Мысли вслух от Мгера Акопяна...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
...Հարցին, թե ինչու այսքան ուշ տեղի ունեցավ գերիների վերադարձը, մայրը պատասխանեց. «Որովհետեւ դա Փաշինյանի ձեռքը չէր, թուրքի ձեռքն էր: Այնպես չէ, որ Փաշինյանը չէր ուզենա բերեր իմ երեխուն: ԻՆՁՆԻՑ ՇԱՏ ԻՆՔԸ ԿՈՒԶԵՐ, որ էդ երեխեքը գային, պրծնեինք»:
Այս ստրկամտությունը որ իրոք նախկին երեք նախագահներն են բուծել:
Բարի վերադարձ գերիներին...

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Կապիտալիստական տիպի կայացած երկրներում երկրի ղեկավարին առաջադրում են էլիտաները, երբ նրանք, առաջ քաշելով ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՄԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ, վերջինիս համար ստեղծում են անհրաժեշտ բոլոր պայմանները գործադիրի գլխին կանգնելու համար: Հասկանալի է, որ նման թեկնածուն կոչված է ամենից առաջ սպասարկելու հենց էլիտաների շահերը, սակայն, քանի որ նույն այդ զարգացած երկրներում որպես կանոն առկա է նաև հսկողությունների և հակակշիռների ԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, ինչպես նաև կան բավարար սոցիալական ինստիտուտներ, այսպես թե այնպես սպասարկվում են նաև հասարակության ոչ էլիտար խավերի շահերը: Գուցե քիչ չափով, բայց սպասարկվում են և գուցե էլիտայի թեկնածուն ամենից առաջ ապահովում է սեփական «ծնողների» շահերը, սակայն հասարակության ՈՉ ԷԼԻՏԱՐ ՄԱՍԻՆ ԵՎՍ ԲԱԺԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է, ընդ որում հասարակության և էլիտար, և ոչ էլիտար մասերի համար լավն այն է, որ պետական համակարգը ստանում է ՈՐԱԿՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ: Սրա դասական օրինակը մենք տեսնում ենք ԱՄՆ-ում, երբ էլիտան առաջ է քաշում նախագահների թեկնածուներ և ապահովում է նրանց գործունեությունը՝ ի շահ ամենից առաջ իրեն, բայց նաև՝ հասարակության ոչ էլիտար հատվածի ու պետության:
Կապիտալիստական տիպի ՉԿԱՅԱՑԱԾ պետություններում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ԿԱՅԱՑԱԾ ՉԷ ՆԱԵՎ ԷԼԻՏԱՆ: Վերջերս ես գրեցի հայաստանյան էլիտային չկայացվածության մասին (տես ստորև առաջին հղումը), իսկ այժմ ասեմ, որ, երբ չկայացած էլիտան մի կողմ է քաշվում պետության ղեկավարի թեկնածու առաջադրելու գաղափարից, թեկնածուն սկսվում է «ինքնաառաջադրվել»՝ սոցիալական իմաստով:
Արդյունքում, քանի որ հասարակության ամենալայն խավեր մասնակցում են քաղաքական գործընթացներին գոնե ընտրելու իրավունք ունենալու առումով, իսկ մեր տիպի չկայացած կապիտալիստական պետություններում էլ հասարակության այդ ամենալայն խավերի ներկայացուցիչները իրենց միջին մակարդակում որպես կանոն ԱՆԿԻՐԹ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆՄԱԿԱՐԴԱԿ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ, ինքնաառաջադրվող թեկնածուն, բավարար ձայներ ունենալու համար, ունի միայն մեկ ելք՝ ԼԻՆԵԼ ԱՅԴ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՈՐԱԿԱՅԻՆ ԿՐՈՂԸ ԿԱՄ ԳՈՆԵ ՁԵՎԱՑՆԵԼ, ԹԵ ԻՆՔՆ ԱՅԴՊԻՍԻՆ Է: Վերջն պարագայում արդեն, որպես կանոն, առաջ են գալիս իրոք անկիրթ և առանձնակի մակարդակ չունեցող անձիք, որոնք, դրանով իսկ, սակայն, ընկալելի լինելով լայն մասսաներին, իրենց վարքագծային լրացուցիչ գործունեությամբ ձգտում են ավելի ընկալելի դառնալ ընտրախավին:
Արդյունքում նման անձիք, ՅՈՒՐԱՅԻՆ ԵՐԵՎԱԼՈՒ ՄՏԱՅՆՈՒԹՅԱՄԲ, սկսում են խոսել պարզունակ լեզվով, հաճախ անցնում են ժարգոնի («ա»-ով խոսելու հանրահայտ մոլուցքը), ծայրահեղ դեպքերում համեմում են իրենց խոսքերը անկեղծ տեսք ունեցող հայհոյանքով (Վարդան Ղուկասյան), կրում են հասարակության լայն խավերի մոտ առկա հագուստ կամ դրա տարրեր (օրինակ՝ Գյումրի գնալուց դնում են գյումրեցի միջին տարիքի տղամարդու բնորոշ կեպիատիպ գլխարկ), դրսևորում են հասարակ (փողոցում բոմժի տեսքով կարկանդակ ԾԱՄԵԼ), հաճախ անկիրթ (դիմացինի հետ խոսելիս քիթ փորել, մեջք կամ նույնսկ գոտկատեղ քորել, թուք շաղ տալ) վարքագիծ, իսկ երբեմն էլ, կարծես ակամա, բարձրաձայնում են սոցիալական նույն խնդիրները (ԴԱՀԿ կալանք կա վրաս հեռուստցույցի համար, վարկերի տակ ճռռում եմ և այլն):
Հիմա ասածս ի՞նչ է – պետության ղեկավարի թեկնածուն առաջադրում է ԿԱՄ ԷԼԻՏԱՆ, ԿԱՄ ԱՅՆ ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԼԱՅՆ ԽԱՎԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: Սա է, այլ տարբերակ չկա: Մեր երկրի էլիտան մի կողմ է քաշվել թեկնածու առաջադրելու գործից, իսկ ուրեմն և արդյունքում – ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ և ԸՆԴՈՒՆԵՔ անկիրթ, պոպուլիստ, ամբոխին սիրելի ու ամբոխավար թեկնածուներին, որոնք, հաջող խաղալով իրենց դերը և խաղարկելով հասարակության ամենապարզունակ ձգտումները, կկանգնեն մեր երկրի գլուխ, իսկ հանուն իրենց անձնական իշխանության պահպանման էլ առանց կասկածի որևէ նշույլ ունենալու փորձանքի կբերեն և պետությունը, և ազգին:

Չի կարելի հասարակ մարդուն իր այդ հասարակ լինելու համար վիրավորել, չի կարելի սեփական «էլիտարության» մեջ ինքնասիրահարված վիճակում ոտնահարել այլոց, մանավանդ այն պարագայում, երբ հետո գնալու և այդ մարդկանցից ձայն ես խնդրելու:
Ընդդիմադիր հայտնի Տելեգրամ ալիքներից մեկը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած մրցանակաբաշխության հաղթողներից մեկին, նրան համարել է «օռկ» և «գեղի դասատու»: ՍԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՏԵՑՈՒՄ ՉԷ, իսկ զուտ քաղաքականապես էլ այն իրենից ներկայացնում է ԿՈՊԻՏ ՄԻ ՍԽԱԼ – դուք հայհոյեք հասարակ մարդուն, թող հասարակ մարդը ձեզ մերժի և Նիկոլ ընտրի:

Եվ ի վերջո, պարոնայք «նախկիններ» - եթե մարդը կամ կոնկրետ դեպքում ուսուցիչը խղճուկ արտաքին ունի և գուցե իրոք այդպիսին է, ապա դրանում հսկայական է հենց ձեր մեղքը, որ 27 տարի շարունակ առաջ բերեցիք տարաբնույթ հղփացածների ու քրեական տարրերի, իսկ մտավորականին և հատկապես ուսուցչին էլ անտեսեցիք՝ ապահովելով վերջինիս համար այն խեղճ վիճակը, որը հիմա ծաղրում եք: Այո, 5 տարվա համար էլ պատասխանատու է Նիկոլը, բայց 27 տարվա համար որ հաստատ դուք եք պատասխանատու:

Եղբայր, դու ասա ովքեր են մեր էլիտան և ԱՄՆ ի Էլիտան, նաև Ռուսաստանի, որ մենք մեր անելիքը իմանանք։??????????
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Էլիտան խոշոր ռեսուրս ունեցողն է, ուզի թե չուզի, հենց իր վիճակով իսկ էլիտա է:
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Lion писал(а):

Պարզ է։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Իսկ էլիտան չի ուզում գործել, սա է հարցը...

