Иран: Американские корабли в Персидском заливе

Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

16 июнь 2025 г

Միջին հեռավորության իրանական բալիստիկ
- 50 հրթիռ առաջին օրը,
- 40 հրթիռ երկրորդ օրը,
- 30 հրթիռ երրորդ օրը:

Նույնիսկ եթե ընդունենք, որ Իրանն ունի միջին հեռավորության բալիստիկ հրթիռների հայտարարված 2.000 հատ քանակությունը, իսկ իրականում վերջիններս բնականաբար ավելի քիչ են, ապա մի քանի շաբաթից դրանք ԿՎԵՐՋԱՆԱՆ: Դա՝ դեռ չասած հրթիռային այս համազարկերի էֆեկտիվ վիդեոպատկերի, բայց նաև... շատ ՑԱԾՐ մարտական արդյունավետության մասին: Իսրայելի մոտ ընդամենը քերծվածքներ են:

Սրան հակառակ՝ իսրայելական օդուժը իրանական երկնքում իրեն լրիվ ՏԵՐ ՈՒ ՏԻՐԱԿԱՆ Է ԶԳՈՒՄ: Ավելին, հրեաները գործում են կործանիչներով, իսկ հաճախ էլ կիրառում են ԱԹՍ-ներ, որոնք երբեմն օդ են ելնում հենց իրանական տարածքից:

Իսրայելը հարվածում է Իրանի ատոմային օբյեկտներին, բայց հընթացս նաև ուժեղացնում է հարվածները վերջինիս ՆԱՎԹԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌԱՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎՐԱ: Սրան հակառակ՝ Իրանի հրթիռները որպես կանոն հարվածում են Իսրայելի բնակելի ենթակառուցվածքներին, որոնց մեջ հազվադեպ են ռազմական նշանակության օբյեկտները՝ ռազմական գերատեսչություն և այլն:
Իրանը չի կարող արագորեն ՀԱՄԱԼՐԵԼ միջին հեռավորության բալիստիկ հրթիռների իր մարտապաշարը: Ռուս-Ուկրաինական պատերազմի առաջին օրերինս սպառված Իսկանդերների ու Կալիբրների օրինակը ցույց տվեց, որ դա նույնիսկ Ռուսաստանի Դաշնության ուժի բանը չէր, Չինաստանը դժվար թե օգնի, իսկ եթե օգնի էլ՝ այդ ամենը տեղը հասցնելը խնդրահարույց կլինի: Այս առումով, հասկանալի է, որ չկա նաև Ռուսաստանը, որին այդ ամենը օդի ու ջրի պես պետք են հենց իր համար:

Սրան հակառակ՝ իսրայելական ԱԹՍ-ները, գործելով կործանիչների հետ միասին կամ վերջիններիս «հովանոցի» տակ, ի վիճակի կլինեն շարունակել ցավոտ հարվածներ հասցնել ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ ժամանակ: Դա՝ դեռ չասած այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չեն խառնվել գործին գոնե բացահայտ մակարդակում, իսկ դրա հավանականությունը կա:

Արդյունքում՝ եթե այս ամենը շարունակվի, հրեաները ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՈՉՆՉԱՑՆԵՆ Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը, ինչին կհաջորդեն էներգետիկ խնդիրները, իսկ դրան էլ կգումարվի հասարակության հոգնածությունն ու հիասթափությունն այս ամենից:

Իրանը պարտվում է...
Вложения
1.jpg
1.jpg (37.07 КБ) 31 просмотр
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

17 июнь 2025 г

Ամերիկայի Միացյալ Նահանգները միանում են գործին...

- Մենք մեր լիակատար հսկողության տակ ունենք Իրանի երկինքը,- հենց նոր հայտարարեց Թրամփը,- մենք նաև գիտենք, թե որտեղ է գտնվում այդ այպես կոչված «Գերագույն առաջնորդը»: Վերջինս մեզ համար հանդիսանում է հեշտ մի թիրախ, բայց նա... անվտանգության մեջ է:

Իսկ վերջում էլ ԱՄՆ նախագահը կարճ և կոնկրետ վերջնագիր ներկայացրեց. «Անվերապահ կապիտուլյացիա»!
1.jpg
1.jpg (28.51 КБ) 32 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

20 июнь 2025 г.

Կից գրաֆիկում իրանական հրթիռային արձակումները ցուցադրվում են դեղին գույնով, իսկ իսրայելական ՀՕՊ-ը հաղթահարած հրթիռների քանակն էլ արտացոլված է կարմիրով:

Դինամիկան բավականին խոսուն է։
1.jpg
1.jpg (59.65 КБ) 34 просмотра
ԱՌԿԱ Է ՆՎԱԶՈՒՄ, որըը կապված է ինչպես մեծ թվով արձակման կայանների ոչնչացման, այնպես էլ զինամթերքի սպառման հետ։ Բացի այդ, արձակումներն այժմ հիմնականում իրականացվում են երկրի հեռավոր՝ արևելյան, հատվածից՝ տարածքներ, որոնք իսրայելական օդուժի համար համեմատականորեն դժվար հասնելի են: Վերջին դեպքում էլ, սակայն, ոչ բոլոր իրանական հրթիռներն են ի վիճակի հասնել Իսրայել, ինչը նույնպես ստիպում է նվազեցնել ակտիվությունը։

Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ որ և՛ հարվածների քանակը, և՛ զոհերի թիվը զգալիորեն պակաս են ակնկալվածից…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

22 июнь 2025 г.

Մի քանի ժամ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՐԻՆ Իրանի ատոմային օբյեկտներին: Ըստ արևմտյան բաց աղբյուրների՝ Ֆորդոյում գտնվող միջուկային օբյեկտին հարվածելու համար ԱՄՆ-ը օգտագործել է վեց B-2 ռազմավարական ռմբակոծիչ՝ նետելով 12 բունկերակործան ռումբ: Միաժամանակ ԱՄՆ սուզանավերը Նաթանզի և Սպահանի ուղղությամբ արձակել են 30 TLAM տեսակի թևավոր հրթիռներ, ընդ որում նույն Նաթանզի օբյեկտի վրա B-2-ից նետվել են ևս երկու բունկերակործան ռումբեր։
1.jpg
1.jpg (22.11 КБ) 35 просмотров
Այս պահին Իսրայելի ռազմաօդային ուժերը Իրանի դեմ սկսել են հարվածների նոր ալիք։ Միաժամանակ 50 խոշոր ՆԱՎԹԱՏԱՐ ՆԱՎԵՐ հենց հիմա փորձում են արագորեն դուրս գալ Օրմուզի նեղուցից:

Այս ֆոնին, սակայն, Թրամփը կոչ է հղել Իրանին և հայտարարել է, որ միջուկային օբյեկտների դեմ հարվածները ՉԵՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ պատերազմի սկիզբ։ ԱՄՆ վարչակազմը հայտնել է, որ հարձակումները եղել են մեկանգամյա գործողություն և ուղղված չեն Իրանում իշխանության փոփոխությանը։ Դատելով ըստ ամենայնի՝ այս ցուցադրական-նախազգուշական ակտով պաշտոնական Վաշինգտոնը փորձում է ԿՈՏՐԵԼ ԻՐԱՆԻ ԻՇԽՈՂ ՎԵՐՆԱԽԱՎԻ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ, որպեսզի վերջինս ընդունի Արևմուտքի պահանջները: Սա ռազմական ուլտիմատում է:

Այաթոլլաների պետությունը կանգնած է շատ բարդ երկընտրանքի առջև…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

23 июнь 2025 г.

Այս գիշեր 20 իսրայելական կործանիչներ 30 հրթիռներ են արձակել Թեհրանում և Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Մի շարք օդային հարվածներ են հասցվել նաև Քերմանշահ քաղաքում գտնվող թիրախներին:
1.jpg
1.jpg (48.11 КБ) 35 просмотров
Միաժամանակ, իրանական ԶԼՄ-ները հաղորդում են Թավրիզում հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացման մասին։
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7035
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Воин301 »

Դարձյալ հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող վայ-իշխանությունը և գլխավոր ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, անհաղորդ են աշխարհառազմավարական իրադրության բեկումնային փոփոխություններին և շարունակում են առաջնորդվել հնամաշ կարծրատիպերով։

Այսօր Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության հուշագրի ստորագրմամբ մեր անմիջական հարևանությամբ ծնվել է նոր գերտերություն։ Բանն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների հետ պատերազմից դուրս եկավ ոչ միայն անպարտ, ոչ էլ պարզապես հաղթանակած, այլ, շատ ավելին, սեփական աշխարհառազմավարական կշիռն ու ուժային լծակները բազմապատկած։

Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին կտրուկ ընդլայնվում է՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության դիրքերի թուլացման հաշվին։ Այն այժմ ներառում է համաշխարհային տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող մի ահռելի տարածք՝ Պակիստանից ու Հնդկաստանից մինչև Այսրկովկաս, և Կենտրոնական Ասիայից մինչև Պարսից ծոց, Օմանի ծոց, Կարմիր ծով ու Լիբանան՝ իրենց նավթային, գազային, պարարտանյութային և այլ ռեսուրսային հարստություններով։ Իրանն արդեն սկսում է սեփական պայմանները թելադրել այդ շառավղում գտնվող պետություններին և նրանց նախկին հովանավորներին։

Ամերիկյան տնտեսական պատժամիջոցների մեղմացման և աստիճանական վերացման, ինչպես նաև վճարվելիք շուրջ 300 միլիարդ դոլարի փոխհատուցումների (փաստացի՝ ռեպարացիաների) շնորհիվ Իրանը ստանում է տնտեսական թռիչքային զարգացման բացառիկ հնարավորություն։ Սա զուգահեռաբար կհանգեցնի նաև նրա ռազմական հզորացմանը։

Այս դարակազմիկ զարգացումներն անցնում են Հայաստանի քաղաքական դաշտի և նրա առաջնորդների կողքով։ Նրանք չեն նկատում, չեն վերլուծում և չեն վերադիրքավորվում. նրանց մտածողության ու հռետորաբանության մեջ դարձյալ ներկա են միայն Ամերիկան, Ռուսաստանը և Եվրոպան։

Այնինչ անհրաժեշտ է խորությամբ գիտակցել հարևան և բարեկամ Իրանի սրընթաց վերելքը և շուտափույթ կերպով նրա հետ ռազմավարական ու ռազմական դաշինքներ կնքել՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը գալիք տարիների և տասնամյակների համար։ Աշխարհաքաղաքական նոր իրողություններում, հատկապես եթե Հայաստանը դառնա Իրանի պաշտոնական դաշնակիցը, Բաքուն և Անկարան ստիպված կլինեն մոռանալ Սյունիքի նկատմամբ իրենց տարածքային հավակնությունների մասին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան, բնականաբար, նույնպես կարևոր են, սակայն մեզ համար առաջնայինը պետք է դառնա Իրանը։ Այս պետությունը Հայաստանի կենսունակության և հզորացման հարցում ավելի է շահագրգռված, քան մյուս բոլոր ուժային կենտրոնները՝ միասին վերցրած։ Այլ կերպ ասած՝ Իրանն ունի թե՛ կարողություն, թե՛ ցանկություն՝ կանխելու ադրբեջանական հարձակումը Հայաստանի դեմ, մինչդեռ մյուսների դեպքում պակասում է կա՛մ առաջինը, կա՛մ երկրորդը։

Ուստի Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության, Սյունիքի անառիկության և հայոց պետականության հարատևության։



𒋩𒂗
Gitunik
Сообщения: 6222
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Gitunik »

Համամիտ եմ։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

Շնորհակալ եմ...
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6222
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Gitunik »

Возврат к прошлому? Корпус стражей исламской революции объявил о закрытии Ормузского пролива

​Иран заявил о решении закрыть Ормузский пролив в связи с «грубым нарушением Соединенными Штатами меморандума о взаимопонимании, а также в ответ на непрекращающиеся нарушения режима прекращения огня в Ливане со стороны Израиля».

Тегеран также пригрозил, что «будут предприняты дальнейшие шаги, чтобы заставить противника выполнить свои обязательства».
​(Ишай Бар-Йосеф, כאן חדשות)
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

Դեռ ոչինչ հայտնի չէ...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

Իրանցիք շարունակում են երազել և... մխիթարել իրենք իրենց։ Էհհ...

Видео
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6222
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Gitunik »

Քանի դեռ կան արևմուտքի կռիսները իրենց թլպատ տերերով,աշխարհը հանգիստ չէ ունենա։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

28 февраль 2026г.

Ես ողջ օրը անչափ զբաղված էի անձնական գործերով և հազիվ միայն կարողացել եմ լրահոսը բաց չթողնել, բայց դե մյուս կողմից էլ՝ ասելիքս բազմիցս եմ ասել.

1. Իրանը ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ճգնաժամի մեջ է, երբ քո արժեքային համակարգը սկսում է զիջել հակառակորդիդ արժեքային համակարգին, ընդ որում դա գնալով խորանում է,
2. Պատերազմում, ինչպես նաև կյանքի ցանկացած այլ ոլորտում, կարևոր է այն հարցը, թե ում ձեռքին է ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ: Ով դրան տիրապետեց, նա էլ կարող է համարել, որ հաղթանակի մեծ մասն արդեն ունի: Իրանի դեպքում ոչ թե ուղղակի նախաձեռնությունը, այլ ռազմավարական նախաձեռնությունը միանշանակորեն գտնվում է ԱՄՆ-Իսրայել զույգի ձեռքում և այդ վիճակը դժվար թե փոխվի: Այսինքն, Իրանը արդեն պարտության ճանապարին է, թեև այն, թե դա ե՞րբ կլինի, քննարկելիք հարց է:

...Այսօր շատ տպավորիչ տեսանյութեր են եղել, բայց ես առանձնացրի այս երկուսը՝ հեշտությամբ կտարբերակեք: Առաջինում ԱՄՆ-Իսրայել ուժերի հարվածն է իրանական թիրախներին, իսկ երկրորդը ցույց է տալիս ԱՄՆ ՀՕՊ հրթիռների մենամարտը ԱՄՆ Էլ-Ուդեյդ բազայի վրա եկող իրանական հրթիռի հետ, երբ երկու անգամ էլ տեղի է ունենում վրիպում և իրանական հրթիռը պայթում է բազայի տարածքում:
Տեսնենք...

Видео
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

1 март 2026г.

Ալի Խամենեին ընկավ...

Հաստատվում է նաև ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի և այլոց զոհվելը։

...Ի՞նչ ասես - հասարակական զարգացումներն իրենց օրինաչափություններն ունեն և վայ նրանց, ովքեր դրանց վրա ուշադրություն չեն դարձնում կամ փորձում են դրանց դեմ գնալ...
1.jpg
1.jpg (24.46 КБ) 3 просмотра
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37164
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Иран: Американские корабли в Персидском заливе

Сообщение Lion »

4 март 2026г.

Իրանական նորագույն «Դենա» ֆրեգատը դարձավ առաջին ռազմանավը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան սուզանավի կողմից խորտակվեց ակտիվ մարտական գործողությունների ժամանակ...
Տպավորիչ էր, ինչ խոսք:
Նաև զարմանալ կարելի է, թե ո՞վ էր թույլ տվել, որ իրանական նավատորմի այս հպարտությունը բաց ծով դուրս գա, չէ՞ որ այստեղ նա ուղղակի միայնակ զոհ էր՝ ինչպես բաց դաշտում գտնվող մարդը թշնամու դիպուկահարների դիմաց...

Видео
Приходите в мой дом...
Ответить