Парфия: Гордые всадники Аршакидов...

Юстиниан
Сообщения: 8169
Зарегистрирован: 19 апр 2013, 00:59

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Юстиниан »

Среди достижений Ахеменидов (Арвантидов, Ервандуни) следует назвать: Царский путь, первую почтовую систему и единую денежную систему в экономике. Но самым большим вкладом в общее достояние человечества стала декларация Кюреха (Кира), в которой утверждались права человека, уважительное отношение к различным религиям, культурным и лингвистическим отличиям близкородственных арийских племен, населявших империю от Балкан до Китая! Чужаков в империю не принимали и не захватывали. Например, "негров" (чёрных) и "монголов" (желтых). Что касается Северной Африки, то она с 10-ого тысячелетия стала населяться "белыми ариями", оттеснившими негров (чёрных) в глубь африканского континента. И конечно вершиной армянской (арийской) колонизации стала Европа! Неслучайно, что в отличие от греков, армяне называют Малую Азию, Малой Европой!
Юстиниан
Сообщения: 8169
Зарегистрирован: 19 апр 2013, 00:59

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Юстиниан »

По-персидски Арванд (اروندی)
Получается, что персидский передает более точно армянский арийский смысл слова Ара-Араванд. А это вполне может означать, что город Ереван, надо рассматривать как Ара-Ванд или Ара-Ван, т.е. город Бога Ара или ариев.
Для того, чтобы понять этот подход, необходимо отойти от ошибочных и клешированных (стереотипных) представлений о том, что персы и армяне разные народы. В то время между ними не было существенной разницы. Они говорили на одном языке, одевались в одни и те же одежды, в том числе в военную форму, строили по одному и тому же урартскому архитектурному стилю, имели одно политическое устройство и имели единый суперэтнос персармян, объединяемый общей для них персармянской династией Ахеменидов, потомков легендарной династи Хайкидов. И если учесть, что при них процветал хваетвадат, то можно однозначно сказать, Ахемениды (Арвантиды) и Ервантиды (Ервандуни) - это один и тот же многочисленный род!
Поэтому устройство Армении при Ахеменидах, принципиально не отличалось от того, что было до этого в Урарту, откуда через Мидию (страну чистокровных армян-зороастрийцев) и вышли Ахемениды/Арвантиды/Ервантиды!!!
Юстиниан
Сообщения: 8169
Зарегистрирован: 19 апр 2013, 00:59

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Юстиниан »

И ещё один момент, почему все царские династии "белых" в мире - это пороки Ахеменидов!
Простой статистический факт и ничего иного.
Артак (Арташес) умер в декабре 359 года до н. э. в возрасте 86 лет. Правил он 45 лет (правда, Диодор Сицилийский и Евсевий Кесарийский замечают, что его правление продолжалось 40 лет). От своих 336 жен и наложниц он имел 150 сыновей!!! Представляете сколько потомков образовалось уже тогда? И понятное дело, что все они не могли получить престол Ирана, поэтому вынуждены были уходить в кочевье со своим народом и на новых местах создавали свои царства. Так появилась Мидия, которую создали выходцы из Урарту!
Юстиниан
Сообщения: 8169
Зарегистрирован: 19 апр 2013, 00:59

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Юстиниан »

Авторитет рода был огромным. К тому же он был чрезмерно многоплодным. Представители Дома Ахеменидов возглавляли страны и народы по всей Евразии и Африке. При этом из 50 млн. людей на Планете 25 млн. жили в Ахеменидской империи.
Имя Артака (Арташеса) было популярным в древности. Об этом говорит и то, что Плутарх включил его биографию в свои знаменитые «Сравнительные жизнеописания», и сохранившиеся исторические анекдоты о нём.:
Во время поездки по стране, когда все наперебой подносили Артаку (Арташесу) дорогие подарки, один бедный крестьянин зачерпнул обеими горстями воды и протянул царю. Артак (Арташес) был так рад этому искреннему подарку, что велел подарить крестьянину золотую чашу.
Лаконцу Эвклиду, который был с ним слишком дерзок, Артак (Арташес) ответил: — Ты можешь что угодно говорить, но я-то могу не только говорить, но и делать то, что говорю.
Однажды на охоте Артак (Арташес) разорвал верхнюю царскую одежду. Один из придворных предложил ему надеть другую, а разорванную попросил отдать ему. — Возьми, — сказал Артак (Арташес), подавая ему царское облачение, — но не вздумай носить.
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

Изображение
Парфянские всадники, I век д.н.э.
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

53 մայիսի 7-9 – Խառանի ճ-մ

Մ.թ.ա. 54 թ-ի վերջին և մ.թ.ա. 53 թ-ի սկզբին Մարկոս Կրասոսը եռանդուն կերպով նախապատրաստվեց Պարթևական թագավորության դեմ ձեռնարկվելիք նոր արշավանքին: Այս պայմաններում մ.թ.ա. 53 թ-ի վաղ գարնանը Մաղխազական գնդով (6.000 ծանր հեծյալ) Ասորիք ժամանեց Տիգրան II Մեծի գահակից որդի Արտավազդը, որը, մասնավորապես, խորհուրդ տվեց Պարթևական թագավորության դեմ նախապատրաստվող առաջիկա արշավանքը իրականացնել ոչ թե հարթավայրերով, որտեղ հեծելազորի աղետալի պակաս ունեցող Հռոմեական հանրապետության բանակի նկատմամբ հակառակորդի հեծելազորը հսկայական մարտավարական առավելություն կունենար, այլ՝ Մեծ Հայքի թագավորության տարածքում ձգվող լեռներով, քանի որ այս պարագայում, ընդհակառակը, Պարթևական թագավորության հեծելազորը ոչ միայն կզրկվեր իր մարտավարական առավելությունը կիրառելու հնարավորությունից, այլև, առիթի դեպքում, Հռոմեական հանրապետության բանակը ինքը կօգտվեր Հայկական բանակի աջակցությունից: Ավելին, այս պարագայում Արտավազդը խոստացավ Հռոմեական հանրապետության բանակին նաև օժանդակել բանակային խոշոր ուժերով (46.000, որից 16.000 ծանր հեծյալ): Հաշվի չառնելով, սակայն, արված խելամիտ առաջարկները, իր մտադրությունների իրականացման մեջ անմտության աստիճանի հասնող համառություն դրսևորող Մարկոս Կրասոսը այնուհանդերձ որոշեց առաջիկա պատերազմական գործողությունները վարել հենց հարթավայրերում:

Մարկոս Կրասոսի հետ անհաջողությամբ ավարտված բանակցություններից հետո Արտավազդը վերադարձավ Հայրենիք, իսկ կարճ ժամանակ անց էլ Սուրենի գլխավորած Պարթևական թագավորության բանակը (մոտ 80.000) հզոր հարձակում կազմակերպեց Հյուսիսային Միջագետքում թողնված Հռոմեական հանրապետության կայազորների վրա։ Արդյունքում՝ վերջիններիս մի մասը ոչնչացվեց, իսկ մնացած մասը պաշարվեց, ընդ որում վերջին քայլին Սուրենը դիմեց միանգամայն կանխամտածված` նպատակ ունենալով դրդել Մարկոս Կրասոսին շարժվել սեփական ռազմիկներին օգնության: Իր հերթին, այնուհանդերձ թույլ տալով Հռոմեական հանրապետության ջախջախված կայազորների ռազմիկների մի մասի վերադարձը յուրայինների մոտ, Սուրենը վերջիններիս միջոցով կարողացավ Հռոմեական հանրապետության բանակում լուրեր տարածել իր ռազմիկների անխոցելիության, բարձր մարտական հատկանիշների և մեծաթիվ լինելու մասին` այդ ճանապարհով բարոյալքելով թշնամուն: Ստեղծված իրավիճակը Մարկոս Կրասոսին իր հերթին իրոք ստիպեց շտապել:

Արդյունքում՝ արդեն մայիսի վերջին Մարկոս Կրասոսի գլխավորած Հռոմեական հանրապետության բանակը (43.000, որից 5.000 հեծյալ, այդ թվում 1.000 գալլ հեծյալներ), որպես ուղեցույց ունենալով Հայոց Միջագետքի թագավորության արքա Աբգար II Արիարմենին, որը իրականում խնդիր ուներ, առաջնորդելով Հռոմեական հանրապետության բանակին դժվարանցանելի տեղանքով, ուժասպառ անել վերջինիս և հասցնել բաց մի տարածություն, անցավ Զևգմայի գետանցով, հետևում թողեց Պիրը ու սկսեց շարժվել դեպի հարավ-արևելք` չհանդիպելով որևէ դիմադրության: Ավելին, արդեն հենց սկզբից էլ Պարթևական թագավորության բանակը, թողնելով Հռոմեական հանրապետության կայազորների պաշարումը, սկսեց սրընթաց երթով նահանջ իրականացնել: Իր հերթին, ցանկանալով զարգացնել հաջողությունը, Հռոմեական հանրապետության բանակը, թողնելով Եփրատի ձախ ափաշերտը, սկսեց շարժվել ուղիղ դեպի արևելք: Այս ընթացքում Մարկոս Կրասոսին սուրհանդակներ ներկայացան Մեծ Հայքի թագավորությունից և հայտնեցին, թե իբր Պարթևական թագավորության բանակի հիմնական մասը ներխուժել է Մեծ Հայքի թագավորության տարածք, որի պատճառով Հայկական բանակը ի վիճակի չէ օգնության հասնել Հռոմեական հանրապետության բանակին: Այս հաղորդմանը Մարկոս Կրասոսը պատասխանեց շատ կոպիտ տոնով և, հետ ուղարկելով սուրհանդակներին, սպառնաց արշավանքից վերադառնալուց հետո անպայման պատժել Արտավազդին: Ստանալով նման պատասխան՝ Տիգրան II Մեծը վերջնականապես դաշինք կնքեց Օրոդես II-ի հետ, որից հետո կողմերը որոշեցին գործել համատեղ ուժերով։ Նույն այս ընթացքում Մարկոս Կրասոսը հրամայեց շարունակել առաջընթացը, որի ընթացքում Աբգար II Արիարմենը, կատարված համարելով իր խնդիրը, աննկատ լքեց Հռոմեական հանրապետության բանակը և Հայոց Միջագետքի թագավորության բանակով (մոտ 5.000, այդ թվում արաբներ) միացավ արդեն բավականին մոտիկ գտնվող Պարթևական թագավորության բանակի առաջապահին (12.000, որից 10.000 թեթև հեծյալ, 1.000 թեթև հետևակային, 1.000 ծանր հեծյալ)։ Արդյունքում՝ արշավանքը շարունակող Հռոմեական հանրապետության բանակը, տեղյակ չլինելով հակառակորդի մոտ լինելու մասին, շատ շուտով հայտնվեց Պարթևական ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակի անմիջական հարևանությամբ:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

