Мысли вслух от Мгера Акопяна...

Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Խնդրեեք, աղաչեեք, պաղատեեք թուրքերին, որ սահմանը բացեն, գոմիկական խաղեր տվեք, իրենք էլ թող նստեն, թուրքական ժպիտով հեգնեն ձեզ, վերջում էլ օսմանյան ապտակով սպառնան:

Ոնց եմ զզվում սենց բաներից՝ տարրական ազգագրություն, պատմություն հիմքերը չգիտեն, չեն տիրապետում թուրքերի հետ խոսելու տարրական... ոճին: Չսովորեցիք, չհասկացաք, էլի ոչ թուրքերի բարքերը, ոչ էլ տարածաշրջանի ոճը:

Ու սենց էլ հիմա տեսնում եմ, թե Անկարայում ոնց են հենց հիմա հեգնականորեն ժպտում և ծաղրում մեր ԱԳՆ գերգո... ըըը... գերքաղաքակիրթ պահվածքը: Յախք!
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

«Ճամփորդ, հայտնիր բոլորին, այստեղ, ազնվորեն կատարելով օրենքը, գերեզմանում պառկած ենք մենք»,- համեստորեն հայտնում է ԹԵՐՄՈՊԻԼԵԻ ԼԵՌՆԱՆՑՔՈՒՄ անհավասար մարտ տված և իրենց զինվորական պարտքը մինչև վերջ կատարած գրառումը ընկած սպարտացիների գերեզմանաքարի վրա...

«Քաջարի ռազմիկներ, անձնատուր եղեք»,- ազդված Հին գվարդիայի վճռականությունից, ՎԱԹԵՌԼՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ամենավերջում Նապոլեոնի այդ նվիրված ռազմիկներին առաջարկեց նրանց շարքերին մոտեցած անգլիական գնդապետը: «Գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում, քաք քեզ»,- կոպիտ տոնով նետեց գեներալ Կամբրոնը, ինչին հետևեց անգլիական հրետանու արձակած կարտեչի ամեն ինչ սրբած համազարկը...

«Այդ ժամանակ քաջահաղթ նահատակները, թեպետև սակավաթիվ էին չարաշուք ոսոխների մեջ, սակայն դառնաշունչ օրհասական րոպեին ահի չմատնվեցին, այլ, բոլորը միահամուռ հավաքվելով, իրար քաջալերում էին»,- 775 թվականի ապրիլի 25-ի ԱՐՁՆ ԳՅՈՒՂԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ մասին հայտնում է Հայոց պատմիչ Ղևոնդը, ինչից հետո ավելացնում է. «Եվ ահա նրանք դարձյալ զորանալով Վերնայինի օգնականությամբ, հետ չկանգնեցին նախապես ընդունված որոշումից, թեև 1.000 հոգոց ավելի չէին 30.000 հոգու դիմաց: Եվ, ինչպես հենց թշնամուց իմացանք, հայերը, ասում են, իրենց հետ մարտակից ունեին հրեշտակների բազմությունը, որոնք մարդկային կերպարանքով երևացել էին թշնամիներին: Նրանք հավաստում էին նաև, որ տեսնում էին երեցների ու քահանաների, որոնք, ավետարաններով, մոմերով ու խնկով առջևից երթալով, քաջալերում էին նրանց: Հայերը, անխնա կոտորելով, վրեժխնդիր էին լինում թշնամուց, մինչև որ նրանց ձեռքերը միանգամայն հոգնեցին զենքերի ծանրությունից: Այդ ժամանակ ոմանք, առանց զենքի մնալով, ընկան նրանց ձեռքը և, իսկույն հրաժեշտ տալով մեղանչական կյանքին, դիմեցին հանդերձյալ հույսի ակնկալությանը»...

Փառք այն քաջերին, որ կանգնած... ընկան:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

«ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ՉԷ, որ պահվում են մեծ պետությունները, այլ՝ մարդկանց ու զենքի մրցակցությամբ, երբ մարդկանց բախտի գագաթնակետում այն է ավելի արդարը, ինչն ավելի ուժեղ է, ընդ որում մասնավոր ընտանիքների գործն է իրենը պահելը, իսկ ուրիշինը վեճի առարկա դարձնելը կազմում է ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ՓԱՌՔԸ»,- այս խոսքերը պատկանում են Մեծ Հայքի թագավորության արքա Տրդատ I-ին (51, 54-59, 62-76):

Պետականությունը, ՊԵՏԱԿԱՆԱԿԵՆՏՐՈՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ուղղակի կաթում է այս խոսքերից, հզոր է ասված…

Изображение
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Իսկ որտեղի՞ց են զետեղված այս խոսքերը։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 1:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Lion писал(а):
Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 15, գլուխ 1:

Շատ լավ էր ասած։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Պիտի բերես ու ճպպցնես որոշ այսպես կոչված պետաան գորիչծների հենց դիմացը!
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Չէ, էտ թվերը անցել են, էլ դրանք չեն օգնմ, արդեն ուրիշ մեթոդներ են գործմ։ Գնմա պատերազմ՝, պատերզմ մարդկության դեմ։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Միշտ էլ այսպես է եղել, եղբայր, միշտ էլ բոլորին թվացել է հենց այսպես...
Приходите в мой дом...
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Վտանգի չափ կա, այս վտանգը 20 տարի առաջ այսքան մեծ չէր։
𒋩𒂗
Аватара пользователя
Воин301
Сообщения: 7032
Зарегистрирован: 09 июл 2013, 14:19

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Воин301 »

Ի միջ այլոց, Պուտինը իր վերջին Դավոսյան ֆորումի ելույթում խոսեց մեկ միլիարդի մասին, ինչը տեղափոխեց այս եզրույթը կարտոգրաֆիաց դեպի ռեալ քաղաքականություն։ Այ այդքան վտանգը մեծ է։ Համ էլ Կլաուս Շվաբի գիրքը "Great reset" ներգրավված էր այդ ֆորումի մեջ։
Մեկ խոսքով՝ թեժ ապագա է սպասվում։
𒋩𒂗
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Մեր պետական կառավարման որակը այս տիպիկ օրինակի վրա…

Սյունիքի մարզի Խնձորեսկ, Քարահունջ, Վերիշեն ու Ակներ գյուղերը նույնպես կներառվեն սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում: Այս մասին հայտարարեց սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Կլինեն վերանայումներ՝ Խնձորեսկն ու Քարահունջն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն այս ցանկում, ինչպես նաև դիտարկում ենք Ակներ և Վերիշեն համայնքները նույնպես ներառել այս ցանկում», - նշեց Խաչատրյանը:

Կառավարության օրեր առաջ հրապարակած ցանկում ԻՆՉՈ՞Ւ այս գյուղերը տեղ չէին գտել, արդյոք կառավարությունում ՏԵՂՅԱԿ ՉԷԻ՞Ն, որ Խնձորեսկը, Քարահունջը սահմանային վերջին փոփոխություններից հետո ուղիղ Ադրբեջանի քթի տակ են հայտնվել, հարցնում էին Սյունիքի համայնքապետերը:

Սոցապ փոխնախարարի խոսքով՝ շարժվել են չափորոշիչով, չափել սահմանից ուղիղ մինչև ամենամոտ տան հեռավորությունը, ՀԵՏՈ ԱՀԱԶԱՆԳԵՐԻՑ ՀԱՍԿԱՑԵԼ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՇԱԿՎՈՂ ԱՅԳԻՆԵՐՆ ԷԼ ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԻ ԳԾԻՆ ՄՈՏ ԵՆ. «Այդ ահազանգերից մենք հասկացանք, որ կան այս գյուղական բնակավայրերում հողատարածքներ գյուղնշանակության, որ շատ ավելի հեռու են բնակավայրից և ավելի մոտենում են դեպի սահման և գյուղաշխատանքներ իրականացնելու համար բավականին ռիսկային է»:

Ախր տղերք, կասեր իմ սիրած երգիչը, ախր տղերք… ախր մենք խնդիր ունենք Էրդողանին դիմադրել, ախր դուք էս որակով… երբ նման մի բան պիտի ահազանգով հասկանաք... ո՞նց… մենք…, Էրդողղանն է մեր թշնամին, տղեեերք…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Տարիներ առաջ կարդացածս այս տողերը Մորիս Դրույոնի «Երկաթյա արքան» վեպից միշտ հիշում եմ և դրանք ինձ համար կազմում են պետական գործչի ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼԸ: Եվ այսպես, Ֆրանսիական թագավորության արքա Ֆիլիպ IV Գեղեցիկը (1285-1314), պատասխանելով իր աղջիկ Իզաբելլայի բողոքին առ այն, որ, ամուսնացած Անգլիայի այդ պահին դեռևս արքայազն Էդուարդի հետ նա դժբախտ է, պատասխանում է.

- Մի՞թե ես պետք է հիշեցնեմ քեզ, Իզաբելլա, թե ինչեր մենք պետք է զոհաբերենք հանուն մեր պարտքի և մի՞թե ես պետք է նորից ասեմ քեզ, որ մենք ծնված ենք ոչ այն բանի համար, որ տրվենք անձնական կրքերի: Մենք՝ պետական գործիչներս, ՉԵՆՔ ԱՊՐՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ, մենք ապրում և պետք է ապրենք ՄԵՐ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՎ ու միայն դրանում մենք պետք է գտնենք մեր բավարարվածությունը, դրանում, այն բանում, որ մենք արժանի կերպով անենք մեր գործը:

Ֆիլիպ IV Գեղեցիկը մեծ բարձունքների հասցրեց Ֆրանսիան, նա իսկական պետական գործիչ էր... սիրում եմ այս տողերը: Ցավոք, հատուկենտներն են իրենց պետական գործիչ համարողներից, որ հետևում են այս կանոնին…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Երեկ Մորիս Դրույոնից խոսեցինք, ու նրա «Երկաթյա արքայից», իսկ այսօր հիշենք արդեն հայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ, լուսահոգի Պերճ Զեյթունցյանին և նրա «Արշակ II»-ը:
Հռոմեական կայսրության կայսր Կոնստանցիոս II-ը (337-361) Հայոց արքային, որպես քաղաքական ազդեցության ամրապնդման ակտ, կին է ուղարկում իր մահացած եղբոր կին Օլիմպիային՝ դրանով ԸՆԴԳԾԵԼՈՎ և իր այդ պահի ազդեցությունը, և ուժեղացնելով իր հետագա ազդեցությունը Հայոց արքունիքում, և ապագայի համար ակնարկ-պահանջ ներկայացնելով առ դաշնակցություն: Արդյունքում Հայոց արքայի մեջ սկսում են խոսել քաղաքական գործիչն ու տղամարդը և հաղթում է…
ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, պետական գործիչը, պետական գործչի ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ իր երկրի հանդեպ : Կարդանք…
- Կայսրն իր ողջույններն է հղում Հայոց արքային և հույս է հայտնում, որ կարող է վստահ լինել նրա դաշնակցությանը:
«Եվ ո՞վ է ասողն, ո՞վ»,- միանգամից մտածեց արքան,- «Բեղ մորուքրը հազիվ բուսած մի ՊԱՏԱՆԻ, որի հետ, սակայն, պարտավոր է հաշվի նստել Հայոց թագավորը: Ոչինչ, այդ էլ կանի, ատամները սեղմած այդ նվաստացումն էլ կտանի, միայն թե թողնեն հանգիստ ապրել, մենք մեզ համար, դուք՝ ձեզ համար: Ուզո՞ւմ ես, ես վեր կենամ ու ԽՈՆԱՐՀՎԵՄ ՔՈ ԱՌԱՋ, քո, որ կարող էիր իմ որդին լինել, պայմանով, որ վերադարձից հետո իմ մասին նպաստավոր կարծիք հայտնես քո հզոր կայսրին և նա բարի աչք նայի իմ երկրին…»
- Իմ անունից հավատացրեք կայսրին, որ ես մնում եմ նրա կրտսեր եղբայրը և հավատարիմ դաշնակիցը…
- Կայսրը որոշեց մի հաճելի անակնկալ մաուցել քեզ, արքա: նա քեզ կնության ուղարկեց իր մեռած եղբայր Կոստասի նշանած Օլիմպիային՝ պրետորյանների պրեֆեկտ Աբլաբիոսի դստերը:
«Ո՞վ է այս երիտասարդը, որ այսպես տարակուսանքով է նայում իր արքային ու ԶԱՐՄԱՆՈՒՄ, թե ինչո՞ւ նա չի վռնդում այս անկոչ հյուրերին, ինչո՞ւ արհամարհանքով չի խոսում նրանց հետ, ինչո՞ւ է հանդուրժում այս վիրավորանք ու լկտիությունը: Աաա, Սամվելն է, Մամիկոնյան Վահանի զավակը: Ես ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՄ ՑԱՎՈՒՄ, ՈՐԴԻՍ: Ցավում եմ, որ քո կուռքը ոչ թե քարից է շինված, այլ՝ ավազից, որ նա պատվանդանից ընկավ ու դեռ գետին չհասած, փշուր-փշուր եղավ: Ես քո առաջ եմ միայն ամաչում, ուրիշ ոչ-ոքի: Որովհետև քո հավատը խորտակեցի: Ինչքան էլ քեզ բացատրեմ, ինչքան էլ համոզեմ, որ սա դիվանագիտություն է, փոքրերի ու մեծերի համար սահմանված օրենք է, միևնույնն է, դու չես հասկանա: Եվ ԿԵՑՑԵՍ, ՈՐ ՉԵՍ ՀԱՍԿԱՆԱ: Եթե դու էլ հասկանայիր ու ներեիր, ՈՉ ՄԻ ՊԱՅԾԱՌ ԿԵՏ այլևս չէր մնա ինձ համար…
Իշխանը երևի մտածում էր, որ, եթե արքայի տեղը լիներ, իսկ ով իրեն արքայի տեղը չի դրել, երևի ԿԲՌՆԵՐ ԱՅԴ ԿՆՈՋ ԹԵՎԻՑ և ԴՈՒՐՍ ԿՇՊՐՏԵՐ: Ու նա պահանջում է հիմա, որ նույնն էլ արքան անի: Իսկապես, եթե դու ընդունակ ես այդպիսի բան անելու, իսկ ես վստահ եմ, որ դու անպայման ընդունակ ես, Ե՞Ս ԻՆՉՈՎ ԵՄ ՊԱԿԱՍ ՔԵԶՆԻՑ: Բայց դու, Սամվել, այս կնոջ մեջ միայն կին ես տեսնում, ԻՍԿ ԵՍ՝ լայնածավալ ու հզոր մի երկիր, դու այս կնոջ բարեկազմ մարմինն ու տգեղ դեմքն ես նշմարում, ԻՍԿ ԵՍ ՝ նրա մեռած նշանածի, Կոստասի եղբորը՝ Բյուզանդիայի կայսրին, որի հետ թեև չեմ հանդիպել երբեք, բայց, եթե կուզես իմանալ, նա հիմա ինձ համար ՆՈՒՅՆՊԵՍ ԲԱՐԵԿԱԶՄ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՏԳԵՂ ԴԵՄՔ ՈՒՆԻ, դու այս կնոջ մեջքի հետևում միայն պատ ես նկատում, ԻՍԿ ԵՍ՝ սահմանագլխին շարված օտար բերդերի ամուր շղթան, հունական ընտիր հեծելազոր ու հետևակ, հազարավոր քանդվող պատեր և հազարավոր հայեր փլատակների տակ: Ի՞նչ գիտես, թե դու էլ չես լինի նրանց կողքին: Արժե՞ այս գնով հետևել քո խորհրդին: Ափսոս, Սամվել, որ դո ինձ չես ճանաչել մինչև թագավոր դառնալս, սա է իմ միակ արդարացումը քո առաջ, իմ միակ մխիթարությունը…»
- Կնությա՞ն,- ցնցվեց, սփրթնեց արքան, փորձեց կրկնել հարցը, բայց լեզուն կապ ընկավ: Էլ ի՞նչ կարիք կար կամավոր կերպով սեփական ոչնչությունը ցուցադրելու, երբ թշնամին ինքը հիշեցրեց այդ մասին: Խոսիր, արքա, խոսիր լռելու ժամանակը չէ, հանկարծ չկարծեն, թե դու երջանիկ չես այս թանկարժեք ընծայի համար,- Ես շատ շոյված եմ… Դա մեծ պատիվ է ինձ համար… ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԿԱՅՍՐԻՆ… Ես չեմ հանդգնի մերժել իմ մեծ եղբոր առաջարկը…
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37123
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Мысли вслух от Мгера Акопяна...

Сообщение Lion »

Նոր մի թեթև պտտվեցի մի քանի հարթակներում, որոնք ակտիվ էին պատերազմի ժամանակ և հիմա էլ ակտիվ են...

Թուրքերը ձեռ են առնում և հեգնում են մեզ՝ ուկրաինացիքի և հրեաների գոհ, խրախուսող ժպիտների ներքո...
Հպարտ ե՞ք, հայեր, լավ ե՞ք: Փակվեք ձեր գյուղերում, հոգիներիդ մեջ ձեզ հպարտ երևակայեք, բայց զգուշացեք Սյունիք գնալ, որովհետև ճանապարհին կգերվեք, վախեցեք զինվորին բանակ ուղարկել, որովհետև թուրքը լկտիացել է, փակվեք ձեր տներում, մինչև թուրքը... կգա:

«Հպարտ» հայեր, լավ ե՞ք, հպարտ ե՞ք - ես ոչ լավ եմ և ոչ էլ հպարտ, մեզ ուղղակի ծաղրում են, երբեմնի մեր բավականին բարձր հեղինակությունից միջազգային ասպարեզում... բան չի մնացել:
Приходите в мой дом...
Ответить