Мысли вслух от Мгера Акопяна...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Սև, մութ, ԱՆԻԾՅԱԼ տարի էր անցնողը…
1923 թ-ին Մեծ Եղեռնը ավարտվեց, երբ վերջին դիմադրող խմբերը հեռացան Հայաստանի արևմտյան մասից: Ուղիղ հարյուր տարի անց՝ 2023 թ-ին, Մեծ Եղեռնը վերսկսվեց, երբ Արցախը հայաթափվեց: Տարին սկսվեց Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհով և ավարտվեց Արցախի հայաթափումով: Սարսափելի բառեր են՝ ՀԱՅԱԹԱՓՎԱԾ ԱՐՑԱԽ:
Ուժ է պետք, որ դիմանաս այս ամենին…
2024 թ-ից ես ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՂ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ, բայց… ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ:
Ընտրյալներին առաջիկա տարում ես ամենից առաջ ՀԱՎԱՏ եմ ցանկանում, որ չհուսահատվեն և իրենց սրտերում վառ պահեն Հայոց ազգային ուժեղ պետականություն ունենալու ձգտումը, քանզի, եթե այն եղավ, ապա Արցախը հետ բերելու հնարավորությունը կպահպանվի: Նաև՝ մնացած մեր հողերը հետ կբերեք: Այլոց ցանկանում եմ հաջողություն և երջանկություն, թող մենք գոհ լինենք մեր կյանքից, թող լավ մարդկանց ցանկությունները կատարվեն:
Էրնեկ, թե այս նոր տարին…

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Դատ, որ մեկին, հանեց արդար մարտի,
Դատ, որ թույլին, դարձրեց ցավին գերի,
Դատ, որ մեկին, դարձրեց գնչու անտուն,
Դատ, քաջերի համար, վրեժի ցասում...
Արմեն Մովսիսյան
Գնացինք դեպի 2024 թվական, հաջող տարի լինի: Վաղն ի աշխատանք, վաղն՝ ի գործ: Մենք պետք է ուժեղ պետություն ունենանք, այլ ելք չկա:

Դատ, որ թույլին, դարձրեց ցավին գերի,
Դատ, որ մեկին, դարձրեց գնչու անտուն,
Դատ, քաջերի համար, վրեժի ցասում...
Արմեն Մովսիսյան
Գնացինք դեպի 2024 թվական, հաջող տարի լինի: Վաղն ի աշխատանք, վաղն՝ ի գործ: Մենք պետք է ուժեղ պետություն ունենանք, այլ ելք չկա:

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ինձ այսօր նկարել էին՝ աշխատանքի գնալիս...

