Мысли вслух от Мгера Акопяна...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Իմ ֆեյսբուքյան նոր էջը սա է:
https://www.facebook.com/profile.php?id=61565182376655
Ուրախ կլինեմ վերականգնել կապերը բոլորիդ հետ: Ուղղակի ընկերության հայտեր ուղարկեք...

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Այս պահի դրությամբ ՖԲ հին էջս փակված է: Երեկ բողոքել եմ, որևէ լուր չկա:
Տեսնենք, բայց... հույսը քիչ է:
Զուտ ֆիզիկապես չեմ հասցնում մարդկանց դիմել, որ կապերը վերականգնել: Ով սա տեսնում է և ում հետաքրքիր եմ, ՖԲ ընկերության հայտ ուղարկեք, կապի մեջ լինենք:
Ինչ լավ էր, որ վերջին երեք տարվա նյութերը պահված են Տելեգրամում ու Կոնտակտում, դրանք աստիճանաբար այս կողմ կբերեմ...
https://www.facebook.com/profile.php?id=61565182376655
Տեսնենք, բայց... հույսը քիչ է:
Զուտ ֆիզիկապես չեմ հասցնում մարդկանց դիմել, որ կապերը վերականգնել: Ով սա տեսնում է և ում հետաքրքիր եմ, ՖԲ ընկերության հայտ ուղարկեք, կապի մեջ լինենք:
Ինչ լավ էր, որ վերջին երեք տարվա նյութերը պահված են Տելեգրամում ու Կոնտակտում, դրանք աստիճանաբար այս կողմ կբերեմ...
https://www.facebook.com/profile.php?id=61565182376655
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Երեկվա գրածիս պատճառով, որ Արցախի էջը փակված չէ, Ֆեյսբուքը ինձ ևս մեկ ամսով արգելափակեց՝ չեմ կարողանա ոչինչ գրել կամ լայք դնել:
Կշփվենք այս էջով, մինչև այն էջս դուրս գա արգելափակումից...

Կշփվենք այս էջով, մինչև այն էջս դուրս գա արգելափակումից...

Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Այս պատերազմի պատմությունը դեռ կգրվի...
Ծանր օրը մոտենում է իր ավարտին...
Ծանր օրը մոտենում է իր ավարտին...
Приходите в мой дом...
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Հա եղբայր թող գրվի։
Անպայման փոքրատառով կնշես դավաճանների անունները։
Իսկ զոհված Հերոսներին մեծատառով կնշես,անունները կնշես,որ չմոռացվի։
Անպայման փոքրատառով կնշես դավաճանների անունները։
Իսկ զոհված Հերոսներին մեծատառով կնշես,անունները կնշես,որ չմոռացվի։
Мир всем
Re: Мысли вслух от Мгера Акопяна...
Իսրայելը ցուցադրում է թշնամական միջավայրում ազգային պետություն կայացնելու մաստեր-կլասս...
...Իսրայելի Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ կոչնչացնեն ցանկացած մեկին, ով կսպառնա Իսրայելին, իսկ մենք... ոչ Սաֆարովին պատժեցինք, ոչ էլ այն խեղճ հայ ծերունուն մորթած տականքին գտանք: Լինել ուժեղ մի պետության շահերի ներկայացուցիչ տեղում և, ապահովելով այդ ուժեղի շահերը, իրականացնել սեփական ազգային շահերի սպասարկում - մեր պետության ապագան ըստ իս հենց դրանում է:
Թշնամուն ժպտալը և կոչ անելը չդիմադրել ու հնարավորինս հարմար տեղավորվել նույն այդ թշնամու... ստամոքսում մեզ կբերի ընդամենը ուծացման և ոչնչացման: Հրեաները գիտեն դա և ոչ միայն ժպտալով չեն տեղավորվում թշնամու ստամոքսում, այլև փշրում են նույն այդ թշնամու ատամները:
...Եթե ես ծխող լինեի՝ լուռ էրնեկ տալով կծխեի հեռավոր մի անկյունում, բայց ես ծխող չեմ և դրա համար էլ ընդամենը կասեմ - էրնեկ ձեզ, հրեաներ, էրնեկ ձեզ...
Ստորև նկարում՝ Հեզբալլահի 19 առաջնորդների բուրգը, առաջնորդներ, որոնցից 18-ը իրենց ղեկավարի գլխավորությամբ արդեն չկան:

Այո,էրնեկ Հրեաներին։
Հայեր,շատ բան ունեք սովորելու Հրեաներից։
Չնայած ում եմ ասում։
Հայերտ արդեն 2000/3000 տարով ուշացել էք։
Էլի ուշ չէ,խելքներտ գլուխներտ հավաքեք։
Իմ մտորումներում կգրեմ ստրատեգիան,որ պիտի արվի։

Դուրս եկա Ֆեյսբուքի մեկ ամիս տևած ԲԼՈԿԻՑ…

ՀԱԿԱՍԱԿԱՆ ԷՐ ԱՅՍ ՄԵԿ ԱՄԻՍԸ՝ սկզբնական օրերում կարծես կյանքիցդ մի ինչ որ կարևոր բան պակասել էր, բայց հետո…, բայց հետո իրոք սկսվեցին հաճելի պահերը: Փորձեմ նկարագրել դրանք:
Նախ՝ սկսում ես ավելի հանգիստ հոգեվիճակ ունենալ – ով ինչ ուզում է ասի, սակայն, շփվումը հսկայական քանակի մարդկանց հետ, մանավանդ իմ դեպքում, երբ ձգտում եմ պատասխանել գործնականում բոլոր մեկնաբանություններին, կուտակում է աննկատ, սակայն վերջնարդյունքում հսկայական ԷՄՈՑԻՈՆԱԼ ԼԱՐՈՒՄ: Գրեց` պատասխանիր, չհամաձայնեց, փաստարկ բերեց` դրան արձագանքիր, քողարկված վիրավորեց` նստվածք է տալիս և… նման շատ պահեր: Դեռ չասած «բարեկամների» մասին հարևան ազգերից…
Հետո՝ վերևում նկարագրված գործընթացն իրոք շատ ժամանակատար է: Պարզվեց, որ, եթե չկաս Ֆեյսբուքում, ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ ԵՍ ՈՒՆԵՆՈՒՄ: Նույնիսկ մի կողմ էլ թողնենք, որ դա կարող ես ծախսել ընտանիքիդ և մտերիմների վրա, երբ հսկայական թվով մարդկանց հետ շփվելու փոխարեն կարող ես շփվել հենց նրանց հետ: Նույնիսկ դա, սակայն, մի կողմ՝ արդյունքում ֆեյսբուքյան վեճերի երկար երեկոների փոխարեն այս մեկ ամսում ես կարողացել եմ կարդացածս գրքերի քանակն էականորեն մեծացնել, ֆիլմեր նայել… և նման շատ հաճելի ու օգտակար այլ բաներ անել:
Արդյունքում՝ թվում էր, թե պետք է անհամբեր սպասեի այս մեկ ամիսը անցնելուն, բայց հիմա… ՀԱԿԱՍԱԿԱՆ Է և ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱԿԱՌԱԿԸ – մի կողմից մեծ է գայթակղությունը մնալ այդպես հենց «կորած» և ապրել սեփական, մասնավոր կյանքով, բայց մյուս կողմից էլ ախր… ախր չէ՞ որ իմ ֆեյսբուքյան գործունեությունը հասարակական իմաստ ունի՝ ես մեր ազգի ու պետության շահերի համար եմ գործում՝ պատմական և քաղաքական մակարդակներում իմ վրա եմ կրում տեղեկատվական պայքարի իմ մասը, որը պետությունը չի անում: Արդյո՞ք իրավունք ունեմ լքել այս դիրքն և անցնել մասնավոր կյանքին՝ իմ համար ապրելուն:
Չգիտեմ…