Мысли вслух от Мгера Акопяна...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ճակատագիր չկա… բացի այն մեկից, որը մենք ենք ստեղծում մեզ համար...

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ցավում եմ, ԱՆՉԱՓ ՑԱՎՈՒՄ ԵՄ Արցախի Հանրապետության նախագահների գերեվարման կապակցությամբ, թեև բազում հարցեր ունեմ իրենց տալու: Ոչ անձնական, այլ պետականաշինական բնույթի հետ կապված հարցեր, հարցեր, որոնք վերաբերելու են այս աղետին հանգցրած ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆԱԿԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻՆ: Այնուհանդերձ… ցավում եմ: Իմ երդվյալ թշնամուն իսկ չէի ցանկանա թուրքի գերություն, իսկ այս պարագայում նաև՝ ԱԶԳՈՎԻ ԱՄՈԹԱԼԻ ՀԱՐՎԱԾ ՍՏԱՑԱՆՔ:
Ժամանակին ես գրել եմ մեր ԱԶԳԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ ԱՆԿՄԱՆ ՄԱՍԻՆ և այդ գրվածքս համարում եմ իմ ամենահայեցակարգային գրվածքներից մեկը, որ արել եմ Ֆեյսբուքում: Հղումը կդնեմ առաջին մեկնաբանության մեջ, իսկ այժմ ընդամենը փաստեմ – մեր ազգային էլիտան ՉՀԱՍԿԱՑԱՎ, ՈՒՂՂԱԿԻ ՉԳԻՏԱԿՑԵՑ իր պատմական դերն ու նշանակությունը, չհասկացավ ու չգիտակցեց, որ պատմական մի անկրկնելի ակնթարթում հայտնվել էր Հայոց անկախ պետականության ղեկին և պետք է այն զարգացներ, ոչ թե ձև տար, թե գործ է անում, իսկ իրականում… հարստանար, հարստանար ու ևս մեկ անգամ հարստանար՝ փող կուտակեր՝ այդ անելով ինչպես ամենավատ մի սովետական պահեստապետ: Թող հարստանար, բան չունեմ ասելու, դա նորմալ է, բայց այդ անելը պետության և ազգի հաշվին…
ՍԱ ՉՀԱՍԿԱՑԱՆ, չհասկացան, որ դա վնաս է տալիս հայ ժողովրդին, բայց վտանգավոր է, ԸՆԴՀՈՒՊ ՄԻՆՉԵՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ է վտանգավոր: Չհասկացան, չգիտակցեցին, ճիշտ չգնահատեցին իրավճակը և դրա դասական օրինակը Արայիկ Հարությունյանն էր, որը կարծում էր, թե, նստած այնպիսի մի ռազմականացված տարածքում, ինչպիսին Արցախն էր, և կողքին ունենալով այնպիսի մի վտանգավոր թշնամի, ինչպիսին Ադրբեջանն էր, կարելի է… ուղղակի պաշտոն զբաղեցնել, այն օգտագործելով բիզնես անել ու… հարստություն կուտակել, օրեր գլորել և հարստություն կուտակել: Իր համար չկար Արցախ և նրա անվտանգություն, չկային պետականաշինական հարցեր, մարդը պետական պաշտոնի հասած բիզնեսմեն էր, որին, սակայն, կյանքը պատժեց: Մարդիկ նեղության մեջ են և ԹՈՂ ՆԵՐԵՆ ԻՆՁ, բայց չեմ կարող չասել – վայելեցի՞ք կուտակածներդ, պարոնյաք, չեք զղջո՞ւմ անցյալի համար: Սա ես իրենց եմ ասում, բայց մյուսներին ևս վերաբերում է: Սա չարախնդություն չէ, սա ասում եմ որպես ցավ ապրող հայ մարդ, չէ՞ որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել:
Ո՞ւր է թե ներկայիս մեծահարուստները, որոնք հիմա ազատության մեջ են, ԳՈՆԵ ՀԻՄԱ ՀԱՍԿԱՆԱՆ, գնահատեն կատարվածը: Ուր է, թե հասկանան և խելացի գործեն՝ ի վերջո իրենց փրկելով նաև մեզ փրկեն, չէ՞ որ հնարավորությունները հենց իրենց ձեռքում են…

Երբ որևէ միտք եմ կարդում, որտեղ հանդիպում եմ «ջհուդ», «սիոնիստ», «մասսոն» կամ նման մի ինչ որ բառ, հետագան կարդալու ցանկությունս ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԿՈՐՈՒՄ Է: Ամենայն անկեղծությամբ եմ ասում, քանի որ արդյունքում պարզվում է, որ հեղինակը ընդամենը միայն մի անորոշ միտք է զարգացնում ինչ որ դավադրության մասին, իսկ ինքն էլ թունավորված է նախանձի ախտով:
ՄԻ ՆԱԽԱՆՁԵՔ, ՄԻ ԺԽՏԵՔ - հրեաները ստեղծել են ազգային ուժեղ պետություն, որն իր խնդիրներն ԻՆՔՆ Է ԼՈՒԾՈՒՄ՝ սեփական միջոցներով: Այո, նաև՝ դաշնակիցներով, բայց հիմնականը ինքն է լուծում: Իսկ այժմ նայեք մեր պետության վիճակը և, երբ երկրորդ անգամ կուզենաք գրել այդ բառերը կամ, կարդալով դրանք, հիանալ դրանցով, գնահատեք ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու են Իսրայելի և Պաղեստինի խնդիրը: Մերն էլ էին քննարկում՝ մի քանի օր առաջ՝ նույն տեղում և նույն մասնակիցները: Գիտե՞ք որն է տարբերությունը:
Ասեմ – մենք անուժ լաց էինք լինում և մեր ՓՍԼԻՆՔՆԵՐԸ առավելագույնը խղճահարություն էին առաջացնում, իսկ Իսրայելը վաղը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կներկայանա կամ իր խնդիրները լուծած, կամ, նվազագույնը՝ այդ լուծման ճանապարհին: Եվ այլ դիրքերից կխոսի աշխարհի ուժեղների հետ:
Մեզ սովորել է պետք – հրեաներից սովորել է պետք ՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ունենալ: Ստորև նկարում՝ իսրայելական համակարգը արդեն գործում է՝ գերելով 50 արաբ զինյալների: Իսրայելական հակահարձակումն արդեն սկսվել է…

Մի սիոնիստական էլ Մհերն է, Հրէաների կողմն է։
Դէ դա պարզ բան է, քաղաքական գործիչ է, դրանով ամեն ինչ ասված է։

Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Lion писал(а):
Եղբայր, ես համակարգի կողմն եմ:
Եղբայր, բարի։
Բայց ես այս աշխարհի համակարգի դեմ եմ, ինձ դուր չէ գալիս նրանց վարած քաղաքականությունը, այն ինչ որ տեղ սխալ է։
Օրինակ պատերազմներ եղբայր ազգերի միջև
Ռուսաստան֊Ուկրաինա։
Հրէա֊Արաբական։
Օրինակ այդպես կոչված լգբտի իրավունքներ և սուտի դեմոկրատիա։
և այլն։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ապեր, իրենց ազգային շահերն են պաշտպանում:
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Հայաստանում և դրսում. երկու զուգահեռ իրականություններ...
Մեր դժբախտությունների արմատում:
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Նիկոլ Փաշինյանը համառորեն ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼ խոհափիլիսոփայական բնույթ ունեցող դատողություններին, որոնք արվում են պատմատեսական մակարդակում: Ակնհայտորեն չունենալով, սակայն, դրա համար անհրաժեշտ տեսական բազա և գիտելիքներ ու ամեն ինչ դիտարկելով «կենցաղային տրամաբանության» «առողջ» սահմաններում, երբ թվում է, թե պարզ, ակնհայտ և տրամաբանական լուծումն ամենաճիշտն է, փաստորեն արվում են սխալ դատողություններ ու վնասակար հետևություններ: Մասնավորապես, այսօր ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանրային խոսքում վերջինս ասել է, թե (մեջբերումը ոչ բառացի).
- Հայրենիքն ու պետությունը նույնն են,
- Հայաստանի Հանրապետության տարածքը 29.800 ք/կմ է և այս թիվը վերցված է խորհրդային հանրագիտարանից:
Այս կապակցությամբ ԱՌԱՋԻՆ ԹԵԶԻ կապակցությամբ նշենք, որ դա իրականում ամենևին էլ այդպես չէ և նույնիսկ ավելին՝ ԴԵՊՔԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ: Պարզ մի օրինակ՝ փաստորեն այս պարագայում Արցախի Հանրապետության տարածքը օրինակ իմ տիպի մարդու համար մինչև Արցախի անկումը Հայրենիք չէր, իսկ հիմա էլ Հայրենիք չէ առավել ևս, իսկ Արցախի համար զոհված ՀՀ քաղաքացիներն էլ փաստորեն դա հանուն Հայրենիքի չեն արել: Հայրենիք չէ նաև պատմական Հայաստանը, որն այժմ գտնվում է օրինակ Թուրքիայի տիրապետության տակ: Ավելին, եթե հանկարծ ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը փոխվի և այն, ասենք, փոքրանա, ապա… ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԼ ԿՓՈՔՐԱՆԱ (?!): Հակառակ պարագայում, օ հրաշք, իմ Հայրենիքը… կմեծանա: Իրականում ԻՀԱՐԿԵ ԱԲՍՈՒՐԴ Է, քանի որ «Հայրենիք» կոչվածը դա պատմական հիմք ունեցող ԲԱՐՈՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ Է, որը կապված չէ իրավաբանական նրբությունների հետ:
Մյուս թեզի պահով:
Ի՞նչ է նշանակում, թե Հայաստանի Հանրապետութան տարածքը ճշտելիս հիմք է ընդունվել ԻՆՉ ՈՐ ՄԻ ՀԱՆՐԱԳՏԱՐԱՆԻ ՏՎՅԱԼ: Ցնդվել կարելի է: Կներեք, իսկ եթե նույն այդ հանրագիտարանում սխալ է գրված կամ, ասենք, այնտեղ թիվը գրելիս վրիպակ է եղե՞լ: Փաստորեն հայ ժողովուրդը 5.000 տարի ապրել և իր պետականությամբ եկել ու հասել է մի հանգրվանի, երբ նրա պետականության ֆիզիկական չափի արտահայտիչը կախված է օտար, իսկ ինչ որ իմաստով էլ նույնիսկ օկուպանտ մի երկրի… հանրագիտարանային տվյալի՞ց՝ այդ հանրագիտարանի խմբագրական խորհրդի կարծիքի՞ց: Հիմա ասում եք թե Էրդողանն այսպես, Ալիևին էլ՝ այնպես – պատկերացնում ե՞ք, օրինակ, ասենք Էրդողանը Թուրքիայի Հանրապետության տարածքը ճշտելիս իր հանրային խոսքում հիմք ընդուներ … աշխարհի ամենահեղինակավոր ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ: Ես չեմ պատկերացնում, բայց մեր երկրում փաստորեն արվում է հենց այս:
Իմ խորին համոզմամբ պետական առաջնային կարևորություն ունեցող հարցերին ոչ միայն ՉԻ ԿԱՐԵԼԻ նման մոտեցում ցուցաբերել, այլև՝ դրանց տալ այս տիպի լուծում: Չնայած ի՞նչ ասես՝ պարոն Փաշինյանի հիմնական ընտրազանգվածի ներկայացուցիչների համար նման նրբությունները սկզբունքորեն իսկ անհասանելի են և իրենց համար ամեն ինչ նորմալ է: Ասենք օրինակ տխրահռչակ ԱԽՈՒՐՅԱՆՑԻ ԱՆԺԻԿԻՆ սա ինչպե՞ս բացատրել – նա այրվում է նախկինների նկատմամբ վրեժից և թալանից իր բաժնեմասը ստանալու տենչանքից, նման մարդու համար ի՞նչ «Հայրենիք», ի՞նչ «պետություն»:
Հ.Գ. Ի դեպ, հենց վերջերս Ալեն Սիմոնյանը փաստորեն դեմ դուրս եկավ այս թեզին, երբ ասաց, թե. «Ամբողջ հայկական լեռնաշխարհը, որպես հայ մարդու՝ իմ հայրենիքն է»: Փաստորեն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի Ալեն Սիմոնյանը սխալվում է:

Ծանր բան պետք է ասեմ, նույնիսկ այն աստիճան, որ ներքնապես քննարկում էի, ասե՞լ, թե՞ չասել: Բայց զգալի տատանումից հետո այնուամենայնիվ կասեմ…
Ի վերջո լսեցի ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ: Վերջին օրերին այս կապակցությամբ շատ աղմուկ եղավ, դժգոհ էին և´ իշխանական, և´ ընդդիմադիր կողմերն ու դրա համար կային իրենց պատճառները, բայց ըստ իս էականը դա չէ:
Ըստ իս ողջ այդ հարցազրույցի մեջ ԿԱՐԵՎՈՐՆ ՈՒ ԷԱԿԱՆՆ ԱՅԼ ԲԱՆ ԷՐ: Իրոք, արդյունքում մենք հստակորեն տեսանք, որ, ինչպես երևաց նաև Հայաստանի Հանրապետության պարագայում 2020 թ-ի պատերազմի արդյունքներով, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ԵՂԵԼ ԿԱՅԱՑԱԾ: Փաստորեն եղել է պետական համակարգի միայն արտաքին պատյանը, որն իրականացրել է պարզագույն կառավարում, ինչպես նաև ոմանց համար հանդիսացել է նյութական բարեկեցության ապահովման միջոց, իսկ իրական կայացվածություն ՉԻ ԵՂԵԼ և ճգնաժամային իրավիճակում ամեն ինչ ուղղակի կաթվածահար է եղել ու փլուզվել է:
Ըստ իս հենց այս ուղղությամբ պետք է մտածել և հենց այս ուղղությամբ է պետք լրջագույն քայլեր անել, թեև ես բնականաբար լրջորեն կասկածում եմ, որ այդ քայլերը կարվեն, քանի որ չկա ասածիս նույնիսկ գիտակցումը: Կրկնեմ՝ պետք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՆԵԼ և այդ ուղղությամբ քայլերը պետք է անպատճառ արվեն: Հակառակ պարագայում ապագա ճգնաժամային նման իրավիճակներում կունենանք «Նիկոլ 2» կամ «Շահրամանյան 2», որոնք հետագայում ուղղակի ինտերվյուներ կտան և, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԼԱՐԵՐԻ ՎՐԱ ԽԱՂԱԼՈՎ, կարդարանան, թե իրենց «հիմնական խնդիրը եղել է մարդկանց կյանքեր փրկելը»:
Ոչ, պարոնայք, թույլ տվեք ասել՝ ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ ՈՉ: Մարդկային կյանքերը փրկելն իհարկե առաջնային է և մարդկային առումով դա ոչ միայն ընկալելի է, այլև՝ հասկանալի: Իրոք, հիմա եթե դուրս գանք փողոց և առաջին պատահած 10 հոգուն այս իրավիճակը նկարագրենք, հարցվածներից 9 հոգին վստահորեն կասի, թե առաջնայինը, այո, մարդկային կյանքեր փրկելն էր: Սա, սակայն, մարդու, ԲԱՅՑ ՈՉ հեռանկարներ տեսնող ու կազմակերպող պետական գործչի մոտեցում կլինի, այսինքն՝ պետական առումով սա օգտակար չի լինի և նույնիսկ վնասակար կլինի:
Եվ այսպես, մարդկային կյանքերը փրկելն իհարկե մարդկայնորեն ընկալելի է, բայց պետական բուրգի ղեկավարի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ոչ թե էվակուացիա կազմակերպելն ու մարդկային կյանքեր փրկելն է, այլ՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԱՅԱՑՆԵԼԸ, որպեսզի պետությունը դիմադրի, շարունակի իր գոյությունն ու հային հնարավորություն տա ապրել իր պատմական Հայրենիքում: Պետական գործիչը պետք է հենց այս ուղղությամբ մտածի, ինչքան էլ դա ոչ պոպուլյար լինի: Պետական գործիչը պետք է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՆԻ և ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՍՏԵՂԾԻ: Սա է պետական գործիչի ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ, այլ ոչ թե մարդկայնորեն միշտ էլ ընկալելի արդարացումներ բերելը, թե… հաջող էվակուացիա արեցի՝ դրանով հասարակության մոտ ընկալելի դառնալով ու արդարանալով, սակայն տապալելով պետական գործունեությունը:
ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՅԱՑՎԻ, պարոնայք և տիկնայք, որպես հիմնական խնդիր պետք է պետություն կայացվի: Հակառակ պարագայում, կներեք, բայց ողջ պետական համակարգն ի վերջո կվերածվի ընդամենը ԷՎԱԿՈՒԱՑԻԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂԻ, իսկ հետո էլ այդ ամենին հավերժական ու մարդկայնորեն ընկալելի արդարացումներ կբերվեն, թե բա… մարդկային կյանքեր են փրկվել: Է փրկվեցին մարդկային կյանքեր, պարոնայք և տիկնայք, իսկ ո՞ւր է իմ պետության մի մասն ու ինչո՞ւ ձեր ղեկավարած պետական համակարգերը չգործեցին, չէ՞ որ ի վերջո նույնիսկ նույն այդ էվակուացիան եղավ ընդամենը միայն թշնամու բարեհաճության շնորհիվ, որը միջազգային հանրության աչքի առաջ ուղղակի չուզեցավ «ՊԱՏԿԵՐ ՓՉԱՑՆԵԼ»: Չուզենա՞ր թշնամին, դուք դա էլ չէիք կարողանա անել:

Չգիտեմ… ԾԱՆՐ ԽՈՀԵՐՈՎ ՊԱՏՎԵՑԻ երկուշաբթի առավոտյան, ծանր խոհեր ինձ հյուր եկան, քանզի հերթական անգամ, կարծես մի շառաչյուն ապտակ երեսիս, տեսա ու զգացի, որ 32 տարի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ, իսկ Արցախի Հանրապետություն կոչվածն էլ ՀՀ չկայացված պետական համակարգի ընդամենը միայն անհաջող ու ավելի անորակ արտապատկերն է եղել: ԳԻՏԵԻ, ՎԱՂՈՒՑ ԷԻ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ԱՅԴՊԵՍ Է, իսկ 2020 թ-ից հետո էլ նաև գործնականում համոզվեցի, բայց… ծանր էր, հերթական անգամ պետականաշինական չկայացվածության ապտակն ուտելն իրոք ծանր էր…
Հուսով եմ խոսքերս ճիշտ ընկալվեցին:

Կանցնի 20 - 30 տարի և Արցախը հետ կվերցնենք Նախիջևանի հետ։
Եթե իհարկէ Հայաստանը որպես պետություն վերացած չլինի։
Համել նիկոլը չէ բուրգի գլխին, այլ ուժեր են դրան կառավարում։
Եթե իհարկէ Հայաստանը որպես պետություն վերացած չլինի։
Համել նիկոլը չէ բուրգի գլխին, այլ ուժեր են դրան կառավարում։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Երեք տարի առաջ այս օրըև այս ժամին ես դեռ հավատում էի, իսկ հետո եկավ… ԳԻՇԵՐԸ՝ բառիս ուղղակի ու անուղղակի իմաստով:
Միակ հույսն այն է, որ ամեն մի գիշերվան, նույնիսկ ամենամութ գիշերվան, ի վերջո հաջորդում է... լուսաբացը:

Միակ հույսն այն է, որ ամեն մի գիշերվան, նույնիսկ ամենամութ գիշերվան, ի վերջո հաջորդում է... լուսաբացը:

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թընդում էր նըրա հըռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր․
Հազար բերան էր— մի Առյուծ-Մըհեր։
https://hy.m.wikisource.org/wiki/%D5%8D ... 5%A1%D5%B6)
Мир всем