I փուլ – Մայիսի 7-ին երկար և հոգնեցուցիչ երթարշավից բարոյալքված ու հուսահատված Հռոմեական հանրապետության բանակի առջևում գտնվող հետախույզների ջոկատը անակնկալ հարձակման ենթարկվեց Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակի առաջապահի կողմից ու գրեթե լիովին ոչնչացվեց, սակայն մի քանի փրկված ռազմիկներ այնուհանդերձ կարողացան թշնամու բանակի մոտ լինելու մասին լուրը հասցնել Մարկոս Կրասոսին, որը անմիջապես էլ հրամայեց իր բանակին մարտակարգ ընդունել` շարվելով երեք շարքերի բաժանված կահորտների երկար մի գծով: Մինչ, սակայն, երթարշավային կարգով ձգված բանակը կկատարեր այս հրամանը, այն փոխվեց և այս անգամ էլ Մարկոս Կրասոսը հրամայեց ընդունել արդեն մի հսկայական ուղղանկյան տեսք ունեցող մարտակարգ` ուղղանկյան թևերում տեղավորելով 12-ական կահորտ ու վերջիններիս միջև հավասարաչափ բաշխելով հեծելազորը:
II փուլ – Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակի ծանր հեծելազորը, փորձելով ճեղքել հակառակորդի շարքերը, անցավ ճակատային հարձակման, սակայն Հռոմեական հանրապետության բանակը հետ մղեց հակառակորդին, որից հետո վերջինս սկսեց արդեն թևերից շրջապատել Հռոմեական հանրապետության բանակին:
III փուլ – Նպատակ ունենալով զարգացնել հաջողությունը` Հռոմեական հանրապետության բանակի թեթև հետևակը փորձեց հակահարձակում կազմակերպել հակառակորդի հեծելազորի վրա, սակայն գրեթե միանգամից էլ, ընկնելով նետերի հզոր հարվածի տակ, հետ շպրտվեց և պատսպարվեց ծանր հետևակի շարքերում` այստեղ խուճապ ու շփոթ առաջացնելով:
IV փուլ – Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակի հեծյալները սկսեցին շեղընթաց սուրալ թշնամու բանակի շարքերի առջևից` նետերի տարափ տեղալով վերջիններիս վրա։ Արդյունքում՝ թշնամու մարտակարգում ռազմիկների հոծ շարքերի առկայությունն ինքնին հնարավորություն չէր թողնում վրիպելու, ընդ որում թշնամու ռազմիկներին չէր փրկում նույնիսկ հզոր վահանափակը, քանի որ արձակված նետերը հաճախ միջաթափանց ծակում էին վերջիններիս վահաններն ու զրահները։
V փուլ – Մարկոս Կրասոսը, խնդիր դնելով հետ շպրտել թշնամուն, իր որդու գլխավորությամբ առաջ ուղարկեց առանձնացված մի ջոկատ (1.300 հեծյալ, որից 1.000 գալլ, 4.500 հետևակ, որից 500 նետաձիգ), սակայն Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ հեծելազորը կեղծ նահանջով առաջ քաշեց վերջինիս, որից հետո, բոլոր ուժերով անցնելով հակահարձակման, գլխովին ոչնչացրեց այս ջոկատի սկզբում հեծելազորը, իսկ հետագայում, նետերի տարափի տակ առնելով՝ նաև իրար հաջորդող շարքերով մոտակա բարձունքի վրա տեղավորված ու դրանով իսկ հարմար թիրախ դարձած ողջ հետևազորը` գերելով ընդամենը միայն 500 հոգու:
VI փուլ – Հռոմեական հանրապետության հիմնական բանակին մոտեցած Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը ծանր հեծելազորի հարվածով հետ շպրտեց թշնամու առաջ եկած առանձին հետևակ ու հեծյալ ջոկատներին, որից հետո թեթև հեծելազորի ուժերով թևանցեց թշնամու բանակի մարտակարգը և նետերի տարափի տակ առավ իրար հաջորդող շարքերով մոտակա բարձունքի վրա տեղավորված ու դրանով իսկ կրկին հարմար թիրախ դարձած թշնամուն բանակի ռազմիկներին։ Արդյունքում՝ Հռոմեական հանրապետության հեծյալ մի ջոկատ (300) լքեց շարքերը և, արագորեն փախչելով ու Խառանի կայազորին տեղեկացնելով ստեղծված ծանր իրավիճակի մասին, կարողացավ անվնաս անցնել Ասորիք, այն դեպքում, երբ Հռոմեական հանրապետության հիմնական բանակը մինչև մութն ընկնելը շարունակվեց ենթարկվել անխնա հարվածների՝ կրելով հսկայական կորուստներ: Մութն ընկնելուն պես, սակայն, մարտն ընդհատվեց, ինչը հնարավորություն տվեց Հռոմեական հանրապետության բանակի մնացորդներին պատսպարվել հապճեպ կառուցված սեփական ճամբարում:
VII փուլ – Մայիսի լույս 8-ի գիշերը Հռոմեական հանրապետության բանակը աննկատ թողեց ճամբարը և սկսեց նահանջել դեպի հյուսիս-արևմուտք: Ի պատասխան սրա՝ արդեն առավոտյան Պարթևական և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը գրավեց թշնամու կողմից լքված դիրքերը ու ոչնչացրեց այնտեղ մնացած 4.000 վիրավորներին, որից հետո սկսեց թշնամու բանակի հետապնդումը` այդ ընթացքում շրջապատելով և ջախջախելով ճանապարհը կորցրած Հռոմեական հանրապետության բանակի մի ջոկատ (2.000), որի ռազմիկներից փրկվեցին միայն 20 հոգի: Արդյունքում, սակայն, նահանջը շարունակող Հռոմեական հանրապետության բանակին այնուհանդերձ հաջողվեց հասնել Խառանին և պատսպարվել այնտեղ, սակայն Մարկոս Կրասոսը, գնահատելով իրավիճակը, իր բանակով չմնաց քաղաքում այլ, հետը վերցնելով նաև քաղաքի կայազորը ու սեփական ուժերը բաժանվելով երեք մասի, մայիսի 9-ին շարունակեց նահանջը դեպի հյուսիս:
VIII փուլ – Նահանջի ընթացքում աստիճանաբար պարզվեց, որ տեղացիներից ընտրված ուղեցույցները դիտավորյալ մոլորեցնում են Հռոմեական հանրապետության բանակի առանձին շարժվող մասերին, որոնցից միայն Գայոս Կասսիոսի գլխավորած առաջին մասն էր (500 հեծյալ), որ, ժամանակին զգալով խաբեությունը, հետ վերադարձավ Խառան, իսկ հետագայում էլ կարողացավ անվնաս անցնել Ասորիք: Ինչ վերաբերում է Մարկոս Կրասոսի գլխավորած Հռոմեական հանրապետության բանակի երկրորդ մասին, ապա այն, շարունակելով անիմաստ ռազմերթը և, ըստ էության, չկարողանալով որևէ առաջխաղացում իրականացնել, շուտով սկսեց հարվածների ենթարկվել իրեն հետապնդող Պարթևական ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակի կողմից, ընդ որում սրա հետ միաժամանակ նաև հյուսիսից վերջինիս ուղղությամբ շուտով սկսեց շարժվել նաև Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 70.000): Այս պայմաններում Օկտավիոսի գլխավորությամբ դեպի հյուսիս բավականին առաջացած Հռոմեական հանրապետության բանակի երրորդ մասը (5.000), արդեն այլ չունենալով ելք, հետ քաշվեց և կրկին միավորվեց Մարկոս Կրասոսի տրամադրության տակ եղած ուժերին:
IX փուլ – Պարթևական, Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը մոտեցավ թշնամու բանակին, ինչից հետո սկիզբ առած բանակցությունների ընթացքում Մարկոս Կրասոսն ու Օկտավիոսը սպանվեցին: Դրանից հետո Պարթևական, Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը անցավ վճռական հարձակման ու վերջնականապես ջախջախեց թշնամու բանակին:
X փուլ – Պարթևական, Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը սկսեց հետապնդել և ոչնչացնել շրջակայքում ցրված Հռոմեական հանրապետության բանակի մնացորդներին:

Հայերը կորցրին մոտ 800, դաշնակիցները` մոտ 2.000 զինվոր, թշնամին` 20.000 սպանված և վիրավոր, 10.000 գերի: Արդյունքում՝ Հռոմեական հանրապետության հզորությունը արևելքում լրջորեն սասանվեց, իսկ Մեծ Հայքի թագավորության բանակը Կապադովկիայի թագավորության բանակից առանց լուրջ մարտերից ազատագրեց Անդրեփրատյան Ծոփքը:
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«/18/ Այն ժամանակ, երբ Կրասոսն (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.) արդեն սկսել էր զորքերը հավաքել, կենտրոնացնելով դրանք ձմեռոցներից, նրա մոտ Արշակից (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ից – Մ.Հ.) կարճ հաղորդումով դեսպաններ ժամանեցին, որոնք հայտարարեցին, որ, եթե զորքն ուղարկված է հռոմեական ժողովրդի կողմից, ապա պատերազմը կլինի դաժան և անհաշտ, իսկ եթե, ինչպես ասվում է, Կրասոսը պարթևների վրա զենք է բարձրացրել ու զավթել է նրանց հողերը ոչ թե իր հայրենիքի կամքով, այլ հանուն սեփական օգուտի, ապա Արշակն այնուհանդերձ զերծ է մնում պատերազմից և բաց է թողնում հռոմեացիների մոտ իրենց զինվորներին, որոնք ավելի շուտ իրենք էին փակի տակ, քան պահակային ծառայություն էին իրականացնում։ Իր հերթին, այն բանից հետո, երբ Կրասոսը սկսեց պարծենալ, թե պատասխան կտա Սելևկիայում, Վաղեսը ծիծաղեց և, ցույց տալով վեր պարզած ափը, պատասխանեց. «Ավելի շուտ այստեղ մազեր կաճեն, ով Կրասոս, քան դու կտեսնես Սելևկիան»: Դրանից հետո դեսպանները վերադարձան Օրոդես արքայի մոտ և հայտարարեցին, թե պատերազմ է սպասվում: Այդ ընթացքում Միջագետքի քաղաքներից, որտեղ կանգնած էին հռոմեական կայազորները, հայտնվեցին ուժով այնտեղից դուրս պրծած մի քանի զինվորներ` բերելով անհանգստացնող լուրեր, քանզի նրանք իրենք սեփական աչքերով էին տեսել թշնամիներին ամբողջական հորդաներ և վկան են եղել մարտերի, որոնք թշնամիների կողմից տրվել են քաղաքները գրոհելիս: Այդ ամենը նրանք փոխանցում էին, ինչպես լինում է նման դեպքերում, չափազանցված տեսքով, այնպես, թե իբր հետապնդող պարթևներից փախչել հնարավոր չէ, նրանք իրենք փախուստի մեջ անորսալի են, նրանց նետերը թռիչքի մեջ չեն նկատվում և ավելի շուտ, քան կնկատես նետաձիգին, դրանք միջաթափանց ծակում են այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին, այն դեպքում, երբ պողպատով պատված հեծյալների զինվածությունն էլ այնպիսին է, որ նիզակներն ամեն ինչ խոցում են, իսկ զրահներն էլ դիմանում են ցանկացած հարվածի: Ռազմիկները լսում էին այդ և նրանց արիությունը հալվում էր: Առաջ նրանք վստահ էին, որ պարթևները ոչնչով չեն տարբերվում ոչ հայերից, ոչ էլ կապադովկիացիներից, որոնց Լուկուլլոսը ջարդում և թալանում էր ինչքան ուզում էր, նրանք համարում էին, որ այդ պատերազմում ամենադժվարը երկար ճանապարհն և ձեռքերից ճողոպրող փախստականներին հետապնդելը կլինի, բայց հիմա, հակառակ հույսերի, նրանք սկսեցին պայքար ու ավելի շուտ վտանգ տեսնել, այնպես որ հրամանատարներից ոմանք սկսեցին այն մտքին գալ, որ Կրասոսին հարկ էր կանգ առնել և խորհուրդ գումարել, որպեսզի կրկին քննեն գործերի վիճակը: Վերջինների թվում էր նաև քվեստոր Կասսիոսը...: /19/ Այնուհանդերձ Կրասոսին առավելապես խրախուսեց Հայոց թագավոր Արտավազդը: Նա ճամբար ժամանեց 6.000 հեծյալներով, որոնք, ինչպես նրանց անվանում էին, արքայի թիկնապահներն էին և ուղեկիցները, սակայն Արտավազդը խոստանում էր տալ ևս 10.000 զրահապատ հեծյալ և 30.000 հետևակային, որոնց կպարենավորեր ինքը: Նա համոզում էր Կրասոսին Պարթևստան արշավել Հայաստանի միջով, քանի որ այնտեղ նա ոչ միայն զորքի համար ամեն ինչ առատորեն կունենար, քանզի այդ մասին ինքը կհոգար, այլև կընթանար ապահով ճանապարհով՝ պաշտպանված լինելով լեռներով ու բլուրների անվերջանալի շարանով, որոնք դժվարանցանելի են պարթևների միակ ուժը հանդիսացող հեծելազորի համար: Կրասոսը գոհ մնաց արքայի բարյացակամությունից և շռայլ օգնությունից, բայց ասաց, որ կառաջանա Միջագետքի միջով, որտեղ թողել է մեծաթիվ արի հռոմեացի զինվորների: Այնուհետև Հայոց թագավորը մեկնեց: Կրասոսը Զևգմայի մոտ զորքն անցկացրեց գետով...: /20/ Այդտեղից նա յոթ լեգեոններով, ոչ պակաս, քան 4.000 հեծյալներով և սրանց թվով մոտավորապես հավասար էլ թեթևազեններով շարժվեց գետի երկայնքով: Մի քանի հետախույզներ, որոնք վերադարձել էին հետախուզությունից, հայտնեցին, որ տեղանքը բացարձակապես մարդազուրկ է, սակայն նկատվել են մեծաքանակ նժույգների հետքեր, որոնք կարծես շրջադարձ էին կատարել և հեռացել էին հետապնդումից: Դրանից հետո Կրասոսն ավելի ամրացավ իր հույսերում առ հաջողություն, իսկ ռազմիկներն էլ արհամարհանքով լցվեցին պարթևների նկատմամբ` մտածելով որ նրանք նույնիսկ մարտի մեջ էլ չեն մտնի: Կասսիոսը կրկին դիմեց Կրասոսին խորհրդով, ասելով, որ ամենից ավելի լավ կլինի զորքը պահել պահակայինների կողմից պահպանվող քաղաքներից մեկում, մինչև որ որևէ ճշգրիտ բան կիմանան թշնամու մասին, իսկ եթե չկարողանան էլ այդպես վարվել, ապա գոնե պետք է շարժվել Սելևկիա գետի երկայնքով: Վերջին դեպքում, ավելացրեց նա, պարենամթերքով բարձված նավերը կկարողանան ընթանալ զորքի հետ և առատորեն ուտելիք կմատակարարեն: Բացի այդ, ըստ նրա, այդ պարագայում դրանք կպաշտպանեն զորքը թևային անցումներից և այդ պայմաններում իրենք մշտապես պատրաստ կլինեն դեմ առ դեմ դիմավորել թշնամուն ու մարտի մեջ կմտնեն վերջինիս դեմ հավասար պայմաններում: /21/ Քանի դեռ Կրասոսը մտածում և ծանր ու թեթև էր անում այդ ամենը, հայտնվեց Աբգար անունով արաբական ցեղի առաջնորդը` մի նենգամիտ ու խորամանկ մարդ, որը Կրասոսի և նրա զորքի համար բոլոր այն չարիքներից ամենամեծն ու վճռականը եղավ, որոնք ճակատագիրը միավորել էր նրանց կործանման համար: Ոմանք նրանցից, որոնք մասնակցել էին Գնեոս Պոմպեոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Գնեոս Պոմպեոսի – Մ.Հ.) արշավանքներին, գիտեին այդ մարդուն, որը այս կամ այն չափով օգտվում էր հռոմեական զորավարի ուշադրությունից և հայտնի էր որպես հռոմեական ժողովրդի բարեկամ: Վերջինս, սակայն, այժմ ուղարկվել էր պաթևական արքայի զորավարների կողմից, որպեսզի, աջակցելով Կրասոսին, փորձ կատարեր նրան հնարավորինս հեռու քաշել գետից ու բլուրներից դեպի անծայրածիր հարթավայր, որտեղ հնարավոր կլիներ շրջապատել նրան, քանզի պարթևները որոշել էին գնալ ամեն ինչի, միայն թե խուսափեն դեմ առ դեմ հռոմեացիների հետ հանդիպելուց: Եվ այսպես, ժամանելով Կրասոսի մոտ, այդ բարբարոսը, իսկ նրա խոսքերը համոզիչ ուժով էին օժտված, սկսեց որպես իր բարերարի գովերգել Գնեոս Պոմպեոսին ու հիացմունք արտահայտել Կրասոսի ռազմական հզորության նկատմամբ, բայց միաժամանակ էլ նաև քննադատել նրան դանդաղկոտության և այն բանի համար, որ նա կարծես ինչ-որ բանի է սպասում ու անընդհատ պատրաստվում է, կարծես իրեն զենքի և ոտքերի ճարպկությունից այդ մարդկանց դեմ մի այլ զենք է պետք, մարդիկ, որոնք ընդամենը միայն մտածում են, թե ինչպես վերցնեն ամենայն արժեքավորը բոլոր նրանց հետ, որոնք իրենց համար թանկ են, ու սլանան սկյութների և հյուրկանցիների մոտ: «Բայց այնուհանդերձ», - ասում էր նա, - «եթե դու մտադիր ես մարտնչել, ապա քեզ պետք է շտապել, քանի դեռ արքան մեկ վայրում չի հավաքել իր ուժերը, քանի որ այժմ ձեր դեմ հանված են միայն Սուրենի ու Սիլլակի ուժերը, որոնք խնդիր ունեն իրենց վրա շեղել ձեր ուշադրությունը, իսկ արքան ինքը ոչ մի տեղ չի երևում»: Այդ ամենն իրականում սուտ էր, քանզի Օրոդեսը, դեռ ամենասկզբից իր ուժերը բաժանելով երկու մասի, ինքը, որպեսզի վրեժխնդիր լինի Արտավազդից, թալանում էր Հայաստանը, իսկ Սուրենին էլ ուղարկել էր հռոմեացիների դեմ, ընդ որում նա այդպես էր վարվել ոչ թե գոռոզությունից, ինչպես ասում էին ոմանք, քանզի իբր նույնիսկ Հռոմում առաջին մարդը համարվող Կրասոսն իր համար արժանի թշնամի չէր և նա գերադասել էր, պատերազմով գնալով Արտավազդի վրա, հարձակվել հայկական բնակավայրերի վրա ու թալանել դրանք, այլ իրականում նա, ինչպես երևում էր, վախեցել էր վտանգից և, ապագային սպասելով, կարծես պահ էր մտել, իսկ Սուրենին էլ առաջ էր ուղարկել թշնամիների հետ ուժը մարտում չափելու և վերջինիս ճանապարհից շեղելու նպատակով: Այս Սուրենն, ի դեպ ասած, հետին մարդկանցից չէր: Իր հարստությամբ, տոհմի հայտնիությամբ և փառքով նա երկրորդ տեղն էր զբաղեցնում արքայից հետո, իսկ արիությամբ ու տաղանդով էլ պարթևների մեջ գերազանցում էր իր բոլոր ժամանակակիցներին, ընդ որում, դրանից բացի էլ նաև, ոչ ոք չէր կարող հավասարվել նրան ոչ հասակով, ոչ` գեղեցկությամբ: Արշավանքի վերջինս ելնում էր ոչ այլ կերպ, քան իր հետ 1.000 ուղտերի վրա բարձած պաշարեղեն և հարճերը վրան 200 սայլեր վերցրած: 1.000 զրահով պատված հեծյալներ և ավելի մեծ թվով թեթևազեններ շրջապատում էին նրան, իսկ բոլոր հեծյալների, ծառաների ու ստրուկների թիվն էլ նրա մոտ հասնում էր ոչ պակաս, քան 10.000 հոգու: Իր ծագումով այս Սուրենը տիրում էր արքայի վրա պսակ դնելու ժառանգական իրավունքին, երբ արքան ստանձնում էր գահակալությունը: Հենց նա էր, որ աքսորից պարթևների մոտ էր վերադարձրել նույն այս Օրոդեսին և նրա համար տիրել մեծ Սելևկիային` առաջինը բարձրանալով պարսպի վրա և սեփական ձեռքով փախուստի մատնելով թշնամիներին: Այս ժամանակ նա 30 տարեկան էլ չկար, սակայն հայրենակիցների մոտ մեծ փառք էր վայելում իր ողջամտությամբ և խելքով: Հենց դրանցով էլ նա, ի դեպ, կործանեց Կրասոսին, քանզի վերջինս, սկզբում մթագնած ինքնավստահությամբ և գոռոզությամբ, իսկ հետո էլ արդեն` վախերով ու դժբախտություններով, հեշտությամբ տրվեց խաբեություններին»
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«/22/ Եվ այսպես բարբարոսը, համոզելով Կրասոսին և նրան հեռացնելով գետից, հռոմեացիներին տարավ հարթավայրով։ Այդ ճանապարհը սկզբում հարմար և հեշտ էր, իսկ հետագայում՝ խիստ դժվար: Ճանապարհին ընդարձակ ավազուտներ էին և դժվար էր առաջ գնալ անտառազուրկ ու անջրդի հարթավայրերով, որոնք ձգվում էին մինչև անընդգրկելի հեռուները: Զինվորները ոչ միայն ուժասպառ էին լինում ծարավից և ճանապարհի դժվարություններից, այլև հուսալքվում էին անուրախ տեսարաններից։ Նրանք չէին տեսնում ոչ մացառ, ոչ առվակ, ոչ բլրալանջ, ոչ էլ կանաչ խոտ, նրանց աչքի առաջ ծովի նման տարածվում էին ավազի ալիքները, որոնք բոլոր կողմերից շրջափակում էին զորքերին: Սրանում արդեն նկատվում էր նենգավոր մտադրությունը, երբ Արտավազդ Հայի մոտից դեսպաններ ժամանեցին և Կրասոսին հայտնեցին, թե որքան ծանր վիճակում է Արտավազդը, որը մեծ պատերազմի է բռնվել Հայաստան Օրոդեսի ներխուժման պատճառով: Զրկված լինելով Կրասոսին օգնություն ուղարկելու հնարավորությունից` նա խորհուրդ էր տալիս նրան, որ ավելի լավ կլինի, եթե ինքը՝ Կրասոսը, ևս շրջվի, գա այնտեղ և, միանալով հայերի հետ, միասին կռվի Օրոդեսի դեմ, իսկ եթե ոչ, ապա ճանապարհ գնալիս կամ բանակելիս թող գոնե մշտապես խուսափի այնպիսի տեղերից, որոնք բարենպաստ են հեծելազորի համար` մոտ մնալով լեռնային տեղանքին։ Կրասոսը, սակայն, զայրացած և անխոհեմ, պատասխան չգրեց, այլ միայն պատվիրեց ասել, որ այժմ նա ժամանակ չունի Հայաստանի համար, բայց հետո կգա այնտեղ և Արտավազդին կպատժի դավաճանության համար: Կասսիոսը այս անգամ ևս դժգոհեց, սակայն Կրասոսը, չցանկանալով լսել նրան, դադարեց հետ համոզել, իսկ բարբարոսի վրա էլ, երբ մենակ մնացին, Կասսիոսը հանդիմանանքների հեղեղ թափեց. «Ի՞նչ չար ոգի էր, ով ամենավատը մարդկանցից, որ քեզ բերեց մեզ մոտ: Ի՞նչ խոտերով և հնարքներով դու հրապուրեցին Կրասոսին զորքը մտցնել անապատի հեռավոր ծայրերը, դրդեցիր գնալ ճանապարհով, որն ավելի շատ հարիր է ավազակախմբերի գլխավորներին կամ քոչվորներին, քան հռոմեական զորավարին»: Այդ նենգամիտ բարբարոսը, սակայն, ստորացած խնդրում և համոզում էր դիմանալ ևս մի քիչ, իսկ իր կողքից ընթացող ռազմիկների վրա էլ կատակներ էր թափում ու ծիծաղելով ասում էր. «Դուք, պետք է որ, ձեզ պատկերացնում եք հայրենի Կամպանիայում քայլող, եթե կարոտում եք աղբյուրներին և վտակներին, ծառերի ստվերներին, բաղնիքներին ու հյուրանոցներին` մոռանալով, որ անցել եք արաբների և ասորիների սահմանները»: Ահա այս կերպ Աբգարը սովորեցնում էր հռոմեացիներին և, մինչ դավաճանությունն ի հայտ կգար, նա, չթաքցնելով Կրասոսից, հեռու սլացավ` հավաստիացնելով, որ ուզում է պատրաստել նրանց հաջողությունը ու խախտել հակառակորդի բոլոր հաշվարկները: /23/ Կրասոսը, սակայն, ծիծաղեց այդ ամենի վրա և շտապեց առաջանալ` ստիպելով հետևազորին հասնել հեծելազորին, սակայն այստեղ արդեն հետախուզության համար առաջ ուղարկված մի քանի հոգի վերադարձան լուրով, որ մնացածները կոտորվել են, իսկ իրենք էլ դժվարությամբ փրկվել են փախուստով, այն դեպքում, երբ թշնամին հսկայական քանակությամբ գալիս է հռոմեացիների վրա: Բոլորն անհանգստացան, իսկ Կրասոսը, բացարձակապես շշմած ու դեռևս իրեն չգտնելով, սկսեց հապճեպ զորքը մարտական կարգով շարել: Սկզբում, ինչպես առաջարկում էր Կասսիոսը, նա հետևակի շարքը հարթավայրում ձգեց հնարավորինս մեծ տարածության վրա, որպեսզի կանխի թևանցումները, իսկ հեծելազորին էլ տեղակայեց թևերում, սակայն հետո փոխեց որոշումը և, խտացնելով շարքերը, զորքին խորը քառակուսու տեսք տվեց, ընդ որում ամեն մի կողմից դրեց տասներկուական կահորտ, որոնց տվեց հեծյալների մեկական ջոկատ, որպեսզի զորքի ոչ մի մասը չմնա առանց հեծելազորի պաշտպանության և հնարավորություն լինի հարված հասցնել թշնամուն ցանկացած ուղղությամբ` չանհանգստանալով սեփական անվտանգության համար: Թևերից մեկը նա հանձնեց Կասսիոսին, մյուսը` երիտասարդ Կրասոսին, իսկ ինքն էլ կանգնեց կենտրոնում: Այս կերպ առաջ շարժվելով` նրանք մոտեցան բալիս կոչվող գետին: Այն մեծ չէր և հարուստ չէր ջրով, սակայն ծարավի և շոգի այդ պայմաններում, անջուր ու դժվարություններով լի անցումից հետո ռազմիկները դրանից էլ ուրախացան: Հրամանատարների մեծ մասը ենթադրում էր, որ հարկ է այստեղ հանգստի և գիշերվա տեղակայվել, իմանալ ինչ հնարավոր է, պարզել թշնամիների քանակությունն ու մարտական դասավորվածությունը և միայն լուսաբացին շարժվել վերջինիս դեմ, սակայն, համոզվելով որդու ու նրա հեծյալների կողմից, որոնք խորհուրդ էին տալիս առաջ գնալ և մարտի մեջ մտնել, Կրասոսը հրամայեց, որ, ով որ ուզենում է, թող ուտի ու խմի շարքի մեջ մնալով: Դրանից հետո արդեն, ինչպես հարկն է թույլ չտալով մարդկանց բավարարել սովն և քաղցը, Կրասոսը ռազմիկներին տարավ թշնամու դեմ, ընդ որում այդ արեց ոչ թե հարթ քայլերով ու ընդմիջումներով, ինչպես կարգն է ճակատամարտի ժամանակ, այլ` արագ և առանց ընդմիջումների: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև որ նրանք չտեսան հակառակորդին, որը, հակառակ սպասումների, հռոմեացիներին ոչ մեծաթիվ թվաց, ոչ էլ ահեղ: Բանն այն էր, որ Սուրենն առաջապահ ջոկատներով կոծկել էր իր հիմնական ուժերը և թաքցրել զինվածությունը` հրամայելով ռազմիկներին ծածկվել թիկնոցներով, սակայն, այն բանից հետո, երբ պարթևները մոտեցան, նրանց հրամանատարը նշան տվեց, որից հետո ողջ հարթավայրը անմիջապես դղրդաց խուլ գվվոցով և սարսափահար անող աղմուկով, քանզի, ոգևորելով իրենց մարտից առաջ, պարթևները եղջերափողեր կամ շեփորներ չեն փչում, այլ, հարվածում են կաշեպատ ու սնամեջ անոթներին, որոնք կողքերից պատված են պղնձե ծնծղաներով: Այդ գործիքները ինչ-որ մի տեսակի սարսափելիորեն ցածրատոն ձայն էին արձակում, կարծես գազանի մռնչյունի և որոտի մի խառնուրդ, քանզի պարթևները լավ գիտեին, որ զգայուն լսողությունը ավելի հեշտ է ազդում ոգու վրա, բոլորից արագ է այնտեղ զգացմունքներ առաջացնում ու զրկում ողջամտությունից: /24/ Եվ այսպես, նման ձայներով ահաբեկելով հռոմեացիներին, պարթևները հանկարծ բոլորը միասին զրահների վրայից ներքև նետեցին ծածկոցները և հառնեցին թշնամիների դեմ կարծես հրեղեն լինելով, քանզի, իրենք լինելով սաղավարտներով ու մարգիանական փայլող պողպատյա զրահներով, ձիերը ևս ծածկել էին երկաթյա և պղնձյա զրահավորմամբ: Հայտնվեց նաև Սուրենն ինքը` հսկայական հասակով և ամենագեղեցիկը բոլորից: Նրա կանացի գեղեցկությունը, թվում էր, չի համապատասխանում իր արիության մասին լուրին, քանզի ըստ մարերի սովորության, նա դեմքը պատել էր կարմրացնող շպարով և մազերը բաժանել էր վարսակալով, այն դեպքում, երբ պարթևները, որպեսզի սարսափելի երևան թշնամուն, մազերը կրում են սկյութական ձևով` իջեցնելով դրանք ճակատներին: Պարթևների առաջին միտքը նիզակներով ճեղքել առաջ գալն և առաջին շարքերը հետ շպրտելն էր, սակայն, այն բանից հետո, երբ նրանք զգացին մարտակարգի խորությունն ու ռազմիկների կուռ լինելը, նահանջեցին և, ձևացնելով, թե շփոթված ցրվում են ով ուր պատահի, հռոմեացիների համար աննկատ նրանց օղակեցին: Կրասոսը թեթևազեններին հրամայեց նետվել հակառակորդի վրա, սակայն, չէին հասցրել դեռ նրանք մի քանի քայլ անել, երբ դիմավորեցին նետերի ամպով, որից հետո ստիպված հետ նահանջեցին, պատսպարվեցին ծանր հետևազորի շարքերում և սկիզբ դրեցին զորքի շփոթին, որը տեսավ, թե ինչ ուժով ու արագությամբ են թռչում պարթևական նետերը` կոտրելով զենքերն ու միջաթափանց ծակելով պաշտպանական ծածկոցները` միատեսակ` և ամուրները, և փափուկները: Ինչ վերաբերվում է պարթևներին, ապա նրանք ցրվեցի և սկսեցին հեռվից նետեր արձակել գրեթե նշան չբռնելով, քանզի հռոմեացիները այնքան խիտ և իրար կպած էին կանգնած, որ նույնիսկ դիտավորյալ դժվար էր վրիպելը, ընդ որում նրանք պինդ ձգում էին իրենց մեծ աղեղները և դրանով իսկ նետին հսկայական ուժ էին հաղորդում: Արդեն այս ժամանակ հռոմեացիների վիճակը աղետալի էր դառնում, քանզի, մնալով մարտակարգում, նրանք վերքը վերքի հետևից էին ստանում, իսկ փորձ էլ կատարելով հարձակվել, չէին կարողանում հավասարեցնել մարտի պայմանները, քանի որ պարթևները փախչում էին` այնուհանդերձ նետեր արձակելով: Պետք է ասել, որ այս հարցում սկյութներից հետո պարթևներն ամենավարպետներն էին և ոչ մի ավելի ողջամիտ բան չկար, քան պաշտպանվելը և գոնե դրանով իրենց վրայից փախուստի խայտառակությունը վերցնելը: /25/ Քանի դեռ հռոմեացիները հույս ունեին, որ, սպառելով նետերի պաշարները, պարթևներն այնուհետև կամ զերծ կմնան մարտից, կամ էլ ձեռնամարտի կանցնեն, նրանք դեռ չէին կորցնում արիությունը, սակայն, երբ հայտնի դարձավ, որ մոտակայքում կանգնած են նետերով բարձված մեծաթիվ ուղտեր, որտեղից էլ հենց ռազմիկները մոտենալով վերցնում են դրանք, Կրասոսը, տեսնելով, որ դրա վերջը չի երևում, ոգին գցեց: Սուրհանդակների միջոցով նա որդուն հրամայեց փորձ կատարել ստիպել թշնամուն մարտի մեջ մտնել ավելի շուտ, քան իրեն կշրջապատեն, քանզի պարթևական հեծելազորը հիմնականում գալիս էր հենց նրա վրա` ձգտելով թևանցել վերջինիս հրամանատարության տակ գտնվող թևին և հարվածել թիկունքից: Եվ այսպես, երիտասարդ Կրասոսը, վերցնելով 1.300 հեծյալների, այդ թվում նաև այն 1.000 հոգուն, որոնք եկել էին Կեսարի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ, ապագա դիկտատոր Հուլիոս Կեսարի – Մ.Հ.) մոտից, 500 նետաձիգների, իսկ ծանր զինվածներից էլ` 8 մոտակա կահորտները, սրանց շրջանցիկ ճանապարհով հարձակման տարավ: Նրան շրջապատել փորձող պարթևները, սակայն, կամ այն պատճառով, որ ընկան ճահճուտները, կամ էլ մտադրվել էին Կրասոսին բռնել հորից հնարավորինս հեռու, շուռ եկան և հապճեպ հեռու սլացան: Կրասոսը, գոչելով, որ թշնամին տեղի է տվել, ընկավ նրանց հետևից, իսկ նրա հետ միասին էլ նաև` Ցենզորինոսն ու Մեգաբաքոսը: Վերջինս աչքի էր ընկնում իր արիությամբ և ուժով, իսկ Ցենզորինոսն էլ սենատորական պատվաստիճանի էր հասել ու աչքի էր ընկնում որպես հռետոր, սրանք երկուսն էլ Կրասոսի ընկերներն և տարեկիցներն էին: Եվ այսպես նրանք իրենց հետևից տարան հեծելազորին, սակայն հետևազորը ևս հետ չէր մնում` հույս ունենալով հաղթանակի հասնել և պատված լինելով եռանդով ու ուրախությամբ: Հռոմեացիներին թվում էր, որ նրանք առավելության են հասնում և հետապնդում են թշնամիներին, սակայն դա տևեց այնքան ժամանակ, մինչև որ, հեռու առաջ անցնելով, նրանք հասու չեղան խաբեությանը, քանզի թշնամիները, որոնց նրանք համարում էին փախչող, շուռ եկան իրենց դեմ, ընդ որում այստեղ նետվեցին նաև այլք` ավելի մեծ քանակությամբ: Հռոմեացիները կանգ առան այն հաշվարկով, որ, տեսնելով վերջիններիս փոքրաթվությունը, պարթևները ձեռնամարտի մեջ կմտնեն, սակայն նրանք հռոմեացիների դեմ շարեցին միայն իրենց զրահապատ հեծյալներին, իսկ մնացած հեծյալներին դուրս թողեցին այդ կարգից, որից հետո սկսեցին արշավել հռոմեացիների շուրջը»
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«Սմբակներով տրորելով հարթավայրը` պարթևների ձիերը փոշու այնպիսի մի հսկայական ամպ բարձրացրին, որ հռոմեացիները չէին կարողանում ոչ պարզորեն տեսնել, ոչ էլ ազատորեն խոսել: Սեղմված մի փոքր տարածքում` նրան ընկնում էին իրար վրա և, խոցված թշնամիների կողմից, մահանում էին ոչ թե թեթև կամ արագ մահով, այլ` ջղաձգվելով անտանելի ցավից և մարմնին խրված նետերը վրաները բարձունքից ներքև գլորվելով: Հռոմեացիները կոտրում են նետերը նաև հենց վերքերի մեջ, փորձելով դուրս քաշել ատամնավոր ծայրակալները, սակայն, քանի որ դրանք մտած էին լինում ջլերի և երակների մեջ, նրանք փրթում ու ծվատում էին իրենք իրենց: Այսպես մահանում էին շատերը, սակայն մնացածները ևս ի վիճակի չէին պաշտպանվել: Պուբլիոսը կոչ արեց հարվածել զրահակիր հեծյալներին, սակայն հռոմեացիները ցույց տվեցին վահաններին մեխված իրենց ձեռքերն և միջաթափանց ծակծկված ու գետնին մեխված ոտքերը, այնպես որ նրանք ի վիճակի չէին ոչ հարձակվել, ոչ էլ պաշտպանվել: Այդ ժամանակ Պուբլիոսը, ոգևորելով հեծելազորին, նետվեց թշնամու վրա և նրա հետ ձեռնամարտի մեջ մտավ, սակայն թշնամիների դեմ ոչ հարձակվելիս, ոչ էլ պաշտպանվելիս ուժերը հավասար չէին: Գալլերը թեթև էին, կարճ տեգերով և մշակված կաշվից կամ երկաթից կազմված զրահներով ու նիզակով հարված էին ստանում վատ պաշտպանված վայրերին և մերկ մարմիններին: Պուբլիոսը ամենից առաջ հույսը դրել էր նրանց վրա և նրանք իրոք քաջության հրաշքներ ցույց տվեցին: Գալլերը ճանկում էին թշնամական նիզակները և, ընդհուպ մոտենալով թշնամու ռազմիկներին, որոնք կաշկանդված էին ծանր զրահներով, իջնում էին ձիերից և ցած էին քաշում վերջիներիս ձիերի վրայից, իսկ նրանցից շատերն էլ, անցնելով հակառակորդի ձիերի փորի տակ, խոցում էին դրանք փորի տակից: Արդյունքում՝ ձիերը ցավից ծառս էին լինում և սատկում` ճզմելով և իրենց, և հակառակորդի հեծյալներին, որոնք խառնված էին իրար, սակայն գալլերին դաժանորեն տանջում էր իրենց համար անսովոր ծարավն ու տոթը, դե իսկ իրենց ձիերին է նրանք գրեթե ողջ կազմով կորցրին, երբ նետվեցին պարթևական նիզակների վրա: Արդյունքում՝ նրանք ի վերջո ստիպված եղան իրենց կամքից անկախ նահանջել ծանր հետևազորի շարքերը` հետները տանելով Պուբլիոսին, որը ուժասպառ էր լինում վերքերից: Մոտակայքում տեսնելով ավազե բլուրը` հռոմեացիները նահանջեցին դեպի այն և օղակի կենտրոնում առաջացած դատարկ տարածությունում տեղակայեցին ձիերին, իսկ իրենք էլ, իրար հպելով վահանները, սկսեցին հուսալ, որ այդպես ավելի հեշտ կլինի հետ մղել բարբարոսներին, թեև իրականությունը հակառակ տեսք ունեցավ: Բանն այն էր, որ հարթ վայրում կանգնելիս առաջին շարքերում տեղակայվածները հայտնի չափով թեթևացնում էին իրենցից հետո կանգնածների դրությունը, իսկ բլրի լանջին իրար հետևից կանգնածները, ինչպես նաև ավելի հետ գտնվողները, հառնելով իրար վրա, հնարավորություն չունեին փրկվել և բոլորը միատեսակ կերպով նետահարվածների ենթարկվեցին` ողբալով սեփական անփառունակ վախճանը: Պուբլիոսի մոտ Խառանի բնակիչներից երկու հոգի կային` Հիերոնիմոսն ու Նիկոմաքոսը: Սրանք սկսեցին համոզել նրան գաղտնի հեռանալ և իրենց հետ միասին ապաստանել