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Արդեն երկրորդ օրն է, որ համացանցի հայկական օգտատերերը ԶԱՅՐԱՆՈՒՄ և ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՆ այն բանի կապակցությամբ, թե ինչպես են ադրբեջանցիները ինչ որ կեղծ միջնորդ ֆիրմայի միջոցով ֆիլմ նկարահանել այսպես կոչված «Ուրարտուի» մասին, դրոնների միջոցով Երևանում արել են օդային նկարահանումներ, հարցազրույցներ են վերցրել մեր մասնագետներից և վերջում էլ, բնականաբար, ամեն ինչ ներկայացրել են իրենց ձեռնտու, ԿԵՂԾՎԱԾ, իրենց համար սովորական ՊԱՏՄԱԿԵՂԾԱՐԱՐԱԿԱՆ ոճի մեջ:
Չեմ զարմանում, իրոք:
Ինձ ճանաչողները գիտեն, թե սեփական համեստ հնարավորություններիս սահմաններում ինչ լարված գործունեություն եմ ծավալում հայ ժողովրդի պատմությունն ԸՍՏ ԱՐԺԱՆԱՎՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, բայց ինձ ճանաչողները նաև լավ գիտեն, որ ամեն հարմար առիթով ասում եմ – ՍԱ ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻ: Մեր պետությունը, սակայն, այդ ոլորտում նույնիսկ այն նվազագույնը չի անում, ինչն արվում էր նախորդ երեք նախագահների օրոք: Ներկայումս մեր պետական քաղաքականության մեջ Հայոց պատմությունը ներկայացված է մակերեսային և վուլգար, «ՏՈՒՐԻՍՏԻ ՎՐԱ ԲԱՑԻԿ ԾԱԽԵՄ» պարզունակ սկզբունքով, ոչ ավել: Սրան հակառակ՝ մեր թշնամիները այս ոլորտում աշխատում են ամենալարված, նպատակամղված ու համակարգված ձևով՝ դրվում են փողեր, արվում են ուսումնասիրություններ, կաշառվում են մասնագետներ, մղվում է ամենալայն մի ագիտացիա և ԳՈՐԾԻ ԵՆ ԴՐՎՈՒՄ ՇԱՏ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ:
2053 թ-ին Էրդողանի Թուրքիան նպատակ ունի նշել Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, իսկ 2071 թ-ին էլ՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը: Իր հերթին Ալիևի Ադրբեջանը ամենալայն մի գործունեություն է ծավալել, որի վերջնարդյունքում Արաքսից արևելք ձգվող տարածքները ՎՍՏԱՀՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՂՎԱՆԱԿԱՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Ոչինչ՝ բառիս բուն իմաստով՝ ՈՉԻՆՉ: Կրթության ոլորտի մեր պատասխանատուն ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀԵԳՆԱՆՔՈՎ է մոտենում Հայոց պատմությանը, գործադիրի ղեկավարն այնքան վատ գիտի Հայոց պատմությունը, որ, ըստ նրա, Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իսկ Էրատոն էլ եղել է Տիգրան Մեծի թոռնուհին, ընդ որում հսկայական ազդեցություն ունեցող վարչապետի կինն էլ վստահ է, որ նույն Էրատոն ապրել է. «մ.թ.ա. 5-8 րդ դարերում» - մեջբերումը և ոճը պահպանված են:

Մեր Հայոց պատմությունը կարծես ՄԻ ՄԵԾ, ԼՈՒՍԱՎՈՐ, ԳԵՂԵՑԻԿ, ՈՒԺԵՂ, ԲԱՅՑ… ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄՆԱՑԱԾ ԾԱՌ Է, որը անվերջ կրծում են Ալիևի և Էրդողանի որդերը: Այո, այն այնքան մեծ է ու գեղեցիկ, որ այդ որդերը չեն կարողանում այն տապալել, բայց… վնաս են տալիս և անվերջ թուլացնում են, սակայն ինչո՞ւ Հայոց պատմությունը ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ու ՀՈԳԱՏԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ, ինչո՞ւ այն ներկայացնելու ու պաշտպանելու գործը պետք է մնա ինձ նման թեկուզ և գործին անվերջ նվիրված, բայց այնուհանդերձ անհատների վրա, սա է հարցերի հարցը…
Ազգի պատմությունը իմաստնության ակունք է, բայց այն իր մեջ նաև բազում հարցերի պատասխաններ է պարունակում, որոնք օգնում են ՀԱՍԿԱՆԱԼ ՆԵՐԿԱՆ և փորձ կատարել ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԱՊԱԳԱՆ:

Մհեր, դու էլ դասախոսություններ Արա համալսարաններում, քո պատմական հատորների հիման վրա։
Դու շատ խելացի ես, դա կկարողանաս։
Դու շատ խելացի ես, դա կկարողանաս։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Շնորհակալ եմ, եղբայր, առայժմ ինտերնետի վրա եմ:
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը...
Դիտարկումներս այդ աղմկահարույց երևույթի վերաբերյալ...
Վիդեո
Դիտարկումներս այդ աղմկահարույց երևույթի վերաբերյալ...
Վիդեո
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ես հենց նոր պարզեցի, որ Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում ինձ... բլոկել է:
Հա բայց... հընչի՞, ախպեր, խի՞ - ես երբեք բառ իսկ չեմ փոխանակել, չէ՞, քեզ հետ: