-ին, սակայն, Պինյակի ճ-մ-ում (Կարսի մոտ) Ռուսական կայսրության բանակը (մոտ 1.500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 300) հաղթեցին պաշար ձեռք բերելու նպատակով գյուղ մտած Օսմանյան սուլթանության բանակին (2.500): Թշնամին կորցրեց 300 սպանված, 46 գերի:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1877 սեպտեմբերի 17 - նոյեմբերի 16 – Կարսի գրավումը

Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000) պաշարեցին քաղաքը Օսմանյան սուլթանության բանակից (21.805, 303 հրանոթ):
I փուլ – Սեպտեմբերի 17-ին Ռուսական կայսրության բանակը անցավ գրոհի, սակայն համառ մարտից հետո ստիպված եղավ նահանջել:
II փուլ – Սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի սկիզբ Ռուսական կայսրության բանակը գիշերային բազում մանր հարձակումներ գործեց թշնամու բանակի վրա` կորուստներ պատճառելով և ահաբեկելով վերջինիս:
III փուլ – Հոկտեմբերի 13-ից 20-ը թշնամու բանակը մի շարք մանր արտագրոհներ ձեռնարկեց, սակայն որևէ հաջողության չհասավ` կորցնելով 30 զինվոր:
IV փուլ – Հոկտեմբերի 24-ին Ռուսական կայսրության բանակը անցավ գրոհի, և գրավեց Հաֆիզ ֆորտը` լրջորեն վնասելով այն, պայթեցնելով թշնամու հրանոթները ու ոչնչացնելով հակառակորդի մեծ քանակությամբ ռազմիկների: Վերցվեցին նաև 78 գերիներ: Չնայած այս ամենին` Ռուսական կայսրության բանակը, կորցնելով 54 զինվոր, ի վերջո այնուհանդերձ ստիպված եղավ նահանջել:
V փուլ – Հոկտեմբերի 30-ին Հայ ռազմիկները (65) հարձակվեցին Ամիրակ (Կարսի մոտ) մտած թշնամու ջոկատի (300) վրա և հետ շպրտեցին այն` գերելով 5 զինվորի:
VI փուլ – Նոյեմբերի 6-ին Ռուսական կայսրության բանակը Հովհաննես Լազարյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի` շեղող հարվածից հետո հիմնական հարվածները հասցնելով հարավից, հարավ-արևելքից և հյուսիս-արևմուտքից: Ողջ օրը տևած համառ մարտ արդյունքում թշնամու կայազորը ի վերջո դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց:
Հայերը կորցրին մոտ 300 զինվոր, դաշնակիցը` 600 սպանված, 2.500 վիրավոր, թշնամին` 2.500 սպանված, 1.500 վիրավոր, 17.805 գերի և 303 հրանոթ:

1877 թվականի սեպտեմբերի 20-ից 22-ը Ղզլթափի ճ-մ-ում գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) ճակատային, ինչպես նաև գնդապետ Բեհբութ Շելկովնիկյանի գլխավորած ուժերի թիկունքային համակցված հարվածների շնորհիվ հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 10.000), սակայն չկարողացան զարգացնել հաջողությունը: Հայերը կորցրին մոտ 40 զինվոր, դաշնակիցը` 600 սպանված, 3.500 վիրավոր, թշնամին` 8.500 զինվոր:
1877 թվականի հոկտեմբերի 3-ը Ալաջայի ճ-մ-ում (Կարսի մոտ) գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանի և գեներալ-մայոր Միքայել Լոռիս-Մելիքովի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000, այդ
727
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

թվում գնդապետ Բեհբութ Շելկովնիկյանը) թևային և ճակատային համակցված հարվածների շնորհիվ հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (25.000): Հայերը կորցրին մոտ 150 զինվոր, դաշնակիցը` 220 սպանված, 1.400 վիրավոր, թշնամին` 6.000 սպանված, 6.348 գերի, 35 հրանոթ: Իր հերթին, 1877 թվականի հոկտեմբերի 23 Դևճ-Բույնի ճ-մ-ում (Արարատ, Բասեն գավառ, Քյոփրիքոյի մոտ) Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000, այդ թվում գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասյանը) հեծելազորի թևային հարվածների շնորհիվ հաղթեցին Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 20.000): Հայերը կորցրին մոտ 100 զինվոր, դաշնակիցը` 200 սպանված, 800 վիրավոր, թշնամին` 1.327 սպանված, 9.259 գերի:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1877 նոյեմբերի կես - 1878 փետրվարի 10 – Էրզրումի գրավումը

Գեներալ-լեյտենանտ Հովհաննես Լազարյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 3.000) պաշարեցին քաղաքը Օսմանյան սուլթանության բանակից (10.000):
I փուլ – Նոյեմբերի կեսերից դեկտեմբերի կեսեր ընթացան մանր մարտեր:
II փուլ – Դեկտեմբերի 28-ին Ռուսական կայսրության բանակը անցավ գրոհի և գրավեց Ազիզե ֆորտը` պայթեցնելով հրանոթները ու ոչնչացնելով հակառակորդի մեծ քանակությամբ ռազմիկների: Չնայած դրան` Ռուսական կայսրության բանակը ի վերջո ստիպված եղան նահանջել: Հայերը կորցրին մոտ 30 զինվոր, դաշնակիցը` 100 սպանված, 600 վիրավոր, թշնամին` 700 սպանված` 559 գերի:
III փուլ – Ռուսական կայսրության բանակը շարունակեց քաղաքի պաշարումը և փետրվարի 10-ին ի վերջո ստիպեց թշնամու բանակին հանձնվել:
Հայերը կորցրին մոտ 200, դաշնակիցը` մոտ 2.000, թշնամին` 10.000 զինվոր:

1877 թվականի դեկտեմբերին Իլիջայի ճ-մ-ում (= Եղեգի ամրոցի ճ-մ), (= Էլեգիայի ճ-մ) Ռուսական կայսրության բանակը (1.200 կազակ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 20) փախուստի մատնեցին Օսմանյան սուլթանության բանակին (1.500 հեծյալ): Հայերը կորցրին մոտ 2, դաշնակիցը` մոտ 120, թշնամին` մոտ 200 սպանված և վիրավոր, 101 գերի:
Որպես հետևանք, 1878 թ-ի փետրվարի 19-ին կնքվեց Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Ռուս-Թուրքական XI պատերազմը ավարտվեց։ Նույն տարվա հունիսի 13-ից հուլիսի 13-ը, սակայն, Բեռլինում տեղի ունեցած կոնգրեսում Արևմտյան Եվրոպայի երկրների մեղքով այս պայմանագիրը և նրա հայանպաստ դրույթները վերանայվեցին։ Արդյունքում՝ Հայաստանի ազատագրված տարածքները կրկին վերադարձվեցին Օսմանյան սուլթանությանը, իսկ Հայաստանի տարածքից էլ Ռուսական կայսրության տիրապետության տակ վերջնականապես հայտնվեցին Արցախը, Ուտիքը, Սյունիքը, Գուգարքը, ինչպես նաև Որմիզ-Պերոժ, Սպանդարատ-Պերոժ, Աթշի Բագավան, Առոս, Հանի, Ռոտի-Բաղա, Հրաքոտ-Պերոժ (Փայտակարան), Գողթն, Նախիջևան (Վասպուրական), Վարաժնունիք, Նիգ, Արագածոտն, Մազազ, Ոստան Հայոց, Ոստան Դվնա, Ուրծաձոր, Արած, Շիրակ, Վանանդ, Հավնունիք, Արշարունիք, Գաբեղյանք, Մասյացոտն (Արարատ), Ձորափոր, Տաշիր, Կողբափոր, Ծոբոփոր, Կանգարք, Թռեղք (Գուգարք), Ճակք, Բերդացփոր ու Պարտիզացփոր գավառները: Այսպիսով, ինչպես Ռուս-Թուրքական IX պատերազմի ժամանակ եղավ, այն պայմաններում, երբ Ռուսական կայսրությունն, ըստ էության, տիրել էր Հայաստանի կեսից ավելիին, վերջինիս այդ ամենից միացվեցին միայն ձեռք բերվածի շատ քիչ մասը, իսկ պաշտոնական Սանկտ-Պետերբուրգն էլ գերադասեց փոխարենը ձեռքբերումներ ունենալ դանուբյան սահմանում:
Սկիզբ էին առնում Նորագույն ժամանակները, որոնք իրենց հետ լիովին նոր մի իրականություն էին բերելու:
728
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Վերջաբան

Գրքում վերջակետ դնելը միշտ դժվար է: Հատկապես դժվար է վերջակետ դնելը այնպիսի մի գրքում, ինչպիսին հենց նոր Ձեր կարդացածն էր, մի գրքում, որը վերաբերում էր Հայաստանի և հարակից երկրների ռազմաքաղաքական պատմությանը, մի գրքում, որում, ըստ էության, արտացոլված է իմ հարազատ ազգի գրեթե ողջ պատմությունը: Այնուհանդերձ ես որոշեցի այս գրքում վերջակետը դնել հենց այստեղ և, չնայած այս տողերը գրում եմ 2025 թվականին, ես որոշեցի Հայաստանի և հարակից երկրների պատմության շարադրանքը ընդհատել հենց 1878 թվականով: Ինչո՞ւ եմ ես վարվում հենց այդ կերպ, սա մի հարց է, որը կարիք ունի լրացուցիչ պարզաբանման:
Պատմություն գրելը միշտ դժվար է, սակայն, պատմականորեն հեղինակին ինչքան մոտ է այն ժամանակահատվածը, որը վերջինս պատրաստվում է նկարագրել, այնքան պատմություն գրելը ավելի է դժվարանում՝ հավասար համեմատական աճելով հեղինակի ապրած տարիներին մոտենալիս: Այս խնդրում, այլ հարցերի շրջանակում, ոչ վերջին դեր ունի պատմական հետհայացք գցելու դժվարությունը, քանզի, ինչպես մեծ սարը, պատմական իրադարձությանը հնարավոր է պատշաճ գնահատական տալ միայն վերջինս հնարավորինս հեռվից դիտարկելիս:
Ռուս-Թուրքական XI պատերազմի ավարտը իրենով ավարտ հանդիսացավ նաև պատերազմների մի ամբողջ դարաշրջանի համար: Իրոք, այս պատերազմը, ըստ էության, կրողն էր հանդիսանում հսկայական փոփոխությունների բերած նոր մի դարաշրջանի, սակայն վերջինս այնուհանդերձ ընթանում էր հենց հին դարաշրջանի ոգով՝ ամենից առաջ հաշվի առնելով իր մասնակիցներին և հատկապես Օսմանյան սուլթանությանը: Առջևում էին, սակայն, արդեն նոր ժամանակներ, որոնք, հիմք ունենալով նույն այս ժամանակ ավելի թափ հավաքած գիտատեխնիկական առաջընթացը, ինչպես նաև հասարակության սոցիալ-տնտեսական սրընթաց զարգացումները, իրենց հետ նոր իրականություն էին բերելու: Իր հերթին այնպես ստացվեց, որ վերջին այս պատերազմից հետո իր ժամանակի առաջատար բանակները լիակատար ուժով որևէ կերպ չպատերազմեցին մոտ քառորդ դար, իսկ երբ սկիզբ առավ իր ժամանակի առաջադեմ երկրների միջև ընթացող նոր պատերազմը, պարզվեց, որ այն արդեն լիովին այլ տեսք ունի, ընդ որում նույն այդ պատերազմի գործնականում բոլոր կողմերով:
Իրոք, Ռուս-Ճապոնական պատերազմը (1904-1905), որն առաջինը եղավ Նորագույն ժամանակներում իր ժամանակի առաջատար պետությունների ընդհարումների շարքում, ընթացավ արդեն լիովին նոր պայմաններում և լիովին այլ գործիքակազմի կիրառմամբ, ինչը զարմանալի էր նույնիսկ, թվում էր, թե գիտատեխնիկական բարձունք ապահովված ու արդյունաբերական մեծ հեղափոխության երկրորդ և վճռական փուլի արդյունքները լիովին իրացրած նույն այդ պետությունների համար: Առջևում էին, սակայն, Թուրք-Իտալական (1911-1912), ինչպես նաև Բալկանյան I (1912-1913) և Բալկանյան II (1913) պատերազմերը, Առաջին Համաշխարհային (1914-1918) ու Երկրորդ Համաշխարհային (1939-1945) պատերազմները, Սառը պատերազմը (1946-1991), հզոր կայսրությունների և տերությունների ստեղծումն ու փլուզումը, առջևում էին Հայոց Մեծ եղեռնը (1893-1923), Հայաստանի երեք Հանրապետությունները, Արցախյան I (1988-1994), Արցախյան II (2016) և Արցախյան III (2020) պատերազմները, առջևում էին ժամանակները, երբ Օսմանյան սուլթանությունը պետք է փոխարինվեր Թուրքիայի Հանրապետությամբ, Ռուսական կայսրությունը պետք է փոխարինվեր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությամբ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնությամբ, իսկ Ղաջարների շահությանն էլ պետք է փոխարիներ Փեհլևիների շահությունը, որի հետնորդ էլ հանդիսացավ Իրանի Իսլամական Հանրապետությունը, առջևում էին Վրաստանի և Ադրբեջանի երեք Հանրապետությունները, առջևում էր Նորագույն ժամանակաշրջանների բուռն ռազմաքաղաքական ընթացքը:
Նորագույն ժամանակները անճանաչելիորեն փոխեցին պատերազմների տեսքը, երբ ի հայտ եկան ստորջրյա, օդային, տիեզերական, միջուկային, տեղեկատվական, համակարգչային և այլ պայքարի միջոցներ, ընդ որում դրանք այժմ այն աստիճան զարգացած են ու դեռ այնքան կզարգանան, որ, կարծես թե, զարգացած XIX դարավերջի համար այդ ամենը կարող է անհավատալի թվալ: Վերջակետը սույն աշխատանքում, սակայն, այնուհանդերձ դրվեց և դրվեց
729
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

հենց այս կետում, քանի որ Նորագույն ժամանակները, հաշվի առնելով իմ կյանքի ժամանակահատվածը, ինձ համար դեռևս պատմություն չեն կամ, այսպես ասենք, ես դեռ պատրաստ չեմ ինքս այն որպես պատմություն ընկալելուն: Հետո, տարիներ անց, գուցե, եթե կյանքը հնարավորություն տա և ես ինքս ինձ պատրաստ գտնեմ դրա համար, ես կշարադրեմ Մեծ խաղը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա սկսած 1878 թվականից մինչև իմ վերջին շունչը փչելը, սակայն այս պահին ու այս աշխատանքի համար վերջ, վերջակետ եմ դնում, այս աշխատանքն ավարտվեց հենց այսքանով:
Այս գրքում ես խոսեցի Ձեզ հետ, խոսեցի իմ ազգի անցած պատմության մասին և խոսեցի գրելով: Ես փորձ կատարեցի գրելով մտածել, ես փորձ կատարեցի հասնել այն բանին, որ մենք միասին մտածենք: Սույն աշխատանքը գրելիս ես չհետապնդեցի և այժմ էլ չեմ հետապնդում որևէ անձնական նպատակ, ինչպիսին, օրինակ, գիտական կոչման կամ ֆինանսական հատուցման հասնելն է, փառասիրությանը հագուրդ տալը և այլն: Ես ուղղակի գրեցի այս գիրքը և ստեղծեցի այս աշխատանքը, քանի որ այլ կերպ չէի կարող: Իրոք, Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի վրա աշխատանքն ավարտելուց հետո մեջս եռացող ստեղծագործական կրքին ես արդյունքում հենց այս կերպ հագուրդ տվեցի՝ յուրօրինակ ձևով լրացնելով նույն Տարեգիրքս, քանի որ այս աշխատանքում ես արտահայտվեցի այն ամենի մասին, ինչի մասին, զուտ ձևի տեսանկյունից, ես չէի կարող արտահայտվել Տարեգրքումս:
Դրսում 2025 թվականն է: 2020 թ-ի նոյեմբերի 10-ին ավարտվեց Արցախյան III պատերազմը, երբ իմ սիրելի Հայաստանը ծանր կորուստներ կրեց: Զգալի կորուստներ կրեց նաև հայ ժողովուրդը, ընդ որում դրան գումարվեցին քաղաքական, տնտեսական, բարոյական, հոգեբանական և այլ բնույթի դժվարությունները, որոնք այժմ առկա են մեր երկրում: Արդյունքում, սակայն, չնայած մոտ 10.000 քկմ տարածքի կորստին, մոտ 4.000 զոհին, մոտ 10.000 վիրավորին, մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկայի կորստին, անվտանգության խնդիրներին, բանակի, անկախության, պետականության և Արցախի գաղափարի արժեզրկմանը, երկրի ինքնիշխանության ու միջազգային վարկի կորստին ես հավատում եմ… ես հավատում եմ, որ իմ ժողովուրդը դեռ ոտքի կկանգնի, կուղղի մեջքը և մեր պետականությունը կհզորանա: Ես ունեմ երազանք՝ տեսնել պատմական Հայաստանի 18 նահանգները միավորող հզոր հայկական պետականություն, և ես հույս ունեմ, որ օրերից մի օր, նույնիսկ երբ ես չեմ էլ լինի, այդ երազանքն իրականություն կդառնա:
Երբ էլ կարդաս այս տողերը, ընթերցող, հիշիր, որ այս աշխատանքը ես գրեցի որպես իմ ազգին և պետությանը նվիրված հայ մարդ, որպես մի մարդ, որը շատ ծանր է տանում հայ ժողովրդին ու Հայոց պետականությանը վերջերս բաժին հասած հարվածները, բայց նաև որպես մի մարդ, որը լի է հույսով դեպի ապագա և հավատում է իր ազգին:
Այսքանը: Չմեղադրեք, իմ կարողացածն այս էր:

Բարին ընդ Ձեզ
Լավագույն ցանկություններով
Մհեր Հակոբյան
27.03.2025թ.

730
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Օգտագործված աղբյուրներ

Հայկական

1. Աբրահամ Անկյուրացի «Ողբ Կոստանդնուպոլսի գրավման»
2. Աբրահամ Երևանցի «Պատմություն պարսից թագավորների»
3. Աբրահամ Կրետացի «Պատմություն»
4. Ազարիա Սասնեցի «Հիշատակարան 1611 թվականի»
5. Աթանաս Գրիչ «Հիշատակարան 1665 թվականի»
6. Աթանաս Եպիսկոպոս «Նամակ 1757 թվականի հուլիսի 21-ի»
7. Ալեքսիանոս Մաքենացի «Հիշատակարան 1498 թվականի»
8. Ալեքսիոս Քթիշեցի «Հիշատակարան 1477 թվականի»
9. Ահարոն-Գրիգոր Երզնկացի «Հիշատակարան 1292 թվականի»
10. Ամիրաս Երզնկացի «Տարեգրություն»
11. Անանիա Շիրակացի «Պատմություն»
12. Անանուն «Անցած օրերի տարեգրությունը»
13. Անանուն «Թաթարների դուրս գալը»
14. Անանուն «Ժամանակագրություն»
15. Անանուն «Ժամանակագրություն 1175 թվականի»1
16. Անանուն «Ժամանակագրություն 1258 թվականի»
17. Անանուն «Ժամանակագրություն 1338 թվականի»
18. Անանուն «Ժամանակագրություն 1339 թվականի»
19. Անանուն «Ժամանակագրություն 1359 թվականի»
20. Անանուն «Ժամանակագրություն 1382 թվականի»
21. Անանուն «Ժամանակագրություն 1402 թվականի»
22. Անանուն «Ժամանակագրություն 1403 թվականի»
23. Անանուն «Ժամանակագրություն 1440 թվականի»
24. Անանուն «Ժամանակագրություն 1532 թվականի»
25. Անանուն «Ժամանակագրություն 1534 թվականի»
26. Անանուն «Ժամանակագրություն 1550 թվականի»
27. Անանուն «Ժամանակագրություն 1576 թվականի»
28. Անանուն «Ժամանակագրություն 1654 թվականի»
29. Անանուն «Ժամանակագրություն 1694 թվականի»
30. Անանուն «Ժամանակագրություն 1758 թվականի»
31. Անանուն «Ժամանակագրություն 1759 թվականի»
32. Անանուն «Ժամանակագրություն 1795 թվականի»
33. Անանուն «Ժամանակագրություն 1798 թվականի»
34. Անանուն «Ժամանակագրություն Այասի»
35. Անանուն «Խոսք Լիպարիտ Քաջի մասին»
36. Անանուն «Հայոց թագավորների պատմությունը»
37. Անանուն «Հիշատակարան 1192 թվականի»
38. Անանուն «Հիշատակարան 1193 թվականի»
39. Անանուն «Հիշատակարան 1236 թվականի»
40. Անանուն «Հիշատակարան 1268 թվականի»
41. Անանուն «Հիշատակարան 1285 թվականի»
42. Անանուն «Հիշատակարան 1293 թվականի»
43. Անանուն «Հիշատակարան 1300 թվականի»
44. Անանուն «Հիշատակարան 1335 թվականի Առաջին»
45. Անանուն «Հիշատակարան 1335 թվականի Երկրորդ»
46. Անանուն «Հիշատակարան 1375 թվականի Առաջին»
47. Անանուն «Հիշատակարան 1375 թվականի Երկրորդ»
48. Անանուն «Հիշատակարան 1375 թվականի Երրորդ»
49. Անանուն «Հիշատակարան 1375 թվականի Չորրորդ»
50. Անանուն «Հիշատակարան 1382 թվականի»
51. Անանուն «Հիշատակարան 1400 թվականի»
52. Անանուն «Հիշատակարան 1426 թվականի»
53. Անանուն «Հիշատակարան 1446 թվականի»
_________________________
1 Այս և նմանատիպ վերնագրված մյուս ժամանակագրությունների ոչ հեղինակի, ոչ ստեղծման վայրի և ժամանակի, ոչ էլ վերնագրի մասին ոչ մի որոշակի բան հնարավոր չէ ասել: Հաշվի առնելով այս հանգամանքը` ես որոշեցի դրանք իրարից տարբերակելու համար ժամանակագրությունները վերնագրել ըստ դրանցում ամրագրված վերջին իրադարձության թվականի:
731
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

54. Անանուն «Հիշատակարան 1474 թվականի»
55. Անանուն «Հիշատակարան 1477 թվականի»
56. Անանուն «Հիշատակարան 1478 թվականի»
57. Անանուն «Հիշատակարան 1515 թվականի»
58. Անանուն «Հիշատակարան 1527 թվականի»
59. Անանուն «Հիշատակարան 1534 թվականի»
60. Անանուն «Հիշատակարան 1548 թվականի»
61. Անանուն «Հիշատակարան 1583 թվականի»
62. Անանուն «Հիշատակարան 1602 թվականի»
63. Անանուն «Հիշատակարան 1603 թվականի»
64. Անանուն «Հիշատակարան 1606 թվականի»
65. Անանուն «Հիշատակարան 1607 թվականի»
66. Անանուն «Հիշատակարան 1608 թվականի»
67. Անանուն «Հիշատակարան 1612 թվականի»
68. Անանուն «Հիշատակարան 1614 թվականի»
69. Անանուն «Հիշատակարան 1615 թվականի»
70. Անանուն «Հիշատակարան 1617 թվականի»
71. Անանուն «Հիշատակարան 1631 թվականի»
72. Անանուն «Հիշատակարան 1635 թվականի»
73. Անանուն «Հիշատակարան 1637 թվականի»
74. Անանուն «Հիշատակարան 1723 թվականի»
75. Անանուն «Հիշատակարան 1724 թվականի»
76. Անանուն «Հիշատակարան 1727 թվականի»
77. Անանուն «Ճաշոց Հեթում արքայի, հիշատակարան 1286 թվականի»
78. Անանուն «Մասնավոր ժամանակագրություն»
79. Անանուն «Շարական»
80. Անանուն «Ողբ Բաղեշի»
81. Անանուն «Պատմություն Արծրունյաց տան»
82. Անանուն «Պատմություն Սրբոց»
83. Անանուն «Տաջիկ խաների պատմությունը»
84. Անանուն Աբեղա Երուսաղեմցի «Հիշատակարան 1335 թվականի»
85. Անանուն Ագուլիսեցի «Հիշատակարան 1751 թվականի»
86. Անանուն Ակիսեցի «Հիշատակարան 1473 թվականի»
87. Անանուն Ամասիացի «Ժամանակագրություն»
88. Անանուն Այասցի «Հիշատակարան 1376 թվականի»
89. Անանուն Անծղնապատցի «Հիշատակարան 1405 թվականի»
90. Անանուն Արարատցի «Հիշատակարան 1774 թվականի»
91. Անանուն Բաղնեկանցի «Հիշատակարան 1292 թվականի»
92. Անանուն Բոռեցի «Հիշատակարան 1584 թվականի»
93. Անանուն Գրիչ «Հիշատակարան 1606 թվականի»
94. Անանուն Երևանցի «Հիշատակարան 1603 թվականի»
95. Անանուն Երևանցի «Տարեգրություն»
96. Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»
97. Անանուն Թադեացի «Հիշատակարան 1427 թվականի»
98. Անանուն Թավրիզեցի «Ժամանակագրություն»
99. Անանուն Ժամանակագիր «Հիշատակարան 1285 թվականի»
100. Անանուն Լիմեցի «Հիշատակարան 1394 թվականի»
101. Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»
102. Անանուն Կաֆայեցի «Հիշատակարան 1476 թվականի»
103. Անանուն Կաֆայեցի «Ղրիմի Կաֆայի անեցի գաղթականների մասին»
104. Անանուն Հաղպատցի «Հիշատակարան 1441 թվականի»
105. Անանուն Հերմոնցի «Հիշատակարան 1319 թվականի»
106. Անանուն Մակվեցի «Տարեգրություն»
107. Անանուն Մշեցի «Հիշատակարան 1460 թվականի»
108. Անանուն Մոկացի «Հիշատակարան 1524 թվականի»
109. Անանուն Ոստանցի «Հիշատակարան 1377 թվականի», «Հիշատակարան 1401 թվականի»
110. Անանուն Պավղոսականցի «Հիշատակարան 1193 թվականի»
111. Անանուն Պոլիսեցի «Ժամանակագրություն»
112. Անանուն Պորեցի «Հիշատակարան 1584 թվականի»
113. Անանուն Սսեցի «Հիշատակարան»
114. Անանուն Սսեցի «Հիշատակարան 1375 թվականի»
115. Անանուն Սուրբ Կարապետցի «Ժամանակագրություն»
732
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

116. Անանուն Սուրբ Կարապետցի «Հիշատակարան 1488 թվականի»
117. Անանուն Վալախացի «Ժամանակագրություն»:
118. Անանուն Վանեցի «Ժամանակագրություն»
119. Անանուն Վանեցին «Պատմություն»
120. Անանուն Վանեցի «Վասպուրական աշխարհի անցուդարձը»
121. Անանուն Վասպուրականցի «Հիշատակարան 1552 թվականի»
122. Անանուն Վասպուրականցի «Տարեգրություն»
123. Անանուն Քաղկեդոնացի «Պատմություն Հայոց խնդիրների մասին»
124. Անդրեաս Եվդոկացի «Ժամանակագրություն»
125. Անդրեաս Եվդոկացու Շարունակող «Ժամանակագրություն»
126. Ահարոն Ալեքսանդրիացի «Հիշատակարան 1098 թվականի»
127. Ամիր Փաշա «Հիշատակարան 1441 թվականի»
128. Առաքել Բաղիշեցի «Հիշատակարան 1453 թվականի»
129. Առաքել Դավրիժեցի «Պատմություն»
130. Առաքել Էրզրումցի «Տարեգրություն»
131. Առաքել Կաթողիկոս «Հիշատակարան 1497 թվականի»
132. Առաքել Կարնեցի «Հիշատակարան 1585 թվականի»
133. Առաքել Սսեցի «Հիշատակարան 1598 թվականի»
134. Աստվածատուր Գրիչ «Հիշատակարան 1548 թվականի»
135. Աստվածատուր Գրիչ «Հիշատակարան 1605 թվականի»
136. Աստվածատուր Երզնկացի «Հիշատակարան 1375 թվականի»
137. Աստվածատուր Խլաթեցի «Հիշատակարան 1437 թվականի»
138. Ավագ Սեբաստացի «Ժամանակագրություն»
139. Ավագ Սեբաստացու Շարունակող «Ժամանակագրություն»
140. Ավետիս Գրիչ «Հիշատակարան 1606 թվականի»
141. Ավետիս Ոստանցի «Հիշատակարան 1470 թվականի»
142. Ավետիս Վարագեցի «Հիշատակարան 1401 թվականի»
143. Ավետիք Գրիչ «Ժամանակագրություն»
144. Ավետիք Գրիչ «Հիշատակարան 1272 թվականի»
145. Ավետիք Դարանաղցի «Հիշատակարան 1425 թվականի»
146. Ավետիք Տիգրանակերտցի «Գիրք պատմության»
147. Արիստակես Եպիսկոպոս «Հիշատակարան 1615 թվականի»
148. Արիստակես Թորոսեցի «Հիշատակարան 1307 թվականի»
149. Արիստակես Լաստիվրեցի «Պատմություն», Երևան 1971
150. Արիստակես Խարբերդցի «Հիշատակարան 1624 թվականի»
151. Բաղդասար Դպիր «Ժամանակագրություն»
152. Բաղդասար Կարինցի «Հիշատակարան 1758 թվականի»
153. Բարսեղ Ականցի «Հիշատակարան 1267 թվականի Առաջին», «Հիշատակարան 1267 թվականի Երկրորդ»
154. Բարսեղ Ասպիսնակցի «Հիշատակարան 1498 թվականի»
155. Բարսեղ Արճիշեցի «Տարեգրություն»
156. Բարսեղ Երաժիշտ «Հիշատակարան 1294 թվականի»
157. Բարսեղ Ծպատցի «Հիշատակարան 1604 թվականի»
158. Բարսեղ Կեսարացի «Հիշատակարան 1236 թվականի»
159. Բարսեղ Մաշկևորցի «Հիշատակարան 1325 թվականի»
160. Բարսեղ Ջուղայեցի «Հիշատակարան 1603 թվականի»
161. Բարսեղ Վարագեցի «Տարեգրություն»
162. Գաբրիել Եղեգնաձորի «Հիշատակարան 1636 թվականի»
163. Գաբրիել Հովնանվանեցի «Հիշատակարան 1477 թվականի»
164. Գալուստ Աղջոցվանեցի «Հիշատակարան 1442 թվականի»
165. Գասպար Համրեցի «Հիշատակարան 1426 թվականի»
166. Գինոս Խաչկացի «Տարեգրություն»
167. Գևորգ Սկևռացի «Ժամանակագրություն»
168. Գևորգ Երզնկացի «Հիշատակարան 1388 թվականի»
169. Գրիգոր Ակներցի «Պատմություն նետաձիգների ազգի մասին»
170. Գրիգոր Արևիկցի «Հիշատակարան 1471 թվականի»
171. Գրիգոր Բերկրացի «Հիշատակարան 1421 թվականի»
172. Գրիգոր Գառնեցի «Հիշատակարան 1428 թվականի»
173. Գրիգոր Գրիչ «Հիշատակարան 1426 թվականի»
174. Գրիգոր Գրիչ «Հիշատակարան 1603 թվականի»
175. Գրիգոր Դարանաղցի «Ժամանակագրություն»
176. Գրիգոր Դոփյան «Հիշատակարան 1244 թվականի»
177. Գրիգոր Եղվարդցի «Պատմություն»
733
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

178. Գրիգոր Երեց «Ժամանակագրություն»
179. Գրիգոր Երզնկացի «Հիշատակարան 1340 թվականի»
180. Գրիգոր Երզնկացի «Հիշատակարան 1451 թվաականի»
181. Գրիգոր Լամբրոնացի «Հիշատակարան 1267 թվականի»
182. Գրիգոր Խիզանցի «Հիշատակարան 1607 թվականի», «Հիշատակարան 1608 թվականի»
183. Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան 1400 թվականի», «Հիշատակարան աղետների», «Պատմություն արշավանքների և ասպատակության»
184. Գրիգոր Ծպատեցի «Հիշատակարան 1604 թվականի»
185. Գրիգոր Կարնեցի «Հիշատակարան 1321 թվականի»
186. Գրիգոր Կոլոնիացի «Հիշատակարան 1609 թվականի», «Հիշատակարան 1628 թվականի»
187. Գրիգոր Կամախեցի «Ժամանակագրություն»
188. Գրիգոր Կափոսվանքեցի «Հիշատակարան 1416 թվականի»
189. Գրիգոր Կրինկացի «Հիշատակարան 1489 թվականի»
190. Գրիգոր Հռոմկլայեցի «Հիշատակարան 1204 թվականի»
191. Գրիգոր Սսեցի «Հիշատակարան 1244 թվականի»
192. Գրիգոր Վանեցի «Պատմություն»
193. Գրիգոր Վարագեցի «Ժամանակագրություն»
194. Գրիգոր Տաթևացի «Հիշատակարան 1387 թվականի»
195. Գրիգոր Տարսոնցի «Հիշատակարան 1216 թվականի», «Հիշատակարան 1221 թվականի»
196. Գրիգոր Տղա «Ողբ Երուսաղեմի»
197. Գրիգոր Քահանա «Պատմություն»
198. Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
199. Դավիթ Բասենցի «Հիշատակարան 1584 թվականի»
200. Դավիթ Գեղամցի «Հիշատակարան 1610 թվականի»
201. Դավիթ Եպիսկոպոս «Ժամանակագրություն»
202. Դավիթ Խարբերդցի «Հիշատակարան 1453 թվականի»
203. Դավիթ Հռոմեացի «Ավետաբեր Գրիգոր Լուսավորչի պատմությունը»1
204. Դավիթ Մարդինցի «Տարեգրություն»
205. Դավիթ Մլիճեցի «Հիշատակարան 1185 թվականի»
206. Դավիթ Տփղիսցի «Հիշատակարան 1462 թվականի»
207. Դավիթ Քոբայրեցի «Հիշատակարան 1178 թվականի»
208. Եղիա եպիսկոպոս «Հիշատակարան 1552 թվականի»
209. Եղիշե «Վարդանի և Հայոց պատերազմի մասին», Երևան 1989
210. Եսայի Գեղամցի «Հիշատակարան 1603 թվականի»
211. Եսայի Հասան-Ջալալյան «Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի», «Նամակ Վախթանգ արքային»
212. Եսայի Ձագամցի «Հիշատակարան 1639 թվականի»
213. Երեմիա Քյոմյուրճյան «Օսմանյան թագավորների պատմություն»
214. Եփրեմ կաթողիկոս «Ժամանակագրություն»
215. Եփրեմ Վարդապետ «Ժամանակագրություն»
216. Զազա Զաքարյան «Վիմագիր Բջնի ամրոցի 1358 թվականի»
217. Զաքարիա Վանեցի «Հիշատակարան 1611 թվականի Առաջին», «Հիշատակարան 1611 թվականի Երկրորդ»
218. Զաքարիա Քանաքեռցի «Պատմություն», Մոսկվա 1969
219. Զաքարե Սսեցի «Հիշատակարան 1375 թվականի»
220. Թադեոս Սեբաստացի «Ռումաց ժամանակագրություն»
221. Թովմա Արծրունի և Անանուն «Պատմություն Արծրունյաց տան», Երևան 1999
222. Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», «Հիշատակարան 1435 թվականի»
223. Թովմա Մինասյանց «Տարեգրություն», «Սուրբ Հակոբ Վանքի պատմությունը», «Հիշատակարան 1425 թվականի», «Հիշատակարան 1450 թվականի»
224. Թովմա Ուրանցի «Հիշատակարան 1433 թվականի»
225. Թորոս Արտազեցի «Հիշատակարան 1292 թվականի»
226. Թորոս Հռոմկլայեցի «Հիշատակարան 1231 թվականի»
227. Թորոս Ռոսլին «Հիշատակարան 1260 թվականի», «Հիշատակարան 1268 թվականի»
228. Թորոս Ռուբինյանց «Հիշատակարան 1361 թվականի»
229. Թումաշա Արճիշեցի «Հիշատակարան 1462 թվականի»
230. Իգնատիոս Գրիչ «Հիշատակարան 1236 թվականի»
231. Իգնատիոս Տիգրանակերտցի «Պատմության համառոտություն»
_________________________
1 Ըստ Ա. Մուշեղյանի արժեքավոր հետազոտության (««Ագաթանգեղոսի պատմություն» ստեղծման հանգամանքները, գրության ժամանակը և հեղինակի հարցը», ՊԲՀ, 2012, N 1, էջ 196-222) «Ագաթանգեղոսի» հեղինակությամբ հայտնի աշխատանքը իրականում ի սկզբանե IV դարի սկզբում հունարեն հեղինակել է հայազգի ժամանակագիր Դավիթ Հռոմեացին, որից հետո 410-ական թվականներին այն հայերեն է թարգմանել Սահակ Պարթևը, ընդ որում իրականում «Ագաթանգեղոս»-ը ոչ թե աշխատության հեղինակի անունն է, այլ՝ աշխատանքի վերնագիրը, իսկ պատմության վերնագիրը ունի «Ավետաբեր Գրիգոր Լուսավորչի պատմությունը» տեսքը:
734
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37137
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

232. Իսահակ Երեց «Ժամանակագրություն»1
233. Իսահակ Սահրադյան «Պատմություն»
234. Իսահակ Վարդապետ «Ժամանակագրություն»
235. Իսրայել Գրիչ «Տարեգրություն»
236. Իվան Կարապետ «Զեկուցագիր 1724 թ-ի հունվարի 5-ի», «Զեկուցագիր 1724 թ-ի փետրվարի սկզբի», «Զեկուցագիր 1724 թ-ի փետրվարի 2-ի՝ հայերեն», «Զեկուցագիր 1724 թ-ի փետրվարի 2-ի՝ ռուսերեն», «Զեկուցագիր 1724 թ-ի մարտի 4-ի», «Զեկուցագիր 1724 թ-ի հուլիսի սկզբի», «Զեկուցագիր 1724 թ-ի հուլիսի վերջի», «Զեկուցագիր 1725 թ-ի մայիսի 11-ի»
237. Խամսայի մելիքներ «Նամակ Պետրոս I-ին 1725 թ-ի մարտի 10-ի», «Նամակ Վախթանգ VI-ին 1725 թ-ի մարտի 10-ի», Խամսայի մելիքներ «Եկատերինա I-ին 1725 թ-ի հուլիսի 25-ի»
238. Խաչատուր Աբեղա «Ժամանակագրություն»
239. Խաչատուր Երեց «Հիշատակարան 1601 թվականի»
240. Խաչատուր Խիզանցի «Հիշատակարան 1606 թվականի», «Հիշատակարան 1607 թվականի»
241. Խաչատուր Կաֆայեցի «Տարեգրություն», «Հիշատակարան 1483 թվականի»
242. Խաչատուր Փերներցի «Հիշատակարան 1292 թվականի»
243. Խոջա Գորգ «Հիշատակարան 1424 թվականի»
244. Կարապետ Աղեթցի «Հիշատակարան 1421 թվականի»
245. Կարապետ Աղթամարցի «Հիշատակարան 1389 թվականի»
246. Կարապետ Արճիշեցի «Հիշատակարան 1585 թվականի»
247. Կարապետ Բերկրացի «Ժամանակագրություն»
248. Կարապետ Խիզանցի «Հիշատակարան 1426 թվականի»
249. Կարապետ Կաֆացի «Հիշատակարան 1365 թվականի»
250. Կարապետ Համշենցի «Հիշատակարան 1503 թվականի»
251. Կարապետ Ձագեցի «Հիշատակարան 1604 թվականի»
252. Կարապետ Վանեցի «Հիշատակարան 1435 թվականի», «Հիշատակարան 1442 թվականի», «Հիշատակարան 1445 թվականի», «Հիշատակարան 1451 թվականի»
253. Կարապետ Վարդապետ «Հիշատակարան 1435 թվականի»
254. Կիրակոս Աբեղա «Հիշատակարան 1424 թվականի»
255. Կիրակոս Աղբակեցի «Հիշատակարան 1351 թվականի»
256. Կիրակոս Գանձակեցի «Հայոց պատմություն»,
257. Կիրակոս Զեյթունցի «Հիշատակարան 1473 թվականի»
258. Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»
259. Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»
260. Կոնստանդին Կեսարացի «Հիշատակարան 1282 թվականի»
261. Կոնստանդին Հռոմկլայեցի «Հիշատակարան 1268 թվականի»
262. Հակոբ Արծկեցի «Հիշատակարան 1467 թվականի», «Հիշատակարան 1499 թվականի»
263. Հակոբ Գեղամցի «Հիշատակարան 1604 թվականի»
264. Հակոբ Գրիչ «Հիշատակարան 1425 թվականի»
265. Հակոբ Գրիչ «Հիշատակարան 1500 թվականի», «Հիշատակարան 1501 թվականի»
266. Հակոբ Թոքաթեցի «Հիշատակարան 1603 թվականի Առաջին», «Հիշատակարան 1603 թվականի Երկրորդ»
267. Հակոբ Թոքաթեցի «Հիշատակարան 1724 թվականի
268. Հակոբ Լամբրոնցի «Հիշատակարան 1235 թվականի»
269. Հակոբ Լիմեցի «Զբոսարան»
270. Հակոբ Խարբերդցի «Հիշատակարան 1470 թվականի»
271. Հակոբ Կամենացի «Կամենեցյան ժամանակագրություն», «Վենետիկյան ժամանակագրություն»
272. Հակոբ Կարնեցի «Ժամանակագրություն»
273. Հակոբ Հիսուսցի «Ժամանակագրություն»
274. Հակոբ Մշեցի «Հիշատակարան 1504 թվականի»
275. Հակոբ Նախիջևանցի «Հիշատակարան 1304 թվականի»
276. Հակոբ Շամախեցի «Ժամանակագրություն»
_________________________
1 Մինչ այժմ ընդունված է կարծել, որ Իսահակ Երեցի այս աշխատանքը Միքայել Ասորու «Ժամանակագրության» հայերեն թարգմանությունն է, թեև այս տեսակետի կողմնակիցներն իրենք ևս ընդունում են, որ թարգմանությունն անչափ հեռու է բնօրինակից: Ես, սակայն, ուշադիր կերպով ծանոթանալով երկու աշխատություններին էլ, արդեն կարող եմ վստահորեն պնդել, որ իրականում Իսահակ Երեցը ոչ թե թարգմանել է Միքայել Ասորու աշխատանքը, այլ գրել մի առանձին աշխատանք: Իրոք, բացառությամբ որոշ համընկնումների, որոնք կարող են պատճառ լինել այն բանին, որ Իսահակ Երեցն իրոք օգտվել է Միքայել Ասորու աշխատանքից, մնացած ամեն ինչ ցույց է տալիս, որ սրանք տարբեր աշխատանքներ են: Այս մասին են վկայում երկու աշխատանքների տարբեր կառուցվածքները, լեզվաբանական առանձնահատկությունները և, որ գլխավորն է` վերաբերմունքը հայերի ու Հայաստանի նկատմամբ։ Իրոք, երկու աշխատանքների համեմատությունից ակնհայտ է, որ Միքայել Ասորու երկն իրոք պատկանում է ազգությամբ ասորի մի մտավորականի, որտեղ հայերն հիշատակվում են իմիջիայլոց, հաճախ բացասական կոնտեքստով, իսկ լուսավորչական հավատքի նկատմամբ էլ դրսևորվում է սառը վերաբերմունք, այն դեպքում, երբ Իսահակ Երեցի աշխատանքը գրել է ակնհայտորեն ազգությամբ հայ մի մարդ, որն, օրինակ, անկեղծորեն ուրախանում է Լևոն I Մեծի թագավոր հռչակվելու փաստով ու հայոց բանակի հաջողություններով և, ընդհակառակը, տխրում է եղած անհաջողություններից` մանրամասն խոսելով օրինակ Կիլիկիայի հայերի մասին: Հարկ է ավելացնել նաև, որ ներկայումս ընդունվում է, որ Միքայել Ասորին մահացել է 1199 թվականին, այն դեպքում, երբ Իսահակ Երեցի երկում իրադարձությունների շարադրանքը հասցված է առնվազն մինչև 1227 թվականը:
735
Приходите в мой дом...
Закрыто