մոտակայքում գտնվող Իխնա քաղաքում, որն անցել էր հռոմեցիների կողմը, սակայն նա պատասխանեց, որ չկա մի այնպիսի սարսափելի մահ, որից վախենալով Պուբլիոսը կլքի իր մեղքով զոհվող այս մարդկանց, իսկ հույներին էլ հրամայեց փրկվել` հրաժեշտ տալով և բաժանվելով նրանցից: Պուբլիոսն ինքը, չտիրապետելով ձեռքին, որը խոցված էր նետի հարվածից, հրամայեց զինակրին իրեն հարվածել թրով և դեմ արեց նրան կողը: Ասում են, թե Ցենզորիոնեսը ևս այդ կերպ մահացավ, իսկ Մեկաբաքոսը անձամբ ինքնասպանություն գործեց, ինչպես և՝ այլ հայտնի հռոմեացիներ: Մնացածներին, որոնք դեռ շարունակում էին մարտնչել, պարթևները, վեր բարձրանալով, նիզակներով խոցեցին, իսկ կենդանի էլ, ինչպես ասում են, գերեցին՝ ոչ ավել, քան 500 հոգու: Այս ամենից հետո, նրանք, կտրելով Պուբլիոսի և նրա ընկերների գլուխները, սուրացին Կրասոսի մոտ: /26/ Այդ ժամանակ Կրասոսի դրությունն այսպիսին էր: Այն բանից հետո, երբ նա հրամայեց որդուն հարձակվել պարթևների վրա, ինչ-որ մեկը նրան լուր բերեց, թե թշնամին մատնվել է փախուստի և հռոմեացիները, չխնայելով ուժերը, սկսեցին հետապնդել, մանավանդ որ նկատեցին, որ իրենց դեմ գործող պարթևներն այլևս այնքան էլ եռանդուն չէին, քանզի նրանց մեծ մասը հետևել էր Պուբլիոսին: Եվ ահա Կրասոսը մի քիչ զվարթացավ, հավաքեց իր զորքը և տարավ այն դեպի բարձունք այն հույսով, որ որդին շուտով կվերադառնա: Մարդկանցից ոմանց, որոնց վտանգի մեջ հայտնված Պուբլիոսն ուղարկել էր հոր մոտ, հանդիպելով բարբարոսներին, զոհվեցին, իսկ այլք էլ, միայն մեծ դժվարությամբ ճողոպրելով, մի կերպ հայտնեցին, որ, եթե շուտափույթ և ուժեղ աջակցություն չլինի, ապա Պուբլիոսը կորած է: Այդ ժամանակ Կրասոսին շատ զգացումներ էին հուզում և նա ինքն իրեն հստակ պատասխան չէր տալիս արարքների համար, դրա համար էլ, միաժամանակ բզկտվելով գործի ելքի համար անհանգստությամբ, ինչպես նաև որդուն օգնության հասնելու մարմաջով, ի վերջո փորձ կատարեց զորքն առաջ մղել, բայց հենց այդ ժամանակ էլ սկսեցին մոտենալ թշնամիները` նախկինից ավելի շատ վախ տարածելով աղաղակներով ու հաղթական երգերով, իսկ անթիվ ծնծղաներն էլ սկսեցին որոտալ արդեն ակնհայտորեն նոր մարտի սպասող հռոմեացիների շուրջը: Պարթևներից նրանք, որոնք տանում էին նիզակի վրա ցցված Պուբլիոսի գլուխը, մոտեցան թշնամիներին, ցույց տվեցին այն նրանց և, ծաղրելով վերջիններիս, սկսեցին հարցնել, թե ովքե՞ր են այդ երիտասարդի ծնողներն ու ի՞նչ տոհմից է նա, քանզի նման մի հորից, ինչպիսին Կրասոսն էր` փոքրոգի և վատագույնը մարդկանցից, չէր կարող ծնվել նրան ազնվազարմ և խիզախությամբ փայլող որդի: Այս տեսարանը այլ փորձանքների շարքում ամենից շատը կոտրեց և թուլացրեց հռոմեացիների ոգին ու ոչ թե վրեժխնդրության ծարավը պատեց բոլորին, ինչպես կարելի էր սպասել, այլ՝ անհանգստությունն ու սարսափը: Կրասոսը, սակայն, ինչպես պատմում են, նման դժբախտության պայմաններում արիությամբ գերազանցեց ինքն իրեն` ահա թե ինչ ասելով շարքերում պտտվելով...: /27/ Այսպիսի բաներ էր ասում Կրասոսը, ոգևորելով իր զինվորներին, սակայն նա անմիջապես էլ համոզվեց, որ քչերն են արիությամբ ականջալուր լինում իրեն: Հրամայելով մարտակոչ արձակել` նա դրանով անմիջապես էլ բացահայտեց զորքի ընկած տրամադրությունը, այնպիսի ցածր և անհավասար էր այն, այն դեպքում, երբ բարբարոսների աղաղակները նախկինի պես պարզ ու քաջաբար էին հնչում: Միչ տեղի էր ունենում այս ամենը, թշնամիներն անցան գործի: Ծառայողներն և զինակիրները, պտտվելով թևերի մոտ, սկսեցին նետեր արձակել, իսկ առաջապահ ռազմիկներն էլ, գործելով նիզակներով, սկսեցին սեղմել հռոմեացիներին նեղ տարածքում, բացառությամբ միայն նրանց, որոնք, որոշած լինելով խուսափել նետերի բերած մահից, նետվեցին թշնամիների վրա, սակայն սրանք էլ, վերջիններիս մեծ վնաս չհասցնելով, ստացած ծանր վերքերից ընկնում էին արագ մահով, քանզի պարթևները հեծյալներին հարվածում էին ծանր և երկաթյա սայր ունեցող նիզակներով, որոնք հաճախ մեկ հարվածով երկու մարդու էին խոցում: Այսպես նրանք մարտնչեցին, սակայն գիշերը վրա հասնելու պես հեռացան` հայտարարելով, թե Կրասոսին մի գիշեր են նվիրում որդուն սգալու և մեկ էլ նրա համար, որ գուցե նա ինքը գերադասի կամավոր մեկնել Արշակի մոտ, մինչ իրեն ուժով կբերեն: Եվ այսպես պարթևները, տեղակայվելով մոտակայքում, լի էին հույսերով, իսկ հռոմեացիները համար սկիզբ առավ մի սարսափելի գիշեր: Ոչ-ոք չէր մտածում ոչ ընկածների հուղարկավորության, ոչ էլ վիրավորների և մահացողների նկատմամբ հոգ տանելու մասին, այլ ամեն մեկը սգում էր միայն իրեն, քանզի թվում էր, թե այլ ելք չկա` սպասե՞ն իրենք օրը բացվելուն, թե՞ գիշերով նետվեն անսահման հարթավայր: Իրենց հերթին վիրավորները ուժեղ ծանրացնում էին զորքին, քանզի, եթե նրանց տանեին, ապա արագ նահանջելիս դրանք խոչընդոտ կհանդիսանային, իսկ եթե թողնեին տեղում, ապա իրենց աղաղակներով նրանք կտեղեկացնեին փախուստի մասին, ընդ որում, քանի որ հենց Կրասոսին էին համարում բոլոր փորձանքների սկզբնապատճառը, այնուհանդերձ մարդիկ ուզում էին տեսնել նրան և լսել նրա ձայնը: Կրասոսը, սակայն, փաթաթված պառկած էր խավարում` ամբոխի համար օրինակ հանդիսանալով ճակատագրի փոփոխականության, իսկ ողջամիտ մարդկանց համար էլ` անխոհեմ փառամոլության, քանզի նա ոչ միայն չէր բավարարվել հազարավոր և հազարավոր մարդկանց շարքում առաջինն ու ամենաազդեցիկը լինելով, այլև իրեն զրկյալ էր համարում միայն այն պատճառով, որ իրեն ներքև էին դասում այն երկուսից: Լեգատ Օկտավիոսը, ինչպես նաև Կասսիոսը փորձում էին բարձրացնել նրա ոգին և զվարթացնել նրան, սակայն նա կտրուկ մերժեց ամեն ինչ, իսկ, այն բանից հետո, երբ նրանք սեփական նախաձեռնությամբ խորհրդի գումարեցին ցենտուրիոններին ու մնացած հրամանատարներին և երբ պարզվեց, որ ոչ-ոք չի ուզում տեղում մնալ, շեփորահարությամբ որևէ նշան չտալով նրանք ոտքի հանեցին զորքը: Հազիվ էին, սակայն, շարժվել չկարողացողները հասկացել, որ իրենց լքում են, երբ ճամբարին սարսափելի խառնաշփոթ և շփոթություն տիրեց, որն ուղեկցվում էր ոռնոցներով ու աղաղակներով, ինչը ուժեղ անհանգստություն առաջացրեց նաև նրանց մեջ, ովքեր առաջ էին անցել, քանզի սրանց սկսեց թվալ, թե այդ թշնամիներն են հարձակվում: Շատ անգամ նրանք թողնում էին ճանապարհը, հետո կրկին բռնում էին այն, շատ անգամ շարքեր էին կազմում, իրենց հետևող վիրավորներից շատերին վերցնում էին հետները, այլոց` թողնում, և այս կերպ նրանք շատ ժամանակ կորցրին՝ բոլորը, բացառությամբ 300 հեծյալների, որոնց իրենց հրամանատար Էգնատիոսը գիշերով Խառան հասցրեց»
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«Լատիներեն գոռալով պարիսպը պահպանողներին` Էգնատիոսը, հենց որ պահակայինները ձայն տվեցին, հրամայեց հայտնել պահակազորի հրամանատար Կոպոնիոսին, որ Կրասոսի և պարթևների միջև մեծ ճակատամարտ է տեղի ունեցել: Ոչինչ չավելացնելով դրան և չասելով, թե ով է ինքը, Էգնատիոսը առաջ սլացավ դեպի Զևգմա ու փրկեց իր ջոկատին, սակայն վատ համբավի արժանացավ այն բանի համար, որ լքել էր իր զորավարին: Այնուհանդերձ պետք է նշել, որ այն ժամանակ Կոպոնիոսին նետած նրա խոսքերը օգտակար եղան Կրասոսի համար, քանզի Կոպոնիոսը, կռահելով, որ նման շտապողականությունն և խոսքի ոչ հստակությունը մերկացնում են մի մարդու, որը ոչ մի լավ բան չի կարող հայտնել, Կոպոնիոսը զինվորներին հրամայեց զինվել, իսկ հենց որ լսեց, որ Կրասոսը ճամփա է ընկել, ելավ նրան ընդառաջ ու զորքը քաղաք բերեց: /28/ Պարթևները, նկատելով հռոմեացիների փախուստը, այնուհանդերձ չսկսեցին գիշերով հետապնդել նրան, այլ միայն օրը բացվելուն պես մոտեցան ճամբարին և կոտորեցին այնտեղ մնացածներին թվով 4.000 հոգու, իսկ հարթավայրով թափառողներին էլ բռնեցին` հասնելով նրանց ձիերով: Լեգատ Վարգունտեոսը դեռ գիշերն էր 4 կահորտներով զորքից պոկվել, սակայն կորցրել էր ճանապարհը: Եվ ահա, շրջապատելով սրանց ինչ-որ մի բլրի վրա, նրանք, չնայած որ հռոմեացիները պաշտպանվում էին, բոլորին կոտորեցին բացառությամբ 20 հոգու, որոնք մերկացված թրերով ճեղքեցին և անցան պարթևների շարքերով: Սրանց պարթևները բաց թողեցին՝ զարմանալով նրանց արիության վրա և հնարավորություն տալով հանգիստ Խառան հասնել: Սուրենին կեղծ լուրեր էին հասել, թե Կրասոսը զորքի լավագույն մասին հետ դիմել է փախուստի, իսկ Խառանում հավաքվող ամբոխն էլ իրենից ներկայացնում է ուշադրության ոչ արժանի մի բան: Արդյունքում, ենթադրելով, թե հաղթանակի պտուղները կորած են, բայց այնուհանդերձ դեռևս կասկածելով և ցանկանալով իմանալ իսկությունը, որպեսզի որոշի, թե պե՞տք է արդյոք հետագայում մնալ տեղում ու պաշարել քաղաքը, թե անհրաժեշտ է հետապնդել Կրասոսին, Խառանի բնակչությանը հանգիստ թողնելով, Սուրենը քաղաքի պաիսպների մոտ ուղարկեց իր մոտ գտնվող թարգմանիչներից մեկին` հանձնարարելով վերջինիս, արտահայտվելով լատիներեն, կանչել Կրասոսին կամ Կասսիոսին և ասել, որ Սուրենը ցանկանում է հանդիպել բանակցությունների համար: Թարգմանիչը, ինչպես պահանջվում էր, ասաց ամեն ինչ և նրա խոսքերը փոխանցվեցին Կրասոսին: Վերջինս ընդունեց այդ առաջարկը և շուտով հայտնվեցին բարբարոս արաբները, որոնք լավ գիտեին Կրասոսին և Կասսիոսին դեմքով, քանի որ մինչև ճակատամարտը եղել էին հռոմեական ճամբարում: Տեսնելով պարսպի վրա կանգնած Կասսիոսին, նրանք հայտնեցին, որ Սուրենը պատրաստ է զինադադար կնքել հռոմեացիների հետ և հնարավորություն ընձեռել վերջիններիս ազատ հեռանալ, եթե նրանք բարեկամաբար վերաբերվեն իրենց արքային ու լքեն Միջագետքը, քանզի նա վստահ է, որ այդպես երկու կողմերի համար ավելի օգտակար կլինի, քան գործը վերջին ծայրահեղության հասցնելը: Կասսիոսը համաձայնեց և պահանջեց միայն, որ նշանակվի այն տեղն ու վայրը, որտեղ տեղի կունենա Կրասոսի և Սուրենի հանդիպումը: Արաբները, խոստանալով անել ամեն ինչ, հեռացան: /29/ Սուրենը, ուրախացած այն բանից, որ հակառակորդները հայտնվել են պաշարյալի կարգավիճակում, հաջորդ իսկ օրը քաղաքի մոտ բերեց պարթևներին, որոնք իրենց շատ հանդուգն էին պահում և պահանջում էին, որ հռոմեացիները, եթե ուզում են խաղաղություն ստանալ, շղթայակապ վիճակում հանձնեն Կրասոսին ու Կասսիոսին: Պաշարյալները զայրացած էին այն բանի վրա, որ տեղի են տվել խաբեությանը, և խորհուրդ էին տալիս Կրասոսին թողնել հայերի վրա դրած իզուր հույսը: Նրանք բոլորն այն կարծիքի էին, որ պետք է փախչել, սակայն այնպես, որ Խառանի բնակիչներից ոչ մեկը այդ մասին ժամանակից շուտ չիմանա: Ստացվեց այնպես, սակայն, որ այդ ամենի մասին իմացավ Անդրոմաքոսը` խառանցիներից ամենանենգադավը, որին Կրասոսը չէր բացել գաղտնիքը, սակայն վստահել էր ուղեցույց լինել: Այս կերպ պարթևներից ոչինչ գաղտնի չմնաց, քանզի Անդրոմաքոսը տեղեկացնում էր նրանց հռոմեացիների բոլոր քայլերի մասին: Այնուհանդերձ, քանի որ պարթևների համար դժվար էր մարտնչել գիշերը և դա ընդհանրապես նրանց սովորությունների մեջ չէր մտնում, Կրասոսը ճամփա ելավ հենց գիշերով և, որպեսզի հետապնդումը գոնե մի քիչ հետ մնա, գնաց խորամանկության։ Անդրոմաքոսը, սակայն, որն ըստ ցուցումի առաջանում էր մեկ մի, հետո` մեկ այլ ճանապարհով, այնուհանդերձ հասավ նրան, որ երկար ու հյուծիչ թափառումներից հետո իրեն հետևողներին հասցրեց մի ճահճոտ և կտրտված տեղանք, որը պատված էր բազմաթիվ փոսերով: Այնուհանդերձ գտնվեցին հռոմեացիների շարքերում մարդիկ, որոնք գլխի ընկան, որ նման պտույտները բարու նշան չեն և Անդրոմաքոսը իրենց մոլորեցնում է, դրա համար էլ հրաժարվեցին հետևել նրան: Կասսիոսը կրկին վերադարձավ Խառան: Նրա ուղեկիցները, որոնք արաբներ էին, խորհուրդ տվեցին նրան մնալ այդտեղ, մինչև որ լուսինը չանցնի Կարիճի համաստեղությունը, ինչին Կասսիոսը պատասխանեց. «Ես ավելի շատ անհանգստանում եմ Աղեղնավորից», որից հետո 500 հեծյալներով հեռացավ Ասորիք: Այն հռոմեացիներին, որոնց հուսալի ուղեկիցներ էին տանում, հասան Սինակներ կոչվող լեռնոտ տեղանքին և արդեն լուսաբացից առաջ անվտանգության մեջ էին: Սրանց թիվը կազմում էր 5.000 հոգի և նրանց առաջնորդում էր քաջարի Օկտավիոսը, իսկ ինչ վերաբերվում է Կրասոսին, որը պատված էր Անդրոմաքոսի ցանցերով, ապա վերջինիս լուսաբացը դիմավորեց մի անանցանելի տեղում` ճահիճների մեջ: Նրա հետ կային 4 կահորտներ, շատ քիչ հեծյալներ և 5 լիկտոր: Մեծ դժվարությամբ ճանապարհ դուրս գալով, այն ժամանակ, երբ թշնամիներն արդեն մոտենում էին, իսկ Օկտավիոսին միանալու համար էլ դեռ պետք էր անցնել 12 ասպարեզ, Կրասոսը բարձրացավ հեծելազորի համար ոչ այնքան հասանելի, բայց այնուհանդերձ քիչ հուսալի մի բլրի վրա, որը տեղակայված էր Սինակների մոտ և կապված էր վերջինիս հետ բլրակների երկար շարքով: Օկտավիոսը, տեսնելով Կրասոսի դիրքի ողջ վտանգավորությունը, մի բուռ մարդկանց հետ միասին առաջինը նետվեց նրան փրկելու, իսկ հետո էլ, մեղադրելով իրենց, նրա հետքով սլացան նաև այլք: Նրանք հեռու շպրտեցին թշնամիներից բլուրներից, շրջապատեցին Կրասոսին և սկսեցին պաշտպանել նրան վահաններով` պարծենալով, որը չկա պարթևական այնպիսի մի նետ, որը կդիպչի իրենց զորավարին ավելի շուտ, քան իրենք բոլորը նրա համար մարտնչելիս ընկած չեն լինի»
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«/30/ Եվ ահա Սուրենը, տեսնելով, որ պարթևներն արդեն նախկին եռանդով չէ, որ գնում են վտանգին ընդառաջ և մտածելով, որ գիշերը վրա հասնելուն պես հռոմեացիներն արդեն կհայտնվեն լեռների մեջ, իսկ նրանց պահելն էլ արդեն անհնար կլինի, որոշեց Կրասոսին բռնել խորամանկությամբ: Այդ նպատակով նա բաց թողեց գերիների մի մասին, որոնց դեռ բարբարոսների ճամբարում լսեցրել էր խոսակցությունը, թե արքան ոչ մի կերպ անհաշտ թշնամություն չի ուզում հռոմեացիների հետ, այլ ցանկանում է, մեծահոգաբար վարվելով Կրասոսի հետ, ձեռք բերել նրա բարեկամությունը: Դրանից հետո բարբարոսները դադարեցրին մարտը և Սուրենը, բարձր հրամանատարների ուղեկցությամբ հանգիստ մոտեցավ բլրին, իջեցրեց աղեղնալարը և պարզեց աջ ձեռքը: Նա Կրասոսին սկսեց հրավիրել զինադադարի պայմանները քննարկելու՝ ասելով, որ արքայի արիությունն ու հզորությունը հռոմեացիները փորձարկել են արքայի կամքից անկախ, իսկ համեստությունն ու իր բարեմտությունը արքան կցուցաբերի սեփական կամքով, այժմ, երբ նրանք նահանջում են` խաղաղություն կնքելով և չխոչընդոտելով նրանց փրկությանը: Սուրենի այս խոսքերը բոլորն ընդունեցին գոհությամբ և դրանցից անչափ ուրախացած էին, սակայն Կրասոսը, որի գլխին փորձանքներ էին եկել ոչ այլ բանից, քան միայն պարթևների խաբեբայություններից, նման անակնկալ փոփոխությունը համարելով անհնար, չհավատաց դրան և սկսեց խորհրդակցել: Այդ ընթացքում ռազմիկները աղաղակ բարձրացրին` պահանջելով բանակցություններ սկսել թշնամու հետ, որից հետո սկսեցին վիրավորել ու ծանակել Կրասոսին այն բանի համար, որ նա իրենց մարտի է նետում նրանց դեմ, ում հետ չի համարձակվում նույնիսկ բանակցությունների մեջ մտնել, չնայած որ նրանք անզեն են: Կրասոսը, այն է, փորձ էր կատարելու համոզել նրանց, ասելով, որ օրվա մնացած մասն անցկացնելով լեռնոտ և կտրտված տեղանքում, նրանք գիշերը կկարողանան ճանապարհ ելնել, ցույց տալով ճանապարհը ու կոչ անելով չկորցնել հույսը, երբ փրկությունն արդեն մոտ է, սակայն, քանի որ ռազմիկները կատաղության մեջ ընկան և, զրնգացնելով զենքերը սկսեցին սպառնալ նրան, տեղի տվեց ու, դիմելով յուրայիններին, միայն ասաց. «Օկտավիոս և Պետրոնիոս, ինչպես նաև այլք, ինչքան որ այստեղ կաք, հռոմեական հրամանատարներ: Դուք տեսնում եք, որ ես ստիպված եմ գնալ և ինքներդ էլ լավ հասկանում եք, թե ինչպիսի խայտառակություն ու բռնություն եմ ես ստիպված տանել: Եթե փրկվեք, սակայն, ասացեք բոլորին, որ Կրասոսը զոհվեց խաբված թշնամիների, այլ ոչ թե դավաճանված համաքաղաքացիների կողմից»: /31/ Օկտավիոսը չմնաց բլրի վրա, այլ Կրասոսի հետ միասին ներքև իջավ, սակայն լիկտորներին, որոնք շարժվեցին նրա հետ միասին, Կրասոսը հետ ուղարկեց: Բարբարոսներից առաջինները, որոնք հանդիպեցին նրանք, երկու կիսահելլեններ էին: Ներքև ցատկելով ձիերից` նրանք երդվեցին Կրասոսին և, բացատրվելով հունարեն, խնդրեցին նրան առաջ ուղարկել մի քանի հոգու, որոնց Սուրենը ցույց կտա, որ ինչպես ինքը, այնպես էլ նրանք, որոնք իր հետ են, գալիս են առանց զրահների և անզեն: Դրան Կրասոսը պատասխանեց, որ, եթե նա գոնե մի քիչ հոգար իր կյանքի համար, չէր հանձնվի նրանց ձեռքը: Այնուհանդերձ նա ուղարկեց Ռոսցիոս երկու եղբայրներին, որպեսզի պարզի, թե ի՞նչ պայմաններում պետք է տեղի ունենա հանդիպումը և քանի՞ հոգի պետք է մեկնեն բանակցություններին: Սուրենն անմիջապես բռնեց և պահեց սրանց, իսկ հետո իր բարձր հրամանատարների հետ կրկին ձիու վրա մոտեցավ հռոմեացիներին: «Ինչո՞ւ է», - ասաց նա, - «հռոմեական հրամանատարը գալիս ոտքով, իսկ մենք ձիերի վրա ենք»,- որից հետո հրամայեց Կրասոսին ձի հասցնել: Դրան ի պատասխան Կրասոսը նկատեց, որ ոչ ինքը, ոչ էլ Սուրենը չեն սխալվի, եթե հանդիպման ժամանակ ամեն մեկը առաջնորդվեն իրենց երկրների սովորություններով: Դրան ի պատասխան Սուրենը հայտարարեց, որ, չնայած մարտական գործողությունները հռոմեացիների և Օրոդեսի միջև դադարեցվել են ու թշնամությունը փոխվել է խաղաղությամբ, այնուհանդերձ պետք է, հասնելով գետին, թղթին հանձնել այդ ամենը, քանզի, ավելացրեց նա, հռոմեացիները երբեք էլ չեն հիշում պայմանավորվածությունների մասին: Դրանից հետո նա ձեռքը մեկնեց Կրասոսին, իսկ երբ վերջինս հրամայեց բերել իր ձիուն, Սուրենն ասաց. «Պետք չէ, արքան քեզ նվիրում է այս մեկը», որից հետո հենց այդ պահին էլ Կրասոսի կողքին հայտնվեց ոսկե սանձով մի ձի: Ձիապանները, նստեցնելով Կրասոսին ձիու վրա, սկսեցին խթանել այն հարվածներով: Առաջինը սանձերը ճանկեց Օկտավիոսը, նրանից հետո` ռազմական տրիբուն Պետրոնիոսը, իսկ հետո էլ այլք, որոնք կանգնեցին շուրջբոլորը և սկսեցին հետ հրել երկու կողմից Կրասոսին ճնշող պարթևներին: Սկսվեց խառնաշփոթ, որին հետևեցին հարվածները: Օկտավիոսը, ճանկելով թուրը, սպանեց բարբարոս ձիապահներից մեկին, սակայն մյուս սպանեց հենց իրեն` խոցելով թիկունքից: Պետրոնիոսը անզեն էր: Նա հարված ստացավ զրահին, սակայն անվնաս ներքև ցատկեց ձիուց: Ինչ վերաբերվում է Կրասոսին, ապա նրան սպանեց Էքսատրոս անունով մի պարթև, թեև այլք էլ պնդում են, որ նրան կյանքից զրկել է մեկ ուրիշը, իսկ Էքսատրոսը միայն կտրել է դիակի գլուխն և ձեռքը, բայց դե այդ հարցով ավելի շուտ կարելի է ենթադրություններ անել, քան որևէ հաստատ բան ասել, քան որ այնտեղ գտնվող հռոմեացիների մի մասը, մարտնչելով Կրասոսի շուրջը, զոհվեց, իսկ մյուս մասն էլ շտապեց փախչել դեպի բլուրը: Այս ամենից հետո մոտենալով բլրին՝ պարթևները հայտարարեցին, թե Կրասոսը պատժվել է իր արածների համար, իսկ այլոց էլ Սուրենն առաջարկում է առանց վախենալու ներքև իջնել: Ոմանք հանձնվեցին, իսկ այլք էլ գիշերով ցրվեցին, սակայն նրանցից փրկվեցին միայն քչերը, իսկ մնացածներին հետապնդեցին, բռնեցին և սպանեցին արաբները: Ասում են, որ այս ամենի արդյունքում զոհվեց 20.000 հոգի, իսկ կենդանի էլ գերվեցին 10.000 հոգի» (Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ», «Կրասոս», գլուխ 18-31):
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«/16/ Իսկ Կրասոսը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսը – Մ.Հ.), երբ ներխուժեց Միջագետք, ինչպես ասվել է, Օրոդեսը (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ը – Մ.Հ.) նրա մոտ` Ասորիք, դեսպաններ ուղարկեց։ Մեղադրելով նրան ներխուժման համար՝ նա պահանջեց հայտնել պատերազմի պատճառները, բայց միաժամանակ նաև Սուրենին զորքով ուղարկեց նվաճված և ապստամբած շրջանները, քանզի ինքը մտադիր էր արշավել Հայաստան, որը մի ժամանակ Տիգրանի երկիրն էր, որպեսզի Արտավազդը` Տիգրանի որդին, որն այդ ժամանակ թագավորում էր այնտեղ, իր սեփական երկրի վիճակով մտահոգված, որևէ օգնություն չուղարկի հռոմեացիներին։ Կրասոսը պատասխանեց նրան, թե պատերազմի պատճառը կհայտնի Սելևկիայում` սա քաղաք է Միջագետքում, որի բնակչության մեծագույն մասը այժմ ևս հելլենական է: Այդ ժամանակ պարթևներից մեկը իր ձախ ափին մյուս ձեռքի մատներով խփեց և նրան պատասխանեց, թե. «Ավելի հեշտ այստեղ մազեր կբուսնեն, քան դու կլինես Սելևկիայում»: /17/ Եվ ահա, երբ վրա հասավ ձմեռը ու Գայոս Կալվինոսը և Վալերիոս Մեսսալասը դարձան կոնսուլներ, նույնիսկ իր` Հռոմի, վրա բազմաթիվ վատ նախանշաններ հայտնվեցին, քանզի բվեճներ և գայլեր երևացին, իսկ շները թափառում էին ու ոռնում։ Արձանների մի մասը քրտնել էր, մյուս մասը` շանթահարվել, մինչդեռ իշխանությունները, մասամբ գժտության, բայց առավել ևս հավքերի և երկնային նշանների պատճառով հազիվ յոթերորդ օրը այդ մասին հայտնեցին, թեև այդ նշանները ոչ մի պարզ բան չէին ցույց տալիս, թե ինչ պետք է կատարվի։ Իրոք, քաղաքում իրավիճակը խառն էր, իսկ գալլերը նորից խռովություն էին բարձրացրել և ահա հռոմեացիները, թեև դեռևս չգիտեին ինչ անել, արդեն պատերազմի բռնվեցին պարթևների հետ: /18/ Կրասոսին, երբ սա անցնում էր Զևգմանան, այդ վայրն այսպես կոչվեց Ալեքսանդը Մակեդոնացու (Հունամակեդոնական տերության արքա Ալեքսանդր III Մեծի – Մ.Հ.) արշավանքից հետո, քանզի նա գետն հենց այստեղով անցավ, այդ նշանները ակնհայտ և հեշտ բացատրելի թվացին..., քանզի այսպես կոչված արծիվներից մեկը այդ ժամանակ չկամեցավ Կրասոսի հետ միասին անցնել Եփրատը, այլ խրված մնաց գետնին, ասես բուսած լիներ այնտեղ, մինչև որ շատերը դրա շուրջը կանգնելով, ուժով դուրս չքաշեցին հողից: Կա մի տաճար, որի մեջ դրված է ոսկե արծիվ, այդպիսին հաստատված է զորակոչված բոլոր լեգեոններում և այն երբեք դուրս չի բերվում լեգեոնի ձմեռային կայանից, այլ դուրս է բերվում միայն այն ժամանակ, երբ ողջ զորքը դուրս է գալիս։ Այդ դեպքում մի այր, անցկացրած երկար նիզակին, որը վերջանում է սուր ծայրով, տանում է այն, այնպես, որ խրվելիս ամրանում է հողին։ Եվ ահա այս արծիվը ևս, թեպետ ակամա, հետևեց նրանց։ Բացի այդ՝ մեծ դրոշներից մեկը, որը նման էր առագաստի և որի վրա փյունիկյան գրեր կային, ազդարարելու համար, թե զորքը և թե նրա հրամանատարին, շուռ եկավ ու կամրջից ընկավ գետը, իսկ սա պատահեց ուժեղ քամու ժամանակ: Այնժամ Կրասոսը մնացյալները ևս հավասար չափով կտրեց, որպեսզի դրանք ավելի կարճանային ու դրանով իսկ հնարավոր լիներ ավելի հեշտ տանել, բայց այդպիսով միայն ավելացրեց հրաշքը, քանզի ուղիղ գետանցի ժամանակ այնքան թանձր մշուշ իջավ զինվորների վրա, որ նրանք սկսեցին իրար հետ ընդհարվել և թշնամու երկրից ոչինչ չէին նկատում, մինչև ոտք չէին դնում այնտեղ, ընդ որում և գետանցի, և ափհանման համար մատուցված զոհաբերությունները առավել անբարենպաստ եղան: Այդ ժամանակ նաև ուժեղ քամի բարձրացավ, կայծակներ ճայթեցին և կամուրջը, նախքան բոլորը կանցնեին, քանդվեց: Այս կատարվածները այնպես ակնհայտ էին, որ ամենաանգետներին և ամենաանուսներին անգամ ցույց էին տալիս, թե վախճանը վատ պետք է լինի ու իրենք չեն կարողանալու հետ վերադառնալ, ուստի և զորքին խիստ սարսափ ու հուսալքում համակեց: /19/ Այնժամ Կրասոսը, փորձելով քաջալերել նրանց, ասաց, թե. « «Մի խռովեք, զինվորներ, եթե կամուրջը քանդվել է, մի կարծեք, թե դրա մեջ որևէ վատ կանխանշան կա, քանզի ես ինքս երդվելով ձեզ ասում եմ, որ իմ վերադարձը պետք է կատարեմ Հայաստանի վրայով»: Այս խոսքերով նա գուցե քաջալերեր նրանց, եթե նույն պահին, պատասխանելով ինչ-որ մեկին, բարձրաձայն չավելացներ. «Քաջ եղեք, քանզի մեզնից ոչ ոք այնտեղից չի վերադառնալու»: Լսելով այս խոսքերը, զինվորներին թվաց, թե այս մեկը ևս ոչ պակաս խոշոր կանխանշան էր, որի պատճառով էլ նրանք առավել հուսալքման մեջ ընկան։ Արդյունքում՝ նրանք այսուհետև ուշադրություն չէին դարձնում նրա խրատական խորհուրդներին, որոնցով մի կողմից վատաբանում էր բարբարոսին, մյուս կողմից` փառաբանում հռոմեական պետությունը։ Նա նրանց դրամ էր տալիս և խոստանում էր հաղթության պարգևներ։ Այս դեպքում ևս զինվորները հետևեցին նրան և ոչ մեկը չհակաճառեց, ոչ էլ որևէ հակառակ գործ կատարեց, մասամբ, գուցե, հավատարիմ օրենքին, բայց միաժամանակ նաև այն պատճառով, որ նրանք շփոթված էին և չէին կարող փրկարար որևէ մի բան մտածել, ոչ էլ ձեռնարկել, որովհետև, ինչպես ամեն ինչում, նրանք թե մտքով և թե մարմնով կորած էին՝ ասես անհայտ մի աստվածություն նրանց կործանում էր: /20/ Ամենամեծ վնասը, սակայն, նրանց պատճառեց Աբգար Օսրոենացին, քանզի նա Գնեոս Պոմպեոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Գնեոս Պոմպեոսի – Մ.Հ.) ժամանակ դաշնակից էր եղել հռոմեացիներին, իսկ այժմ գերադասել էր բարբարոսին: Նույն բանն արեց նաև Ալքավդոնիոս Արաբը, որը միշտ անցնում էր ուժեղի կողմը: Այս մեկը, սակայն, բացահայտ կերպով ապստամբեց, ուստի և դժվար չէր նրանից պաշտպանվել, մինչդեռ Աբգարը, մտածելով հօգուտ Պարթևի, ձևացնում էր, թե իբր բարյացակամ է Կրասոսի հանդեպ և նրա օգտին անխնա դրամ էր ծախսում։ Միաժամանակ, իմանալով նրա բոլոր ծրագրերը, նա դրանք հաղորդում էր թշնամուն, ընդ որում, եթե դրանցից որևէ մեկը նույնիսկ օգտավետ էր հռոմեացիներին, նա խորհուրդ էր տալիս հրաժարվել դրանից, իսկ եթե վնասաբեր էր՝ շտապեցնում այն: Վերջապես նա այսպիսի մի բան արեց: Երբ Կրասոսը մտածում էր արշավել դեպի Սելևկիա, կարծելով, թե այնտեղ կարող է ապահով հասնել, եթե իր զորքն և պարենամթերքը տանելու լինի Եփրատի վրայով ու նրա երկարությամբ, որից հետո այդ քաղաքի բնակիչների հետ միասին առանց դժվարության գետի վրայով կհասնի Տիզբոն, նա ենթադրում էր, թե նրանց հեշտությամբ կգրավի իր կողմը, քանզի նրանք հելլեններ էին, այնժամ Աբգարը խորհուրդ տվեց նրան հրաժարվել այդ բանից, քանի որ իբր դա երկար ժամանակ կխլեր՝ փոխարենը համոզելով հարձակվել Սուրենի վրա, քանի որ սա գտնվում էր մոտակայքում և քիչ զորք ուներ: /21/ Այսպիսով, երբ նա արդեն պայմաններ էր ստեղծել մեկի կործանման և մյուսի հաղթանակի համար, քանզի նա լրտեսելու պատրվակով մշտապես հանդիպում էր Սուրենին, հռոմեացիներին դուրս բերեց ճակատամարտի անհոգ վիճակում, իբր հաղթանակը պատրաստ էր, իսկ գործողության ընթացքում էլ միանալով բարբարոսներին, հարձակվեց հռոմեացիների վրա: Այդ կատարվեց այսպես: Պարթևներն, իրենց զորքի մեծ մասը թաքցնելով, քանզի այնտեղ վայրը անհարթ էր և ծառեր կային, դեմ դուրս ելան հռոմեացիներին: Նրանց նկատելով` Կրասոսը ոչ թե հրամանատարը, այլ՝ կրտսերը, որը Գալլիայից ժամանել էր իր հոր մոտ, արհամարհեց նրանց՝ ենթադրելով, թե մենակ են։ Դրա համար էլ նա իր հեծյալ զորքը հանեց նրանց դեմ և, երբ նրանք դիտավորյալ փախուստի դիմեցին, հալածեց նրանց։ Կարծելով, թե հաղթել է, նա շատ հեռացավ ֆալանգից և այստեղ իսկ շրջապատվելով` կտրատվեց»
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«/22/ Այս բանը կատարվելուց հետո, սակայն, հռոմեացիների հետևակը այնուհանդերձ փախուստի չդիմեց, այլ եռանդագին մարտի բռնվեց պարթևների հետ՝ նրա մահը հատուցելու համար: Նրանք, սակայն, իրենց վայել ոչինչ չկարողացան անել թե թշնամու բազմության և թե նրա ռազմական մարտավարության, ինչպես նաև Աբգարի դավադրության պատճառով, քանզի երբ նրանք փորձում էին համատեղ շրջափակվել վահաններով, պաշտպանվելու համար թշնամու նետահարումներից, ապա իրենց վրա թափով նետվում էին թշնամու նիզակավորները և մի մասին ցած էին գլորում, մյուսներին էլ՝ ցրիվ տալիս, իսկ երբ նրանք այդ բանից խուսափելու համար ձգում ու երկարացնում էին իրենց շարքերը, նետահարվում էին: Այս վիճակում շատերը սպանվում էին վրա հասնողների հարվածներից, շատերը կործանվում էին, շրջապատվելով հեծյալներից, ուրիշներն էլ տապալվում էին նիզակների հարվածներից և կամ վիրավորված քշվում էին: Եվ նետասլաքներն էլ ամեն կողմից խտությամբ միանգամից խոցում էին նրանց, շատերին մահացու վերք հասցնելով, շատերին էլ դարձնելով կռվելու անընդունակ, որով և բոլորն անպետքանում էին: Սլաքները թռչում էին նրանց աչքերին, թափանցելով նրանց պաշտպանական զենքերը, դրանք վիրավորում էին նրանց ձեռքերն և մարմնի մյուս բոլոր մասերը։ Պաշտպանվելու հնարավորությունից զրկելով նրանց՝ դրանք ստիպում ամբողջապես բացվել և ենթարկվել մշտական նետահարման, այնպես, որ, մինչ որևէ մեկը փորձում էր պաշտպանվել նետերից ու կամ աշխատում էր արդեն մարմնին մխրճված սլաքը դուրս քաշել, իսկույն իրար հետևից բազում վերքեր էր ստանում: Արդյունքում՝ նրանց համար անիմաստ էր շարժվելը, բայց անիմաստ էր նաև անշարժ մնալը, քանզի ոչ շարժվելը, ոչ էլ հանգիստ մնալը, ոչ մի ապահովություն չէր խոստանում, այլ երկու դեպքում էլ նրանք կործանվում էին, որովհետև շարժվել չէին կարողանում, բայց նաև հեշտությամբ նետահարվում էին: /23/ Այս բոլորը դեռ այն էր, ինչին նրանք ենթարկվեցին միայն բացահայտ թշնամիների դեմ կռվելիս, քանզի Աբգարը անմիջապես չէ, որ նրանց դեմ գործողություն ձեռնարկեց, բայց, երբ սա ևս հարձակվեց, այնժամ օսրոենցիներն իրենք ևս հարվածեցին հռոմեացիների անպաշտպան թիկունքին, երբ սրանք հետ էին շրջվել։ Դրանով նրանք օգնում էին մյուսներին սրանց ավելի հեշտ ոչնչացնելու համար, քանզի հռոմեացիների շարքերը, փորձելով սրանց դեմ հանդիման դասավորվել, իրենց թիկունքը պարթևներին էին դարձնում, հետո շուռ էին գալիս դեպի պարթևները, այնուհետև՝ դարձյալ դեպի օսրոենցիները, հետո նորից՝ դեպի պարթևները: Այս ամենից հետո առավել շփոթմունքի ենթարկվելով, քանի որ նրանց հարվածող հակառակորդին դիմագրավելու համար նրանք ստիպված անընդհատ այս ու այն կողմ էին շրջվում, ապա ընկնում էին յուրայինների դաշույնների վրա, շատերը սպանվեցին իրար ձեռքով: Ու վերջապես, քանի որ թշնամին ամեն կողմից միաժամանակ հարձակվում էր իրենց վրա և իրենք ստիպված էին պաշտպանելու իրենց մերկացած մարմնամասերը վերջիններիս մոտիկ կանգնածների վահաններով, դրանով իսկ նրանք փակվեցին մի նեղ տեղանքում, այնպես, որ այլևս շարժվել չէին կարողանում: Եվ իսկապես, մահացածների բազմության պատճառով նրանք հաստատ կանգնելու տեղ անգամ չունեին, այլ սայթաքելով ընկնում էին դիակների վրա, իսկ տապն ու ծարավն էլ, քանզի ամառվա կեսն էր և այս ամենը կատարվում էր կեսօրին, ինչպես նաև փոշին, որը բարբարոսները հնարավորին լավ բարձրացնում էին ձիավարելով նրանց շուրջ բոլորը, կենդանի մնացածներին խիստ սարսափով համակեց, երբ շատերն այս ամենից ընկնում էին ցած՝ թեպետ՝ չվիրավորված: /24/ Եվ նրանք մինչև վերջինը կկորչեին, եթե բարբարոսների նիզակները մասամբ չճկվեին, մասամբ էլ չջարդվեին, իսկ անդադար նետահարումից էլ աղեղների ջղերը չպոկվեին, նետերը չսպառվեին, բոլոր թրերը չբթանային և, որ ամենակարևորն է, իրենք` այրերը, չհոգնեին սպանելուց: Ահա այսպես հարձակվողները հետ քաշվեցին, քանզի գիշերը իջնում էր։ Բանն այն էր, որ նրանք պետք է հեռու ձիավարեին, որովհետև նրանք երբեք չէին բանակում նույնիսկ ամենաթույլերին մոտիկ, քանի որ ոչ մի խրամատ չէին օգտագործում, ուստի և, եթե որևէ մեկը մթության մեջ հարձակվի նրանց վրա, նրանք անկարող են լինում օգտագործել իրենց ձիերն ու աղեղները: Այսուհանդերձ նրանք այս ժամանակ հռոմեացիներից ոչ մեկին կենդանի չվերցրին, քանզի, տեսնելով նրանց իրենց զենքերով կանգնած ու նկատելով, որ նրանցից և ոչ մեկը զենքը դեն չի նետում ու չի փախչում, պարթևները ենթադրեցին, որ սրանք դեռևս ուժեղ են, ուստի և վախեցան նրանց հետ կռվի բռնվելու: /25/, Այսպիսով` Կրասոսը և բոլոր մյուսները, ովքեր կարողացան, արշավեցին դեպի Խառան, որը իրենց հանդեպ հնազանդ էր պահվել այստեղ մնացած հռոմեացիների շնորհիվ: Մինչդեռ վիրավորներից շատերը, քանի որ անկարող էին քայլել, զրկված էին տանող սայլերից և նույնիսկ օգնող տանողներ չունեին, քանի որ մյուսները հազիվ կարողացել էին իրենք իրենց քարշ տալ, մնացին դաշտում: Սրանցից ոմանք մահացան վերքերից և կամ ինքնասպանության դիմեցին, մյուսներն էլ հաջորդ օրը գերի վերցվեցին։ Դրանից խուսափածներից շատերը կործանվեցին ճանապարհին հոգնելով, շատերն էլ ոչնչացան ավելի ուշ, քանի որ ժամանակին անհրաժեշտ խնամք չստացան, քանզի Կրասոսը, հուսահատված լինելով, ենթադրեց, որ նույնիսկ քաղաքում այսուհետև հնարավոր չէ դիմանալ և մտածեց անմիջապես փախչել: Միաժամանակ, քանի որ նրա համար հնարավոր չէր ցերեկ ժամանակ դուրս գալու դեպքում աննկատ մնալ, նա փորձեց գիշերով փախչել, բայց, մատնվելով լուսնից, քանզի լիալուսին էր, չկարողացավ խուսափել: Ուստի և հռոմեացիները սպասեցին մինչև վրա կհասնի անլուսին գիշերը, որից հետո միայն խավարի մեջ դուրս եկան օտար ու թշնամական այդ երկրում, երբ, ահ ու սարսափով համակված, ցրիվ եկան: Սրանցից ոմանք, երբ արդեն օրը բացվեց, բռնվեցին և կործանվեցին, մյուսները քվեստորի Կասսիոս Լոնգինոսի հետ ապահով հասան Ասորիք, իսկ ուրիշներն էլ իր` Կրասոսի, հետ միասին ապաստանեցին լեռներում, որպեսզի դրանց վրայով փախչեն Հայաստան: /26/ Իր հերթին Սուրենը, իմանալով այս մասին, վախեցավ, որ չլինի թե սրանք, ինչ-որ մի տեղ հավաքվելով, դարձյալ իր դեմ պատերազմ սկսեն, բայց և չուզեց նրանց վրա հարձակվել բարձրադիր վայրերում, որոնք անմատչելի էին հեծելազորի համար, քանի որ հռոմեացիները ծանրազեն էին, առավել բարձրից էին կռվում ու միաժամանակ նաև հուսահատությունից կատաղությամբ էին լցված, ուստի և հեշտ չէր նրանց հետ կռվի բռնվելը: Այս պատճառով նա բանագնաց ուղարկեց նրանց մոտ իբր հաշտություն կնքելու՝ պայմանով, որ նրանք լքեն Եփրատից արևելք գտնվող ողջ երկիրը: Եվ ահա Կրասոսը նրան հավատաց առանց վարանելու, քանզի նրա վախը հետզհետե աճում էր, իսկ նա ինքն էլ խիստ հուսահատված էր անձամբ իր և պետության վրա ընկած աղետի հարվածներից` միաժամանակ տեսնելով նաև, սակայն, որ զինվորները ծուլանում են ճանապարհին՝ այն համարելով երկար և դժվարին: Նա տեսավ նաև, որ նրանք վախենում են Օրոդեսից և այդ պատճառով անկարող եղավ իրեն անհրաժեշտ եղող որևէ բան նախատեսել: Երբ նա արդեն պատրաստ էր հաշտության, Սուրենը չուզեց այլոց միջոցով հաշտություն կնքել, այլ, որպեսզի նրան փոքրաթիվ ուղեկիցների հետ հանդիպելով ձերբակալի, ասաց, որ ինքը ցանկանում է բանակցել անձամբ Կրասոսի հետ: Այդ ժամանակ նրանք որոշեցին իրար հանդիպել երկու բանակները բաժանող տարածության մեջտեղում` յուրաքանչյուր կողմից հավասար թվով զինվորներով: Կրասոսը իջավ հարթավայր, իսկ Սուրենը նրան ձի ուղարկեց որպես նվեր, որպեսզի նա ավելի շուտ հասնի իր մոտ: /27/ Եվ ահա, քանի դեռ Կրասոսը դանդաղում էր և մտածում էր անելիքի մասին, բարբարոսները, նրան խլելով, բռնի նստեցրին ձիու վրա: Այդ միջոցին հռոմեացիները իրենց հերթին հետ խլեցին նրան և, ձեռնամարտի բռնվելով նրանց հետ, որոշ ժամանակ հավասարապես դիմադրեցին, սակայն հետո, երբ ուրիշները օգնության հասան բարբարոսներին, սրանք գերազանցեցին, քանզի բարբարոսները, որոնք դաշտում էին և նախապատրաստված սպասում էին, ավելի շուտ հասան յուրայիններին օգնության, քան բարձրում գտնվող հռոմեացիները: Եվ ահա ընկան ուրիշները, բայց ընկավ նաև Կրասոսը՝ սպանված կամ իր իսկ յուրայիններից մեկի ձեռքով, որպեսզի կենդանի չգերվի, կամ էլ թշնամու ձեռքով, որովհետև ծանր վիրավորված էր: Այսպիսին եղավ նրա վախճանը, իսկ պարթևները, ինչպես ոմանք ասում են, նրա բերանը իբրև ծանակ հալած ոսկի լցրին, քանզի լինելով մեծահարուստ, նա այնքան շատ փող էր կուտակել, որ կարեկցում էր այն մարդկանց, որոնք իրենց միջոցներով չէին կարողանում հավաքագրված լեգեոն պահել` նրանց համարելով աղքատներ: Նրա զինվորների մեծ մասը կարողացավ լեռների վրայով բարեկամական երկիր ապաստանել, բայց մի մասն էլ ընկավ թշնամու ձեռքը» (Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 40, գլուխ 16-27):
Приходите в мой дом...
Аватара пользователя
Lion
Сообщения: 37115
Зарегистрирован: 24 фев 2012, 14:57
Откуда: Армения, Ереван

