Վերջին տարիների արհեստական բանականության միջոցով ստեղծված նկարներն ու վիդեոները մեծ տարածում են ստացել և դա բացատրելի է: Իրոք, արհեստական բանականության միջոցով ստեղծված նույն այդ նկարներն ու վիդեոները գեղեցիկ են, դինամիկ և շատ հրապուրիչ: Խնդիրը կայանում է նրանում, սակայն, որ, գոնե պատմական մակարդակում, դրանք հաճախ, այսպես ասենք և մեղմորեն, այնքան էլ կապ չունեն իրականության հետ: Դիտարկենք ասվածն օրինակի վրա:
260 թ-ի գարնանը Հռոմեական կայսրության կայսր Վալերիանոս I-ը (253-260) 70.000 հոգանոց բանակով արշավանքի ելավ Պարսից թագավորության դեմ, սակայն Խառանի ճակատամարտում շրջապատվեց թշնամու խոշոր ուժերի կողմից և արդյունքում ողջ բանակով գերի հանձնվեց: Կայսեր գերությունը բացառիկ մի բան էր, ինչով Սասանյան տիրակալները մշտապես անչափ հպարտանում էին: Այժմ տեսեք տարբերությունները:
Ստորև այդ էպիզոդը նկարագրել է արհեստական բանականությունը.

Մյուսում՝ իրականությունն է ի դեմս նույն 260-ական թվականներին ստեղծված Սասանյանների հաղթաքանդակի, իսկ երկրորդ մեկնաբանությունում էլ ժամանակակից պատմաբան-նկարիչի վերականգնում է...

Եվ վերջապես ժամանակակից պատմաբան-նկարիչի կարծիքը
