Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Իմ կյանքի ԱՄԵՆԱՍԵՎ ՕՐԸ: Անցել է երեք տարի, սակայն դեռևս ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒՄ Է ՈՒ ՑԱՎՈՒՄ: Մինչև 2020 թ-ի նոյեմբերի 10-ը իմ կյանքի ամենասև օրը հորս մահվան օրն էր, բայց… թող ների ինձ հայրս ու նա հաստատ կհասկանար - հայրս ծանր, անհույս հիվանդ էր, նա տանջվում էր և նրա մահը իր համար տաջանքների ավարտ եղավ ու այն սպասելի էր…

…Իսկ այդ ԱՆԻԾՅԱԼ ՕՐԸ՝ 2020 թ-ի նոյեմբերի այդ ԱՆԻԾՅԱԼ 10-ը:

Նույնիսկ մինչև հիմա էլ ես չեմ կարողանում լիովին գնահատել այդ ԱՆԻԾՅԱԼ օրվա ողջ աղետը, երբ իմ ազգն ու պետությունը ծանրագույն հարված ստացան, առավել ծանր նրանով, որ այն… չի գիտակցվում՝ ողջ ծավալով մինչ այսօր չի գիտակցվում: ԱՆԻԾՅԱԼ այդ օրը իմ կյանքը բաժանեց «մինչև»-ի և «հետո»-ի, ազգս ու պետությունս փոխվեց, ես փոխվեցի՝ ինձ ճանաչողներն ասում են, որ ես դրանից հետո ուրիշ եմ դարձել...
ԱՆԻԾՅԱԼ ՕՐ – քանի շունչ ու հոգի կա մեջս, ես ամեն ինչ անելու եմ, որ քո հետևանքները վերացնեմ և քեզ չեզոքացնեմ: Այն, ինչ ինձ չի ոչնչացնում, ինձ ավելի ուժեղ է դարձնում: ԱՆԻԾՅԱԼ ՕՐ, դու ինձ աննկարագրելի տառապանք պատճառեցիր, բայց ես ՈՉՆՉԱՑՎԱԾ ՉԵՄ:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

... В этой нищей, бесправной, забытой стране,
так похожий на общую зону...

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ինտերնետը խնդրահարույց է...

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, ահա սա է հարցը:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Պատերազմ արեք այն ժամանակ երբ բանակը զինեք և հզորացնեք։

Բայց մենք խաղաղության կողմնակից ենք, թող էլ ոչ ոք չզոհվի։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ապեր, մենք պատերազմ չենք անում - մեզ հետ են պատերազմ անում...
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Այո, իրավացի ես։
Мир всем
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Ոնց էլ լինի, մի օր դա կսատկի, ոչ ոք անմահ չէ։
Ասա եղած պետությունն էլ չկորցնենք մինչ այդ։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ֆեյսբուքյան լրահոսս ՎԱՆՈ Է ԳՈՎՈՒՄ և Վանոյի կեղծ ինտելեկտուալ մտքերը պարունակող մեջբերումներն է հիշեցնում, որոնք, երբ խորանում ես դրանց իրական բնույթի մեջ, փքուն աստառով ընդամենը ՍՆԱՄԵՋ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ: Իրոք այն իրավիճակն է, երբ ասում են, թե, եթե ուզում ես մտքերդ տարածվեն, անորոշ ցինիզմով համեմված ծաղրիր համընդհանուր ընդունված արժեքները: Ինչքան անորոշ, այնքան լավ, մարդիկ չեն հասկանա, իսկ դա պատրանք կստեղծի, թե խելոք բան ես ասում: Եվ ստեղծվում են լեգենդներ և ուռճացվում են հերթական կեղծ արժեքները…

Իսկ իրական կյանքում կար ոչնչից մի քանի տարում ամենազոր գերնախարարի աստիճանի հասած ընդամենը մի ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ, որը գլխապտույտ էր ապրել իր այդ կարգավիճակից և, չգիտակցելով ու չգնահատելով իր նոր այդ դերը, ընկել էր ցինիզմի գիրկը: Ու դեռ չեմ խոսում հանցավոր այն խմբի մասին, որը գործում էր նույն Վանոյի բարձր հովանու ներքո, քանզի, առանց դրա էլ, Վանոն ԿԱՆԳՆԱԾ Է ԲՈԼՈՐ ԱՅՆ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ, որոնք ընդհուպ մինչև մեր օրերը հետագայում տեսանք Հայաստանի Երրորդ Հանրապետությունում՝ ընտրակեղծիք, ցինիզմ, օլիգարխիա, իշխանական բեսպրեդել, հաբռգածություն, ազգայինի ոտնահարում, անձնական հարստացում ու շատ նման այլ բաներ…

Բա ամենազոր իշխանություն էիր, Վանո, ՀՈՂԸ ԽԱԲԱՐ ՉՏԱ, բա նորաստեղծ անկախ պետության հիմքում էիր կանգնած, բա ՈՒՂՂԵԻՐ, ԿԱՐԳԻ ԳՑԵԻՐ ԵՐԿԻՐԸ, այլ ոչ թե հաբռգեիր և շուջբոլորդ ցինիզմ տարածեիր, հետո էլ հեգնեիր ու դատարկ մտքեր արտահայտեիր, որոնց հիմնական իմաստը հայերին արժեզրկել էր: Բա անեիր, Վանո, բայց չարեցիր՝ գերադասելով կուրացված հաբռգվածությունը:

Изображение


Վանոն արբել էր ամենաիշխանությունից, իսկ հետո այդ կարգավիճակին վերջ տրվեց ու Վանոն կորավ: Մնաց լեգենդը, իսկ ավելի շուտ՝ ոմանց կողմից ուռճացվող ԿԵՂԾ լեգենդը, որը կազմում էր «Լևոն Տեր-Պետրոսյան» ավելի մեծ լեգենդի մի մասը: Քաղաքական գործչին պետք է գնահատել իր թողած ժառանգությամբ՝ ի՞նչ է Վանոն թողել իրենից հետո…

Գնահատականս համարեք պատմաբանի վերլուծական կարծիք ու քաղաքական գնահատական – Վանոյին ԵՐԲԵՔ անձնապես չեմ ճանաչել, ինձ կամ իմ մտերիմներին նա ոչ մի անձնական վատություն չի արել:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Կիսինջերը պատմում է, թե խորհրդային դիվանագետները բազմիցս են իրեն հրավիրել շախմատ խաղալու, բայց ինքը միշտ մերժել է, քանի որ դա, ըստ Կիսինջերի, հնարավորություն կտար խորհրդային հոգեվերլուծողներին… հասկանալ իրեն:

Դաաա…

Նայում եմ այս ամենին ու մեր իրականությանը և… տխուր է:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը մի քանի ամիս առաջ ուշադրությունս էր հրավիրել Ալբերտ Ստեփանյանի «Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում» գրքի վրա: Ձեռք բերեցի և այսօր վերջացրի կարդալը…

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐՍ ՀԵՂԻՆԱԿԻՆ, քանզի, ըստ իս, սա հայեցակարգային առումով նոր խոսք էր հայոց պատմագիտության մեջ, ընդ որում դա՝ նույնիսկ չնայած այն բանին, որ հեղինակի որոշ տեսակետներ, իմ համեստ կարծիքով, իհարկե, իդեալների ոլորտից էին, իսկ որոշ տեսակետներ էլ կարելի էր վիճարկել: Իրոք, մեր պատմագիտությանը ՆՄԱՆ մոտեցումը և պատմագիտական հարցերի ՆՄԱՆ վերլուծումը պակասում է:

Հեղինակը բառիս բուն իմաստով ՔԱՄՈՒՄ Է ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և գալիս է անչափ ուշագրավ հետևությունների, որոնք վերաբերում են հելլենիստական շրջանի Մեծ Հայքի թագավորության վարչակառավարական, սոցիալական, տնտեսական և ռազմական բնույթին: Արվում են անչափ ուշագրավ հետևութուններ արքայի ու արքայական իշխանության բնույթի, դերի և նշանակության, Աշխարհաժողովի ու իր ժամանակի Հայաստանի իրավական, բայց նաև բարոյական բնույթի և շատ այլ հարցերի մասին: Նման վերլուծություն, որն աչքի կընկներ այս մակարդակի մանրազննությամբ, ինչպես նաև ուսումնասիրման հայեցակարգային նմանատիպ նոր մոտեցումներով, այս ոլորտում ես չէի տեսել:
Հարգանքերս հեղինակին:

Հ.Գ. Խելացի և որակյալ գրքեր ընթերցելը ինքնազարգացման կարևորագույն ճանապարհներից մեկն է:

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Շաբաթ առավոտս սկսեցի այս հիանալի գրքի ընթերցումով` կատարելով նշումներ։

Изображение


Ashot ջան, Լիլիթ ջան, շնորհավորանքներս, իսկ նշումներս առանձին ֆայլով կփոխանցեմ հեղինակին ընթերցումն ավարտելուց հետո...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երգելով նկարում է, ես էլ... գողացա այս նկարը...

Изображение


Դաաա` Պիկասսոո...
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Մհեր, Ապեր, դու միամիտ էս?
Երեխու նկարը ֆորում ինչի էս դրել, բոլորը կտեսնեն։
Мир всем
Аватара пользователя
Lion
Сообщения: 37156
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Եղբայր, Ֆեյսբուքումս էլ է դրած, ի՞նչ խնդիր:
Приходите в мой дом...
Gitunik
Сообщения: 6218
Зарегистрирован: 06 ноя 2018, 13:22
Откуда: Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Gitunik »

Lion писал(а):
Եղբայր, Ֆեյսբուքումս էլ է դրած, ի՞նչ խնդիր:


Եղբայր, աչքով կտան։
Տաղանդավոր նկարիչ է մեծանում։
Խնդիր չկա։
Լավ մնա։
Мир всем
Ответить