Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

անձնական թիկնապահը, մինչև 1814 թվականը մասնակցեց բոլոր այն մարտական գործողություններին, որոնց ներկա էր կայսրը), Հովհաննես-Պետրոսը (ավագ սերժանտ, աչքի ընկավ Աուստեռլիցի ճ-մ-ում, որտեղ գլխից ծանր վիրավորվեց և դրսևորած քաջության համար ստացավ Պատվո լեգեոնի ասպետի կոչում, աչքի ընկավ նաև Բենվենտի ճ-մ-ում, որտեղ սրի չորս հարված ստացավ գլխին, ինչպես նաև Վաթեռլոյի ճ-մ-ում), Միրզա Փոքրը (աչքի ընկավ Աուստեռլիցի ճ-մ-ում, որի ժամանակ դրսևորած քաջության համար ստացավ Պատվո լեգեոնի ասպետի կոչում, աչքի ընկավ նաև Վաթեռլոյի ճ-մ-ում), Սերաֆիմ-Գագդոն (աչքի ընկավ Աուստեռլիցի ճ-մ-ում, որի ժամանակ դրսևորած քաջության համար ստացավ Պատվո լեգեոնի ասպետի կոչում, աչքի ընկավ նաև Վաթեռլոյի ճ-մ-ում), Հովհաննես-Անտուանը (աչքի ընկավ Աուստեռլիցի ճ-մ-ում, որի ժամանակ դրսևորած քաջության համար ստացավ Պատվո լեգեոնի ասպետի կոչում), Թունիս Հայը (աչքի ընկավ Աուստեռլիցի ճ-մ-ում, որի ժամանակ դրսևորած քաջության համար ստացավ Պատվո լեգեոնի ասպետի կոչում), Թովման (աչքի ընկավ Վաթեռլոյի ճ-մ-ում), Պատվո լեգեոնի ասպետներ Արմեն Փոքրը, Հովհան-Հովհաննեսը, Հովհաննես Սալմաստեցին, Շահենը, Շամասը, ինչպես նաև Ազարիա Մեծ Թիֆլիսցին, Ազարիա Մեծը, Ազարիա Փոքրը, Անտուան-Հովհաննեսը, Բաղդասարը, Հակոբ Սալմաստեցին, Հովհանը, Հովհաննես-Մարտիրոսը, Հովհաննես-Մուստաֆան, Հովհաննես Չերքեզը, Հովհաննես Փոքրը, Հովսեփ Ալման, Հովսեփ Սերան, Միրզա Մեծը, Պետրոսը, Ռուստամը և Սարգիս-Թովման: Ռուսական կայսրության բանակի կազմում մարտերին մասնակցեցին մոտ 500 ռազմիկներ, որոնց թվում Սումի հուսարական գնդի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Դեյլանովը (աչքի ընկավ Վիտեբսկի, Սմոլենսկի, Վյազմայի, Բորոդինոյի և Մոժայսկի ճ-մ-երում), գեներալ-մայոր Դմիտրի Ախշարումովը (աչքի ընկավ Լյուտցենի, Սմոլենսկի, Բորոդինոյի ու Մալոյարոսլավեցի ճ-մ-երում), գեներալ-մայոր Ռուստամ Մադաթյանը, (Հայրենական պատերազմի սկզբում հանդես եկավ որպես Արևմտյան III բանակի առաջապահ զորամասներից մեկի հրամանատար, հետագայում աչքի ընկավ Բրեստ-Լիտովսկի և Տրիպոլսի շրջաններում ծավալված ռազմական գործողություններում, բազում անկանոն մարտերում, ինչպես նաև Բերեզինայի ճ-մ-ում, աչքի ընկավ Լեյպցիգի ճ-մ-ում, դրա ընթացքում ծանր վիրավորվեց և դրսևորած խիզախության համար ստացավ գեներալ-մայորի կոչում), գեներալ-մայոր Պավել Մելիքյանը (աչքի ընկավ Վիտեբսկի, Սմոլենսկի, Վյազմայի և Բորոդինոյի ճ-մ-երում), գեներալ-մայոր Դավիթ Աբամելիքը, նրա որդիներ Պյոտրն ու Ալեքսանդրը (մարտնչեցին Բորոդինոյի ճ-մ-ում), գվարդիայի կապիտան Պյոտր Շահնավազյանը (զոհվեց Բորոդինոյի ճ-մ-ում), ռոտմիստր Դավիթ Դեյլանովը (աչքի ընկավ Ֆրիդլանդի ճ-մ-ում, զոհվեց Եվրոպական արշավանքի ժամանակ), ինչպես նաև շտաբս-ռոտմիստր Եղիազար Լազարյանը, Հովհաննես, Արտյոմ, Քրիստափոր և Լազար Լազարյանները, Բարսեղ Բեհբությանը, Հայրապետյանը, Մանվելյանը, Մելիք-Օսիպյանը, Լալայանը, Վարժապետյանը, Աղամբարյանը, Թումանյանը ու Սմբատյանը1:
Կախեթիի թագավորությունն ընկնում էր, Հյուսիսային Կովկասի լեռնականների ռազմական եռանդը մեծապես սանձվել էր, Իրանական լեռնաշխարհում սկսել էր գործել բավականին ամուր մի պետական միավոր, Օսմանյան սուլթանությունում շարունակվում էին զարգացման հետագա ուղիների որոնումները, իսկ Մերձավոր Արևելքում էլ արդեն իր լիակատար ուժով սկսում էր զգացվել Ռուսական կայսրության ազդեցությունը:
Առաջավոր Ասիայում սկիզբ էին առնում Նոր ժամանակները, որոնք իրենց հետ անդառնալի փոփոխություններ էին բերելու:
_________________________
1 Այս իրադարձությունը լայնորեն ներկայացված է աղբյուրներում: Միաժամանակ, սակայն, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ:
676
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Մաս IV
Ռուս-մահմեդական աշխարհը և Հայաստանը

Գլուխ 1
Կախեթիի թագավորության վերացումը

1800 թվականի դեկտեմբերի 28-ին, այդպես էլ ոչինչ չարած սեփական պետության համար և որևէ կերպ արժանի չեղած իր հզոր նախնիներին, Գեորգի III-ը կնքեց իր մահկանացուն: Դեռևս իր մահից 10 օր առաջ, սակայն՝ 1800 թվականի դեկտեմբերի 18-ին, Գեորգի III-ը ստորագրել էր մի փաստաթուղթ, որով Կախեթիի թագավորությունը հանձնում էր Ռուսական կայսրությանը: Այս առումով հետաքրքիր է նշել, սակայն, որ մահը խանգարեց վերջինիս վավերացնել իր իսկ կողմից ստորագրած նույն այդ փաստաթուղթը, որը չհասցրեց վավերացնել նաև Պավելը, քանի որ նա էլ դավադրության զոհ դարձավ և սպանվեց արդեն 1801 թվականի մարտի 11-ին: Այս պայմաններում Կախեթիի թագավորության արքա հռչակվեց Գեորգի III-ի որդի, մինչ այդ մարտերում բավականին աչքի ընկած արքայազն Դավիթը՝ Դավիթ III-ը (1800-1801): Վերջինս, սակայն, ինչպես արդյունքում պարզվեց, որևէ իրական իշխանություն արդեն չուներ, իսկ Կախեթիի թագավորության տարածքում էլ արդեն լիովին տնօրինություն էին անում Ռուսական կայսրության ներկայացուցիչները: Արդյունքում՝ Պավելին փոխարինած նրա որդի Ալեքսանդր I-ի (1801-1825) ուղիղ ցուցումով 1801 թվականի մայիսին Դավիթ III-ին գահընկեց արեցին, իսկ հետո էլ ձերբակալեցին և փոխադրեցին Ռուսական կայսրություն, ինչից հետո Կախեթիի թագավորությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն էլ անցավ Ռուսական կայսրությանը: Ինչ վերաբերում է Դավիթ III-ին, ապա նա համալրեց Ռուսական կայսրության ազնվականների շարքերը և հետագայում աչքի ընկավ որպես պատմիչ՝ կնքելով իր մահկանացուն 1819 թվականին:
Կախեթիի թագավորության ոչնչացումով փաստորեն ստեղծվեց մի իրավիճակ, երբ նախկինում գոյություն ունեցած վրաց, ըստ էության, երկու պետական միավորներ դուրս եկան ռազմաքաղաքական թատերաբեմից, քանի որ, ինչպես արդեն ասվեց, Կախեթիի թագավորությունը մինչ այս կլանել էր Քարթլիի թագավորությանը և արդյունքում հանդես էր գալիս երկուսի փոխարեն։ Արդյունքում՝ ինչպես վրացական, այնպես էլ Բագրատունիների իշխանության տակ գտնվող պետական միավորներից ասպարեզում մնաց միայն Իմերեթիայի թագավորությունը, որը, սակայն, ոչ միայն անհամեմատ ավելի թույլ էր, այլև նոր պայմաններում էլ ընդհանրապես զրկված էր որևէ հեռանկարից: Եվ վերջապես հարկ է նշել, որ Ռուսական կայսրության կազմում Կախեթիի նույն այդ թագավորության ընդգրկումով փաստորեն նաև ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանի հյուսիս-արևելյան որոշ շրջաններ, որոնք մինչ այդ պատկանում էին Կախեթիի թագավորությանը, ևս ընկան Ռուսական կայսրության տիրապետության տակ:

Գլուխ 2
Ռուս-Պարսկական I պատերազմի սկիզբը

Կովկասյան լեռնաշղթայից հարավ գտնվող տարածքներում Ռուսական կայսրության հաստատվելը շատ վատ ընդունվեց Ղաջարների շահությունում, ընդ որում պաշտոնական Թեհրանը եռանդուն միջոցառումներով մինչ այս ևս դեմ էր դուրս գալիս դեպի հարավ տարածվելու պաշտոնական Սանկտ-Պետերբուրգի մղումներին։ Արդյունքում՝ երկու պետությունների միջև հարաբերությունները սրվեցին և, ի տարբերություն 1650-ական, 1720-ական կամ 1790-ական թվականների, ի վերջո հանգեցրին լայնամասշտաբ պատերազմի: Սկիզբ առավ Ռուս-Պարսկական I պատերազմը (1803-1813), որում նախահարձակ կողմը եղավ Ռուսական կայսրությունը:
Հարկ է նշել, որ մահմեդական ուժերի հետ ընդհարվելու փորձ Ռուսական կայսրության ռազմական մեքենան վաղուց ուներ, ընդ որում առկա էին մինչ այս տեղի ունեցած ինչպես Ռուս-Թուրքական յոթ պատերազմներ, այնպես էլ ընդհարումների մի երկար շարան Ղրիմի խանության
677
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

և Կովկասյան լեռնաշղթայի լեռնականների հետ: Առկա էին նույնիսկ առանձին արշավանքներ դեպի Միջին Ասիա և արդեն իսկ հիշատակված ընդհարումները Սեֆյանների ու Աֆշարների շահությունների հետ, այնպես որ իրավիճակը մեծ հաշվով անսովոր չէր: Ավելին, ամենաշատը մարտնչած լինելով հենց Օսմանյան սուլթանության դեմ և մահմեդական իր բոլոր հակառակորդներից սովոր լինելով կռվել հենց այս ամենաուժեղի հետ, Ղաջարների շահության պարագայում Ռուսական կայսրության ռազմական մեքենայի գործը ինչ-որ տեղ նույնիսկ ավելի հեշտ էր, քանի որ, իր թերություններով հանդերձ, սակայն Օսմանյան սուլթանության ռազմական մեքենան նույն այս ժամանակ այնուհանդերձ ավելի ուժեղ էր, քան Ղաջարների շահության իր համարժեքը: Այսպես թե այնպես, սակայն նույն այս ժամանակ Եվրոպայի, իսկ արդյունքում էլ, փաստորեն, աշխարհի լավագույն և ամենաժամանակակից բանակներից մեկը հանդիսացող Ռուսական կայսրության բանակի հետ ընդհարումում Ղաջարների շահության բանակը միանգամից էլ հայտնվում էր ծանրագույն մի դրության մեջ, երբ վերջինս հակառակորդին զիջում էր ոչ միայն տեխնիկապես կամ կազմակերպչական հարցերում, այլ նույնիսկ՝ հայեցակարգային մակարդակում, երբ կարծես պետք է ընդհարվեին տարբեր դարաշրջանների ռազմական մեքենաներ:
Այս կապակցությամբ հօգուտ Ղաջարների շահության էր գործում, թերևս, միայն այն միակ, սակայն անչափ լուրջ հանգամանքը, որ մարտերի ապագա թատերաբեմը Ռուսական կայսրության ռազմավարչական համակարգի համար այնուհանդերձ դեռևս հեռավոր և համեմատականորեն սահմանափակ հետաքրքրություն ներկայացնող մի տարածաշրջան էր, իսկ պաշտոնական Սանկտ-Պետերբուրգն ինքն էլ, լարելով բոլոր ուժերը, նույն այս ժամանակ մարտնչում էր Եվրոպայում մղվող ծանր ու հակասական արդյունքներ ունեցող Նապոլեոնյան պատերազմներում: Որպես հետևանք այս ամենի, Ղաջարների շահության ռազմական մեքենայի համեմատ ունենալով անհամեմատ ավելի մեծաքանակ բանակային ուժեր, պաշտոնական Սանկտ-Պետերբուրգը Կովկասյան լեռնաշղթայից հարավ ձգվող տարածքներում գործում էր խիստ սահմանափակ ուժերով, ընդ որում նույն այդ ուղղությամբ ուժերի ողջ ծավալով գործելու ի վիճակի պաշտոնական Թեհրանն իր հերթին արդյունքում ապոհովում էր քանակական ճնշող առավելություն:
Առաջիկա պատերազմում ամենից առաջ դրված էր Գանձակի խանության խնդիրը, որը առավել մոտ էր գտնվում հենց նոր ձեռք բերված կայսերական տարածքներին: Ոչ պակաս կարևոր էր, սակայն, նաև այն հանգամանքը, որ Գանձակի խանությունը հանդիսանում էր Կախեթիի թագավորության տիրակալների հետաքրքրությունների ավանդական ոլորտը, իսկ պաշտոնական Գանձակն էլ հաճախ ենթակա վիճակում էր գտնում պաշտոնական Տփղիսից:
Արդյունքում՝ Ռուսական կայսրության Կովկասյան փոխարքայության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Պավել Ցիցիանովը, որը ծագումով վրացի էր և որի նախնիները Ռուսական կայսրության տարածք էին անցել դեռևս Վախթանգ VI-ի հետ միասին, մի շարք առաջարկներ արեց Գանձակի խանության խան Ջավադին, որպեսզի վերջինս հնազանդվի և իր խանությունն ընդգրկի Ռուսական կայսրության կազմ, սակայն ամեն անգամ էլ ստացավ վճռական մերժում: Ջավադը մինչև վերջին պահը հույս ուներ օժանդակություն ստանալ պաշտոնական Թեհրանից, սակայն այստեղ, օգնության հասնելու հարցում այդպես էլ վերջնական որոշման չհանգելով և, թերևս, գաղտնի հույս ունենալով, որ հարվածն այնուհանդերձ չի հետևի, առժամանակ հապաղեցին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1803 դեկտեմբերի 1 - 1804 հունվարի 3 – Գանձակի գրավումը1

Գեներալ-լեյտենանտ Պավել Ցիցիանովի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000, այդ թվում
_________________________
Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 27; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 9; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131:
678
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

Գրիգոր Մանուչարյանը1) սկսեցին մոտենալ Ջավադի գլխավորությամբ քաղաքի մոտ դիրքեր գրաված Գանձակի խանության բանակին (2.000), ինչպես նաև վերջինիս կազմում գտնվող ու հիմնականում հարկադրաբար քաղաքի պաշտպանների շարքերը զորակոչված քաղաքի Հայ ռազմիկներին (300):
I փուլ – Դեկտեմբերի 1-ին Ղուլու-Ղոբի մոտ Գանձակի խանության բանակը պարտություն կրեց, որից հետո Ռուսական կայսրության բանակը պաշարեց քաղաքը:
II փուլ – Դեկտեմբերի 2-ին Ռուսական կայսրության բանակը անցավ հարձակման և մեկ ու կես ժամում գրավեց քաղաքի արտաքին պարիսպը: Քաղաքի կայազորի 200 ռազմիկներ գերվեցին, քաղաքի պաշտպանությանը մասնակցող հայերը ինքնակամ անցան հակառակորդի կողմը, սակայն քաղաքի կայազորի մնացորդը Ջավադի ղեկավարությամբ ամրացավ միջնաբերդում:
III փուլ – 1804 թ-ի հունվարի 3-ին Ռուսական կայսրության բանակը երկու կողմից անցավ գրոհի և, աստիճանների օգնությամբ անցնելով պարիսպը ու հաղթահարելով հակառակորդի համառ դիմադրությունը, մտավ միջնաբերդ: Գանձակի խանության բանակը շարունակեց համառորեն պաշտպանվել և գրեթե ողջ կազմով զոհվեց մարտում, ընդ որում մայոր Դմիտրի Լիսանևիչի կրակոցից ընկավ նաև պարսպի վրա համառորեն պաշտպանվող Ջավադը:
Հայերը կորցրին մոտ 50 զինվոր, դաշնակիցը` 34 սպանված, 204 վիրավոր, թշնամին` մոտ 1.500 զինվոր: Գանձակի խանությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքը անցավ Ռուսական կայսրությանը:

Լուծելով Գանձակի խանության խնդիրը՝ 1804 թվականի մարտին մայոր Դմիտրի Լիսանևիչի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 700) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (100) ասպատակեցին Արցախի հյուսիսը և նահանջեցին2: Նույն այս ժամանակ, սակայն, հյուսիսային ուղղությամբ արդեն սկիզբ էր առնում պաշտոնական Թեհրանի հղացած լայնամասշտաբ հակահարվածը, ընդ որում որպես հիմնական ուղղություն ընտրված էր առաջխաղացումը դեպի Երևանի խանությունը, սակայն մոռացված չէր նաև երբեմնի Գանձակի խանությունը:
Արդյունքում՝ 1804 թվականի ապրիլի սկզբին Գանձակի ճ-մ-ում Ռուսական կայսրության բանակը (60) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (10) հետ մղեցին Ղաջարների շահության բանակի (մոտ 200) հարձակումը, երբ հայերը կորցրին 2, դաշնակիցը` 23, թշնամին` մոտ 150 զինվոր3: Նույն 1804 թվականի ապրիլի արդեն կեսին կրկին Գանձակի ճ-մ-ում Ռուսական կայսրության բանակը (մոտ 100) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հերթական անգամ հետ մղեցին Ղաջարների շահության բանակի (մոտ 400) հարձակումը4: Գլխավոր հարվածի ուղղությունը, սակայն, ինչպես արդեն այս ժամանակ պարզվեց, Երևանն էր:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ նույն այս ժամանակ Երևանի խանությունը ապստամբական դիրք էր գրավել պաշտոնական Թեհրանի նկատմամբ և, եթե վերջինս այս ուղղությամբ ի սկզբանե պատրաստվում էր հետ մղել Ռուսական կայսրության բանակին, ապա արդյունքում հարկ եղավ ամենից առաջ գործ ունենալ հենց Մեհտի-գուլիի գլխավորած Երևանի խանության ռազմական մեքենայի հետ։ Արդյունքում՝ 1804 թվականի հունիսի 1-ին Ղաջարների շահության բանակը (60.000) պաշարեց Երևանը ապստամբած Երևանի խանության բանակից (մոտ 1.000) ու քաղաքի Հայ ռազմիկներից (մոտ 100), որոնք, սակայն, համարձակ արտագրոհով հետ շպրտեցին թշնամուն5:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Այս ուշագրավ անձնավորության մասին տեղեկություններ են պահպանվել Տաշիրի բանավոր ավանդույթներում և որոշ ժամանակակիցների վկայություններում: Տես՝ Դևրիկյան Տ. «Հոգևոր ծառայությունը բանակում», Երևան 2002, էջ 60:
2 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 245:
3 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 246:
4 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 246:
5 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 207-208:
679
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1804 հունիսի 10 – Ազատանի ճ-մ (Արարատ, Շիրակ գավառ, Գյումրուց մոտ 6 կմ հարավ)1

Ինֆանտերիայի գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ Երևանյան I արշավանքը սկսած և Տփղիս-Գուգարք-Շիրակ երթուղով դեպի հարավ առաջխաղացած Ռուսական կայսրության բանակի (5.120, որից 858 հեծյալ, 12 հրանոթ) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկների (712, այդ թվում Ռոստոմ Քաջ Մելիք-Բեգլարյանը և Գրիգոր Մանուչարյանը2) առաջապահը գեներալ-մայոր Սերգեյ Տուչկովի գլխավորությամբ մոտեցավ գյուղի մոտ մարտակարգ ընդունած Ղաջարների շահության բանակին (8.000 հեծյալ) և ինքն էլ մարտակարգ ընդունեց:
I փուլ – Ղաջարների շահության բանակը անցավ ճակատային հարձակման, սակայն ամուր պաշտպանական դիրք գրաված Ռուսական կայսրության բանակի առաջին գումարտակը (1.000) հետ մղեց վերջինիս: Միաժամանակ աննկատ ռազմերթով թշնամու թիկունք անցած Ռուսական կայսրության բանակի երկրորդ գումարտակը (1.000) և Հայ ռազմիկները գրավեցին թշնամու բանակի նահանջի ուղու վրա գտնվող նեղ ճանապարհը:
II փուլ – Ռուսական կայսրության բանակը շրջապատեց թշնամուն և համակցված ճակատային ու թիկունքային հարձակումով գլխովին ջախջախեց:
Հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` 150, թշնամին` մոտ 5.000 զինվոր:

Զարգացնելով նախորդ ճակատամարտում ձեռք բերած հաջողությունը՝ 1804 թվականի հունիսի 17-ին Ապարանի ճ-մ-ում (Արարատ, Նիգ գավառ) Ռուսական կայսրության բանակի առաջապահը (մոտ 500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (370) ևս մեկ անգամ հաղթեցին Ղաջարների շահության բանակին (500, այդ թվում թաթարներ3)4։ Արդյունքում՝ քրիստոնյաների բանակը մոտեցավ Երևանի մատույցներին:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1804 հունիսի 19-22 – Էջմիածինի ճ-մ5

Ռուսական կայսրության բանակը (մոտ 5.000, 12 հրանոթ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (750) մոտեցան Ղաջարների շահության բանակին (20.000, մոտ 50 զամբուրակ): Կողմերը մարտակարգ ընդունեցին:
I փուլ – Հունիսի 19-ին Ռուսական կայսրության բանակի հեծյալ առաջապահը մոտեցավ այգիներին, բայց անակնկալ կերպով ընկավ գնդակոծության և զամբուրակների կրակի տակ: Կարճ ժամանակ անց, սակայն, Ռուսական կայսրության բանակի առաջապահի ռազմիկները, հեռվում թողնելով ձիերը, հետևակ վիճակում անցան գրոհի և
_________________________
1 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 205-207: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 117-118:
2 Այս ուշագրավ անձնավորության մասին տեղեկություններ են պահպանվել Տաշիրի բանավոր ավանդույթներում և որոշ ժամանակակիցների վկայություններում: Տես՝ Դևրիկյան Տ. «Հոգևոր ծառայությունը բանակում», Երևան 2002, էջ 60:
3 Իրավիճակը հստակ պատկերացնելու համար այստեղ և հետագայում պետք է հաշվի առնել այն, որ «թաթար» տերմինով, ինչպես տարածաշրջանին նվիրված պատմագիտական գրականության, այնպես էլ սույն աշխատության մեջ, նշվում է ժողովրդագրական բարդ գործընթացի ու տարբեր էթնոսների միախառնման արդյունքում Արևելյան Անդրկովկասում և Ատրպատականում առաջացած մարդկանց այն խումբը, որը, կրոնով ու կենցաղով լինելով մահմեդական, իսկ ծագումով` թյուրք, միաժամանակ, սակայն, ըստ էության, չէր պատկանում որևէ մի որոշակի ազգագրական խմբի և հանդիսանում էր էթնիկ յուրօրինակ մի հիբրիդ: Մարդկային այս հիբրիդը, որին հայերը անվանում էին «թուրք», իսկ ռուսները` «թաթար», «կովկասյան թաթար» կամ «կովկասյան թուրք», ինքն իրեն անվանում էր «մուսուլման»: Պարսկաստանի տարածքից գաղթած «մուսուլմաններ»-ն էլ իրենց կոչում էին «ադրբեջանցի»: Դեռևս XIX դարում, կանգնելով մարդկանց այս խմբին որևէ կերպ անվանակոչելու անհրաժեշտության առաջ՝ գիտական և քաղաքական շրջանակները կիրառության մեջ մտցրեցին «թաթար» տերմինը, որը կօգտագործվի նաև իմ կողմից: Ավելորդ չեմ համարում նշել, սակայն, որ վերը հիշատակված «թաթար»-ները, բացառությամբ, թերևս, գենետիկ աղոտ ընդհանրության, որևէ ուղղակի կապ չունեն ոչ միայն ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում կամ Ղրիմի թերակղզում բնակվող թաթարների, այլև պատմության մեջ որպես «թաթարներ» հայտնի ցեղային միության հետ: XX դարի քսանական թվականներին «թաթարներ» կոչված մարդկային այս խումբը իր ենթադրաբար վերջնական անվանումը ստացավ ըստ իր բնակության հիմնական վայրի` պատմաաշխարհագրական բնույթի գրական որոշ աշխատություններում «Ազրբայջան» վերանվանված «Ատրպատական»-ի, և կոչվեց «ադրբեջանցի»:
4 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 209:
5 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 28; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 10; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Երևանի խանին ուղված իշխան Պավել Ցիցիանովի 22.06.1804 թվականի նամակից; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 210-212: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 118:
688
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

գրավեցին այգիները: Ղաջարների շահության բանակը դիմեց փախուստի, իսկ վերջինիս ջոկատներից մեկը (400) ամրացավ Էջմիածնի վանքում:
II փուլ – Հունիսի 20-ին Շողակաթի և Հռիփսիմեի վանքերից մինչև Գայանեի վանք ձգվող պաշտպանական դիրքերում ամրացած Ռուսական կայսրության բանակը վեց ժամանոց մարտում հետ մղեց Երևանի կողմից հարձակման անցած թշնամու բանակի գրոհները ու հետ շպրտեց վերջինիս ելման դիրքեր:
III փուլ – Հունիսի 21-ին Ռուսական կայսրության բանակը առանց լուրջ մարտերի մտավ Էջմիածին:
IV փուլ – Հունիսի 22-ի առավոտյան Ռուսական կայսրության բանակը սկսեց մոտենալ Էջմիածնի վանքին: Տեղեկանալով այդ մասին` վանքում ամրացած Ղաջարների շահության բանակը նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 70, դաշնակիցը` մոտ 400, թշնամին` 7.000 զինվոր:

Հերթական անգամ զարգացնելով հաջողությունը՝ 1804 թվականի հունիսի 25-ին Ռուսական կայսրության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (100) առանց լուրջ մարտերի երեկոյան Ղաջարների շահության բանակից (մոտ 100) գրավեցին Քանաքեռը, ընդ որում թշնամին կորցրեց 1 հրանոթ1: Հարվածը արդեն շատ մոտ գտնվող Երևանին, սակայն, այնուհանդերձ մի քանի օրով ևս հետաձգվեց, քանի որ թիկունքում բարդացավ քրիստոնյաների բանակի դրությունը:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1804 հունիսի 30 – Էջմիածնի ճ-մ2

Ռուսական կայսրության բանակը (մոտ 4.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 400), չիրականացնելով նախնական հետախուզության, մտան մի նեղ կիրճ` հայտնվելով Ղաջարների շահության բանակի (մոտ 5.000) պատրաստած դարանում:
I փուլ – Առավոտյան Ղաջարների շահության բանակը սկսեց կիրճի վերևից գնդակոծել Ռուսական կայսրության բանակին և նրա ուղղությամբ խոշոր քարեր գլորել: Ստեղծված ծանր իրավիճակում Ռուսական կայսրության բանակի հրամանատարությունը այնուհանդերձ որոշեց շարունակել առաջխաղացումը` նպատակ ունենալով ի վերջո դուրս գալ կիրճից: Միաժամանակ IX եգերական գնդի ռազմիկները հայերի օգնությամբ մագլցեցին կիրճի պատերը և հարձակվեցին թշնամու բանակի վրա: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում թշնամու բանակն ի վերջո նահանջեց:
II փուլ – Կեսօրին Ռուսական կայսրության բանակի հետքերով շարժվող Ղաջարների շահության հիմնական բանակը սկսեց մտնել կիրճ` շրջապատման իրական վտանգ ստեղծելով քրիստոնյաների բանակի համար, որի հրամանատարությունը արդեն պարզել էր, որ կիրճը մյուս կողմից ելք չունի:
III փուլ – Օրվա երկրորդ կեսին I գրենադերական գնդի ռազմիկները կիրճի գրեթե ուղղահայաց պատերով հայերի օգնությամբ մագլցեցին դեպի վեր և IX եգերական գնդի ռազմիկների հետ միասին սկսեցին գնդակոծել ներքևում դիրքավորված ու իրենց հիմնական բանակին շրջափակել փորձող թշնամու բանակին: Միաժամանակ հարձակման անցավ նաև Ռուսական կայսրության հիմնական բանակը։ Արդյունքում՝ Ռուսական կայսրության բանակին հաջողվեց ճեղքել թշնամու դասավորությունը և դուրս գալ կիրճից:
Հայերը կորցրին մոտ 40, դաշնակիցը` մոտ 400, թշնամին` մոտ 800 զինվոր:

Վերջին հաջողությունների արդյունքում Ռուսական կայսրության բանակը լուրջ հիմքեր ստեղծեց Երևանի պաշարման համար։ Արդյունքում՝ սկիզբ առավ պայքարը տարածաշրջանի
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 28; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 10: Այս իրադարձության մասին տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 214: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 118:
2 Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 215-217: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 119:
681
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

ամենալավ ամրություններից մեկի դեմ, ընդ որում վերջինիս պաշտպանունակության ամրապնդման գործում լուրջ դեր էին ունեցել նաև Ֆրանսիական կայսրության մասնագետները:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1804 հուլիսի 15 - սեպտեմբերի 4 – Երևանի ճ-մ1

Հուլիսի սկզբին ինֆանտերիայի գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 3.500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 700) հյուսիսից մոտեցան քաղաքին ու պաշարեցին այն Երևանի խանության բանակից (7.800, 62 հրանոթ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500): Իր հերթին Աբբաս-Միրզայի գլխավորած Ղաջարների շահության բանակը (42.000) սկսեց հարավից մոտենալ քաղաքին: Տեղեկանալով այդ մասին` Ռուսական կայսրության բանակը ամուր պաշտպանական դիրքեր գրավեց` ուժեղացնելով դրանք հրետանային մարտկոցներով:
I փուլ – Հուլիսի 15-ին ժամը 02:00-ի մոտակայքում Ղաջարների շահության բանակը հարձակվեց Ռուսական կայսրության բանակի ձախ թևում տեղակայված Նոլդենի մարտկոցի վրա, սակայն համառ մարտից հետո այդ հարձակումը հետ մղվեց: Պաշտպանվողները կորցրին 21, թշնամին` մոտ 100 զինվոր:
II փուլ – Լուսաբացին թշնամին հարձակվեց Ռուսական կայսրության բանակի աջ թևում տեղակայված մարտկոցի վրա, բայց այս անգամ ևս մատնվեց անհաջողության:
III փուլ – Ժամը 10:00-ից մինչը 13:00-ն Ղաջարների շահության բանակը անընդհատ հարձակումներ կազմակերպեց Նոլդենի մարտկոցի ուղղությամբ: Միաժամանակ Երևանից արտագրոհ իրականացրած թշնամին հուժկու հարվածներ հասցրեց նաև Ռուսական կայսրության բանակի կենտրոնին, սակայն արդեն 13:00-ին, շնորհիվ մեծապես աջ թևի մարտկոցի հեռահար կրակի, Նոլդենի մարտկոցի ուղղությամբ թշնամու բանակը վերջնականապես շպրտվեց ելման դիրքեր: Մինչև օրվա վերջ տևած մարտում հետ մղվեցին թշնամու բանակի գրոհները նաև Ռուսական կայսրության բանակի կենտրոնի ուղղությամբ: Ռուսական կայսրության բանակը կորցրին 179, թշնամին` 1.500 զինվոր:
IV փուլ – Հուլիսի 25-ին գեներալ-մայոր Սեմյոն Պորտյագինի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (900, այդ թվում կազակներ և թաթարներ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 50), նպատակ ունենալով անակնկալ հարձակվել Ազատ գետի ափին ճամբարած Ղաջարների շահության բանակի վրա, շարժվեցին դեպի հարավ, սակայն մատնվեցին անհաջողության, քանի որ քրիստոնյաների շարքերում գործող թաթարները ժամանակից շուտ կրակ բացեցին թշնամու պահակակետերից մեկի վրա, ինչն էլ հնարավորություն տվեց թշնամու ռազմիկներին պատրաստվել և անցնել հակահարձակման: Արդյունքում, տասնչորս ու կես ժամ անընդհատ մարտերով հետ մղելով թշնամուն, Ռուսական կայսրության բանակը միայն մեծ դժվարությամբ կարողացավ ապաստանել հիմնական բանակի դիրքերում: Ռուսական կայսրության բանակը կորցրեց 74 զինվոր:
V փուլ – Ռուսական կայսրության բանակը շրջապատեց Երևանը, բայց զերծ մնաց վճռական գործողություններից: Միաժամանակ Ղաջարների շահության բանակը, համոզվելով, որ չի կարող պարտության մատնել հակառակորդին բաց ճակատամարտում, որդեգրեց վերջինիս հյուծելու մարտավարություն: Այդ նպատակով Երևանը պաշարող Ռուսական կայսրության բանակի թիկունք անցկացվեցին խոշոր հեծյալ ջոկատներ։ Արդյունքում՝ Ռուսական կայսրության բանակը, պարենի պակասի պատճառով կանգնելով լուրջ դժվարությունների առաջ, Երևանը գրավելու համար չունենալով բավարար տեխնիկական և մարդկային միջոցներ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 28; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 10; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131; Նիկոլոզ Դադիանի «Վրաստանի պատմություն»: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 217-238: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 119-120:
682
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

վերահաս ձմռանից, սեպտեմբերի 4-ին թողեց քաղաքի պաշարումը, որից հետո, լքելով գրաված բոլոր տարածքները, վերադարձավ Տփղիս:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 4.000 զինվոր, պարտվողներից` հայերը մոտ 20, դաշնակիցը` 430 զինվոր:

Անհաջողությունը Երևանի պարիսպների տակ մեծապես պայմանավորված էր Ռուսական կայսրության բանակի հաղորդակցության ուղիների վրա գործող հակառակորդի ուժերի առկայությամբ, ընդ որում սրանց ղեկավարման գործում մեծ էր հատկապես Հերակլի II-ի որդի Ալեքսանդրի դերակատարությունը, որը դեմ էր դուրս գալիս դեռևս հոր վարած քաղաքականությանն ու եղբորը, իսկ այժմ էլ արդեն, չհամակերպվելով Կախեթիի թագավորության վերացման հետ, անցել էր բացահայտ պայքարի։ Արդյունքում՝ Երևանի մոտ գտնվող Ռուսական կայսրության բանակը իրոք մատակարարման լրջագույն խնդիրներ ունեցավ, իսկ 1804 թվականի հուլիսի վերջին էլ Ալեքսանդր Բագրատունու գլխավորած Ղաջարների շահության բանակը (մոտ 5.000) նույնիսկ պաշարեց Ազատանը, սակայն չկարողացավ գրավել այն Ռուսական կայսրության բանակից (մոտ 500) և գյուղի Հայ ռազմիկներից (մոտ 200)1: Երկու այլ հաջողության, ընդ որում առավել ցավալի հենց հայերի համար, Ալեքսանդրն այնուհանդերձ հասավ, սակայն մեկ անհաջողություն էլ ամեն դեպքում կրեց:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերումների տեսքով.

1804 օգոստոսի 2-5 – Փամբակի ճ-մ (Արարատ, Նիգ գավառի հյուսիս-արևմուտք)2

Ալեքսանդր Բագրատունու գլխավորած Ղաջարների շահության բանակը (11.000) շրջապատեց Երևանի մոտ տեղակայված Ռուսական կայսրության բանակի ճամբար պարենամթերք տեղափոխող Ռոստոմ Քաջ Մելիք-Բեգլարյանի գլխավորած ջոկատին (60):
I փուլ – Օգոստոսի 2-ից 4-ը թշնամին, օղակելով Ռոստոմի ջոկատին և, բացառությամբ փոխհրաձգության, զերծ մնալով ակտիվ գործողություններից, պահանջեց դադարեցնել դիմադրությունը ու հանձնվել, սակայն, տանալով վճռական մերժում, պատրաստվեց ակտիվ գործողությունների:
II փուլ – Ղաջարների շահության բանակը մոտեցավ Հայկական դիրքերին, որին ի պատասխան Հայկական բանակը, փորձելով ճեղքել թշնամու շարքերը և հեռանալ, անցավ հակագրոհի: Բռնկվեց համառ ու խիստ անհավասար մարտ, որի արդյունքում գրեթե բոլոր հայերը ընկան, իսկ քաջաբար մարտնչող Ռոստոմը, որի տակ սպանվել էր 2 ձի, գերվեց և հետագայում տանջամահ արվեց:
Հայերը կորցրին մոտ 60, թշնամին` մոտ 300 զինվոր:

1804 օգոստոսի 15 – Փամբակի ճ-մ3

Փիր-գուլի խանի և Ալեքսանդր Բագրատունու գլխավորած Ղաջարների շահության բանակը (14.000) սկսեց շարժվեց Երևանի մոտ տեղակայված Ռուսական կայսրության բանակի ճամբար պարենամթերք տեղափոխող մայոր Իոսիֆ Մոնտրեզորի գլխավորած ջոկատի (112) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (11) ուղղությամբ:
I փուլ – Օգոստոսի 15-ին թշնամու բանակը մի քանի ժամ հետապնդեց հմուտ մանևրներով հակառակորդից պոկվել փորձող Ռուսական կայսրության բանակին և մանր ընդհարումներից հետո ի վերջո շրջապատեց վերջինիս:
II փուլ – Օգոստոսի 15-ից 17-ը Ղաջարների շահության բանակը մի շարք գրոհներ ձեռնարկեց, սակայն ամուր պաշտպանական դիրքեր գրաված Ռուսական կայսրության բանակը հետ մղեց դրանք:
_________________________
1 Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 10:
2 Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 229-230:
3 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 28; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 10; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 229-232:
683
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

III փուլ – Օգոստոսի 18-ին Ղաջարների շահության բանակը կրկին անցավ հարձակման։ Արդյունքում՝ Ռուսական կայսրության բանակի ռազմիկները, որոնց զինամթերքը արդեն սպառվել էր, անցան սվինային հարձակման՝ փորձելով ճեղքել հակառակորդի շարքերն և հեռանալ: Բռնկվեց համառ, սակայն խիստ անհավասար մարտ, որի արդյունքում քաջարի մայորը և նրա գրեթե բոլոր ռազմիկներն ընկան:
Հայերը կորցրին 10, դաշնակիցը` 112, թշնամին` մոտ 800 զինվոր:

1804 սեպտեմբերի 1 – Բազում լեռան ճ-մ1

Փիր-գուլի խանի և Ալեքսանդր Բագրատունու գլխավորած Ղաջարների շահության բանակը (11.000) սկսեց հետապնդել Երևանի մոտ տեղակայված Ռուսական կայսրության բանակի ճամբար պարենամթերք տեղափոխելու նպատակով Տփղիսից դուրս եկած Ռուսական կայսրության բանակին (մոտ 120) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 20):
I փուլ – Թշնամու բանակի առաջապահը շրջապատեց Ռուսական կայսրության բանակին, սակայն վերջիններս, ամրանալով, սայլերից կազմված պաշտպանական շրջանի ներսում, հետ մղեց բոլոր գրոհները:
II փուլ – Մարտադաշտին մոտեցան թշնամու հիմնական ուժերը, սակայն սրանց ձեռնարկած գրոհները ևս որևէ արդյունք չտվեցին: Ի վերջո, տեղեկանալով Տփղիսից առաջխաղացած ուժերի (300, 4 հրանոթ) մասին, թշնամու բանակը նահանջեց:
Հայերը կորցրին մոտ 3, դաշնակիցը` մոտ 25, թշնամին` մոտ 500 զինվոր:

Ողջ վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ նույն այս ժամանակ ակտիվացավ նաև իրեն մինչ այդ, կարծես թե, Ռուսական կայսրության կողմնակից ցույց տվող Իբրահիմը, երբ 1804 թվականի սեպտեմբերի վերջին Տող ամրոցի ճ-մում վերջինիս գլխավորած Ղարաբաղի խանության բանակը (մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 800) հաղթեցին Ղաջարների շահության առաջխաղացած բանակին (5.000)2: Եվ վերջապես որդու զոհվելուց հետո Գուգարքում սկսեց գործել նաև Աբով Քաջ Մելիք-Բեգլարյանը, որի գլխավորած ուժերը 1804 թվականի սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբեր մի շարք հարվածներ հասցրին Ղաջարների շահության բանակին3:
1805 թվականի մարտի 27-ից 30-ը գեներալ-մայոր Պյոտր Նեսվետաևի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 250), հետ մղելով Երևանի խանության առաջխաղացած բանակին (3.000), Շորագյալի ինքնահռչակ սուլթանության բանակից (մոտ 300) առանց լուրջ մարտերի գրավեցին Շորագյալը ու Արթիկը (վերջինը` Արարատ, Շիրակի հարավ): Շորագյալի սուլթանությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ռուսական կայսրությանը4: Նույն այս ժամանակ, սակայն, մարտերը համառ բնույթ ընդունեցին արդեն Արցախում, որի ուղղությամբ էլ հենց այդ տարի իր հարվածն ուղղեց պաշտոնական Թեհրանը:
Արդյունքում՝ 1805 թվականի հունիսի 9-ին Խուդափերինի կամրջի ճ-մ-ում մայոր Դմիտրի Լիսանևիչի գլխավորած Ռուսական կայսրության (1.300) և Ղարաբաղի խանության (100) միացյալ բանակը, ինչպես նաև նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) դիմադրեցին Արաքսն անցած Ղաջարների շահության բանակին (10.000), սակայն, հաշվի առնելով, որ Ղարաբաղի խանության բանակն ի վերջո լքել է դիրքերը, Ռուսական կայսրության բանակն, ի վերջո, ինքն էլ նահանջեց5: Այսպիսով՝ Ղաջարների շահության բանակը ներխուժեց Խամսայի մելիքության տարածք, ինչն իր հերթին ծանր դրության մեջ դրեց այստեղ գործող քրիստոնյաների ռազմական մեքենային:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 10:
2 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 30; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7:
3 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 245:
4 Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 253-254:
5 Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5:
684
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1805 հունիսի 24 - հուլիսի 8 – Կարկառ գետի ճ-մ (Արցախ, Մուխանք գավառի հյուսիս)1

Ղաջարների շահության բանակը (20.000), հետապնդելով գնդապետ Պավել Կարյագինի գլխավորած Ռուսական կայսրության (493 հետևակային, 2 հրանոթ) և Հովհաննես Մելիք-Շահնազարյանի (մոտ 200) միացյալ բանակին, Ասկերանի մոտի կիրճում գտնվող ավերակ բերդին հարակից գերեզմանատանը ի վերջո շրջապատեց նրան:
I փուլ – Հունիսի 24-ին թշնամու բանակն անցավ գրոհի, սակայն Ռուսական կայսրության բանակը հետ մղեց այն: Ռուսական կայսրության բանակը կորցրեց 33 սպանված և 163 վիրավոր:
II փուլ – Հունիսի 25-ին ամուր դիրքեր գրաված հակառակորդ բանակները գնդակոծեցին և հրետակոծեցին միմյանց:
III փուլ – Հունիսի 26-ին Ռուսական կայսրության բանակի մի ջոկատ (100) հանկարծակի գրոհով ոչնչացրեց Կարկառ գետի ափին հրանոթներ տեղադրած և հրետակոծություն սկսած թշնամու ռազմիկներին:
IV փուլ – Հունիսի 27-ին, չդիմանալով մարտի լարվածությանը, Ռուսական կայսրության բանակի 56 ռազմիկներ գերի հանձնվեցին հակառակորդին:
V փուլ – Հունիսի 28-ին Ռուսական կայսրության բանակը անակնկալ հարձակումով ոչնչացրեց բերդի ավերակներում ամրացած թշնամու ջոկատը (150), սակայն, ստեղծված պայմաններում հնարավոր չհամարելով շարունակել դիմադրությունը բերդի ավերակներում և տեղանքում կողմնորոշվելով հայերի օգնությամբ, ուղղություն վերցրեց դեպի Շահբուլախ ամրոց:
VI փուլ – Հունիսի 29-ից հուլիսի 8-ը Շահբուլախ ամրոցում ամրացած Ռուսական կայսրության բանակը ոչ միայն հետ մղեց թշնամու բանակի բոլոր հարձակումները, այլև հաջող արտագրոհներով ոչնչացրեց վերջինիս մի քանի պահակախմբեր:
VII փուլ – Հուլիսի 8-ին Ռուսական կայսրության բանակը լքեց ամրոցը և փորձեց աննկատ նահանջել Կուսապատի (Արցախ, Մեծիրանք գավառի հյուսիս-արևելք) ուղղությամբ: Ստացվեց այնպես, սակայն, որ նահանջի վերջում թշնամին նկատեց հեռացողներին և անցավ հարձակման: Բռնկվեց համառ մարտ, որի արդյունքում թշնամուն հաջողվեց խլել Ռուսական կայսրության բանակի հրանոթները:
VIII փուլ – Հակահարձակման անցած քրիստոնյաների բանակը, օգտվելով թիկունքից թշնամու բանակին հարվածած Մելիք-Ռովշանի ջոկատի (մոտ 300) գործողությունների արդյունքում վերջինիս շարքերում առաջացած շփոթից, հետ խլեց հրանոթները, որից հետո հաջողությամբ նահանջեց Մոխրաթաղ (Արցախ, Մեծիրանք գավառի հյուսիս-արևելք) ու պոկվեց թշնամուց:
Հայերը կորցրին մոտ 50, դաշնակիցը` մոտ 300, թշնամին` մոտ 1.000 զինվոր:

Մինչ զարգանում էին նախորդ իրադարձությունները՝ 1805 թվականի հունիսի վերջին Ղաջարների շահության բանակը (մոտ 20.000) Ռուսական կայսրության բանակից (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 2.000) պաշարեց Շուշին, սակայն, մինչև հուլիսի վերջ մնալով Հայոց այս քաղաքի պարիսպների տակ և չհասնելով հաջողության, ի վերջո հետ քաշվեց2: Իր հերթին, 1805 թվականի հուլիսի 17-ից 18-ն ընթացած Գանձակի ճ-մ-ում Ռուսական կայսրության բանակը (550, այդ թվում 50 կազակ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (300) հաղթեցին անակնկալ կերպով քաղաք ներխուժած ու թալան սկսած Ղաջարների շահության բանակին (2.000 հեծյալ)3:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 31; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 264-275:
2 Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7:
3 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 277-278:
685
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

1805 հուլիսի 23-28 – Ձագամ ամրոցի ճ-մ1

Ղաջարների շահության բանակը (մոտ 15.000 հեծյալ) մոտեցավ ինֆանտերիայի գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորությամբ ամուր պաշտպանական դիրքեր գրաված Ռուսական կայսրության բանակին (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (մոտ 200), որից հետո կողմերը մարտակարգ ընդունեցին
I փուլ – Հուլիսի 23-ից հուլիսի 28-ը Ղաջարների շահության բանակը մի քանի գրոհներ ձեռնարկեց, որոնք, սակայն, հետ մղվեցին:
II փուլ – Հուլիսի 28-ին, կենտրոնացնելով ուժերը, թշնամու բանակն անցավ վճռական հարձակման, ինչի արդյունքում համառ մարտ բռնկվեց:
III փուլ – Գնդապետ Պավել Կարյագինի գլխավորությամբ թիկունքից Ղաջարների շահության բանակին մոտեցած Ռուսական կայսրության (571 հետևակային, 2 հրանոթ), ինչպես նաև Հովհաննես Մելիք-Շահնազարյանի և Մելիք-Ռովշանի (մոտ 500) միացյալ բանակը անակնկալ հարված հասցրեց վերջինիս ու խուճապի մատնեց:
IV փուլ – Ուժերը միավորած քրիստոնյանների բանակը անցավ համընդհանուր հարձակման և վերջնական պարտության մատնեց Ղաջարների շահության բանակին:
Հայերը կորցրին մոտ 100, դաշնակիցը` մոտ 700, թշնամին` մոտ 3.500 զինվոր:

Այսպիսով՝ Ղաջարների շահության բանակը վերջնական անհաջողության մատնվեց և այս առումով չօգնեցին նույնիսկ անկանոն գործողությունները, քանզի 1805 թվականի օգոստոսի սկզբին Դիլիջանի ճ-մ-ում (Արարատ, Վարաժնունիք գավառ) տեղաբնակ թաթարները (մոտ 100) անակնկալ հարձակումով պարտության մատնեցին բնակչության նկատմամբ բռնություններ սկսած Ղաջարների շահության բանակին (մոտ 300)2: Նույն այս ժամանակ, սակայն, առկա էր տարածաշրջանի երկու խոշոր տերությունների ընդհարման ևս մեկ թատերաբեմ, որը Հայաստանի սահմաններից դուրս էր:
Իրոք, 1805 թվականի հունիսի 23-ի, նավատորմի կիրառմամբ հարված հասցնելով Էնզելի նավահանգիստին, պաշտոնական Սանկտ-Պետերբուրգը տիրեց վերջինիս, սակայն, չկարողանալով ամրանալ տեղում, նույն թվականի հուլիսի 20-ին թողեց այն և ուղղություն վերցրեց դեպի Բաքվի խանություն: Արդյունքում, 1805 թվականի օգոստոսի 12-ին մոտենալով Բաքվին և անհաջողությամբ ավարտված բանակցություններից հետո 11 օր շարունակ հրետակոծելով քաղաքը, Ռուսական կայսրության բանակը նույն թվականի օգոստոսի վերջին գրավեց քաղաքային որոշ ամրություններ, սակայն, հաշվի առնելով կրած կորուստները, ինչպես նաև զինամթերքի սպառվելը, 1805 թվականի սեպտեմբերի 9-ին նահանջեց ու հեռացավ քաղաքից: Այսպիսով՝ Բաքվի խանության ուղղությամբ հասցված հարվածը անհաջողության մատնվեց, սակայն փոխարենը արդեն անձամբ արշավող բանակի գլուխ կանգնած ինֆանտերիայի գեներալ Պավել Ցիցիանովը շուտով հասավ նրան, որ 1805 թվականի դեկտեմբերի 27-ին Շիրվանի խանությունը վերացվի, իսկ նրա տարածքն էլ կցվի Ռուսական կայսրությանը:
Վերևում նկարագրված դեպքերից մի քանի ամիս առաջ Ռուսական կայսրության բանակը անհաջողության էր մատնվել Բաքվի խանությունում, երբ վերջինիս մոտեցել էր ծովից, սակայն ահա այժմ, տիրելով Շիրվանի նախկին խանության տարածքին, Ռուսական կայսրության բանակը Բաքվի խանության հարևանությամբ էր հայտնվել արդեն ցամաքից։ Արդյունքում՝ 1806 թվականի հունվարի 30-ին ինֆանտերիայի գեներալ Պավել Ցիցիանովի գլխավորած 2.000 հոգանոց բանակը արդեն ցամաքից կրկին մոտեցավ Բաքվին, ինչից հետո Բաքվի խանության խան Հուսեյն-գուլիի (1792-1806) հետ սկիզբ առան բանակցություններ, երբ կողմերը պայմանավորվեցին հանդիպել արդեն ղեկավար կազմով և վերջնականապես քննարկել քաղաքի հանձնման պայմանները: 1806 թվականի փետրվարի 8-ին, սակայն, երբ Պավել Ցիցիանովը իր երկու ուղեկիցների հետ միասին ներկայացավ Հուսեյն-գուլիին և նրա ուղեկիցներին,
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 31: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 279:
2 Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131: Այս իրադարձության մանրամասն նկարագրությունը տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 279:
686
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

քրիստոնյաները անակնկալ հարձակման ենթարկվեցին ու սպանվեցին: Ավելին, գլխատելով Պավել Ցիցիանովի դիակը, Հուսեյն-գուլին վերջինիս գլուխն ուղարկեց Ֆաթ-Ալիին: Այս պայմաններում հերթական անգամ Բաքվից հեռացավ նաև Ռուսական կայսրության բանակը:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Գանձակի և Շիրվանի խանությունների ոչնչացումից հետո առաջնային նպատակակետ էր դառնում Ղարաբաղի խանությունը, ընդ որում Իբրահիմն ինքը այս հանգամանքը շատ լավ էր գիտակցում: Արդյունքում, հավատարմության հավերժական երդումներ տալով Ալեքսանդր I-ին, բայց այնուհանդերձ անվերջ հուսավառ հայացք գցելով պաշտոնական Թեհրանի ուղղությամբ, Իբրահիմը նույն այս ժամանակ անչափ երկդեմի մի դիրքորոշում էր որդեգրել: Ավելին, բացվող տարվա սկզբում, զգալով, որ հարվածն իր խանությանն, այսպես թե այնպես, արդեն անխուսափելի է, վերջինս, ըստ էության, ապստամբություն բարձրացրեց: 1806 թվականի մայիս 27-ին, սակայն, մայոր Դմիտրի Լիսանևիչի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (101) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2) գիշերային անակնկալ հարձակումով ոչնչացրին Շուշիի մոտ տեղակայված Իբրահիմի շքախմբին (35), ընդ որում 35 սպանված յուրայինների հետ միասին կյանքից հեռացավ նաև իր ժամանակվա հայերի այդ ամենահամառ, խելացի և նենգ հակառակորդ Իբրահիմը: Որպես հետևանք այս հաջողության, Ղարաբաղի խանությունը ոչնչացավ, իսկ նրա տարածքն անցավ Ռուսական կայսրությանը1:
Շուտով պարզվեց, սակայն, որ ընթացող տարում մարտական լուրջ գործողություններից զերծ մնալու տրամադրված պաշտոնական Թեհրանը, հաշվի առնելով Ղարաբաղի խանության ոչնչացումը, այնուհանդերձ հակահարված է նախապատրաստել: Արդյունքում, սակայն, 1806 թվականի հունիսի 13-ին Խոնաշեն կիրճի ճ-մ-ում (Շահբուլախ ամրոցից մոտ 5 կմ արևմուտք) Ռուսական կայսրության բանակը (1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) հաղթեցին Ղաջարների շահության առաջխաղացած բանակին (14.000, որից 10.000 հեծյալ)2: Դրանից հետո քրիստոնյաները ևս մեկ հաղթանակ տարան մի քանի օր անց, երբ 1806 թվականի հունիսի 20-ին Կապանի ճ-մ-ում Ռուսական կայսրության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) հաղթեցին Ղաջարների շահության առաջխաղացած ու ավարով նահանջող բանակին (2.000)3:

Գլուխ 3
Ռուս-Թուրքական VIII պատերազմի սկիզբը

1806 թվականի երկրորդ կեսին հերթական անգամ լրջորեն սրվել էին Ռուսական կայսրության և Օսմանյան սուլթանության հարաբերությունները, ընդ որում այս անգամ, յուրօրինակ մասնակցություն ունենալով Նապոլեոնյան պատերազմներին, Օսմանյան սուլթանությունը սկսեց հանդես գալ Ռուսական կայսրության հետ խորը հակամարտության մեջ մտած Ֆրանսիական կայսրության դաշնակցի դերում: Սկիզբ առավ Ռուս-Թուրքական VIII պատերազմը (1806-1812):
Ինչպես և նախորդ պատերազմներում, այս անգամ ևս մարտական գործողությունների գլխավոր թատերաբեմը հանդիսանում էր եվրոպականը, որտեղ ընթացող պատերազմին Ռուսական կայսրության բանակի կազմում իրենց մասնակցությունը բերեցին Հայ ռազմիկները (մոտ 100, այդ թվում գնդապետ Պավել Հայրապետյանը, շտաբս-կապիտան Դմիտրի Ախշարումովը, կապիտան Ռոստոմ Մադաթյանը և Պավել Մելիքով)4: Ի տարբերություն նախորդ պատերազմների, սակայն, այս անգամ մարտական գործողություների կարևորագույն թատերաբեմի վերածվեց նաև կովկասյան ճակատը, որտեղ ևս ընթացան մարտական թեժ և համակարգված գործողություններ: Այս առումով հետաքրքիր է նշել, որ նույն այս ժամանակ
_________________________
1 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 30; Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131:
2 Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7; Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 5:
3 Միրզա Ջեմալ Ջիվանշիր «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 7:
4 Այս իրադարձությունը լայնորեն ներկայացված է աղբյուրներում: Միաժամանակ, սակայն, հաշվի առնելով դաշնակցային պատերազմների հետ կապված սկզբնաղբյուրները միայն իմ ուզած խորությամբ ներկայացնելու ձգտումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի հետ անմիջականորեն չկապված լայնածավալ ռազմական գործողությունների աղբյուրագիտական ներկայացումը մեծ հաշվով միայն ավելորդ կերպով կծանրաբեռնի աշխատանքս, առայժմ բավարարվում եմ միայն բունը փաստի ամրագրմամբ:
687
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

գործնականում նույն տարածաշրջանում ընթանում էր նաև Ռուս-Պարսկական I պատերազմը և այս պայմաններում, որպես ինքնին բացառիկ մի բան, Օսմանյան սուլթանությունն ու Ղաջարների շահությունը մի ինչ-որ պահի փորձ կատարեցին նույնիսկ միավորել ուժերն ընդդեմ Ռուսական կայսրության:
1807 թվականի մարտի 17-ին Շիրակավանի ճ-մ-ում (= Շորագյալի ճ-մ) Ռուսական կայսրության բանակը (մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 100) հաղթեցին Օսմանյան սուլթանության առաջխաղացած բանակին (1.000), ընդ որում այլ կորուստների թվում թշնամին կորցրեց նաև 400 գերի1: 1807 թվականի մարտի 26-ին Ռուսական կայսրության բանակը (մոտ 900) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 90) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 500) գրավեցին Կարսի արևելյան արվարձանը, սակայն, պատրաստ չլինելով ու չցանկանալով սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, նահանջեցին2: Իր հերթին, 1807 թվականի մայիսի 9-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (4.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) Օսմանյան սուլթանության բանակից (մոտ 800) պաշարեցին Ախալքալաքը, սակայն, չկարողանալով տիրել վերջինիս, նահանջեցին3:
1807 թվականի մայիսի 19-ին անակնկալ հարձակման անցած Օսմանյան սուլթանության բանակը (մոտ 10.000) գեներալ-մայոր Պյոտր Նեսվետաևի գլխավորած Ռուսական կայսրության բանակից (մոտ 3.500) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) պաշարեց Գյումրին (= Կումայրի), սակայն, չհասնելով հաջողության, հետ քաշվեց4: Պաշտոնական Ստամբուլը ևս մեկ հարված հասցրեց Գյումրիին 1807 թվականի հունիսի 2-ին, սակայն՝ կրկին նույն արդյունքներով5:
Բալկանյան և Կովկասյան ճակատներում կրած պարտությունները խիստ սրեցին Սելիմ III-ի դեմ Ստամբուլում առկա տրամադրությունները, ընդ որում տեղում հատկապես անհանդուրժող տրամադրություններ էին ստեղծել վերջինիս կողմից համառորեն կյանքի կոչված բարեփոխումները, երբ հակասուլթանական պայքարի սուր ծայրում էին հայտնվել ամենից առաջ հենց նույն ենիչերիները։ Արդյունքում՝ Սելիմ III-ի դեմ ապստամբություն ծագեց, 1807 թվականի մայիսի 28-ին վերջինիս գահընկեց արեցին և Օսմանյան սուլթանության սուլթան հռչակվեց Աբդուլ-Համիդ I-ի որդի Մուստաֆա IV-ը (1807-1808): Նոր սուլթանը փորձ կատարեց անմիջապես էլ շտկել իրավիճակը ճակատներում:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1807 հունիսի 18 – Արփի գետի ճ-մ (Գյումրուց մոտ 6 կմ արևմուտք)6

Օսմանյան սուլթանության բանակը (20.000, 2 մորտիր) մոտեցավ գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչի գլխավորությամբ ամուր պաշտպանական դիրքեր գրաված Ռուսական կայսրության բանակին (7.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին (1.000)
I փուլ – Օսմանյան սուլթանության բանակը անցավ հարձակման, սակայն Ռուսական կայսրության բանակը, ծանր կորուստներ պատճառելով վերջինիս, հետ շպրտեց ելման դիրքեր:
II փուլ – Ռուսական կայսրության բանակը անցավ հակահարձակման և ծանր պարտության մատնեց թշնամուն:
Հայերը կորցրին մոտ 5, դաշնակիցը` 82, թշնամին` 1.000 զինվոր, 2 մորտիր:

Նախորդ ճակատամարտում կրած պարտությունը ծանր հարված հասցրեց Արևելքում գործող Օսմանյան սուլթանության ռազմական մեքենային, բայց ևս մեկ հարված ամեն դեպքում
_________________________
1 Նիկոլոզ Դադիանի «Վրաստանի պատմություն»; Ջևդեթ «Պատմություն»:
2 Իսահակ Սահրադյան «Պատմություն»:
3 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 33; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 11; Ջևդեթ «Պատմություն»:
4 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 347:
5 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 347:
6 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 33; Իսահակ Սահրադյան «Պատմություն»; Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 11; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131:
688
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

տեղի ունեցավ: Արդյունքում, սակայն, 1807 թվականի հուլիսի սկզբին Գյումրու ճ-մ-ում Անդրեյ Արշակյանի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 100 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 30) հաղթեցին Օսմանյան սուլթանության ասպատակող բանակին (մոտ 300 հեծյալ), որից հետո օժանդակեցին շրջակա գյուղերի բնակիչներին պատսպարվել Գյումրիում1: Իր հերթին շուտով հետևեց հակահարվածը: Արդյունքում՝ 1807 թվականի օգոստոսի 3-ին Մոդաթափա լճի ճ-մ (Ախալցխայի մոտ) գեներալ-մայոր Դմիտրի Օրբելիանիի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 150 հեծյալ) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 80, այդ թվում Սողոմոն Մելիքովը) դարանը գցեցին ու հաղթեցին Ախալցխայից առաջխաղացած քրդերի և Ղարափափախների ասպատակող բանակին (500 հեծյալ), որից հետո, հետապնդելով թշնամու բանակի մնացորդներին մինչև Սոխտա գյուղ, խլեցին հափշտակված ավարը: Թշնամին կորցրեց 116 սպանված և 3 գերի2:
Ռուսական կայսրության դեմ մղվող անհաջող պատերազմը, ինչպես և սպասելի էր, իր անդրադարձն ունեցավ նաև Օսմանյան սուլթանության ներքաղաքական դրության վրա, որը ծանրացավ։ Արդյունքում՝ 1808 թվականի փետրվար սկզբից մինչև ապրիլի սկզբին Մուհամմեդ փաշայի գլխավորությամբ արշաված Օսմանյան սուլթանության բանակը (20.000) Սեբաստիայի հայերի ապստամբությունը ճնշելու նպատակով պաշարեց քաղաքը Հայկական աշխարհազորից (մոտ 2.000), սակայն շուտով կնքվեց հաշտություն և վերականգնվեց նախկին վիճակը3: Իր հերթին, 1808 թվականի մարտից մինչև դեկտեմբեր Զեյթունի ճ-մ-ում Զեյթունի իշխանության բանակը (մոտ 5.000) հետ մղեց Գալենտեր փաշայի գլխավորությամբ քաղաքը պաշարած Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 20.000), երբ փոխադարձ զիջումներով կրկին կնքվեց հաշտություն4:
1808 թվականի հուլիսի սկզբին Սելիմ III-ի կողմում բալկանյան ճակատում գործող ուժերը ապստամբություն բարձրացրին և շարժվեցին Ստամբուլի ուղղությամբ: Մուստաֆա IV-ը չկարողացավ հաջող դիմադրություն կազմակերպել և ապստամբները մտան մայրաքաղաք, սակայն փոխարենը 1808 թվականի հուլիսի արդեն 28-ին վերջինիս հրամանով Սելիմ III-ին սպանեցին։ Արդյունքում՝ Մուստաֆա IV-ը այնուհանդերձ գահընկեց արվեց և, քանի որ Սելիմ III-ն արդեն չկար, Օսմանյան սուլթանության սուլթան հռչակվեց վերջինիս եղբայր Մահմուդ II-ը (1808-1839): Նոր սուլթանը, ի տարբերություն իր նախորդների, անհամեմատ ավելի կրթված մի անձնավորություն էր, որը հիանալի կերպով հասկանում էր սեփական սուլթանությունում արդեն իսկ առկա հայեցակարգային խնդիրները և արդյունքում լուրջ ջանքեր էր ներդնում այն եվրոպական ձևով վերակազմակերպելու ուղղությամբ: Մահմուդ II-ի գործունեությունը, սակայն, քիչ թե շատ արդյունք ապահովեց միայն իր իշխանության վերջին շրջանում, իսկ մինչ այդ Օսմանյան սուլթանության տարածքում առկա ռազմավարչական քաոսը մեծ հաշվով շարունակվեց: Ինչ վերաբերվում է Մուստաֆա IV-ին, ապա 1808 թվականի նոյեմբերին վերջինս ապստամբություն բարձրացրեց և փորձ կատարեց վերահաստատվել գահին, սակայն ապստամբությունը ճնշվեց, իսկ Մուստաֆա IV-ն էլ սպանվեց:

Գլուխ 4
Ռուս-Պարսկական I պատերազմի հետագա ընթացքը

1808 թվականի սեպտեմբերի 29-ին Աշտարակի ճ-մ-ում (Երևանից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք) Ռուսական կայսրության բանակը (6.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 600) հաղթեցին Ղաջարների շահության բանակին (4.000 հեծյալ)5: Իր հերթին 1808 թվականի հոկտեմբերի սկզբին Գառնիի ճ-մ-ում գեներալ-անշեֆ Իվան Գուդովիչի գլխավորությամբ Երևանյան II արշավանքը սկսած և առանց լուրջ մարտերի Ապարան ու Էջմիածին մտած Ռուսական կայսրության բանակի (մոտ 10.000) մի մասը (մոտ 2.000) և նրա
_________________________
1 Այս մասին տեղեկացնում են Ռուսական կայսրության բանակային զեկուցագրերը:
2 Այս մասին տեղեկացնում են Ռուսական կայսրության բանակային զեկուցագրերը:
3 Հովհաննես Սեբաստացի «Սեբաստիայի պատմությունը», գլուխ 15:
4 Այս մասին տեղեկություններ են պահպանվել Զեյթունի բանավոր ավանդույթներում: Տես՝ Պողոսյան Հ. Մ. «Զեյթունի պատմությունը», Երևան 1969, էջ 123-124:
5 Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 33: Տես նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 125:
689
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37102
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Большая игра: Великая евразийская игра и Армения. Том 3

Сообщение Lion »

կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 200) ևս մեկ անգամ հաղթեցին Ղաջարների շահության բանակին (5.000)1:
Հետագան անհրաժեշտ է դիտարկել առանձին մեջբերման տեսքով.

1808 հոկտեմբերի 9 - նոյեմբերի 20 – Երևանի ճ-մ2

Գեներալ-անշեֆ Իվան Գուդովիչի գլխավորած Ռուսական կայսրության բանակը (մոտ 10.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 2.000) պաշարեցին Ֆրանսիական կայսրության մասնագետների կողմից իր ժամանակի ինժեներական տեխնիկայի վերջին խոսքով ամրացված քաղաքը Ղաջարների շահության բանակից (մոտ 1.500) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500), ընդ որում Երևանի խանության խան, Մեհտի-գուլիին փոխարինած Հուսեյնը (1806-1827), նպատակ ունենալով ժամանակ շահել, քաղաքը հանձնելու վերաբերյալ բանակցություններ սկսեց, որոնք, սակայն, վերջացան անարդյունք:
I փուլ – Նոյեմբերի 17-ին Ռուսական կայսրության բանակը անցավ հարձակման, սակայն բռնկված համառ մարտում քրիստոնյա ռազմիկները, չնայած դրսևորած բացառիկ խիզախությանը և մեծ համառությանը, այնուհանդերձ հետ մղվեցին ելման դիրքեր: Միաժամանակ պաշտպանվողների կազմում գտնվող 72 հայեր, գերելով իրենց 6 պարսիկ հրամանատարներին, անցան հարձակվողների կողմը:
II փուլ – Նոյեմբերի 20-ին Ռուսական կայսրության բանակը, պարենի պակասի պատճառով կանգնելով լուրջ դժվարությունների առաջ, քաղաքը գրավելու համար չունենալով բավարար տեխնիկական ու մարդկային միջոցներ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել վերահաս ձմռանից, թողեց քաղաքի պաշարումը, որից հետո, լքելով գրաված բոլոր տարածքները, վերադարձավ Տփղիս:
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 30, դաշնակիցը` մոտ 70 զինվոր, պարտվողներից` հայերը մոտ 200, դաշնակիցը` 1.000 զինվոր:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ դեռևս Երևանի համար մղվող մարտերի ընթացքում Ռուսական կայսրության ռազմական մեքենան շարունակեց առաջխաղացումը հարավային ուղղությամբ։ Արդյունքում՝ 1808 թվականի հոկտեմբերի 28-ին Ղարաբաբայի ճ-մ-ում (Սյունիք, Ճահուկ գավառ) Ռուսական կայսրության բանակը (մոտ 3.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) հաղթեցին Ղաջարների շահության բանակին (մոտ 5.000)3, իսկ 1808 թվականի հոկտեմբերի 30-ին էլ առանց լուրջ մարտերի գրավեցին Նախիջևանը4: Իր հերթին, 1808 թվականի նոյեմբերի վերջին Նախիջևանի ճ-մ-ում Ռուսական կայսրության բանակը (մոտ 2.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 500) հաղթեցին Ղաջարների շահության բանակին (մոտ 5.000)5: Երևանի անհաջողությամբ ավարտված պաշարումը, սակայն, առժամանակ վերացրեց հարավային ուղղությամբ հետագա ակտիվության հնարավորությունը և Սյունիքում գործող քրիստոնյաների բանակն ի վերջո հետ քաշվեց Շուշի:
Երևանյան II արշավանքի անհաջող ելքը դժգոհություն առաջացրեց Սանկտ-Պետերբուրգու և արդյունքում գեներալ-անշեֆ Իվան Գուդովիչը պաշտոնանկ արվեց, իսկ նրան էլ փոխարինեց հեծելազորի գեներալ Ալեքսանդր Տորմասովը: Վերջինս, սակայն, առժամանակ լավ ծանոթ չէր տեղական գործերին և բարդություններ առաջացան: Չնայած սրան, սակայն, 1809 թվականի օգոստոսին Շիրակի ճ-մ-ում Ռուսական կայսրության բանակը (մոտ 7.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 1.000) այնուհանդերձ հաղթեցին Ղաջարների շահության առաջխաղացած բանակին (մոտ 10.000)6:
_________________________
1 Տես՝ Լեո «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 4, էջ 353-354:
2 Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 11; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131; Նիկոլոզ Դադիանի «Վրաստանի պատմություն»; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 33:
3 Տես՝ Հայ ժողովրդի պատմություն, հատոր 5, էջ 125:
4 Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 11; Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131:
5 Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 131:
6 Միրզա Ադիգյոզալ «Ղարաբաղի պատմությունը», գլուխ 11; Միրզա-Յուսուֆ Ներսեսով «Ճշմարտացի պատմություն», գլուխ 34:
690
Приходите в мой дом...
Закрыто