Ереван: Новая история старого города...
-
герцог фридландский
- Сообщения: 3892
- Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Re: Армяне и "азербайджанцы": Почему и зачем...??!!
Вера Желиховская, «Кавказ и Закавказье», c. 28

-
Арутюнян Эдуард
- Сообщения: 1203
- Зарегистрирован: 13 авг 2017, 17:43

герцог фридландский писал(а):

Наверное история Еревана "начинаеться" с 1747 года?
Re: Ереван: Новая история
Это "все татарское", о которым любят азербайджанцы говорить, на самом деле есть персидское, просто Персия была за бугром, а татары, рядом, вот и называли так...
Приходите в мой дом...
-
герцог фридландский
- Сообщения: 3892
- Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Re: Ереван: Новая история
Lion писал(а):

Cкаски не надо мне рассказывать. Это мои предки, а не Ваши, Лион, в те времена там жили. Re: Ереван: Новая история
А до этого мои предки жили, когда ваши предки на Атлае сносились с волками 
Приходите в мой дом...
-
герцог фридландский
- Сообщения: 3892
- Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Re: Ереван: Новая история
Lion писал(а):
А до этого мои предки жили, когда ваши предки на Атлае сносились с волками 
Ваших предков, Лион, вообще то сношали в храмах Анаиты. Неужели забыли Страбона? Re: Ереван: Новая история
В первых, это еще вопрос и, в вторых, лучше уж священная проституция, чем зоофилства, секс с волком - тьфу...
Приходите в мой дом...
-
герцог фридландский
- Сообщения: 3892
- Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Re: Ереван: Новая история
Lion писал(а):
В первых, это еще вопрос и, в вторых, лучше уж священная проституция, чем зоофилства, секс с волком - тьфу...
Во-первых, Лион, нужно иметь слабую голову чтобы верит, что от секса человека с волком что-то может произойти.-
Арутюнян Эдуард
- Сообщения: 1203
- Зарегистрирован: 13 авг 2017, 17:43
Re: Ереван: Новая история
Lion писал(а):
В первых, это еще вопрос и, в вторых, лучше уж священная проституция, чем зоофилства, секс с волком - тьфу...
Скорее всего от скрещивания получились турко-щенки, потом эти турко-щенки выросли стали турко-волками, начали скрещиваться с прочими людьми и так приобрели более менее человеческий облик. Но у них казусы сличались и далее, потомки турко-волков по пьяни начали скрещиваться с баранами, так получилось два племени белые турко-бараны Ак-Коюнлу(полу турок полу белый баран), и черные турко-бараны Кара- Коюнлу(помесь турка и черного барана), эти турко-бараны откочевали из Средней Азии в Северный Иран и в Армению, и в результате ассимилияции некоторых представителей местного населения(из предателей), приобрели более менее человеческий вид. Кроме того скрещивания турко-баранов происходило и с ранее осевшими в 11 веке на нашей територии, потомками турко-волков и турко-собак(например огузское племя Канглы, произошло от скрещивания турка и кангала(порода собак)). Такова история возникновения турецкого и азербайджанского народов, с кем еще произойдет гибридизация турок, с ослом, конем, кроликом? время покажет.
Данная гипотеза должна быть немедленно! включена в учебники истории Азербайджана и Турции, "тайна" возникновения турок раскрыта.
Re: Ереван: Новая история
герцог фридландский писал(а):
Lion писал(а):
В первых, это еще вопрос и, в вторых, лучше уж священная проституция, чем зоофилства, секс с волком - тьфу...
Во-первых, Лион, нужно иметь слабую голову чтобы верит, что от секса человека с волком что-то может произойти.Произошли же - а потом удивляемся, почему турки такие.
Приходите в мой дом...
-
герцог фридландский
- Сообщения: 3892
- Зарегистрирован: 15 ноя 2020, 15:33
Re: Ереван: Новая история
Lion писал(а):
герцог фридландский писал(а):
Lion писал(а):
В первых, это еще вопрос и, в вторых, лучше уж священная проституция, чем зоофилства, секс с волком - тьфу...
Во-первых, Лион, нужно иметь слабую голову чтобы верит, что от секса человека с волком что-то может произойти.Произошли же - а потом удивляемся, почему турки такие.
-
Арутюнян Эдуард
- Сообщения: 1203
- Зарегистрирован: 13 авг 2017, 17:43
Re: Ереван: Новая история
герцог фридландский писал(а):
Lion писал(а):
герцог фридландский писал(а):
Lion писал(а):
В первых, это еще вопрос и, в вторых, лучше уж священная проституция, чем зоофилства, секс с волком - тьфу...
Во-первых, Лион, нужно иметь слабую голову чтобы верит, что от секса человека с волком что-то может произойти.Произошли же - а потом удивляемся, почему турки такие.
Не от проституток чувак, священная проституция, это занятие жриц Анахиты, по сути кастовое, была каста жриц, наследственная. И все жрицы богинь любви этим занимались, в большей степени этот обычай был распространен среди мидийцев, персов, халдеев, ассирийцев, греков. Центром священной проституции был Кипр, место рождении Афродиты, с огромным храмом и персоналом. Но так как вы все таки генетический больше иранский народ с армянским и кавказским влиянием, то делай выводы, если наши предки "проститутки", то они ваши предки тоже, вы же не монголоидные алтайские тюрки, по крови.
Re: Ереван: Новая история
Модераторское - Господа, возвращаемся к теме.
Модераторское - Господа, по теме! Про секс можем продолжить здесь, про храмовую проституцию же здесь.
Модераторское - Господа, по теме! Про секс можем продолжить здесь, про храмовую проституцию же здесь.
Приходите в мой дом...
Re: Ереван: Новая история
Երևանի բնակչության թվի պարզաբանումը 16-18-րդ դարերում կարևորվում է մի կողմից՝ քաղաքի պատմության ուսումնասիրության տեսանկյունից, իսկ մյուս կողմից՝ այն պատճառով, որ այն հաճախ հայտնվում է մեր ոխերիմ հարևանների կողմից շրջանառվող՝ պատմագիտության հետ կապ չունեցող «բանավեճերի» կիզակետում:
Խնդրի լուսաբանման առումով կարևոր է 16-րդ դարի վերջի իրադարձությունների քննությունը: 1578 թ. օսմանյան զորքը՝ Լալա Մուստաֆա փաշայի գլխավորությամբ ներխուժեց Վրաստան և այնտեղից անցավ Արևելյան Այսրկովկաս: Փաշայի հրամանով Էրզրումի Հուսեյն փաշան 1579 թ. աշնանը 40 հզ. բանակով արշավեց դեպի Երևան: Թեև օսմանյան զորքը կարողացավ ներխուժել քաղաք, բայց պարսից Մուհամմադ խանի կատաղի դիմադրության պատճառով այն դադարեցրեց ու հեռացավ Էրզրում1: Սակայն գրավման մեկ օրն էլ բավական էր, որ օսմանյան զորքը քաղաքում անասելի բարբարոսություններ կատարեր: Ժամանակագրություններից մեկում այս առթիվ կարդում ենք. «զԵրևան քաղաք գերեցին ԺԸ (18) գեղով, և ցրւեցին զկին և զտղայ յամենայն աշխարհ»2:
Զաքարիա սարկավագի տեղեկության համաձայն՝ թուրքերը քաղաքից և շրջակա գյուղերից գերի են տարել 60 հզ. մարդ3: Ըստ Դավիթ Բաղիշեցու՝ Երևանից գերվել է 30 հզ. մարդ4: Ամենայն հավանականությամբ, թվերի այս տարբերությունը վերագրելի է այն իրողությանը, որ առաջին դեպքում հիշատակված է Երևանից և 18 գյուղերից, իսկ երկրորդը՝ միայն քաղաքից գերեվարվածների թվաքանակը: Ըստ թուրքական աղբյուրի՝ միայն Երևան քաղաքից գերեվարվել են 20 հազարից ավելի կին ու երեխա5, որից կարելի է բխեցնել, որ գերեվարվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 30 հզ. մարդ: Նշվածից կարելի է բխեցնել, որ Երևան քաղաքի բնակչությունն այդ շրջանում կազմում էր շուրջ 30 հզ. մարդ:
Կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով Սեֆյան Իրանի Շահ Աբաս Ա-ն (1587-1629) 1603 թ. պատերազմ սկսեց օսմանյան բանակների դեմ:
1604 թ. հունիսին 8-ամսյա պաշարումից հետո Երևանի բերդը գրավվեց: Բացի թշնամու կայազորից (5600 զինվոր6)՝ շահն ազատ արձակեց նաև Երևանի 300-400 տուն մահմեդականներին7: Այնուհետև, ըստ թուրքական աղբյուրի՝ սեֆյանների զորքը Երևանի բերդը «ավերեց, այրեց ու հողին հավասարեցրեց»8:
Արարատյան երկրի ղեկավարումը (բեկլարբեկությունը) շահը հանձնեց կռիվներում աչքի ընկած Ամիր Գունա խանին: Բայց խանն իր պաշտոնը վարելու ժամանակ այդպես էլ չունեցավ: Նրա զորքը ասպատակելով հասել էր Կարս ու Զարիշատ, երբ լուր հասավ, որ օսմանյան հսկա բանակը Ջղալ-օղլի Սինան փաշայի գլխավորությամբ պատրաստվում է Մշո դաշտից արշավել դեպի Երևան, որից հետո սկսվեց սեֆյանների զորքի նահանջը: Այդ պայմաններում խանը կատարեց շահի հրամանը՝ իրականացնելով իրեն հանձնված շրջանների ազգաբնակչության տեղահանությունը9: Ըստ Առաքել Դավրիժեցու նա պետք է տեղահաներ հայերին «յատուկ քաղաքին Երևանայ և երկրին Արարատու և նորին մերձակայ մասնավոր գաւառացն»10: Շուտով 1606 թ. սեֆյաններին հաջողվեց վճռական ճակատամարտում պարտության մատնել օսմանյան բանակին, որից հետո՝ 1607 թ. նրանք տիրեցին Հայաստանի ու Վրաստանի ընդարձակ շրջանների: Ձեռք բերված ավարն ամբողջությամբ տեղափոխվեց Երևանի բերդ: Շահի հրամանով բերդը կրկին վերանորոգվեց11:
Ամիր Գունա խանը այնուհետև 1607-1610 թթ. զբաղվեց Երևանը և հարակից շրջանները վերականգնելու և վերաբնակեցնելու աշխատանքներով: Ըստ թուրք հեղինակի՝ «Ամիր Գունա խանը գնաց բնակություն հաստատելու այդ ավերակ ու անմարդաբնակ վայրում, որտեղ շինության ու կենդանության հետք անգամ չէր մնացել։ Իր հպատակներից և ենթակա մարդկանցից նրանց, որոնց նկատմամբ նա առավել վստահություն ուներ, տեղավորեց բերդի ներսում, իսկ մյուսներին բնակեցրեց բերդից դուրս [քաղաքում] և ավերակ գյուղատեղերում»12: Բացի նրա հավատարիմ հպատակներից, որ տեղափոխվում էին Ատրպատականից և այլ վայրերից ու բնակեցվում բերդում, նա այստեղ էր բերում ու հատկապես բերդից դուրս գտնվող բնակավայրերում տեղավորում նաև մեծաթիվ հայերի ասպատակված Բարձր Հայքից, մասամբ նաև՝ Տարոնից և Վասպուրականից: Ըստ Զաքարիա սարկավագի՝ Ամիր Գունա խանը «Բ անգամ գնաց ի գաւառ Կարնու, աւերեաց և գերեաց զերկիրն, և եհաս մինչ ի դուռն բերդին. և զգերիսն բերեալ յերկիրն Երևանայ բնակեցոյց: Այլ և գնաց կողմամբն Վանայ և Մշոյ. և գերեալ զնոսա՝ եբեր զգերիսն և բնակեցոյց ի նահանգն որ ի մէջ Երևանու [և Էջմիածնայ] ի դաշտն»13: Փաստորեն, Երևանում և Արարատյան երկրում վերաբնակեցվել են հիմնականում Բարձր Հայքից բռնագաղթեցված հայերին, իսկ Վասպուրականից ու Տարոնից բռնագաղթածներին տեղավորել են Երևանի և Էջմիածնի միջև ընկած բնակավայրերում, այդ թվում՝ Փարաքար գյուղում:
Ուշագրավ է, որ 1608 թ. Երևանը հիմնականում հաղթահարել էր պատերազմների հետևանքները և վերականգնել իր նախկին վիճակը: Ըստ Իսպանիայի թագավորի պատվիրակ Անտոնիո դե Գուվեայի 1608 թ. հիշատակության՝ «Երևանը հանդիսանում է ամբողջ Մեծ Հայքի կարևորագույն քաղաքն ու մայրաքաղաքը, ամբողջովին բնակեցված է հայերով, հողը մշակելի է ու բերրի և հարուստ ամեն տեսակի մթերքներով»14: Այստեղ բացի բարեկեցիկ վիճակի ներկայացումից, հույժ կարևոր է այն, որ Երևանն այդ շրջանում բնակեցված էր հայերով, այսինքն՝ ժողովրդագրական առումով ևս քաղաքում հաղթահարվել էին նաև մեծ բռնագաղթի հետևանքները:
Ակնհայտ է, որ Երևանն այդ ժամանակ իրենից ներկայացնում էր ամուր բերդաքաղաք: Բերդում հիմնականում բնակություն էին հաստատել խանի հավատարիմ հպատակները, իսկ քաղաքում և շրջակայքում Արևմտյան Հայաստանից բռնագաղթեցված հայերը: Բայց պետք է նշել, որ բերդում բնակեցվածների թիվն այնքան էլ մեծ չէր: Երբ 1635 թ. օսմանյան բանակը գրավեց Երևանը, քաղաքից վտարվեց կայազորը, որի թիվը չէր անցնում 5-6 հազարը15:
Ըստ Զաքարիա սարկավագի՝ Ամիր Գունա խանը զարկ է տվել քաղաքի վերակառուցմանը և բնակչության ավելացմանը16, որի հետևանքով շուտով Երևանը կրկին հանդես է եկել որպես բազմամարդ քաղաք: 17-րդ դարի առաջին կեսին Երևանում տիրող իրավիճակի և բնակչության վերաբերյալ խիստ կարևոր են ճանապարհորդների հաղորդած տեղեկությունները: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժ.Բ. Տավերնիեն, որ 1630-ական թթ. և այնուհետև եղել է Երևանում17, ուշագրավ տեղեկություններ է հաղորդում բերդի և արվարձանների մասին: Ըստ նրա՝ բերդում ապրում էր խանն իր սպաներով ու զինվորներով, իսկ «Երևանի թաղը, որը [բերդի] հյուսիս-արևմուտքում մի արվարձան է, ուր քսան անգամ ավելի ժողովուրդ կա, քան քաղաքում (իմա՛ բերդում): Սա բոլոր վաճառականների և արհեստավորների, ինչպես նաև բոլոր հայերի ապրելատեղին է»18: Նրա կողմից կազմված Երևանի առաջին գծապատկերում դարձյալ շեշտված է, որ «արվարձանը բնակեցված է քրիստոնյա հայերով»19: Մեկ այլ առիթով հեղինակը դարձյալ գրում է. «Երևանը բնակեցված է բացառապես հայերով»20:
Խիստ էական հավելումներ է պարունակում Էվլիյա Չելեբիի կողմից Երևանի նկարագրությունը 1640-ական թթ. դրությամբ. «Բերդը գտնվում է Զանգի գետի եզերքին, ձգված է հարավից դեպի հյուսիս և շատ նեղ է: …Ունի երեք հաստատուն երկաթե դարպաս: Թավրիզի դարպասը բացվում է դեպի հարավ, Մեդան դուռը՝ դեպի հյուսիս։ Վերջինս կոչվում է նաև Յայլայի դարպաս …։ Քաղաքում կան մոտ 2060 հողածածկ տներ։ Ամենալավ շինութիւնը խանի դղյակն է…։ Այս դղյակի մոտ, ձախ կողմից փողերանոցն է (զարբխանե), որտեղ աբասի և բեսի է կտրվում։ Յայլայի դռնից դուրս գտնվող մեծ վարոշը կոչվում է Էսքի շեհիր (Հին քաղաք)»21:
Մ. Կարապետյանը, դատելով այն իրողությունից, որ ըստ Է. Չելեբիի՝ 1640-ական թթ. Երևանում կար 2060 հողածածկ տուն, բխեցրել է, որ դրանք պատկանում էին հայերին, իսկ վերջիններիս թվաքանակը 17-20 հազար էր կազմում, քանի որ 2060 տներում ապրելու էր միջինը 5-6 անձից բաղկացած շուրջ 3500 ընտանիք22:
Սակայն այդ տեղեկության մեկնաբանությունը կառուցվել է դրա թյուրըմբռնման վրա, քանի որ 2060 տների գտնվելու վայրը սխալմամբ ընկալվել է բերդից դուրս գտնվող բուն քաղաքը կամ արվարձանը: Իրականում Է. Չելեբին այդ տները ներկայացնում է ոչ թե արվարձանում (վարոշ), այլ քաղաքում, որտեղ, ի դեպ, գտնվում էին նաև խանի պալատն ու դրամահատարանը: Այսինքն՝ քաղաք ասելով նա նկատի ունի բերդը: Այնուհետև հեղինակը նոր միայն խոսում է հին քաղաքի մասին, ցավոք, չհայտնելով տեղեկություններ ո՛չ տների քանակի, և ո՛չ էլ բնակչության մասին: Ուստի պետք է արձանագրել, որ այդ 2060 հողածածկ տները ոչ թե հին քաղաքում էին կամ արվարձանում, այլ բերդում: Իսկ բերդում բնակվողների թիվն ընդհանրապես նախկինում չի քննարկվել: Եթե որպես այդպիսիք ընկալվեն բերդապահ զինվորները (շուրջ 5-6 հազար23), ապա Երևանի արվարձանի կամ բուն քաղաքի հայության թիվը, որ ըստ Ժ. Բ. Տավերնիեի գրեթե նույն ժամանակ 20 անգամ ավելի էր բերդում ապրողներից, պետք է կազմեր շուրջ 100 հազար մարդ, ինչն անհավանական է: Ամենայն հավանականությամբ Է. Չելեբին նկատի է ունեցել միայն բերդի խաղաղ բնակչությունը:
Приходите в мой дом...
Re: Ереван: Новая история
Ասվածի հիմամբ անհրաժեշտ է գոնե մոտավոր ճշգրտել թե´ բերդի և թե´բուն քաղաքի բնակչության թվերը խնդրո առարկա շրջանում: Թուրքական աղբյուրի տեղեկության համաձայն՝ 1604 թ. Երևանի բերդի գրավումից հետո այնտեղից արտաքսվել են 300-400 տուն մահմեդականներ24: Այս առումով հույժ կարևոր է այն, որ մինչ այդ, օսմանյան բանակը, ստանալով շահական զորքի առաջխաղացման լուրը, բերդի հարավային կողմում, որտեղ բերդից դուրս գտնվում էին «իսլամական տները», նոր պարիսպ կառուցեց, որոնք վերոհիշյալ տներն ընդգրկեցին բերդի մեջ25: Փաստորեն 1603 թ. սկսած բերդում կար շուրջ 400 տուն:
1640-ական թթ. բերդում տների քանակը, ըստ Է. Չելեբիի՝ 2060 էր, 1679 թ. երկրաշարժի նախօրյակին, ըստ Ժ. Շարդենի՝ շուրջ 800 26, իսկ ռուսական զորքի կողմից բերդի գրավման ժամանակ՝ 622 27:
Ակնհայտ է, որ Է. Չելեբիի տեղեկությունն էապես չափազանցված է: Քանի որ բերդում ընդգրկված մահմեդական թաղում 17-րդ դ. սկզբին կար 300-400 ընտանիք, առավել հավանական է, որ այնտեղ նույն տարի 30-ական թթ. ևս բնակվեր գրեթե նույնքան ընտանիք: Այդ պարագայում բերդի խաղաղ բնակիչների թվաքանակը պետք է կազմեր 1500-2500 մարդ (ընտանիքում 5-6 մարդ հաշվարկով):
Հետևաբար բուն քաղաքում (արվարձանում) բնակվողների թիվը կազմելու էր 30-50 հազար (20 անգամ ավելի), որ համընկնում է 1578 թ. Երևանի և շրջակա 18 գյուղերի բնակչության գերեվարության վերաբերյալ հիշատակություններում հայ և թուրք հեղինակների բերած թվերին՝ 30-60 հազար:
Անկասկած, Ժ.Բ. Տավերնիեն ինքը չէր հաշվելու քաղաքի բնակչությունը, այլ վերջինիս թվաքանակի մասին, թե նրանք 20 անգամ ավելի են բերդում ապրողներից, տեղեկանալու էր բնակիչներից, որոնք էլ նրան հաղորդել են տվյալներ՝ հար և նման հայկական աղբյուրներից հայտնի թվերին: Ինչպես տեսանք, վերջիններից հետևում է, որ Երևանի հին քաղաք-արվարձանում խնդրո առարկա շրջանում բնակվում էր շուրջ 30 հազար մարդ, և ևս գրեթե նույնքան՝ հարակից 18 գյուղերում: Դա հիմնավորվում է թուրքական աղբյուրի այն տեղեկությամբ, որ օսմանյան զորքը 1578 թ. Երևանից գերեվարել է 20 հազարից ավելի միայն կին ու երեխա28:
Դատելով նշված թվից, կարելի է եզրակացնել, որ Շահ Աբասի բռնագաղթից հետո արդեն 1630-ական թթ. Երևանի բնակչությունը դարձյալ հասել էր նախկին թվաքանակին:
Խոսելով Երևանի հայության մասին՝ Առաքել Դավրիժեցին հիշում է քաղաքացիներին և վաճառականներին. «ամենայն ժողովուրդք [Երևանի]՝ քաղաքականք և վաճառականք»29, որից հետևում է, որ վաճառականները մյուս խավերից տարբերվում էին և ամենայն հավանականությամբ բոլորն էլ տեղացիներ էին ու աչքի էին ընկնում քաղաքային կյանքում իրենց ունեցած կշռով:
Թեև հայերն ապրում էին Երևանի բերդից դուրս՝ բուն քաղաքում, սակայն բերդում ևս ունեին վաճառատներ30: Բուն քաղաքի կենտրոնում գտնվում էր շուկան՝ եպիսկոպոսանիստ եկեղեցու հարևանությամբ: Էվլիյա Չելեբիից հայտնի է, որ շուկա կար նաև բերդում: Դիվսուլթանի մզկիթը գտնվում էր շուկայի կողքին, իսկ մզկիթի հարևանությամբ ընկած էր քաղաքի մեծ հրապարակը: Քաղաքն ուներ շատ բաղնիքներ և քարավանատներ: Վերջիններիս հարևանությամբ կային բազմաթիվ խանութներ: Ժ. Շարդենը հիշատակում է նաև քաղաքում գտնվող սննդի վաճառատներն ու սրճարանները31:
«….Երևանում գտնվող բերդը ինքնին կարող է փոքր քաղաք համարվել, այն օվալաձև է՝ չորս հազար քայլ շրջագծով և ընդգրկում է մինչև 800 տուն: Այնտեղ ապրում են բնիկ պարսիկներ, իսկ հայերը այնտեղ միայն վաճառատներ ունեն, որտեղ նրանք աշխատում և առևտուր են անում ցերեկը, իսկ երեկոյան դրանք փակելով՝ ցրվում են իրենց տները: Այս ամրոցը շրջապատված է չթրծված աղյուսե կամ գուցե նաև հողե երեք շարք ատամնավոր պարիսպներով: Պատերն օժտված են աշտարակներով: Բերդը հյուսիս-արևմուտքում ձգվում է սարսափազդու անդունդի եզրով, …որի հատակում հոսում է գետը: …Այս տարածքն … ինքնին անմատույց է: Նրա կայազորը բաղկացած է երկու հազար մարդուց: Յուրաքանչյուր պատին կա երկաթով ամրացված դարպաս…՝ իր հատուկ պահակախմբով: Փոխարքայի (իմա´խանի) պալատը գտնվում է ամրոցում՝ այն սարսափելի անդունդի եզրին…: Այն գեղեցիկ ու շատ մեծ շինություն է, որ շատ լավ տպավորություն է թողնում ամռանը»32:
Ժ. Շարդենի նկարագրությանը համաժամանակյա է 1650-1670-թթ. ճամփորդած, 1670-ական թթ. սկզբներին Երևանում եղած և 1676 թ. իր ուղեգրությունը շարադրած Յա. Ստրեյսի վկայությունը, թե «Երևանում մեծավ մասամբ ապրում են աղքատ հայեր»33:
1679 թ. երկրաշարժի նախօրեին, ըստ Ոսկան վարդապետի, Երևանի բնակչությունը կազմում էր 4 հազար տուն34: Դատելով նախկին հաշվարկներից՝ այդքան տներում բնակվելու էր ավելի քան 6 հազար ընտանիք՝ յուրաքանչյուրը 5-6 անդամով (ստորև կտեսնենք, որ տարբեր ընտանիքներում 7-10 մարդ կար): Ստացվում է, որ մինչ երկրաշարժը Երևանի բնակչությունը պետք է կազմեր 30-35 հազար մարդ:
Երևանի կամ Գառնիի անունով հայտնի երկրաշարժը սկսվեց 1679 թ. հունիսի 4-ին և պարբերաբար կրկնվեց մի քանի օր։ Ամենաուժգին ու ավերիչ ցնցումները առաջինը և վերջինն էին: Ըստ ժամանակագրի՝ «Եւ ի սաստկութենէ շարժին բլաւ քաղաքն Երևան հանդերձ բերդով և պարսպաւ, կործանեցան տունք և ապարանք գեղեցկաշէնք, քակեցան եկեղեցիք և վանորայք, ցամաքեցան աղբիւրք…: Իսկ մեռելոցն ոչ գոյր թիւ»35:
Ըստ Զաքարիա սարկավագի՝ ավերվեցին երեք եկեղեցիներ բուն Երևանում, ինչպես նաև Նորագավթի, Նորագյուղի, Ձորագյուղի և Նորքի եկեղեցիները: Իսկ «…բերդն Երևանայ ի հիմանց տապալեցաւ»36: Երկրաշարժից Երևանը սնուցող աղբյուրները խցանվեցին, և ջրի խնդիր առաջացավ37:
Երկրաշարժի հասցրած վնասը մանրամասնորեն նկարագրում է Զաքարիա Ագուլեցին. «Երևանայ բերթն, խանի տներն, թէ համամ, թէ մաշիթ, թէ մինարէ, ամէն վեր եկավ: Մինչի Ը (8), Թ (9) օրի հողի տակին մեռել ին հանում: Տուն կեր մին Ե (5), Ը (8), Թ (9) ջան մեռավ: Այս երկրումս ԷՌԶՃ (7600) ջան մեռաւ»38: Փաստորեն Երևանում զոհերի թիվը կազմում էր շուրջ 8 հազար39:
Շուտով, նաև հարևան խանություններից աջակցությամբ, բերդը վերականգնվեց «ամպագույն քան զառաջինն»40: «Եւ զկամուրճն՝ որ ի ներքոյ բերդին էր ի վերայ Հուրաստան գետոյ՝ որ ասի Զանկի, զնա ևս շինեցին ամրագոյն. և զառուքն՝ որք խափանեալ էին, նորոգեցին, և բերին զջուրն ի քաղաքն Երևան»41: Երևանի Զալ խանի հրամանով արագորեն վերակառուցվեցին ավերված եկեղեցիները42: «Եւ ապա հաստատեցաւ [Զալ խանը] կարգն Երևանայ ամենայն պիտոյիւք մարմնաւորօք՝ որքան և իշխէր սա Երևանայ»43:
Հետաքրքրական է այն, որ չնայած երկրաշարժի պատճառած մեծաքանակ զոհերին, Կոնդի գերեզմանատանը հայտնի է միայն մեկ տապանագիր, որ վկայում է հանգուցյալի՝ երկրաշարժի զոհ գնալու մասին. «Այս է տ(ա)պան Ովանէսի որդի Մկրտիչին, որ վաղճանեցաւ մեծ շարժով, յունիսի Դ (4), Թվ ՌՃԻԸ (1679)»44։
Երևանի բնակչությանն առնչվող որոշակի տեղեկություններ է հաղորդում նաև Իսրայել Օրին, որ 1701 թ. իր ծրագրում ռուսական զորքերի կողմից Երևանի գրավումը համարում էր առաջնակարգ խնդիր։ Օրին նշում էր, որ բերդում, որտեղ 30 դաշտային թնդանոթ կա և 200 զինվորական, շեշտակի գրոհի դեպքում այն կարելի է գրավել, մանավանդ որ վառոդի ու ռազմական մյուս պահեստները հայերի ձեռքում են: Բացի այդ, 300-ից ավելի հայեր, որոնք էլ աշխատում են փողերանոցում, նույնպես կօժանդակեն ռուսներին: Քաղաքն ունի երկու դարպաս, որոնցից յուրաքանչյուրում մեկական ժամապահ է կանգնած, իսկ պարիսպներին ժամապահներ չկան: Քաղաքի մերձակայքում ընդարձակ այգիներ կան, որոնցով ռուսական զորքը կարող է աննկատ մոտենալ ու հայերի հետ գործակցելով՝ հաջողության հասնել: Ի դեպ, ըստ նրա՝ մուսուլմանների թիվը Երևանում 200 տուն էր45: Ակնհայտ է, որ Ի. Օրին միտումնավոր ռուսական արքունիքին ներկայացրած ծրագրում նսեմացնում էր բերդի նշանակությունը՝ այն ներկայացնելով առանց դժվարության գրավման ենթակա ամրոց։
1700 թ. Երևան այցելած գերմանացի ճանապարհորդ Գ. Շիլինգերը պատմում է, որ բերդում ապրում էին միայն պարսիկներ, իսկ արվարձանում նրանցից 10 անգամ ավելի շատ՝ հայեր46: Իսկ 1701 թ. Երևանում եղած մեկ այլ ճանապարհորդ՝ Տուրնեֆորը, Երևանի բերդի կայազորի թիվը հաշվում էր 2500 մարդ47:
Ըստ Զաքարիա սարկավագի՝ բերդում երկրաշարժից հետո զգալի թվով հայեր էին բնակվում: Նրա վկայությամբ՝ 1675 թ. Երևանի խան դարձած Սաֆի-կուլիի դեմ բարձրացած ապստամբության պատճառն այն էր, որ քաղաքի մահմեդականները դժգոհ էին, որ նա արգելել էր քրիստոնյաներին անձրևից հետո տներից դուրս գալ՝ իբրև թե վատ հոտի պատճառով։ Մինչդեռ մահմեդականներն ասում էին, որ «մեք ահա դրացի եմք քրիստոնէից, և խառն ի խուռն կամք ընդ նոսա»48:
Այդ առումով հույժ կարևոր է նաև 18-րդ դ. սկզբին վերաբերող ճիզվիտ Մոնիեի տեղեկությունը, ըստ որի՝ Երևանի բերդում այդ ժամանակ ապրում էր 4 հազար մարդ, որից հազարը՝ հայեր49:
Հետաքրքրական է, որ այս շրջանում Երևանում կային փոքրաթիվ հայեր, որոնք օտար տիրապետության պայմաններում ընդունել էին մահմեդականություն50:
Ասվածից կարելի է բխեցնել, որ Երևան քաղաքում բնակվում էր շուրջ 30 հզ. մարդ:
1724 թ. թուրքական արշավանքին ընդառաջ Երևանում իրականացվում է ընդհանուր զորահավաք: Քաղաքացիների և շրջակա բնակավայրերի փախստականներից կազմվում է 9423 (կամ 9443) զինվորից բաղկացած ինքնապաշտպանական զորք: Ըստ Աբրահամ Երևանցու՝ Երևանի հին թաղից հավաքված զորքը բաղկացած էր 4 հազար զինվորից, որոնց գլխավորում էին փահլևան (գոտեմարտիկ) Նիկողոսը (Նիկողայոս), Մարիամի որդի (Մարիամյան) Անդոնը (Անտոնիոս), Խաթունի որդի (Խաթունյան) Բութիքը և տեր Մովսեսը:
Հետաքրքրական է, որ նույն հեղինակի վկայությամբ՝ 9423 զինվորից բացի քաղաքում մնում էր ևս 28 հազար մարդ (այր և կին), որոնք կռվի համար չունեին համապատասխան փորձ, բայց մասնակցում էին իրենց տների պաշտպանությանը: Ակնհայտ է, որ այստեղ խոսքը քաղաքի բուն բնակչության (չհաշված փախստականներին, որոնք հավաքվել էին Ձորագյուղում) մասին է: Ուստի քաղաքի հայության թվաքանակն ընդհանուր առմամբ պետք է կազմեր շուրջ 35 հազար:
Հաշվի առնելով, որ մարտադաշտ դուրս եկած 9423 զինվորից 4 հազարը Երևանի հին թաղից էր, 234-ը՝ Կոնդից, 3 հազարը՝ Ձորագյուղում ապաստանած շրջակա գյուղերի փախստականներից, իսկ 955-ը՝ Ջուհայրենց թաղից, կստացվի, որ ավելի քան 5200-ը ներկայացնում էին Երևանի բուն ազգաբնակչությունը, իսկ մնացյալը՝ փախստականներին51: Ակնհայտ է, որ 5 հազարից ավելի զինվոր մարտի հանած քաղաքը պետք է ունենար առնվազն 30-35 հազար ազգաբնակչություն: Այսպիսով, դարձյալ հիմնավորվում է այն պնդումը, որ երկրաշարժից առաջ ու դրանից 4 տասնամյակ անց Երևանն ուներ ավելի քան 30 հազար բնակչություն՝ բաղկացած հայերից:

ԱՐՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Երևանի պետական համալսարան
Երևանի պետական համալսարան
Приходите в мой дом...