Re: Парфия: Гордые всадники Аршакидов...

Сообщение Lion »

«Այն ժամանակ, երբ Կեսարը (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ, ապագա դիկտատոր Հուլիոս Կեսարը – Մ.Հ.) հնազանդեցնում էր գալլերին հյուսիսում, պարթևները հռոմեական ժողովրդին ծանր վերք հասցրին Արևելքում: Մենք չենք կարող մեղադրել ճակատագրին, ոչ էլ մխիթարություն ունենք այդ դժբախտության մեջ, քանզի երես դարձրին և մարդիկ, և աստվածները: Կոնսուլ Կրասոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Մարկոս Կրասոսի – Մ.Հ.) այդ կիրքը, քանզի նա ծարավ էր պարթևական ոսկու, պատժվեց 11 լեգեոնների ջախջախումով և իր իսկ սեփական կործանմամբ: Ժողովրդական տրիբուն Մետելլոսը իր կանխագուշակություններում արշավի մեկնող զորավարին կործանում էր գուշակել: Եվ ահա, Զևգմայի մոտ Եփրատը անցնելիս, անակնկալ ջրապտույտը տարավ պոկված դրոշները, իսկ երբ նա ճամբար զարկեց Նիկեփորիոնի մոտ, Օրոդես արքայի (Պարթևական թագավորության արքա Օրոդես II-ի – Մ.Հ.) կողմից ուղարկված դեսպանները սկսեցին հորդորել նրան հավատարիմ մնալ Գնեոս Պոմպեոսի (Հռոմեական հանրապետության առաջին եռապետության եռապետ Գնեոս Պոմպեոսի – Մ.Հ.) ու Սուլլայի կնքած պարտավորություններին, սակայն Կրասոսը, տենչացող արքայական հարստությունները, չհոգաց նույնիսկ օրինականության ձևական կողմը պահպանելու մասին, երբ ասաց, որ պատասխանը կտա Սելևկիայում: Արդյունքում՝ աստվածները, որոնք պայմանագրերի երաշխավորներն են, չխոչընդոտեցին թշնամիների ոչ ինտրիգներին, ոչ էլ խիզախությանը: Կրասոսը, թողնելով Եփրատը, որը նրա համար կարող էր և պարենամթերք հասցնելու ճանապարհ հանդիսանալ, և պաշտպանել թիկունքից, վստահեց ոմն ասորիքից Մազարի, որը որպես դասալիք ներկայացավ։ Արդյունքում՝ զորքը, որը մտցվել էր անապատային հարթավայրեր, բոլոր կողմերից բաց մնաց թշնամու համար: Հազիվ էր Կրասոսը ժամանել Խառան, երբ արքայական զորավարներ Սիլակն և Սուրենը ամենուր պարզեցին ոսկով ու մետաքսով ծածանվող դրոշները: Հռոմեացիներին շրջապատեց հեծելազորը, որը նրանց վրա նետերի տարափ թափեց: Այդպիսին եղավ ջախջախված զորքի ճակատագիրը, իսկ ինքը՝ զորավարը, լինելով հրավիրված զրույցի, կենդանի կընկներ թշնամիների ձեռքը, ինչին էլ հենց վերջիններս ձգտում էին, եթե միայն բարբարոսները, հանդիպելով տրիբունների դիմադրությանը, նրա փախուստը չընդհատեին սրով: Զորավարի որդու վրա ևս նիզակների հարվածներ թափվեցին՝ գրեթե հոր աչքի առաջ: Չարաբաստիկ այդ զորքի մնացորդները ցրվեցին Հայաստանում, Կիլիկիայում և Ասորիքում` հազիվ կարողանալով տեղյակ պահել իրենց պարտության մասին: Զորավարի գլուխը կտրված աջ ձեռքի հետ միասին հասցվեց արքային և ծաղրի առարկա դարձավ, թեև նա արժանի էր դրան, իսկ բերանի խոռոչն էլ հալած ոսկի լցրին, որպեսզի ի վերջո կշտացնեն արդեն մահացած ու արյունազուրկ մարմինը մի բանով, ինչին այդքան կրքոտ կերպով ձգտում էր հոգին» (Ֆլորիանոս «Համառոտագրություններ», գիրք 3, գլուխ 11):
Приходите в мой дом...
Ответить