Եղբայր, փոխեք էլիտան։
Տաղանդավոր և խելացի մարդկանց ընտրեք, թող երկիրը պահեն և հզորացնեն։
Աշխատեք այդ ուղղությամբ։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Lion писал(а):
Ո՞նց փոխենք, գիտես հեշտ է՞:
Որ հեշտ լիներ, օրը մեկ կփոխէին։
Սպասենք ընտրություններին, տեսնենք գլխներիս ինչ է գալիս։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ընկերությունը և գինի՝ երկուսն էլ ժամանակի հետ միայն թանկանում են: Տղերքով...

Հիշեցինք անցած գնացած օրերը, բայց, որ հատկապես էր հաճելի - իրար հետ հավաքվելիս այնպիսի մի անկրկնելի ոճի դրական էներգիա ու տրամադրվածություն ենք ունենում, որն ուղղակի հնարավոր չէ ստանալ այլ պարագայում:
Տարիքի հետ թանկացող հարաբերություններ...

Հիշեցինք անցած գնացած օրերը, բայց, որ հատկապես էր հաճելի - իրար հետ հավաքվելիս այնպիսի մի անկրկնելի ոճի դրական էներգիա ու տրամադրվածություն ենք ունենում, որն ուղղակի հնարավոր չէ ստանալ այլ պարագայում:
Տարիքի հետ թանկացող հարաբերություններ...
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Մի լուսավոր, ծայրահեղ եվրոպատեմետ ու հիացած ամերիկամետ քաղաքական գործիչ կա, արդեն մեկ տարի է, որ իրեն լսում եմ...
Սկզբում մտածում թե, խելացի, խորամանկ կերպով մանիպուլացնում է և առաջնակարգ դերասան է, բայց հիմա կարծես թե հանգում եմ այն մտքին, որ հավատում է..., հավատում է Արևմուտքին մանկական, իսկական մաքուր մի հավատով:
Չհարցնեք ով է, չեմ ասի, ուղղակի էթիկայից ելնելով, բայց... իրեն լսելն ինձ իրոք զվարճացնում է, լավ ժամանց է ապահովում...

Սկզբում մտածում թե, խելացի, խորամանկ կերպով մանիպուլացնում է և առաջնակարգ դերասան է, բայց հիմա կարծես թե հանգում եմ այն մտքին, որ հավատում է..., հավատում է Արևմուտքին մանկական, իսկական մաքուր մի հավատով:
Չհարցնեք ով է, չեմ ասի, ուղղակի էթիկայից ելնելով, բայց... իրեն լսելն ինձ իրոք զվարճացնում է, լավ ժամանց է ապահովում...

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ախր պարոն Շարմազանով, ո՞նց է հնարավոր նման բան ասել: Ենթադրում եմ, որ ուղղակի անհաջող արտահայտվեցիք...
Այո, ազգայինի դիմակի տակ կարող են ամենատարբեր ուժեր թաքնվել, սա չի քննարկվում, բայց ասել, թե, ով որ Նիկոլին է քննադատում, բայց նաև ձեզ է քննադատում, ուրեմն Նիկոլից վատն է (ենթադրվում է նաև, որ կեղծ է, թուրքի գործակալ է և այլն), մի՞թե ճիշտ է:
Հեռու չգնանք, ասենք օրինակ ես, այո, և Նիկոլին եմ քննադատում, և բազում սխալներում ձեզ եմ քննադատում - հիմա ես եղա Նիկոլից վատը, իսկ արդյունքում նաև այն մյո՞ւս վատ պահերն ունեցա, որ իմ պահով նույնիսկ բարձրաձայնել չեմ ուզում:
Ենթադրում եմ, որ ուղղակի անհաջող արտահայտվեցիք: Ուրախ կլինեի, որ որևէ կերպ արձագանքեիք: Վստահ եմ, կճշգրտեք ձեր խոսքը:
Ամեն ինչից զատ - 2018 թ-ի մայիսի 8-ից հետո ես Շարմազանովին շատ եմ հարգել որպես մարդ, քանի որ չդավաճանեց: