Казахстан: Султанат Нурсултана тресет...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37124
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Казахстан: Султанат Нурсултана тресет...

Сообщение Lion »

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում վերլուծելով իրավիճակը Ղազախստանում, նշում է, որ ՀԱՊԿ միավորումների դուրս բերումը այդ երկրից չի նշանակում, թե իրավիճակը կարգավորվել է Ղազախստանում, և լարվածության նոր փուլեր հնարավոր չեն։

«Երևույթը ծնող խորը սոցիալական խնդիրները չեն վերացվել։ Չեն վերացվել ազգայնական ծայրահեղ դրսևորումները, պանթուրքիզմը, Թուրքիայի նկրտումները Միջին Ասիայի նկատմամբ։ Խաղը չի ավարտվել։ Մարդկանց թվում է, թե Ղազախստանում ավարտվեց լարվածությունը։ Ոչինչ էլ չի ավարտվել, ոչ Ղազախստանում, ոչ Անդրկովկասում, ոչ էլ Ուկրաինայում։ Ավելին, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս։ Նազարբաևի ստեղծած վարչակառավարական համակարգը դիմացավ առաջին հարվածին, հետագայում Տոկաևի ստեղծած կառույցը կդիմանա՞ »։

Խաղաղապահների դուրս բերման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղազախստանի նախագահը տեղեկացրել է երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման մասին: Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահի միջև։ Վերջինը տեղեկացրել է երկրում վերջնական կարգուկանոնը վերականգնելուն ուղղված քայլերի մասին։

Приходите в мой дом...
Ответить