Мысли вслух от Мгера Акопяна...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
վահան քերոբյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976թ., 01 հոկտեմբերի, ք.Երևան
Կրթություն
1993-1998 թթ.- Երևանի պետական համալսարան, Մաթեմատիկայի ֆակուլտետ, մաթեմատիկոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ- «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ
1997-1998թթ- ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ
1998թ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ
1998-1999թ-՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ
1999-2004թթ.- «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ
2005-2006թթ.- «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր
2006-2012թթ.- «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն
2012-2020թթ.- «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն
2020թ. նոյեմբերի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
2019թ.-ից Արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, 2020թ.-ից՝ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամ, 2020թ.-ից՝ Տնօրենների հայկական ասոցիացիայի անդամ: Զինապարտ է, շարքային:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երեք որդի:
https://www.gov.am/am/gov-members/1020/

Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Ռուսաստանի այդ տիրակալը իշխանության ղեկն ընդունեց երբ ամենուր կատարյալ քաոս էր: Երկիրը բզկտվում էր հզոր մագնատների պայքարից, Ռուսաստանի առանձին մասերը չէին ենթարկվում կենտրոնական իշխանությանը, իսկ հարևաններն էլ ձգտում էին իրենցով անել երբեմնի հզոր տերության սահմանային կտորները: Իրեն հանդուգն էր պահում հատկապես մահմեդական մի տիրակալ: Նա հաղթեց մահմեդական այդ ուժեղ անջատականին, վերջ տվեց մահմեդական պատերազմին, լայնացրեց և ամրացրեց իր պետությանը սահմանները, ուժեղացրեց տնտեսությունը, ոտքի հանեց բանակը ու ստեղծեց ուժեց ռազմավարչական համակարգ: Երկրի ներսում նրանից սկսեցին վախենալ, իսկ դրսում՝ հարգել:
Մինչև մի որոշ պահ Արևմուտքը սիրալիր էր այդ տիրակալի հետ և նույնիսկ օգնում էր, բայց հետո այդ տիրակալը հակամարտության մեջ մտավ նույն այդ Արևմուտքի հետ՝ հանուն երբեմն իրեն պատկանող ու իր ժողովրդի մի մասը համարվող մարդկանց կողմից բնակեցված տարածքի: Ասվում էր, թե այդ տարածքից իրեն սպառնալիքներ են գալիս և նա մեծապես ճիշտ էր:
Սպասվում էր կարճատև և հաղթական պատերազմ: Սկիզբ առած պատերազմը սկզբում իրոք այդպես եղավ և թույլ հակառակորդն ուղղակի անկյուն քշվեց: Հետո, սակայն, գործի մեջ մտավ Արևմուտքը և սկզբում թեթև ընթացք ունեցող ու հաղթական թվացող այդ պատերազմը վերածվեց ծանր մի մղձավանջի՝ հսկայական կորուստներով:
Երկիրը կորցրեց օգտակար կապերը Արևմուտքի հետ, եկամուտները սկսեցին նվազել, սկսվեց տեխնիկական հետընթաց: Պատերազմը, չնայած խոշոր պարտությունների բացակայությանը, իսկ երբեմն էլ նույնիսկ չեզոք ընթացքին, ավարտվեց Ռուսաստանի այդ տիրակալի ռազմավարական պարտությամբ: Դրանից հետո Ռուսաստանը երկար տարիների կորցրեց ուղղակի ելքը դեպի Արևմուտք:
Ո՞վ էր այդ տիրակալը:
Վիդեո

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
եծ նպատակների հակված երկրի ղեկավարություն եմ ուզում...
Իրոք հոգնեցրել է այս ճղճիմությունը - թաղի ճանապարհ ենք սարքել, ծտի բուն ենք վերանորոգել, հարկ վճարեք, որ պարգևավճար լափենք, մենք փոքր ենք, թույլ ենք, խեղճ ենք, բարձր չխոսենք, որ թուրքերը չխփեն, երբ... Արցախի մասին արդեն չեն խոսում, իսկ Մեծ Եղեռնի հարցն էլ ընդհանրապես դուրս է մղված ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։
Հոգնել եմ այս ամենից, մեծ նպատակների հակված երկրի ղեկավարություն եմ ուզում...
Չեմ ասում ազգայնամոլություն կամ ծայրահեղականություն, չեմ ասում Հիտլեր և Ստալին, բայց մի հայկական երկաթյա Բիսմարկի ու նվիրված Նժդեհի միասնությունը իրոք չէր խանգարի` մեղմ ասած, իհարկե։
Իրոք, էլի, ինչքա՞ն կարելի է այս կերպ կզած ապրել, երբ մեծի, գեղեցիկի, վեհի ու հերոսականի փոխարեն ամենավերին կառավարական, մակարդակով մեզ ոչ միայն քարոզում են խեղճի, թույլի և ազգային արժեքներից հրաժարման քաղաքականություն, այլև կյանքի են կոչում այն։
Հոգնել եմ այս ամենից, հերիք է, իրոք, մենք հաստատ այս ամենին չէ, որ արժանի ենք։

Հիտլեռը դժոխքում եփում է։
Լավ,Ստալինի չափ էլ չկանք,որ բան փոխենք։
Հես է եղբայր,մտածում եմ ինչ կարելի է անել։
Փրկելու ենք երկիրը։
Լավ,Ստալինի չափ էլ չկանք,որ բան փոխենք։
Հես է եղբայր,մտածում եմ ինչ կարելի է անել։
Փրկելու ենք երկիրը։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Հաղթելու համար ինչքան աՆՆասուն լինես, այնքան լավ... սկզբունքն է՞ գործում: Է՞ս ինչ մի եզություն էր...
Թարմացում: Հանուն արդարության նշեմ, որ նկարը այնուհանդերձ կարծես կատակային ֆոտոշոփ է, բայց ամեն դեպքում, ինչքան հասկացա մերկ տղամարդու վիդեոյից, բուն Եվրատեսլի կոչվածը այս տարի առանձնապես չի տարբերվել սրանից ըստ իր բնույթի: Ի վերջո հենց այս կերպ է ընկալվում Եվրոտեսիլ կոչվածը, եթե ես հավատացի, որ այնտեղ կարող էին նման կերպարներ լինել:

Թարմացում: Հանուն արդարության նշեմ, որ նկարը այնուհանդերձ կարծես կատակային ֆոտոշոփ է, բայց ամեն դեպքում, ինչքան հասկացա մերկ տղամարդու վիդեոյից, բուն Եվրատեսլի կոչվածը այս տարի առանձնապես չի տարբերվել սրանից ըստ իր բնույթի: Ի վերջո հենց այս կերպ է ընկալվում Եվրոտեսիլ կոչվածը, եթե ես հավատացի, որ այնտեղ կարող էին նման կերպարներ լինել:

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Յեմենմ չստիկո՞վ էին ամերիկայն ժամանակակից անօդաչու խբել, թե՞ ես սխալվմ եմ։
𒋩𒂗
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Մեջբերում եմ չնչին խմբագրումներով, որ հարցս իմաստ ունենա.
...Всех объединяло общее убеждение: надо гнать ЕГО, вцепившегося в властное кресла. А для НЕГО, кто сидел в том самом кресле, в сущности важно было ТОЛЬКО ОСТАВАТЬСЯ В НЕМ, все последующее его не занимало. Высший пост - это была власть, почет, великолепные апартаменты в дворце, приемы, кутежи, ночные оргии и деньги, деньги, деньги без счета, плывущие в его руки со всех сторон. Мог ли он со всем этим расстаться? Человек, прошедший через все круги ада, всплывший со дна, скользивший по острию ножа, коварный и дерзкий, ОН лихорадочно искал способ переиграть своих врагов...
... ОН принадлежал к числу тех жадных прожигателей жизни, которые живут сегодняшним днем. Человек не робкого десятка, он отдавал себе отчет в том, что последние годы не прибавили ему друзей. Но за его бурную жизнь у него набралось столько врагов из числа ПРЕДАННЫХ, ПРОДАННЫХ ИЛИ ОБВОРОВАННЫХ ИМ ЛЮДЕЙ, что он давно сбился со счета. Он их не считал — всех не сосчитаешь! Но после последних удач, когда он кажется чудом удержался у власти, он снова чувствовал себя хозяином в стране и с наглостью, которая заставляла пасовать даже бывалых людей, был готов теперь «поставить на место» тех, перед кем вчера он в страхе заискивал...
Ո՞ւմ մասին է, տեսնեք կգուշակե՞ք:

Վերջերս մի առիթի էի, որտեղ կենաց ասողը, հիշատակելով Հայոց պատմությունը, խոսքի մեջ ասաց, թե. «...ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ», հետո էլ, թեթևակի քաշքշելով թվերը, հիշեցրեց 1045 թվականը: Քիչ անց էլ, կարծես հիշելով Կիլիկիայի թագավորությունը, խոսողն ավելացրեց, թե խոսքը բուն Հայաստանի մասին է: Այս կապակցությամբ կուզենայի ասել, որ, ՈՉ, հարգելիներս, ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ - գուցե այդպես հեշտ է հիշելը, գուցե նույնիսկ լաց լինելու համար է դա հարմար, բայց՝ ոչ, ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՍԵԼ, որ մենք մեկ հազարամյակ պետականություն չենք ունեցել:
ՆԱԽ և ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ - Կիլիկիան պատմական Հայաստանի մի մասն է: Կիլիկիայի առաջին բնակիչները եղել են հենց հայերը, ոչ թե հույները կամ առավել ևս օրինակ թուրքերը, Կիլիկիան աշխարհագրորեն կազմում է Հայկական լեռնաշխարհի մի մասը և ուղղակի հնարավոր չէ մատնանշել մի որևէ լուրջ փաստարկ, թե ինչու այն պատմական Հայաստան չէ, իսկ այն, որ Կիլիկիայի թագավորությունը, անկախ տարածքային ընդգրկումից, ունեցել է համահայկական նշանակություն, փաստ է:
ԵՐԿՐՈՐԴ, Կիլիկիայի թագավորության մայրաքաղաք Սիսն ընկել է 1375 թ-ին և, եթե միայն դա էլ հաշվի առնենք, ապա արդեն իսկ հազար տարի չի ստացվում: Մայրաքաղաքի անկումից հետո ևս, սակայն, հայկական պետականությունն իր գոյությունը շարունակել է Լեռնային Կիլիկիայում, որտեղ հայերի ամրացված կետերի հիմնական մասն ընկավ միայն... 1468 թ-ին՝ ՍԻՍԻ ԱՆԿՈՒՄԻՑ ԳՐԵԹԵ 100 ՏԱՐԻ ԱՆՑ, ընդ որում դրանցից ամենագլխավորը՝ Զեյթունը, չընկավ և դիմացավ մինչև 1922 թ-ը: Նույն այդ գրեթե մեկդարյա ժամանակաշրջանում Կիլիկիայում իշխեցին... ԵՐԵՔ ԱՐՔԱՆԵՐ: Կան հիմքեր ենթադրելու, որ Կիլիկիայի թագավորության վերջին արքա Օշին II-ի (1426-1465) 1465 թ-ին տեղի ունեցած հենց մահն ու նոր արքայի բացակայությունն էր, որ ստիպեց Աղթամարում արքա հռչակել ՀԱՅՈՑ ՎԵՐՋԻՆ ԱՐՔԱՅԻՆ՝ Սմբատ IV-ին (1465-1471): Վերջին գործընթացը կարելի է դիտարկել նույն այն օրինաչափությունների սահմաններում, ինչ Հայոց կաթողիկոսարանի վերահաստատումը Էջմիածնում 1440 թ-ին՝ քաղաքական կյանքը Հայաստանի ծայրամասից վերադառնում էր Հայաստանի կենտրոնական շրջաններ:
ԵՐՐՈՐԴ, նույնիսկ 1471 թ-ից հետո պատմական Հայաստանի շատ տարածքներում շարունակում էին գործել հայկական իշխանություններ՝ Արցախ, Սյունիք, Տարոն, Ռշտունիք, Մոկք, Համշեն, Զեյթուն և այլն:
ՉՈՐՐՈՐԴ, հայերը ներկայացված էին Հայաստանի տարածքում գործող գործնականում բոլոր պետական մարմինների վարչակառավարչական համակարգերում, լինեին դրանք քրիստոնյա (Քարթլիի թագավորություն և Տրապիզոնի կայսրություն), թե մահմեդական (Շահարմենների, Շադդադյանների, Շամբոյանների և այլ էմիրություններ) իշխանություններ: Սրանք բնականաբար հայկական պետություններ չէին, բայց, անկասկած, իրենց գոնե մի մասով ՆԱԵՎ հայերի պետություններ էին:
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ - պետությունը միայն արտաքին կրիչ չէ, այն ունի նաև ներքին բովանդակություն, իսկ այդ ոլորտում հայերի ներքին կյանքը հիշատակված դժվար հարյուրամյակներում կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցին՝ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ԻՐԵՆ: Ավելին, Ամենայն Հայոց կաթողիկոսները երբեմն նույնիսկ արտաքին ներկայացուցչական գործառույթներ են իրականացրել՝ կապեր հաստատելով արտասահմանյան երկրների հետ:
Այնպես որ... խնդրանք և պահանջ - զգույշ եղեք, ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՄԻ ԱՐԺԵԶՐԿԵՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և հերթական ու անտեղի մեղքի զգացումը ՄԻ ԲԱՐԴԵՔ մեր ժողովրդի վրա - առանց դրա էլ հայերի համար հիմա հեշտ չէ...