В сентябре 1725 года в сражении в Арцахе армянская армия (около 4.000) одержала победу над выдвинувшейся из Гандзака армией Османского султаната (около 6.000). В этой связи русский разведчик Чалаби Кемха сообщает:
-
Когда я уже был в Шемахе, однако, когда приходил в эти стороны, услышал, что в Карабахской провинции турок вновь разбили, хотя в каком количестве - не знаю, а пашу взяли в плен. Говорят, что в связи с этим к Давид-беку пришёл какой-то человек (Чалаби Кемха "Донесение от 13 октября 1725 года").
В свою очередь, другой агент Давид Назаров говорит:
-
Армяне всё ещё сопротивлялись, и, когда турки напали на них, они нанесли поражение многим из турок. Многие жители Гянджи, которые смогли, вышли и присоединились к армянам. Курдские жители также присоединились к армянам, поэтому из них собралось значительное число. Он - Давид Назаров - в Астрахани видел одного армянина, посланного армянами, который был известен как Чалаби Кемха. Когда он - Назаров - покинул Астрахань, или Чалаби Кемха покинул Астрахань, или остался в Астрахани. Он - Назаров - об этом не знал (Давид Назаров "Донесение от 6 декабря 1725 года").
Дадим слово так же Иван Неплюеву, который тоже слеил за всем этим:
-
Сначала армяне соглашаются признать власть Высокой Порты на тех же условиях, на которых они жили при власти персов, но гянджинский сераскер Сари-Мустафа-паша, этим не удовлетворившись, посылает против них военное соединение численностью 12.000 человек, которое они также разбивают ("Донесение от 26 июля 1726 года").
Ещё один русский агент сообщает об этом же сражении:
-
Турки с большими силами не один раз ходили на армян, однако четыре раза потерпели поражение в бою, и вот до сих пор армяне противостоят туркам (Василий Левашов "Донесение от 1 августа 1726 года").
О том же случае знает и ещё один анонимный разведчик:
-
Турки намерены идти против армянских сыхнахов Карабаха, а также против шахсевенов, однако турецкие янычары не имеют желания идти против армян, потому что три раза ходили, но во всех случаях удача улыбалась армянам ("Донесение Коллегии иностранных дел Российской империи").
Интересно, что об этом были осведомлены и грузины. Так, Саридан-бек, сообщая сведения своему царю, между прочим говорит:
-
В то время сыхнахцы три раза победили турок и их отрубленные головы отправили шаху (Саридан-бек "Письмо царю Вахтангу, апрель 1726 года").
И, наконец, уже спустя 40 лет в своих мемуарах к этому обращается также Овсеп Эмин, преувеличивая масштабы события:
-
Аван был вынужден в одиночку противостоять персам, и в сражениях он несколько раз разбил их, убив не менее чем 70.000 человек ("Жизнь и приключения Овсепа Эмина", глава 13).

- 1.jpg (56.08 КБ) 11 просмотров
1725 թ-ի սեպտեմբերին Արցախի ճ-մ-ում Հայկական բանակը (մոտ 4.000) հաղթեց Գանձակից առաջխաղացած Օսմանյան սուլթանության բանակին (մոտ 6.000): Այս կապակցությամբ ռուսական հետախույզ Չալաբի Քեմխան հայտնում է.
-
Երբ ես արդեն Շամախիում էի, սակայն, երբ գալիս էի այս կողմերը, լսեցի, որ Ղարաբաղի նահանգում թուրքերին կրկին ջարդել են, թեև ի՞նչ քանակությամբ՝ չգիտեմ, իսկ փաշային էլ գերի են վերցրել: Ասում են, թե այդ կապակցությամբ Դավիթ-բեկի մոտ ինչ որ մարդ է եկել (Չալաբի Քեմխա «Զեկուցագիր 1725 թ-ի հոկտեմբերի 13-ի»):
Իր հերթին, մեկ այլ գործակալ Դավիթ Նազարովը ասում է.
-
Հայերը դեռ դիմադրում էին և, երբ թուրքերը հարձակվեցին նրանց վրա, նրանք պարտության մատնեցին թուրքերից շատերին։ Գյանջայի շատ բնակիչներ, ովքեր կարողացան, դուրս եկան և միացան հայերին։ Քուրդ բնակիչները նույնպես միացան հայերին, ուստի նրանցից զգալի թիվ հավաքվեց։ Նա՝ Դավիթ Նազարովը, Աստրախանում տեսել էր հայերի կողմից ուղարկված մի հայի, որը հայտնի էր որպես Չալաբի Քեմխա։ Երբ նա՝ Նազարովը, լքեց Աստրախանը, կամ Չալաբի Քեմխան լքեց Աստրախանը, կամ մնաց Աստրախանում։ Նա՝ Նազարովը, դրա մասին տեղյակ չէր (Դավիթ Նազարով «Զեկուցագիր 1725 թ-ի դեկտեմբերի 6-ի»):
Խոսքը տանք նաև Իվան Նեպլյուևին, որը ևս հետևում էր այս ամենին.
-
Սկզբում հայերը համաձայնվում են ճանաչել Բարձր Դռան իշխանությունը նույնպիսի պահանջներով, որոնցով նրանք ապրում էին պարսիկների իշխանության օրոք, բայց Գանձակի սերասքեր Սարի-Մուստաֆա փաշան, այդքանից չբավարարվելով, նրանց դեմ է ուղարկում 12.000 հոգանոց զորամիավորում, որին էլ նրանք պարտության են մատնում ( «Զեկուցագիր 1726 թ-ի հուլիսի 26»):
Եվս մեկ ռուսական գործակալ նույն այս ճակատամարտի մասին տեղեկացնում է.
-
Թուրքերը մեծ ուժերով մեկ անգամ չէ, որ գնացին հայերի վրա, սակայն չորս անգամ էլ պարտություն կրեցին մարտում և ահա մինչև այժմ էլ հայերը թուրքերին դիմադրում են (Վասիլի Լևաշով «Զեկուցագիր 1726 թ-ի օգոստոսի 1-ի»):
Նույն դեպքի մասին գիտի ևս մեկ անանուն հետախույզ.
-
Թուրքերը մտադիր են գնալ Ղարաբաղի Հայոց Սղնախների, ինչպես նաև շահսևիների դեմ, սակայն թուրքական ենիչերիները հայերի դեմ գնալու ցանկություն չունեն, որովհետև երեք անգամ գնացել են, բայց բոլոր դեպքերում էլ բախտը հայերին է ժպտացել (Անանուն «Զեկուցագիր Ռուսական կայսրության արտաքին գործերի կոլեգիային»):
Հետաքրքիր է, որ այս մասին տեղյակ էին նաև վրացիները: Այսպես, Սարիդան-բեկը, տեղեկություններ հայտնելով իր արքային հընթաց նաև ասում է.
-
Այդ ժամանակ սղնախցիները երեք անգամ հաղթեցին թուրքերին և նրանց կտրված գլուխները շահին ուղարկեցին (Սարիդան-բեկ «Նամակ Վախթանգ արքային 1726 թ-ի ապրիլ»):
Եվ վերջապես արդեն 40 տարի անց իր հուշերում սրան անդրադառնում է նաև Հովսեփ Էմինը՝ չափազանցնելով դեպքի ծավալները.
-
Ավանը ստիպված էր միայնակ դիմակայել պարսիկներին և ճակատամարտերում նա մի քանի անգամ ջարդեց նրանց` սպանելով ոչ պակաս, քան 70.000 հոգու («Հովսեփ Էմինի կյանքն ու արկածները», գլուխ 13):