տեղակայվեցին թավուտներում և անտառներում։ Տեղեկանալով այդ մասին` մեծ մագիստր Ուիլրիխ ֆոն Յուգինգենի գլխավորած Տևտոնյան օրդենի բանակը (100.000, այդ թվում գերմանացիներ, ավստրիացիներ, հունգարներ, չեխեր, իտալացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, շվեյցարացիներ, շվեդներ, դանիացիներ, նորվեգացիներ և ֆրիզներ) հյուսիս-արևմուտքից մոտեցավ հակառակորդին և հուլիսի 14-ի երեկոյան տեղակայվեց Տաննենբերգից հարավ ու Գրյունվալդից հարավ-արևմուտք տարածվող դաշտավայրում։ Հուլիսի 15-ի առավոտյան, հասկանալով, որ հակառակորդի բանակը չի շտապում դուրս գալ թավուտներից և անտառներից, մեծ մագիստր Ուիլրիխ ֆոն Յուգինգենը հանդուգն մարտահրավերով երկու դեսպանորդների ուղարկեց հակառակորդի բարձրաստիճան հրամանատարության մոտ` հրավիրելով թշնամու բանակին բաց դաշտ ու միաժամանակ հետ քաշելով սեփական ուժերը հյուսիս-արևմտյան` Գրյունվալդի, ուղղությամբ: Ընդունելով մարտահրավերը և հետևելով հետ քաշվող հակառակորդին` Վլադիսլավ II Յագեյլոն ու Վիտովտը դուրս հանեցին իրենց ուժերը բաց դաշտ և մարտակարգ ընդունեցին, ընդ որում ձախ թևը ու կենտրոնը, կազմելով երեք շարքեր, զբաղեցրին Լեհական թագավորության 51, իսկ աջ թևը` Լիտվայի մեծ իշխանության բանակի 40 խորուգվները։ Մարտակարգ ընդունեց նաև Տևտոնյան օրդենի բանակը` 35 խորուգվները տեղակայելով առաջին շարքում, իսկ 16-ը` դեպի ավելի հետ և աջ` երկրորդ շարքում։ I փուլ – 08։30-ի մոտակայքում Լիտվայի մեծ իշխանության բանակի առաջապահ ուժերը աջ թևում անցան հարձակման, սակայն, ընկնելով նախապես փորված և թաքցրած գայլափոսերը, ինչպես նաև ենթարկվելով հակառակորդի աղեղնավորների հարվածին, հետ մղվեցին ելման դիրքեր։ II փուլ – 09։00-ի մոտակայքում աջ թևում հարձակման անցան Լիտվայի մեծ իշխանության բանակի առաջապահ ուժերը, ինչպես նաև կենտրոնից նրանց միացած Լեհական թագավորության բանակի երկու խորուգվներ: Մեկ ժամ տևած համառ մարտից արդյունքում, սակայն, ծանր կորուստներ կրելով որակական լուրջ առավելություն ունեցող հակառակորդի հարվածներից, վերջիններս ոչ միայն հետ մղվեցին ելման դիրքեր, այլև, հետապնդվելով հակառակորդի 12 խորուգվների կողմից, դիմեցին փախուստի ու լքեցին մարտադաշտը: Լեհական երկու, Սմոլենսկի երկու, ինչպես նաև սրանց միացած Սմոլենսկի երրորդ խորուգվի մնացորդները, սակայն, իրենց հերթին նահանջեցին Լեհական թագավորության բանակի կենտրոնի ուղղությամբ և դիմադրությունը շարունակեցին դաշնակից բանակի կենտրոնական ուժերի աջ հատվածում։ III փուլ – 10։00-ի մոտակայքում ձախ թևում և կենտրոնում հարձակման անցան Լեհական թագավորության բանակի հիմնական ուժերը, որի արդյունքում համառ մարտը վերսկսվեց` ընդունելով խիստ արյունահեղ բնույթ ու շարունակվելով բավականին երկար։ IV փուլ – 12։00-ի մոտակայքում մարտադաշտ վերադարձան Լիտվայի Մեծ իշխանության բանակի հետապնդումն իրականացրած ուժերը` փորձելով թիկունքային հարված հասցնել հակառակորդին կենտրոնի աջ հատվածին, սակայն Վլադիսլավ II Յագեյլոն մարտի մեջ մտցրեց երրորդ շարքի խորուգվները և կասեցրեց հակառակորդին։ Արդյունքում՝ 3 ժամ տևած համառ մարտից հետո թիկունքային հարված հասցնել փորձող հակառակորդի խորուգվները շրջապատվեցին և ի վերջո ոչնչացվեցին, իսկ կենտրոնում և մյուս թևում գործող Տևտոնյան օրդենի բանակն էլ սկսեց տեղի տալ ու նահանջել։ V փուլ – 16։00-ի մոտակայքում Ուլրիխ ֆոն Յուգինգենը, նպատակ ունենալով թևային հարված հասցնել հակառակորդին, սեփական աջ թևից շրջանցելով հակառակորդի ձախ թևի դասավորությունը, մարտի մեջ մտցրեց պահեստային 16 խորուգվները։ Արդյունքում, սակայն, կրկին համառ և արյունահեղ բնույթ ընդունած մարտում Տևտոնյան օրդենի բանակը, ընդհարվելով հակառակորդի ձախ թևի, իսկ հետագայում արդեն կենտրոնի խորուգվների հետ, սկսեց աստիճանաբար պարտություն կրել։ VI փուլ – 18։00-ի մոտակայքում մարտադաշտ վերադարձած Լիտվայի Մեծ իշխանության բանակը կրկին մտավ մարտի մեջ, որի հետևանքով հակառակորդի 16 խորուգվները շրջապատվեցին և ի վերջո ոչնչացվեցին, ընդ որում օրդենի բանակի
բարձրագույն հրամանատարական կազմի այլ ներկայացուցիչների հետ միասին մարտում ընկավ նաև Ուիլրիխ ֆոն Յուգինգենը։ VII փուլ – 19։00-ի մոտակայքում Լեհական թագավորության և Լիտվայի Մեծ իշխանության բանակը շրջապատեց հակառակորդի ճամբարը ու, մեկ ժամում հաղթահարելով այնտեղ ապաստանած ռազմիկների դիմադրությունը, վերջնական հաղթանակ տարավ։ Հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 50.000 զինվոր, թշնամին` 50.000 սպանված և ծանր վիրավոր, 40.000 գերի։ Տևտոնյան օրդենը ծանր հարված ստացավ, նրա ագրեսիվ քաղաքականությանը վերջ տրվեց և այն սկսեց աստիճանաբար անկում ապրել։
Այս ճակատամարտին Հայ ռազմիկների մասնակցության հարցը իրենից ներկայացնում է առանձին և քննարկման արժանի մի շատ ուշագրավ թեմա: Այսպես, լեհահայության Պատմահայր, հայազգի, սակայն կաթոլիկ քահանա Սադոկ Բարոնչը, որը իր ողջ կյանքը նվիրել էր լեհահայության պատմության ուսումնասիրությանը, լեհերեն հրատարակված իր կոթողային աշխատություններից մեկում՝ Barącz S. "Rys dziejów ormiańskich", Tarnopol, 1869 (Բարոնչ Ս. «Հայոց պատմության ուրվագծեր» (լեհերեն), Տեռնոպոլ 1869), խոսելով Լեհական թագավորության արտաքին դիվանագիտական ոլորտում հայերի մեծ դերակատարության մասին, հայտնում է. «Սակայն նրանք (հայերը – Մ.Հ.) հանուն համընդհանուր բարօրության տքնում էին երկրի ոչ միայն արտաքին, այլև ներքին կյանքում: Այսպես, 1410 թվականի հուլիսի 22-ին (ամսաթվի սխալը հեղինակինն է – Մ.Հ.) նրանց զինված ուժերը իրենց մասնակցությունը բերեցին Գրյունվալդի ճակատամարտին, որտեղ աջակցեցին ջախջախել օրդենի` ռազմիկների այդ հզոր միասնության, ուժերը»1` այս խոսքերը հաստատելով «66-րդ» հղումով, որին տողատակում համապատասխանող տեղում էլ կարդում ենք, որ այս տեղեկությունը նա վերցրել է Հովհան Ֆոգտի (1695-1764) «Geschichte Breuffeus» աշխատության 75-րդ էջից: Իրոք, «Geschichte Breuffeus»-ի 75-րդ էջի ամենաներքևում տեղադրված ծանոթագրության մեջ Հովհան Ֆոգտը մեջբերում է 1410 թվականի դեկտեմբերի 14-ով թվագրված Տևտոնյան օրդենի մեծ մագիստր Հենրիխ ֆոն Պլաուենի նամակներից մեկը, որտեղ թվարկվում են Գրյունվալդի ճ-մ-ում Լեհաստանի արքա Վլադիսլավ II Յագեյլոյի կողմում հանդես եկած տարրերը. «... տարաբնույթ բարբարոսներ, այդ թվում թաթարներ, բեսարմեններ, ռուսներ, վալախներ, ժմուդներ և լիտվացիներ»: Այս կապակցությամբ ամենից առաջ հարկ է նշել, որ, թեև, «բեսարմեններ»-ի և հայերի միջև հավասարության նշան դնող թեզը Գրյունվալդի ճ-մ-ի պարագայում գիտական շրջանառության մեջ է դրել, ինչպես ասվեց, Սադոկ Բարոնչը, սակայն դեռևս Բարոնչից առաջ, բայց մեկ այլ առիթով, Հունգարիայի պատմության մեջ մասնագիտացած ավստրիացի պատմաբան Հովհան-Քրիստիան ֆոն Էնգելը (1770-1814) հանգել էր նույն հետևությանը` իր մահից հետո ևս մեկ անգամ հրատարակված աշխատության մեջ գրելով, որ Տաքսոնիայի իշխանը, երբ զբաղված էր ներգաղթյալների նոր խմբեր ընդունելով, ընդունեց. «…մահմեդական բուլղարներին Ասիական Բուլղարիայից, Իսմայիլից եկած այլ մահմեդականների, խվալինցիերին, որոնք բնակվում էին Վոլգայի գետաբերանի մոտ Կասպից ծովի հատվածում, ինչպես նաև բեսարմեններին, որոնք այդպես էին կոչվում իրենց հայրենիքի` Արմենիային մոտ լինելու պատճառով» : Այսպիսով՝ Սադոկ Բարոնչը, գիտական շրջանառության մեջ դնելով այն թեզը, որ Գրյունվալդի ճ-մ-ին մասնակցել են հայերը, ինչն, ի դեպ ասած, ներկայումս լայն տարածում ունի և արտացոլված է ճակատամարտին նվիրված հսկայածավալ գրականության բազում օրինակներում, ըստ էության, հիմնվել է մեծ մագիստրի նամակում հիշատակված «բեսսարմեններ» (Besarmenow (Bessarmenier)) հասկացության վրա, ինչը լիովին հասկանալի կլիներ առանց «բես» մասի, սակայն վերջինիս միանշանակ առկայության պարագայում մի շարք հետազոտողների մոտ կասկածների տեղիք է տվել և իրոք լրացուցիչ պարզաբանումներ է պահանջում: _________________________ 1 Տես՝ Barącz S. "Rys dziejów ormiańskich", Tarnopol, 1869, s. 63: 2 Տես՝ «Geschichte des Ungrischen» Wiedeń 1834, s. 96:
Այսպես, Լեհաստանի պատմական գիտությունների դոկտոր Պավել Նիեսուժա-Օստրովսկի, որն, ի դեպ, հայտարարում է իր հայկական արմատների մասին, բավականին կտրուկ կերպով ժխտում է1 այս հարցում որոշակի զգուշությամբ արտահայտվող Լեհաստանի պատմական գիտությունների մեկ այլ դոկտոր Քրիստոֆ Ստոպկային, որը, կարծես, առանձնապես չի էլ ընդդիմանում, ընդ որում ժխտման հիմնական թեզերը հանգում են հետևյալին. 1. Ամենայն հավանականությամբ «բեսարմեններ» կոչվածները իրականում «անհավատներ»-ն են կամ մահմեդականներ, որոնց օրինակ ռուսները գիտեն «басурманы» անունով, ինչը հանդես է գալիս որպես «մահմեդական» տերմինի հոմանիշ՝ որոշակիորեն նվաստացուցիչ իմաստով: Զարգացնելով իր այս թեզը` հեղինակը պնդում է, որ խոսքը կարող է վերաբերվել մահմեդականների ամենատարբեր խմբերի, որոնք քննարկվող ժամանակահատվածում առկա են եղել Ոսկե Հորդայի, Լիտվայի Մեծ իշխանության, Հունգարական թագավորության և (կամ) հարակից այլ երկրներում, 2. Անմիջականորեն ճակատամարտի մասին խոսող և այն նկարագրող հիմնական սկզբնաղբյուրները լռում են հայերի մասին, 3. Յան Դլուգոշը, բավականին մանրամասն խոսելով լեհ-լիտվական բանակի 91 խորուգվների մասին, որևէ կերպ նույնիսկ չի էլ ակնարկում հայերի հնարավոր առկայության մասին, 4. Անունը չհստակեցված Տևտոնյան օրդենի պաշտոնյաներից մեկի զեկուցագիրը հայտնում է, որ վերջինս լեհ-լիտվական ուժերի դեմ 1422 թվականին մղվող ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի ուժերի քանակն ու կազմը պարզելու նպատակով հետախուզության է ուղարկում որպես առևտրական ծպտված մեկին, որը պետք է մեկներ Լուցկ` խնդիր ունենալով. «…պարզել, թե ի՞նչ քանակի ռազմիկներ են հավաքվել լիտվացիներից, ռուսներից, թաթարներից, պոդոլցիներից, հայերից, բեսարմեններից, վալախներից ու թուրքերից և ո՞ր կողմն են պատրաստվում առաջանալ»2, իսկ այս պարագայում «բեսարմեններ»-ը նշված են հայերից («Ormian») առանձին, ինչը, կարծես թե, հիմք է տալիս խոսելու դրանց առանձին էթնոսներ լինելու մասին: Ահա այն հիմնական թեզերը, որոնք առաջ են քաշում այն մասնագետները, որոնք չեն ցանկանում հավասարության նշան դնել «բեսարմեններ» կոչվածների և հայերի միջև: Այս կապակցությամբ, թերևս, արժե քննարկել բերված դրույթները առանձին-առանձին: Այսպես. 1. Այն, որ «բեսարմեններ»-ը այնուհանդերձ ռուսերենին և սլավոներեին բնորոշ իմաստով «անհավատներ»-ը չեն, հավանական է համարել այն պարզ պատճառով, որ այսպես հիշատակված երևույթին կոչում են ոչ թե սլավոնները, այլ` գերմանացիները, այսինքն` ի սկզբանե «բեսարմեն»-ի տակ «մահմեդական» տեսնելը կարող է ճիշտ համարվել նույն սլավոնների և ամենից առաջ ռուսների պարագայում, քանի որ նրանց մոտ բնակվող «անհավատ» «басурман»-ները ամենից առաջ հենց մահմեդականներն էին, սակայն այս պնդումը որոշակիորեն կարող է ճիշտ չհամարվել քննարկվող ժամանակաշրջանում կաթոլիկ գերմանացիների պարագայում, որոնց համար «անհավատ» կարող էր համարվել ամենից առաջ ոչ թե նրանց բավականին անհայտ մահմեդականները, այլ նաև, ավելի հավանական է, քրիստոնեության այլ ուղղության ներկայացուցիչները` ուղղափառները, ինչպես նաև գրիգորյանական հայերը: Հարկ է նաև ավելացնել, որ թաթարները` այն ժամանակ քննարկվող տարածաշրջանում «անհավատ» «басурман»-ների հիմնական թեկնածուները, մշտապես և բոլոր սկզբնաղբյուրներում, այդ թվում նաև մեծ մագիստրի նամակում, հիշատակվում են «բեսարմեններ»-ից առանձին, իսկ այդ պարագայում «բեսարմեններ»-ի այլ հավանական ու հատկապես մահմեդական թեկնածու ուղղակի չի մնում, 2. Ըստ իմ գնահատականի Գրյունվալդի ճակատամարտում հայերը լեհ-լիտվական բանակի ընդհանուր թվակազմում զգալի թիվ չէին կազմում, ներկայանալով _________________________ 1 Տես՝ http://dziedzictwo.ormianie.pl/Zagadkowi_Besarmeni: 2 Տես՝ Kodeks listów Witolda, wielkiego księcia Litwy 1376–1430, w: Monumenta Medii Aevi Historica, t. 6, Kraków 1882, nr MXXIV, s. 562–563:
առավելագույնը 400 ռազմիկի կազմով, իսկ այդ պարագայում սկզբնաղբյուրները, որոնք առանց այդ էլ խնդիր չէին դրել վեր հանել բանակի էթնիկ կազմը, կարող էին հայերին շատ հանգիստ ուղղակի «չնկատել», 3. Իրականում Յան Դլուգոշը, բավականին մանրամասն խոսում է միայն Լեհական թագավորության բանակի 51 խորուգվների մասին, այն դեպքում, երբ Լիտվայի Մեծ իշխանության բանակը կազմող 40 խորուգվները նկարագրում է շատ հպանցիկ` ընդ որում չմոռանալով ավելացնել, որ սրանցից շատ խորուգվներ դրոշներ չունեին, ոմանց դրոշների վրա առկա պատկերներն էլ նման էին իրար, իսկ հայերը, ինչպես հավանական է կարծել, ճակատամարտին իրենց մասնակցությունն են բերել հենց Լիտվայի մեծ իշխանության բանակի կազմում, որ իշխանության տակ այդ ժամանակ հայտնվել էին բավականին հայաշատ շրջաններ, ի դեմս ներկայիս Ուկրաինայի հարավային և հարավ-արևմտյան որոշ շրջանների, 4. Անունը չհստակեցվող Տևտոնյան օրդենի պաշտոնյաներից մեկի զեկուցագիրը իրականում ինքն է տալիս քննարկվող ճակատամարտում հայերի մասնակցության մասին անուղղակի տեղեկություն, քանի որ, ճիշտ է, հետախույզի առաջ դրված կոնկրետ խնդիրը վերաբերում է 1422 թվականին, սակայն հանձնարարության բնույթն իսկ, երբ հստակեցվում են կոնկրետ այն էթնիկ խմբերը, որոնք կարող են հանդես գալ Տևտոնյան օրդենի դեմ, միանշանակորեն վկայում է այն մասին, որ հայերը Տևտոնյան օրդենի պաշտոնյաների համար ընկալվում էին որպես էթնիկ մի խումբ, որը դրանից առաջ սովորաբար ու բազմիցս հանդես է եկել իրենց հակառակորդների կողմում, ինչն էլ հիմք է տալիս այս անգամ ևս ճշգրտել նրանց հետ կապված հարցերը:
Այսպիսով, ի մի բերելով վերևում շարադրված ողջ տեղեկատվությունն ու բերված վերլուծությունը, հավանական է համարել, որ Գրյունվալդի ճ-մ-ում ամեն դեպքում իրենց մասնակցությունն են բերել հայերի մի քանի հարյուրակներ, ընդ որում, հաշվի առնելով ճակատամարտին նախորդող ռազմաքաղաքական զարգացումները, հայերը ընդգրկված են եղել հենց Լիտվայի Մեծ իշխանության, այլ ոչ թե Լեհական թագավորության բանակի կազմում: Առայժմ, սակայն, կարծես թե, անպատասխան է մնում այն հարցը, թե ինչո՞ւ 1422 թվականի հիշատակված զեկուցագրում հայերը («Ormian») այնուհանդերձ հստակորեն տարանջատվում են «բեսարմեններ»-ից: Կարծում եմ, սակայն, որ այս հարցը ևս ունի իր ուշագրավ բացատրությունը: Այսպես, լեհական աղբյուրները հայտնում են, որ լեհահայերը առնվազն դեռևս XIV դարից սկսած ունեցել են իրենց զինանշանը` սև ֆոնի վրա գտնվող աջից ձախ կանգնած սպիտակ խոյ, որը, նայելով դեպի հետ (աջ), վզով կարծես փաթաթվում և դիմացի աջ ոտքով բռնում է ծայրին ու մասնակիորեն նաև իր գլխին դրված կլոր պսակ, խաչ, ինչպես նաև վրան խաչով կռունկանման փողփողացող դրոշ ունեցող դրոշակաձող: Եվ այսպես, հաշվի առնելով այս ուշագրավ զինանշանի առկայությունը, հավանական եմ համարում, որ մենք գործ ունենք տարբեր ժամանակներում Հայաստանից Արևելյան Եվրոպա գաղթած հայերի զինանշանի հետ, որոնց ամեն մի ալիքը իր հետքն է թողել նկարագրված զինանշանի վրա: Այսպես, հավանական է կարծել, որ հայերը, որպեսզի հստակորեն տարանջատվեն հիմնականում մահմեդական այլ արևելքցիներից, ի սկզբանե ուղղակի կրել են քրիստոնեական խաչով սովորական մի դրոշ, իսկ հետագայում, երբ XIV դարի վերջին և XV դարի սկզբին նրանց են միացել այլ հայրենակիցներ Սև և Սպիտակ խոյերի (Աղ և Ղարա-Ղոյունլուների) իշխանության տակ հայտնված իրենց հայրենիքից, դրոշին ավելացվել է նաև խոյը` խորհրդանշելով գաղթականների այս նոր սերնդին, որը, սակայն, այնուհանդերձ փաթաթված է մնում հին հավատքին և աջ ձեռքում է պահում այն: Այս առումով ավելորդ չեմ համարում նաև ավելացնել, որ լատիներեն «խոյ»-ը թարգմանաբար գրվում է «aries»` նման լինելով օտարների կողմից հայերին տրվող «արմեն» անվանմանը: Եվ այսպես, փորձելով լուծել հայերի («Ormian») և «բեսարմեններ»-ի հետ կապված հակասությունը` հավանական եմ համարում այն պատկերը, որ սկզբնաղբյուրները Արևելյան Եվրոպա գաղթած հայերի առաջին սերունդներին իրոք կոչել են «արմեններ», իսկ նոր եկածներին, որոնք դեռևս լիովին չէին ինտեգրվել տեղական համակարգերում` «բեսարմեններ»` միաժամանակ ակնարկելով նաև նրանց` մահմեդական կամ Սև և Սպիտակ խոյերի երկրից լինելը: Ավելին, ըստ
առայժմ մինչև վերջ չճշտված տեղեկությունների, ճակատամարտում հիշատակվում են հայկական Ալեքսանդրովիչների, Ավգուստովիչների, Հակոբովիչների և Աբականովիչների տոհմերը, որոնք, եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ամենայն հավանականությամբ կազմել են ասպետական մարտական «նիզակ»-ի նման մի ստորաբաժանում, ընդ որում միջնադարում ընդհանրապես և այս ճակատամարտում մասնավորապես այս «նիզակների» կազմում եղած ռազմիկների կոնկրետ թվաքանակը հայտնի չէ: Ընդհանրացնելով վերը շարադրվածը` համարում եմ, որ այս ճակատամարտում Հայ ռազմիկների մասնակցության հարցը կարելի է համարել լուծված, ընդ որում, հաշվի առնելով հիշատակված չորս տոհմերի առկայությունը և արտահայտվելով ամենաընդհանուր գնահատականի կազմով, այդ մասնակցությունը եղել է մոտ 400 ռազմիկի կազմով:
Գլուխ 29 Ուժերի ընդհանուր դասավորվածությունը հետթեմուրյան Առաջավոր Ասիայում և ընթացիկ զարգացումները
Ղարա-Յուսուֆի կողմից Ղարա-Ղոյունլուների դիրքերի ամրապնդումը համընկավ մի իրավիճակի հետ, երբ նույն այս ժամանակ խառն էր մնում դրությունը նրա տիրույթներից արևմուտք ընկած տարածքներում: Իրոք, չնայած Թեմուրի տերության փլուզմանը, լիակատար վերականգնվելու համար Օսմանյան սուլթանությանը պետք եղավ դեռևս ավելի քան տասը տարի: 1413 թվականին, սակայն, հաղթելով բոլոր եղբայրներին, սուլթանության գահին բազմեց Մեհմեդ I-ը (1413-1422), որը կրկին ի մի բերեց սուլթանությունը և, ըստ էության, սկիզբ դրեց վերջինիս հզորության մեծացման հերթական գործընթացին: Դրանից հետո էլ, սակայն, ինչպես և առաջ էր, Օսմանյան սուլթանները երկար ժամանակ հիմնական ուշադրությունը դարձնում էին Բալկանյան ճակատին, ինչով պայմանավորված էլ արևելյան սահմաններին սուլթանությանը կարողացավ բավականին համառ դիմադրություն ցույց տալ Ղահրամանյանների վերականգնված էմիրությունը: Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Ղահրամանյանների էմիրությունում իշխանության էր եկել Ալա-էդ-Դինի որդի Մեհմեդ-բեկը (1396-1423), որը, սկսված նույն 1413 թվականից, սկսեց պատերազմական գործողություններ մղել Օսմանյան սուլթանության դեմ: Ղահրամանյանների նոր էմիրը, սակայն, նույն այս ժամանակ բարդ հարաբերություններ ուներ ինչպես Զուլքադարյանների էմիրության էմիր Մեհմեդի, այնպես էլ հատկապես Ռամադանյանների էմիրության էմիր Ահմեդ-բեկի հետ: Այսպիսով՝ չորս այս խաղացողները, ողջ ուժերը լարելով պայքարելով միմյանց դեմ, գործնականում որևէ հնարավորություն չունեին ակտիվանալ Կիլիկիայում կամ հավակնություններ ունենալ Աղ-Ղոյունլուների ուղղությամբ: Արդյունքում, ինչպես և հարևան տարածքներում, Կիլիկիայում ևս վերադարձ կատարվեց մինչթեմուրյան վիճակին` Լեռնային Կիլիկիայում իր գոյությունը շարունակեց Կիլիկիայի թագավորությունը, Կիլիկիայի արևելքում հաստատվեց Զուլքադարյանների էմիրությունը, իսկ Դաշտային Կիլիկիան էլ կրկին ընկավ Ռամադանյանների էմիրության տիրապետության տակ: Պետք է նշել, սակայն, որ, եթե նախկինում Ռամադանյանները ենթարկվում և անշեղորեն դաշնակցում էին Զուլքադարյաններին, ապա այժմ սրանք դուրս եկան հպատակությունից և բռնեցին Զուլքադարյանների հետ մրցակցության ուղին: Քաղաքական ասպարեզից Թեմուրի հեռանալուց հետո տարածաշրջանում իր դիրքերը որոշակիորեն վերականգնեց նաև Մամլուքյան սուլթանությունը: Փաստորեն կրկին, ինչպես և մինչթեմուրյան ժամանակաշրջանում, Մերձավոր Արևելքում իրավիճակը սկսեց մոտենալ միաբևեռության` Մամլուքյան սուլթանության գլխավորությամբ: Հարկ է նշել, սակայն, որ Թեմուրի դեմ պայքարը մի կողմից այնուհանդերձ լուրջ ազդեցություն էր թողել Մամլուքյան սուլթանության վրա, որը դրանից հետո աստիճանաբար սկսեց անկման ուղին բռնել, իսկ մյուս կողմից էլ այս անգամ ամեն դեպքում այնուհանդերձ արդեն կային նաև նոր և աստիճանաբար ուժեղանալու հակված այլ խաղացողներ: Այսինքն, թեև ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում այնուհանդերձ գերիշխում էր Մամլուքյան սուլթանությունը, սակայն այն գնալով ավելի ու ավելի էր թուլանում և մեծ հաշվով գերիշխանությունը պահպանում էր ոչ թե իր իրական ուժի,
այլ՝ վերևում նկարագրված ուժերի` իր համար խիստ հաջող դասավորված փաստացի հավասարակշռության ու դրանց միմյանց փոխադարձ կաշկանդելու հաշվին: Այս առումով հարկ է նշել նաև, սակայն, որ ամեն ինչ պարզ չէր նաև Կահիրեում: 1405 թվականի սեպտեմբերի 21-ին գործող սուլթանից դժգոհ տարրերը, որոնց գլխավորում էր մամլուք Շեյխը, գահընկեց արեցին Ֆարաջին և նոր սուլթան հայտարարեցին վերջինիս փոքրահասակ եղբայր Աբդ-ալ-Ազիզին (1405): Նոր սուլթանը, սակայն, չկարողացավ ամրանալ գահին և արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ վերջինիս իշխանությունը տարածվում էր ընդամենը միայն Կահիրեի մի մասի վրա: Նույն թվականի ամռանն էլ իրեն հավատարիմ մնացած ուժերը կենտրոնացրած Ֆարաջը լիովին հետ գրավեց Կահիրեն, գահընկեց արեց գերված եղբորը և նորից ստանձնեց սուլթանության գահը: Ու, թեև գահընկեց արված անհաջողակ սուլթանը աքսորվեց Ալեքսանդրիա և այնտեղ էլ շուտով կնքեց իր մահկանացուն, սակայն Շեյխին ու դավադիրների հիմնական մասին հաջողվեց փրկվել և ապաստանել ըմբոստ դիրք ունեցող և անհաջողության մատնված դավադիրների համար ավանդաբար մշտական ապաստան հանդիսացող Ասորիքում: Այսպիսով՝ Ասորիքը փաստորեն կրկին ապստամբեց և անջատվեց սուլթանությունից: 1406-1411 թվականներին, նպատակ ունենալով վերականգնել իր իշխանությունը Ասորիքում, Ֆարաջը հինգ անգամ արշավեց դեպի այս երկրամաս, սակայն այդպես էլ հաջողության չհասավ: Ավելին, 1412 թվականին դեպի Ասորիք ձեռնարկած հերթական արշավանքի ժամանակ կայացած Դամասկոսի ճակատամարտում Ֆարաջի գլխավորած կառավարական բանակը նույնիսկ ծանր պարտություն կրեց և ցրվեց: Պարտություն կրած բանակում էր գտնվում և արդյունքում գերության մեջ հայտնվեց նաև Աբբասյան խալիֆ Մուսթայինը (1406-1414), որը մինչ այդ միայն հոգևոր իշխանություն ուներ, սակայն իրենց հաջողությունից ոգևորված Շեյխն ու նրա կողմնակիցները հենց նրան էլ հռչակեցին սուլթան, երբ արդյունքում Մամլուքյան սուլթանության սուլթան դարձավ Մուսթայինը (1412): Այս իրադարձություններից կարճ ժամանակ անց Շեյխին հաջողվեց գերել Ֆարաջին, սակայն խալիֆ-սուլթանը վերջինիս կյանք պարգևեց: Շուտով իր հերթին պարզվեց, սակայն, որ դրածո-սուլթան լինելու հեռանկարը իր հերթին ամենևին չի գայթակղում խալիֆ-սուլթանին և արդյունքում վերջինս, չնայած Շեյխին համառ պնդումներին, ի վերջո հրաժարվեց գահից: Ստեղծված պայմաններում Ֆարաջի հակառակորդներին այլ բան չէր մնում, քան սուլթան հռչակել հենց իրեն` բավականին ընդունակ Շեյխին (1412-1421): Գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց նորընծա սուլթանը սպանել տվեց Ֆարաջին, սակայն, չնայած ձեռնարկած եռանդուն միջոցառումներին, այդպես էլ չկարողացավ էականորեն կայունացնել սուլթանության ներքաղաքական դրությունը: Ինչպես և կարելի էր սպասել, Մամլուքյան սուլթանությունում բռնկված կրքերը և հատկապես Ասորիքում ընթացող ըմբոստությունը գործնականում զրոյի հավասարեցրին մինչ այդ էլ գրեթե ձևական բնույթ ունեցող սուլթանության իշխանության Կիլիկիայում։ Արդյունքում՝ լեռներում ամրացած հայերը և դաշտավայրերում թափառող թուրքմենները զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը: Պայքարի սուր ծայրում, սակայն, այս անգամ հայտնվեցին մինչ այդ Զուլքադարյանների գերիշխանությունից ազատված Ռամադանյանները, որոնց եթե ոչ դրդում, ապա համենայն դեպս գոնե զգալիորեն աջակցում էր իր ավանդական թշնամիների ընդհանուր թուլացմանը ձգտող Կիլիկիայի թագավորությունը: 1413 թվականի աշնանը Ռամադանյանների էմիրության բանակը (մոտ 10.000), օգտվելով Օսմանյան սուլթանության դեմ պատերազմով Մեհմեդ-բեկի զբաղվածությունից, Ղահրամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Տարսոնը1: 1414 թվականի գարնանը, սակայն, կարգավորելով հարաբերությունները Օսմանների հետ, Ղահրամանյանները հետ վերցրին քաղաքը2: Շուտով իր հերթին պարզվեց, սակայն, որ Ահմեդ-բեկը գործում էր ոչ թե ինքնագլուխ, այլ՝ ենթարկվելով պաշտոնական Կահիրեի դրդումներին, և արդյունքում սրվեցին արդեն Ղահրամանյանների էմիրության ու Մամլուքյան սուլթանության հարաբերությունները: _________________________ 1 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից: 2 Այս մասին հայտնող աղբյուրները առայժմ ինձ անհասանելի են և տեղեկատվությունը վերցված է ժամանակակից գիտական գրականությունից:
Մինչ Կիլիկիայում իրադրությունն աստիճանաբար լարվում էր, խախտվեց ներքաղաքական կայունությունը նաև Քարթլիի թագավորությունում, որտեղ Սամցխեի աթաբեկության աթաբեկ, Բեքայի որդի Իվանե Ջակելին (1391-1444) Ալեքսանդր II Մեծի հետ հարաբերություններում անհնազանդություն դրսևորեց: 1414 թվականի ամռանը, սակայն, Կող գավառի ճ-մ-ում (= Կողթիսթավի) Ալեքսանդր II Մեծի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) հաղթեցին Իվանե Ջակելիի գլխավորած Սամցխեի աթաբեկության բանակին (մոտ 8.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 4.000), որից հետո Սամցխեի աթաբեկությունը կրկին ընդունեց Քարթլիի թագավորության գերագահությունը1: Նոր էր երկիրը գլուխ բարձրացրել ներքին խնդիրներից, սակայն, երբ նոր հարված եկավ արդեն նաև հարավից, երբ տեղի որոշ ուժերի դրդումով, որոնք խնդիրներ ունեին Ջակելիների հետ, Ղարա-Յուսուֆի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 40.000) 1416 թվականին ասպատակեց Գուգարքի արևմուտքը, ինչպես նաև Ախալցխան ու նրա շրջակայքը և նահանջեց` գերելով մեծաքանակ խաղաղ բնակչության2: Մեծ հաշվով խաղաղասիրաբար տրամադրված Ալեքսանդր II Մեծի օգտին եղավ, սակայն, այնուհանդերձ այն, որ շուտով կրկին սրվեցին Ղարա-Ղոյունլուների հարաբերությունները Աղ-Ղոյունլուների հետ: Նույն այս ժամանակ անհարթություններ առաջացան նաև հարևան քրիստոնյաների մոտ և խնդիրը կրկին առևտրական հարթության վրա էր: Իրոք, 1415 թվականի աշնանը Տրապիզոնի կայսրության բանակը (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 400) ասպատակեցին Տրապիզոնի շրջակայքում գտնվող Ջենովայի հանրապետության տիրույթները և նահանջեցին3: Դրանից հետո, կրկին եվրոպական առևտրականների հետ շարունակվող հակամարտության սահմաններում, 1417 թվականի ապրիլի վերջից մինչև մայիս արդեն Ջենովայի հանրապետության բանակը (մոտ 300, 3 նավ) ասպատակեց Տրապիզոնի շրջակայքը և նահանջեց, ինչից հետո կնքվեց հաշտություն ու վերականգնվեց նախկին վիճակը4: 1416 թվականին իր մահկանացուն կնքեց Շամբոյանների էմիրության էմիր Եզդանշիրը և նրան հաջորդեց որդին՝ Ահմեդը (մոտ 1416 - ուղ. 1424), որը շարունակեց Ղարա-Յուսուֆին դաշնակցելու քաղաքականությունը: Նույն 1416 թվականին իր մահկանացուն կնքեց նաև Ռամադանյանների էմիրության էմիր Ահմեդ-բեկը և նրան հաջորդեց որդին՝ Ղահրամանյանների էմիրության էմիր Մեհմեդ-բեկի աջակցությունը վայելող Իբրահիմ-բեկը (1416-1418), որը, վերանայելով հոր կողմից վարվող քաղաքականությունը հարևանների նկատմամբ, սկսեց աջակցել իր հովանավոր Ղահրամանյանների էմիրին: 1418 թվականին Ուսման իբն Ղութլուղը հերթական անգամ վերսկսեց պայքարը իր ցեղակցի դեմ, սակայն նույն թվականին կայացած Հռոմկլա ամրոցի ճ-մ-ում Ղարա-Յուսուֆի, Շամս-էդ-Դինի, Ահմեդի և Շարաֆ-Էդ-Դինի գլխավորած Ղարա-Ղոյունլուների, Շամսադդինյանների, Շամբոյանների և Էյուբյանների էմիրությունների (մոտ 30.000), ինչպես նաև Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը հաղթեց Ուսման իբն Ղութլուղի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակին (մոտ 30.000) ու հետապնդեց նրա մնացորդներին մինչև Հալեպ5: Այսպիսով՝ Ղարա-Յուսուֆի ռազմական մեքենան, ըստ էության, պատերազմական գործողություններ էր մղում Մամլուքյան սուլթանության տարածքում, սակայն պաշտոնական Կահիրեում գերադասեցին այդ հանգամանքը չտեսնելու տալ, քանի որ, ի տարբերություն Զուլքադարյանների էմիրության զգուշավոր էմիր Մեհմեդի, այս անգամ արդեն պայքար էր սկսվել Ղահրամանյանների էմիրության ռազմունակ էմիր Մեհմեդ-բեկի ու տեղում նրան աջակցող Ռամադանյանների էմիրության էմիր Իբրահիմ-բեկի դեմ: Շեյխը իրոք որևէ կերպ չէր կարող համակերպվել վերջին փոփոխության հետ և արդյունքում պաշտոնական Կահիրեն ի վերջո հասավ նրան, որ 1418 թվականին Ռամադանյանների էմիրության էմիր Իբրահիմ-բեկին գահընկեց արեցին և նրան փոխարինեց _________________________ 1 Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն «Վրաստանի պատմություն 1373-1703 թվականների; Վախուշտի Բագրատունի «Ժամանակագրական աղյուսակ»: 2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 39, Հավելված; Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»; Գրիգոր Կափոսվանքեցի «Հիշատակարան 1416 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»: 3 Այս մասին հայտնում են եվրոպական աղբյուրները, որոնք առայժմ ինձ անհասանելի են: 4 Այս մասին հայտնում են եվրոպական աղբյուրները, որոնք առայժմ ինձ անհասանելի են: 5 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 40:
վերջինիս եղբայր Համզա-բեկը (1418-1426), որը կրկին թողեց Ղահրամանյանների գործը ու սկսեց դաշնակցել իր հովանավոր Շեյխին: Մամլուքյան սուլթանը, սակայն, սրանով չբավարարվեց և արդեն հաջորդ տարի գործի մեջ դրեց սեփական ռազմական մեքենան: Արդյունքում՝ 1419 թվականին Մամլուքյան սուլթանության, ինչպես նաև Զուլքադարյանների և Ռամադանյանների էմիրությունների միացյալ բանակը (մոտ 40.000) Ղահրամանյանների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) գրավեց Տարսոնը և Ադանան1: Ղահրամանյանների ստացած հարվածն իրոք շլացուցիչ էր և շուտով ընկան այս էմիրության ամրությունները նաև Կապադովկիայում։ Արդյունքում՝ բանը հասավ նույնիսկ նրան, որ սեփական ուժերը գերագնահատած Մեհմեդ-բեկն ինքը հայտնվեց գերության մեջ, իսկ Ղահրամանյանների էմիրությունն էլ ընկավ Մամլուքյան սուլթանության գերիշխանության տակ: Պաշտոնական Կահիրեի վերջին հաջողությունները, սակայն, բացի Ղահրամանյաններից, բավականին ծանր հետևանքներ ունեցան նաև Զուլքադարյանների և Ռամադանյանների էմիրությունների համար, որոնք թուլացան, իսկ նրանց կախվածությունն էլ Մամլուքյան սուլթանությունից ավելի մեծացավ: Վերջին հանգամանքը իր հերթին տեղում դրական եղավ Կիլիկիայի թագավորության համար: Նույն այս ժամանակ, սակայն, կտրուկ բարդացավ Ղարա-Ղոյունլուների էմիրության դրությունը:
Գլուխ 30 Թեմուրյան IV պատերազմը
1419 թվականի հերթական անգամ ոտքի կանգնած Աղ-Ղոյունլուների էմիրության էմիր Ուսման իբն Ղութլուղի ռազմական մեքենան Ղարա-Յուսուֆի կայազորից գրավեց Երզնկան2: Ի պատասխան սրա՝ ամենևին էլ եռանդի պակասից չնեղվող Ղարա-Յուսուֆն իր հերթին ոտքի հանեց սեփական ռազմական մեքենան և 1420 թվականի գարնանը հետ գրավեց այս քաղաքը3: Ավելին, դրանից հետո Երզնկայից առաջխաղացած Ղարա-Յուսուֆի բանակը արդեն Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Շապին-Գարահիսարը, սակայն, տեղեկանալով այս քաղաքի ուղղությամբ Մեհմեդ I-ի խոշոր բանակի (մոտ 50.000) առաջխաղացման մասին, նահանջեց4: Այսպիսով՝ Ղարա-Յուսուֆը խուսափեց Օսմանյան սուլթանության հետ ռազմական բախումից և նրան, կարծես թե, հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը Արևմուտքում, սակայն շուտով պարզվեց, որ երկարատև ընդմիջումից հետո նույն այս ժամանակ նրա էմիրության համար վտանգ է առաջացել արդեն արևելքից: Սկիզբ առավ Թեմուրյան IV պատերազմը (1420-1421): Իրոք, նախորդ ավելի քան 10 տարում Շահռուհին մեծապես հաջողվել էր ամրապնդել սեփական դիրքերը իրեն բաժին հասած էմիրության հիմնական հատվածում և ահա այժմ, երբ նրա մասին ոչ ոք մեծ հաշվով, կարծես թե, արդեն չէր էլ հիշում, իսկ Թեմուրյանների էմիրությունն էլ աստիճանաբար սկսվել էր ընկալվել որպես մի հեռավոր ու համեմատականորեն անվտանգ երևույթ, Շահռուհը հարված հասցրեց: Դատելով ըստ ամենայնի, այս ամենը ընդհուպ մինչև հոգեբանական մակարդակի անակնկալի որոշակի տարր էր պարունակում նաև Ղարա-Յուսուֆի համար, սակայն, չնայած դրան, սեփական ռազմական մեքենան տենդագին կերպով արևմուտքից արևելք տեղափոխող Ղարա-Ղոյունլուների աննկուն էմիրը հարվածը հետ մղելու ուղղությամբ այնուհանդերձ սկսեց եռանդուն միջոցառումներ ձեռնարկել: Հենց այս հոգսերի մեջ էլ, սակայն, 1420 թվականի նոյեմբերին Ղարա-Յուսուֆը հանկարծամահ եղավ, որից հետո նրա որդիների միջև գահակալական պայքար սկսվեց, իսկ այդ ամենն էլ՝ հակառակորդի անմիջական ներխուժման սպառնալիքի պայմաններում: Իրոք, Ղարա-Յուսուֆը կյանքից հեռացել էր սեփական հետնորդի կապակցությամբ առանց որևէ որոշակի ցուցում թողնելու և արդյունքում, թեև Հայկական լեռնաշխարհում թափառող _________________________ 1 Այս մասին, անկասկած ունենալով աղբյուրագիտական հիմք, սակայն չնշելով այդ մասին, հայտնում է Ղևոնդ Ալիշանը իր «Սիսուան» աշխատությունում (Ժամանակագրական ցանկ): Տեղեկությունը, կրկին առանց աղբյուրագիտական նշումների, հանդիպում է նաև այլ աշխատություններում։ 2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 40: 3 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 164: 4 Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 164:
թուրքմենները էմիր հռչակեցին հանգուցյալի որդի Ասպահանին (1420-1421), սակայն սեփական գահակալական իրավունքներով անմիջապես էլ առաջ եկան նաև վերջինիս եղբայրներ Իսքանդերը, Ջահան-Շահը, Աբու-Սայիդը, Մուհամմեդը և Շահ-Մահմուդը: Ղարա-Ղոյունլուների էմիրությունում ստեղծվեց խառն ու անկայուն մի դրություն, իսկ մասերի բաժանված բանակային ուժերն էլ այլևս և ոչ մի հնարավորություն չունեցան պատշաճ դիմադրելու Շահռուհի բանակին: Իրոք, Ղարա-Յուսուֆն ինքը լի էր Շահռուհի հետ ուժերը չափելու վճռականությամբ, թեև այնուհանդերձ դեռ հարց էր, թե նրա ուժերը կհերիքեի՞ն արդյոք հարվածը հետ մղելու համար, սակայն այժմ վիճակն ավելի վատ էր, քանզի Ղարա-Յուսուֆն ու նրա կողմից դժվարությամբ ի մի բերված Ղարա-Ղոյունլուների ռազմական մեքենան նրա մահից հետո իր միասնական տեսքով, ըստ էության, միանգամից էլ դադարեց գոյություն ունենալ: Այս պայմաններում հանգուցյալ էմիրի որդիներից և ոչ մեկն էլ բավարար հնարավորությունների չէր տիրապետում բաց մարտում դուրս գալու Թեմուրի որդու դեմ, որի հետ ուժերը չափելու հաջողությունը, ինչպես արդեն ասվեց, հարցական էր նույնիսկ Ղարա-Յուսուֆի պարագայում։ Արդյունքում՝ Շահռուհի գլխավորած Թեմուրյանների էմիրության մասերի բաժանված բանակը (350.000, որից 100.000 հեծյալ) 1420 թվականի նոյեմբերից մինչև դեկտեմբեր ասպատակեց Ատրպատականը, Փայտակարանը, Վասպուրականը, Պարսկահայքի հյուսիսը, ինչպես նաև Բերկրիի, Արճեշի, Արծկեի և Խլաթի շրջակայքն ու Տարոնը, որից հետո, հավաքելով ցրված ուժերը, բանակեց Ատրպատականում1: 1420 թվականի ամենավերջին Ասպահանը ձերբակալեց Իսքանդերի օգտին գործող իր եղբայր Մուհամմեդին, սակայն հետագայում նրան բաց թողեց: Արդեն մյուս տարվա սկզբներին, սակայն, պարզ դարձավ, որ Շահռուհի կողմից արևմտյան ուղղությամբ նախատեսվող հերթական հարվածին պատասխանել Ղարա-Ղոյունլուների գործող էմիրն ինքը որևէ կերպ պատրաստ չէ: Արդյունքում՝ Ասպահանը հրաժարվեց իշխանությունից և Ղարա-Ղոյունլուների էմիրության էմիր հռչակվեց ռազմաշունչ, խիստ մարտունակ, եռանդուն, սակայն հոր մտավոր ունակություններից այնուհանդերձ մեծապես զուրկ Իսքանդերը (1421-1437): Նոր էմիրին ծանր ժառանգություն էր բաժին հասել և նա փաստորեն կանգնած էր հակառակորդի գերակշիռ ուժերի հերթական ներխուժման փաստի առաջ: Ի պատիվ իրեն պետք է ասել, սակայն, որ Իսքանդերն անմիջապես էլ ամենաեռանդուն միջոցառումներ ձեռք առավ: Արդյունքում, իրար բերելով առկա ուժերը, 1421 թվականի ապրիլին Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Կորճայքի հարավը, Աղձնիքը և Տարոնը, որի արդյունքում Շամսադդինյանների էմիրությունը ու Տարոնի իշխանությունը կրկին ընդունեցին Ղարա-Ղոյունլուների էմիրության գերիշխանությունը2: Առջևում ծանր ընդհարումն էր Թեմուրյանների էմիրության հետ: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1421 օգոստոսի 1 – Ալաշկերտի ճ-մ3
Իսքանդերի, Շամս-էդ-Դինի, Ահմեդի և Շարաֆ-Էդ-Դինի գլխավորած Ղարա-Ղոյունլուների, Շամսադդինյանների, Շամբոյանների ու Էյուբյանների էմիրությունների (100.000), ինչպես նաև Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը շարժվեց Շահռուհի գլխավորությամբ Թավրիզ-Հեր-Ճվաշ-Արտազ-Կոգովիտ-Բագրևանդ երթուղով առաջխաղացած Թեմուրյանների էմիրության բանակին (150.000, այդ թվում մոտ 30 փիղ) ընդառաջ։ Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին։ _________________________ 1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 40; Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»; Հովհաննես Լիմեցի «Հիշատակարան 1421 թվականի»; Կարապետ Աղեթցի «Հիշատակարան 1421 թվականի»; Մկրտիչ Վանեցի «Հիշատակարան 1421 թվականի»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1576 թվականի»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»; 2 Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Հովհաննես Գրիչ «Հիշատակարան 1421 թվականի»: 3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 41, 42; Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»; Կարապետ Աղեթցի «Հիշատակարան 1421 թվականի»; Մկրտիչ Վանեցի «Հիշատակարան 1421 թվականի»; Մկրտիչ Եղեգցի «Հիշատակարան 1421 թվականի»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»; Կիրակոս Ռշտունի «Ժամանակագրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56; Անանուն «Թաթարների դուրս գալը»; Եսայի Հասան-Ջալալյան «Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի», գլուխ 1; Մեհմեդ Նեշրի «Համընդհանուր պատմություն», գլուխ 164; Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 2, գլուխ 5, գիրք 3, բաժին 1, գլուխ 4, գիրք 4, բաժին 3, գլուխ 3; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 3:
I փուլ – Դաշնակից բանակը հարձակվեց հակառակորդի բանակի կենտրոնի վրա և, պարտության մատնելով վերջինիս, ստիպեց նահանջել։ II փուլ – Շահռուհի հրամանով Թեմուրյանների էմիրության բանակի գումակի կենդանիները քշվեցին սեփական մարտակարգի կենտրոնում լուրջ առաջխաղացում իրականացրած հակառակորդի վրա և խառնեցին հակառակորդի մարտակարգը՝ խուճապի մատնելով վերջինիս ռազմիկներին։ III փուլ – Շահռուհը մարտի մեջ մտցրեց փղերին, որից հետո հարվածեց հեծելազորի հիմնական ուժերով։ Արդյունքում՝ դաշնակից բանակը ծանր պարտություն կրեց, իսկ նրա մնացորդները դիմեցին փախուստի։ Հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը` մոտ 40.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր։
Կրած պարտությունը ծանր հարված հասցրեց Իսքանդերի ռազմական հնարավորություններին, սակայն եռանդուն այս տիրակալը չէր պատրաստվում դադարեցնել պայքարը: Իր հերթին, 1421 թվականի աշնանը Շահռուհի գլխավորած Թեմուրյանների էմիրության բանակը (մոտ 200.000) ասպատակեց Ատրպատականը, Փայտակարանը, Վասպուրականը և Պարսկահայքի հյուսիսը, որից հետո, հավաքելով ցրված ուժերը, կրկին բանակեց Ատրպատականում: Դրանից հետո չնայած ձեռք բերված հաջողությանը, Շահռուհը, կայազորային ուժեր թողնելով գրաված տարածքներում, հիմնական ուժերով հեռացավ արևելք1: Թեմուրյան IV պատերազմն ավարտվեց:
Գլուխ 31 Ղարա-Ղոյունլուների էմիրության Մեծ պայքարի սկիզբը քրդական էմիրությունների դեմ
Այսպիսով, չնայած ռազմական անհաջողությանը, Իսքանդերն այնուհանդերձ կարողացավ պահել դիրքերը, սակայն դրանից հետո բարդացավ նրա էմիրության արդեն ներքին դրությունը, քանի որ շատ շուտով պարզվեց, որ, այն բանից հետո, երբ փոթորիկն արդեն անցել էր, սեփական գահակալական իրավունքների մասին կրկին հիշել է Ասպահանը: Արդյունքում՝ 1422 թվականի գարնանը գահակալական պայքար սկսած Ասպահանի բանակը (մոտ 10.000) ասպատակեց Բասենը, ինչպես նաև Արճեշի ու Արծկեի շրջակայքը2, որից կարճ ժամանակ անց էլ Իսքանդերի կայազորից գրավեց Ավնիկ ամրոցը3: 1423 թվականի սկզբին, սակայն, թողնելով ամրոցը, Ասպահանի բանակը սրընթաց երթով շարժվեց դեպի հարավ և պատսպարվեց Կենտրոնական Միջագետքում: Դրանից հետո Ասպահանը, գահընկեց անելով և սպանելով տեղում իշխող իր եղբայր Շահ-Մահմուդին, ինքը սկսեց իշխել Կենտրոնական Միջագետքում: Ղարա-Ղոյունլուների մոտ առաջացած հերթական բարդությունների ֆոնին, սակայն, իր հերթին կրկին ճգնաժամ ապրեցին նաև թուրքմենների հարաբերությունները քրդերի հետ: Արդյունքում՝ 1422 թվականի նույն գարնանը Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 50.000) ասպատակեց Խլաթի ու Բաղեշի շրջակայքը և նահանջեց` փորձելով ճնշել Շամսադդինյանների ու Շամբոյանների էմիրություններում տիրող ապստամբական տրամադրությունները4: Իր հերթին 1422 թվականի ամռանը Իսքանդերը գրավեց նաև Աղվանք ամրոցը (Խլաթի մոտ)5: Քրդերի դեմ պայքարում հաջողությունը, սակայն, այս անգամ Իսքանդերին, ինչպես Ղարա-Յուսուֆի պարագայում եղավ, որևէ կերպ հեշտ չտրվեց և ամեն ինչ վերջնական տեսք այդպես էլ չընդունեց, ընդ որում, նույն իր հոր հետ համեմատության _________________________ 1 Շարաֆ խան Բաղիշեցի «Պատմություն», գիրք 2, գլուխ 5; Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 42; Գրիգոր Բերկրացի «Հիշատակարան 1421 թվականի»; Հովհաննես Սանահենցի «Հիշատակարան 1421 թվականի»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1440 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Անանուն «Ժամանակագրություն 1576 թվականի»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56: 2 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 42; Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»: 3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 42; Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»: 4 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 43: Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»: Մկրտիչ Վանեցի «Հիշատակարան 1421 թվականի»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»: 5 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 43; Մկրտիչ Վանեցի «Հիշատակարան 1422 թվականի»: Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»:
մեջ, իրեն արդեն իսկ ակնհայտորեն զգացնել էր տալիս դիվանագիտական ունակությունների պակասը Իսքանդերի մոտ: Ավելին, շուտով կրկին ակտիվացան ավանդական հակառակորդները, որոնք Իսքանդերի համար նոր խնդիրներ ստեղծեցին: Իրոք, 1422 թվականի ապրիլից մինչև հունիս Ուսման իբն Ղութլուղի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության (մոտ 20.000), ինչպես նաև Ալեքսեյ IV-ի գլխավորած Տրապիզոնի կայսրության (մոտ 5.000) միացյալ բանակը ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեցին Երզնկան, թեև ի վերջո, չհասնելով հաջողության նահանջեցին1: 1423 թվականի մարտին Ալեքսանդր II Մեծի գլխավորած Քարթլիի թագավորության բանակը (մոտ 30.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 15.000) ասպատակեցին Ուտիքի հյուսիսը ու Շամախիի շրջակայքը և նահանջեցին2: Իսքանդերի առաջնային խնդիրը, սակայն, նույն այս ժամանակ այնուհանդերձ քրդերն էին, որոնք ոչ մի կերպ չէին ուզում հնազանդության ուղին ընտրել: 1424 թվականի ապրիլին Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 50.000) Շամսադդինյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 2.000) և քաղաքների Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց Խլաթը, որից հետո մոտեցավ Բաղեշին: Քաղաքը ընկավ բավականին հեշտությամբ, սակայն Բաղեշի միջնաբերդը, չնայած այն բանին, որ գերության մեջ էր հայտնվել Շամս-էդ-Դինն ինքը և Իսքանդերը նրան մահով էր սպառնում, շարունակեց համառ դիմադրությունը: Արդյունքում, ի վերջո իրոք սպանելով գերված էմիրին, Իսքանդերի բանակը ավարով վերադարձավ ելման դիրքեր3, իսկ Շամս-էդ-Դինին էլ հաջորդեց նրա որդի Իբրահիմը (1424-1442): Հետ քաշվելով Շամսադդինյանների տիրույթներից՝ 1424 թվականի մայիսին Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 20.000) Ահմեդի գլխավորած Շամբոյանների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց Վանը և օգոստոսին գրավեց քաղաքը, սակայն, չկարողանալով գրավել միջնաբերդը, ի վերջո ավարով նահանջեց4: Այս անգամ գերության մեջ հայտնվեց արդեն նաև Շամբոյանների էմիրության էմիր Ահմեդը, որը բանտարկվեց Երնջակ ամրոցում և հետագայում նույնպես սպանվեց: Արդյունքում, սակայն, չնայած քրդական երկու առաջատար էմիրությունների ղեկավարների հետ տեսած դաժան հաշվեհարդարին, հաջողությունները քրդերի դեմ պայքարի ճակատում այնուհանդերձ ավելի քան կասկածելի էին, քանի որ Ահմեդին փոխարինեց նրա հորեղբայր Մելիք-Ասադը (1424-1425), որը, ինչպես և Իբրահիմը, հակված էր հետագա դիմադրության: Այս պայմաններում, չհամակերպվելով կրած անհաջողության հետ, 1424 թվականի աշնանը Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 10.000) կրկին օղակեց Բաղեշը: Առանց առանձնակի ակտիվ գործողությունների մնալով քաղաքի պարիսպների տակ մինչև 1427 թվականի աշուն, սակայն, վերջինս այդպես էլ չկարողացավ գրավել քաղաքը Շամսադդինյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100)5: Քրդերի դեմ կասկածելի հաջողություն ունեցած պայքարի հենց այս օրերին էր, որ 1424 թվականի մայիսին Մարդինի ճ-մ-ում Ուսման իբն Ղութլուղի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 5.000) և քաղաքի Հայ ռազմիկները (մոտ 500) անակնկալ հարձակումով հաղթեցին հարավից առաջխաղացում իրականացրած ու քաղաքի շրջակայքն ասպատակող Ասպահանի բանակին (մոտ 10.000), ինչից հետո մտան քաղաք6։ Արդյունքում՝ Ասպահանը դիմեց փախուստի և պատսպարվեց Ջելաիրյանների սուլթանության հերթական _________________________ 1 Այս մասին հայտնում է Աբու-Բաքր Տիխրանին։ 2 Անանուն «Ժամանակագրություն 1576 թվականի»; Առաքել Դավրիժեցի «Պատմություն», գլուխ 56: 3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 43: Գրիգոր Խլաթեցի «Հիշատակարան աղետների»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»: 4 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 43; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»; Թովմա Մինասյանց «Սուրբ Հակոբ Վանքի պատմությունը»; Խոջա Գորգ «Հիշատակարան 1424 թվականի»; Կիրակոս Աբեղա «Հիշատակարան 1424 թվականի»; Կարապետ Խիզանցի «Հիշատակարան 1425 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Պետրոս Բերկրացի «Հիշատակարան 1426 թվականի»: 5 Թովմա Մինասյանց «Տարեգրություն»: 6 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 42:
սուլթան, Մահմուդին սպանած ու գահին հասած Ահմեդի թոռ Հուսեյն իբն Ալա-էդ-Դուլայի (1425-1431) մոտ: Հերթական անգամ վերսկսելով ակտիվ պայքարը քրդերի դեմ՝ 1425 թվականի գարնանը Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 50.000) կրկին պաշարեց Վանը այս անգամ արդեն Մելիք-Ասադի գլխավորած Շամբոյանների էմիրության բանակից (մոտ 1.000) և քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 200)՝ ի վերջո ստիպելով հանձնվել1: Դրանից հետո 1425 թվականի հունիսին Իսքանդերի ուժերը ոտնատակ տվեցին Վասպուրականը2, որի ընթացքում էլ հենց 1425 թվականի նույն հունիսին Շամբոյանների էմիրության բանակից գրավեցին Աղթամար կղզին3: Այս պայմաններում Մելիք-Ասադը, թողած իր հիմնական տիրույթները Իսքանդերին, հետ քաշվեց Կորճայք, սակայն շուտով սպանվեց, իսկ Շամբոյանների էմիրության էմիր էլ հռչակվեց Եզդանշիրի որդի Մելիք-Մահմուդը (1425-1430): Քրդերի դեմ մղվող պայքարը, սակայն, Իսքանդերին այս տարի ևս վիճակված չէր հաջողությամբ ավարտել, քանի որ իրադարձություններին միջամտեց արդեն Ղարա-Ղոյունլուների անզիջում հակառակորդը Աղ-Ղոյունլուներից: Իրոք, նույն 1425 թվականի հունիսին Ուսման իբն Ղութլուղի գլխավորած Աղ-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100) պաշարեց վեճի հին առարկա հանդիսացող Երզնկան և օգոստոսին գրավեց այն4: Դրանից հետո Ուսման իբն Ղութլուղը, դաշնակցելով արդեն Իբրահիմի գլխավորած Շամսադդինյանների էմիրության բանակի հետ, 1425 թվականի աշնանը ասպատակեց Արծկեի և Արճեշի շրջակայքը, թեև ի վերջո նահանջեց5: 1426 թվականի գարնանը Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների էմիրության բանակը (մոտ 30.000) հերթական անգամ ասպատակեց Վասպուրականը ու Ռշտունիքը և նահանջեց` ի վերջո հասնելով Շամբոյանների էմիրության քիչ թե շատ հնազանդության մի վիճակի6: 1426 թվականի նույն այդ գարնանը Իսքանդերի ռազմական մեքենան Սոյուրղաթմիշ Ամատունու գլխավորած Ամատունիների բանակից (մոտ 500) գրավեց նաև Մակուն7: Անառիկ Մակուն, որը կարողացել էր դիմադրել նույնիսկ Թեմուրի երկաթյա հորդային, իր իսկ անհեռատես վերջին տիրակալների որոշման պատճառով նույն այս ժամանակ արդեն ընկել էր կաթոլիկության գիրկը, վերջինիս հայ բնակչությունը կորցրել էր իրեն բնորոշ արժեքային համակարգի բաղադրատարրերը և արդյունքում, երբ եկավ վճռական պահը, դիմադրությունն ավարտվեց անհաջողությամբ: 1426 թվականի աշնանը Իսքանդերի ռազմական մեքենան ասպատակեց Ուրմիայի շրջակայքը և նահանջեց8, որից հետո Ղարա-Ղոյունլուների գործող էմիրը սկսեց համարել, որ իր իշխանությունը տեղում արդեն բավականին ամուր է՝ առաջ շարժվելու և վերջին տարիներին արևմուտքում իրեն շատ պասիվ պահող Շահռուհի գլխավորած Թեմուրյանների էմիրությանը կանխարգելիչ հարված հասցնելու համար արդեն բուն Իրանական լեռնաշխարհի տարածքում։ Արդյունքում՝ 1427 թվականի գարնանը Իսքանդերի գլխավորած Ղարա-Ղոյունլուների (մոտ 70.000) ու Տարոնի իշխանության (մոտ 5.000) միացյալ բանակը Թեմուրյանների էմիրության բանակից (ընդհանուր` մոտ 5.000) գրավեց Սուլթանիեն9, սակայն, չկարողանալով ամրանալ տեղում, ի վերջո հետ քաշվեց: Սուլթանիեի անկման ժամանակ ոչնչացվեց Շահռուհի ոչ փոքր մի կայազոր, սակայն, թերևս, ավելի կարևոր էր այն հանգամանքը, որ գերվեցին ու սպանվեցին նաև կնոջ կողմից նրա մի քանի ազգականներ: _________________________ 1 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 44; Պետրոս Բերկրացի «Հիշատակարան 1426 թվականի»; Անանուն Թադեացի «Հիշատակարան 1427 թվականի»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»: 2 Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1425 թվականի»; Պետրոս Բերկրացի «Հիշատակարան 1426 թվականի»: 3 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 44; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»: 4 Ավետիք Դարանաղցի «Հիշատակարան 1425 թվականի»; Անդրեաս Եվդոկացի «Ժամանակագրություն»: 5 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 45; Թովմա Մինասյանց «Հիշատակարան 1425 թվականի»; Հակոբ Գրիչ «Հիշատակարան 1425 թվականի»: 6 Կարապետ Խիզանցի «Հիշատակարան 1425 թվականի»; Պետրոս Բերկրացի «Հիշատակարան 1426 թվականի»: 7 Գրիգոր Գրիչ «Հիշատակարան 1426 թվականի»; Անանուն Թադեացի «Հիշատակարան 1427 թվականի»; Սամվել Անեցու Շարունակողներ «Ժամանակագրություն»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»: 8 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 46: 9 Թովմա Մեծոփեցի «Լենկ-Թեմուրի և նրա հետնորդների պատմությունը», գլուխ 46; Շարաֆ խան Բաղիշեցի «Օսմանների և պարսից տիրակալների պատմություն»:
Շուտով պարզվեց, սակայն, որ քրդերի դեմ պայքարն ամենևին էլ ավարտված չէ և 1427 թվականի նույն գարնանը, երբ Ղարա-Ղոյունլուները բավականին ցավոտ մի հարված հասցրին Շահռուհի էմիրությանը, Իսքանդերը ստիպված եղավ վերսկսել պայքարը քրդերի դեմ, իսկ, քանի որ Շամբոյաններն արդեն հնազանդված էին, նա հարվածն ուղղեց Շամսադդինյանների դեմ։ Արդյունքում՝ Իսքանդերի ռազմական մեքենան հերթական անգամ պաշարեց Բաղեշը, սակայն, մինչև 1429 թվականի աշուն մնալով այս քաղաքի պարիսպների տակ, ի վերջո ամրագրեց սեփական անհաջողությունը և հետ քաշվեց: Այս ամենի հետ կապված վատն այն էր, որ Շամսադդինյանների էմիրության բանակը 1427 և 1428 թվականի ձմռանը ինքն էր ելնում ամրություններից ու, որպեսզի դժվարացնի պաշարումը հետագայում, ամայացնում էր շրջակայքը, որից տուժվում էին ամենից առաջ հենց հայերը1:
Գլուխ 32 Կիլիկիայի թագավորության վերացումը
1421 թվականի հունվարի 14-ին Շեյխը մահացավ, ինչն էլ հերթական անգամ անկայունացրեց հազիվ-հազ կայունացող ներքաղաքական դրությունը Մամլուքյան սուլթանությունում: Շեյխի մահից հետո նրա կողմնակիցները նոր սուլթան հռչակեցին վերջինիս մեկուկես տարեկան որդի Ահմեդ իբն Շեյխին (1421), սակայն, երևի թե, ավելորդ էլ է ասել, որ իրական իշխանությունը հայտնվեց ամենևին էլ ոչ նորընծա սուլթանի ձեռքում, ինչը չէր կարող հերթական գզվռտոցի առիթ չհանդիսանալ։ Արդյունքում՝ կարճ ժամանակ անց մամլուքների մի խումբ դավադրություն կազմեց և, գահընկեց անելով նորածին սուլթանին, 1421 թվականի օգոստոսի վերջին նոր սուլթան հռչակեց նախկին սուլթանի մոր հետ ամուսնացած Թաթարին (1421): Գահընկեց արված սուլթանը հեռացվեց Կահիրեից և մի քանի տարի անց սպանվեց: Թաթարը ևս, սակայն, երկար չվայելեց սուլթանական գահը, քանզի նույն 1421 թվականի դեկտեմբերի վերջին մամլուքների հերթական խումբը սրան ևս գահընկեց արեց ու սպանեց, որից հետո սուլթան հռչակվեց Թաթարի տասնամյա որդի Նասր-էդ-Դինը (1421-1422), որի օրոք իրական իշխանությունը բնականաբար գտնվում էր նրա խնամակալ Բարսբեկի ձեռքում։ Արդյունքում՝ 1422 թվականի ապրիլին սուլթանական խնամակալը գահընկեց արեց, ձերբակալեց և շուտով սպանեց իր սանին, որից հետո Մամլուքյան սուլթանության սուլթան հռչակվեց Բարսբեկը (1422-1438), որի էլ հենց ի վերջո հաջողվեց ամրանալ արյունով ողողված սուլթանական գահին: Մամլուքյան սուլթանությունում տիրող քաոսային վիճակը հերթական անգամ իր ազդեցությունը թողեց Կիլիկիայի և հարակից շրջանների վրա: Իրոք, հենց այս խառն օրերին էր, որ Մեհմեդ-բեկը կարողացավ ազատվել բանտարկությունից, հաջողությամբ փախուստի դիմել Կահիրեից և հաստատվել կրկին ոտքի հանված Ղահրամանյանների էմիրությունում: Ղահրամանյանների այս էմիրին, սակայն, իշխանությունը երկար վայելել այնուհանդերձ չվիճակվեց, քանի որ արդեն 1423 թվականի փետրվարին Օսմանյան սուլթանության բանակից Անթալիայի պաշարման ժամանակ ամրությունից արձակված հրանոթի արկի հարվածից նա ուղղակի բզկտվեց: Հոր մարմնի կտորները հավաքելուց և դրանք թաղելուց հետո ընտանեկան համաձայնությամբ Ղահրամանյանների էմիրության էմիր հռչակվեց հանգուցյալի որդի Իբրահիմը (1423-1463): Նոր էմիրը, որ մի ռազմունակ, եռանդուն և խելացի անձնավորություն էր, իր երկարատև կառավարման ընթացքում մի վերջին անգամ մեծ ուժ ու հզորություն հաղորդեց սեփական էմիրությունը: Նույն այս Իբրահիմի օրոք էր, սակայն նաև, որ գործնականում անվերադարձ կերպով փչացան հարաբերությունները Օսմանյան սուլթանների հետ, ինչն էլ լրջորեն սահմանափակեց Ղահրամանյանների էմիրության ակտիվությունը արևելքում ու հատկապես Կիլիկիայում: 1424 թվականին Կոնստանդին V-ը մահացավ և Կիլիկիայի թագավորության արքա հռչակվեց նրա թոռը` Կոնստանդին VI-ը (1424-1426): Նույն այս ժամանակ, սակայն, Մերձավոր Արևելքում հասունանում էին վճռական իրադարձություններ: Իրոք, Բարսբեկը քրիստոնյաների _________________________ 1 Կիրակոս Բանասեր Ռշտունի «Ժամանակագրություն»; Թովմա Մինասյանց «Տարեգրություն»; Մելիքսեթ Բաղիշեցի «Հիշատակարան 1428 թվականի»:
հարցով իր ծրագրերն ուներ և գահ բարձրանալուց հետո վերջինս որպես առաջնային քաղաքական խնդիր հռչակեց պատերազմը Կիպրոսի թագավորության դեմ` վերջնական նպատակ ունենալով արմատախիլ անել քրիստոնյաների քաղաքական իշխանության վերջին մնացորդները Մերձավոր Արևելքում: 1425 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի վերջ Կիպրոսում ափ իջած Մամլուքյան սուլթանության բանակը (մոտ 3.000, 50 նավ) ասպատակեց կղզին և, մանր ընդհարումներ ունենալով Կիպրոսի թագավորության բանակի (2.500) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (մոտ 500) հետ, նահանջեց1: 1425 թվականի վերջերին Կոնստանդին VI-ը բանակային զգալի ուժերով իջավ լեռներից, հասավ Սիս և ուղղություն վերցրեց դեպի ծովափ: Հայոց արքան օգնության էր շտապում Կիպրոսի թագավորությանը: Կոնստանդին VI-ը ու իր բանակի մի մասը թողեցին Կիլիկիան և անցան Կիպրոս, որպեսզի օգնություն ցույց տան տեղի թագավորության արքա Հովհաննես II-ին (1398-1432)՝ Մամլուքյան սուլթանության հերթական հարվածը հետ մղելու գործում: Իր հերթին 1426 թվականին Բարսբեկը, ձեռնամուխ լինելով վերջինը և վճռականը լինելուն կոչված հարձակմանը, խոշոր բանակային ուժերով կրկին ափհանում կազմակերպեց Կիպրոսում: Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
1426 հուլիսի 7 – Խերոկիտիայի ճ-մ (Կիպրոսի հարավ, Լիմասոլի մոտ)2
Մամլուքյան սուլթանության բանակը (3.100, 150 նավ) ափ իջավ կղզում և ասպատակեց շրջակայքը, որից հետո ամուր պաշտպանական դիրքեր զբաղեցրեց մի բարձրավանդակի վրա։ Տեղեկանալով այս մասին` Հովհաննես II-ի գլխավորած Կիպրոսի (5.600, 100 թնդանոթ) և Կոնստանդին VI-ի գլխավորած Կիլիկիայի (մոտ 600) թագավորությունների միացյալ բանակը սկսեց մոտենալ հակառակորդին` մերժելով հաշտություն կնքելու բոլոր առաջարկները։ Հակառակորդին մոտենալուց հետո քրիստոնյաները, հրետանին տեղադրելով առաջին գծում և նախատեսելով պաշտպանողական մարտ տալ, ամուր պաշտպանական դիրքեր գրավեցին: Հետագայում, սակայն, երբ օրվա արդեն կեսին պարզ դարձավ, որ թշնամու բանակը չի պատրաստվում նախահարձակ լինել, քրիստոնյաներն իրենք պատրաստվեցին հարձակման անցնել, ընդ որում այդ ընթացքում Մամլուքյան սուլթանության բանակը արևելքից իրականացված թևանցումով մի խոշոր ջոկատ անցկացրեց քրիստոնյաների բանակի ձախ թևից ձախ։ I փուլ – Քրիստոնյաները մի շարք հարձակումներ գործեցին հակառակորդի ամրացված դիրքերի ուղղությամբ, սակայն որևէ հաջողության չհասան և հետ մղվեցին ելման դիրքեր, ընդ որում մարտում վիրավորվեց, իսկ դրանից կարճ ժամանակ անց էլ մահացավ նաև Կոնստանդին VI-ը։ Միաժամանակ քրիստոնյաների հետևազորը, որը հիմնականում կազմված էր ռազմական գործին անվարժ աշխարհազորայիններից, զենքերը լքելով աստիճանաբար ցրվեց։ II փուլ – Քրիստոնյաների հերթական գրոհներից մեկի ժամանակ թևանցն ավարտած հակառակորդի ջոկատը, գործելով ճակատային հակահարձակման անցած սեփական ուժերի հետ միասին, թևային հարված հասցրեց։ Արդյունքում՝ քրիստոնյաները ծանր պարտություն կրեցին և դիմեցին փախուստի։ III փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը հետապնդեց քրիստոնյաների և ծանր կորուստներ պատճառեց նրանց։ Հայերը կորցրին մոտ 400, դաշնակիցը` մոտ 1.000 զինվոր, ընդ որում գերվեց նաև Հովհաննես II-ը, թշնամին` մոտ 700 զինվոր։
Քրիստոնյաների նկատմամբ վճռական հաղթանակ տանելուց հետո Մամլուքյան սուլթանության բանակը հիմնովին ավերեց կղզին: Արդյունքում՝ իրեն պարտություն բերած ճակատամարտում գերի ընկած Կիպրոսի արքան ստիպված եղավ ընդունել մամլուքների _________________________ 1 Լեոնտիոս Մախերոս «Պատումը Կիպրոսի քաղցր երկրի մասին», գիրք 5: 2 Լեոնտիոս Մախերոս «Պատումը Կիպրոսի քաղցր երկրի մասին», գիրք 5; Հակոբ Սսեցի «Կիլիկիայի պատմությունը»; Գասպար Համրեցի «Հիշատակարան 1426 թվականի»; Անանուն «Հիշատակարան 1426 թվականի»:
թելադրած անձնատվության բոլոր և նույնիսկ ամենածանր պայմանները: Այս հարվածից Կիպրոսի թագավորությունն այդպես էլ այլևս ուշքի չեկավ: Հեշտ չեղավ նաև հայերի համար:
Գլուխ 33 «Անհայտ» Օշին II-ը և Կիլիկիայի թագավորության հետագա ընթացքը
Կոնստանդին VI-ի մահից հետո Կիլիկիայի թագավորության նոր արքա հռչակվեց Օշին II-ը (1426-1465): Վերջինս 1496 թվականին հիշատակվում է այն կապակցությամբ, որ հենց այդ տարում նահատակվել է իր որդի Թորոս Հռոմկլայեցին1: Հայերի մոտ կա սովորույթ, երբ հայրը որդուն անվանում է սեփական հոր անունով: Արդյունքում կարելի է ենթադրել, որ Օշին II-ը եղել է Հեթում I-ի եղբայր, Կոռիկոսի տեր հռչակված Օշինի թոռան թոռ, 1360 թվականին զոհված Օշինի թոռը: Մինչև 1448 թվականը Օշին II-ը որպես իր նստավայր ուներ Կոռիկոսը, որտեղ Կիպրոսի թագավորության իշխանությունն, ըստ էության, ձևական էր: Միաժամանակ վերջինիս իշխանության տակ էին գտնվում նաև Զեյթունը, Բարձրաբերդը, Նայինպեց բերդը, ինչպես նաև Կապան, Վահկա, Պաղրաս, Մոլևոն և Կոպիտառ ամրոցներն ու նրանց շրջակայքը: Արդյունքում՝ հավաքելով իրենց շուրջը թագավորության անկումից հետո մնացած զինված ուժերի բեկորները, իրենց լեռնային ամրոցներին ապավինած հայ իշխանները նույնիսկ ստեղծված ծանր պայմաններում էլ կառչած մնացին հայի տեսակի համար այնքան սիրելի պետականության գաղափարին: Միաժամանակ կարծում եմ, որ, մինչև առաջ անցնելը, չի խանգարի մի քանի խոսք ասել նաև «թագավոր Հայոց» տիտղոսի հետագա ճակատագրի մասին Եվրոպայում:
Գլուխ 34 «Թագավոր Հայոց» տիտղոսի ժառանգականության հիմնախնդիրը
Իրոք, Կիպրոսի թագավորության արքաներն, ի դեմս ամենից առաջ Պետրոս I-ի քաղաքական ժառանգորդը հանդիսացող Հովհաննես II-ի, «թագավոր Հայոց» տիտղոսն ի վերջո փոխանցեցին ներկայիս Ֆրանսիայի հարավ-արևելքում և ներկայիս Իտալիայի հյուսիս-արևմուտքում նույն այս ժամանակ տարածվող Սավոյայի դքսության տիրակալներին: Սկզբում, սակայն, տիտղոսը Սավոյան իշխանատոհմում այնուհանդերձ ստատիկ դրություն ուներ և ակտիվացավ միայն մի քանի տասնամյակ անց: Իրոք, այն բանից հետո, երբ Հովհաննես II-ի աղջիկ Աննան ամուսնացավ Սավոյայի դքսության դուքս Լյուդովիկոսի (1440-1465) հետ, «թագավոր Հայոց» տիտղոսը Կիպրոսի արքաներին պատկանող այլ տիտղոսների շարքում անցավ Սավոյան իշխանատոհմին: Այն բանից հետո, սակայն, երբ Լյուդովիկոսի որդի Ամադեուսի (1465-1472) տղա Ֆիլբերտին (1472-1482) հաջորդած վերջինիս եղբայր Կառլոսը (1482-1490) 1485 թվականին Հովհաննես II-ի որդի Հովհաննես III-ի (1432-1458) աղջիկ, գահազրկված և իր տիրույթներում ապաստանած Շառլոտային (1458-1464) դրամական զգալի հատուցման դիմաց համոզեց հրաժարվել իր տիտղոսաշարքից, «թագավոր Հայոց» տիտղոսը կորցրեց իր ստատիկ դրությունը և Սավոյան իշխանատոհմի տիտղոսաշարքում գործնական լիակատար մակարդակ ձեռք բերեց։ Արդյունքում՝ այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը վերջնականապես ամրապնդվեց Սավոյան իշխանատոհմի տիտղոսաշարքում այս ամենից շատ կարճ ժամանակ անց, քանզի, այն բանից հետո, երբ Շառլոտային հաջորդած նրա խորթ եղբայր Հովհաննես IV-ի (1464-1473) նորածին որդի Հովհաննես V-ը (1473-1474) կնքեց իր մահկանացուն, իսկ վերջինիս մայր, Կիպրոսի թագավորության թագուհի Կատերինա Կորնարոն (1474-1489) էլ Կիպրոսի թագավորությունը 1489 թվականին փոխանցեց Վենետիկի հանրապետությանը ու Կիպրոսի թագավորությունը ոչնչացավ, Սավոյան իշխանատոհմը և նույն Կառլոսը Եվրոպական մակարդակում մնացին այս տիտղոսի իրոք արդեն միակ կրողների դերում: Արդյունքում՝ Սավոյան իշխանատոհմի այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը 1720 թվականին անցավ նույն իշխանատոհմի հիմնադրած Սարդինիայի _________________________ 1 Անանուն Երուսաղեմցի «Ժամանակագրություն»: